մտածում եմ, որ եթէ այսօր ռուսաստանի էլիտաները պալատական յեղաշրջում անեն, պուտինին ձերբակալեն, պատերազմը կանգնեցնեն՝ ռուսաստանի համար դա երկարաժամկէտ լաւ տարբերակ կարող ա չլինել՝ շատերի համար պուտինը կը մնայ հերոս, ում դաւադիրները նենգաբար յաղթեցին, կը մնայ հերոս որ «ծնկներից» հազիւ «բարձրացրել էր», բայց դաւաճան սրիկաները չթողեցին։
իսկ պատժամիջոցներից թուլացած ռուսաստանում, տարիներ շարունակ մարդկանց աւելի վատ ու աւելի վատ ա լինելու։ եւ իրենք ստիպուած կը լինեն մտածել՝ ո՞րտեղ էին սխալւում, ստիպուած կը լինեն վերաիմաստաւորել, մեկնաբանութիւններ փորձել գտնել, թէ ինչ ա եղել։
եւ ապա գուցէ հասկանան, որ միլիտարիզմն ու հարեւանների եւ բոլորի հանդէպ սրիկայ լինելը ընկեր չի բերում եւ հմայիչ չի ներկայացնում։
ինձ թւում ա խսհմ փլուզման ժամանակ՝ իրավիճակն այնքան արագ էր զարգանում, որ մարդիկ չհասցրին այդ իրավիճակի հետեւից, չհասցրին այն մարսել։ նրանք, որ չունէին մեր ընկալումը, կամ էստոնացիների ընկալումը։ սովորական ռուսաստանցիները չհասկացան ինչ եղաւ, ու այն ինչ եղաւ իրենց կամքին դէմ էր։ եթէ սովէտի փլուզումն աւելի երկար տեւէր, իրենք էլ գային էն մտքի, որ պէտք չի վատ ապրել բայց տանկերով ճնշել ժողովուրդներին, գուցէ ժողովրդավարացման փոփոխութիւնները ռուսաստանում աւելի կենսակայուն լինէին։ գուցէ ելցինի ընդդիմութիւնը այլ ընդդիմութիւն լինէր, զիւգանովից կամ մոշկովից պակաս վախենալու։
վարկած ունեմ որ եւ վրաստանում ա նման բան եղել՝ սաակաշուիլու բարեփոխումները այնքան սրնթաց էին, որ հանրութիւնը դրանց հետեւից չհասցրեց։ չհասցրեց հասկանալ ինչ ա կատարւում, ու համոզուած էր որ «ստորագրել» ա որ էդպէս լինի։
մի անգամ գրել եմ այն մասին, ինչու գիւմրեցիները նախընտրում են անուանել իրենց քաղաքը «լեննական», եւ հէնց «լեննական», ոչ թէ «լենինական», բայց եւ ոչ գիւմրի, որ իրենց համար օտար ա։ նոյնը վանաձորցիների հետ՝ իրենց չեն հարցրել։ իշխանութիւնները, որոնց հետ շատ կապ չէին զգում, որոշում են ընդունել։ իսկ «լեննականը» գիւրմցու կողմից չի ընկալւում որպէս կոմունիստների պարտադրած անուանում՝ նախ այնքան վաղուց էր, որ չեն յիշում, նաեւ «լեննականը» կամ «կիրովականը» ժովորդականն ա, իրենցն ա։
բայց այլ պատմութիւն ա պետերբուրգի դէպքում՝ քաղաքացիներն ասում են՝ պետերբուրջ։ ճիշտ ա, պուտինի քարոզչութեան պատճառով, մասնաւորապէս, «լենինգրադն» աւելի շատ են յիշում, բայց ընդհանուր առմամբ մարդիկ ընդունել են նոր անուանումը։ տարբերութիւնն այն ա, որ պետերբուրգը դարձաւ պետերբուրգ հանրաքուէի միջոցով։ մարդիկ մտածեցին, որոշեցին եւ քուէարկեցին։
հիմա պատկերացնենք, որ գիւմրում լինէր հանրաքուէ։ մարդիկ ի՞նչ էին անելու, գնալու էին քուէարկեն որ քաղաքը շարունակի անուանուել «լենինակա՞ն»՝ դժուար թէ։ ապա կընտրէին մի բան, եւ քանի որ իրենք են ընտրել, ամէն մարդ կիմանար որ գնացել այդ թղթիկը նետել ա, ապա այդպէս էլ քաղաքը կանուանէին։ չէր լինի որ առանց իրենց մասնակցութեան որոշեցին՝ «կումայրի», յետոյ տեսան չաշխատեց, մտածեցին, լաւ՝ «գիւմրի», բայց փաստացի «գիւմրի» կամ «վանաձոր» աւելի շատ երեւանցիներն են ասում, որ չեն ընկալում հին անուանումները ժողովրդական, ընկալում են որպէս վատ անցեալի հետքեր, մնացորդներ։
որպէսզի նորն ընդունուի, պէտք ա երկու բան՝ որ մարդիկ զգան իրենց մասնակցութիւնն այդ որոշումների մէջ, եւ որ մարդիկ հասցնեն այդ փոփոխութիւնների հետեւից։
վրացիները չհասցրին, եւ ընտրեցին օլիգարխ, որը պահում ա խամաճիկային կառավարիչներ։
հիմա յոյս ունեմ, որ այն, որ մեր փոփոխութիւնները դանդաղ են եւ աստիճանաբար, ժողովուրդը դրանց հետեւից հասցնում ա։ նոյնիսկ դրական եմ գնահատում այն, որ մարդիկ վհատւում են, քննադատում են իշխանութիւնն ասելով որ «բան չի փոխուել», օրինակ։ չգիտեմ, եթէ աւելի արագ բարեփոխումներ լինէին՝ կընդունուէ՞ին այդ նոյն մարդկանց կողմից, գուցէ եւ վատ չի, որ շատերի մօտ տպաւորութիւն կայ, որ փոփոխութիւնները դանդաղ են իրենց սպասելիքներից։
ինձ թւում ա այսպէս, դանդաղ փոփոխութիւնը հնարաւորութիւն ունի աւելի կենսակայուն լինելու։ հանրութիւնը զարգանում ա փոփոխութիւններին աւելի համընթաց։ մեզ մօտ դա հատուկ չի ստացւում՝ մենք չունենք այդ պոտենցիալը եւ հնարաւորութիւնը, չունենք արագ փոփոխութիւնների տեսլական, փող, դրսի աջակցութիւն, եւ ամենակարեւորը՝ մարդիկ որ կունենան տեսլականը, եւ կը կարողանան իրականացնել այդ փոփոխութիւնները։
մեր իշխանութիւնը շատ աւելի մօտ ա ժողովրդին, քան սաակաշուիլու իշխանութիւնն էր մօտ վրաստանի այն ժամանակուայ ժողովրդին, եւ քան լտպ֊ի թիմն էր մօտ այն ժամանակուայ հայաստանի հանրութեանը։ կամ ելցինի թիմը՝ այն ժամանակուայ ռուսաստանի հանրութեանը։
այդ ա իմ յոյսը, որ փոփոխութիւնների դանդաղ տեմպը կարող ա դրական լինել, եւ մենք չենք ունենայ օլիգարխ, որը պահում ա խամաճիկային կառավարութիւն, եւ մեզ մօտ ժողովրդավարութիւնն աւելի կենսակայուն կը լինի, այս անգամ՝ աւելի նման արեւելեան եւրոպայի՝ լեհաստանի, չեխիայի, քան հետխորհրդային երկրների։
#ժողովուրդ #ժողովրդավարութիւն #հանրութիւն #բարեփոխումներ #բարեփոխում #փոփոխութիւն #արագութիւն #մասնակցութիւն #կենսակայունութիւն #ազատութիւն
Պատասխանատուութեան իր բաժինն ունի նաև, այսպէս կոչուած, ազգի վերնախաւը՝ էլիտան․ այն է՝ մտաւորականութեան, քաղաքագէտների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնութիւնը և Սփիւռքի գրեթէ բոլոր ազգային կառոյցների առաջնորդները։ Մի խօսքով՝ ողջ այն ուժերը, որոնք հայդատականութիւնը, պահանջատիրութիւնը և ոչմիթիզականութիւնը դարձրել էին հայութեան ազգային դաւանանքը, ընդ որում, նոյնքան անքննելի, որքան Աստուածաշունչը։
Պատկերաւոր ասած՝ թուարկածս բոլոր ուժերը, Նիկոլ Փաշինեանի եզրափակիչ դերակատարութեամբ, փայլուն կերպով իրականացրին Վազգեն Սարգսեանի երկու «պատուիրանները՝ «Արիւնով նուաճուած հողը թղթով չեն յանձնում», այսինքն՝ յանձնում են աւելի մեծ արիւնով, ինչը և տեղի ունեցաւ, «Փոխզիջման կը գնանք այն ժամանակ, երբ հարկադրուած կը լինենք», իսկ հարկադրուած լուծումը ոչ այլ ինչ է, եթէ ոչ կապիտուլյացիա, ինչը նունպէս իրականութիւն դարձաւ։
լտպ
իլուրում, անի կենտրոնում եւ ազատութիւնում
ես, սակայն, հակուած չեմ ժողովրդին վերնախաւից առանձնացնելու, զի ինչպիսի ժողովուրդ ա՝ այդպիսի վերնախաւ։ վերնախաւը ժողովրդից դուրս եկած մարդիկ են, այլմոլորակայիններ չեն։
ու իշխանութիւնը սովորաբար (առաւել եւս ժողովրդավարութեան ժամանակ) խուսափում ա այնպիսի քայլեր անել, որոնց ժողովուրդը կտրականապէս դէմ ա։
#արցախ #պատերազմ #խաղաղութիւն #մէջբերում #լտպ #վերնախաւ #ժողովուրդ #ժողովրդավարութիւն
https://www.youtube.com/watch?v=4m1y7cXx3aY
— ես յիշում եմ որ մարտի 25֊ին երբ որ լիքը խնդիրներ կար սիւնիքի այսպէս կոչուած «միջանցք» եւ այլն եւ այլն, ես կարդացել եմ հաղորդագրութիւն, որ հինգ նախկին նախագահներ հաւաքուել են, քննարկել են պատերազմից յետոյ արցախի հետ կապուած հարցեր… ուշադրութիւն դարձրէք՝ այն հաղորդագրութիւնը, որ տարածուել ա լեւոն տէր պետրոսեանի գրասենեակից։
յետոյ լեւոն տէր֊պետրոսեանը մոռանում ա որ ես էդ ժամանակ մտածել եմ որ բոլոր դէպքերում տարբեր պատճառներով իրենց եւ նիկոլ փաշինեանի կոնտակտը չի ստացւում, բայց այնուամենայնիւ արցախի մասով մտահոգ մարդիկ են, հաւաքուել են՝ արկադի ղուկասեանը, բակօ սահակեանը, լեւոն տէր֊պետրոսեանը, ռոբերտ քոչարեանը, սերժ սարգսեանը, հաւաքուել են որ հասկանան ո՞նց անեն որ փրկեն արցախից էս մնացած մասը։
պարզւում ա… ես դա եմ մտածել, որովհետեւ իրենց հաղորդագրութիւնը դա ա եղել։
պարզւում ա հիմա լեւոն տէր֊պետրոսեանը մոռացել ա ինչ ա տարածել, որովհետեւ հանրութիւնը դա ա մտածել՝ որ մի շարք մտահոգ մարդիկ… ես դա եմ մտածել… ուզում են փրկել այն ինչ փրկել են մեր հերոս տղերքը՝ էսքան մնացածը՝ ստեփանակերտը, մարտակերտը, մարտունին… էսպէս շարունակ։
յանկարծ երէկ չէ առաջ օրը ես տեսնում եմ տեքստ, պարզւում ա հինգ նախագահները քննարկել են ոչ թէ ինչպէս փրկել ղարաբաղի մնացած մասը, կարգավիճակի հարցը դնել, միջանցքի հարցը դնել, հասկանո՞ւմ էք, պարզւում է իրենք քննարկել են ինչպէս ազատուել նիկոլ փաշինեանից։
— միգուցէ կարծում են փրկութեան ճանապարհը վարչապետի հեռացո՞ւմն է։
— այդ դէպքում խնդրում եմ ինձ ասէք՝ որտե՞ղ է հիմնաւորումը այդ մերակապարանոց մեղադրանքների։ (մինչ այդ մեղադրանքների մասին էին խօսում եւ հիմնաւորումների բացակայութեան)
— այս հանդիպումից տաս օր առաջ տէր֊պետրոսեանը փաշինեանին կոչ էր արել հեռանալ երկրից եւ ապաստան գտնել։ այդ իրողութիւնը այս բացայայտման ֆոնին՝ միասին դաշինք կազմելու՝ ո՞նց ա երեւում։
— երբ որ այդ հանդիպումից յետոյ տարօրինակ զարգացումներ եղան, ասենք՝ սահմանադրական դատարանը յանկարծ ընդունեց յայտնի որոշումը, եւ մարտի, այսպէս ասած սեփականատէր լեւոն տէր֊պետրոսեանը լռութեան մատնեց դա՝ ես հիմա եմ հասկանում որ կարդում եմ՝ «մի կողմ դնելով մեր բոլոր տարաձայնութիւնները» — մի կողմ դնելով որ իմ եւ ձեր ծաւալած գործունէութեան տաս մարդ ա մեռել երեւանի փողոցներում, այդ թւում իրա տուն գնացող, իրա պատշգամբ դուրս եկած, որ տենայ ինչ ա կատարւում… մի կողմ դնելով էդ տարաձայնութիւնները, եկէք ազատուենք նիկոլ փաշինեանից, թոյլ չտանք իրան վերարտադրուել։
ներեցէք, հարց եմ տալիս՝ երեք նախագահները ճանաչո՞ւմ են արդեօք հայաստանում ժողովուրդի իշխանութեան իրաւունքը՝ այսինքն որ իշխանութեան աղբիւրն ժողովուրդն ա, ու ժողովուրդը ինքը պիտի որոշի՝ վերարտադրուի թէ՞ չվերարտադրուի։
էս յայտարարութիւնից յետոյ, կամ դրանից առաջ, լտպ֊ն արել ա մի յայտարարութիւն, որ՝ ժողովուրդ ջան, եւ դա նոյնը անում էր ռոբերտ քոչարեանը, էն որ ժողովրդին ասում էին «ժեխ», «դու սխալւում ես», «այ էս քո սխալն ա որ 2018֊ին յեղափոխութիւն արեցիր», «էլիտային քշեցիր», «բերեցիր չգիտեմում», եւ այլն եւ այլն տտտտ եւ այլ բաներ… իրենք ասում էին «ժողովուրդն ո՞վ ա որ որոշի» եւ իրենք այդպէս էլ երկիրը ղեկավարել են, հանուն արդարութեան, իրենք այդպէս էլ մտածել են։
հիմա լտպ֊ն ասում ա՝ կապ չունի ժողովուրդն ուզում ա չի ուզում, ես գտել եմ որ դու վտանգ ես ներկայացնում, հինգ նախագահով գտել ենք որ վտանգ ես ներկայացնում, մենք հինգով որոշել ենք, որ պիտի հեռանաս, թողնես ինձ, ես էլ քեզ անվտանգութեան գարանտ եմ կանգնում, որ քեզ չեն վերացնի։
հարց եմ տալիս, լտպ֊ ո՞վ պիտի վերացնի ժողովրդի կողմից ընտրուած իշխանութեանը, վարչապետին։
էդ ո՞ւմ գիտէք։ եթէ գիտէք՝ ուրեմն պիտի դիմէք իրաւապահ մարմիններին։
#ժողովրդավարութիւն #լտպ #ժողովուրդ #քաղաքականութիւն
էն որ Քոչարեանը ասաց «թատերական հրապարակ»՝ հին կոմունիստական անուանումը, որ «ազատութիւն» բառը չասի։
http://www.youtube.com/watch?v=BIlXdTxCXp0&t=35m23s
#պասկեւիչեան #հաւաք #ժողովուրդ #ժողովրդավարութիւն #2008 #ազատութեան֊հրապարակ #թատերական֊հրապարակ #պատմութիւն #ընտրութիւններ #քոչարեան #մէջբերում #ազատութիւն ############
արդե՞օք ժողովուրդը արժանի է իր իշխանութեանը, կամ մաքսուելի քաջքի մասին՝ http://lleo.me/dnevnik/2014/09/12_maxwell.html
#ժողովուրդ #իշխանութիւն #մաքսուել #ազատութիւն
Տ․ Ֆելգենգաուեր․ Մարդիկ չեն տեսնում փողոց դուրս գալու իմաստ։ Հոգնեցի՞ն։ Չե՞ն հասկանում։
Ա․ Մակարեւիչ․ Արդիւնք չկայ։ Որովհետեւ սեղմում ես կոճակը — ստանում ես արդիւնք։ Այսպէս են սովորեցրել։ Կոճակը սեղմեցին, իսկ արդիւնք չկայ։ Ուրեմն, կոճակը չի աշխատում։
Տ․ Ֆելգենգաուեր․ Իսկ ո՞րն է այլընտրանքը։ Մուրճո՞վ է, ինչ է, պէտք կոճակին հարուածել։
Ա․ Մակարեւիչ․ Զանգվածների գիտակցութեան մանկամտութիւն։
Տ․ Ֆելգենգաուեր․ Մանկամտութի՞ւն։
Ա․ Մակարեւիչ․ Իհարկէ։ Իհարկէ։ Եթէ ինչ֊որ բանի ես ուզում հասնել, պէտք է անընդհատ զարկել։ Իսկ առաջին փորձից միայն կատուներն են ծնում, աւելին չի ստացւում։
աղբիւր
#զրոզց #պայքար #մակարեւիչ #անդրեյ֊մակարեւիչ #էխո #հարցազրոյց #պուտին #պրոտեստ #ժողովուրդ #ընդդիմութիւն #կարծիք #հատուկ֊կարծիք #տատյանա֊ֆելգենգաուեր #ղրիմ #ռուսաստան #ուկրայինա #ազատութիւն
#ժողովուրդ դուք ինձ բողոքեք հա՞ եթե ինչ֊որ բան #սփյուռք ֊ում լավ չի աշխատում, իմանամ, թե չէ ինչ֊որ բաներ գիտեմ, ուղղում եմ կամաց կամաց, ինչ֊որ բաներ գուցե չգիտեմ։
#ժողովրդավարություն #հոգատարություն #համայնք
#Հիմա, դառնալով խաղաղ հեղափոխության սցենարին. ո՞րն է զանգվածային մոբիլիզացիայի նպատակը: Դա #Բաղրամյան֊26 -ի #գրոհ ֊ը չէ, ոչ էլ #ինքնանպատակ #երգ ու #պար ֊ը: Նպատակն է՝ կամազրկել բռնապետությանը: #Բռնապետություն ֊ն` ըստ սահմանման, պետք է #բռնություն գործադրի, և այն ի սկզբանե ավելի ուժեղ է, քան #ժողովուրդ ֊ը:
Պետք է հասնել այնպիսի իրավիճակի, որպեսզի բռնապետությունն ի զորու չլինի ուժ գործադրել, կամ ուժ գործադրելու փորձը տապալվի, այսինքն՝ հրամանները չկատարվեն: Այդպես եղավ #Վրաստան ֊ում, #Ուկրաինա ֊յում, #Եգիպտոս ֊ում, #Թունիս ֊ում: Որտեղ դա չեղավ, եղավ քաղաքացիական պատերազմ՝ #Լիբիա, #Սիրիա, որն արդեն լրիվ այլ #սցենար է, և որևէ մեկը #Հայաստան ֊ում ո՛չ կարող է դրա #պատասխանատվություն ֊ը ստանձնել, ո՛չ էլ դրա ռեսուրսն ունի:
Երբ տեղի է ունենում զանգվածային #մոբիլիզացիա և #կենտրոնացում, իշխանության մեջ եղած հակասությունները կարող են սրվել, և ներքին ճեղքեր առաջանալ, որի արդյունքում՝ իշխանության ներսում հանդես են գալիս #մարդիկ և #խմբեր, որոնք կա՛մ բացահայտ անցնում են #Հրապարակ ֊ի կողմը, կա՛մ էլ ներսում #սաբոտաժ են անում, կա՛մ էլ վերջին պահին չեն կատարում հրամանները: Այլ #տարբերակ չկա: Այլ տարբերակը զինված #ապստամբություն ֊ն է: Եթե որևէ մեկը մեզանում դա #խելամիտ է համարում կամ կարծում է, որ կարող է անել՝ թող անի:
Իսկ նա, ով խոսում է անզեն ժողովրդին #Բաղրամյան֊26 տանելու մասին, թող մտածի այն պատասխանատվության մասին, որը կրելու է՝ ոչ թե 10, այլ 100-ավոր #զոհ ֊երի և դաժան պարտության, ոչնչացման համար անհավասար կռվում: #2008 թ. մեզանում #փորձ արվեց #դասական #խաղաղ հեղափոխության սցենարն իրականացնել: Դա չգործեց, որովհետև որքան էլ արդյունքում #իշխանություն ֊ը թուլացավ, ներքին ճեղքեր առաջացան, սակայն ուժ կիրառելու ռեսուրսը չսպառվեց և ամեն բան ավարտվեց #Մարտի1 -ով: Չնայած դրան, Մարտի 1-ից հետո հաջողվեց պահել #Շարժում ֊ը միայն այն բանի շնորհիվ, որ #ընդդիմություն ֊ը խուսափեց ուղիղ #ճակատամարտ ֊ի, «գրոհելու» սցենարից: Եթե դա էլ լիներ, կունենայինք #մղձավանջ, կոտրված հասարակություն և հերթական «բարոյական» #հաղթանակ:
http://168.am/2013/03/16/196578.html
#Հրանտ-Տեր-Աբրահամյան #Լեւոն #Րաֆֆի #բարեւ #Տեր-Պետրոսյան #ՀրանտՏերԱբրահամյան #հեղափոխություն #բարեւահեղափոխություն #կրեածիվ #հղանցք #2013 #2008 #քաղաքականություն #ընդդիմություն #Միշիկ #Սերժ #ՍերժՍարգսյան #ընտրություններ #ՍԴ #ընտրակեղծիք #Մարս #Հրատ #կյանք #armvote13 #barev #Raffi #barevolution #arvote #March1 #մարտի1 #հարցազրույց
#Հեղափոխոթյուն ֊ը միտք է, կազմակերպվածություն և հստակ կամք, որը հենվում է միջին դասի, այլ ոչ թե չունևորների վրա:
Աշխարհում հայտնի է #խաղաղ, ոչ #զինված հեղափոխության մի տարբերակ, գոնե այդ է հուշում ոչ միայն պատմական, այլև մեր աչքի առջև վերջին մի 10 տարում տարբեր երկրներում տեղի ունեցած գործընթացների փորձը: Այդ տարբերակն է՝ զանգվածային, հրապարակային #մոբիլիզացիա, որի առիթն առավել հաճախ համապետական #ընտրություններն են: Մոբիլիզացիան ենթադրում է #հանրահավաք ֊ներ, առավել հաճախ՝ շուրջօրյա, հնարավորության դեպքում՝ #գործադուլ ֊ներ, #դասադուլ ֊ներ և այլն: Բայց այդ ամենն ինքնանպատակ չէ: «Խաղի» իմաստն ուժային հավասարակշռության խախտումն է ի վնաս գործող բռնապետական իշխանության: Պարզ է, որ #անզեն ժողովուրդն ինքնին ոչինչ չի կարող անել զինված բռնապետության դեմ, նույնիսկ, եթե #ժողովուրդ ֊ը մեծամասնություն է: Միայն #հայ #քաղքենի #մտավորական ֊ության մշուշոտ և #անպատասխանատու #երազանք ֊ներում գոյություն ունի անզեն ժողովրդով իշխանության բաստիոններ գրոհելու #սցենար ֊ը կամ էլ «սոցիալական բունտ» առասպելաբանական #հղանցք ֊ը (#կոնցեպտ ֊ը), համաձայն որի
ժողովուրդը (ընդ որում՝ դրա #չունևոր մասը) ինքն իրենով ապստամբում է և ինչ-որ բանի հասնում: Համենայն դեպս, մատների վրա կարելի է հաշվել այնպիսի պատմական օրինակներ, երբ չունևորների տարերային #ապստամբություն ֊ները բերել են իշխանության փոփոխության, եթե այդպիսի օրինակներ առհասարակ կան: #Հեղափոխոթյուն ֊ը միտք է, կազմակերպվածություն և հստակ կամք, որը հենվում է #միջին֊դաս ֊ի, այլ ոչ թե չունևորների վրա: Եթե մեզանում #մարդիկ կան, ովքեր այլ կերպ են պատկերացնում, ապա դա միայն արդյունք է նրա, որ մեր #առաջադեմ համարվող մտավորականը մտածում է ոչ թե պատմական և հասարակագիտական, այլ դպրոցական դասերից` որպես մշուշոտ հուշ մնացած գրական-գեղարվեստական կամ էլ խեղված պատմական ստորոգություններով (կատեգորիաներով):
http://168.am/2013/03/16/196578.html
#Հրանտ-Տեր-Աբրահամյան #Լեւոն #Րաֆֆի #բարեւ #Տեր-Պետրոսյան #ՀրանտՏերԱբրահամյան #հեղափոխություն #բարեւահեղափոխություն #կրեածիվ #հղանցք #2013 #2008 #քաղաքականություն #ընդդիմություն #Միշիկ #Սերժ #ՍերժՍարգսյան #ընտրություններ #ՍԴ #ընտրակեղծիք #Մարս #Հրատ #կյանք #armvote13 #barev #Raffi #barevolution #arvote #March1 #մարտի1 #հարցազրույց