#Հեղափոխոթյուն ֊ը միտք է, կազմակերպվածություն և հստակ կամք, որը հենվում է միջին դասի, այլ ոչ թե չունևորների վրա:

Աշխարհում հայտնի է #խաղաղ, ոչ #զինված հեղափոխության մի տարբերակ, գոնե այդ է հուշում ոչ միայն պատմական, այլև մեր աչքի առջև վերջին մի 10 տարում տարբեր երկրներում տեղի ունեցած գործընթացների փորձը: Այդ տարբերակն է՝ զանգվածային, հրապարակային #մոբիլիզացիա, որի առիթն առավել հաճախ համապետական #ընտրություններն են: Մոբիլիզացիան ենթադրում է #հանրահավաք ֊ներ, առավել հաճախ՝ շուրջօրյա, հնարավորության դեպքում՝ #գործադուլ ֊ներ, #դասադուլ ֊ներ և այլն: Բայց այդ ամենն ինքնանպատակ չէ: «Խաղի» իմաստն ուժային հավասարակշռության խախտումն էի վնաս գործող բռնապետական իշխանության: Պարզ է, որ #անզեն ժողովուրդն ինքնին ոչինչ չի կարող անել զինված բռնապետության դեմ, նույնիսկ, եթե #ժողովուրդ ֊ը մեծամասնություն է: Միայն #հայ #քաղքենի #մտավորական ֊ության մշուշոտ և #անպատասխանատու #երազանք ֊ներում գոյություն ունի անզեն ժողովրդով իշխանության բաստիոններ գրոհելու #սցենար ֊ը կամ էլ «սոցիալական բունտ» առասպելաբանական #հղանցք ֊ը (#կոնցեպտ ֊ը), համաձայն որի ժողովուրդը (ընդ որում՝ դրա #չունևոր մասը) ինքն իրենով ապստամբում է և ինչ-որ բանի հասնում: Համենայն դեպս, մատների վրա կարելի է հաշվել այնպիսի պատմական օրինակներ, երբ չունևորների տարերային #ապստամբություն ֊ները բերել են իշխանության փոփոխության, եթե այդպիսի օրինակներ առհասարակ կան: #Հեղափոխոթյուն ֊ը միտք է, կազմակերպվածություն և հստակ կամք, որը հենվում է #միջին֊դաս ֊ի, այլ ոչ թե չունևորների վրա: Եթե մեզանում #մարդիկ կան, ովքեր այլ կերպ են պատկերացնում, ապա դա միայն արդյունք է նրա, որ մեր #առաջադեմ համարվող մտավորականը մտածում է ոչ թե պատմական և հասարակագիտական, այլ դպրոցական դասերից` որպես մշուշոտ հուշ մնացած գրական-գեղարվեստական կամ էլ խեղված պատմական ստորոգություններով (կատեգորիաներով):

http://168.am/2013/03/16/196578.html

#Հրանտ-Տեր-Աբրահամյան #Լեւոն #Րաֆֆի #բարեւ #Տեր-Պետրոսյան #ՀրանտՏերԱբրահամյան #հեղափոխություն #բարեւահեղափոխություն #կրեածիվ #հղանցք #2013 #2008 #քաղաքականություն #ընդդիմություն #Միշիկ #Սերժ #ՍերժՍարգսյան #ընտրություններ #ՍԴ #ընտրակեղծիք #Մարս #Հրատ #կյանք #armvote13 #barev #Raffi #barevolution #arvote #March1 #մարտի1 #հարցազրույց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)