ի՞նչն է մեր մասին։

ոչ այն, ինչ մենք մեր մասին ասում/երեւակայում ենք։

մտածում եմ, գուցէ այն, ինչ մենք երեւակայում ենք, երազում ենք նրանց մասին, ում դեռ չգիտենք։

ինչո՞ւ ում դեռ չգիտե՞նք։ որովհետեւ երբ դու չգիտես միջավայրը, դու բախւում ես պատերին, ու որոշ ժամանակ անց ստանում ես տեղանքի/իրականութեան մասին որոշակի պատկերացում, ու կապտուկներով ճակատ։ ես չեմ կարծում որ ցաւով հանդերձ արուած դատողութիւնները նրանք են, որ մեզ սահմանում են, որ մեր մասին են։

այնպէս որ հակւում եմ այն մտքին, որ մեր մասին է այն, ինչպէս ենք մենք մտածում նրանց մասին, ում դեռ հազիւ գիտենք, երբ քարտէզը դատարկ է, ու նկարելու, պատկերացնելու շատ տեղ կայ։

իսկ յետոյ մենք դատապարտուած հնարաւորութիւն ունենք ենք աւելի լաւ պատկերացնել իրականութիւնը, եթէ մեր ճանաչելու ձգտումը փոխադարձ լինի։

#յարաբերութիւններ #սէր #մարդիկ #իրականութիւն #մենք #ես #անձ #երեւակայութիւն #երազանք #գիտելիք #ցաւ #պատկերացում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ուզում եմ մի բան գրել, բայց չեմ ուզում խելացի բան գրել, քանի որ խելացի չեմ, ու չեմ ուզում սրամիտ բան գրել, քանի որ սրամիտ չեմ։

ուզում եմ էմոցիոնալ բան գրել, բայց չեմ կարող, քանի որ չեմ երազում, չեմ երազում ոչ մի տեսակի ոչխարների մասին. ոչ գէր (ուդու֊շէ), ոչ էլ էլեկտրական։

այնպէս որ պարզապէս միա ուոլլեսի պէս ասեմ մի բան.

մի բան։

ահա։

#անդրոիդ #ռեպլնկանտ #երազանք #ոչխարներ #ուդու֊շէ #մի֊բան #ասա֊մի֊բան #հեյ #միա֊ուոլլես

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

հասկացա, որ ես ու ինձ նմաններն են մեղավոր, որ այդ մարդիկ ուղղահայաց սեղաններ են դնում ու ստիպում, որ իրենց մասին միայն շշուկով խոսեն http://kg.am/shshuk

#քաղվածք #վիշապ #ազատություն #աշխատանք #հայրենադարձություն #ստրուտներ #շշուկ #ուղղահայաց֊սեղաններ #երազանք #դիլիջան #հայաստան #հայք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#Հեղափոխոթյուն ֊ը միտք է, կազմակերպվածություն և հստակ կամք, որը հենվում է միջին դասի, այլ ոչ թե չունևորների վրա:

Աշխարհում հայտնի է #խաղաղ, ոչ #զինված հեղափոխության մի տարբերակ, գոնե այդ է հուշում ոչ միայն պատմական, այլև մեր աչքի առջև վերջին մի 10 տարում տարբեր երկրներում տեղի ունեցած գործընթացների փորձը: Այդ տարբերակն է՝ զանգվածային, հրապարակային #մոբիլիզացիա, որի առիթն առավել հաճախ համապետական #ընտրություններն են: Մոբիլիզացիան ենթադրում է #հանրահավաք ֊ներ, առավել հաճախ՝ շուրջօրյա, հնարավորության դեպքում՝ #գործադուլ ֊ներ, #դասադուլ ֊ներ և այլն: Բայց այդ ամենն ինքնանպատակ չէ: «Խաղի» իմաստն ուժային հավասարակշռության խախտումն է ի վնաս գործող բռնապետական իշխանության: Պարզ է, որ #անզեն ժողովուրդն ինքնին ոչինչ չի կարող անել զինված բռնապետության դեմ, նույնիսկ, եթե #ժողովուրդ ֊ը մեծամասնություն է: Միայն #հայ #քաղքենի #մտավորական ֊ության մշուշոտ և #անպատասխանատու #երազանք ֊ներում գոյություն ունի անզեն ժողովրդով իշխանության բաստիոններ գրոհելու #սցենար ֊ը կամ էլ «սոցիալական բունտ» առասպելաբանական #հղանցք ֊ը (#կոնցեպտ ֊ը), համաձայն որի ժողովուրդը (ընդ որում՝ դրա #չունևոր մասը) ինքն իրենով ապստամբում է և ինչ-որ բանի հասնում: Համենայն դեպս, մատների վրա կարելի է հաշվել այնպիսի պատմական օրինակներ, երբ չունևորների տարերային #ապստամբություն ֊ները բերել են իշխանության փոփոխության, եթե այդպիսի օրինակներ առհասարակ կան: #Հեղափոխոթյուն ֊ը միտք է, կազմակերպվածություն և հստակ կամք, որը հենվում է #միջին֊դաս ֊ի, այլ ոչ թե չունևորների վրա: Եթե մեզանում #մարդիկ կան, ովքեր այլ կերպ են պատկերացնում, ապա դա միայն արդյունք է նրա, որ մեր #առաջադեմ համարվող մտավորականը մտածում է ոչ թե պատմական և հասարակագիտական, այլ դպրոցական դասերից` որպես մշուշոտ հուշ մնացած գրական-գեղարվեստական կամ էլ խեղված պատմական ստորոգություններով (կատեգորիաներով):

http://168.am/2013/03/16/196578.html

#Հրանտ-Տեր-Աբրահամյան #Լեւոն #Րաֆֆի #բարեւ #Տեր-Պետրոսյան #ՀրանտՏերԱբրահամյան #հեղափոխություն #բարեւահեղափոխություն #կրեածիվ #հղանցք #2013 #2008 #քաղաքականություն #ընդդիմություն #Միշիկ #Սերժ #ՍերժՍարգսյան #ընտրություններ #ՍԴ #ընտրակեղծիք #Մարս #Հրատ #կյանք #armvote13 #barev #Raffi #barevolution #arvote #March1 #մարտի1 #հարցազրույց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)