ես այստեղ ե՛ւ ջրիկանալու եմ, ե՛ւ փիլիսոփայելու, եւ կիսուելու եմ տարբեր պատմութիւններով։
ինձ չի ոգեշնչում շրջակայ միջավայրից, դրա ենթատեքստից կտրուած լինելու միտքը։
եւ ուզում եմ որ այս հոսքը կապուած լինի դաշնեզերքի, եւ հետեւաբար՝ դրա ընթացիկ ենթատեքստի, վիճակի հետ։
վերջինին անծանօթ ընթերցողի համար, միշտ չի որ ամէնը պարզ կը լինի՝ բայց տարօրինակ կը լինէր ակնկալել հակառակը։ օրինակ, պատճառ կայ, որ գրքերում լինում են ենթատեքստ բացատրող ծանօթագրութիւններ։
եւ առհասարակ, արդե՞օք կայ առանձին եւ մենակ եսը, թէ՞ այն կայ՝ այս եւ այն մարդու հետ, այս եւ այն համայնքի հետ։ բոլորովին նկատի չունեմ որ եսը ստեղծւում կամ սահմանւում ա միջավայրով, ես կասէի՝ բացայայտւում ա միջավայրի մէջ, եւ բացայայտւում ա տարբեր ձեւերով։
այնպէս որ՝ կապի մէջ։
յ․ գ․
այս հաշուով լայքել չեմ կարող՝ ծրագրակազմը՝ սոշըլհոմը՝ թոյլ չի տալիս։ փորձեմ հարմարուել առանց դրա։ դուք էլ իմացէք՝ չկամեցողութիւնից չի, ոչ էլ նախանձից ա։ ընդամէնը՝ չեմ կարող։ ըստ որում, իմ հասկանալով ծրագրակազմի հեղինակը միտումնաւոր լայքեր չի աւելացրել, եւ տրամադրուած ա չաւելացնել։
#դաշնեզերք #անկապ #ես #ենթատեքստ #կապ
ի՞նչն է մեր մասին։
ոչ այն, ինչ մենք մեր մասին ասում/երեւակայում ենք։
մտածում եմ, գուցէ այն, ինչ մենք երեւակայում ենք, երազում ենք նրանց մասին, ում դեռ չգիտենք։
ինչո՞ւ ում դեռ չգիտե՞նք։ որովհետեւ երբ դու չգիտես միջավայրը, դու բախւում ես պատերին, ու որոշ ժամանակ անց ստանում ես տեղանքի/իրականութեան մասին որոշակի պատկերացում, ու կապտուկներով ճակատ։ ես չեմ կարծում որ ցաւով հանդերձ արուած դատողութիւնները նրանք են, որ մեզ սահմանում են, որ մեր մասին են։
այնպէս որ հակւում եմ այն մտքին, որ մեր մասին է այն, ինչպէս ենք մենք մտածում նրանց մասին, ում դեռ հազիւ գիտենք, երբ քարտէզը դատարկ է, ու նկարելու, պատկերացնելու շատ տեղ կայ։
իսկ յետոյ մենք դատապարտուած հնարաւորութիւն ունենք ենք աւելի լաւ պատկերացնել իրականութիւնը, եթէ մեր ճանաչելու ձգտումը փոխադարձ լինի։
#յարաբերութիւններ #սէր #մարդիկ #իրականութիւն #մենք #ես #անձ #երեւակայութիւն #երազանք #գիտելիք #ցաւ #պատկերացում