էսօր կրկին ինձ համար կարեւոր թեմա շօշափուեց աշխատանքի տեղում՝ մարդիկ ռ լեզուի մոդուլներ էին փորձում տեղակայել, ու ինչ֊որ բաներ էին խափանւում, ու իմ օգնութեան կարիքը կար։
մի բան լուծեցինք քոմփայլեր փոխելով, ու միջավայրի փոփոխականներ, մի բան՝ աուտոթուլսի այլ վարկածով, մի բան չլուծուեց՝ պահանջ ունէր աւելի նոր, քան սենթօս եօթում կայ, ջիլիբսիի։
ու էս մարդիկ սկսեցին բողոքել՝ թէ էս մարդը դաթա սայնթիստ ա, բացատրեցին՝ գիտնական ա, նա ռ անել գիտի, վերլուծում ա, վեհ ա, նա չպիտի լինուքս իմանայ, փոփոխականները միջավայրի, եւ այս ամէնը։ իսկ ես, ասում ա, c++ գիտեմ, դրանով եմ գործ անում, ես ալգորիթմ եմ գրում, չպիտի էս ամէնն իմանամ։
ասում են՝ պիտի սէնց չլինէր, հետդ չնստէինք, ամէնն աշխատէր։
դէ, ես իրանց հասկանում եմ։ ու միշտ պատրաստ եմ օգնել, չեմ ասել երբեք ոչ մի բան՝ հակառակը, ինձ հետաքրքիր ա ու օգտակար եմ ինձ զգում երբ կարողանում եմ պիտանի լինել։
(իսկ սովորաբար չկիրաելի ու անպիտան եմ ինձ զգում)
իսկ սա ինձ ամար կրկին ենթատեքստի ասին ատմութիւն ա։ որ գուցէ շատ ենք ուզում, բայց չի լինի ենթատեքստից դուրս լինել։ էս սիպպ անողն էլ, կարող ա առաջ էսինչ ձեւը չգիտէր, կամ առաջ կոստէքսպր չկար, չէր օգտագործում, հիմա օգտագործում ա։ կամ կարող ա կնոջ հետ կռիւ էր արել ու էդ օրը վատ կոդ էր գրել։
ասացի՝ նոյնիսկ ֆունկցիոնալ գրողները վաղ թէ ուշ առնչւում են իրական միջավայրի հետ՝ իր փոփոխական վիճակներով։ ու իրանց պէտք են լինում կամուրջներ դէպի իրական աշխարհ՝ օրինակ քլոժըրի ատօմ տիպը։
կոնտեքստը կարեւոր ա, իսկ կրիչը՝ ուղերձ ա, չի լինի կրիչից անկախ հաղորդագրութիւն ուղարկել՝ աղաւնի լինի, զմոդէմ, թիսիփի թէ սքաթլբաթ՝ էս ժամանակին սա էսպիսի ուղերձ ա։
ու իհարկէ ոչ միայն տարածութիւնից ա կախուած ինտերպրետացիան, այլ եւ ժամանակից՝ մի ժամանակ մի բան քեարթու ա, այլ ժամանակ՝ հիփստերական։ մի ժամանակ մի արտայայտութիւնը, կամ նշանը հին հնդեւրոպական նշան ա, միւս ժամանակ՝ ինչքան ուզում ես պատմիր թէ հին սլաւոնական ա դիցուք՝ նացիական ա մէկ ա։
մի ժամանակ ժապաւէն նկարելը մէյնսթրիմ կամ հետամնաց ա, հնաոճ կամ հետադէմ, մի ժամանակ էլ՝ հետաքրքրութիւն ա առաջացնում՝ ի՞նչ պատճառ ունի էս մարդը էս թուին ժապաւէն նկարելու։
մենք ասում ենք՝ ինչ հաւէս ա որ էսինչ քաղաքում սէնց հին շէնքեր կան, բայց այսօր էս տեսակ շէնք պէտք չի կառուցել։ այսօր դա անիմաստ ա ու խելքի ու ճաշակի մասին չի պատմի։ ոչ էլ մակեդոնիայի իբր հին յունական շէնքերը մարդկանց գրաւում են՝ ամենաշատը ծիծաղ կամ խղճանք են առաջացնում, կամ էլ պարզապէս հետաքրքիր չեն։
կոնտեքստից դուրս կեանք գոյութիւն չունի։ ու կոնտեքստն այն աւելի դախ ու չվեհ չի դարձնում, կոնտեքստը միայն լրացնում ու համովացնում ա։
իսկ այ կոնտեքստից դուրս վեհութեանը ձգտելը՝ դա արդէն գուցէ ինքն իրենով կոնտեքստ ա, ու ինչ֊որ բան ասում ա, գուցէ ոչ լիարժէք լինելու զգացողութեան, գուցէ երազող լինելու մասին ա։
#ենթատեքստ #կեանք #վիճակ
ես այստեղ ե՛ւ ջրիկանալու եմ, ե՛ւ փիլիսոփայելու, եւ կիսուելու եմ տարբեր պատմութիւններով։
ինձ չի ոգեշնչում շրջակայ միջավայրից, դրա ենթատեքստից կտրուած լինելու միտքը։
եւ ուզում եմ որ այս հոսքը կապուած լինի դաշնեզերքի, եւ հետեւաբար՝ դրա ընթացիկ ենթատեքստի, վիճակի հետ։
վերջինին անծանօթ ընթերցողի համար, միշտ չի որ ամէնը պարզ կը լինի՝ բայց տարօրինակ կը լինէր ակնկալել հակառակը։ օրինակ, պատճառ կայ, որ գրքերում լինում են ենթատեքստ բացատրող ծանօթագրութիւններ։
եւ առհասարակ, արդե՞օք կայ առանձին եւ մենակ եսը, թէ՞ այն կայ՝ այս եւ այն մարդու հետ, այս եւ այն համայնքի հետ։ բոլորովին նկատի չունեմ որ եսը ստեղծւում կամ սահմանւում ա միջավայրով, ես կասէի՝ բացայայտւում ա միջավայրի մէջ, եւ բացայայտւում ա տարբեր ձեւերով։
այնպէս որ՝ կապի մէջ։
յ․ գ․
այս հաշուով լայքել չեմ կարող՝ ծրագրակազմը՝ սոշըլհոմը՝ թոյլ չի տալիս։ փորձեմ հարմարուել առանց դրա։ դուք էլ իմացէք՝ չկամեցողութիւնից չի, ոչ էլ նախանձից ա։ ընդամէնը՝ չեմ կարող։ ըստ որում, իմ հասկանալով ծրագրակազմի հեղինակը միտումնաւոր լայքեր չի աւելացրել, եւ տրամադրուած ա չաւելացնել։
#դաշնեզերք #անկապ #ես #ենթատեքստ #կապ
հա մէկ էլ ես որ թթից ջնջուելու լինէի, կը մտածէի որ ափսոս ա անիմաստ ջնջուեմ, կը փորձէի քաղաքական ենթատեքստ տալ, թէ ասենք, քանի որ գաբը փակում էք, գրաքննութիւն էք անում, ես էլ ստեղ չեմ լինի, բան։
#գրաքննութիւն #թութ #քաղաքականութիւն #պատրուակ #համացանց #ազատութիւն #ենթատեքստ
էն որ ասում են՝ վրացին մնում ա վրացի, կամ՝ թուրքը մնում ա թուրք։ հա բա։
պատահական չի որ նահանգներում կան կապոյտ (դեմոկրատներին քուէարկող) ու կարմիր (հանրապետականներին) նահանգներ։
զի տարբեր ձեւ են ապրում, ու տարբեր հեռանկարներ ունեն, հայեացքներ։
ըստ որում մեծ մասը ստաբիլ կամ կապոյտ են կամ կարմիր։ մի քանի նահանգ կայ, որոնց համար եւ հիմնական պայքարը գնում ա նախընտրական արշաւի ընթացքում։
իսկ դէ վրացին իր հեռանկարն ունի, սալոմէն որ ասել ա, թէ ադրբեջանի հետ ընհդանուր ցաւ ունեն, դա շատ վրացիների սրտով էր, պատահական չի ասել։
#վրաստան #ադրբեջան #ամն #հեռանկար #ենթատեքստ #միջավայր
ենթատեքստից ազատ լինելու մասին
համեմատիր տրանսկրիպցիան հիերոգլիֆներով գրուածի հետ։ (: հիերոգլիֆները տարբեր են, քանի որ տարբեր են իմաստները, նշանակութիւնները, իսկ հնչում է դա նոյն կերպ կամ շատ նման։
ի դէպ, երկրորդ նկարի վրայ հնարաւոր է համեմատել աւանդական եւ պարզեցուած չինարէն գիրը։ (:
#ենթատեքստ #չինարէն #կոնտեքստ #լեզու #առիւծ #փինյին #Չժաո_Յուանժեմեն #Շի_Շի_շի_շի_շի #շի #գիր
ուզում եմ ասել, Նարեկի ցուցահանդէսին էի։ շատ ֆոտոներ չէի հասկացել, նա ենթատեքստն էր բացատրում։ ես տեղական ենթատեքստին լաւ ծանօթ չեմ։ յետոյ նաեւ թարգմանում էի արտասահմանցիների համար։ իրենք առաւել եւս ծանօթ չեն։
դա նորութիւն չէ։ ֆոտոն հասկանալու համար պէտք է տեղեկատւութիւն։ ես շատ աւելի հեշտ եմ հասկանում յայտնի նկարիչների ֆոտոները, քանի որ գլոբալ, կամ արեւմտեան ենթատեքստին, պատմութեանը, աւելի լաւ եմ ծանօթ։ ուր մնաց արտասահմանցիները։
այնպէս որ մեր լուսանկարիչները մնում են չհասկացուած։
բացի դրանից, նոյնիսկ եթէ բացատրես, արտասահմանցին կարող է կարծիք յայտնել, թէ հա, ափսոս, կամ վատ է, որ ասենք աֆրիկեաններն այլեւս չկան։ բայց իր համար դա երբեք այնքան կարեւոր չի լինի, ինչքան քո։