աշխարհում լիքը մարդ սովորում ա ճապոներէն՝ անիմէի պատճառով, ու սովորում ա կորեերէն՝ կ֊պոպի պատճառով։
իսկ չինարէնը՝ մանդարինը, չնայած շատ աւելի խօսող գրող կայ էդ լեզուով՝ չեն սովորում։ որովհետեւ չինաստանում կոմունիզմ ա ու իրանք չունեն ոչ կ֊պոպի պէս բան ոչ էլ անիմէի։
իսկ եթէ կոմունիզմ չլինէր ու ազատ երկիր լինէր՝ գուցէ շատ աւելի հետաքրքիր ու հարուստ մշակոյթ ստեղծէին։
#չինարէն #մանդարին #կորեերէն #ճապոներէն #կոմունիզմ #լեզու
իրականում չինարէնը աւելի լաւ միջազգային լեզու կարող ա լինէր, քան անգլերէնը։
զի չինարէն կարելի ա կարդալ առանց նոյնիսկ իմանալու ինչպէս ա հնչում։ ու կարելի ա չինարէն գիրը կարդալ հայերէն։ կամ անգլերէն։
համ էլ իրենց մօտ էլ, մեզ մօտ էլ «subject verb object» ա կառուցուածքը։ այ «sov» լեզուներով կարդալիս կարելի ա փոխել մի քիչ նախադասութիւնը։
բայց դա չի էականը, դա շեղուել էի, որ կարելի ա չինարէնը կարդալ հայերէն։ էականն այն ա որ գիրը հնչողութեան հետ կապ չունի՝ կապ ունի լոկ հասկացութիւնների հետ։
յ․ գ․ կամ դէ կարելի ա անգլերէնի համար սարքել հիերոգլիֆային գիր։
տոկի պոնայի համար, օրինակ կանջի֊ով գրի ձեւ կայ։
#լեզու #չինարէն #միջազգային_լեզու
փաստօրէն, չինարէնում չկայ «այո» կամ «ոչ»։
պէտք է պատասխանել հարցի մի մասը կրկնելով, ասենք՝ «գնում եմ»։
(տոկի պոնայում էլ է այդպէս)
ինձ շատ դուր է գալիս, ու շատ հարցեր կան, որ պարզապէս այո կամ ոչ֊ով «նե օտդելայեշսյա»։
ասենք՝ «չե՞ս գնում տուն»։
ենթատեքստից ազատ լինելու մասին
համեմատիր տրանսկրիպցիան հիերոգլիֆներով գրուածի հետ։ (: հիերոգլիֆները տարբեր են, քանի որ տարբեր են իմաստները, նշանակութիւնները, իսկ հնչում է դա նոյն կերպ կամ շատ նման։
ի դէպ, երկրորդ նկարի վրայ հնարաւոր է համեմատել աւանդական եւ պարզեցուած չինարէն գիրը։ (:
#ենթատեքստ #չինարէն #կոնտեքստ #լեզու #առիւծ #փինյին #Չժաո_Յուանժեմեն #Շի_Շի_շի_շի_շի #շի #գիր
լեզուների, ուղղագրութիւնների, ազգակերտման, քաղաքականութեան մասին շատ հետաքրքիր տեքստ՝ http://www.kasparov.ru/material.php?id=54E2EB1B4E2F7
#ռուսերէն #քաղաքականութիւն #լեզուներ #լեզու #գիր #հունարէն #հեբրայերէն #նորուեգերէն #ֆրանսերէն #չինարէն #օսմաներէն #թուրքերէն #ուղղագրութիւն