ուրեմն, տարսոնացի ալիծը (ալիսը) կիլիկիայի լեւոն գ թագաւորի դուստրն էր երկրորդ կնոջից։ յայտնի ա, որ լեւոն գ֊ն էլ ա գնահատել գրականութիւնը եւ սատարել գրողներին, նաեւ որ ինքը գրում էր։ օրինակ, նա դարձել էր տաթեւի միաբանութեան անդամ, եւ այդ իր ցանկութիւնն արտայայտուած ա իր բանաստեղծութեան մէջ։
սա ալիծի բանաստեղծութիւնն ա, որի մէջ նա ասում ա, որ իր սիրտը կը շահի նա, ով կը կարողանայ իրեն նման ձեռագրով գրել։
վերջը ̶ա̶լ̶ի̶ծ̶ի̶ն̶ ̶ա̶մ̶ո̶ւ̶ս̶ն̶ա̶ց̶ն̶ո̶ւ̶մ̶ ̶ե̶ն̶ ալիծն ամուսնանում ա վրաց թագաւորի որդու՝ դաւթի հետ, որը դժուար թէ այնքան ճարտար էր որ կարող էր ալիծի հայերէն ձեռագիրը կրկնօրինակել։
Նա է իմ տեսոյն արժանի, ով ոք որ…
Ասեն, թէ էր կոյս մի ի Տարսոն, եւ անունն Ալիծ, որ եւ
նա էր գրագիր յոյժ հմուտ։ Գրեաց զայբուբենս եւ ասաց,
թէ՝ Ով ոք որ սմա նմանեցընէ, նա՛ է իմ տեսոյն արժանի։
Որ եւ գրեալ՝ բերին զերկուքն։ ոչ հաւանեալ՝ ասէ․
Ծայրն Ձա֊ին, ծակն Ծա֊ին՝
Չի՛ նմանիր գիրն Ալիծին։
Եւ դարձեալ ասէ վասն ուզողացն, թէ՝ Ով որ գրէ
Զծայրն Ձա֊ին, զծակն Ծա֊ին,
Նա՛ կու լինայ փեսայ Ալիծին։
Եւ ոմն ի նոցանէ գրեալ եդիր, եւ հաւանեալ ասէ․
Ծայրն Ձա֊ին, ծակն Ծա֊ին՝
Կու նմանի՛ գիրն Ալիծին։
#բանաստեղծութիւն #արուեստ #ալիծ #ալիս #սէր #գիր #տարսոն #ձ #ծ #ձա #ծա #փեսայ #գրագիր
ռդ֊ի էթնոսներին արգելուած է ոչ կիւրեղատառ գիր ունենալը։ առաջ մտածում էի որ դա դժուար ընթերնելի է դարձնում իրենց լեզուն։ հիմա մտածեցի՝ եթէ իրենք ինչ֊որ իւրայատուկ ուրոյն տաառեր ունենային, իրենց իսկ ասիմիլացուած կիրթ զանգուածը աւելի կը դժուարանար դրանք կարդալ, ու կը հեռանար իրենց լեզուից։ իսկ այսպէս կիւրեղատառ կարդալով աւելի դժուար կասիմիլանան։ այնպէս որ վատ չի։ #կիւրեղատառ #գիր #ռուսաստան #ասիմիլացիա
ենթատեքստից ազատ լինելու մասին
համեմատիր տրանսկրիպցիան հիերոգլիֆներով գրուածի հետ։ (: հիերոգլիֆները տարբեր են, քանի որ տարբեր են իմաստները, նշանակութիւնները, իսկ հնչում է դա նոյն կերպ կամ շատ նման։
ի դէպ, երկրորդ նկարի վրայ հնարաւոր է համեմատել աւանդական եւ պարզեցուած չինարէն գիրը։ (:
#ենթատեքստ #չինարէն #կոնտեքստ #լեզու #առիւծ #փինյին #Չժաո_Յուանժեմեն #Շի_Շի_շի_շի_շի #շի #գիր
տոկի պոնայի համար մշակել են նաեւ ոչ ֆոնետիկ գիր՝ http://www.theiling.de/schrift/tokipona.html
#տոկի֊պոնա #գիր
լեզուների, ուղղագրութիւնների, ազգակերտման, քաղաքականութեան մասին շատ հետաքրքիր տեքստ՝ http://www.kasparov.ru/material.php?id=54E2EB1B4E2F7
#ռուսերէն #քաղաքականութիւն #լեզուներ #լեզու #գիր #հունարէն #հեբրայերէն #նորուեգերէն #ֆրանսերէն #չինարէն #օսմաներէն #թուրքերէն #ուղղագրութիւն
եթէ տեքստի մէջ պէտք է օգտագործել հնչիւնաւորիչ (դիակրիտիկալ) նիշեր, ապա ահա դրանք՝ https://en.wikipedia.org/wiki/Combining_Diacritical_Marks
ֆայրֆոքսը ինձ մօտ չի կարողանում ճիշտ ռենդեր անել, բայց լիֆփադը կարծես կարողանում է։ Բացատներ է թողնում սակայն։
Տոն տին ̈ողը կնեգյն ա
Ին ̇ո ̇ւմ ա չին ̇ո ̇ւմ մին հարուստ մարթ, տրա ին ̇ո ̇ւմ ա էրկու ախճիգյ։ Մին օր ծեն ա տամ ̇ո ̇ւր ̈ան մըեծ ըխճըկանը, հըրցնում․
եւ այդպէս։
#տեքստ #գիր #հայերէն #էկրանահան #հնչիւնաւորիչ #տարբերիչ #նիշ
Էջեր պարսիկների պայքարից ընդդէմ տրանսլիտի՝
http://www.blog.carti.ir/آموزش/
http://www.blog.carti.ir/پیامکهای-خود-را-فارسی-بنویسیم/
(այստեղ հեռախօսային օպերատորներից մէկը գրում է, թէ ինչպէս պարսկերէն և անգլերէն ԷսԷմԷս-ների արժէքները տարբեր են)
տրանսլիտի դէմ պայքարին նւիրուած էջ դիմագրքում։
ինչ է ֆինգլիշը՝ http://fa.wikipedia.org/wiki/فنگیلیش
(այս էջի անգլերէնն էլ կայ)
նկարն այստեղից։
@{Maro ; jrvezh@joindiaspora.com} ֊ի միջոցով։
#պարսկերէն #տրանսլիտ #ֆինգլիշ #լեզու #ստեղնաշար #գիր
հենց այս տառատեսակն է օգտագործւում է «Երեւան» ամսագրում։ ։Ճ
Հարցազրոյց Խաժակ Աբելեանի հետ / Interview with Khajag Apelian
Type Design Is Not Only About Drawing Letters
#yerevan #yerevan-magazine #arek #font #typography #typface #design #interview #armenian #arab #latin #script #alphabet #letters #Երեւան #Երեւան֊ամսագիր #արեգ #տառատեսակ #ֆոնտ #հրատարակչութիւն #հարցազրոյց #հայերէն #արաբերէն #լատիներէն #գիր #այբուբեն #տառ
это я о лумах
որովհետեւ քիչ է օտար ափերում գրված ծրագրային ապահովում է, մի հատ էլ նորմալ լոկալիզացված չէ։