ուրեմն էսպիսի ծրագիր կայ՝ flickcurl
— շատ գործ ա արուած, շատ հետաքրքիր նախագիծ ա։
c
֊ով ազատ ու լրիւ իմպլեմենտացիա ա flickr
֊ի api
֊ի։
ամէն ինչ կարող ես անել։ եւ փնտրել, եւ վերբեռնել եւ պիտակել, եւ աւելացնել ալբոմի մէջ։
վերջն ա։
միայն մի խնդիր ունի՝ չի աշխատում։ (:
ես յիշում եմ, դեռ շատ տարիներ առաջ այն փորձել էի, ու պայթում էր։
պայթում էր, ասում էր՝ free(): double free detected in tcache 2
։
այսօր էլ ա նոյն ձեւ պայթում։
ոնց որ քաղաքապետարանից հող ուզես, յետոյ վերադարձնես, զի չես օգտագործում, յետոյ խառնուես ու էլի վերադարձնես։ ու քաղաքը պայթի։ ա չէ, քաղաքը չի պայթում, բայց դու ես պայթում։ քո այլ հողերով յանդերձ։
ու մարդիկ չեն իմանում c
֊ն ինչ հին ու ահաւորն ա։ ես դեռ չեմ ասում որ անկանխատեսելի վարքագիծ կարող ա ունենալ ծրագիրդ։ ըստ ստանդարտի։
պարզապէս հմուտ ծրագրաւորողները գիտեն՝ սէնց բաներ գրել չի կարելի, զի յետոյ չգիտես ինչ ա լինելու։
բայց c
֊ն մէկ ա ունի այդ «լատիներէնի» հմայքը, այն դիւթում եւ կախարդում ա, ձգում ա մարդկանց։
չէ՞ որ իրանով են գրել unix
֊ը։ ախր այլ բան չունէին՝ դրանով են գրել։ հազիւ էլ դրանով են գրել, թէ չէ մինչ էդ մեքենայական կոդով էին գրում։ algol
֊ն ունէին, բայց դա էլ կեանքից հեռու մարդիկ էին ստեղծում։ կեանքին մօտ այն բերեցին հետագայ թարմացումներով, եւ տարբեր ուղղութիւններ վերցնելով՝ ժան իշբիան ու նիկլաուս վիրտը։ (գուցէ կարելի ա նաեւ նշել լուկա կարդելիի, գրեգ նելսոնի եւ այլ հաւէս մարդկանցով օլիվետտիի ու դեքի թիմը)։
իհարկէ, յետոյ եկած լեզուների դիզայնի կորպորացիաների ստեղծագործական փորձերը, չնայած c
֊ի շատ խնդիրներ լուծել են, բայց գուցէ եւ աւելի ահաւոր հրէշներ են ստեղծել։
(էսքան ասում եմ, բայց ես կը նախընտրեմ c
֊ով ծրագրաւորող աշխատել, քան շատ ու շատ լեզուներով։ չնայած ահաւոր, ահաւոր ա։)։
ու էդ flickcurl
֊ի հեղինակը չէր կարողանում խնդիրը լուծել տարիներ շարունակ։ իսկապէս բարդ ա շատ բան ֆիքսելը։ գուցէ էդքան կամք կամ ժամանակ չի տրամադրել, բայց՝ բարդ ա։ աւելի լաւ ա էդ խնդիրը ստեղծելու հնարաւորութիւն չունենալ ի սկզբանէ։
ինչեւէ։
ի դէպ, էս գիշեր կարողացայ այդ խնդիրը շրջանցել, տառապելով git
֊ի master
֊ի ելատեքստի վրայ։ ինձ դա պէտք ա որ մատեանից սինք անեմ նկարները ֆլիքր։ նախկինում այլ ծրագրով էի անում, որը չէր կարողանում պիտակել, օրինակ։ միայն վերբեռնում էր։
#տեք #ծրագրաւորում #արհեստ #արուեստ #ծրագրաւորման_լեզուներ #գրադարան #լատիներէն #իւնիքս #պատմութիւն #անկապ
հենց այս տառատեսակն է օգտագործւում է «Երեւան» ամսագրում։ ։Ճ
Հարցազրոյց Խաժակ Աբելեանի հետ / Interview with Khajag Apelian
Type Design Is Not Only About Drawing Letters
#yerevan #yerevan-magazine #arek #font #typography #typface #design #interview #armenian #arab #latin #script #alphabet #letters #Երեւան #Երեւան֊ամսագիր #արեգ #տառատեսակ #ֆոնտ #հրատարակչութիւն #հարցազրոյց #հայերէն #արաբերէն #լատիներէն #գիր #այբուբեն #տառ