ուրեմն, @sevan@convo.casa ֊ն ինձ տուել էր էս վիդեօ հետազօտութիւնը ուր պարզում էին որ ոսպնեակով ա նկարել ուոնգ կար֊ուայի «fallen angels» ֆիլմը։
սփոյլեր ալէրտ՝ 9.8մմ ու 6.8մմ։
նիւթի ամենասկզբում բացատրում ա, ինչի մասին ա առհասարակ խօսքը, որ տելէֆոտօ ոսպնեակը էսպէս ա նկարում, իսկ լայնն՝ էսպէս։
բայց՝ մենք, լուսանկարիչներս, սովոր ենք որն ա մեր այսպէս կոչուած 35մմ լրիւ կադրի 50մմ֊ն, ու որն ա մեր իմացած 35մմ֊ն ու 28մմ֊ն։
ես օրինակ շատ եմ սիրում քսանութ ու աւելի լայն ոսպնեակներ, որովհետեւ սիրում եմ մարդկանց կոնտեքստով ներկայացնել, ու դիմանկարներ առանց կոնտեքստ շատ չեմ անում։
բայց, մեր՝ լուսանկարիչներիս իմացած կադրը՝ 24մմx36մմ ա։ ըստ որում՝ 24մմ֊ն կադրի բարձրութիւնն ա, դա այն կողմից ա ուր կադրերը իրարից բաժանւում են։ իսկ 36֊ը լայնութիւնն են, ժապաւէնի ուղղութեամբ կողմն ա։
իսկ կինօ կադրերը տարբեր են։ լաւ չէի յիշում ինչպէ՞ս տարբեր։
ու ահա ճշտեցի վիքիից՝
ահա, աւելի փոքր ա դասական կադրը՝ 22x16։ ապա, մտածեցի՝ մեզ, լուսանկարիչներիս համար, ըստ երեւոյթին իրենց 9մմ֊ն կը դառնայ մի այլ բան, զի կադրը մեզ մօտ աւելի մեծ ա։ ապա ոպսնեակը կընկալուի աւելի նեղ։ բայց ինչքա՞ն նեղ։ ո՞րն ա ապա էդ ոսպնեակի էկուիւալենտը մեր իմացած «լրիւ կադրի» մեր իմացած մմ֊ներով։
ուաու, իսկ ես ունեմ ծրագիր, որը հէնց այդ համար գրել եմ։ որ հասկանամ, օրինակ, իմ 6x7 նկարող mamiya rb67 ֊ի համար նախատեսուած 50մմ ոսպնեակը, մեր իմացած սովորական ժապաւէնի համար նախատեսուած օբյեկտիւի ո՞ր մմ֊ին ա համարժէք իրա լայնութեամբ։ չէ՞ որ էստեղ ժապաւէնը մեծ ա, ու դրա վրայ շատ աւելի ա տեղաւորւում, քան սովորական կադրի։
հա, ես վաղուց գրել եմ ծրագիր, որով կարողանում եմ իմանալ, որ իմ mamiya rb67֊ի 50մմ օբյեկտիւը համապատասխանում ա մօտաւոր սովորական ժապաւէնի վրայ նկարող 23մմ ոսպնեակի։
նոր աշխատեցրի, ու էսպիսի շեղուած տառատեսակներ եղան։ երեւի gtk֊ն ա թարմացել, կամ թեմա՞ն gtk֊ի, ու էսպէս եղաւ։ բայց կարեւոր չի, երեւում ա։
ապա ո՞րն ա լինելու 6.8մմ֊ն (չէի նախատեսել իրական թուեր, ապա 7մմ֊ն) ու 9.8մմ֊ն (փորձենք 10մմ֊ն)։
ահա, ուրեմն մեր իմացած համարժէքը կը լինէր՝ մօտ 11մմ, ու մօտ 16մմ։
բայց սա դասականն էր։
այլ ֆորմատներ կային՝
իսկ ո՞ր ֆորմատով են նկարել ընկած հրեշտակներին։ ինչպէ՞ս իմանալ։
ահա այս նիւթը համեմատում ա նախկինում հրապարակուած ու վերջերս «ռեմասթէր» արուած նոյն ֆիլմերի «բլուրէյ» թողարկումները։
բացի գոյներից նաեւ կադրի կողմերի յարաբերակցութիւնն ա փոխուել։
մօտաւորապէս նոյն պատմութիւնն ա, ինչպէ եղաւ ձայնագրութիւնների հետ՝ երբ էլփի ձեռք բերելը վերջին օրինական ձեւերից էր գտնելու հին, ոչ ռեմասթեր արուած ձայնագրութիւններ։
ու այս նիւթից կարող ենք իմանալ որն էր եղել բնօրինակի կադրի կողմերի յարաբերակցութիւնը։
ուրեմն բնօրինակի կադրը 21.95մմx18.6մմ ա։
ներմուծում եմ իմ ծրագրի մէջ՝
քանի որ 18.6 չունեմ հաշուեցի 18֊ի ու 19֊ի համար՝ էլի 15 ա։
իսկ այ 7մմ֊ի դէպքում տարբերութիւն կայ։
կամ 11 կամ 10մմ ա։
ինչեւէ, շատ տարբերութիւն չեղաւ, ու նաեւ պատկերացում կազմեցինք թէ երբ ասում են 6.8մմ կամ 9.8մմ, իրականում խօսքը մեր իմացած 10-11֊ի ու 16֊ի մասին ա։
ու տէնց։
#ոսպնեակ #կինօ #հետազօտութիւն #ֆոտօ #ֆոտո #լուսանկարչութիւն #լայնութիւն #կինո #կադր #ընկած_հրեշտակները #ուոնգ_կար-ուայ #վոնգ_կար-վայ #արուեստ #արհեստ #ծրագրակազմ #յարաբերակցութիւն #ժապաւէն
ինձ թւում ա, կրեատիւութիւնը կապուած ա «ուզում եմ կարողանալ էդպէս անել» մտքի հետ։
ու հետեւաբար՝ «ուզում եմ կարողանալ նուագել էս գործը» եւ «ուզում եմ կարողանալ գրել էս (կամ նման) խաղ»։
ու դրա հետ կապուած ա նաեւ ցանկութիւնը՝ կարողանալ ամենազրօյից իրականացնել ինչ֊որ լուծում։ իմանալ որ դու մենակ կարող ես դա անել։
ու դրանից ա նաեւ սահմանափակումներ ուզելը՝ ուզում եմ էս ու էս չանել, կամ չօգտագործել, ուզում եմ քիչ ֆիչըրներով ծրագիր գրել չօգտուելով շատ գրադարաններից։ կամ ուզում եմ իւղաներկով նկարել, ոչ թէ կարգչով ու էն ծրագրով։ կամ ուզում եմ ինքս պատրաստել ֆոտօ էմուլսիա ու քսել ապակու վրայ, էն մեծ խցիկով նկարել։
էսպէս ա օրինակ լինում երբ կրեատիւ մարդը սիրում ա սահմանափակումներ։ չնայած դա կարող ա թուալ տարօրինակ։
#մարդիկ #կախուածութիւններ #արհեստ #արուեստ #ստեղծարարութիւն #մինիմալիզմ #սահմանափակում #սահմանափակումներ
ուրեմն էսպիսի ծրագիր կայ՝ flickcurl
— շատ գործ ա արուած, շատ հետաքրքիր նախագիծ ա։
c
֊ով ազատ ու լրիւ իմպլեմենտացիա ա flickr
֊ի api
֊ի։
ամէն ինչ կարող ես անել։ եւ փնտրել, եւ վերբեռնել եւ պիտակել, եւ աւելացնել ալբոմի մէջ։
վերջն ա։
միայն մի խնդիր ունի՝ չի աշխատում։ (:
ես յիշում եմ, դեռ շատ տարիներ առաջ այն փորձել էի, ու պայթում էր։
պայթում էր, ասում էր՝ free(): double free detected in tcache 2
։
այսօր էլ ա նոյն ձեւ պայթում։
ոնց որ քաղաքապետարանից հող ուզես, յետոյ վերադարձնես, զի չես օգտագործում, յետոյ խառնուես ու էլի վերադարձնես։ ու քաղաքը պայթի։ ա չէ, քաղաքը չի պայթում, բայց դու ես պայթում։ քո այլ հողերով յանդերձ։
ու մարդիկ չեն իմանում c
֊ն ինչ հին ու ահաւորն ա։ ես դեռ չեմ ասում որ անկանխատեսելի վարքագիծ կարող ա ունենալ ծրագիրդ։ ըստ ստանդարտի։
պարզապէս հմուտ ծրագրաւորողները գիտեն՝ սէնց բաներ գրել չի կարելի, զի յետոյ չգիտես ինչ ա լինելու։
բայց c
֊ն մէկ ա ունի այդ «լատիներէնի» հմայքը, այն դիւթում եւ կախարդում ա, ձգում ա մարդկանց։
չէ՞ որ իրանով են գրել unix
֊ը։ ախր այլ բան չունէին՝ դրանով են գրել։ հազիւ էլ դրանով են գրել, թէ չէ մինչ էդ մեքենայական կոդով էին գրում։ algol
֊ն ունէին, բայց դա էլ կեանքից հեռու մարդիկ էին ստեղծում։ կեանքին մօտ այն բերեցին հետագայ թարմացումներով, եւ տարբեր ուղղութիւններ վերցնելով՝ ժան իշբիան ու նիկլաուս վիրտը։ (գուցէ կարելի ա նաեւ նշել լուկա կարդելիի, գրեգ նելսոնի եւ այլ հաւէս մարդկանցով օլիվետտիի ու դեքի թիմը)։
իհարկէ, յետոյ եկած լեզուների դիզայնի կորպորացիաների ստեղծագործական փորձերը, չնայած c
֊ի շատ խնդիրներ լուծել են, բայց գուցէ եւ աւելի ահաւոր հրէշներ են ստեղծել։
(էսքան ասում եմ, բայց ես կը նախընտրեմ c
֊ով ծրագրաւորող աշխատել, քան շատ ու շատ լեզուներով։ չնայած ահաւոր, ահաւոր ա։)։
ու էդ flickcurl
֊ի հեղինակը չէր կարողանում խնդիրը լուծել տարիներ շարունակ։ իսկապէս բարդ ա շատ բան ֆիքսելը։ գուցէ էդքան կամք կամ ժամանակ չի տրամադրել, բայց՝ բարդ ա։ աւելի լաւ ա էդ խնդիրը ստեղծելու հնարաւորութիւն չունենալ ի սկզբանէ։
ինչեւէ։
ի դէպ, էս գիշեր կարողացայ այդ խնդիրը շրջանցել, տառապելով git
֊ի master
֊ի ելատեքստի վրայ։ ինձ դա պէտք ա որ մատեանից սինք անեմ նկարները ֆլիքր։ նախկինում այլ ծրագրով էի անում, որը չէր կարողանում պիտակել, օրինակ։ միայն վերբեռնում էր։
#տեք #ծրագրաւորում #արհեստ #արուեստ #ծրագրաւորման_լեզուներ #գրադարան #լատիներէն #իւնիքս #պատմութիւն #անկապ
https://www.youtube.com/watch?v=GPG6a__Q0Sg
աստուատ, մարդը հեռախօսի՝ ոչ դիւրակիր, բայց արդէն մի քիչ «սմարտ», համար դեմօ ա սարքել։
մանրամասներն այստեղ, անգլերէն։
#հեռախօս #պատմութիւն #դեմօ #ծրագրաւորում #արուեստ #արհեստ
մինիմալիզմին հատուկ ա հէնց «ինդաստրիալ», արդիւնաբերական պարզութիւն, պարզութիւն որ «կուստարնի» ձեւերով չես ստանայ։
նոյն տեսակի, ֆունկցայի օբյեկտը, երբ այն մինիմալիստական ա՝ կաւից եւ ձեռքով սարքած չի, որովհետեւ էդ պարզութիւնը ձեռքով չես ստանայ։
այստեղ էլ ա «մեդիումը», որն այս դէպքում տեքնոլոգիան ա՝ «մեսիջ»։
մեր իմացած մինիմալիստական օբյեկտը ոնց որ ռենդեր լինի, ու նաեւ դրանով ունի հմայք՝ անիրական ա։ օրինակ, եթէ մետաղի կտորն այլ մետաղի կտորին ա կպնում՝ դու չես տեսնում զոդումից մնացած ուռուցիկ մասը։ դա արդէն մատնում ա ոնց ա օբյեկտը սարքած, ու դրանով նման ա նախնադարեան արհեստի, պակաս աբստրակտ ու «ռենդերային» ա այն դարձնում մեզ համար։
#արուեստ #արհեստ #մինիմալիզմ #անկապ #արդիւնաբերութիւն #տեքնոլոգիա #տեք #էսթետիկա
Ժապաւէնով լուսանկարելը նման է թղթի վրայ ծրագիր գրելուն։ Չես կարողանում նոյն պահին աշխատեցնել, համոզուել, ճիշտ է աշխատո՞ւմ թէ՞ ոչ։ Որպէս կանոն սխալ է չէ՞ լինում։ Դէ մեզ մօտ, ոչ թէ ասենք Վիրտի։ Քանի որ ինչ֊որ մանրուք միշտ հաշուի չես առնում։ Այնպէս էլ լուսանկարում՝ կամ մի բան այնպէս կտրած չէ, կամ պէտք էր խցիկը մի քիչ ձախ շարժել, եւ այլն։
Թուային խցիկը թոյլ է տալիս տեղում վրիպազերծել (դեբագ անել), տեսնել ո՞նց է, ու կրկին նկարել։
Եթէ դա բեմադրութիւն է, գուցէ լաւ ստացուի։
Բայց դրանով է լուսանկարչութիւնը տարբերւում, որ կարող է եւ բեմադրութիւն չէ։ Ու նոյնիսկ եթէ քաղաքի, փողոցի նկար չէ, ուր արդեն պահն անցել է, այլ, ասենք բնանկար է, այդ պահը կրկին կարող է անցնել։ Քանի որ ամպերը, արեւը, անձրեւը, ստեղծում են անկրկնելի մի տեսարան, որը կարող էլ երբեք չլինի։
Այդ պատճառով ֆոտո անելիս, աւելի, քան ծրագրաւորման մէջ, պէտք է «թղթի վրայ գրուած ծրագիրը» մտքում լաւ վերլուծես, ու արագ։ Քանի որ վրիպազերծելու հնարաւորութիւն, մեծ հաշւով, սովորաբար չունես։ Թէկուզ եթէ թուային խցիկով ես նկարում։
եւ այդպէս
ասք լուսանկարներ վրիպազերծելու մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/09/18/ասք-լուսանկարներ-վրիպազերծելու-մասի/
#լուսանկարչութիւն #ֆոտո #արուեստ #արհեստ #ծրագրաւորում
Պիքսել֊արտ ավանակը։ Շուշիի գորգերի թանգարան։
pixel-art donkey, carpets museum of Artsakh, Shoushi
#ավանակ #ծառ #գորգ #կարպետ #արվեստ #արհեստ #Արցախ #Շուշի #թանգարան #Հայաստան #Հայք
#donkey #tree #Armenian #carpet #art #craft #Artsakh #Nagorno-Karabakh #Shoushi #Shushi #museum #Armenia #pixel-art
Պիքսել֊արտ շունը։ Շուշիի գորգերի թանգարան։
pixel-art dog, carpets museum of Artsakh, Shoushi. I can also see some tetris figures.
#շուն #ծառ #գորգ #կարպետ #արվեստ #արհեստ #Արցախ #Շուշի #թանգարան #Հայաստան #Հայք #dog #tree #Armenian #carpet #art #craft #Artsakh #Nagorno-Karabakh #Shoushi #Shushi #museum #Armenia #pixel-art