ուրեմն, @sevan@convo.casa ֊ն ինձ տուել էր էս վիդեօ հետազօտութիւնը ուր պարզում էին որ ոսպնեակով ա նկարել ուոնգ կար֊ուայի «fallen angels» ֆիլմը։
սփոյլեր ալէրտ՝ 9.8մմ ու 6.8մմ։
նիւթի ամենասկզբում բացատրում ա, ինչի մասին ա առհասարակ խօսքը, որ տելէֆոտօ ոսպնեակը էսպէս ա նկարում, իսկ լայնն՝ էսպէս։
բայց՝ մենք, լուսանկարիչներս, սովոր ենք որն ա մեր այսպէս կոչուած 35մմ լրիւ կադրի 50մմ֊ն, ու որն ա մեր իմացած 35մմ֊ն ու 28մմ֊ն։
ես օրինակ շատ եմ սիրում քսանութ ու աւելի լայն ոսպնեակներ, որովհետեւ սիրում եմ մարդկանց կոնտեքստով ներկայացնել, ու դիմանկարներ առանց կոնտեքստ շատ չեմ անում։
բայց, մեր՝ լուսանկարիչներիս իմացած կադրը՝ 24մմx36մմ ա։ ըստ որում՝ 24մմ֊ն կադրի բարձրութիւնն ա, դա այն կողմից ա ուր կադրերը իրարից բաժանւում են։ իսկ 36֊ը լայնութիւնն են, ժապաւէնի ուղղութեամբ կողմն ա։
իսկ կինօ կադրերը տարբեր են։ լաւ չէի յիշում ինչպէ՞ս տարբեր։
ու ահա ճշտեցի վիքիից՝
ահա, աւելի փոքր ա դասական կադրը՝ 22x16։ ապա, մտածեցի՝ մեզ, լուսանկարիչներիս համար, ըստ երեւոյթին իրենց 9մմ֊ն կը դառնայ մի այլ բան, զի կադրը մեզ մօտ աւելի մեծ ա։ ապա ոպսնեակը կընկալուի աւելի նեղ։ բայց ինչքա՞ն նեղ։ ո՞րն ա ապա էդ ոսպնեակի էկուիւալենտը մեր իմացած «լրիւ կադրի» մեր իմացած մմ֊ներով։
ուաու, իսկ ես ունեմ ծրագիր, որը հէնց այդ համար գրել եմ։ որ հասկանամ, օրինակ, իմ 6x7 նկարող mamiya rb67 ֊ի համար նախատեսուած 50մմ ոսպնեակը, մեր իմացած սովորական ժապաւէնի համար նախատեսուած օբյեկտիւի ո՞ր մմ֊ին ա համարժէք իրա լայնութեամբ։ չէ՞ որ էստեղ ժապաւէնը մեծ ա, ու դրա վրայ շատ աւելի ա տեղաւորւում, քան սովորական կադրի։
հա, ես վաղուց գրել եմ ծրագիր, որով կարողանում եմ իմանալ, որ իմ mamiya rb67֊ի 50մմ օբյեկտիւը համապատասխանում ա մօտաւոր սովորական ժապաւէնի վրայ նկարող 23մմ ոսպնեակի։
նոր աշխատեցրի, ու էսպիսի շեղուած տառատեսակներ եղան։ երեւի gtk֊ն ա թարմացել, կամ թեմա՞ն gtk֊ի, ու էսպէս եղաւ։ բայց կարեւոր չի, երեւում ա։
ապա ո՞րն ա լինելու 6.8մմ֊ն (չէի նախատեսել իրական թուեր, ապա 7մմ֊ն) ու 9.8մմ֊ն (փորձենք 10մմ֊ն)։
ահա, ուրեմն մեր իմացած համարժէքը կը լինէր՝ մօտ 11մմ, ու մօտ 16մմ։
բայց սա դասականն էր։
այլ ֆորմատներ կային՝
իսկ ո՞ր ֆորմատով են նկարել ընկած հրեշտակներին։ ինչպէ՞ս իմանալ։
ահա այս նիւթը համեմատում ա նախկինում հրապարակուած ու վերջերս «ռեմասթէր» արուած նոյն ֆիլմերի «բլուրէյ» թողարկումները։
բացի գոյներից նաեւ կադրի կողմերի յարաբերակցութիւնն ա փոխուել։
մօտաւորապէս նոյն պատմութիւնն ա, ինչպէ եղաւ ձայնագրութիւնների հետ՝ երբ էլփի ձեռք բերելը վերջին օրինական ձեւերից էր գտնելու հին, ոչ ռեմասթեր արուած ձայնագրութիւններ։
ու այս նիւթից կարող ենք իմանալ որն էր եղել բնօրինակի կադրի կողմերի յարաբերակցութիւնը։
ուրեմն բնօրինակի կադրը 21.95մմx18.6մմ ա։
ներմուծում եմ իմ ծրագրի մէջ՝
քանի որ 18.6 չունեմ հաշուեցի 18֊ի ու 19֊ի համար՝ էլի 15 ա։
իսկ այ 7մմ֊ի դէպքում տարբերութիւն կայ։
կամ 11 կամ 10մմ ա։
ինչեւէ, շատ տարբերութիւն չեղաւ, ու նաեւ պատկերացում կազմեցինք թէ երբ ասում են 6.8մմ կամ 9.8մմ, իրականում խօսքը մեր իմացած 10-11֊ի ու 16֊ի մասին ա։
ու տէնց։
#ոսպնեակ #կինօ #հետազօտութիւն #ֆոտօ #ֆոտո #լուսանկարչութիւն #լայնութիւն #կինո #կադր #ընկած_հրեշտակները #ուոնգ_կար-ուայ #վոնգ_կար-վայ #արուեստ #արհեստ #ծրագրակազմ #յարաբերակցութիւն #ժապաւէն
էսօր հետաքրքիր ֆիլմի ցուցադրութիւն էր՝ ճարտարապետ գուրգէն մուշեղեանի մասին։
հիմա ընդամէնը երկու բան պատմեմ՝ մէկն այն ա որ նա երեխայ լինելով՝ գիւմրու խոնավ նկուղում ստիպուած եղաւ ապրել որոշ ժամանակ, եւ «րեւմատիզմ» ձեռք բերեց՝ չէր կարողանում շարժուել։
իրան տեղափոխեցին գիւղ բարեկամների մօտ, ուր ամէն օր մարմնին քսում էին նաւթ, ու տեղաւորում թոնիրի մէջ, պահում երկու ժամ։ շատ լաւ ա որ կենդանի ա մնացել։ ասում ա՝ երկու ամիս անց սկսեցի շարժուել։
ինձ թւում ա, երեւի պարզապէս էդ խոնաւութիւնից հեռու մնար երկու ամիս՝ կը սկսէր շարժուել։
յետոյ վերադառնում ա գիւմրի ու ընկնում ա ջրցան մեքենայի տակ՝ մարմնի ձախ մասն աւիրւում ա, բուժւում ա։
սպորտ սիրող էր, բայց այլեւս ոնց որ չէր կարողանում պարապել, ու ինչ֊որ մէկը խորհուրդ տուեց, որ գնայ սուսերամարտի՝ էնտեղ մարմնի ձախ մասն էդքան էլ պէտք չի։ բժշկական քննութեան միշտ իր ընկերներն էին մտնում իր փոխարէն, թէ չէ չէին ընդունի, կամ թողնի մրցոյթներին։ ու էդպէս նա մի յետոյ դարձաւ հայաստանի չեմպիոն։
շատ լաւ գործեր արել ա, ու այդ մասին ֆիլմում կան հաւէս պատմութիւններ։ օրինակ՝ ինչից էր, պարզւում ա, ոգեշնչուած համալիրի պտտուող պատը։ կամ փախած պատմութիւն ա այն մասին, ինչպէս էին հանրապետութեան ղեկավարութեանը համոզում, որ համալիրը հէնց այդտեղ կառուցեն՝ դիտարկւում էր կասկադի տեղն ու սիրահարների այգին։ գիտէին չափսերը, փուչիկներ են օդ բարձրացրել այնպէս, որ մօտաւորապէս շէնքի նախադիտումն երեւայ, ու քաղաքական ղեկավարութիւնը կարողացաւ քաղաի տարբեր դիրքերից դիտել ու համոզուել որ հաւէս ա նայւում։
աւաղ այդ փուչիկներով լուսանկար ֆիլմում չկար՝ գուցէ չկայ այդ լուսանկարը։
շատ լաւ գործեր արել ա, բայց իր վերջին գործերից մէկն ա, պարզուեց, գետառի փոխարէն անցնող ճանապարհը, որը ես չեմ սիրում։ ասում էր, որ քաղաքում պէտք են շրջանցող ճանապարհներ, ու հպարտանում էր այդ լուծմամբ։ իսկ ես կարծում եմ որ չէր կարելի զոհաբերել գետը եւ քաղաքային միջավայրը դրա շուրջ՝ ես այդ գետի կողքով գրեթէ ամէն օր զբօսնել եմ, այնտեղ կար հաւէս կամուրջիկ, որ կապում էր այգու երկու մասերն իրար հետ, այդ կամրջի վրայ լինում էր կանգնել, նայել գետի վրայ՝ դա շատ հաւէս քաղաքային միջավայր էր, որը կարող էին շատ հետիոտներ վայելել՝ օղակաձեւ զբօսայգու կարեւոր մաս էր։
էսօր այդ օղակաձեւը կտրուած ա, իրանով չես զբօսնի ինչպէս առաջ, իսկ էդ տեղում պիտի «գետինը մտնես»՝ իջնես անկապ ստորգետնեայ անցումներ, գտնես դրանց տեղերը, կռահես որտեղից ես դուրս գալու, ու դա արդէն բնաւ հաճելի զբօսանքի նման չի, եւ լաւ քաղաքային միջավայրի մասին չի։
ու տէնց։
#քաղաքաշինութիւն #կինօ #կինո #ֆիլմ #գուրգէն_մուշեղեան #ճարտարապետութիւն #ճարտարապետ #քաղաքային_միջավայր #քաղաք
ապշելու ա, կին֊ձա֊ձա֊ում կար պլաստիկից շիլա, ու պարզւում ա իսկապէս, պլսաստիկից շիլան մեր ապագան ա։
#ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #գիտութիւն #տեքնոլոգիաներ #տեք #շիլա #պլաստիկ #կինո #կինօ #կին-ձա-ձա #գեորգի-դանելիա #դանելիա #ռեզօ-գաբրիաձէ #գաբրիաձէ #ֆիլմ #ապագայ #გიორგი-დანელია #კინ-ძა-ძა
դիտեցի «unstrung heroes»֊ը։ այդ ֆիլմի մասին իմացել էի, զի փորձում էի մայքլ ռիչարդսի մասնակցութեամբ ֆիլմեր դիտել։ իրան «սայնֆելդ»֊ից գիտեմ։ այստեղ էլ նոմինացուել ա որպէս ամենալաւ աջակցող կոմեդիան աքթըր կամ նման մի բան։ դիտելիս զգացի, որ երեւի ֆիլմի հիմքում գիրք ա։ ու հիմա կարդացի, որ իսկապէս՝ ինքնակենսագրական։
իհարկէ, ֆիլմը բաւական պոպոտ մասեր ունէր, բայց ես վերջերս էլի գրել եմ, որ սիրում եմ ամերիկեան պոպ։ ու ուզում եմ ասել, որ այդ ֆիլմը, որից վեհ ամերիկացիները քիթ կը շեղեն, կը ծաղրեն այն, հայերի համար շատ կարեւոր ա։ զի այնտեղ մի տեսակ խենթ եղբայրները նեգատիւ չեն պատկերուած՝ դրական, սիրուող են պատկերուած։ չնայած մէկը դաւադրութիւնների տեսութիւնների մէջ ա, իսկ միւսը՝ իրեր հաւաքելու կպչունութիւններ ունի։
դա այլ կերպ չէր էլ կարող լինել լիբերալ, ազատական հանրութեան մէջ ծագած ֆիլմում։
ու դա շատ շատ շատ հաւէս ա։
#ֆիլմ #կինո #կինօ #ազատականութիւն
վերջերս շատ եմ ճապոնական ֆիլմեր դիտել, ու յիշեցի «always» ֆիլմը։
առաջին հայեացքից՝ շատ նման ա մեր «մեր բակին»։ ու շատ կարեւոր ա ինչով ա տարբերւում։
ճապոնացիները պատմում են իրենց մասին։ պատմելով իրենց մասին էն ժամանակ՝ պատերազմից յետոյ, իրենք պատմում են իրենց մասին՝ միշտ։ ինչպիսին են ճապօնացիները միշտ։ միշտ եղել եւ միշտ կը լինեն։
ի՞նչ են պատմում։ պատմում են այն մասին, որ ճապոնացիները նախընտրում են երբեմն լինել կոպիտ, նուրբ զգացմունքներն անկեղծ արտայայտելու փոխարէն։ բայց այդ կոպտութեան մէջ պէտք ա կարողանալ կարդալ նրբութիւնն ու խորութիւնը։ պատմում են պատերազմից մնացած վէրքերի մասին։ պատմում են վեստերնիզացիայի մասին։ նշում են, որ առանց այդ էլ լիբերալ եւ բազմազան հանրութիւն էին։ պատմում են ինդուստրիալիզացիայի մասին՝ ու այստեղ ֆիլմում առանցքային են ձգտումները՝ եւ աշտարակն են կառուցում, որով բոլորը հպարտանում են, եւ ընկալում են այն զարգանալու խորհրդանիշ, եւ ամէն մարդ, նոյնիսկ «ինտելիգենտիկ» գրողը ունեն ձգտումներ։ սուզուկի աւտո մականունով մարդը երազում ա ունենալ աւտոընկերութիւն, իսկ գրողը՝ յաղթել գրական մրցանակ։
փոքր փողոցում բոլորն, իհարկէ, իրար աջակցում են։
նաեւ երեւում ա, ոնց են մարդիկ յարգում պատասխանատւութիւնը։ դա, ինձ թւում ա՝ բոլոր մարդիկ։ օրինակ, երբ գրողը նոր նոր պիտի վերցնի երեխային, ու դեռ փորձում ա վերադարձնել՝ սուզուկին իրան «չելենջում» ա, ասում ա՝ «ըհը, դուխդ չհերիքեց», որովհետեւ ուզում ա տեսնել պատասխանատու մարդ։ ու հակառակը՝ երբ նա երեխայով սկսում ա զբաղուել՝ նա ինքն էլ ա իրեն աւելի յարգում, եւ հարեւաններն են իրեն սկսում հարգել։ ամէնակարեւորը՝ պատմում են իրենց արժէքների մասին։ ի՞նչն ա ճապօնացու համար կարեւոր։
ու մենք իմանում ենք, որ ճապոնացում համար կարեւոր են ձգտումները, կարեւոր ա աշխատանքը, կարեւոր ա ընտանիքը, կարեւոր ա հանրութիւնը, երկիրը։
ի՞նչ ենք տեսնում «մեր բակում»։ կարծեմ երկրորդի վերջում, երեւի, կայ ամենալաւ պահը՝ երբ բակի բնակիչները պաշտպանում են նկարիչ դոդոյին, որ բնակւում ա նկուղում, որը պէտք ա ինչ֊որ մէկը վերցնի բիզնէսի համար։ տեսնում ենք էն, ինչին կայ պահանջ՝ «ռազբիրատ»։ չենք տեսնում երկիր, չենք տեսնում ոնց ա բակը հանրութեան մաս, չենք տեսնում զարգացում, չենք տեսնում ձգտումներ։ մէկն իր համար չինովնիկ ա, մէկն էլ իր համար նկարիչ ա։ ամենաոգեշնչողը «ռազբիրատ»֊ն ա, դա ա հայ երիտասարդի ձգտումը՝ բակի յարգուած տղայ լինելը։ իհարկէ, դա մասամբ ներկայացուած ա ծաղրանքով։ բայց եւ ամէնն ա ներկայացուած ծաղրանքով։ ակնյայտօրէն, մեր բակը էքսպորտի ֆիլմ չի՝ ներքին շուկայի համար ա։
ինչը կրկին տարբերում ա մեր հանրոթիւնը ճապոնականից, եւ ո՞ւր եմ հեռու գնում՝ նոյնիսկ վրացականից։ վրացիները իրենց կինոյում կարողանում են անդրադառնալ ներքին խնդիրներին այնպէս, որ դա էլ լինի իրենց մասին պատմել՝ ուրիշներին։ օտար հայեացքի համար հետաքրքիր ֆիլմեր են նկարում, ու ինձ թւում ա դա յատուկ չեն անում, պարզապէս այսպէս ստացւում ա, երբ անում ես մի բան, որը կարող ա որեւէ մէկին, քեզնից բացի, հետաքրքիր լինել։
աչքի ա ընկնում նաեւ էն, որ ճապոնիան՝ ի տարբերութիւն մեզ՝ աշխարհի մաս էր։ եւ դա երեւում ա մասնաւորապէս շէնքերով։ ակնյայտ ա, որ մենք էսօր, երբ նոր ենք դառնում աշխարհի մաս՝ չտեսի պէս պիտի շէնքեր կառուցենք, իսկ իրենք կառուցում էին ճաշակով եւ համաշխարհային տենդենցները տեսնելով։
ընդհանուր առմամբ, «միշտ» ու «մեր բակը» ֆիլմերը, սկսած անուանումից, եւ վերջացրած բովանդակութեամբ եւ իրականացումով լրիւ բացատրում են ինչու հայաստանը ճապոնիա չի՝ այլ նոր մանուկ պետութիւն ա, ու ինչի ա ճապոնիան՝ որ նոր չի ծնուել՝ այնպիսին ինչպիսին այն կայ։
#հայաստան #ճապոնիա #կինո #մեր_բակ #միշտ #հանրութիւն #պատմութիւն #արուեստ
նայեցի her֊ը։
թեօդորի նամակներն էին անպայմանական սիրոյ մասին։ իր յիշողութիւններն էին այդ մասին։ իսկ կինը գնաց՝ որովհետեւ պահանջներ ունէր, ու մենք իմացանք հետաքրքիր դետալ՝ թեօդորը նստեցրել էր կնոջը հակադեպրեսանտի վրայ։ յետոյ օլիւիա ուայլդի հետ դէյթ՝ օլիվիան հա, թռաւ դէմքին անկապ հարցով՝ բայց նա էլ անպայմանականի մասին չէր, ակնյայտօրէն։ օլիւիայից թռաւ։ թուում էր թէ կարգիչը եօհանսէնի ձայնով՝ զի չունի մարմին, գուցէ եւ չի ունենայ պահանջներ, եւ վերջապէս մէկը կը սիրի թեօդորին անպայմանական սիրով։ ստեղ էլ չկպաւ՝ յօհանսէնը թռաւ աւելի վեհ եւ ինտելեկտուալ այլ արհեստական բանականութիւնների հետ շփուելու։
թեօդորի ընկերներն էլ բաժանուեցին՝ աղջիկը հիասթափուում էր, որ տղան չի հասկանում արուեստից։
ու վերջում թեօն ու էդ աղջիկը տէնց ռոմանտիկ նստեցին կտուրին, նայեցին քաղաքին։
ու մտածում եմ՝ էդ բնաւ յոյս տուող չէր։ զի մենք գիտենք որ էդ աղջիկն էլ՝ նորմալ մարդ ա, ու անպայմանականօրէն չի սիրի։
էնպէս որ աւելի լաւ ա չփորձեն ու իզուր իրար չտանջեն։
#սէր #անպայմանական_սէր #կինո #յարաբերութիւններ
էս իմ երբեւէ տեսած ամենալաւ ֆիլմերից ա՝
https://rutracker.org/forum/viewtopic.php?t=2424433
#ֆիլմ #կինո #կինօ #ճապոնիա #արուեստ
#կինո #կինօ #մուրակամի #ռուսերէն #լուսագրեր #լուսագիր #տոնի_տակիտանի #իչիկաուա #իչիկաւա #ընտանիք #յարաբերութիւններ
«օդեսա գործողութիւն» ֆիլմում լաւ երեւում ա մի քանի բան։
— բոլորն էլ կոտրւում են ու համագործակցում ոստիկանների հետ։ ամն ոստիկանութիւնն ունի էդ ներուժը, ու իրական խնդիրներ ա լուծում, ոչ թէ մտնում կոռուպցիոն գործարքների մէջ։ այսինքն՝ մտնում ա գործարքների մէջ, թուլացնում պատիժ — միայն աւելի մեծ խնդիր լուծելու համար։
— կուբացի վիզ կտրողը ակնյայտօրէն չունէր հաբիտուս։ ակնյայտօրէն չէր հասկանում, որ փող ունենալը քիչ ա, պիտի կարողանաս վայելել քո ձեռք բերած մեքենան այնպէս որ ոչ մաֆիան ոչ պետութիւնը պոչիդ նստած չլինի։ ի տարբերութիւն նրան, մեքենայ վաճառող լատինոսն ու տարզանը դա լաւ հասկանում էին, զգում էին։
#հաբիտուս #ամն #օդեսա
յ․ գ․ խորհուրդ եմ տալիս դիտել։
թիզ անելու համար այս հատուածը պատմեմ՝ — ու ես զանգեցի պիծերի իմ հին ծանօթին, հարցրի, իսկ ձե՞ւա ա առնել սուզանաւ։ երկու օր անց նա ինձ հետ զանգեց, ու ասաց՝ դուք ուզում էք սուզանաւ հրթիռներո՞վ թէ՞ առանց հրթիռների
#կինո #հետազօտութիւն #օրէնք
պարզւում ա, flea֊ն back to the future֊ի երկրորդ էպիզոդում ա խաղացել։ ով կը մտածէր։ #ֆլեա #կինո #ֆանտաստիկա #էկրանահան
«whats eating gilbert gray» ֆիլմն եմ բերում օրինակ երբ ասում եմ, որ ամերիկեան ֆիլմերում ցոյց են տալիս կարեւոր մարդկային արժանիքներ, ու հասարակ մարդիկ ունեն վեհութիւն, արժանավայել են, ստոր չեն, ազնուկական են, անկախ ու համարձակ։
իսկ «serious man» ֊ում ցոյց են տալիս «ինտելեկտուալի» իմպոտենտ ու անօգնական, բոլորից կախուած վիճակը։
#կինո #մարդիկ #մշակոյթ
սա լրիւ հայաստանի ու էսօրուայ վիճակի մասին ա՝
In a Sicilian town signed by countless problems provoked by a rampant dishonesty, the inhabitants elect a major which promises order and legality. But the truth is that the town (and Italy) is corrupted and dishonest beyond redemption.
https://www.imdb.com/title/tt6137734/
անգլերէն ենթագրերով թրէյլեր՝ https://www.youtube.com/watch?v=1c6QM4C4lE0 ռուսերէն թրէյլեր՝ https://www.youtube.com/watch?v=1eqJzI2SZZQ
#օրէնք #կինո #քաղաքականութիւն
#պանակ #կինո
քամին ասաւ՝ տանեմ առանձին գրառում։
հիմա փորձեմ պատմել, ինչպէս էի գնում ամն գործուղման։
մեր ընկերութեան էյջառը բոլոր անհրաժեշտ թղթերը պատրաստել էր, ուղարկել էր ամն դեսպանատուն։ ինձնից հասնում էր միայն գնալը։
բայց ինձ ասաւ՝ դու հետդ վերցրու ծնողներիդ անձնագրեր, սեփականութեան վկայականներ, ինչ կարող ես։ հարցրի՝ բայց դա չի պահանջւում չէ՞։ ո՞նց ա հնարաւոր, որ պաշտօնապէս պահանջուի, ես ուրիշի անձնագիրը վերցնեմ, մօտս պահեմ։
այսպէս, չվերցրի ոչ մի բան, գնացի։ այնտեղ սենեակում, ուր բոլորը սպասում էին, իրենց կանչեն պատուհանի մօտ, տեսնում էի, որ իրենց հարցնում էին՝ դուք այլ փաստաթղթեր ունէ՞ք։ իսկ իրենք ասում էին՝ ունենք անձնագրեր, բերե՞նք։ իսկ պատուհանից պատասխանում էին՝ այո՛, բերէք։
յետոյ ինձ կանչեցին։ խօսեցինք։ ասաւ՝ ինչի՞ ես գնում։ գործուղման, կոնֆերանսի։ բա յետոյ էն տաս օրն ի՞նչ ես անելու։ զբօսնելու եմ, ՆՅ֊ում։ հմ, բա այլ փաստաթղթեր ունե՞ս։ չէ, ինչ պէտք ա մեր էյջառն ուղարկել ա ձեզ, չէ՞։ հա, այդպէս ա։
ու տէնց խօսում ենք, անկապ բաներ ա հարցնում, ու էլի ասում ա՝ բա այլ փաստաթղթեր չունէ՞ք։ տէնց երբ երրորդ անգամ ասաւ՝ ասի՝ իսկապէս չեմ հասկանում, ինչ էք ակնարկում «այլ փաստաթղթեր ասելով, չէ՞ որ ասացի, ամէնը ուղարկել ա մեր էյջառը»։
նա տէնց ջոկեց, երկար նայեց, ասաւ, լաւ, ես քեզ կը հաւատամ։
բայց ինձ էնքան մէկ էր, կը հաւատայ թէ չէ։
ու ես կախ սրտով էի գնում, ու միշտ կախ սրտով եմ գնացել, ու մի շաբաթից շատ օտար տեղ դժուար եմ դիմացել, միշտ ուզում էի հետ գալ։
մի այլ դրուագ՝ ռուսաստան, զրօյականների սկիզբ։
հարցազրոյցի են կանչել ինտերնետ մատակարարողի գրասենեակում։
ասում ա՝ բա որ սովորես, ի՞նչ պլաններ ունես, մնալո՞ւ ես թէ՞ գնալու ես ինչ֊որ տեղ։
ասում եմ՝ գնալու եմ հետ՝ հայաստան։
ասում ա՝ բայց ինչի՞ ես էդքան վստահ։ կարող ա մնաս էլ չէ՞։ չե՞ս բացառում։ ասում եմ՝ մնամ ի՞նչ անեմ։ գնալու եմ հետ։
(պէտք ա նշել, որ ես էն ժամանակ դեբիլ լակոտ էի, ասածներս զուտ ենթագիտակցական էին, այն էր ինչ մտածում էի, բայց գիտակցուած չէր, համոզմունքներ չունէի, հայերէն էլ գրեթէ չէի հասկանում)
ասում ա՝ տես, եթէ ասես՝ մնալու եմ, ես քեզ կարող եմ լուրջ գործ առաջարկել, ուր դու հնարաւորութիւն կունենաս աճելու, ուր դու բաներ կը սարքեմ մեզ մօտ, որից ինքդ լաւ կը հասկանաս, ու այլ մարդիկ չեն հասկանայ, ու դու մեզ պէտք ես լինելու, ու մենք կապուած կը լինենք իրար հետ։
իսկ եթէ ասում ես՝ գնալու եմ՝ պիտի դեբիլ գործ տամ, որ լաւ կապեր չլինեն մեր մէջ։
ասում եմ՝ հա բայց, գնալու եմ։
ասում ա՝ կարող ա ախր աղջիկ հաւանես, ամուսնանաք, մնաս։
ասում եմ՝ գնալու եմ։ դեբիլ գործ՝ ապա դեբիլ գործ։
ու տէնց, այո, հերթապահում էի այնտեղ։ քանի որ փողը քիչ էր, նաեւ այնպէս ստացուեց որ լուրջ գործ անում էի, աշխատելով այլ տեղ ու ստեղծելով իրենց մրցակցին։
տէնց տրուֆալդինոյութիւն էի անում։
իրականում ահաւոր էր։ մի օր էլ բռնուեցի։
այո։
բայց ինչեւէ։
մի անգամ շուէյցարացիներն էին գրել՝ բա դու էն կոնֆերանսի գալու ես չէ՞, քեզ կը տեսնենք։ ասի՝ գի՞ժ էք, իհարկէ՝ չէ։ ձեզ թւում ա, էսա կը նստեմ գնացք, կը գա՞մ։ ասին՝ վայ, բա ի՞նչ ա պէտք անել, ի՞նչ անենք որ գաս։ ասի՝ չենք հասցնի, գի՞ժ էք, երեք օր ա մնացել։
ու դէ իրենք նամակ ուղարկեցին, ես փորձեցի արագ֊արագ գնալ հարցազրոյցի, բայց հաւէս չունէի, զուտ անում էի, որ իրենք չասեն՝ մենք ստեղ վիզ ենք դնում, նա մատը մատին չի խփում։ ու դէ չեղաւ, բնականաբար։
ու այո, ես ուրախ եմ որ հայաստանը բաց երկիր ա, ու հայաստանը չի արգելում արտագաղթել, կամ դուրս գալ։ ռուսաստանում արդէն դա աւելի բարդ ա՝ վիզա ստանալու համար պէտք ա գնան մոսկուա կամ պիտեր, մնան եսիմում մօտ, կամ հիւրանոցներում, ամէնը ծախսեր են։ եթէ շատ փող չունես, ասենք ընկերոջդ հրաւէրով ես գնում, կամ համերգի, չես գնալու։ ես ուրախ եմ նաեւ էն պատճառով, որ հիմա կան մարդիկ, գործընկերներս, ով ջրի ճամփա են սարքել՝ տոմս են առնում, գնում են դեսպանատուն հարցազրոյցի, գնում են եւրոպա համերգի, մի երեք օր պտտւում, հետ գալիս։
ու ես հասկանում եմ ինչո՞ւ են եւրոպացիները մեր հանդէպ էդպէս՝ զի գիտեն, հէնց սահմանները բացեն, լիքը մարդ, ու պարտադիր չի որ «լաւագոյնները», գնալու են էնտեղ, ու բարդութիւններ ստեղծեն իրենց հասարակութիւնների համար՝ կարող ա գործ կամ տուն չունենան, կարող ա դրանից դրդուած յանցանքներ անեն։
ու ես կուզէի սահմանները բաց լինէին, ու մենք էլ չտես չլինէինք, ու լաւ պատկերացումներ ունենայինք այդ հեռաւոր եւ հեքիաթային տեղերի մասին, ու դրանք էլ այնքան հեռաւոր ու հեքիաթային չթուային։
զի խնդիրներ ամէն տեղ կան։ հարցն այն ա, ինչի համար ես լուծում էդ խնդիրները։ ու որ խնդիրներն ես լուծում։ որն ես ընտրում։ ու ում հաշուին ես ուզում ապրել։ քո թէ ուրիշների։
զի երբ դու հանրութեան անդամ ես, եթէ մէկն այդ հանրութեան մէջ քշում ա մեքենայ, դու էլ ես այդ համար վճարում։ կամ եթէ այնտեղ ընտրութիւններ չեն կեղծւում, այն պատճառով ա, որ էդ հանրութիւնը իր խնդիրները լուծել ա ու շարունակում ա լուծել, ու այնտեղ մարդիկ կան ով դա անում են՝ քաղ․ հասարակութիւն կայ, ակտիւ են։ իսկ այստեղ, ես ի՞նչ եմ ասում դրսի մարդկանց, սփիւռքահայերին, ասում եմ՝ գիտէք, ես եղել եմ դիտորդ, ես եղել եմ վստահուած անձ։ մենք քիչ ենք։ մեզ պէտք ա մարդիկ լինեն մեր կողքին այդ ժամանակ։ զի էդ ամենակարեւոր բաներից ա, ինչ պէտք ա անել, որ այստեղ էլ շատ վատ չլինի։ ընտրութիւնները։ ու քաղ․ հասարակութիւնը։ ի դէպ, այդ քաղ․ հասարակութիւնը ես կարծում եմ դեռ կրկին բաւական զարգացած չի։
ու ի վերջոյ գրեմ «տերմինալ» ֆիլմի հատուածի մասին, ու այդ ֆիմլը ահաւոր խորհուրդ եմ տալիս դիտել։ ինչպէս լիքը ամերիկեան ֆիլմեր, նա շատ հաւէս վեհ ուղերձներ ա տալիս։
երբ նաւորսկուն բերում են օդանաւակայանի պաշտպանութեան պետի մօտ, նա իրան առաջարկում ա թուղթ գրել, որ վախենում ա կրակոժիա վերադառնալ։ ասում ա գրի՝ քեզ ապաստան կը տան, մինչեւ էս կամ էն, կը մնաս ստեղ։ կամ ինչ ա քեզ պէտք՝ կը մտնես երկիր։
նաւորսին ասում ա՝ բայց ես ո՞նց գրեմ, որ վախենում եմ վերադառնալ, եթէ չեմ վախենում։
էս պետն ասում ա՝ լսի, էնտեղ քաղաքացիական պատերազմ ա, սով ա, մարդիկ են զոհւում։
նաւորսին ասում ա՝ հա, հա, ահաւոր ա։
պետն ասում ա՝ ուրեմն դու վախենում ես։
նաւորսւին ասում ա՝ ինչի՞ց։
ասում ա՝ դէ գրի որ վախենում ես, կամ ռադ ենք անում քեզ ստեղից։
նաւորսկին ասում ա՝ էդ իմ տունն ա, ես տանից չեմ վախենում։
ու ստեղ պետն ասում ա ռադ անեն իրան, իրան տանում են, նա էլ գոռում ա՝ ես… ես վախենում եմ ուրուականներից, ես վախենում եմ… ու թւում ա ինչից ա վախենում։
այո։
#ամն #դեսպանատուն #հարցազրոյց #տերմինալ #կինո #նաւորսկի #վախ #տուն #ուրուական
մի ֆրանսիական ֆիլմ կայ, որը բոլորը համարում են շատ պոպսա ու շատ դեբիլ ֆիլմ։ իսկ ես սիրում եմ։
ու ինձ թւում ա, իրենք չեն ջոկում։ իսկապէս։
օրինակ, այնտեղ հատուած կայ, երբ տղան հանդիպում ա իր ուսանողական ժամանակուայ «սիրուն», ու տէնց կրկին փորձում ա իրան կպցնել։ նա հիմա ապրում ա մի ճարտարապետ աղջկայ հետ, բայց դէ չի դիմանում։
ու տէնց, տալիս ա էդ իր «սիրուն» իր նոր սկսած գրքից էջեր։ ու էդ աղջիկը, դէ չի հասկանում՝ ինչի՞ իրան։ ու դէ կարդում ա։
ես ասում էի՝ որ չեմ ուզում ցոյց տալ լիքը բան ինչ սիրում եմ, էն մարդկանց, ով գրեթէ համոզուած եմ, որ չեն գնահատի։ ասենք, արդե՞օք իմաստ ունի տալ հելեն լեւիթի նկարները (երէկ էդ սխալն արեցի), կամ էս երաժշտութիւնը, եթէ դէ, պէտք չի։ պահանջուած չի։ կասի՝ հա, դէ, նկարներ են։
կամ էլ եթէ քո նկարներն են, տաս, իսկ նա դէ չի հասկանում, ինչի՞ ես էս շէնքը նկարել։ դէ շէնք ա։ հա, ի՞նչ։ ու տէնց ի՞նչ ասի։ ասի՝ հաւէս նկարներ են։
ու այդ ֆիլմում, այդ հին աղջիկը, տէնց կարդում ա իր տուած թղթերը, ասում ա՝ քուլ ա։ ապրես։ շարունակիր։
ու այդ տղան ասում ա՝ էդ ամէնն ա, ինչ դու ինձ ուզում ես ասե՞լ՝ քո՞ւլ ա։ ու նա ասում ա՝ դէ հա, ի՞նչ ասեմ։ հաւէս ա։
ու դա, ասենք, շատ կարեւոր մաս ա ֆիլմում։ ու ոչ մէկ չի ջոկում, ինչքան կարեւոր ա։
ու ինչքան մեզ պէտք են մարդիկ, ով մեզ կը հասկանան։ ու ում մենք ենք պէտք։
ու սա նոյնպէս այդ պահանջուած լինելու մասին ա։
այն մասին ա, արդե՞օք այն, ինչ ես կարող եմ տալ՝ պէտք ա։ թէ՞ պէտք ա էն, ինչ ես չեմ կարող տալ։ իսկ այն, ինչ կարող եմ՝ պէտք չի։ եթէ պէտք չի, ի՞նչ եմ ես այստեղ անում։ ինձ առաւել եւս չի պէտք։ ու նաեւ, եթէ ես կարող եմ սա անել, արդե՞օք ուզում եմ, արդե՞օք հաճոյքով կանեմ։ ասենք, եթէ ասեն՝ թէ էս կայքը ֆլեշ ցոյց չի տալիս, իսկ ինձ պէտք ա էս կայքով առցանց կինոներ նայել — ես հաճոյքով չեմ օգնի։ ես տէնց, ստիպուած, գուցէ օգնեմ։ իսկ բաներ կան, որ ինձ կպնում են։ ու ես հաճոյքով կանեմ։
զի այ դա ա ինչ եսկարող եմ առաջարկել։ (ու հա, էդ շատ ուրոյն չի, ահագին գալիս ա էն մշակոյթից, որին պատկանում ես։ ասենք էն մարդը ամէնը կը լուծի ջաւայով, իսկ ջաւայով ամէնը չես լուծի։ նա ուղեղի օկծ ունի, ու դէ տէնց մարդ ա։ իսկ էն մարդն ամէնը կը փորձի լուծել լիմբո֊ով։ ու դէ լիմբո֊ն էլ ամէն տեղ չի աշխատում, մարգինալացուած ա։ ու այստեղ այլ խնդիրներ են)։ ու ինձ պէտք ա անպիտան չզգալ, ու որ պահանջուած լինի ոչ այլ բան, այլ հէնց իմ առաջարկածը։ ու այնքան ակնյայտ ա, որ մեզ այդպիսի մարդիկ են պէտք։
լաւ, էս ուղերձն էլ տամ, զի հոգատար եմ․ ու եթէ, ինչպէս ձեզ թւում ա, ձեր ուզած մարդիկ ձեր կողքին չեն, ապա դա նրանից ա, որ իրենք ձեր ուզած մարդիկ չեն։ ուրեմն դու, հէնց դու, իրան պէտք չես։ կամ էլ պէտք չես։ քո արձագանքը, քո մեկնաբանութիւնը, քո ընկալումը, կամ քո կիսուելիքը։ ու էդ չարութիւնից չի։ էդ մարդն էլ չար չի։ հա, շուկայի եմ բերում, լաւ եմ անում։ պատկերացրէք, որ կաթ վաճառողը ձեզ ատէր, որովհետեւ դուք կաթ չէք առնում։ կամ մի պահ առաք, ու էլ չէք ուզում։ զի ջոկել էք, որ մածուն էք սիրում։ նեղանալու բան կա՞յ։
#յարաբերութիւններ #մարդիկ #կինո
լայֆ աքուատիկի մասին ասեմ մի քանի բան, բայց հաստատ բոլոր ուզածներս չեմ ասի
— զիսուի հետ, ինչպէս ասացի, նոյնականանում եմ։ անիին ասացի՝ տես, նա լուզեր ա, բայց այնպիսի լուզեր ա, ով ինչ֊որ բան անում ա։ ու բոլորն էլ, մեծ մասը, կարող են դառնալ լուզեր, բայց մեծ մասը դառնալու ա բան չանող լուզեր։ ու կարեւոր ա լինել բան անող լուզեր, չնայած նրան, որ քո արած բանը ոչ մէկի պէտք չի, բայց դու գիտես, որ դու հաւատում ես քո եագուարային շնաձկան, ու դու վիզ ես դնում իրան գտնել։ նոյնիսկ համոզուած չլինելով որ նա իսկապէս գոյութիւն ունի ու իր արածը որեւէ կերպ իմաստ ունի։
— զիսուն, ինչպէս եւ անդերսոնի շատ կինոների շատ հերօսներ, ունի իմ սիրած գրքերից մէկում նկարագրուած գայլային մտածողութիւն։ նա գնում ա մինչեւ վերջ։ նա ունենում ա կորուստներ։ բայց գնում ա։ նա կոտրւում ա, գիւ ափ ա անում, ու յետոյ էլի գնում ա։
— մարդիկ թեթեւ են տանում։ ու բոլորը շփւում են։ ու անդերսոնը իրական կեանքն ա ցոյց տալիս։ ցոյց ա տալիս այնպէս, չափազանցնելով, կամ աչքդ խցկելով, չթաքցնելով որ բեմադրութիւն ա, կինո ա, իր ցոյց տուածը երբեմն միստիկ ա, երբեմն էլ հեքիաթային ա, բայց այն ինչ նա ցոյց ա տալիս մեր կեանքի մասին ա։
ու մարդիկ թեթեւ են տանում, տրագեդիա չեն սարքում։ իրենք բաժանւում են, միանում են, խաղում են, խաղի պայմաններն են փոխւում, էդ մարդիկ միեւնոյն ա ունեն հիմնական արժէքներ։
— արժէք ա մարդը։ արժէք ա կեանքը։ արժէք ա կենդանին։ արժէք ա շփումը, ու մարդ մնալը։ անկախ ձեր յարաբերութիւններից, անկախ նրանից, որ էս մարդը քո «արչ էնեմի»֊ն ա, դու չես կարող թողնել իրեն պիրատների ձեռքում, պէտք ա փրկես։ նա ու նա իրար ապտակել են, ու խնդիրներ ունեն իրար հետ, բայց դա չեն խառնում այլ սֆերաների հետ։ ու երբ արդար ա որ մէկը միւսին կրեդիտ տայ, նա տալիս ա, իսկ միւսը յուզւում ա։ մարդիկ բաց են խաղում, կամ վերջում բաց են լինում։ բա սա իմ սրճի մեքենա՞ն չի։ հա, քոնն ա։ բա ի՞նչ գործ ունի ձեզ մօտ։ մենք այն գողացել ենք։
էն մարդը բանկիր ա, թշնամի ա, անպէտք ա, բայց նա մեզ հետ ա, ու մենք իրան չենք մոռանում։
մարդը, կամ շունը, ով համայնքի մաս ա ալթիմէյթ արժէք ա։ ու դա ամենակարեւոր ուղերձներից ա։
— ֆէյլը օկ ա։
բոլորը ֆէյլ են լինում։ բոլորը տապալւում են։ հա, կարող ա դու լուզեր ես, ու միշտ ես տապալւում։ կամ վերջերս ես տապալւում։ բայց դու կարող ես եւ թեթեւ տանել եւ ունենալ արժանապատւութիւն։
— արժանապատւութիւն։ մրադիկ անդերսոնի մօտ արժանապատիւ են տանում ամէն ինչ։ երբեմն դա կարելի ա շփոթել պոֆիգիզմի հետ, բայց դա արժանապատիւ վարքագիծ ա։
ու դրանից էլ ա բխում այն որ ընդհանուր առմամբ, չհաշուած էմոցիաոնալ բռկումները, մարդիկ իրար հետ օկ են։
— միջավայրը։
աշխարհը խառն ա, լիքը խաղացողներ կան։
ու դա ծիծաղելի ա։ ու սիրուն ա։
երբեմն դրանք անկապ կենդանիներ են, դելֆինն ա, ով պատահական կը նկարի համբոյրը, կամ կողքից կախած օձը։
— ամէնը փոխկապակցուած ա։ աշխարհը խառն ա ու ամէնը փոխկապակցուած ա։ #կինո #անդերսոն
https://www.youtube.com/watch?v=trWLY6NrS2Q երեւի տեսել էք, բայց դէ։ #կինո
դէ բան չհասկացայ այդ «դրայւ» ֆիլմից, որը միջի աղջկայ պատճառով էի նայել, արմինն էլ ասաց, թէ քանի որ տենց դեբիլ ես կարդա ինչ են գրում, ես էլ կարդացի կարիճի ու գորտի պատմութեան մասին, որը մեզ ծանօթ չի երեւի, ու երբ ֆիլմում այդ մասին խօսեցին, չհասկացայ ինչի են յղում։ դէ ըստ երեւոյթին ամերիկայում բոլորին յայտնի պատմութիւնն ասում ա, թէ կարիճը խնդրում ա գորտին իրան գետի միւս կողմն անց կացնել, գորտն էլ պատասխանում ա որ խնդիր չունի, պարզապէս կարիճից վախենում ա։ կարիճն էլ փաստարկում ա որ չի խայթի գորտին՝ չէ՞ որ այդ դէպքում երկուսն էլ կը խորտակուեն գետի մէջ։
գորտը փաստարկն ընդունում ա, քանի որ բանական ա թւում, ու իրենք փորձում են գետն անցնել։ ճանապարհի կէսին կարիճը չի դիմանում ու խայթում ա գորտին։ ինչո՞ւ խայթեց՝ քանի որ դա իր բնութիւնն ա, չի կարող այլ կերպ։
հետաքրքիր ա, որ թումանեանն էլ ունի նման հեքիաթ։ այլ մշակոյթ, այլ տեղանք, այլ ժամանակ, երեւի։ բայց նոյն մարդիկ։ երբ էշն ու ուղտն են փորձում տիրոջից փախչել, բայց մի անգամ էշն ա զռռում, ու բացատրում ա որ չզռռալ չի կարող, պիտի հէնց այս պահին, ու չի դիմանալու, եւ տէրը գալիս իրենց բռնում ա, միւս անգամ էլ երբ գետն են անցնում, ու ուղտն էշին շալակ առած ա լինում, նա չի դիմանում, որ իր մէջքը թափ չտայ, ինչպէս ուղտերն ըստ երեւոյթին անում են, ու տենց էլի էշը ոռնում ա ու իրենք իրեն մատնում են եւ փախուստը խափանւում ա։
#թումանեան #կարիճ #գորտ #էշ #ուղտ #հեքիաթ #կինո #մարդիկ
https://www.youtube.com/watch?v=trWLY6NrS2Q սպանիչ ա։ #կինո #վես_անդերսոն
արդա՛ր ա։
@{ մարչ ; wordsthatidefend@spyurk.am} 19.03.2018, 17:38:58
նոր մեկնաբանության մեջ կիսվեցի այս միջոցառմամբ, որին գնացել էի ու մտածեցի, որ իզուր առաջ չեմ կիսվել միջոցառման հրավերով, այս հղմամբ ու տպավորություններով:
հիմա այստեղ եմ թողնում հայերեն ու անգլերեն տարբերակները: ավելի ուշ մտքերով էլ կկիսվեմ: եւ այլն :)
#արվեստ #ֆիլմ #կինո
էս էլ թրէյլերը, բայց աւաղ, հայաստանում միայն ռուսերէն ա, ու էդ համը կորում ա՝
2017֊ին վրացական ֆիլմ ա դուրս եկել «ջինսի սերնդի» մասին։ կոչւում ա «պատանդները»։ #կինո
https://www.youtube.com/watch?v=NV2Je3oqcgU քաշեմ ճապօնացի աղջիկներին նայեմ։ համ էլ ես էլ եմ ուզել քոյրիկ։ :/ #կինո #ճապոնիա
բլէյդ ռաների մասին ուզում էի գրել, որ հաւէս ա, որ հեքիաթային էր՝ աթարին էր այնտեղի տտ դոմինանտ բրենդը, ու նաեւ աչքով ընկաւ պանամը, որ վաղուց սնանկ ա։
որպէսզի պատկերազարդեմ ասածս, ենթադրելով որ միակը չեմ, ով նկատել ա, փնտրեցի նկար, ու գտայ բլումբերգի յօդուած, ուր փաստօրէն նաեւ նշւում ա, որ ինտերֆէյս դիզայնն այդ աշխարհում ժառանգած ա ուոլքմենից, ոչ թէ այփոդից։ շատ հետաքրքիր ա այլընտրանքային ապագայ տեսնելը։ #կինո #սայրի_վրայով_վազողը #2049 #ֆանտաստիկա #հակաուտոպիա #ապագայ
https://www.youtube.com/watch?v=hsLxTo0bQbQ
#կարմիր #կինո #Քշիշտոֆ_Կիեսլովսկի
Միան ու Ջեսին՝ https://www.youtube.com/watch?v=XG8qATRtNuU
#միա_ուասիկովսկա #ֆիլմ #թրեյլեր #կինո
Հիւ Լաւրին այս ֆիլմում է նկարել՝
https://www.youtube.com/watch?v=tRn3gr8Pt_o
#հիւ_լաւրի #ֆիլմ #թրեյլեր #կինո
գրում եմ որ չմոռանամ հիմնականում՝
ընկերներիցս մէկն ուզում էր կազմակերպել «Տղամարդիկ» ֆիլմի դիտում իր անգլախօս բարեկամների համար։ փտնրեց համացանցում անգլերէն ենթագրեր, եւ, բնականաբար, չգտաւ։
ապա որոշեց պատրաստել ենթագրերն ինքնուրոյն։ ինձ ասաց, որ եթէ գտնէր գոնէ ինչ֊որ լեզուով .srt նիշքեր, ապա անհամեմատ աւելի հեշտ կը լինէր անգլերէն վարկածը պատրաստել՝ առնուազն ժամանակի մասի վրայ ջանք ծախսել պէտք չէ՝ արդէն կայ։
ես ունէի «Տղամարդտանց» ինչ֊որ ռուսաստանում արտադրուած դի֊ւի֊դի֊ի պարունակութիւնն ինչ֊որ մի հեռու տեղ։ Գտայ, ստուգեցի՝ իրօք պարունակում է ռուսերէն ենթագրեր։
Գիտէի, որ դրանք լինում է .srt֊ի փոխակերպել, բայց չգիտէի ինչպէս։ Սկսեցի կարդալ, եւ ասեմ որ նկարագրուած ձեւերի մեծ մասն իմ մօտ չաշխատեց, ներառեալ avidemŭ եւ ogmrip֊ի օգտագործելը։
հիմա, ինչ եմ արել, որ ստացուել է՝
նախ, որպէսզի բացել դիւիդի֊ն ոչ թէ իսօ պատկերից,
, որտեղ video_ts պանակն է։
Նաեւ ստուգեցի, որ համարի հոսքն է՝ առաջինը ինչ֊որ ՌԴ դրօշով տեքստ էր, զգուշացնող ում տունն է, արտադրողի կարծիքով, բանտում։
Երրորդը հոսքը՝ ֆիլմն էր։
Ապա՝
Ստանում ենք՝
Երբ փորձում էի “-slang 0” կամ “-slang 1”
ստանում էի դատարկ ելքային նիշքեր։
Ապա փորձեցի “-slang ru” դրօշով՝
ու ահա, 1.4 մբ֊նոց ելք՝
Գուցէ այդ պատճառով էլ տապալւում էր ogmrip֊ը, երեւի համար էր նշում, իսկ յետոյ բողոքում, որ ելքային նիշքերը չի կիրառի քանի որ զրօական չափս ունեն։
ի՞նչ է իրենից ներկայացնում։ ահա թէ ինչ։
Պարզւում է, դիւիդի֊ի վրայ ենթագրերը չեն պահւում տեքստի տեսքով, այլ արդէն ռենդեր արած վիդեո֊ի տեսքով են։
Ու նուագարկիչը «օվերլեյ» է անում մի վիդեո հոսք միւսի վրայ։
Ով կը մտածէր։ Ահա սա այն մասին է, երբ ժողովրդի ստեղծած ազատ ֆորմատներն ու տեքնոլոգիաներն աւելի առաջադէմ են կորպորատիւներից։
Օկեյ, բա ինչպէ՞ս վերածենք դրանք տեքստի։ Պարզւում է, պէտք է տառաճանաչում (optical character recognition) անել։
տեղակայեցի tesseract, /etc/portage/package.use ֊ի մէջ աւելացնելով
քանի որ իմ /etc/portage/make.conf֊ի LINGUAS֊ը փոխել չեմ ուզում, եւ այնտեղ գրուած է՝ “hy hy_AM en en_GB”
եւ vobsub2srt ծրագիրը, որն, ի դէպ, Ջենթու համակարգերի համար տեղակայման սխալ նկարագրութիւն ունէր, եւ այդ նկարագրութիւնը ձեռքի հետ ուղղեցի։
Աւելի լաւ է «օվերլեյ» պատրաստէր, մէկ է գիտհաբ արդէն օգտագործում է, քան առաջարկէր հիմնական «փորթիջ» ծառի մէջ «եբիլդ» տեղադրել։
Սիրուն չի, Տարօն, չունի այդ կուլտուրան նախագծողը։
Հիմա՝
Եւ ահա, պատրաստի ելքային նիշք՝
ու տենց։
«Մոնթի Փայթն եւ Սուրբ Գրաալ»֊ի տոկի պոնա թարգմանութիւնն այդ լեզուն սովորելու համար կարեւոր աղբիւր է։ աւաղ, հասանելի է միայն արխիւում։
#տոկի_պոնա #կինո #արխիւ #գրաալ #մոնթի #լեզու #թարգմանութիւն #տեքստ
Իսկ դիմացի շէնքը՝ ես այն շրջանցել եմ, երբ ինձ յաջողուեց փախչել ուղեկցորդներից, այն նոյնիսկ մուտք չունէր։ Իսկ գիշերը այդ տանը լոյսեր էին վառւում, բայց երբ ուշադիր նայեցի, տեսայ, որ բոլորը վառւում էին միանման լամպերով։ Հաւանաբար, ինչ֊որ համակարգ է տեղադրուել, որը երեկոյեան ընդհանուր կոճակով միանում է, եւ ստեղծւում է բնակելի շէնքի տպաւորութիւն, չնայած տունը բնակեցուած չէ, եւ այն չունի մուտքեր։ Այնտեղ ամէնը՝ ֆեյք է։
հիւսիսային կորեայի կինոյի ամբողջ պատմութեան ընթացքում ոչ մէկ երբեք չի համբուրուել։
Երբ նկարահանում էինք երեխաներին պիոներական կազմակերպութիւն ընդունուելու տեսարանը, ուղեկցորդները ցոյց տուեցին մի խումբ երեխաներ՝ եօթ֊ութ տարեկան, զինուորական համազգեստով, եւ ասացին՝ «իրենց ծնողները մահացել են պատերազմում, իրենք՝ պատերազմի երեխաներ են»։ Ի՞նչ պատերազմ։ Վերջին պատերազմը, որին մասնակցել է Հիւսիսային Կորեան, անցել է վաթսո՜ւն տարի առաջ։ Բայց իրենք կատարելապէս համոզուած են՝ ինչ֊որ տեղ պատերազմ է, այնտեղ գնում են Հիւսիսային Կորեայի զօրքերը, կայ հակամարտութեան գիծ, զինուորներ են զոհւում, իսկ առաջնորդը հոգս է տանում իրենց երեխաների մասին… Իրենք պատերազմում են, իրականում պատերազմում են։
աղբիւր (ռուսերէն)
ու տենց
Երբ նկարահանում էինք երեխաներին պիոներական կազմակերպութիւն ընդունուելու տեսարանը, ուղեկցորդները ցոյց տուեցին մի խումբ երեխաներ՝ եօթ֊ութ տարեկան, զինուորական համազգեստով, եւ ասացին՝ «իրենց ծնողները մահացել են պատերազմում, իրենք՝ պատերազմի երեխաներ են»։ Ի՞նչ պատերազմ։ Վերջին պատերազմը, որին մասնակցել է Հիւսիսային Կորեան, անցել է վաթսո՜ւն տարի առաջ։ Բայց իրենք կատարելապէս համոզուած են՝ ինչ֊որ տեղ պատերազմ է, այնտեղ գնում են Հիւսիսային Կորեայի զօրքերը, կայ հակամարտութեան գիծ, զինուորներ են զոհւում, իսկ առաջնորդը հոգս է տանում իրենց երեխաների մասին… Իրենք պատերազմում են, իրականում պատերազմում են։
#կորեա #Կորեայի_Ժողովրդա-Դեմոկրատական_Հանրապետութիւն #կեղծ #պատերազմ #կինո #ֆիլմ #քաղուածք #հարցազրոյց #ռեժիսոր #Վիտալի_Մանսկի #ազատութիւն
հիւսիսային կորեայի կինոյի ամբողջ պատմութեան ընթացքում ոչ մէկ երբեք չի համբուրուել։
#կորեա #Կորեայի_Ժողովրդա-Դեմոկրատական_Հանրապետութիւն #կեղծ #համբոյր #կինո #ֆիլմ #քաղուածք #հարցազրոյց #ռեժիսոր #Վիտալի_Մանսկի #ազատութիւն
Իսկ դիմացի շէնքը՝ ես այն շրջանցել եմ, երբ ինձ յաջողուեց փախչել ուղեկցորդներից, այն նոյնիսկ մուտք չունէր։ Իսկ գիշերը այդ տանը լոյսեր էին վառւում, բայց երբ ուշադիր նայեցի, տեսայ, որ բոլորը վառւում էին միանման լամպերով։ Հաւանաբար, ինչ֊որ համակարգ է տեղադրուել, որը երեկոյեան ընդհանուր կոճակով միանում է, եւ ստեղծւում է բնակելի շէնքի տպաւորութիւն, չնայած տունը բնակեցուած չէ, եւ այն չունի մուտքեր։ Այնտեղ ամէնը՝ ֆեյք է։
աղբիւր (ռուսերէն)
#կորեա #Կորեայի_Ժողովրդա-Դեմոկրատական_Հանրապետութիւն #կեղծ #շէնք #կինո #ֆիլմ #քաղուածք #հարցազրոյց #ռեժիսոր #Վիտալի_Մանսկի #ազատութիւն
ամերիկեան եւ խորհրդային սեւ֊սպիտակ կինոյում պատկերի յստակ տարբերութիւն կայ։ կռահում եմ, որ ամերիկացիները կարմիր ֆիլտրեր էին օգտագործում, որ սեւն աւելի են սեւացնում, իսկ սպիտակն՝ աւելի սպիտակացնում, պատկերը դարձնում աւելի կոնտրաստ։
#կինո #ֆոտո #ոճ #էկրանահան #ֆիլտր #պատկեր #պատմութիւն #սեւ_սպիտակ #պատմութիւն
https://www.youtube.com/watch?v=g30MejRyvLo
#բեռլինալէ #կինո #կինօ #ջաֆար_պանահի #տաքսի #յուզիչ #ոսկէ_արջ
http://m.youtube.com/watch?v=_QQIhgVHm4A
#մարիա_սահակեան #ալաւերդի #շարժապատկեր #կինո #կինօ #արուեստ #նկարահանում
did some “drawing” today.
#dragon #optics #johann-zahn #magic-lantern #gravure #athanasius-kircher #art #science #history #mark-zakharov #movie #fantasy #vishap #quote
@{ Ճաշող Փիլիսոփայ ; norayr@spyurk.am} 03.03.2015, 19:21:10
այսօր մի քիչ «նկարչութիւն» եմ արել այս կայքերի՝ http://oberon.vishap.am http://wiki.oberon.vishap.am համար։
#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ #վօկ #վիշապ֊օբերոն #վիշապ #օպտիկա #ֆենթեզի #յոհան֊ցահն #արվեստ #գիտություն #կինո #մարկ֊զախարով #հեքիաթ #մէջբերում #քաղուածք
այսօր մի քիչ «նկարչութիւն» եմ արել այս կայքերի՝ http://oberon.vishap.am http://wiki.oberon.vishap.am համար։
#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ #վօկ #վիշապ֊օբերոն #վիշապ #օպտիկա #ֆենթեզի #յոհան֊ցահն #արվեստ #գիտություն #կինո #մարկ֊զախարով #հեքիաթ
նախ, ես ուզեցի տեսնել այս ֆիլմը, քանի որ գորիլլաներին մանկուց անտարբեր չեմ՝ մեզ մօտ կար «գորիլլաները մշուշի մէջ» գիրքը, այդ գրքով ֆիլմ էլ կայ նկարուած։
շատ հետաքրքիր ֆիլմ էր։ այնպէս չէ որ լաւն էր։ հետաքրքիր էր։ լաւը չէր, քանի որ ինձ բնաւ հետաքրքիր չէր ինչպէս են իրենք գնում հիւանդանոց ու նկարում տուժած երեխաներին։ ակնյայտ է որ երեխաները տուժում են պատերազմի ժամանակ։ էժան բան կայ այդ երեխաներին ցոյց տալու մէջ որպէս ազդեցութեան միջոց։
իսկ հետաքրքիր էր ինչպէս է կանոնաւոր բանակը նահանջում, կամ աւելի ճիշտ՝ թռնում առանց մի կրակոցի, ինչպէս են թռնում ՄԱԿ֊ի խաղաղարարները, պարզապէս փորձելով արժանավայել տեսք ունենալ։
ինչպէս են կտեր տալիս միամիտ բնակիչներին, որ իրենք դէմ չլինեն նավթահանման արդիւնաբերութեանը։ ինչպէս այնտեղ կան կապիտալի շահերին աջակցողները, յիշեցրին ալեքսանեանի աջակիցներին։ ու իրենք բոլորը չէին հաւատում, որ կարող է ինչ֊որ մէկը անկեղծ մտածի կենդանիների կամ բնութեան մասին։ նոյնիսկ «օգտակար իդիոտների» վարկած չէին թոյլ տալիս։
իսկ գորիլլաները, ի տարբերութիւն երեխաներին, յուզիչ էին։ ինչպէս էին իրենք փաթաթւում, գրկում մարդկանց, իրենց ափերը, մատները, իրենց հետ ինչպէս էին խաղում։
չեմ հասկանում ինչ մի յիմար էր այդ գորիլլաներին նայողը, երբ անասնաբոյժը «չէր կարողանում» գալ, նա, ըստ ֆիլմի, ոչ մի միջոց չձեռնարկեց, որ հիւանդ կենդանուն փրկի։ գոնէ գիրք չունէ՞ր ուր գրուած լինէին հիւանդութիւնների ազդակներն ու դեղերը, գոնէ մի բան փորձեր անել։ բացի իր կողքը նստելուց ու անհանգստանալուց։
ֆիլմը լաւ էր սարքած, սիրուն, ճիշտ, սանրուած, պրոֆեսիոնալ։
նաեւ հաւէս էր, երբ ֆրանսիացին, ՍՈԿՈ֊ի աշխատողը, ասում էր՝ «իրենց պէտք է գաղութացնել։ իրենք չեն կարողանում ինքնուրոյն կարգ ու կանոն պահպանել։ իրենք հետամնաց են։» փաստօրէն այդպիսի ֆրանսիացիներ էլ կան։ իմպերիալիզմը հեշտ չի մահանում, պահպանւում է, կոնսերուացւում է որոշակի մարգինալիզացուած ձեւով, բայց բաւական է ֆրանսիայում լինի չժողովրդավարութիւն, ու պուտինի պէս մի արքայ, արթնանալու է, հնչելու է, տալու է իր մասին իմանալ։
շատ վեհ էր ֆրանսիացի հրամանատարի կերպարը։ նաեւ նա այնքան միամիտ չէր, ու շատ գաղափարական էր։ պատահական չէ որ իրեն խփեցին։ լաւ է, կենդանի մնաց։
եւ այդպէս։
#գորիլլաներ #կինո #բրիտանական֊ֆիլմերի֊փառատօն #պատերազմ #մ23 #խաղաղապահներ #մակի֊խաղաղապահներ #բնութիւն #կապիտալ #կենդանիներ #ֆիլմ #էկրանահան #շահեր #
այստեղ եւ այստեղ ես գրել էի 2008֊ի հուլիսին երեւանի տիկնիկային թատրոնում վիմ վենդերսի հետ հանդիպման մասին։
իսկ այսօր պարզուեց որ գտնուել է միջոցառման ձայնագրութիւնը, ու հրապարակուել է յութիւբում, ահա՝ https://www.youtube.com/watch?v=xrAXP1FxJ-o
վայելէք։
#վիմ֊վենդերս #երեւան #խզմալեան #ձայնագրութիւն #պատմութիւն #կինո #2008
փաստօրէն, Լեւան Կոգուաշուիլին, ով նկարել է «Կոյր ժամադրութիւններն» ու «Փողոցային օրերը» նաեւ նկարել է «Սանթիսիմո» յոգուրտի ու «Սանտինո» կաթնամթերքի գովազդ։
#փաստօրէն #կոյր֊ժամադրութիւններ #փողոցային֊օրեր #լեւան֊կոգուաշուիլի #կոյր֊ժամադրութիւններ #լեւան֊կոգուաշւիլի #գովազդ #ֆիլմ #վրացական֊կինո #կինո #թբիլիսի #քոբուլեթի #վրաստան #սէր #պատմութիւն #կեանք #դպրոց
հերոսը՝ քառասնամեայ ամուրին, անյաջողակ, դասատու, ապրում է մօր եւ հօր հետ փոքր բնակարանում։ Մայրն եւ հայրը վրացական խանդավառութեամբ փորձում են իրեն ամուսնացնել։ Յօրինում են ինչ֊որ զուարճալի ձեւեր, բարդ բեմադրութիւններ՝ լաւ ընտանիքից աղջկայ հետ նրան ծանօթացնելու համար։ Բնական է, նա սիրահարւում է լրիւ այլ կնոջ՝ նա եւ ազատ չէ, եւ իրեն հաւասար չէ։ Արդիւնքում յայտնւում է իր ձեռքերում հարսով, ով յղի է տեղական գողականից։ Ու, ըստ ֆիլմի եզրափակիչ հնչերանգի, այն բաց է, բայց մենք հասկանում ենք, որ նա ամուսնանալու է այդ կնոջ հետ, լինելու է նրան լաւ ամուսին։ Այսինքն թւում է, որ սա անհաւատալի արկածների մի շղթայ է, այդպէս չի լինում կեանքում։ Բայց ֆիլմը զարգանում է, ու դու հասկանում ես, որ հենց այդպէս էլ կեանքում լինում է, որ մարդը երեւացող չէ, տկար արտաքինից, բայց շատ ուժեղ իր պարկեշտութեամբ, կարող է տանել այնպիսի բեռ, որ ինչ֊որ մաչո֊ի ուժերով չէ։
http://www.svoboda.org/content/transcript/26802355.html
#կոյր֊ժամադրութիւններ #լեւան֊կոգուաշւիլի #ֆիլմ #վրացական֊կինո #կինո #թբիլիսի #քոբուլեթի #վրաստան #սէր #պատմութիւն #կեանք #դպրոց #նիւ֊եոռք #նյու֊յորք #մոմա
https://www.youtube.com/watch?v=HwBmPiOmEGQ
գիտէ՞ք ինչո՞ւ է ՀԷԼ֊ը ասում՝ «affirmative, Dave»։ Ահա թէ ինչու։ նաեւ ՆԱՏՕ֊ի ֆոնետիկ այբուբենում է օգտագործւում։ ահա։
#լեզու #ձայն #հաղորդակցութիւն #հէլ֊9000 #զրոյց #տեսանիւթ #գիտաֆանտաստիկա #հատուած #կինո #շարժապատկեր #ֆանտաստիկա #նատօ #այբուբեն #խօսք #տիեզերք
«Ջանգո անչեյնդ»֊ի ամենակարեւոր կերպարնեցի է ինձ համար այն սեւ պառաւ ստրուկը, ով մինչեւ վերջ պաշտպանում էր իր տէրերի շահերը։ Մեզ մօտ էլ Հայաստանում կան լիքը մարդիկ ով մինչեւ վերջ պաշտպանում են ՌԴ֊ի, ՄՆ֊ի, ու ում ասես շահերը, միայն ոչ մեր։ Երբ իրենց հետ շփւում եմ, այդ ծերուկ ստրուկին եմ յիշում։
#մտքեր #կինո #տառանտինո #ջանգո #ազատութիւն
սա «իսպանկա»֊ի երրորդ մասն է։ իսկ սաունդթրեքերը իհարկէ, կրկին #kraked-unit միաւորմանն են։
http://www.youtube.com/watch?v=U0mB6c112hw
#կինո
Լեւան Կոգուաշվիլու «Կոյր ժամադրություններ» ֆիլմը ընտրուել է European Film Awards նոմինացուելու առաջադրուած 50 ֆիլմերի ցանկի մէջ։
http://www.europeanfilmawards.eu/en_EN/film/1254
http://agenda.ge/news/22758/eng
#կոյր֊ժամադրութիւններ #լեւան֊կոգուաշւիլի #ֆիլմ #վրացական֊կինո #կինո #թբիլիսի #քոբուլեթի #վրաստան #սէր #պատմութիւն #կեանք #դպրոց
սա հրաշք հատուած է, աւաղ շատ վատ որակով http://www.youtube.com/watch?v=oGLKnAvzlg4 այպէս է պէտք աշխատանքը թողնել։ եւ փաստօրէն, երկու բան շահեց մէկ քայլով։ ։Ճ
#հատուած #կինո #ֆիլմ
ես տը եկել եմ որ գործ անեմ, իսկ էս խեղճ մարդիկ եկել են որ հանգիստ կինո նայեն, կամ ինետուեն։ ու երեւի ասել են տանը որ իրենց աշխատանքի տեղը շահագործում են, ու տենց անհաւէս են տանից դուրս եկել, բայց դէ ընտանիքի համար ինչ ասես չեն անի։
#հանգստեան #աշխատանք #կինո #ընտանիք #ուտենց
http://www.youtube.com/watch?v=mHZA3S7b0T8&t=0m50s
#արտագաղթ #իշխանութիւն #մարկ֊թվեն #դանելիա #կինո #հատուած
ի դէպ, Հեքլբերի Ֆիննը մի քանի րոպէ մինչ այդ շւշւացնում էր Գիա Կանչելու Տայա֊տայա֊տայա֊ն։ ահա։
#Հեքլբերի֊ֆինն #գիա֊կանչելի
ուշ եմ փոստում, բայց շատ լաւ փառատօն է։ երկու ֆիլմ է կարծես մնացել։
http://kinoashkharh.am/2014/06/7224
#կինո #վայդա #անժեյ֊վայդա #վալենսա #արուեստ #փառատօն
Your browser does not support the video tag.
գտնւած է Արեգի միջոցով։
ուրեմն, նայեցի ես կրկին եւ կին֊ձա֊ձա֊ն, եւ նոր Դանելիայի ու ոմն Ադբաշեանի մուլտը՝ կու՜, կին֊ձա֊ձա֊ն։
ասեմ ինչ նոր մտքեր ունեմ՝
— կըցը։
ինձ թւում է, Դանելիան ուզում էր ցոյց տալ փողի արժէքի ոչ հիմնաւորւած լինելը, ընտրելով որպէս Պլիւկի փողի միաւոր մեր լուցկին։ Այսինքն այն, ինչ մեզ մօտ շատ հեշտ է գտնել, ու այնքան էլ բարդ չէ արտադրել։
Ու իրօք, չէ՞ որ նոյն ոսկու գինը, չնայած դրա սահմանափակ լինելուն, ու բազմաթիւ կիրառութիւնների շատ աւելի ցածր կլիներ, եթէ ոչ մարդկութեան պատկերացումը ոսկու մասին։
Դա նաեւ նշանակում է, որ եթէ մենք ընդունենք, բիթքոյնը, կամ փրայմքոյնը, որպէս փոխանակման միաւոր, դրանք իրօք կդառնան փոխանակման միաւորներ։
— ազգային դիսկրիմինացիա։
Ազգեր արդեն չկան, բայց դիսկրիմինացիա կայ։ Մէկ է այդ էակները սովորեցին բաժանել իրար չատլանների ու պացակների, որ իրար դիսկրիմինացնեն։
— ստրկական մտածողութեամբ հասարակութիւն։
Երբ վերջում երկրացիներին «գործ» են առաջարկում, ասում են, մի քիչ փող աշխատենք, այս (Խանո՞ւն) մոլորակը կառնենք, մի քիչ էլ փող՝ մթնոլորտ կաւելացնենք, էակները կգան մեզ մօտ, մենք էլ կլինենք ամենակարեւոր էակները, ու ամենահարուստ։
Դա դեռ կարելի է հասկանալ, որպէս բիզնես նախագիծ, ու ապահով ապրելու ձգտում։ Բայց երբ երկրացին հարցնում է՝ որ ի՞նչ, մենք ստանում ենք առաջարկողների անկեղծ պատասխանը՝ «որ մենք թքենք իրենց վրայ»։ — Ինչո՞ւ համար թքէք՝ հարցնում է։ «Հաճոյք ստանանք» — պատասխանում են։
Այսինքն այդ էակները ուզում են ոչ թէ լինել ազատ էակներ, ով ասենք նաեւ կաւելացնի իրենց ազատութիւնը փողով, իրենք ուզում են ունենալ ստրուկներ։ իսկ դա ազատ էակի մտածողութիւն չէ։ **ստրուկն է երազում ունենալ ստրուկ, իսկ ազատը երազում է լինել ազատ։
**
ու տենց
#ասք ազատ էակների մասին ՝ http://norayr.arnet.am/weblog/2014/01/27/ասք-ազատ-էակների-մասին/
#կինո #գիտաֆանտաստիկա #սթիմ֊փանք #գեորգի֊դանելիա, , #կին֊ձա֊ձա, #հոգեբանություն, #ստրուկներ, #ազատություն #გიორგი-დანელია, #კინ-ძა-ძა #steampunk #gif
այսօր գիֆ պատրաստեցի՝ #կինոբռնոցի֊ի համար։
ինչպէ՞ս եմ գիֆը սարքել․
կարելի էր անել mplayer -vo png, բայց այս անգամ ես օգտագործեցի mplayer -vf screenshot, ու սեղմելով s պահում էի էկրանահանները։ Յետոյ ես ընտրեցի կադրերը, ու միացրի convert ծրագրով։
եւ այդպէս
հեհե, գիֆ սարքեցի՝ հատուկ կինո բռնոցիի համար։ ։Ճ հազիվ եմ դիմանում, որ ռեժիսորի անունը չպիտակեմ։ #կինոբռնոցի #կինո #gif #ուտենց #գիտաֆանտաստիկա #steampunk #սթիմ֊փանք
#կինոբռնոցի #կինո #էկրանահան
Փարաջանովը՝ աղջիկների (հայ, վրացի), հնդկական կինոյի, Աշիկ Քերիբի, Բերիայի, Լենինի, Գորբաչովի ոտքգրի երկարութեան, Ռեյգանի, Փելեշեանի, կինոյի, ու այն մասին, ինչպէս է նա բռնաբարել հարիւրաւոր կոմունիստների, կատւի ու իրեն ճանապարհ տւողների մասին, սովետի կլիմաքսի, եւ այն մասին, թէ ինչպէս ապրել Նիւ֊Յորքում քսան դոլարով մասին՝ http://svidetel.su/audio/1817
#параджанов #интервью #cccp #ссср #кпсс #макашов #берия #ленин #горбачёв #рейган #пелешян #тарковский #довлатян #майлян #чхеидзе #кино #саган #коммунисты #изнасилование #ашик-кериб #перестройка #эйзенштейн #гомосексуализм #репрессии #лагерь #зона #пикассо #сарьян #париж #тбилиси #арарат #армения #карабах #арцах #азербайджан #гласность #украина #россия #кинематограф #фашизм #феллини #исповедь #книги #Փարաջանով #հարցազրոյց #աղջիկներ #հայեր #վրացիներ #Բերիա #Լենին #Գորբաչով #վերակառուցում #աշիկ֊քերիբ #աշուղ֊ղարիբ #აშიკი-ქერიბი #Aşıq-Qərib #կինո #սովետ #խսհմ #կոմունիզմ #կոմկուս #էյզենշտեյն #դուլաթեան #մայիլեան #փելեշեան #չխեիձե #բռնաբարութիւն #համասեռականութիւն #ճամբարներ #թբիլիսի #փարիզ #քաղքենիութիւն #տարկովսկի #պիկասո #սարեան #հայաստան #ղարաբաղ #արցախ #սինեմատոգրաֆ #ադրբեջան #ֆաշիզմ #ֆելինի #գրքեր
via @{ասոցիալական ցանց ; hanuman@spyurk.am} armenian vishap carpet in “supernatural” (:
հայկական վիշապագորգը «Գերբնական»֊ում։
աղբիւր
#վիշապ #վիշապագորգ #գորգ #էկրանահան #կինո #armenian #vishap #dragon #carpet #supernatural #movie #screenshot #vishap-carpet
Հետազոտությունները ցույց են տվել, որ Թեհրանում բնակչության ավելի, քան 94%֊ը պոետներ են։
աղբյուր՝ http://www.youtube.com/watch?v=aKR_jwA4Xm8#t=10m13s
Երեւի թե, դիմագրքի հայկական հատվածը հետ չի մնում։ Նույնիսկ կարող է մարտահրավեր նետել Թեհրանցիներին։ Մեզ մոտ բոլորն են պոետ։ Թեկուզ եւ ստատուսագիր։ Հիրավի, ստեղծագործող ժողովուրդ ենք։
#թեհրան #իրան #հայաստան #երեւան #պոետներ #դարի֊մարտահրավերները #դիմագիրք #ջաֆա՛ր #կինո #արվեստ #համացանց #մշակույթ
Ես Պուծինի դէմ հաւաքի չեմ գնում, քանի որ ես չգիտեմ, թէ նա ո՞վ է։
Իսկ անծանօթ մարդկանց դէմ ո՞ւր գնաս, որ ի՞նչ։
Ո՞վ է այդ տուժւածը ո՞ւր է գնում, ինչի՞ համար։ Ես նրան չգիտեմ, ու ծանօթանալու ցանկութիւն մի տեսակ չեմ զգում։
Ես չունեմ, աւելի ճիշտ՝ չկայ՛ նրան ճանաչելու, իր մասին մտածելու, ու նա չկայ՝ մեզ համար։
Ու մենք բոլորս էլ, այդպիսի մարդ չենք ճանաչում։
եւ այդպէս
Հ․ Գ․ Ես ճանաչում եմ ՍՍ֊ին։ Լաւն է, վատն է, ընտրուած է, թէ չէ, մեր ՍՍ֊ն է, իրեն գիտենք, եթէ հարցեր ունենք, ապա միայն իրեն։ Ինչ֊որ այլ անկապ մարդկանց հարցեր չկան։
ինչո՞ւ ես չեմ գնում Պուտինի դէմ հաւաքի՝ http://norayr.arnet.am/weblog/2013/12/02/ինչո՞ւ-ես-չեմ-գնում-պուտինի-դեմ-հաւաքի/
http://www.youtube.com/watch?v=YYT0x1YBLCU
#պուտին #սերժ #ռուսաստան #հայաստան #մաքսային֊միություն #ազատություն #քաղաքականություն #ազատութիւն #քաղաքականութիւն #այցելութիւն #Երեւան #հաւաք #հավաք #անտարբերութիւն #միմինո #ֆրունզիկ #հատված #կինո #իգնոր #անկախություն #անկախութիւն
Johann Zahn, “the radiating eye" from Oculus Artificialis Teledioptricus Sive Telescopium (1702)
Dragon, as visible from different points of view. Before the Internet era, I have seen it in the soviet fantasy fairy tale movie by Mark Zakharov
source 0 source 1 source 2 source 3
#dragon #optics #johann-zahn #magic-lantern #gravure #art #science #history #mark-zakharov #movie #fantasy #vishap #վիշապ #օպտիկա #ֆենթեզի #յոհան֊ցահն #արվեստ #գիտություն #կինո #մարկ֊զախարով #հեքիաթ #հետազոտություն #պատմություն
http://www.youtube.com/watch?v=aD1Yacdwup8
#այփեդ #այհեռախոս #կինո #սոս֊սարգսյան #մենք֊ենք֊մեր֊սարերը #արմեն֊այվազյան #ֆիլմ #զրույց #հատված
via @{մայոր Թոմ (Major Tom) ; unamutaba@spyurk.am}
#georgian #georgia #short #vano-burduli #graffiti #censorship #dictatorship #cortazar #julio-cortazar #վրաստան #վրացական֊կինո #վրացերեն #կինո #կարճամետրաժ #գրաֆիտի #գրաքննություն #դիկտատուրա #կորտազար #վանո֊բուրդուլի #թբիլիսի #արվեստ
found on youtube, with #English #subtitles. One of my favourite #Georgian #movies: Sun of the sleepless ( უძინართა მზე)
http://www.youtube.com/watch?v=gh2gS1sKSRI
@{KAOS ; kaos@wk3.org} @{imandes (իմանդէս) ; imandes@spyurk.am} @{Maro ; jrvezh@joindiaspora.com} @{Արգելիոն Argelion ; aragev@spyurk.am} @{qnarius@spyurk.am ; qnarius@spyurk.am} @{վիշապ ջրային ; tanamasi@spyurk.am} - I was telling you about this movie.
#georgia #movie #georgian-cinema #art #90ies #story #sun-of-the-sleepless #վրաստան #արվեստ #վրացական֊կինո #կինո #ֆիլմ #արեւ #უძინართა-მზე #իննսունականներ
Гроб вынесли на многотысячную площадь, где ждал катафалк. Толпа аплодировала. Гроб несли на руках, но в катафалк засовывать не стали, пошли дальше. Пустой катафалк некоторое время двигался впереди; кто-то, наверное, думал, что он ещё пригодится.
Не пригодился. Люди несли гроб не на плечах, а на вытянутых вверх руках, и лицо Соса было видно отовсюду.
Почти полтора часа его несли от Оперы к Пантеону. Всё это время толпа аплодировала. Всё это время в толпе шёл президент Армении, члены правительства. В чёрных костюмах под жарким солнцем. Шесть километров.
Кто должен умереть в России, чтобы его полтора часа несли на руках?
33 года назад такой человек в стране был. Высоцкого донесли бы на руках хоть до Магадана.
Кто должен умереть в России, чтобы наш президент больше часа шёл за гробом? Но ведь если он пойдёт, то окна будут забиты, канализационные люки заварены, людей оттеснят, а точнее, заранее отгородят цепями ОМОНа, город зачистят.
В Пантеоне у могилы президент Армении опять не сказал ни слова. Не было речей. Священники отпели. Гроб опустили. В полной тишине люди протискивались, чтобы бросить горсть земли. Кажется, лопаты не понадобились.
http://echo.msk.ru/blog/minkin/1168422-echo/
#սոս֊սարգսյան #երեւան #կինո #մինկին #հայաստան
Առաջինը՝ սա իսկական կինո է։
Իսկական, սկսած կինոժապավենից, շարունակվում է, ինչպես կինոյում պետք է լինի։ Երբ պատկերը լավն է, ձայնը լավն է, լույսը՝ մտածված է, դերասանների խաղ՝ կա, ամեն ինչ կարգին է, ոչ մի բանի առանձնապես չես կպնի, ու մնում է նայել, ընկալել, զգալ, մտածել։
Ակնհայտ է, որ սա մասնագետների գործ է։
Օպերատորական աշխատանքը՝ Մկրտիչ Մալխասյան — պարզապես հիանալի է։
Բազմաթիվ լավ ռեժիսորական նախոդկաներ՝ իսկ խխունջն եւ գնացքը պարզապես վերջն են։
Ամեն կադրում, ամեն կադրում ես զգում եմ, որ այն մտածված է, որ ամենը պատահական չէ, որ դետալներին ուշադրություն է դարձվել։
Քաղաք․
Ալավերդին իրոք կինո նկարելու տեղ է, ես Մարիային լրիվ հասկանում եմ։
Իմ մոտ էլ միշտ, երբ այնտեղով անցնում եմ, ցանկություն է լինում նկարել, նկարել, նկարել։
Ալավերդին վերջն է, ու այն Երեւանի պես դեռ այլանդակված չէ, քանի որ ոչ մեկին պետք չէ, որ այն այլանդակեն։ Մնացել է հիմնականում, որպես կար, ոնց որ նախագծված էր։
Գետը, կախովի կամուրջները, գնացքը, շենքերը, լեռները, գործարանը։
Ամենը սպանիչ է։
Սպանիչ լավը, նկատի ունեմ։
Լիճը, ու վերջին կադրերը՝ սպանիչ են։
Երեւանը… ճիշտ է, Երեւան գրեթե չկա։ Բայց Արամի խաչմերուկի պատը… էլ ի՞նչ կա Երեւանում։ Կոնսերվատորիան՝ պարզապես սցենարով է պետք, այդ պատճառով է։
Հանրապետության հրապարակ՝ էլ ո՞ւր պիտի գնա աղջիկը առաջին անգամ այցելելով քաղաքը։ Այսինքն, գուցե եւ արդարացված է։
Պատմությունը․
Ես ասում եմ, որ ինձ դուր չի գալիս, քանի որ, ես շատ բան եմ ուզում։
Բայց այնուամենայնիվ, մտահղացումը ինձ հարազատ է։
Ու այն իրական է։
Ես գիտեմ մի քանի այդպիսի Լոռեցի փախած աղջիկների, ու գուցե, նրանք այդպես էլ մեծացել են, գուցե այդպես էլ ապրել են։ Գուցե այդպես էլ չաթվում էին։
Երեւի, նույնքան միայնակ ու չհասկացված էին իրենց զգում պատանեկության ժամանակ։
Երեւի, նման կերպ բացահայտում էին Երեւանը։
Ինձ դուր է գալիս որ դա սերունդների կապի մասին է։ Քանի որ այն լինում է, ու նույնիսկ առանց հորը ճանաչելու, այն պայմաններում, երբ իր մասին ոչ մի բան չգիտի, աղջիկը կարող էր իր մասին շատ բան իմանալ, կարող էր նրան նմանվել, ենթագիտակցաբար հասկանալով, սովորելով, զգալով, ընկալելով այդ տեղեկատվությունը գաղտնիքը պահպանող մայրիկի միջոցով։
Հոր ամենալավ հիշողությունը՝ տունը սարի գլխին։ Հուզիչ է։
Նա իրականում ավելի լավ հիշողություն չունի, թեեւ պնդում է, որ Ալավերդին գրողի ծոցն է, թեեւ չի հասկանում, ինչ է անում այնտեղ Սոնան։ Իր սիրտը լեռներում է։
Երաժշտություն։
Հայկական հոգեւոր երաժշտություն։ Վեհ։ Հիանալի կատարմամբ։
Սպանիչ է։
Ինձ հասկանալի չէր, ինչպես է այդ ռուսախոս մայրիկը զբաղվում հայկական հոգեւոր երաժշտությամբ, ինչպես է կպնում այդքան շատ ռուսերենը ու այդ երաժշտությունը։ Ենթադրում եմ, որ Մարիան պարզապես չի պատկերացրել այլ կերպ, ինչպես եւ ես տասնհինգ տարի առաջ չէի կարող պատկերացնել ոչ ռուսալեզու սցենար։ Իսկ նա հայրենադարձ է։
Մյուս կողմից, հայերեն ֆիլմում կա՝ դա կենցաղային լեզուն է։ Իսկ ռուսերենը՝ երազանքների լեզուն է։ Ես կարծում եմ, որ չի կպնում, չի ստացվում, չի բռնում, չի լինում, որ ռուսալեզու մայրիկը լինի հայկական հոգեվոր երաժշտության երգչախմբի ղեկավար։
Ու ֆիլմից երեւում է, ինչ է ռեժիսորի գլխում, ոչ միայն այդ ռուսերենն է, բայց այդ ամենը՝ սարերը, խխունջները, գնացքները, սերպանտինները, հարաբերությունները, գաղտնիքները, ու այդ ամբողջը ստեղծում է մի փախած ու բնավ ոչ օրդինար կերպար, ինչպիսին է, ես չեմ կասկածում, ինքը Մարիան։
Փառատոնի այս տարվա լավագույն հայկական ֆիլմը, իմ կարծիքով «Այդ ես չեմ», կամ «Ալավերդի» Մարիա Սահակյանի։
ու տենց
Այդքան ափսոս է, մարդիկ եկել էին, հույս ունեին լավ հայկական ֆիլմ տեսնելու։ Նրանք ուզում էին տեսնել հայկական կինո։ Մի քանի խումբ երիտասարդները նստել էին առաջին շարքի դիմաց խալու վրա, քանի որ տեղ չկար։ Նրանք էլ էին հուսով որ լավ հայկական ֆիլմ են դիտելու։
Թոթվում եմ ուսերս։ Իրականում դա կինո չէր։
Դա նույնիսկ տելեֆիլմ էլ չէր։
Մի հատ էլ բացմանը ասում էին՝ կասեք ձեր ծանոթներին որ գան դիտեն, երկար պտտելու ենք կինոթատրոններում։ Բայց դա սպասելի էր։
Ես Քոչարի այլ գործերը չէի տեսել, այդ պատճառով էի այնտեղ։
Իսկ պետք էր դուրս գնալ անմիջապես երբ Քոթանջյանը անկապ փոխվեց ռուսերենի՝ հավանաբար ֆիլմի պրոդյուսերներից մեկի քամակը մտնելու համար։
Ֆիլմը նշել էին որպես 16+ բայց իրականում այն 5- էր։
Չզարգացած երեխաների համար, ով դեռ ոչ մի բան չի հասկանում, ու կարող է հետաքրքվել, կամ ցավակցել հնդկական կինոյի հերոսներին։ Չնայած ես խորհուրդ չէի տա ոչ մի երեխայի այն նայել, քանի որ դա կարող է լավ չազդել ճաշակի վրա։
Սկսեմ տեխնիկայից․
Չկա։ Բացարձակապես։ Ձայնավորման որակը… բացակայում է։
Ես նույնիսկ այն մասին չեմ, որ խոսքը երբեք սինք արած չէ շարժումներին։ Չէ։ Առհասարակ ձայնավորումը, ինտերաղմուկը, կամ դրա բացակայությունը, մի խոսքով՝ ձայնը անգրագետ էր։
Այնքան անգրագետ, որ ոչ մի իրեն հարգող ալիք այդ ֆիլմը պարզապես չէր վերցնի տեխնիկական աններելի սխալների պատճառով։ Ես կասեի, որ նույնիսկ ուսանողական ֆիլմը իրավունք չունի այդպես արված լինելու։
Երբ դանդաղեցնում էին կադրերը, ֆիլմի սկզբում շարժումները կտրտվում էին։ Եթե դա նույնիսկ հայկական տվ֊ում ինչ֊որ մեկը անի, իր գլուխը կպոկեն։ Այդպիսի նյութ եթեր չի գնում հայկական հեռուստատսեությամբ, ինչպես ես այն հիշում եմ մի քանի տարի առաջ։
Նյութի(ֆիլմ էլ ասելս չի գալիս) վերջերում արդեն այդ շարժումների կտրտելը փորձում էին հարթել կիրառելով բլուր։ Ու էլի շատ վատ էր ստացվում։
Իսկ դա այն մասին է, որ նկարելու սկզբից չգիտեին, որ ուզում են այստեղ դանդաղեցնել։
Այն մասին է, որ ոչ պրոֆեսիոնալ էին աշխատում։ Որովհետեւ եթե դու գիտես, որ ուզում ես դանդաղեցնել, ապա դու նկարում ես ոչ թե 25 կադր, նկարում ես ասենք 50 կադր վայրկյանը։
Բացի դրանից, ես կարծում եմ, չնայած դա տեխնիկայի մասին չէ արդեն, որ այդ դանդաղեցումները արդարացված չէին մեծ մասամբ ու ռաբիս հարսանիքի էֆեկտ էին հիշեցնում։ Ես լրիվ պատրաստ էի արդեն, որ պերեբիվկեքի փոխարեն էկրանին էջեր թերթվեն, կամ ինչ֊որ հարսանիքային այլ էժան էֆեկտներ լինեն։
Այո, ֆիլմը էժան էր։
Օպերատորական աշխատանք նույնպես բացակայում էր։
Ամեն մի կադրը, ամեն մի ռակուրսը, էլ չեմ ասում այն հիմար շարժումների մասին, անգրագետ էին։ Օպերատորները այդպես չեն աշխատում, ու իմ մոտ տպավորություն էր, որ ռեժիսորի հորեղբոր տղան էր եկել իր տան խցիկով նկարում։ Ես չգիտեմ ով է նկարել, որտեղից են պեղել այդ մադրուն։
Ախպերությո՞ւնն էր, ոչ թե լավերը։ Ո՞նց էին ընտրում այդ թիմը։
Ենթադրում եմ, որ ռեժիսորը չի զգացել, որ թիմը լավը չէ, այդ պատճառով էլ իրենք իրար արժեն։
Դերասաններ․
Երբեմն ֆիլմերում վերցնում են պարզապես գեղեցիկ աղջիկներ, մոդելներ, ովքեր խաղալ չգիտեն, բայց հաճելի արտաքին ունեն։ Խաղը խափանվում է, բայց լինում է նայել աղջիկներին։
Աղջիկներին նայելը չստացվեց, քանի որ օպերատոր չկար։
Որն էր իմաստը Աննայի՝ «սիրնուտ քաղաքի ծտի» դերում նկարել էդ օտարերկրացուն՝ չգիտեմ։ Նա զիջում էր արտաքինով այն հայ աղջկան, ով խաղում էր Հայկուհու՝ «գեղի ծտի» դերը։
Բայց ըստ սցենարի, Աննա պիտի որ ավելի լավը լիներ։
Ռեկվիզիտ․
Ասելու բան չկա, լրիվ անճաշատ էր։ Կոշիկները, զգեստը, մեյք ափը։
Սենյակները։ Ամենը։
Քաղաք․
Երեւանում, թվում է, բացի Հանրապետության ու Շարլի հրապարակներից, այլեւս տեղ չկա։
Հայկուհին ապրում է ոչ վերջին հարկում, բայց իր դռան կողքը հրշեջ սանդուղք է։ Աննան անցնում է իր դռան կողքով ու բարձրանում իր տուն, որ երեւի կտուրում է։
Ապա գործը պետք էր կոչել՝ Աննան ով ապրում է կտուրում։
Խաղը․
չկա
Սցենարը․
Չգիտեմ։
Գուցե ինչ֊որ լավ բան հնարավոր էր անել այդ սցենարի հետ։
Բայց ռեալիզացիան ամենը փչացնում է։
Ռեժիսուրան․
Ռեժիսորն է այն մարդը ով ընտրում է թիմ ու կոորդինացնում է այդ թիմի աշխատանքը, որպեսզի ստանա իր ուզածը։
Եթե նա չի զգացել, որ ֆիլմը չի ստացվում, դա երեւի զարմանալի չէ, քանի որ նա չի զգացել, որ ոչ մի կադր լավը չէ, որ ձայնը ահավորն է, որ ամենը ահավորն է։
Ամպերը վուլգար են օգտագործված։
Այն տեսարանները, ուր գոնե հնարավոր կլիներ նայել աղջիկներին, ու դա ենթադրում եմ, պետք է հաճելի լիներ, անհույս փչացված են օպերատորի բացակայությամբ։
Արդարացված չէր բռնությունը։ Այսինքն ֆիլմը բռնության մասին է, ոչ թե մազոխիզմի, չէ՞։
Իսկ ես չեմ տեսնում, ուր է այնտեղ այն բռնությունը, որ ցանկացած հայ աղջիկ չի կարող կանխել։ Եթե իհարկե չի ուզում։ Իսկ պետք է ցույց տային, որ չի ուզում, կարծես թե։
Որ իր կամքի հակառակ են բռնանում։ Բայց ես դա չզգացի, նա էր որոշումները ընդունում, իր որոշումներն էին բոլորը։
Նաեւ, ըստ կինոյի երիտասարդները այնքան դատարկ են, որ էլ առհասարակ ոչ մի բանի մասին չեն մտածում։ Ես չեմ հավատում, որ այդքան դատարկ են։ Ես կարծում եմ, որ եւ հիմար ծտերը եւ քյարթ տղաները ունենում են հետաքրքրություններ՝ տեխնիկա, օրինակ, այդ իրենց մեքենաները ինչպես տյունինգ անել, ու ինչպես վերանորոգել, ինչպես են դրանք աշխատում, գոնե լեվի վտուլկի մասին, ու աղջիկները ինչ֊որ գրքեր կարդում են, ու զույգերը ունենում են որոշ ընդհանուր բաներ, իրենք պարզապես այդպես չեն ստացվում, ես չեմ տեսել Հրանտի ու Աննայի կապը, ես չեմ տեսել իրենց չանտարբերությունը։
Ես չեմ տեսել ոչ մի զգացմունք։ Իսկ ենթադրում եմ, որ բռնության մասին ֆիլմում այն պիտի լինի։
Բռնաբարությունների տեսարանները շատ վատ են նկարված։ Երեխայական։
Թվում է, այս ֆիլմը իրականությունից այնքան հեռու է, որ անհնար է, որ այդպես լինի, իսկ իմաստը այն էր, երեւի, որ մարդիկ նայեն, ու լավը դառնան, չուզենան բռնություն անել։
Ես կմտածեի, որ իմ մոտ պարզապես մտքի խափանում է, քանի որ ես բնավ չեմ կարող բացատրել, այն որ նյութը ցույց են տալիս որպես ծիրանի լավագույն ֆիլմերից մեկը, սակայն դահլիճի հիասթափությունը ինձ հուշում է որ ես կարծես չեմ սխալվում։
Ես շատ վշտացա տեսնելով ինչպես են երիտասարդները ծաղրում այդ գործը։ Որովհետեւ նրանք ուզում էին հավատալ, որ Հայաստանում լավ բան է նկարվել, անկեղծ հույս ունեին, ու փաստացի հիասթափությունն էին ծածկում ծաղրանքով ու ուրախությամբ։
Իրականում իրենք շատ տխուր էին։
Իսկ ես ապա իրենց հարցնում էի՝ դուք Մարիա Սահակյանի ֆիլմը տեսե՞լ եք։ Որովհետեւ այն հույսերը արդարացնում էր։ Ու այդ կինոյի մասին՝ հաջորդ փոստում։
ու տենց
«Սեւ հինգշաբթի» ֆիլմը բաց չթողնեք՝ http://www.gaiff.am/hy/1372764829
#ծիրան #Երեւան #կինո #Լեհաստան #ազատություն
այս բակում է նկարվել Գիորգի Շենգելայայի «վերիական թաղամասի երգերը» (мелодии верийского квартала) երաժշտական կատատերգությունը։
ու տենց
հեյ, @{իմանդէս իմաստ<ա>սէր ; imandes@spyurk.am} , ահա Թելավիի մասին հատվածը
http://www.youtube.com/watch?v=CZJMNHokXoU
#Թելավի #կինո #Միմինո #հատված #Դանելիա #Կիկաբիձե #თელავი #მიმინო #ფილმი
Ես Տրիերի գործերը չեմ հավանում, թույլ եմ համարում։ Սակայն իմ կարծիքը Տրիերի ֆիլմերի մասին այն չէ որ սովորաբար լինում է երբ իրեն չեն սիրում։ Ասենք ո՞նց է լինում իր մոտ, օրինակ, մի մարդ մտածեց, որ այլ մարդը, թվում է թե լավն է, իսկ այն մարդը լինում է չար, թքած ունեցող, ու էգոիստ, ու իրան լավ, իսկ առաջինին վատ է անում։ Ու նրանք ասում են՝ չէ, մարդիկ լավն են, այդպես չէ ինչպես ցույց ես տալիս։ Իսկ ես ասում եմ՝ հա, մարդիկ լավը չեն, ի՞նչ մի նորություն բացահայտեցի՞ր որ։ Ու ինչի՞ ես ցույց տալիս որ մթոմ հավատացին, վստահեցին ու հետո լոմկվեցին։ Չհավատային, չվստահեին, ո՞վ էր խնդրում։ Մանկապարտեզ ոնց որ լինի, ազնիվ խոսք։ #Տրիեր #կինո #մնկո #արվեստ #ֆիլմ #մանկապարտեզ
հանրամատչելի, շիրպոտրեբ արվեստը, ի տարբերություն ոչ պոպուլար գործերի հիանալի արտացոլում է հանրության զարգացումը։
վերջերս սփյուռքում հղում եմ հանդիպել Պոպայ նավաստիի հին, սեւ սպիտակ մուլտի, իսկ նա, պետք է նշել, իմ մանկության հերոսներից է։ Չնայած, տեսել եմ ընդամենը մեկ֊երկու մուլտ, որ հրաշքով հասել են մեզ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում աշխատող բարեկամից, ZDF հեռուստատեսությունից ձայնագրված այլ նյութերի շարքում՝ Թերի Գիլյամի Բրազիլի, Շոն Քոներիի վերջին Բոնդի՝ «երբեք մի ասա երբեքի», ուր Դոմինեթի Վիտալիի դերում Քիմ Բեսինջերն էր, իսկ սաունդթրեքը գրել էր Միշել Լեգրանը, ու Ֆյունեսի ծամոնային հակառասիստական ինտերնացիոնալիստական ֆիլմի՝ ֆրանսիացի, հրեա եւ արաբ ժողովուրդների բարեկամության մասին։
Ու չնայած ինձ հաջողվել էր տեսնել եւ Միքիի, եւ Թոմի մասին մի քանի մուլտ, մեկ է իմ ֆավորիտները մնում էին Պոպայը եւ Փլութո շնիկը։
— Իրենց մոտ կաբելային հեռուստատեսություն է — (մալուխ բառը այն ժամանակ չգիտեին) կարեւոր տոնով շեշտում էր հայրս, ոչ թե մեր պես, ու այդ պատճառով որակը լավն է։ Իսկ ՊԱԼ֊ի գույները, տեսեք, հրաշք են։
(Ի դեպ, ո՞վ կասի, մեր մոտ ՊԱԼ֊ի անցե՞լ են, թե ՍԵԿԱՄ է դեռ։ Ռուսաստանը, կարծես իր ՍԵԿԱՄՆ է քշում)։
Մտքովս անցնում էր, որ Թուրքիան, չնայած եւս կապիտալիստական երկիր է, բայց ունի հեռուստաեթեր (խաբարլար, ռեկլամլար), այսինքն այնտեղ, անծանոթ եւ անհասանելի արտասահմանում եւս կա եթեր։
Իսկ հետո, երբ մեր մոտ էլ ինչ֊որ ժամանակ հայտնվեց «կաբելային հեռուստատեսություն», այն բնավ որակով չէր, քանի որ տշած, զաեզժենի ժապավեններ էին պտտում։ Ծրագիրը գրելու համար օգտագործում էին կարգիչներ, ու գրում ռուսերեն տրանսլիտով՝ ուժս, ժիզնենի։
Ի դեպ, Թուրքիայի մասին։ Քանի որ Հայաստանում ԹՌԹ֊ն բռնմում էր, ու հայերը բացի Մայքլ Ջեքսոնի թուրքերեն խոսող մեքենայից ծանոթացել էին նաեւ Ռիգլի Սփերմինթ ծամոնի գովազդին, իսկ մեզ մոտ չկար ոչ թուրքերեն խոսող մեքենա, ոչ թուրքերեն խոսող Մայքլ, որը, ինչպես պարզվեց, կին է, ոչ Ռիգլի Սփերմինթ, ու ոչ էլ գովազդ, մեր հեռուստատեսության աշխատողները որոշեցին ուղղել վիճակը, եւ արտադրել հայրենական գովազդ։
Այնպես չէ, որ ԽՍՀՄ֊ում գովազդ առհասարակ չկար։
Չինովնիկները, սակայն ունեին այդ գովազդի արդարացումը՝ աէրոֆլոտի օդանավերով (ավելի ճիշտ, ինչպես այն ժամանակ ռուսերենից թարգմանել էին՝ ինքնաթիռներով) ու ոչ թե, ասենք գնացքով կամ նավով։ Չնայած ի՞նչ իմաստ ուներ պետական մի ընկերությանը մրցակցել պետական այլ ընկերության հետ, միանգամայն պարզ չէր։
Այլ գովազդը, որ ես շատ լավ հիշում եմ, դա «պեյծե նատուրալնիե սոկի» դեվիզն էր, որը բացի նրանից, որ անճաշակ էր՝ ուղիղ եւ տուպը վ լոբ կանչ խմել այդ հյութերը, եւս կորցնում էր իր ակտուալությունը, որովհետեւ հյութ սովետական խանութներում չկար։
Դա հիմա չի հիշվում, իսկ ես հիշում եմ ինչ էր սովետական խանութը՝
կեղտոտ, ահավոր կեղտոտ տարածք, լիքը ճանճերով, ուր կար ընդամենը երկու բան՝ տեղական կաթնամթերք ու տեղական հաց։ Ներողություն, նաեւ ներկրված քացախ, կարծես Հունգարիայից, խնձորով ու գետով ահավոր անճաշակ էտիկետկայով։
Ձմեռը այդ խանութի մուտքի մոտ ցերբերի պես կանգնած էր հսկայական աղմկոտ կալորիֆեր, որ փչում էր դուրս, որպեսզի վախեցնի պոտենցիալ հաճախորդներին՝ այո, սովետական խանութներում հաճախորդները ցանկալի չէին։
Ու դատարկ, կեղտոտ ապակիներով, բայց աշխատող սառնարաններ։ Սակայն լրիվ դատարկ։
Այսպիսով գովազդը սովետում մի տեսակ տեղին չէր նայվում, սակայն գովազդի կարոտից մի քանի օր հայկական հեռուստատեսությամբ պտտում էին գովազդ։ Լրիվ ջեներիկ ու անիմաստ՝ ձեռուս պատամու, շտո ձեռուս, կամ, ինչպես արտահայտվել էր ռուս կլասիկը՝ անիմաստ ու բնավ ոչ ներողամիտ։
Հայկական գովազդը օրինակ այսպիսինն էր՝ սեղան, հիմար չաղ երեխա, մայրիկը սեղան է գցում, ու բոլորը հերթով եւ հիացմունքով ասում են՝ բաստուրմաաաա… բառը ու տնքում են։
Սակայն վերադարնամ Պոպային։
Ի՞նչ էի ես հիշում՝ նիհար աղջիկ, համարձակ նավաստի, եւ անհամեմատ ավելի մեծ եւ ուժեղ, բայց չար ու չաղ մրցակից, ով նույնպես կպցնում է նիհար աղջկան, ու, բնականաբար սպանախը։ (use the spinach, Luke)
— նիհարը արդեն համարվում էր լավ՝ եւ աղջիկը եւ Պոպայը նիհար են եւ բարի։
— Աղջիկը հաճախ սեփական կարծիք չունի՝ իրեն լավ է լինում եւ չաղի, եւ Պոպայի հետ, ու Պոպային էքստրա ջանք է պահանջվում դրա համար։ Միշտ չէ, որ աղջիկը հստակ արտահայտում է իր մոտեցումը, քանի որ չունի կարծիք, կամ իրան ամենը լավ է՝ անտարբեր է։
— Չաղը տուպը ուժեղ է եւ կիրառում է բրութ ֆորս, իսկ հետո բարի բայց համարձակ Պոպայը ստիպված է օգտագործել մոգություն՝ սպանախը։ Այլ ձեւ չար ուժի դեմ պայքարելու չի լինում, բացի ուժից։
— Չաղին հաջողվում է Պոպային այնպիսի վիճակի հասցնել, որ իրա անհաջողությունների վրա ծիծաղեն։ Ու ասենք ում է պետք այդ հիմար ծիտը, եթե նա Պոպայի վրա ծիծաղում է, այլ չի մտածում՝ այ իմ Պոպայ, էս ինչ եղար։ Այսինքն, դա լրիվ նորմալ է։ Այսինքն կա ծիծաղելի լինելու վախ։
— Նաեւ, բնավ արտահայտված չէ որ մեկ ծեծվածին երկու հաղթած են տալիս։
Լավ ուղերձներ էլ կան, իհարկե՝ եղիր ինչպիսին կաս, մի ձեւացրու այն ինչ դու չես, ու նիհար աղջիկը քեզ կսիրի, կամ մի տանջիր կենդանիներին, եւ պաշտպանիր իրենց (բնականաբար ուժի եւ սպանախի օգնությամբ), ու մի եղիր ստոր ինչպես այն չաղ նավաստին։
Այսօր այսպիսի գործ նկարելն նահանգներում անհնար է՝ հասարակությունը զարգացել է, ու նույնիսկ պարզ չէ, արդյո՞ք արժի ժամանակակից երեխաներին նայել այնպիսի գործեր, ուր լռելյայն ընդունված է որ աղջիկները հիմար են ու կամ չգիտեն ինչ են ուզում, կամ իրենց պետք է նա, ով նավակով ման կտա, կամ սեփական կարծիք չունեն։
Այլ օրինակի մասին էլ հիշեցի, դա մի ֆիլմ է, որը կոչվում էր «վերադարձ Էդեն» ու որը առաջին անգամ տեսել էի «երրորդ ալիքով», իսկ հետո՝ դրա հնդկական ռեմեյքը կաբելով։
Ուրեմն, օրիգինալում վերջում չար հերոսը ընկնում է կոկորդիլոսներով լի գետը, եւ երկար ապրել է հրահանգում։ Հնդկական տարբերակում, սակայն, այդ վրեժ առնող աղջիկը, հրացանը ուղղել է վատ հերոսին, ու կես ժամ պատմել ինչ վատն է նա, իսկ հետո… սպանել։ Ինքնուրույն ու առանց շուրջը լողացող կոկորդիլոսների միջամտության։
Ու մարդիկ նայում էին, ասում էին՝ աղջիկ է։
Իսկ հիմա նույնիսկ Բեթմենը իր անարխիստ հակառակորդներին ի դեմս Խոմսկու, ինքնուրույն չի սպանում։ Իրենք են սայթաքում, ասենք։ Սաղ իրենք իրենց մեղքով։ Նենց չի որ նա դրա համար չէր հետապնդում, բայց հիմա, արդեն, բոլորը կարող են հանգիստ քնել՝ սեփականության նացիոնալիզացիա չի լինի, Բեթմենը չի թողել, կապիտալիստները հաղթել են։
Ես չգիտեմ դա ոնց է նայվում նահանգներում հիմա։ Երեւի դա էլ այսօրվա մասին է, այսօրվա բնութագիրն է։
ու տենց
#ասք հնացած մուլտերի ու գովազդի ծարավի մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/04/13/ասք-հնացած-մուլտերի-ու-գովազդի-ծարավի/
#արեւմուտք #Բեթմեն #Բրազիլ #գովազդ #կինո, #հեռուստատեսություն #մտքեր #պատմություն #Պոպայ #նավաստի #սովետ #աէրոֆլոտ #անահիտ #ճաշակ #արվեստ #սպանախ #բաստուրմա #աղջիկներ #աղջիկ #Թերի֊Գիլյամ #բարեկամություն #ինտերնացիոնալիզմ #կապիտալիզմ #հոգեբանություն #անարխիա
ուրեմն, երեկ դիտել եմ «հակամարտությունը եւ հաշտեցումըը կենտրոնական֊արեւելյան Եվրոպայի կինոմշակույթում» կինոփառատոնի առաջին ֆիլմը՝ «Գալիցիայի երեք պատմությունները», արտադրողը՝ ԱՄՆ։
Հավես է, որ մարդիկ սովորեցին փառատոններին գալ։ Վերջապես։
Ֆիլմը ցուցադրում էին դվդ֊ից, շատ վատ որակով։
Առաջին կադրերից մեկում պանորաման կտրտում էր ֊ այսինքն կամ դանդաղեցրել են անորակ իրենց քսանհինգ/երեսուն կադրը, կամ անորակ գրություն էր, կամ անորակ նվագարկիչ։ Բայց նման էր, որ անորակ արագության փոփոխություն է մոնտաժի ժամանակ։
Ռեժիսուրան շատ վատն է, օպերատորական աշխատանքը ֊ շատ վատն է։ Ոնց որ այդ մարդիկ ոչ մի տեղ չեն աշխատել, ոչ մի տեղ չեն սովորել։
Մի տեղ խայտառակ հատված է, երբ նկարահանող թիմից մեկը կանգնած է կադրի մեջ, մի քիչ դեպի կադրի կենտրոն է շարժվում, հետո վախենում, ու հետ գնում, իր արեւին չի երեւում։
Սցենարի մասին։
Տիպիկ փողով գրած սցենար է։
Արտահայտությունները չեն դիմանում թեթեւ քննադատությանը։
Ստանդարտ տրամաբանական վրիպումներ են, որ անպատրաստ ունկնդիրը չի նկատի ֊ չափազանց պարզ խոսքեր, թվում է թե «ճիշտ», հիմնում է իր «մեսեջը» ինչ֊որ անկապ խոսքերի, ոչ թե, ասենք թվերի, հետազոտությունների, կամ շատ ընհանդրացված տեքստ, որի հետ մի կողմից բարդ է չհամաձայնվել, մի կողմից բարդ է համաձայնվել։
Ֆիլմից, այսպես ասած զռռում էր, որ այն փողով նկարած ֆիլմ է, որն ինչ֊որ հստակ մեսեջ պետք է հաղորդի։ Որ այն բնավ օբյեկտիվ չէ։
Ու այն մասը, որ ինձ դուր է եկել, այսինքն այն, որի մասին մոռանում են, երբ գովաբանում են սովետը, ֊ այն մասին ինչպես էր սովետը ճնշում, ու փտեցնում կգբ֊ի նկուղներում այլ կերպ մտածողներին ֊ դա էլ է կորցնում գինը, որովհետեւ հասկանում ես, որ ֆիլմի նկարողներին, ու տեքստ գրողներին դա բնավ էլ չէր հուզում ֊ գործ է անում են։
Ի դեպ, նկուղներից դուրս եկած ուկրաինացի կինը շատ հետաքրքիրն էր նաեւ նրանով, որ նա հավես ուկրաինական ազգային ազատագրական շորեր էր հագնում։
Ֆուտբոլ խաղացող երեխաներին են նկարել, ասում էին ֊ այ երեխաներին չի հուզում խաղալիս, թե իրենց հետ խաղացողները լեհ են, ուկրաինացի թե հրեա։ Հա, ինչի՞ պետք է հետաքրքրի։ Բայց ֆիլմը լուծում չի տալիս։ Այո, երեխաները չունեն այն խնդիրները որոնք ունի մեծերի հասարակությունը։ Բայց այդ խնդիրները առաջանում են, ու դրանց պետք է լուծում տալ։ Եթե լուծում չի տրվում, մարդիկ իրար սպանում են։ Ու ֆիլմը պատմում է այն մասին, ինչպես են մարդիկ իրար սպանել, բայց այլընտրանք չի առաջարկել։ Մի սպանեք։
Հա, մեկը չի սպանի։ Հետո՞։ Իրան կսպանեն, եթե չհասցնի թռնել։ Լուծում տալ է պետք, իսկ լուծում տրված չէ։
Պատմել են մի լուծման մասին, ինչպես Ուկրաինացիները գնացին Ուկրաինա, իսկ լեհերը ֊ լեհաստան։ Այո, դա լուծում էր։ Գործող։ չեմ ասում որ լավագույնն էր։ Բայց էլ իրար չեն սպանում։ Ու հիմա, երբ Լեհաստանում չկան ուկրաինացիներ, իրենք կարող են հանգիստ խղճով վերականգնել ուկրաինական եկեղեցին։ Վայ ինչ լավն են։ Ավելի լավ է չսպանեին, հիմա էլ պետք չէր լինի վերականգնել։ Այն էլ եկեղեցին։
Եկեղեին ի՞նչ։
Այդ եկեղեցու մասին ֆրագմենտ կար ֊ գյուղ մտել էին խմած լեհ զինվորականներ ու կրակում էին ամեն ինչին, ինչ տեսնում էին։ Քանի որ մարդիկ թաքնվել էին, նրանք դեռ չէին հասցրել նրանց գտնել եւ սպանել, մտան եկեղեցի, կրակեցին «ուկրաինական աստվածածնի» ձեռքին։
Ինչպե՞ս մարդիկ փրկվեցին։ Գյուղը շրջափակեցին ուկրաինական զինված ուժերը, եւ հայտարարեցին ֊ եթե մեկին ձեռք տաք, ոչ ոքդ այստեղից կենդանի դուրս չի գա։ Լեհերը թողեցին գնացին։ Մարդիկ փրկվեցին։ Եկեղեցականն ասաց՝ «աստվածածինն մեզ փրկեց»։ Հա, բա ոնց։ Այդպիսի եզրակացություններ են։ Իսկ փաստացի եթե ուկրաինական ուժը չլիներ, սաղին սպանելու էին։ Ու դա էլ էր լուծում։
Փաստացի եւ գործող։ Իսկ ֆիլմը այլ լուծում չի առաջարկել։
Իսկ ինչի՞ են մեզ նայացնում այդ ֆիլմը։ Որ մենք ասենք ֊ հա, բան, լավ չի իրար սպանել։ Հա, ո՞վ է ասում որ լավ է՞։ Ո՞վ է ուզում սպանել կամ սպանվել։ Ո՞վ է ուզում պատերազմ։ Ոչ մեկ էլ չի ուզում։
Այդ խնդիրը չկա։ Ապա ի՞նչ են ուզում մեզ համոզել։
Ի՞նչն է սխալ մեզ մոտ։
Այն, որ մենք ունակ ենք եղել կիրառել ուժ, ու միայն դա ֊ երաշխավորել է վերջին տասնյոթ տարիների ընթացքում խաղաղ կյանք Արցախում։
Ես չեմ կարող չմեջբերել Հովարդ Ցիննին, ով ասել է՝ խնդիրները լինում են ոչ թե դիմադրելուց, այլ չդիմադրելուց, ենթարկվելուց՝
Դա է խնդիրը։ Ու դեռ մենք ունենք մեկ գործող լուծում ֊ դիմադրել։
Մենք չունենք այլ լուծում, որովհետեւ փողը ծախսվել է հիմար ֆիլմ նկարելու, ոչ թե հետազոտություն անելու, թե ինչ այլ լավ լուծում կարող է լինել։
Ուզում էի գրել հրեայի պատմության մասին, կամ հիմար օճառի օպերայի, բայց երեւի էլ չեմ գրի։
ու տենց
http://www.youtube.com/watch?v=QSc3uk8Q5w4 #Կարեն֊Շախնազարով #սուրհանդակ #թղթատար #կինո #ԽՍՀՄ #СССР #USSR #movie #Karen-Shakhnazarov #courier #80-ies #ութսունականներ
http://www.youtube.com/watch?v=ZO3SIkso0QQ
աչքիս պետք է սա նայել։ նկարված է #գունավոր 70մմ #ժապավեն ի վրա ու այնպես, որ լինի ոնց որ #սեւ֊սպիտակ։ #կինո #ֆրանսիա #վաթսունականներ
Եթե չեմ սխալվում փառատոնը բացվել է հենց այս ֆիլմով ֊ «Ընդմիշտ ֊ արեւմուտք երրորդ փողոցում»։ Իմ կարծիքով դա իրենց «մեր բակն» էր, իհարկե անհամեմատ ավելի լավ սցենարով, անհամեմատ ավելի լավ նկարահանված, բայց մեկ է մնում էր մեր բակը։ Կա այդ ֆիլմի շարունակությունը, որը քաշել եմ, բայց դեռ չեմ նայել, ինչպես եւ պետք է լինի մեր բակերի հետ։
Բնականաբար, այդպիսի ազգային փառատոններից լավ երեւում է ազգի մշակույթը, ու նկատում ես հետաքրքիր առանձնահատկություններ։
Օրինակ, դա բնավ զարմանալի չէ իրենց մոտ, որ աղջիկը կարող է ավտոմեքենա վերանորոգել իմանա։ Ավելին, նորմալ է, երբ այն գնում է լրիվ անծանոթ քաղաք լրիվ անկապ մարդու մոտ իր արհեստանոցում աշխատի։
Հետաքրքիր էր նաեւ, որ երկու ֆիլմում շեշտված էին ծնողների նամակները իրենց երեխաների գործատուներին։ Երկու դեպքում էլ, երեխաները չգիտեին այդ նամակների մասին, ու իմանում էին ֆիլմի վերջերում։ Երկու դեպքում էլ, հուզվում էին, ոչ թե զայրանում, թե էս ինչ գործ ունեն ծնողներս իմ մեջքի հետեւը կապ հաստատել իմ գործատուի հետ։
Ու բնականաբար, հետաքրքիր էր այն որ ծնողները համոզված են, որ իրենց երեխաները նոր աշխատանքի տեղը կլինեն ընտանիքում, կլանում, պարզապես մի նոր կլանում, ու երեւում է ինչպես է դա օգնում իրենց ազգին գոյատեւել։
Ընդ որում ես բնավ կլաններ չեմ սիրում, ու կարծում եմ, որ դա իրենց մոտ բնավ լավ կյանքից չէ, որ ստիպված են այդպես ապրել։
Մի ֆիլմ կար, որ լրիվ անկապն էր, ու չեմ կարծում որ ընկալվեց մեր հանդիսատեսի կողմից։ Մթոմ «սիրո» մասին էր, այսինքն ինչ որ հիմար մանկամիտ հարաբերության մասին (դա է չէ՞ սեր անվանվում) ու դնելով այդ հարաբերությունը խիստ անհարմար վիճակի մեջ ֆիլմի հեղինակները ստացան դրամա։ Իմ կարծիքով մեզ մոտ դա չընկալվեց, ու բոլորն էլ մտածեցին ֊ էս ինչ հիմար են էս երկուսն էլ, իսկ ես, բնականաբար մտածեցի, որ պետք չեն ֆիլմեր խնդիրների մասին, որ լուծվում են մի քիչ մտածելով, կամ ասենք, մի երկու անգամ թերափիայի գնալով։
Ձեն բուդիզմի հիմնադրի՝ Դոգեն Զենջիի մասին ֆիլմն էլ ինձ հիշեցվրեց այն ինչ ես չեմ սիրում արեւելյան կրոններում։ Այսինքն բնականաբար, ես բուդիզմին ավելի լավ եմ վերաբերվում քան քրիստոնեությանը, բայց այն մեկ է մնում է կրոն, ու մեկ է այնքան էլ զարգացման մասին չէ։
Այո, այն մասին է, որ պետք է չուզել։ Ես ինքս կարծում եմ, որ այդ ուզելը սահման ունի։ Ու լիքը խնդիր լինում է այն պատճառով, որ մենք ուզում ենք, պահանջում ենք այլ մարդկանցից ինչ որ բան, նույնիսկ չառաջարկելով ինչ որ կոմպենսացիա փոխարեն։
Իսկ բուդիզմը մի կողմից հավեսն է նրանով, որ փաստացի սպառելուն դեմ է, բայց եւ չափազանց ռադիկալ է այդ առումով։ Այսինքն այո, մարդուն շատ բան պետք չէ, կարող է բոլոր ցանկությունները վերացնել, խոտերով սնվել, ապրել, ու մահանալ։ Բայց գրողը տանի, ինչի՞ համար ապրել։ Այսինքն ինչքան ես հասկանում եմ, պատասխանը՝ մի լավ բան արա, ինչ քեզ հավես է ֊ այնտեղ չկա։ Ավելին, կարելի է ինտերպրետացնել այսպես ֊ ոչ մի բան էլ մի արա, քանզի զուր է։ Այսինքն ես վստահ չեմ որ ձենը զարգանալու մասին է։ Կամ ես վատ եմ պատկերացնում այն։
Իսկ այն որ բուդիզմը քրիստոնեական հիերարխիկ, անկուշտ եկեղեցուց, ում պետք է հարկ տալ, ու որն ինձ ընդհանուր առմամբ հիշեցնում է մաֆիոզ ստրուկտուրաները, ավելի լավն է, հա, անշուշտ։
Հա, այդ Դոգենը ֆիլմում պատկերված էր շատ «սուրբ», շատ վեհ, շատ կատարյալ, շատ միանշանակ։ Իսկ ես չեմ կարծում որ որեւէ մարդ այդպիսինն էր։
Ասենք, մենք գիտենք, որ Գանդիին բռնացնում էին մերկ աղջիկների հետ քնելով, ու նա «կռուծիծ» էր լինում, ասում էր՝ ես ինձ գայթակղում էի, որ դիմանամ։ (:
Բայց մենք հասկանում ենք, որ Գանդին մարդ էր, վեհ, խելացի, բայց մարդ էր։
Իսկ Դոգենի մասին ֆիլմի մեջ դա չերեւաց։ Ավելին, ես կարծում եմ, որ նա սխալ արեց, որ այն աղջկան ու տղային չուղարկեց վանքից դուրս, չասեց գնացեք աշխարհիկ կյանքով ապրեք, վանքը ձեզ համար չէ։
Ահավոր վատ էր, ու ենթատիտղերը ռուսերեն էին։
Իմ ընկերների զգալի մասը ռուսերեն չգիտեն ֊ հայրենադարձ են, ու նրանք շատ անկապ էին իրենց զգում որ բան չեն հասկանում, ի վերջո ֆիլմերի մեծ մասին չեկան։
ու տենց
Կուստուրիցայի «կատուների» մեջ, որ այսօր կրկին նայեցի, մի քանի կարեւոր բան եմ նկատել։
Երբ Իդան ուղարկում է Զարեին պաղպաղակի, փողը տալիս է նրան։ Իսկ Զարեն չի փորձում այդպիսի էժան ձեւով Իդայի սիրտը շահել, ինչպես պաղպաղակ գնելով կամ ծաղիկ նվիրելով։
Երբ Իդայի տատը համոզում է Դադանին,որ իր թոռնիկի հետ ամուսնանա, պատմում է, այն մասին, ուր է նա նրան տարել, ինչ է մթոմ այդ աղջիկը տեսել, որտեղից շորեր ձեռք բերել։
Այսինքն, ինչ զարգացած է նա, ինչ սոֆթ ունի, ինչ իմպրինտներ։
Ու այդ ֆիլմից երեւում է ինչ զարգացած են նույնիսկ Բալկանների գնչուները։
ու տենց
http://www.youtube.com/watch?v=36-ApLtaxBY #sonbahar #աշուն խորհուրդ եմ տալիս քաշել ու դիտել։ Կարելի է լսել #համշենահայ երի խոսակցությունները, տեսնել #Արտվին ի ու շրջակա գյուղերի #բնություն ը
#hamshen
Այնտեղ նաեւ հնչում է #vova խմբի երաժշտությունը։
Ի դեպ, vova են այն պատճառով, որովհետեւ այդպես են կարդում ո՞վ ա արտահայտությունը։ #կինո ու տենց
Նկարված էր պրոֆեսիոնալ։
Եւ ռեժիսուրան, եւ օպերատորների աշխատանքը, եւ խաղը շատ լավն էին։
Փաստորեն, դա միշտ չէ որ լինում է, չնայած ենթադրվում է որ միշտ պետք է լինի։
Ինչ ասեմ, առանց պատկերազարդելու էր, եւ ուղիղ, եւ փոխադարձ առումով։
Այսինքն, այո, շատ վատ չեն ներկայացրել, ոչ էլ փորձել են ավելի թեթեւ ներկայացնել։
Այսպես է լինում։
Երեւի միայն այն էր հեշտացնում ծերուկի կյանքը որ նա փողից առանձնապես չէր նեղվում։
Ես ֆիլմի ընթացքում ինձ վատ չեմ զգացել, այսինքն ես լրիվ գիտակցում էի ինչ է նա ուզում ցույց տալ, ու գիտեի որ դա իմ համար չէ, ինձ պետք չէ ցույց տալ, ես առանց այդ էլ գիտեմ, իսկ նրանք թող նայեն։
Ես ինձ վատ զգացի երբ նա այն թռչունին էր բռնում, այ դա վախենալու էր, ճնշող էր։
Գուցե մի քիչ, երբ ծաղիկների գլուխներն էր կտրում։
Մեկ էլ ես չհասկացա նա սպանեց որովհետեւ մտածում էր որ լավություն է անում, այսինքն սիրո մոտիվներով, թե որովհետեւ այնքան զզված ու հոգնած էր։ Թե երկուսը միասին։
Տեսնես ինչ է հեղինակը մտածել։
Շատ լավ է որ երիտասարդներին ցույց տվեցին այդ ամենը։
Որ պատրանքների մեջ չլինեն։
Ինձ հետաքրքիր է ով ինչ է հանել այդ ֆիլմից։
ու տենց
Անհնար է նրանք երբեւէ դառնային ոչ միայն աշխարհի չեմպիոններ, այլ եւ պարզապես լավ խաղացողներ առանց անկախության։ Պարզապես не до игр было бы
Փառատոնի ամենալավ ֆիլմերից էր իմ համար։
Խորհուրդ եմ տալիս։
ու տենց
աաաաաաաա
ես նոր ի՜նչ եմ իմացել։
ես որ հայելապատկերման մասին գրել եմ, հետաքրքրվեցի, վիքիի հոդվածը ու էլի մի քիչ կարդացի։
մտածե՞լ եք ինչի է նենց որ դա գրված է միայն ուղեւորի հայելու վրա, ոչ վարորդի։
պարզվում է ահա ինչու՝
երբ նայում ես հայելուն, նայում ես ինչ որ անկյան տակ, ու տեսնում ես ինչ որ անկյան օբզոր։
երբ նայում ես հեռու գտնվող հայելուն, օբզորը այլ է, ավելի նեղ է։
իսկ նահանգներում ու մի շարք երկրներում օրենքը պահանջում է որ օբզորը նույնը լինի։
իսկ որ նույնը լինի, նրանք ուղեւորի կողքի հայելին ծռել են դուրս, բայց այդ պատճառով ավելի հեռու է ցույց տալիս, քան կա։
այսինքն օբյեկտները ավելի մոտիկ են ։Ճ
ու տենց
ջուրասիկ պարկ ֆիլմում մի պահ կա, երբ նրանք ջիպով փախչում են ու հետեւից տիրանոզավր է վազում, հետո ցույց են տալիս մեքենայի կողքի հայելին, դրա մեջ արտացոլվող դինոզավրի մռութը, ու հայելու վրայի տեքստը՝ objects in the mirror are closer than they appear.
դա կոչվում է режиссерская находка. ուրախացնում է սպիլբերգը։
իսկ հետո դրա վրա հղում են արել «toy story 2»-ի մեջ։
ու տենց
Նրանք թաքնվում են։
Փոխել են անունները։
Ապրում են առնետների պես։
Չունեն, կամ չեն կարող ցույց տալ փաստաթղթեր։
Նա գնում է դպրոց։ Ու ամենագրագետ երեխան է։ Նա շատ է կարդում։ Ու իր հետ զբաղվել են։
Ու նրան նախանձում է ամենալավ ընկերուհին։ Նոր դասարանից։ Որովհետեւ նա այդքան կիրթ չէ։ Ու չի կարող այդպես գրագետ եւ գեղեցիկ գրել։ Ու ասում է՝ «դու մեծամիտ ես»։ Որովհետեւ այդպես համարելը անհամեմատ ավելի հեշտ է։
Մոր հետ թաղում են իրենց գրքերը։
Սակայն ունեն ուրախ շուն։ Շունը օգնում է փորել եւ պահել գրքերը։ Որոնք ցանկալի է որ չգտնեն։
Այդ ո՞րտեղ են նրանք ապրում, որ պետք է գիրք պահեն։
Ապրում են ծովի ափին։ Ավազներով շրջապատված տանը։
Մի գեղեցիկ օր բանակի ներկայացուցիչ է գալիս դպրոց։ Ոչ, նա չի փնտրում աղջկան։ Նա առաջարկում է գրել բանակի մասին շարադրություն։ Լավագույն շարադրությունը կպարգեւատրվի։
Ի՞նչ պետք է գրի նա բանակի մասին։
Նրանք ստիպված են փախչել, հետո փոխել շարադրությունը։ Քանի որ կայրանում քնելը հարմար չէ։ Իսկ ավազի մեջ տունը լավն է։ Երբ մակընթացություն չէ։
Մայրը ասում է՝ գրի հակառակը։
Այնտեղ գրված էր՝
Նա կարող էր գրել՝ «բանակը լավ բան է, ու նրանք բնավ չեն սպանել իմ զարմիկին»։
Մայրը ճշտում է՝ գրի ինչ խիզախ եւ համարձակ են զինվորները։
Բայց իր մոտ չափազանց լավ է ստացվում գրել։
Ամեն ինչի մասին։ Նա կիրթ ու կարդացած երեխա է։
Ու հիանալի մայր ունի։ Ու հիանալի հայր ունի։
Ում հավանաբար, սպանել է բանակը։
Սակայն նա ուզում է ստանալ վաստակած պարգեւը։ Բանակից։ Նաեւ ուզում է տեսնել հորը։
Ընկերություն է անում համադասարանցի աղջկա հետ նույնիսկ նրանից հետո, երբ նա իրեն «ծախում» է։ Ասում է ուսուցչուհուն ով է օգնել ստուգողականը անել դասարանցի տղային։
Բայց նրանք մնում են ընկերներ։
Ինչ կարեւոր է ուսուցչուհու համար այդ պարգեւը։ Ու ինչ կարեւոր է լավ շորերով ներկայանալ պարգեւ ստանալու։ Եթե չկան նոր կոշիկներ, ապա նա կտրամադրի իր դստեր կոշիկները։ Չէ որ պարգեւը բանակի կարեւոր է։ Իր կյանքում ամենակարեւորն է գուցե։ Իսկ աղջկա կյանքում կա դավաճան ընկերուհի, նյարդայնացած մայր, ով չի սիրում բանակ, ու պարզ չէ, կա թե չկա հայր, ում գուցե սպանել են զինվորները։
Կա ջուր, անձրեւ, ու ավազ։
Հիանալի գույներ են։ Ու ես ուզում եմ այս ֆիլմը կրկին նայել։ Որ հիշեմ տրամադրությունը։
Բայց հիմա կարող եմ դիտել միայն այս հատվածը՝
Կամ կադրերը։
ու տենց
Էլի ծիրանների մասին։
Իրանական ֆիլմի մասին ավելացնեմ, որ հետաքրքիր պահ կար երբ հայրը օգնում է դստերը պատրաստվել քննության․ նա հարցնում է, ո՞րն է արաբերեն «կոմպոտ» բառի զուտ պարսկերեն տարբերակը։ Եւ այդպես լիքը բան։ Ես գիտեի որ պարսիկները այժմ մաքրում են լեզուն արաբական ազդեցությունից, բայց չգիտեի որ այդքան լուրջ են կպել գործին։
Այսօր երկու ֆիլմ կար այն մասին եւրոպայում ինչ ծանր են ապրում մարդիկ։ Մեկը ֆրանսիացիների մասին։ Այնտեղ մի ընտանիք կար ուր արդեն ութ ամիս լույսը չէին միացնում։ Օրենք ունեն, որ ձմեռը չեն կարող անջատել, այդ պատճառով անջատել են աշնանը։ Ու այդ կինը ոչ մի կերպ փող չէր կարողանում ճարել, վերջը երեխաներին ու իրան թունավորեց, մեռավ։ Իսկ քաղաքապետարանը շատ թանկ թաղում կազմակերպեց։
Ու այդ իր պայմանները հաստատ մեր պայմաններից շատ ծանր չէին, մեր մոտ լիքը մարդ կա ով նման կամ ավելի ծանր պայմաններում է ապրում։ Բայց ինքնասպան չի լինում։
Հետո՝ ռումինական ֆիլմում պատմում էին որոշ գյուղերի մասին, ուր լույս չկա, ջուր չկա։ Բնակիչները բողոքում են որ լույս չունեն որ լվացքի մեքենա միացնեն։ Այսինքն լվացքի մեքենա ունեն։ Ունեն նաեւ արբանյակային անտեննա։
Ջուրը բերում են աղբյուրից, ձիերով սայլի վրա։
Բայց մերոնք հաճախ չունեն ոչ ձի, ոչ ձի պահելու հնարավորություն(կերակուր, տարածք)։
Մյուս կողմից, այն որ եւրոպայում մարդիկ բնավ ապահով չեն, ու բարձր գների պատճառով շատերը ապրում են համեմատելի մեզ հետ, գաղտնիք չէ։ Բայց ափսոս մարդ չի գալիս այդ ֆիլմերը նայի, տեսնի իրենց մոտ ինչպես է։
Բրեյդեն Քինգի «այստեղ» ֆիլմը սկզբից թված թե լրիվ անկապը պետք է լինի։ Քանի որ «սիրո պատմություն է»։ Բայց դե լրիվ անկապը չէր։ Անկապն էր, բայց նայվում էր, որովհետեւ հետաքրքիր էր տեսնել Հայաստանը իր աչքերով։
Սկզբից դիսկոմոֆրտ էի զգում, որովհետեւ դա այն Հայաստանը չէ որն ես եմ ընկալում։ Հետո մտածեցի, որ լրիվ հավանական է որ հենց այդպես էլ ընկալի, ու գուցե իմ ընկալումն է իրականությունից ավելի հեռու, քան նրանը։ Չնայած ես այստեղ ապրում եմ, իսկ նա չէ։
Բանկետի ժամանակ այդ հայը եռագույնով պիջակի վրա չափազանց լավ էր խոսում անգլերեն իր կերպարի համար։ Այսինքն ես այստեղ ավելի ռեալիստ եմ։ Եթե այսպիսի կերպար է, ուրեմն անգլերեն պետք է չիմանար։ Եթե անգլերեն այնքան լավ է խոսում, ապա պետք է ավելի ցիվիլ կերպար լիներ։ Նա շատ քյաբաբային էր թե չէ։
Աղջիկը հայ չէ։ Կարող էր հայ լինել։ Բայց ավելի սպեցիֆիկ հայ հնարավոր էր գտնել։ Մազերի գույնը, սակայն, կարող էր հայկական լինել։ Դա այն սեւն է, որ առավոտվա կամ երեկոյան արեւի տակ գույնը փոխում է, ու արդեն սեւ չէ, այլ մի այլ գույն։
Կատարինեն քանի որ հայ չէր, «ամերիկացի» ասելու տեղը, ասում էր «ամերիկանցի»։
Ֆիլմի զգալի մասը Ջերմուկում է։ Աղջկա ծնողները Ջերմուկցի են։
Ջերմուկի տեսարանները շատ են, ու շատ գեղեցիկ են։ Ուզեցի Ջերմուկ գնալ։
Մարդիկ, ում հանդիպում էին Հայաստանի գավառներում, քանի որ դերասաններ էին, հաճախ ավելի քաղաքային տեսք ունեին, քան իրական գյուղացիները։ Սակայն երբեմն դրանք իրական գյուղացիներ էին։ Այսպես, ցիվիլ Նարեկ Դուրյանը իր երկար մազերով բնավ նման չէր Հայաստանի գավառի բնակչին։
Կամ Մեղրիի հյուրընկալ տան տերը։ Ի դեպ, հյուրընկալությունը եւ խմելը շեշտված են ֆիլմի բոլոր էպիզոդներում։ Այսինքն, ես ենթադրում եմ, որ ռեժիսորին իրականում շատ ջերմ են ընդունել եւ լիքը օղի են խմացրել։
ԼՂՀ սահմանը այնպիսին չէ ինչպես ցույց տվեցին։ Սակայն ուրախացրեց որ սահմանապահը փող չվերցրեց։
Աղջիկը մտածելով որ իրենց չեն թողնի, գնաց ու խմելուց ոչ այնքան ափաքինված տղայից փող պահանջեց, որ տա սահմանապահին։
Սահմանապահը սակայն ասաց որ այստեղ դրա տեղը չէ, ու նրանք արդեն ստացան մուտքի թույլտվություն, զանգից հետո, պարզ չեղավ, արդյոք Կատարինեն վերադարձրեց այդ փողը։ ։Ճ
Ինձ թվում է այդ էպիզոդում ռեժիսորը իր հավատն էր արտահայտում որ Հայաստանում որոշ պարագաներում կոռուպցիան անհնար է։
Որովհետեւ ազատ Արցածը հայերի համար արժեք է։
ԼՂՀ-ում սակայն, մեքենա վերանորոգողը փորձում էր խաբել եւ ավել փող կորզել։
Ինձ թվում է, ֆիլմը գրավիչ է հենց նրանով, որ Հայաստանում է նկարահանվել։
Որովհետեւ հիմնական առանցքը հետաքրքիր չէ։ Հանդիպեցին, սիրահարվեցին, վիճեցին, միացան, հետո էլ տղան պետք է գնա Սան-Ֆրանցիսկո, շտապ կանչում են։
Ի դեպ, ֆիլմի տիտղերը վերջն էին։ Ես առհասարակ սկսեցի հավաքել տիտղերով սքրինշոթներ։
Կրկին 23`
Ու ասում է, մենք մի բան կանենք որ միասին լինենք։ Շատ միամիտ է ասում, քանի որ «մի բանը» հաճախ մեկնումեկին հարմար չէ։ Պետք է հստակ խոսել, որ մի բանի մասին է խոսքը։ Ու հարաբերությունները ավելի կարեւոր չեն քան այլ արժեքները, ու այդպես էլ պետք է լինի։ Այդ պատճառով է որ հաջող հարաբերությունները անհնար են տարբեր արժեքներ ունենալու դեպքում։ Ու նույնիսկ այսպիսի սահմանային ինքնություն ունեցող աղջիկը, ինչպես Կատարինեն, արդեն ունի իր, ամերիկացուն ոչ հասկանալի արժեքները։ Ու դա ոչ հստակ, բայց արտահայտվում է ֆիլմում։
Ընդհանուր առմամբ ռեժիսորը շատ ջերմ էր վերաբերվում Հայաստանին։ Ավելացնեմ, այն Հայաստանին, որին ես ինքս այնքան էլ ջերմ չեմ վերաբերվում։
Իմ ընկալումը զգալի տարբերվում է Բրեյդեն Քինգի ընկալումից, ու ուրախ եմ, որ նա կարողացել է սիրել այն Հայաստանը որը տեսավ։
ու տենց
– բալիկ ջան, գալի՞ս ես գնանք պիրատների կինոն նայենք․․․ ո՞նց չես գալիս․․․ լավ էլի արի գնանք։
ու տենց
– Տատս էն Ֆրեձիի կինոն շատ էր սիրում։ Ասում էր, դիր, դիր նայենք, սա լավ կինո ա։ Հետո կեսից քնում էր։
Դե ինքը ցեղասպանություն տեսած մարդ էր։
վարագույր
ու տենց
ու տենց
}}
Այսօր Ջաֆար Պանահին դատապարտվեց վեց տարի ազատազրկման։
[այստեղից][1]
Միամիտ մարդիկ են, չգիտե՞ն որ սցենարները գրվում են մտքում, իսկ մտածել արգելել ահնհար է։
Հեհե, իհարկե գիտեն։ Ու գիտեն նաեւ ում արտադրանքն է ստիպում մտածել։ Այո, զգուշացեք Ջաֆար Պանահուց, նա կարող է ֆիլմ նկարել, զգուշացեք նրա ֆիլմերից, կարող է սկսեք մտածել։
Իսկ մտածող մարդիկ Իրանի ղեկավարությանը վտանգավոր են։
Ղեկավարությանը, ոչ պետությանը։
Ղեկավարությանը, ոչ համայնքին։
Ղեկավարությանը, ոչ ժողովրդին։
Ղեկավարությանը, ոչ ազգին։
Մեծ եղբայրը չի վերացել Ստալինի մահվան հետ։ Այն գալիս եւ գնում է, հայտնվում է տարբեր դիմակների ետեւը, ինչպես մեծ եւ հզոր մարդակերների, այնպես ել փոքրիկ տկար դիկտատորչիկների ձևով։
Ու միշտ կլինի։
Միշտ կլինեն նաեւ խոսակցություններ այն մասին, որ երշիկը էժան էր, իսկ ժողովուրդը՝ կուշտ։
Ու միշտ կլինեն մարդիկ ով կուշտ լինելը ավելի կգնահատի, քան ազատ լինելը։ Ու հնազանդ կլռի, երբ հարեւանին «կտանեն» սև մեքենայով լուրջ մարդիկ։
Սակայն, միշտ կլինեն նաեւ նրանք, ով կտան հարցեր։ Իրենք իրենց, լուռ։ Ու գտնելով որ իրենց իսկ տրամաբանությունը մի տեսակ հակասում է նրան ինչ քարոզվում է, նրանք կսովորեն չվստահել։ Դա անխուսափելի է։ Մարդը, ով ձեռք է բերել մտածելու, վերլուծելու ունակություն, ոչ մի գանձերի համար այդ իր մտքի ազատությունը չի թողնի։ Ու պարզ է, որ կնախնտրի նստել, քան լինել հիմար։ Իմանալ իրականությունը, քան սուզվել մատրիցայի մեջ։ Որովհետև իրականության չձգտելը նման է թմրամոլության։ Իրականությունը, իհարկե գույնզգույն չէ, բայց այն իրականություն է, ու ամենից թանկն է այդ պատճառով։ Այդ նույն պատճառով դիկտատորչիկները սիրում են շքեզ տոնակատարություններ, քանզի այդ տոնակատարությունները մարդկանց ձգում են մնալ տրանսի մեջ, քնել, դուրս չգալ թմրանյութի ազդեցության տակից։
Ու չմոռանանք որ մեր մեջ ել նույնն է։ Մեր մեջ, ոչ միայն մեր մոտ։ ի նկատի ունեմ՝ ներսում, հոգու խորքում, ոչ միայն երկրում։
Ինչ ասեմ, տխրեցի։
Դուխով, Ջաֆար, դու դեռ քո ամենալավ ֆիլմը չես նկարել։
_ու տենց_
[1]: http://www.guardian.co.uk/world/2010/dec/20/iran-jails-jafar-panahi-films
«Կինո» ամսագիր, 1977 թիվ համար յոթ։
ու տենց
Բայց ինչ հանդուրժող են Էստոնիայի ժողովուրդը, մեր մոտ կտշեին կգցեին ավտոբուսից։
համ էլ վաղը ժամը ութին Ակումբում այս ու ևս երկու այլ էստոնական ֆիլմ ցուցադրելու է Մելիքը։
ու տենց
<blockquote style="border: 2px solid rgb(127, 195, 59); padding: 10pt; margin-left: 30pt; background-color: #a6df6d;">
<p>
Инженер, господин Хани, молодой, но заслуживающий уважения специалист. Съемочная группа последовала за господином Хани через весь Тегеран. По дороге господин Хани много говорил о строительстве которое разрешит много проблем. Строительство, которое разрешит много проблем, означает уничтожение старых кирпичых, или глинобитных, а также заброшенных зданий.
</p>
[փնտրել գուգլում այս ֆիլմը ռուսերեն թարգմանությամբ «կուլտուրա»-ից գրած][1]
[1]: http://lmgtfy.com/?q=%D0%A2%D0%B5%D0%B3%D0%B5%D1%80%D0%B0%D0%BD%2C+%D0%A2%D0%B5%D0%B3%D0%B5%D1%80%D0%B0%D0%BD%2C+%D0%B8%D0%BB%D0%B8+%D0%92+%D0%A2%D0%B5%D0%B3%D0%B5%D1%80%D0%B0%D0%BD%D0%B5+%D0%B1%D0%BE%D0%BB%D1%8C%D1%88%D0%B5+%D0%BD%D0%B5%D1%82+%D0%B3%D1%80%D0%B0%D0%BD%D0%B0%D1%82%D0%BE%D0%B2+site%3Arutracker.org
Պարզվում ա Եկատերինբուրգում շատրվան կա, որի տեղը եկեղեցի են ուզում կառուցել։
Պատմությունը մի տեսակ ակնարկում է մեր ամառայինը։
այլ հղումներ՝
http://ural.kp.ru/online/news/639549
http://ural.kp.ru/daily/24458/620763/
http://www.justmedia.ru/news/society/2010/03/18/66534
http://www.eanews.ru/index.php?page=news&pid=53849
http://e2-e4.tv/f/tnews/fontan_kamennyiy_tsvetok_ostanetsya_na_ploschadi_truda_po_kraney_mere_do_sentyabrya__.html
Հիմա հարց․
Իրանք իրարից սովորու՞մ են, փորձի փոխանակումներ են կազմակերպու՞մ, թե պարզապես իրար պես մտածում են, կամ իրար պես բարադի են։
Ես մտածում եմ որ իրար պես քառակուսի են։
ու տենց
ինչը ինձ չի դզում էդ երբ ինծելեկտուալ են անվանում այն ֆիլմերը, որոնք․
ա – գեղանկարչության կամ երաժշտության պես զգացողական են
(ավելի ճիշտ գեղանկարչությաան այն ենթաբազնությունը որը հասկանալու համար պետք չէ լիքը բան իմանալ, ասենք ինչպես մալևիչի քառակուսիներն ըմբռնելու համար, որը բնավ իր էստետիկայի համար չէ որ գնահատվում է)
կամ/և
բ – այն կինոն որտեղ մարդիկ տառապում են իրենց իսկ հիմարությունների պատճառով։
Չէ, նենց չի որ մարդ ես հիմարություն ես անում։ Ու ես չեմ կիսում այդ մարդկանց ցավը։
Ո՞վ էր ձեզ խնդրում ԽՍՀՄ-ից փախնելուց տրամվայի մեջ սեքսով զբաղվել։ Իսկ ձեզ ո՞վ էր խնդրում հիմար ամբստամբելու համար ամբստամբող, բողոքարար թուրքի համար ատրճանակ տանել-բերել։
Ու ամենուր նույն սխալները․ գաղտնիքներ, դավադրություններ, իրան չասես, որ չիմանա, անկեղծության չունակություն, ու ուրիշի միջոցներով սեփական հարցեր լուծելը։
Կորեական պոեզիան էր որ լինում էր նայել ու մասամբ այն պատճառով որ էդ կինը մեղավոր չէ որ իրա մոտ Ալցգեյմեր ա ու որ նենց հիմար թոռ ունի։
Սակայն որ խորանանք, իրա մոտ չիպ և դեյլ սինդրոմ էլ կար, ո՞վ էր իրան խնդրում դուստր ունենալ որ հետո թոռանը պահի, ու նույնիսկ դուստր ունենալու դեպքում լրիվ կարող էր թոռանը չպահել։ Ավելին, իրան ինյչի ա պետք հիմարին բանտից փրկել պարզ չի։ Թող նստեր։
Եվս մեկ սխալ՝ զոհաբերություն։
Դա, ներեցեք, ինտելեկտուալ չէ։ Դա «վեհ»-ության փաթեթեի մեջ մատուցած հնդկական կինո է։
ու տենց
Post from mobile portal m.livejournal.com
Վազիր Լոլայում կար շատ կարևոր և երևացող հաղորդագրություն, սակայն քչերն են այն նկատել։
Շատերը գտնում են երեսին ու երևացող «լավը եղիր ու լավ կլինի» «մեսեջը» որը ծեծված ա ու սպասելի։
Ու ամենակարևորը սուտ է։
Ինչը ի՛նձ ա դուր գալիս, դա այն ա, որ Լոլայի մոտ խափանվում է ամեն ուրիշի միջոցով որևէ բան անելու փորձը։
Կամ լավ արդյունքի չի բերում։
Այդպիսին է հայրիկը, այդպիսին է սուպերմարկետի կամ բանկի կողոպուտը։
Իսկ ինչպե՞ս ծինեյջա աղջնակ կարո՞ղ էր ճարել քսան հազար մարկ։ Իրա բախտը ահավոր պիտի բերեր։ Դե Թիքվարը մտածեց՝ կազինո։
Առանձնապես լավ միտք չէր սակայն – բախտը կարող է ոչ միայն կազինոյով արտահայտվել ։Ճ Ու կրկին ոչ թե անհնար է սակայն շատ շատ շատ անհավանական է։
Ու ինձ համար զարմանալի չէ որ այդ հարցը կա գերմանական ֆիլմում։ Չէ՞ որ իրենք են թուրքերին որպես էժան աշխատուժ բերել Գերմանիա պատերազմից հետո իսկ հիմա՝ կրակն են ընկել։ Ժողովուրդ, չբերեիք, ձեզանով կառուցեիք, չեիք ընկնի։
Իսկ իրանցով բարդ կլիներ ու երկար։ Դե հիմա։ Այ հիմա՝ ընկել եք քաշեք։
Նույնապես արժի գոնե երբեմն զգուժանալ «օգնող» մարդկանցից։
Ով գիտի ի՛նչ համոզմունքներից ելնելով են նրանք «օգնում»․ արդյոք բավարարում են իրենց «փրկիչ» զգալու ցանկությունը թե զոհաբերություն են անում, թե իրենք իրենց են պատժում, թե․․․
Իմ սեփաքան փորձը ասում ա որ, եթե ձեզ մարդ ա «ուզում» օգնել՝ համաձայնվեք միայն եթե․
դուք կարծում եք որ ձեզ իրոք օգնություն ա պետք ու ինքնուրույն չեք կարող/ժամանակ չկա
և
դուք պիտի վճարեք կատարված «օգնության» համար, իսկ նա պիտի վերցնի այդ գումարը։
Այլապես, եթե սկսվում են «նեղացնում» ես ապեր տեսակի զրույցներ – ամենալավը ասել – առայժմ։
Ես կարծում եմ․
Եթե չես կարող ինչ որ բան քեզ թույլ տալ – մի թույլ տուր։
Մի փորձիր դա անել ուրիշի շնորհիվ, որովհետև դա նման է գողությանը։
Իսկ «ես քո համար» «դու ինձ համար» կստանամ/կանեմ/պատիվկտամ/ներմուծեք ձերը – անում են աշխարհը ավելի վատ և անառողջ։
ու ես կարծում եմ եթե լիներ պատվիրան՝ «մի պահանջիր ուրիշից (այն ինչ ինքդ չես կարող ու առավել ևս այն ինչ ինքդ կարող ես)/dead code elimination (+a -a)/», ապա աշխարհը շատ ավելի լավը կլիներ։
ու տենց
Գլամուրը այդքան սիրված է որովհետև բոլորը, լավ, գրեթե բոլորը, կարող են լինել/դառնալ գլամուր։
Դա հեշտ հասանելի է։ Հագեք երկար վերարկու, ու սև ակնոց՝ և դուք արդեն գլամուր եք։
Ակնոցը կարելի է փոխարինել հեռուն նայող հայացքով։
Գլամուրը ֆորմա է որը չի հետևում ֆունկցիային։
Գեղեցկությունը ֆորմա է որը հետևում է ֆունկցիային։ Դա է հենց գեղեցիկի էությունը։
Օրինակ․ լավ նախագիծ, գեղեցիկ վազող լեոպարդ։
Նա գեղեցիկ է քանի որ գրագետ նախագիծ է իրականացվել։ Իսկ այլ նախագծի տարբերակ չկար․ չեր ապրի։(Այն որ բավականին խելացի գործողություններ հնարավոր է անել բնավ չունենալով ինտելեկտ վաղուց ապացուցված է։ Այո, պետք չէ լինել աբսոլյուտ և իմաստուն՝ գեղեցիկ նախագիծ ստեղծելու համար։ Այն կարող է ինքը իրանով ստեղծվել, օրինակ էվոլյուցիայի հետևանքով։)
Կարելի է լինել գեղեցիկ, բայց ոչ գլամուր։
Կարելի է լինել գլամուր, ու բնավ ոչ գեղեցիկ։
Այսպիսով, գլամուրի իմաստը միայն իր կեղծ կախարդանքով գերելն է։ Գերագնահատվելն է։ Գերագնահատելը այն է, ինչ մենք, մարդիկ շատ լավ անում ենք։ Իհարկե, եթե դա չլիներ, չեինք տարվի հետազոտություններով, ու գիտություն/արվեստ չեր լինի։ Որը սկզբունքորեն նույնն է։ Իսկ գլամուրը այդ մեր ֆիչայի դրաուբեքն է։ Որոշ զարգացած կենդանիներնել են գերագնահատում երբեմն։ Սակայն ոչ մեր չափ։
Ընդ որում նա ով ցանկանում է գերագնահատված լինել, բայ դիզայն արդեն անկեղծ չէ։
Նա փորձում է երևալ «ավելի լավը» քան կա։ Որը անհեթեթ է։
Եվ իհարկե հիմարներն են որ այդ կուտը ուտում են։ Կամ անկիրթ հիմարները։
Ի դեպ․ Մարդը կարող է դառնալ գլամուր։ Մարդը չի կարող դառնալ գեղեցիկ։
Գեղեցիկ չեն դառնում։ Գեղեցիկ լինում են։
Ու ինչ էլ նրանք անեն՝ միևնույն է գեղեցիկ են։ Եթե բավական խելացի կամ կիրթ չեն, և հետևաբար անճաշակ են, ապա չեն հասկանում որ գեղեցիկ են։ Այդ իսկ պատճառով ձգտելով գլամուր լինել։
Նույնը՝ խելացի չեն դառնում։ Խելացի լինում են կամ չեն լինում։
Սակայն կիրթ դառնում են։
Էն որ ասում են՝ ռեժիսոր ծնվում են – այ դրա մասին ա։
Ռեժիսորի տեխնիկական ֆունկցիան՝ կոորդինացնել տարբեր մասնագետների աշխատանքը մտահղացումը իրականացնելու համար։ Այ սրանք են կեյ բառերը։ Մտահղացում։ Իրականացում։
Երկուսը լինում են երբ բավականին զարգացած են ինտուիտիվ և բանական մտածելակերպերը։
Ընդ որում ինտուիտիվը առանց բանականի՝ երբեմն բռնկվող մտահղացում է ընդհամենը։ Խափուսիկ է։ Մտահղացման լավ զարգացումը և իրագործումը արդեն պահանջում է բանականություն։
Սա է այն պահը երբ անխելք սակայն կիրթ մասնագետը «էշը ցեխից կհանի»։ Իսկ խելացի, սակայն անկիրթը, գուցե երկար ժամանակ փորձեր անելով, սակայն կարող է ավելի լավ, ավելի գեղեցիկ, ռեալիզացիա անել։ Ինչպես ասում են կրեատիվ։
Դա է պատճառը վեճերի․ պե՞տք է արդյոք իմանալ տեսություն՝ կինոի պատմություն կամ սոլֆեջիո – գեղեցիկ բաներ ստեղծելու համար։
Եվ պատասխանը․ անհրաժեշտ է, եթե մարդը խելացի չէ։ Խիստ ցանկալի է, եթե խելացի է։ Բայց ոչ միշտ անհրաժեշտ։
Իմանալը կխնայի ժամանակ։ Երբեմն կխոչընդոտի թարմ ուրույն մտքի ծնվելուն, սակայն քիչ դեպքերում։
Անցնենք առաջ։ Կիրթ սակայն ոչ խելացի մարդը կմնա ոչ խելացի սակայն կդառնա գրագետ։
Անշուշտ, դա շատ ավելի լավ է, երբ հասարակության մեջ անխելք մարդկանց բավականին մեծ մասը գոնե կիրթ է։
Քանի որ, իմ համեստ կարծիքով, չարությունները մեծ մասամբ արվում են անիրազեկության (անգրագիտության) պատճառով։ Այսպիսով, երբ հանրության անխելք մարդկանց միջի կիրթ մարդկանց տոկոսը մեծանում է, այդ հանրության արած չարությունների թիվը և որակը սակավանում է։ Ստացվում է, չարությունը և կրթությունը հակառակ համեմատական են։
Իհարկե, մարդիկ ունեն և այլ հատկություններ։ Այդ այլ հատկությունները հիմնականում բխում են համոզմունքներից։
Մարդիկ լինում են ավելի չար կամ ավելի բարի, ավելի նախանձ կամ ավելի կամեցող։
Համոզմունքը, սակայն, կապված է եղած տեղեկատվությունը մշակելու ունակության և ցանկության հետ։
Խելացի մարդիկ փորձում են եղած հում նյութը մշակել։ Քանի որ ունեն ազատ ռեսուրսներ։
Ոչ խելացի մարդիկ սակայն, փոխարենը կարող են չարանալ։ Օրինակ, անխելք, չմտածող մարդը չի մտածի, որ ուրիշի հաջողությունը բնավ չի նշանակում նրա անհաջողությունը։ Ու այդ մարդը չի նախանձի։
Կամ այլ օրինակ․ մտածող մարդը չի նախնտրի գողություն անել։ Նա չի ունենա համոզմունք որ այլ կերպ չի կարող հասնել այդ փողին։ Կամ չի գերագնահատի դրամի իրական արժեքը։ Նա չի ունենա դրամի նկատմամբ կախվածություն քանի որ մտածելով հասկանում է որ դրամը ընդհամենը դրամ է։ Կարծիքը, որ գողանալը՝ հեշտ ուղի է – ոչ հեռատես, էժան ու հիմար է։
Կիրթ սակայն անխելք մարդը պարզապես գողություն չի անի որովհետև նա «դաստիարակված» է։ Նրան բացատրել են։
Իսկ անխելք և անկիրթ մարդը կարող է գնալ և մութ անկյունում մի երկու կոպեկի համար մարդ սպանել։
Որովհետև չի հասկանում ինչքան հիմար է դա։
Չէ, ես բնավ չեմ պնդում որ բոլոր գողերը մտածող չեն, ու որ եթե մտածող լինեին՝ կվերանեյին իրենց համոզմունքները։
Կարծում եմ, որ կան սակավաթիվ հանճարեղ մարդիկ որոնք ինչ-ինչ պատճառներով գողություն արել են։ Սակայն դա ոչ ոք չգիտի, և դրանից ոչ ոքի առանձնապես վատ չի եղել։ Եվ հաստատ ոչ մութ անկյունում։ Այսպիսին էր անբիծ առնետը։
Բայց նույնիսկ նա իր գողությունները բավականին շուտ թարգեց և այսպես ասած փոխեծ պրոֆիլը՝ անցնելով որոշ հայտնի ծառայություններ։ Ասածս այն է որ Մորիարտին եթե իրոք մտածող մարդ էր, նա կմտածեր որ արժանի է ինքնավայել լինել։
Իսկ երբ մտածեր այդ մասին, կմտածեր որ շատ ավելի լավ ձևեր կան փող աշխատելու, առանց աշխարհը ավելի չար դարձնելու, կամ ժամանակ առ ժամանակ վտանգավոր գործունեություն վարելուց։ Եվ այդպես էլ պետք է լիներ։ Նրան մտածող և ամեն ինչ նախատեսնող Հոլմսը ոչ միայն թույլ չտվեց իրեն նետել շվեյցարական ջրհոսի ժայռից այլ և ինքը, Մորիարտին վատ ավարտեց։ Այդպես էլ պիտի լիներ։
Դա նույնպիսի պարզ կապ է ինչպիսին է ասենք չպատվաստված ցեղական կենդանու/ձագի վաղաժամ մահը։ Այդպես էլ պիտի լիներ։ Կամ «եթե կում անես «թույն» վերնագրով շշիվ, վաղ թե ուշ կզգաս որոշակի տկարություն»։ Ակնհայտ է չէ՞։
Այսպիսով, խելացի մարդիկ՝ կանխատեսում են։
Նրանք ավելի հաճախ «future oriented» են։ Քիչ են ունենում նոստալգիա։ Քիչ են մտածում թմրադեղեր օգտագործելու մասին։ Երբեմն չափազանց շատ են մտածում ապագայի մասին։ Դա բնավ չի նշանակում որ նրանք մտածում են կարիերայի մասին։ Դա նշանակում է որ նրանք շախմատ խաղալու պես հաշվարկում են քայլերը։ Նույնիսկ կենցաղային իրավիճակներում։
Կանխատեսող մարդիկ պարզապես ստիպված են լինում կոնտրոլ անել։ Կոնտրոլ անել իրավիճակը։ Հնարավորին չափ։
Այդ է նաև պատճառը որ նրանք հաճախ սիրում են հնարավորին չափ անսահման կոնտրոլ տվող գործիքներ։ Ինչիպիսին է ասենք vim-ը։ Ինչպիսին է ֆոտոխցիկի «manual» ռեժիմը։ Ինչպիսին է կոնսոլը։
Պարզապես, մտածող և խելացի մարդիկ՝ մտածում են։
Նրանք նաև ինքնուրույն սովորում են։ Որովհետև հետաքրքրված են։
Չէ, ոչ խելացի մարդիկ նույնպես հետաքրքրվում են։
Բայց նրանք չունեն այդ պահանջը՝ տեղեկատվություն մշակելու, պրոցեսս անելու, և մտածելու։
Ոչ խելացի մարդկանց անհրաժեշտ է սովորեցնել։ Նրաք լինում է ցանկանում են սովորել, հասկանում են, որ իմացությունը անհրաժեշտ է նրանց և/կամ օգտակար է։
Դա հասկանալու համար շատ խելք պետք չէ։ Նույնիսկ համոզմունքը, որ գողությունը լավ բան չէ արդեն կարող է առաջացնել սովորելու ձգտում։
Մարդկությունը կիսվում է գիտելիքներով։ Մարդկությունը վաղուց հասկացել է որ կիրթ մարդկանց հետ ավելի հեշտ է քան անկիրթ։ Այդ պատճառով կան բազմաթիվ ծրագրեր, ու եթե կա ցանկություն, կրթությունը պրոբլեմ չէ։
Խելքն էլ պրոբլեմ չէ։ Արդյո՞ք նա անհրաժեշտ է մարդկանց մեծամասնությանը։
Կան գիգանտներ։ Նրանք անում են մեծ քայլեր։ Այդ քայլերի շնորհիվ մենք բոլորս ավելի շատ ենք իմանում աշխարհի մասին։ Տիեզերքի մասին։ Դա օգնում է բոլորին։ Բոլորն են օգտվում գրիչներից։ Էլեկտրականությունից։ Քիչ թե շատ զարգացած երկրներում։ Իհարկե, ոչ մի բան անվճար չի լինում։ Որովհետև այլ մարդիկ նույնպես փողի կարիք ունեն։ Շատ պարզ նախագիծ է։ Ու փողին մունաթ՝ ուզում ես տիեզերական զբոսաշրջիկ դառնալ պիտի շատ վճարես։ Ուզում ես Հավայի գնալ – ավելի քիչ։ Ակնհայտ է որ տիեզերք գնալը թանկ հաճույք է։ Իսկ Հավայի գնալը որոշ չափով էժան է։ Իսկ չգնալը ավելի էժան է։ Այսինքն այն որ ամենը հասանելի չէ բոլորին չի նշանակում որ մենք չենք կիսվում։
Մենք կիսվում ենք ամենակարևոր բանով՝ գիտելիքներով։ Ոչ ատոմային ռումբի տեքնոլոգիայով – դա համայնքի օգտին է թակցնել այդ տեսակի տեղեկատվություն։ Մնացածը՝ վաղ թե ուշ բոլորին հասանելի է լինում։
Ու դա կոչվում է հանդուրժողականություն։ Մեզ ձեռնտու է որ մարդիկ կիրթ լինեն։
Իսկ խելացի, շատ խելացի, քիչ խելացի՝ արդեն բնությունն է որոշում։
Այդ տեքնոլոգիան բարդ է և դեռ բավական հետազոտված չէ։ Ու չի էլ լինի, հավանաբար։ Որովհետև մեզ որպես հանրություն դա պետք չէ։
Ու մենք որպես հանրություն, տեսակ, հիմա ունենք լիքը լուծում պահանջող հարցեր։
Ձեռքի ուժը գնալով ավելի և ավելի քիչ է պետք լինում։
Հեռու չէ այն ժամանակը երբ գործարաններում դատարկութոյւն է տիրելու։ Միայն ավտոմատներ են աշխատելու։ Եվ անհամեմատ փոքր նրանց հետևող անձնակազմ։
Ի դեպ, արհեստական բանականության մասին։ Թեմայից հեռու մարդիկ երբ ինձ հարցնում են, «ե՞րբ է մարդը արհեստական բանականություն ստեղծելու» ես․․․ տխրում եմ։ Որովհետև չափազանց անտեղյակ են։ Առաջին հերթին հարցին հարցով եմ պատասխանում՝ սահմանիր «արհեստական բանականություն» ասելով ինչ ի նկատի ունես։ Պարզվում է, որ ի նկատի ունեն – մարդկանց պես մտածող էակներ։ Ժողովուրդ, չի լինի այդպիսի բան, մինչ պետք չլինի։ որովհետև մենք չենք ձգտում այսպիսի բանականություն ստեղծել։ Մեզ պետք չէ մեր պես մտածող, և զգացող մեխանիկական էակ։ Ինչի՞ համար։ Որ մեր տեղը մտածի և զգա՞։
Բա մե՞նք ի՞նչ ենք անելու։ Վերադարնանք ծառերի վրա՞։ Դա՞ է ուզածներդ։
Հիմիկվա մասս մշակույթում կա ևս այլ ձգտում։ Կիբորգներ դառնալը։ Միանալ մեքենայի հետ։ Դառնալ մեքենայի մասնիկ։
Փաստորեն՝ կամ բնության մասնիկ, կամ մեքենայի՞։
Մենք ստեղծում ենք այն ինչ մեզ անհրաժեշտ է։ Մեզ անհրաժեշտ են ինվալիդներին օգնող ռոբոտներ – կունենանք։ Մեզ անհրաժեշտ են ռուտին աշխատանքը իրանց վրա վերցնողներ, և մեզ մտածելու ժամանակ տվողներ։ Մենք բայ դիզայն սահմանափակ ժամանակ ունենք։ Երկիր մոլորակը արդեն քիչ է, ու պետք է կամ կոլոնիաներ ստեղծել, կամ լիքը մարդ վարի տալ։ Քանի որ մենք «մարդասեր» ենք, իսկ իրականում՝ բանական ենք – ընտրում ենք առաջինը։
Ու ֆորման հետևում է ֆունկցիային։ Կիբորգների մասին ֆանտասծիկան ինչ դուր չի գալիս։ Այն գլամուր է։ Էժան է։ Հեռատես չէ։ Անհրաժեշտ չէ։ Մենք առանց այդ էլ մեր իսկ ստեղծած քաղաքակրթության պատանդ ենք դառնում, երբ այն մեզ սկսում է դիտարկել որպես մասնիկ, անիվ, շեստերյոնկա, և պահանջում է անխափան և հուսալի աշխատանք։ Մարդիկ լինում են մեխանիկական։ Մեզ պետք չեն մեխանիկական կանոնապաշտ շաբլոն մարդիկ։ Ինչպիսի զարմանալի չհնչի, սակայն բանականության հիմքում էմոցիաներն են ։ Մեր տեսակը՝ ռոբոտ չէ։ Մենք չենք ձգտում ռոբոտ լինել։ Մենք ձգտում ենք լինել մտածող, կրեատիվ, ուրախ, գեղեցիկ։ Բոլորն են ձգտում։ Պարզապես այլ կենդանիների մոտ այդքան հաջող չի ստացվում։
Իսկ այդ տխրահրչակ «գլամուրը» մեզ խաբում է։
Մեր տիեզերանավերի նախագծերը հետևում են նրանց ֆունկցիոնալությանը։
«Գլամուր» տիեզերանավը չի թռչի։ Գեղեցիկը՝ կթռչի։
Ուզում եմ պարզապես մի հատ էլ ուշադրությունը դարձնել, ու կրկնել, որ գլամուրը գեղեցիկ չէ։ Տպավորիչ է և անպետք։ Տպավորում է էժան ձևերով։ Կեղծավորությամբ։ Կիրթ մարդը գիտի որ «դոմովոյներ» գոյություն չունեն։ Կիրթը նաև ճաշակ ունեցողն է։ Նա տարբերում է արվեստը, այսինքն գեղեցիկը՝ գլամուրից։
Արվեստը՝ գեղեցիկ է։
Գլամուրը փաստորեն չար է։ Մեր համար։ Որպես տեսակ։
Մեզ պետք է գեղեցկություն։ Մեզ պետք է ճաշակ, գեղեցիկը հասկանալու և տարբերելու համար։ Մեզ պետք է կրթություն։ Մեզ պետք է խելք։ Մեզ պետք են էմոցիաներ որպես խելքի աղբյուր։
Այսինքն՝ մեզ պետք է մարդկություն։ Մարդ լինել։
ու տենց
վեհ և ինտելեկտուալ չէ բնավ։
նույնիսկ պրիմի[ծ]իվոտ էր։
դե իհարկե նենց չէ որ բոլորը կհասկանան բայց բավականին հանրամատչելի էր։
ու նույնիսկ հնդկականոտ էր։
դե ծեծված ա էլի հակադրել «ռոման[ծ]իկան» և «մաքուրով սեքսը»
առաջինը պատկերելով երեսպաշտ ու շաբլոն
իսկ երկրորդը
յանիմ անկեղծ։
գլամուր ստացվեցին երկու պատկերն էլ։
էդ քիչ էր, մի հատ էլ թախիծ ավելացրեց։
ու լացակումած երեսներ։
երբ կուլմինացիան դժվար ա անել՝ ամենաէժան ու հեշտ տարբերակներից ա՝
լացել, բղավել։
հետո դասական րեփրայս։
հետո էդ տղեն ինքը դարձավ շաբլոնային։
ու վոոբշե չէ սկզբից էլ նենց գլամուր շաբլոնային էր։
իրան մենակ ակնոցներն էին պակասում տիպիկ գլամուր հերոս լինելու համար։
երկար պլաշ ունի, գումարելով ակնոցներ կստանանք նեո
համ էլ սաղ հիմար էին։
ու հնդկական կինոյի լավագույն մոծիվներով՝ մահ։
որովհետև բարդ ա տենց դրամա սարքել առանց մահ։
որովհետև թույլ ա բերտոլուչին, աթ լիսթ էս ֆիլմում։
ընդհանրապես, եթե կինոյում բոլորը հիմար են,
ընդ որում դա է սյուժեի ծավալման պայմանը,
ու առավել ևս եթե էդ կինոն «էլիտար»-ոտ ա մատուցվում
ապա իրան նայել չի լինում։
ու գիտե՞ք, այ տենց կինոներ նայելուց հետո
գնահատում ես վավերագրականը
ու երբ փողոցով քայլում ես
ու նայում ես մարդկանց
էն որ հիմա լուսաֆորի մոտ սպասում են
նենց կինո ա հանդիպում
իհարկե քանզի մարդ եմ ու էքսփերիենս սիմուլատոր ունեմ
ու այն աշխատում աաա
իմ համեստ կարծիքով
իսկ գեղարվեստական
ասենք տանը ջիվսն ու վուսթերը ինձ դիմավորեցին
առանց պրետենզիա
սակայն գիտե՞ք, այնտեղ պոեզիա կա
ու ոչ մի վեհության փորձ
որը երբ խափանվում ա
գլամուր ա դառնում
և ներողամիտ եղեք անգլերենիս նկատմամբ
ու տենց
Պանահիի ֆիլմը ընդհատվեց երբ ավարտին մնացել էր երկու րոպե։ Դիսկի կամ փլեյերի տշվածության պատճառով, հավանաբար։ Վերջը նայեցինք արդեն լափթոփով։
Քննարկման ժամանակ Միսակը հնչեցրեց երկու միտք, որոնք ինձ շատ մոտիկ էին։
Առաջինը՝ նկատե՞լ եք ինչ նուրբ են միմյանց հետ Իրանացիները։ Էդպես բան եվրոպաներում կպատկերացնե՞իք։
Երկրորդ՝ հոգեբանները ասում են որ մենք հաճախ նույնացնում ենք ինքներս մեզ այլ մարդկանց․ լինի դա թաղում, թե կինոյի հերոս։
Ու «Հայելի»-ի առաջին մասը՝ ռեժիսորը ստիպում է անհանգստանալ, ապրել փոքրիկ և տկար աղջկնակի հետ իր շփոթվածությունը, սեփաքան անզորությունը մեծ և աղմկոտ մեքենաների խորթ աշխարհի մեջ։
Իսկ այդ զգացմունքները շոշափելուց հետո, ռեժիսորը ասում է՝ զգացի՞ք, վերապրեցի՞ք մոլորված խղճուկ աղջնակի վախը – առռհա ձեզ – ու աղջիկը իրական կյանքում, ֆիլմի վավերագրական մասում, արդեն լրիվ այլ է, կողմնորոշվում է, որոշում է, գիտի ինչ է ուզում, ու իրան այլևս չի լինում համոզել – նա իր հերոսի հայլապատկերն է։
Հայլապատկերը սկսվում է այն ժամանակ, երբ աղջնակը խաղում է, մեկ էլ միտքը փոխում, նայում է կամերային ու լսվում է ձայն՝
– խցիկին մի նայիր
Այդ խցիկին ուղղված հայացքից է սկսվում։
Ու հետո նա բացատրում է՝
– ընկերներս կասեն որ ես լացկան եմ երբ կինոն տեսնեն։
Իսկ նա լացկան չէ բնավ։ 🙂
Հետաքրքիր է, որ իրական կյանքը, անկախ նրանից, բեմադրված էր, թե իրոք վավերագրական էր, և եթե բեմադրված էր, ապա այնպես, որ կասկած չէր առաջացնում որ տենց կարա կարող է լինել։ Լրիվ հնարավոր է։ Ու հա, իսկական կյանքը ավելի դաժան է, ոչ մի պոեզիա, և եթե «ֆիլմի» մեջ ավտոբուսը մոտո է թեթևակի խփել, ապա վավերագրական մասում իբրև ֆոն, լավ ճմրթած մեքենա են բարձրացնում կռունկով, որ վթարից հետո փողոցը մաքրեն։ Այն մասը, երբ աղջնակը ոստիկանի հետ է զրուցում, հիշելով, որ նա իր հորն է տուգանել՝ վերջն է։ Ու ընդհանրապես, ի՞նչ եմ գրում՝ ճարեք նայեք։
Ի դեպ, սքրինինգը այս անգամ անվճար էր, որովհետև սովորական սեանս չէր, այլ ակցիա՝ ազատություն Ջաֆար Պանահի-ին
Իրան Իրանից նույնիսկ Ծիրան չէին թողնում գալ, իսկ մարտի մեկից արդեն նստած ա։
Մի բան էլ․ Հայաստանում Պանահինին հարց էին տվել, թե բա Հայաստանյան թեմաներով, մեր մասին չե՞ք ուզում կինո նկարել, ու նա պատասխանել էր ծիպը ես ուր դուք ուր, ես իմ թեմային եմ տիրապետում, ու Իրանը ինձ մոտիկ ա, ու տենց։
Տակ շտո մեր մասին մենք ենք կինո նկարողը։ Կամ չնկարողը։
Փաստորեն։
_ու տենց _
Նամուսը ռումբ էր։
Բեկ-Նազարովը՝ մի ուրիշ ձևի ռեժիսոր է, խոսք չկա։ Այդպիսի պրոֆեսիոնալիզմ այժմյա հայ ռեժիսորներից ո՞վ ունի։ Ամեն կադրը հաշվարկված է, ամեն րակուրսը, գրեթե ոչ մի ավելորդ բան չի արվել։
Դա՝ արվեստ որպես արհեստ․ art as a craft. Ինչ վերաբերվում է արվեստ արվեստի, ապա Բեկ-Նազարովը իրականացրել է կլասիկ տարբերակը․
Ազատության մասին արտահայտիչ պատմությունը՝ դա չազատության մասին պատմությունն է։
Ի դեպ․ նոր ձայնավորումը՝ հրաշալի է ու շատ կրեատիվ։ Վատսունականների ձայնավորումը, երբ հերոսները խոսում են, իմ կարծիքով ֆիլմը անհամացնում է։
Օրինակ, առանց ձայն արտահայտիչ և «վախենալու» է Ռուստամը, երբ վրաերթում է Սուսանին։ Իսկ երբ իր «խիստ» ձայնն է լսվում, մի տեսակ ավելի անհետաքրքիր, կենցաղային, հասարակ, ռազբորկայական վիճակ ա ստացվում։
Ֆիլմը իրոք «բոյեվիկ» է․ կռիվներով լի, իսկ գինետան միջի կռիվը լրիվ վեստերնային էր։
Ընդհանրապես, երևում էր, որ հավեսով հավաքվել են, «այմ մեյքինգ մայ մուվի» վիճակներով աշխատել են, ինչը միայն աջակցում էր զավեշտական իրավիճակների փայլուն իրականացմանը, ամլացնելով ֆիլմը ուրախ տեսարաններով․
վարսավիր-վիրաբույժը(դվա վ ադնոմ) ու խնամախոսը մի կողմ․ ֆիլմը լի է նուրբ հումորով, ու հաջող և ճաշակով է հաշվարկված հումորի և դրամայի սահմանը։
Իսկ այժմ անդրադարնամ նամուսի թեմային։
Շիրվանզադեն ինքը ֆիլմը հավանել էր, բայց գրում էր, որ մի քանի բանից դժգոհ է մնացել։ Դրանցից մեկը՝ այն որ ֆիլմում օգտագործված են գյուղացիների շորեր, այն ժամանակ, երբ գրքում գործողությունը կատարվում է քաղաքում։
Ես, ի դեպ, շատ գոհ եմ, որ գյուղական շորերով էին, քանի որ չեմ ուզում հայկական քաղաքում այսպիսի կրքերի զարգացումը ներկայացվի։ Լավ, գյուղերում հասկացանք, բայց քաղաքու՞մ։ (գյուղի և քաղաքի մշակույթները տարբերվում են, հիշեք օրինակ կենդանիներին վերաբերմունքը։ Ու դա այս փոստի թեման չէ բնավ)
Կարճ ասած․ ֆիլմից գրեթե բոլորին պետք է ուղարկել հիսուն ժամ տերապիայի, կամ լիչնոստնի ռոստի կուրսերի։
Նրանք հաջողությամբ ցուցաբերեցին ոչ միայն ինֆանտիլություն և ոչ հասուն մարդկանց վարքագիծ, բայց ամենակարևորը․ անկեղծ շփվելու անկարողություն։
Մի կողմից, աղջկան խոստանալը Բարխուդարի կողմից չմտածված, ոչ հասուն որոշում էր։ Բայց այդ թվերին հավանաբար, բավականին տարածված էր։ Բացի դրանից, Բարխուդարը նույնիսկ խելացի քայլ արեց, ինչպես իրան թվում էր․ ապահովվեց էր իր աղջկա «ժամանակին» անամուսնությունը, որ հանկարծ տանը չմնա։
«Սեր» բառը ֆիլմում, իհարկե օգտագործվում էր իմաստից անկախ և անկապ։ «Ես նրան սիրում եմ» – կարող էր նշանակել ամեն ինչ․ հավանում եմ, ուզում եմ․․․ Այո, ուզում եմ՝ էն որ ասում են «ապե, դու իրան ուզու՞մ ես» – այ էդ վիճակն էր։ (ասողները գիտե՞ն ուզելը ինչպես կարող է հասկացվել)
Սեյրանը փաստորեն Սուսանին ուզում էր։
Իրա վարքագիծը սկզբից հասկանալի էր։ Խոստացել են Սուսանին, հարևանն ա, լավիկն ա, էդ ամենին գումարած այն որ «սիրահարվելու» ժամանակն եկել է(շոու մի է թինեյջեր հու իզնթ ին լավ) և պահանջվում է «օբյեկտ»՝ և Սեյրանը պատրաստ է։
Սուսանը իր հերթին տիպիկ պատրիարխալ ընտանիքից աղջիկ է, որը իրեն զգում է ոչ քիչ, ոչ շատ՝ իր։
Նա չի արել ոչ մի տարերային, ինքնակամ քայլ։ Նա նույնպես «օվերփրոթեքթեդ չայլդ» էր, որը ունակ չէր նաև որոշումներ ընդունելու․ Սեյրանը եկավ՝ լավ է։ Ուշադրություն դարձրեց՝ հրաշալի է։
Բացի դրանից, նա ուներ կուտակված էմոցիոնալ էներգիա, որը չգիտեր ինչպես օգտագործել։ Տիկնիկների տարիքից արդեն դուրս էր եկել։
Ու այստեղ հայտնվում է Սեյրանը, ռոմանծիկ գլխարկը դզելով, վազում է, մոտո քշում, պատից է թռնում։ Սիրահարվելուն դիմադրելը, բնական է՝ անհնար էր։
Եվ վերջապես, «սիրահարվելը» խթանում էր Բարխուդարի «վեհ» վարքագիծը։ Նրա համար անչափ կարևոր է պատվով լինել ամեն իրավիճակում, ու այնքան վախենալու է իր երազած տղա իդեալացված պատկերին չհամապատասխանելը։ Իսկ քանզի իդեալ գոյություն չունի, և Բարխուդարը չի կարող բնավ դրան հասնել, նա իր իդեալին ձգտելու կիրքը բավականացնում է պահանջելով ընտանիքից նույնը․ այսինքն անիրականացնելին։
**Անկասկած, Սուսանը հազար անգամ ամոթանք կերած աղջիկ է։ Նրան ամաչեցնում էին ցանկացած հարմար պահին, երբ նա կատարյալ չէր․ լինի դա մաքրություն անելը, թե կոճակ ծուռ կարելը։
Ինչ պետք է զգար Սուսանը, երբ ուրույնության/ինքնուրույնության արտահայտումը հաճախ իրան դարձնում էր ծաղրի, հեգնանքի, կամ դատապարտելու առարկա։Դժվար չէ պատկերացնել, որ նա զգում էր իրեն անզոր, անոգնական, թույլ։Ահա այստեղ ծնվում է ամոթի զգացումը, ինչպես նաև վախը․ վախը տարբերվելու, ուրույն լինելու, ուրեմն նաև ինքնուրույն գործողությունների։ Այդ երկուսը․ ամոթը և վախը՝ խոչընդոտում են անձի զարգացմանը, և բերում են կախվածության հակմանը։Որը, իր հերթին նաև մի բացատրություն է այն փաստին, որ Սուսանը սիրում-միրում էր Սեյրանին։
Նշեմ, որ չեմ կասկածում, որ Բարխուդարը կիրառում էր երեխաների դաստիարակման նույն ձևերը, որոնք ժամանակին կիրառել էին իրա ծնողները իր հանդեպ։
Այլ կերպ, եթե ոչ ամոթ զգալու ինֆանտիլ վախից, ինչպե՞ս բացատրել նրա մեջ այնքան ուժեղ «նամուսով» երևալու ցանկությունը։
Սեյրանը մեծացել էր նույն հասարակության մեջ, կողքի բակում, նույն համոզմունքների բեռի տակ։
Սակայն, նա տղա է, իր դաստիարակությունը, բնականաբար տարբերվում էր Սուսանի դաստիարակումից։
Այն, ինչպես է նա սկզբից իրան պահում՝ պարզ է։ Իր վարքագիծը միամիտ է, բայց այն դեռ չես անվանի հիմար կամ ոչ հասուն։ Նա փնտրում է «սիրո» հետ հանդիպում։
Բայց Սեյրանը նույնպես ունի կախվածության հակում։
Ու հենց այդ կախվածությունն է, միայնակ զգալու վախն է, այլ ոչ թե սիրտն այրող սերը, ստիպում են նրան մոռանալով կամ անտեսելով անվտանգության կանոնները բալկոնների վրա համբուրվել։ Դրանով իսկ ոչ միայն վտանգել սեփաքան առողջությունը, այլ և խոցելի դարձնել իր «սիրած» աղջկան։
Այն որ Բարխուդարի վարքագիծը տրամաբանական չէ, բացատրելու կարիք չունի։ Փոխարենը ինչպես ընդունված է, մի երկու պոնտ անելով, խթանել Սեյրանի և Սուսանի անհապաղ ամուսնությունը, նա այնքան է «վեհ» ձաձայի դերի մեջ մտնում, որ մոռանում է ինչպես իր աղջկա կյանքը «դասավորելու», այնպես «պաչպչված» աղջիկ ամուսնացնելու հետագա դժվարությունների մասին։ Դա նույնպես մեծ, հասուն մարդու վարքագիծ չէր, այլ հապշտապ, էմոցիոնալ, անհավասարակշռված մարդու քայլ։
Հասուն մարդիկ, կարծում եմ, ավելի քիչ են հապշտապ, չմտածված որոշումներ ընդունում, և ավելի ունակ են
տարկետել։ Ամոթի զգացումի բեռի տակ Բարխուդարը ունակ չեղավ ոչ պատասխանատու լինել, ոչ հավասարակշռված իրեն պահել։
Սյուժեի հետագա զարգացումը չի զարմացնում․
Սեյրանը դասական մամենկին սինոչեկի «լուզերի» լավագույն ավանդույթներով ընդհատում է վիշտը գինու մեջ խորտակելու պրոցեսը միայն ինքնասպանության խղճուկ փորձեր անելով։
Նա չի կարողացել պլանավորել և իրականացնել, ասենք, նույն հասարակության մեջ տարածված հարսին փախցնելը, որը, կարծում եմ, այդ իրավիճակում կլիներ անհամեմատ ավելի էֆեկտիվ։
Ընդհակառակը, միմիայն հարսանիքի օրը, պսակվելուց հետո, նա մի խումբ ընկերների հետ գնում է «իր» Սուսանին վերադարձնելու։ Այն էլ դա իր մտահղացումը չէր, և նա չէր ով կոչ էր արել՝
– Մահակները վերցրեք, եղբայրներ։
Իհարկե, Սուսանը չէր կարող փախչել։ Դա ինքնուրույն որոշում կլիներ, իսկ նա ունակ չէ ինքնուրույն որոշումներ կատարելու։ Դրա տեղը նա ունակ է տանջվելու, թախիծ զգալու։ Նա իրեն զգում էր իր, վարպետորեն անտեսելով սեփական կարիքներն ու զգացմունքները։ Նա ակտիվ չէր կարող լինել։
Այդ իսկ պատճառով, հարսանիքի կաշի կռվի ժամանակ, նա գտնում է իրականությունից փախչելու և որոշում կատարելուց խուսափելու լավագույն տարբերակը՝ ուշաթափ լինել։ Կամ Սեյրանին կհաջողվեր նրան շալակել և տանել, կամ էլ նա կպարտվեր և Սուսանը կմնար Ռուստամին։ Բայց իքնուրույն որոշելը, իրավիճակում կողմնորոշվելը՝ դա իր ուժերից վեր էր։
Որովհետև Սուսանն ու Սեյրանը ինֆանտիլ, չզարգացած, գորմոններով լի երեխաներ էին։
Այն, ինչ անում է Սեյրանը վերջում՝ նույնպես տիպիկ դպրոցականի քայլ է։ Դա նման է
«ես քնել եմ 9բ-ի Անյայի հետ» վիճակների։
Ահա և Սեյրանի երազած տղան։ Գուցե այն պատճառով, որ նա բնավ 9բ-ի Անյայի հետ չի քնել։
Իսկ Ռուստամին դա ասելը նենց լրիվ աբիժնիկություն էր։ Ու՞մ ինչ գործն է թե ում հետ ես քնել։
Անցնենք Ռուստամին։ Նա գործուղումից տուն է վերադարնում ու չի կարողանում իր կնոջ հետ անկեղծ խոսել։
Ասենք ասեր․
– Դուք ուզու՞մ եք խոսել այդ մասին
Չէ, դրա տեղը նա ինչ ասես չի ասում․ «ձիուն տար ախոռը», «չստիկներս բեր», «սամավարը բեր, աղջի», հետո, «ես ո՞վ եմ», ու «սեյրանի հետ ո՞րտեղ ես քնել»։
Իսկ Սուսանը կամաց բլբլում է «մեղավոր չեմ»։ Հետո ճշտում է՝ «Սեյրանին սիրում եմ, բայց մեղավոր չեմ քո առաջ»։ Այդ պահին, իհարկե, Սեյրանին սիրելու մասին պատմելը լրիվ տեղին էր։ Նա տեսավ ամուսնու զայրույթը և վախենում էր, բայց ուղղակիորեն պրովոկացիա էր անում որ իրան ծեծեն։ Գուցե այն պատճառով, որ ծեծը արդեն իսկ սովորական դարձած դիսկոմֆորտ էր, առանց որի նա անհարմար և «շտոտընետոյա» էր զգում։
Նշենք, որ Ռուստամը Սուսանի կուրծքը, փաստորեն, լույսի տակ չի տեսել։ Գուցե մայրիկի հետ նույն սենյակու՞մ են քնում։
Այստեղ Ռուստամի աչքերն է ամոթի/նամուսի շերտը փակում, ու նա նույնիսկ չի ֆայմում Սուսանին ուղարկել հոր մոտ, ձեռքերը լվանալ, խորը շունչ քաշել, և հետևից բղավել՝
– Օղեվուաղ, Սուսաննա
և դրա տեղը նա առանց երկար մտածելու պարզապես խեղճ աղջկան սպանում է։ Աղջիկը հնազանդորեն մահանալուց ասում է «մեղավոր չեմ»
Այդ ընթացքում Սեյրանը հասկանում է թե ինչ քաք ա կերել հիմարություն է արել ու ռոմանծիկ նստում է ձիու վրա, քշում Ռուստամենց տները։ Իհարկե, չի հասցնում։ Այնտեղ արդեն ոստիկաններն են, որոնք միշտ ուշանում են, իսկ Սեյրանը այդքան լուզեր է որ իրանցից էլ ուշ է հասնում։
Ու այստեղ նա թաթերական ժեստ է անում, ու ոչ այդքան մեղքի զգացումից, ինչքան վախից, որ պիտի պատասխանատվություն կրի։ Ինքնասպանությունը նենց հեշտ ձև էր։
Սույն տեքստի մեսսեջը։ Հարյուր տարուց շատ է անցել։
Արդյոք նենց բարդ էր այդ ընթացքում սովորել․ անկեղծ շփվել և ամոթ/նամուս/սերակախվածություն երեխայական վիճակներից ազատվել։
Համո Բեկ-Նազարյանին հարգանքներս։
Շնորհակալություն նրանց, ով աջակցել կամ մասնակցել է ֆիլմը վերանորոգելու աշխատանքներին։
Եվ իհարկե հատուկ շնորհակալություն Մելիքին այս և այլ ցուցադրությունները կազմակերպելու համար։
և Չի՜ Քանդվելու
ու տենց
Ես ունեմ տոմս և գիտեմ ինչպես այն օգտագործել
Միայն այսօր, հայկական կինոյի ծննդյան օրը
(դե վաղն էլ, պոնտեր ա էլի),
բացառիկ հնարավորություն, (ձիվանախանութի լավագույն ավանդությներովֆլաշ են լինում այս տառերը)
ընդհամենը 500 դրա՛մով՝
դիտել Ֆրանսիայում վերականգնված
Համո Բեկ-Նազարովի «ՆԱՄՈՒՍ» ֆիլմը։
Եթե նամուսը չի գալիս մարդու մոտ, ապա մարդն է գնում Նամուս։
Եթե նամուսը գալիս է մարդու մոտ, մարդը միևնույն է գնում է Նամուս։
Ունեցե՛ք նամուս, գնացե՛ք Նամուսի։
Կեցցէ՛ Նամուսը։
Որովհետև Չի՜ Քան-դվե-լու։ Չի՜ Քանդվելու։
_ու տենց _
Հա։ Ու մի բան էլ
«ավատարի» վերաբերյալ։
Հեհե։
Հարրի Հարրիսոնի «նեուկրածիմի պլանետան» գիտե՞ք։
յանիմ կարդացած տղա եմ Իսկ արժեր իմանալ։
Պարզապես դե ո՞նց հանրամատչելի տելեպածիա ցույց տաս, նույնիսկ եթե անունդ Կամերոն ա ու մի վախտ քիչ փող ունես։
Բայց ինչքան ավելի նագլյադնո հասկանալի ու պարզ ա երբ կապը վայրելեսս չէ, այլ վայրեդ է։
Ինտերֆեյսներ, կոնեկտորներ։
Ինտերֆեյս ափ, ինտերֆեյս դաուն։
Չէ մի չէ, վենծիլյատոր։
ու մի բան էլ ասեմ։ Էն որ մեր ախպարների հետ թանքսգիվինգ էինք նշում, ասում էին՝ «ֆոր տհե հափի ջենոսայդ օֆ նեյթիվ ամերիքանս»
հո զոռով չի՝ պատմությունը չի ջնջվում։ ՁեռաԳրածը չի վառվում։ ԿՄ-ի փասվորդը չի փոխվում, իսկ եթե փոխվի Աբու Հասանի մաշիկների պես վերադառնում ա։
«տուգա վսասիվայեծե, գասպադա» (ց) պարոն Ազատամարդիկ
Ու հա, Մատրիցան Լեմից թխեցին, չամաչեցին, բայեվիկ սարքին, հիմա էլ անցան Հարիսոնին։ Էս սաղ ամերիկյան կինո-ֆանտասծիկան պիտի կռիվ-կռիվ լինի՞։ Լրիվ այսպես ա դառնում։ Թե՞ հիմա Յանգին էլ կփչացնեն։ ՕՄԳՎՏՖ։
ՀԳ․ Չլինի Կոպոլայի հայ պրոդյուսերն ա Կամերոնին փող տվել ու պնդել որ էն հարգարժան տիկնոջ անունը Ծաղիկ լինի։
Դե լավ․ Կամերոն, Կոպոլա՝ ինչ տարբերություն։
Մի բուռ հայ ենք։
_ու տենց _
Մի հատ էլ բայեվիկ նայելու եթե հավես ունեք՝ ապա նայեք։ Մի քսան տարի անց սա կնայվի ավելի վատ քան հիմա նայվում ա հին «միլիոն տարի մինչ մեր թվարկությունը» տիկնիկ դինոներով։
Հա, էմոցիաները պակաս են։ Ավատարը կառավարվելով մարդու կողմից, ենթադրվում ա, որ պետք ա կարողանար այդ մարդու էմոցիաները արտահայտել։ Իսկ իրանք նույնիսկ մարսկոյ պեխոծինեցների մոտ շատ են լինում՝ ոչ միայն «զարմանք», «զայրանք», «ժպիտ», «վախ» ու էլի մի երկու հատ։ Մուլտերում երբեմն ավելի լավ ա ստացվում։
ամփոփելով՝
մեկ – ավատար սաքս։
երկու – եթե տենց շարունակվի, էլ կինո նայել չի լինի։ լիշ բի ես չեմ նայելու։
_ու տենց _
դե նայեցի էդ լեգենդներից առաջինը։
փրոդաքթ փլեյսմենթը շատ չէր, բայց տենց ձեռի հետ չէր, այլ լրիվ էքսփլիսիթլի։ ու կարար ավելի սիրուն լիներ, քան «արարատ»-ի փոսթերը ցույց տալը։
Դայրեքթոր օֆ ֆոթոգրաֆի ոմն Շեյն Դեյլը լավն ա։
Դե ֆիլմը ռուսական շուկայի համար ա։ Ռուս տղա, հասկանում ես, աղջիկն էլ ոչ հայ ա, ոչ էլ հայի նման, ոչ էլ գրկվել գիտի։ Դե տղեն էլ չգիտի։
Ու «րազլուկայից» հետո իհարկե տարբեր ձև կարելի ա պահել, բայց հաստատ ոչ տենց, աչքիս Շամմասյանները հեռվից հեռու չեն հիշել-միշել դիսթանթ րիլեյշնշիպ չեն ունեցել, իրանց ջանն էլ սաղ լինի։
Հա, իսկ Ջիգարխանյանը աշխատանքային միգրանտ է։ Սկզբից իրա գյուղում, հետևը սարը, նուռ է ուտում, իսկ հետո պարզվում է որ տաքսու շոֆեր է։ Այ մարդ, էդ սարն ու նուռը ու՞ր էս թողել եկել օտար քաղաքներ տարբեր ռուսների տանել-բերելու համար, որ հետո մի հատ էլ խելացի խելացի զահլեն տանես, պրիտչա պատմելով։ Երևի գործ չկար գյուղում՝ եկավ քաղաք։ Այսպիսով, ֆիլմը բարձրացնելով տրաֆիկինգի խնդիրը մի տեսակ մոտենում է վեհ ֆիլմերի դասին։
Նենց _մի տեսակ _ ավելի գովազդոտ էր այս ֆիլմը, քան ֆիլմոտ։
Իսկ ես Շամմասյան ախպերների մասին դեռ վաղուց գիտեմ, այս գովազդից՝
բայց մտածում էի, վաղուց մոռացել են որ հայ են։ Դե Մարիամ Պետրոսյանի մասին ել էի մտածում որ մի ռուսաստանյան էմիգրանտ/ասիմիլյանտ ծիտ կլինի իսկ դու արի ու տես, մեր հետ ապրում ա, մեր հետ նույն փողոցներով ման ա գալիս, ես էլ իրան տենց մի քիչ գիտեմ։
_ու տենց _
noch@hacktar:~$ wget www.ararat-legends.com/content/ararat_akhtamar_film_en.flv
_ու տենց _
եթե նկատել եք, ես սովորաբար չեմ փակցնում այստեղ դուրս եկած տեսահոլովակները։
Բայց այս մեկը պայծառ օրինակ է, երբ է որ, չնայած պարզ նկարված է, չնայած ֆոկուսի մեջ չէ, կամերան շարժվում է, բայց միևնույն է զգացվում է նկարողի ճաշակը, աչքը, ունակությունը, ի տարբերություն բազմաթիվ տուֆտա սիրողական կամ «վեհ ռեժիսորական» հոլովակների։
Շատ հաճելի հոլովակ է, դիտե՛ք։
via nanuk-manuk{.lj-user}
ու տենց
_ու տենց _
Запомнилась история создания фильма “Клуб Буэна-Виста”. Вендерсу приятель дал послушать какие-то записи. В этой музыке было столько молодости, радости, что он попросил приятеля познакомить его с этими ребятами (kids). “Это не ребята” – ответил приятель.
Им всем за восемьдесят. ”
– Тогда я тем более хочу с ними познакомиться – загорелся Вендерс.
Через пол года ему позвонил приятель, и сказал, что скоро поедет в Гавану(Куба), к этим ребятам.
– Отлично – ответил Вим. У него было всего пять дней на сборы.
Я в кукольный несколько опоздал.
Вход по билетам, стоимость – 300 драм – то есть почти ничего.
Вим и Тигран Хзмалян сидели на сцене, Тигран переводил, причем справился вполне достойно.
Когда я зашел, Вим, кажется, рассказывал о своем детстве и первом путешествии. Или о кинопроекторе.
Лето 2007-го года, после просмотра фильма Трешета в фойе кинотеатра Москва завязался разговор со сценаристом фильма – Паво Маринковичем (Pavo Marinkovic)
Фестиваль Золотой Абрикос, Ереван, Армения