2018-04-12-3060724

դէ բան չհասկացայ այդ «դրայւ» ֆիլմից, որը միջի աղջկայ պատճառով էի նայել, արմինն էլ ասաց, թէ քանի որ տենց դեբիլ ես կարդա ինչ են գրում, ես էլ կարդացի կարիճի ու գորտի պատմութեան մասին, որը մեզ ծանօթ չի երեւի, ու երբ ֆիլմում այդ մասին խօսեցին, չհասկացայ ինչի են յղում։ դէ ըստ երեւոյթին ամերիկայում բոլորին յայտնի պատմութիւնն ասում ա, թէ կարիճը խնդրում ա գորտին իրան գետի միւս կողմն անց կացնել, գորտն էլ պատասխանում ա որ խնդիր չունի, պարզապէս կարիճից վախենում ա։ կարիճն էլ փաստարկում ա որ չի խայթի գորտին՝ չէ՞ որ այդ դէպքում երկուսն էլ կը խորտակուեն գետի մէջ։

գորտը փաստարկն ընդունում ա, քանի որ բանական ա թւում, ու իրենք փորձում են գետն անցնել։ ճանապարհի կէսին կարիճը չի դիմանում ու խայթում ա գորտին։ ինչո՞ւ խայթեց՝ քանի որ դա իր բնութիւնն ա, չի կարող այլ կերպ։

հետաքրքիր ա, որ թումանեանն էլ ունի նման հեքիաթ։ այլ մշակոյթ, այլ տեղանք, այլ ժամանակ, երեւի։ բայց նոյն մարդիկ։ երբ էշն ու ուղտն են փորձում տիրոջից փախչել, բայց մի անգամ էշն ա զռռում, ու բացատրում ա որ չզռռալ չի կարող, պիտի հէնց այս պահին, ու չի դիմանալու, եւ տէրը գալիս իրենց բռնում ա, միւս անգամ էլ երբ գետն են անցնում, ու ուղտն էշին շալակ առած ա լինում, նա չի դիմանում, որ իր մէջքը թափ չտայ, ինչպէս ուղտերն ըստ երեւոյթին անում են, ու տենց էլի էշը ոռնում ա ու իրենք իրեն մատնում են եւ փախուստը խափանւում ա։

#թումանեան #կարիճ #գորտ #էշ #ուղտ #հեքիաթ #կինո #մարդիկ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ թումանեան  կարիճ  գորտ  էշ  ուղտ  հեքիաթ  կինո  մարդիկ