պարբերաբար տարբեր ճամբարների մարդկանցից լսում եմ՝ սրանք գան իշխանութեան՝ ես կը գնամ հայաստանից։ երկու ճամբարից էլ լսւում են նման ձայներ։
ես ուզում եմ ասել, որ տէնց չի լինի։
հասկանում եմ որ բեւեռացուած են կարծիքները, ու հասկանում եմ որ բաժանումներ կան արժէքային։
բայց ո՞րտեղ չկան։
հիմա ինչ ունենք՝ էս հայաստանն ա։ էս ա էս մարդկանցով ու ուրիշը չկայ։
ինչի՞ չմնալ հայաստանում՝ օրինակ եթէ քո դէմ ադմինիստրատիւ, ուժային լծակներ կարող են կիրառել ազատ արտայայտուելու համար։
դա լուրջ պատճառ ա չմնալու։
ու ապա պէտք ա հասկանալ որ մեզ բոլորիս ա պէտք խօսքի ազատութիւնը եւ խաղի այլ ընդունուած կանոնները։
մեզ բոլորիս ա պէտք որ ընտրութիւնները չկեղծուեն՝ դա դաղալութիւն ա, դա խաղի կանոնների կոպիտ խախտում ա։
ես իմ վրայ էլ եմ զգում՝ ինչի՞ ես չեմ կարողանում նախկին վարչակարգի հետ աշխատած, իրանց սատարած մարդկանց ժպտալ կամ ձեռք սեղմել։ որովհետեւ՝ իրենք խաղի կանոններ խախտող էին։ ես չեմ ուզում այլեւս էդպէս լինի, ես ուզում եմ «ատելութեան էջը փակ լինի»։
բայց դրա համար մեզ պէտք ա որ բոլոր կողմերը ընդունեն, իսկապէս ընդունեն, որ խաղի կանոններ կան։ ում քուէարկեցին՝ նրան քուէարկեցին։ էդ ա։ միւս ընտրութիւններին սպասիր, ու աշխատիր էդ ընթացքում՝ նաեւ ազատ խօսքն օգտագործելով։
ու էստեղ այլ հարցեր են գալու՝ ով ա վերահսկում մեդիան, արդե՞օք հնարաւոր ա ազատ խօսքը հասցնել առանց «էստաբլիշմենթի» մեդիաների, եւ այլն։
ու եթէ ես իմանամ որ էդ մարդիկ այլեւս դաղալութիւն չեն անի՝ ես կը ժպտամ եւ ձեռքը կը սեղմեմ։ մենք բոլորս մի կեցութիւն ենք կիսում, ու պէտք ա հասկանալ որ ընդհանուր շահ ունենք։ ինչպէս եւ հակասող շահեր ունենք։ բայց ընդհանուր էլ ունենք։ ու էդ ընդհանուրը՝ ազատ խօսքն ա եւ խաղի այլ կանոնները՝ արդար ընտրութիւնները։ որի նախապայմանն էլ ա ազատ խօսքը եւ ուժեղ քաղաքացիական հանրութիւնը։
#բաժանում #հայաստան #ազատութիւն #քաղաքականութիւն #արտագաղթ #հանրութիւն
մարդիկ կան, ասում են՝ պիտի գնանք հայաստանից, որովհետեւ էնտե՜ղ են էն հաւէս մարդիկ, ում հետ մենք ուզում ենք շփուել, իսկ էստեղ նրանք չկան։
ուզում եմ ասել՝
ա — անդրանիկը էն ա առցանց շփւում ա ում հետ ուզում ա։
ես էլ տէնց ոչինչ։
բ — մեզ մօտ եկան «ամենալաւ» ռուսները։ աւելի «լաւ» ռուս չկայ, ով կար եկել ա, էստեղ ա։ շփուեցի՞ք։ չի՞ բաւարարում։ կամ հարազա՞տ չի։ բա ինչի՞ էք մտածում, որ ուրիշ տեղում աւելի «լաւ» մարդիկ էք գտնելու։ էս՝ «ամենալաւ» ռուսներն են։ գուցէ էնտեղ ուր գնաք, էնտեղի ամենալաւերին էլ աքսէս չէք ունենայ, մօտ չէք յայտնուի։
#արտագաղթ #մարդիկ #տեսած
էն օրը մէկն ասում էր՝ «ինչո՞վ contribute անեմ հայաստանին»։
ու ես իմ սովորական երգն էի երգում՝ ոչ մի բանով՝ ապրելով էստեղ։ շփուելով, աշխատելով, ծախսելով, հարկ տալով, եւ այլն։
բայց ամենակարեւորը որ հասկացել եմ՝ ոչ մի վեհ բան չանելով։ ընտրելով քո ուժերով մի էակ, կամ բան, ու հոգ տանելով։
հայաստանը սիրոյ կարիք ունի։ ու հոգատարութեան։
վերցրու քեզ մի մարդ ու հոգ տար իր մասին։ ու թող նա հոգ տանի քո մասին։ վերցրու քեզ մի շուն ու հոգ տար իր մասին։ առ մի պայթած շէնք, ու նորոգի, կարգի բեր, ու հայաստանում ու աշխարհում մի պայթած շէնք քիչ կը լինի։
կեանքը դա ա։ contribution֊ը կեանքին մասնակցելն ա, կեանքն աշխուժացնելը, պատասխանատւութիւն վերցնելը, ու ներգրաւուելը այլ մարդկանց կեանքի մէջ։ առանց շատ վեհ նպատակների։
էս կոնկրետ մարդու հետ ես շփւում, նա խնդիր ունի՝ դու գիտես ինչպէս օգնել։ դու խնդիր ունես՝ նա գիտի։ կարող ա դա վիրուս ա կարգչի։ իսկ կարող ա մեքենայի ապահովիչ փոխելը։ դա լիւկ սմիթի ասած չհաշուած հնա֊ն ա։
մասնակցել կեանքի մէջ՝ ամենալաւ բանն ա ինչ կարող ես անել։ ես էդպէս եմ կարծում։
#արտագաղթ #կեանք #մարդիկ #մասնակցութիւն #պատասխանատւութիւն
էստեղ երբեմն տեսնում էք եան ուիլդեբոերին, կարմիր գլխարկով։ ռեդհատ ընկերութեան ամենակարեւոր դէմքերից ա։
ինչ֊որ ձեւ աչին յաջողուեց իրան կպցնել, որ գայ 2017֊ի բարքեմփին։
երեւի մտածեց՝ դէ ազատ եմ, հետաքրքիր ա, կանչում են՝ գնամ տեսնեմ էդ ինչ ա։
իրականում տպաւորուած էր, ու յետոյ տասներկու գրառումից բաղկացած թուիթերի շղթայ գրեց այդ մասին։
սա էլ իր ելոյթներից մէկը՝ https://www.youtube.com/watch?v=UdyOOGwSdbs
բայց սա չէի ուզում ասել։ ուզում էի ասել, որ պատմել ա՝ մինչ հհ գալը, իր գործի տեղում գիտէր որ մի հայ կայ, գնաց իր հետ խօսելու, հարցնելու հայաստանի մասին։
ասաց՝ էնքան ատելութեամբ ու նողկանքով խօսեց այդ տղան, որ ապշել էի։ լիքը տարբեր երկրնրեից մարդկանց հետ եմ խօսել, երբեք չէի տեսել որ էդպէս խօսէին իրենց երկրի մասին։
ու ակնյայտ ա, որ միայն «լաւ» երկրներից մարդկանց հետ չի շփուել։
սա մեզ շատ բնութագրող ա իրականում, աւաղ։
#արտագաղթ #հայաստան #պատմութիւն
գերմանացի ընկերս պատմեց որ նեղւում ա, երբ իրան առանձին ուշադրութիւն են տալիս։ ասաց, որ երբ առաջին անգամ էր եկել հայաստան՝ ազդուել էր, իրան անսովոր խանդավառ հիւրընկալութիւն էր։ յետոյ քանի տարի ստեղ էր ապրել, ու հիմա էլ պարբերաբար գալիս ա, կապը չի կորցնում։
ապա, երբ իրան ասում են՝ ահա իմ հեռախօսը, ես քեզ ման կը տամ, կամ ինչ֊որ առանձին ուշադրութեան ա արժանանում՝ նեղւում ա։ զի նա գիտի հայաստանը գուցէ էդ մարդուց լաւ, ես շատ եմ ճանապարհորդում, բայց նա ինձնից շատ տեղերում ա եղել, ու ինձնից շատ ա ճամփորդել։ նա ինձնից շատ ա շփուել տեղացիների հետ։ նա ի տարբերութիւն ինձ, գնում ա տէնց սրճարաններ, ուր տեղացիներն են ծխում ու նարդի գցում։ նա ա ինձ սովորեցրել «հայկական» հաց ու պանրով ու կանաչիով բրդուջներ ուտել։
ի դէպ, նա ինձ պատմեց վերջերս գերմանիայում դուրս եկած յօդուածի մասին՝ այն անդրադառնում էր բազմազանութեան փառաբանման միտումներին։ թղթում կար օրինակ՝ դասատուն ասում ա երեխաներին, որ միւս օրը բերեն իրենց հետ ուտելիք, եւ հատուկ նշում ա թուրքիայից եւ յունաստանից երեխաներին՝ իսկ դուք կը բերէք ձեր ազգային ուտելիքներից։
եթէ նա պարզապէս չնշէր, թէ ինչ ուտելիք պէտք ա բերել, գուցէ իրենք եւ բերէին տանը պատրաստած ազգային մի բան, իսկ գուցէ՝ ոչ։ բայց նշելով նա առանձնացնում ա իրենց, շեշտում ա ինչքան այլ են, որ կանք մենք, ու կաք՝ դուք։ սա մատցուցւում ա որպէս ինքնութիւն պահպանելուն սատարել, բայց կարող ա նեգատիւ հետեւանքներ ունենալ։
ու հիմա, էս երեխան որ թուրքիայից եկած ընտանիքից ա, բայց կապ չունի թուրքիայի հետ, պիտի մտածի՝ ի՞նչ անեմ, գուցէ պիտի գնայ գտնի թուրքական խանութ, որ էնտեղից ուտելիք ձեռք բերի։
օրինակի շարունակութիւնը՝ միւս օրը, երբ երեխաները բացում են իրենց հետ բերած ուտելիքը, դասատուն ունի պատրաստած դրօշեր, որ տնկում ա ամէն մէկի ուտելիքի վրայ։ բոլորի մօտ՝ գերմանական դրօշեր են, բայց մէկի ուտելիքի մէջ տնկում ա թուրքիայի դրօշը, մէկի՝ յունաստանի։
ու կրկին, հեղինակն ասում ա՝ բայց կարող ա էս մարդը, թէեւ թուրքիայից ա, բայց իր ընտանիքն ա եղել փոքրամասնութիւն, կարող ա հայ ա, ասորի, յոյն, կամ քուրդ, կարող ա իրանց ընտանիքում ցեղասպանութեան վերաբերող պատմութիւն կայ, իսկ դու շեշտելու համար բազմազանութիւնը, տնկում ես իր բերածի մէջ մի դրօշ, որի հետ նա գուցէ ոչ միայն կապ չունի, այլ նաեւ ունի կապուած բացասական յոյզեր։
ես լրիւ հասկանում եմ ընկերոջս զգացածը, զի ես էլ եմ միշտ ուզել լինել լոկալ, զգալ լոկալ։ ու գրել եմ առցանց, որ վրաստանում ինձ լոկալի տեղ դնում են, անկապ մարդիկ վրացերէն են դիմում, ծխախոտ են խնդրում, բայց երեւանում ինձ տեղացու տեղ չէին դնում, ու խօսում էին ռուսերէն, կամ ասում են՝ «հելլօ»։ ես վերցնում էի հայերէն գրքեր կամ թերթեր հետս մետրօ, կարդում էի, որ իբր սովորեցնեմ մարդկանց, որ իրենց կարծիքով տարբերուող տեսքի մարդը, պարտադիր չի որ տեղացի չի։ հիմա հիմնականում անցեալում ա սա, բայց երէկ էլ, սուպերմարկէտում հետս ռուսերէն խօսեցին։
ու ես պատմեցի ընկերոջս, որ սրաճարանում, ուր յաճախ գնում եմ, կայ բարիստաների ամուսնական զոյգ՝ տղան ամերիկացի ա, իսկ աղջիկը միջին արեւելքից՝ արեւմտահայերէն ա խօսում։ ամերիկացին հայերէն ա սովորել, մի կերպ խօսում ա։
ու ես ոչ մի ձեւ իրան առանձին վերաբերմունք ցոյց չեմ տալիս, չեմ ասում՝ վայ էս ինչի՞ ես ստեղ եկել, կամ վայ ապրես, էս ինչ լաւ ես խօսում հայերէն, չեմ ասում՝ վայ ապրես, ինչ լաւ ա որ ստեղ ես։ որովհետեւ դէ նորմալ ա իր տեսակէտից՝ նա ստեղ ա ապրում, փորձում ա լեզուին տիրապետել։ ու ես չեմ ուզում շեշտեմ իր համար որ նա օտար ա, վերաբերւում եմ ոնց որ այլ բարիստաներին՝ սովորական քաղաքավարութեամբ։
#օտար #օտարացում #օտարութիւն #բարիստա #սրճարան #դրօշ #գաղթ #արտագաղթ #ներգաղթ #միգրացիա #լոկալ #տեղացի #քաղաքավարութիւն #հիւրընկալութիւն #ուշադրութիւն #հետազօտութիւն #յօդուած
ցերեկը փողոցում լսում եմ, մէկին հարցնում են՝
— նաֆսեգդա՞ ես եկել։
ասում ա՝
— չէ, ո՞վ ա նաֆսեգդա գալիս։
#փողոց #զրոյց #երեւան #բակ #արտագաղթ #ներգաղթ #միգրացիա #մարդիկ #միշտ
գործընկերն ուղարկեց՝ — Ամերիկա՞ էք մեկնում։ — Ոչ, Թուրքիա։ — Շրջելո՞ւ էք գնում, թէ՞ ազգականներ ունէք։ — Մշտապէս։ — Մշտապէ՞ս… — Այո, կբավէ, 2 տարի ապրեցինք ձեր երկրում, կշտացանք…
Կշտացա՞նք։ Մարդը ինձ էր նայում հանգիստ ու չար։ Կշտացանք։ Այսինքն կշտացանք Երևանից, Մասիսից, Ծիծեռնակաբերդից, որտեղ յուշարձան են սարքում 2 միլիոն զոհերի համար։ Կշտացանք․ կարծես թէ հայրենիքը խորոված է, գարեջուր կամ երգ, որ լսում ես հազար անգամ։Ես պատկերացրի, որ 1֊2 շաբաթ յետոյ այդ մարդը Ստամբուլի որևէ հայկական եկեղեցում կիսախուփ աչքերով կը նայի խաչուած Քրիստոսին ու կմրմնջայ Կոմիտասի երգը և Կոմիտասը յանկարծ կը լսի ու նորից կը խելագարուի։
#վարդգէս_պետրոսեան «Հայկական էսքիզներ»
#երեւան #կոմիտաս #հայրենիք #արտագաղթ #գրականութիւն #սփիւռք #պատմութիւն
երէկ մտածում էի, վարում էի, ու մայթին ծանօթ աղջիկ տեսայ, ու մտածեցի, դէ, չի իմանում ինչ անել իր կեանքի հետ, դատարկ ա, էսա թողնելու ա գնայ, փնտրի իրան ուրիշ տեղերում։
ու մտածեցի, լաւ, նա գնայ, ափսոս, բա ինչի՞ իրենց մօտի մարդիկ որ չգիտեն իրենց հետ ինչ անել, մեզ մօտ չեն գալիս։ ինչի՞ մենք մեր փայը չունենք։ ու ակնյայտ լուծում անցաւ մտքովս՝ որովհետեւ գնում են էնտեղ, ուր զարգացած տնտեսութիւն ա։
ամերիկայում էլ եկած միգրանտները հո չե՞ն գնում էն միջի աղքատ նահանգները, ուր պէտք ա լիքը գործ անել, ու քիչ փող ստանալ, գնում են ծովափնեայ հարուստ նահանգները, ուր զարգացած տնտեսութիւն ա, ու կարելի ա բան չանել ու փող ստանալ։
#արտագաղթ
ասում ա՝
— ես ամն քաղաքացի եմ։ աղջիկները հետս հանդիպում են, երբ իմանում են, որ հայաստանում եմ մտադիր ապրել, էլ հետաքրքրութիւնը կորցնում են։ բոլորն ինձ դիտարկում են տոմս դէպի արեւմուտք։ միայն մի աղջիկ ա եղել, որ ազնիւ էր, ու ես իրան ահաւոր յարգում եմ։ հանդիպումից հինգ րոպէ անց ասել ա, որ իրան պէտք ա ամն քաղաքացու հետ ամուսնանալ, ու առաջարկել ա քննարկել գործարքի պայմանները։
#զրոյց #արտագաղթ #աղջիկներ
եկան, առաջ մեզ հետ էին աշխատում։ եկան, ասին՝ գնում ենք։ իռլանդիա։ մէկն ասաց՝ բայց ինչի՞ իռլանդիա, էնքան լաւ տե՞ղ ա։ բան չասին։ ասի՝ էնտեղ խոնավ ա։ հարցին՝ ե՞ւ։ ասի՝ եւ խոտն աւելի կանաչ ա, հետեւաբար։ #արտագաղթ
երբ սփիւռքում արտագաղթից էի գրում, որը մեր երկրի խնդիրն ա, եւրոպացիները հակուած էին պատասխանելու, թէ լաւ ա, թող գան, մենք խնդիր չենք տեսնում, ու ես փորձում էի իրենց բացատրել, որ նոյնիսկ եթէ իրենք չեն տեսնում, մենք ենք տեսնում։ բայց զուր, իհարկէ։ չնայած, իրենք էլ լաւ կանէին, տեսնէին, իրենց հասարակութիւնները դա ինչի ա բերում։
այսօրուայ բարեկամ ակտիւիստները դարձել են մեծ բիզնեսի օգտակար իդիոտներ։ Իրենց՝ «բաց սահմանների» փաստաբանութեան ընդունումը, եւ կատաղի բարոյական աբսոլիւտիզմը, որը համարում ա ներգաղթի ցանկացած սահմանափակումը չարիք, ստեղծել ա վիճակ, երբ զանգուածային միգրացիայի ցանկացած քննադատութիւնն անմիջապէս ճանաչւում ա սրբապղծութիւն։ Նոյնիսկ բաւական ձախական քաղաքական գործիչները, ինչպէս Բերնի Սանդերսը Միացեալ Նահանգներում, եւ Ջերեմի Կորբինը Միացեալ Թագաւորութիւնում, մեղադրւում են «նէյթիւիզմ»֊ի մէջ, եթէ իրենք գոնէ որոշ չափով ճանաչում են սահմանների օրինակարգութիւնը, եւ ներգաղթի սահմանափակումները։ Այդ բաց սահմանների ռադիկալիզմից շահում են աշխարհի ամենազօր երկրների էլիտաները, մինչ դա թուլացնում ա կազմակերպուած աշխատուժը, կողոպտում ա զարգացող աշխարհը, որը մասնագէտների խիստ կարիք ունի, եւ հանում ա աշխատողներին աշխատողների դէմ։
https://americanaffairsjournal.org/2018/11/the-left-case-against-open-borders/
#մէջբերում #արտագաղթ #ներգաղթ
մէկը կար, 2008֊ին երբ իմացաւ որ հակ֊ին եմ աջակցում, այնքան ատելութեամբ էր լի լտպ֊ի հանդէպ, որ սկսեց ասել, թէ նա սերժական ա։ միեւնոյն ժամանակ երազում էր արտագաղթել ու տարի անց այդպէս էլ արեց։ ուշադրութիւն, հարց՝ եթէ սերժական էիր, ինչի՞ էիր ուզում արտագաղթել սերժի հայաստանից, ի՞նչը չէր դզում։ #2008 #մարտի_մէկ #մարտի_մեկ #հհկ #արտագաղթ
երբ խօսում ես արտասահմանցիների հետ հասկանում ես, ինչքան ցաւ են իրենք զգում իրենց երկրների վիճակից, ինչքան անելանելի ու անտանելի ա թւում իրենց այդ իրենց երկրների վիճակը։ ու իրենք իրօք չեն կարողանում համեմատել այդ վիճակն ասենք հայաստանի վիճակի հետ՝ եթէ այստեղ երկար չեն ապրել, ամենայն հաւանականութեամբ կասեն՝ «մեզ մօտ աւելի՛ վատ ա, ձեզ մօտ գոնէ…», կամ՝ «մեզ մօ՛տ նոյնն ա», իսկ եթէ այստեղ երկար ապրել են, կարող ա մի քիչ հասկանան տարբերութիւնը։ ու մարդիկ ով այստեղից են արտագաղթում, ու բախւում են դրսի խնդիրների հետ, դէ նախ խնդիրները գիտակցելով ասում են՝ «ինչ անում ենք երեխեքի համար ենք անում», բայց ընդհանուր առմամբ զգում են, որ անհամեմատ աւելի լաւ վիճակում ա այդ նոր երկիրը, քան հայաստանը։
իսկ յետոյ, իրենց երեխաներն, ով արդէն մեծացած կը լինեն այդ նոր երկրում, ու ունակ չեն լինի համեմատելու հայաստանի հետ, այնքա՛ն ցաւ են զգալու նրանից թէ ինչ անելանելի վիճակում ա իրենց երկիրը, ոնց որ եւ սովորական այդ երկրի բնակիչը։
ասածս այն ա, որ ըստ երեւոյթին սանդղակ կայ զգացողութիւնների, ու մէկը ռաբիսից նոյն հաճոյքն ա ստանում, ինչ միւսը դասականից, մէկը թրամփից նոյն չափ ա նեղւում, ինչ մենք հանրապետականից, չնայած թրամփը չի կարող հասցնել ամն֊ն այն վիճակի, ինչ սերժը՝ հայաստանը, որովհետեւ ի սկզբանէ ամն֊ն ու հայաստանը տարբեր վիճակում են։
ու մենք էլ կարող էինք գիտակցել, որ հայաստանեան խնդիրները անհամեմատ աւելի լաւ են, քան աֆղանիստան խնդիրներն, ասենք, բայց դա երբեք չենք զգալու, ու չենք մտածելու, որ լաւ ա որ էդքան վատ չի։ նոյն սուր զգացողութիւններն ենք ունենալու, ինչ ամերիկացիները՝ իրենց աւելի թեթեւ խնդիրներից։
#հայք #արտագաղթ #մարդիկ #համեմատութւին
ես շատ եմ շփւում դրսի մարդկանց հետ, բայց էդ շփումը բաւարարութիւնն տուող չի լինում սովորաբար, քանի որ մենք իրար դժուար ենք հասկանում։ ամենապարզ օրինակը որ հիմա մտքիս եկաւ որ ցոյց տամ՝ արտագաղթն է։ եթէ ես յայտնեմ, որ մտահոգուած եմ հայաստանից արտագաղթի չափսերով, դրսի մարդը սովորաբար կասի թէ դա խնդիր չի, շատ լաւ ա, ով ուր ուզում ա թող ապրի, նաեւ շեշտելով իր՝ միգրանտներին հանդուրժող եւ առաջադէմ վերաբերմունքը։ ու արի իրան կէս ժամ բացատրի որ ես չեմ ուզում երկրից ելքն արգելուի, բայց էդ լուրջ խնդիր ա մեզ բոլորիս համար։
եւ նոյն պարլամենտական համակարգն է իրեն լաւ քայլ թուալու, եւ դպրոցում շախմատ անցնելն է հիացնելու, եւ նա չի ջոկում որ մեզ մօտ աւելի ֆեոդալիզմ ա քան կապիտալիզմ, ու իր չտեսած սովետի լուծումներին կը կարօտի, եւ կապիտալիզմը կը մեղադրի կանանց ճնշուած պահելու համար, չիմանալով ինչ ֆարսի է վերածուել ասենք մարտի ութը սովետում։ (այստեղ ուզում էի մի տեքստիս յղուել ու հասկացայ որ այն չեմ գրել, էսա գրեմ)։
ու նենց ա որ եթէ նա փաստարկներդ հասկանայ էլ, մէկ է չի իւրացնի։ նա պէտք ա ստեղ երկար ապրի, թաթախուի էս կեցութեան մէջ, ու իզոլացուած չլինի դրսի մարդկանց պղպջակում այս իրականութիւնից, որ սկսի քիչ թէ շատ զգալ ու իւրացնել այն ինչ դու իրան ընդամէնը բացատրելով երբեք չես հասցնի։
#կեցութիւն #շփում #արտագաղթ #
#արտագաղթ #փողոց #արուեստ
#էկրանահան #ռուսաստան #արտագաղթ
մի խելացի, կիրթ աղջիկ կայ, ով որոշել է հայաստանում ապրել։
ու ուր նա աշխատում է, իրեն պէտք է ուղարկէին եւրոպա կոնֆերանսի։ ու նա էլ երեխու պէս ուրախանում էր, որ գնալու է այդ կոնֆերանսի, նա, ով թողել է հնարաւորութիւն իր ուզած կոնֆերանսի երբ ուզի գնալ հայաստանում ապրելու փոխարէն։
եւ իրեն կանչեց իր տնօրէնը, եւ պահանջեց թուղթ ստորագրել, որ նա մնալու է այդ աշխատանքի տեղում եւս երեք տարի, այլապէս չի ուղարկելու իրեն այդ կոնֆերանսի։
աղջիկն ասաց, որ մտադիր չէ գործը փոխելու, բայց այդպիսի թուղթ չի ստորագրի, քանի որ եթէ նա պարտաւոր է մնալ, նաեւ նշանակում է, որ ասենք, իր աշխատանքային պայմանների մասին հոգալ այնքան էլ պէտք չի լինի։
եւ ապա կոնֆերանս գնաց ուրիշը։ գուցէ այդպիսի թուղթը օրինական հիմք չէր էլ ունենայ, եւ գուցէ տնօրէնը դա հասկանում էր, պարզապէս ուզում էր իր մարդուն կոնֆերանսի ուղարկել։
բայց այս պատմութիւնն այն մասին է, որ մարդիկ ով այստեղ են, իսկ կարող էին այստեղ չլինել, գնահատուած չեն, երբեմն էլ նուաստացուած են, որովհետեւ այնքան էլ պէտք չեն նրանց ով ունի լծակներ։ պէտք են մեզ բոլորիս, բայց ոչ նրանց ով իշխանութեան է։ ու որ փոխարէնը այդ մարդուն գնահատեն ու հնարաւորինս լաւ պայմաններ ստեղծեն, որ նա իրեն լաւ զգայ, իրենք ուրախ էլ կը լինեն որ նա հիասթափուի, թողնի հայաստանն ու գնայ։
ու այդ ժամանակ իրենց համոզմունքն էլ, որ հայաստանը լաւ տեղ չէ, ու պէտք է այստեղից թռնել, իրենց իսկ համար աւելի ծանրակշիռ հիմքեր կունենայ։ #արտագաղթ
մի հատ էլ ասք արտագաղթի ու ներգաղթի մասին․
Էյլերը, այն մաթեմատիկոս Էյլերը, ապրել եւ դասաւանդել է Ռուսաստանում։ Իրեն Պետրոսը բերել էր Ռուսաստան, ու Պետրոսը լիքը խելացի մարդ էր բերում։ Կարելի էր ասել որ այդ մի եկած խելացի մարդը մի հազար հոգու օգուտ էր տալիս, բայց հազար հոգին էլ այդ գործն անել ունակ չէին լինի եւ այդ օգուտը տուած չէին լինի։ Ու այսպէս էլ մի խելացի մարդու արտագաղթը զրկում է մնացողներին այն օգուտից, որ իրենք կարող էին ստանալ։
Ու այո, այդ մարդը, ով կարող է արտագաղթել ու իրեն հետաքրքիր բաներով զբաղուել, տեղում իր ուժերի համեմատ շատ պրիմիտիւ բաներով է զբաղուելու։ Եւ նոյն Էյլերը, Ռուսաստանի համար անում էր պրիմիտիւ գործեր, մասնաւորապէս հաշուարկներ (այդ ժամանակ Ռուսաստանում կոտորակով հաշիւ իմացող չկար) ու Էյլերն աչքերն է փչացրել ռուսների համար կալկուլատորի գործ անելով։
Բայց այդ եկամուտն ունենալով նա կարողացել է կողքից կարեւոր գործեր անել որոնցից եկամուտ չունէր։ Եւ իհարկէ Պետրոսի մահուանից յետոյ Ռուսաստանում մնալն աւելի ու աւելի բարդ էր իր համար եւ նա ի վերջոյ գնաց Բեռլին։
#արտագաղթ #էյլեր
երեկ բարքեմփի լաաաւ ուշացել եմ, ասացին բա ի՞նչ կայ որ այդպէս, ես էլ դարդոտուած պատասխանեցի, որ եթէ բոլորն արտագաղթում են (իսկ մեր բաժնից երկու կարեւոր աշխատող գնացել է), ապա այդպէս է լինում՝ նորեկները դեռ նորեկ են, ու պարզ չի ինչ են դառնալու, իսկ գործը չի պակասում, պիտի ապա դու անես, քանի որ դու ես կարող այն անել։ #արտագաղթ
թուրքական ծամոններ կային՝ «լաւ իզ»։ ծամոնների մէջ կարելի էր գտնել թղթիկներ, որ պատկերուած պարզ իրավիճակներով նկարագրում էին՝ թէ ինչ է սէրը։ սէրը՝ դա երբ … ահա։
սա մի քանի պատկերապատում է, «սոլիդարութիւնն այն է, երբ…» վիճակով։ (:
____________________
մի տղայ կոտրել էր իր ակնոցը։ ահաւոր տխրել էր, քանի որ առանց այդ ակնոցի՝ ոչ կարող է երթուղային ճանաչել ու նստել, ոչ տուն հասնել, ոչ էլ յաջորդ օրուայ գործերն անել։ մենակ ու անզօր զգաց իրեն ընդամէնը այդ ակնոցի պատճառով։ ու իր գործընկեր աղջիկն ասաց՝ մի տխրի, ես մօտակայքում մինչեւ ուշ աշխատող «օպտիկա» գիտեմ, կը գնանք, իրենք ամէն ինչ կը սարքեն։
ճանապարհին տղային բարդ էր, քանի որ նա լաւ չէր տեսնում։ ու աղջիկը հանեց իր ակնոցը, եւ նոյնպէս քայլեց առանց ակնոց։
— քեզ բա՞րդ չի, գուցէ հագնե՞ս քոնը — հարցրեց տղան։
— չէ, շատ հաւէս է, ամէն ինչ սիրուն լղոզւում է,— պատասխանեց աղջիկը։
սոլիդարութիւնն այն է, երբ դու էլ ես հանել ակնոցդ, ու յիմարի պէս բան չես տեսնոմւ, քանի որ կողքինդ այն կոտրել է։
__________________
այս մէկը՝ նաեւ ասք հիւրընկալութեան մասին է՝
իմ ընկեր գերմանացի Դոմինիկը գնում էր Երեւանից Մեղրի։ Կիլիկիայի աւտոկայանում չուզեցին իրեն երթուղայինի մէջ տեղ տալ, չնայած տեղեր կային։ Ասացին՝ այս տեղերը զբաղուած են։ Ուղարկեցին տաքսի։ Նա տեսնում էր, որ մարդիկ գալիս, հարցնում են, արդեօք տեղ կայ ու տեղաւորւում երթուղայինում, նաեւ մի քիչ հայերէն էր հասկանում ու դժուար չէր կռահել, որ իրեն խաբում են։ Սպասեց միւս երթուղայինի։ Երբ երթուղայինը դատարկ էր, փորձեց տեղ զբաղեցնել։ Չթողեցին՝ ասացին՝ գնա տաքսի վերցրու։ Ահա այնտեղ։ Ընթացքում եւս երկու իրանացի եկան, իրենց էլ ուղարկեցին նոյն տաքսու վարորդի մօտ։
Իրենք երեքով՝ Դոմինիկն ու իրանացիները արդէն չկարողանալով դիմանալ, գնացին դէպի տաքսի։ Բայց մինչ այդ Դոմինիկը օգտագործելով իր հայերէնի թոյլ պաշարը որոշեց մանիպուլացնել աւտոկայանի աշխատողներին արտայայտելով իր վրդովմունքը՝ թէ մինչ այսօր ձեր երկիրը շատ լաւ տպաւորութիւն էր թողել իմ վրայ, շատ լաւ հիւրընկալ մարդիկ են, շատ սիրուն երկիր է, բայց այս միջադէպը լրիւ ամէնը փչացնում է։
սա ասելով՝ նա միացաւ իրանացիներին, եւ իրենք նստեցին տաքսի, որի վարորդը առաջարկեց նաեւ սպասել չորրորդ ուղեւորին։
ըստ երեւոյթի, Դոմինիկի բոցաշունչ ճառը որոշ լարեր շարժեց դիսպետչերի հոգում, եւ մի քիչ անց, նա մօտեցաւ տաքսուն, ու ասաց, դիմելով Դոմինիկին՝ «դու, արի, քո համար տեղ ազատուեց»։ որին Դոմինիկը պատասխանեց՝ «ես առանց իմ ընկերների ոչ մի տեղ չեմ գնալու»։
ես չգիտեմ, արդեօք իրանացիները նման քայլ կանէին։
բայց սա լրիւ սոլիդարութեան մասին պատմութիւն է, կեցութիւնը կիսելու մասին պատմութիւն է։
սոլիդարութիւնն այն է, երբ դու չես լքում անծանօթ իրանացիների, ու գնում հարմարաւէտ եւ էժան երթուղային, քանի որ դու գերմանացի ես, ու լեզու ես գտել դիսպետչերի հետ։
եթէ հետաքրքրում է շարունակութիւնը՝ ապա իրենց դուրս հանեցին եւ այդ տաքսուց, եւ ասացին, որ այլեւս երբեք եւ ոչ մի դէպքում չեն սպասարկի։ Նրանք գտան մի այլ տաքսի, եւ դիսպետչերը եկաւ այդ օտար տաքսիստի հետ կռիւ անելու, որ խոչընդոտի նրան վերցնել այդ ուղեւորներին։ Բայց այդ տաքսիստը իրեն «ենթակայ» չէր, իրենից կախուած չէր, եւ կարողացաւ չլսել։
Հետագայում Դոմինիկը նաեւ Մեղրուց երթուղայինով դուրս գալու խնդիր է ունեցել։ Նա հանդիպել է նոյն վարորդին, ով ասել է՝ «դու՝ երբեք»։
Դոմինիկին օգնել է Մեղրեցիներից մէկը, ով իր ջիպով ուղեկցել, բերել է աւտոկայան իր բարեկամին։ Նա հարցրեց թէ ուր է Դոմինիկը գնում, ու իմանալով որ Կապան, պարզապէս լաւութիւն արեց, եւ Կապան տարաւ իրեն իր ջիպով։
— Այսպէս, ձեր երկրում համակարգը դուրս է գալիս իմ դէմ, բայց ի վերջոյ հասարակ մարդիկ ինձ օգնում են — ամփոփում էր Դոմինիկը։
___________________
սա արդէն կինոյից է՝ դիսկո֊ում կռուից յետոյ, Ամանդա Բրոտցմանը գտաւ իրեն ֆրուստրացուած, գարեջրից թաց շորերով, եւ ընդհանուր առմամբ տապալուած երեկոյից մնացած տհաճ զգացողութիւններով։
իր եղբայրը՝ Թոդ Բրոտցմանը, մօտեցաւ եւ սփոփելու անյաջող փորձ արեց։ Ամանդան բղաւեց ինչ֊որ բաներ այն մասին, որ նա թաց է, որին ի պատասխան Թոդը բարձրացրեց ձեռքը եւ լցրեց դրա միջի գարեջրի շշի պարունակութիւնը ինքն իր վրայ։
Երեկոն փրկուած էր, Ամանդան ուրախ էր, ու փաստօրէն, սոլիդարութիւնն այն է, երբ դու լցնում ես վրադ գարեջուր։
____________________
երբ անձրեւ է, ու դու ունես կնգուղով շոր, իսկ կողքինդ՝ չէ, դու չես կարող, չէ՞, այդ
կնգուղը քաշել գլխիդ ու այդպէս ինքնագոհ շարունակել քայլել։
երբ կողքինդ վարում է, ու գիշեր է, դու չես կարող չէ՞ քնել, ու թողնել իրեն մենակ։
ըստ սահմանումներից մէկի՝ էթնոսը՝ ընդհանուր կեցութիւն կիսող մարդիկ են։ դրանով էթնոսը շատ աւելի «իրական» է, քան ռասան, մաշկի կամ մազերի գոյնը, գեները։
ու ներգաղթը՝ սոլիդարութիւն արտայայտող քայլ է։ նու հայաստանի պէս երկիր ներգաղթը, ուր տենց շատ հաւէս չի կեցութիւնը։ իսկ հայաստանից արտագաղթելու քայլը՝ չի արտայայտում սոլիդարութիւն։ (:
Ես չեմ ուզում որ Հայաստան երկիրը, պետութիւնը, ազգը լինի, իսկ ես լինեմ մի այլ տեղ, հանգիստ լինելով որ այն կայ։ Քանի որ այն չկայ իմ համար, այն իրական չէ իմ համար ասենք Ցիւրիխում։
Եթէ ես ապրում եմ այլ տեղ ապա ինձ պէտք չէ որ լինի Հայաստան, քանի որ այն իմ համար չկայ, իրական չէ, ես այն չեմ վայելում։
Դա ոնց որ ասես որ սիրում ես մի աղջիկ բայց չտեսնես իրան երբեք ու նա էլ չիմանայ այդ մասին։ Ապա դա իրականութիւն չէ։ Ու սէր էլ չէ։ Քանի որ սէրը պրոցես է որ պահանջում է մէկից շատ մասնակից։ Իրական։
#անկախութիւն #գոյութիւն #իրականութիւն #պատրանք #արտագաղթ #ազգ #յարաբերութիւն
քաղաքը դատարկ է։ փողոցներն են դատարկ։ բակերն են դատարկ։ բակերում կան երեխաների հետքեր։ երբ ես վանաձորում էի ամռանը, նոր բացուած «կֆց»֊ում լիքը մարդ կար, եւ լիքը երեխայ։ հիմա այնտեղ էլ է միանգամայն դատարկ։
երեխաների դեռ տաք հետքերն այն մասին են, որ երեխաները գնացել են դպրոց։ ռուսաստան։ հաւանաբար աւտոտնակի վրայ էլ այդ պատճառով են ռուսերէն գրել։
#վանաձոր #քաղաք #երեխաներ #բակ #լուսանկարներ #հետքեր #արտագաղթ
Արթինի հետ Քարֆուր էինք գնացել, շփւուել եմ աշխատակազմի հետ։ Տպաւորութիւն ունեմ, որ իրենք իրենց այնտեղ մարդ են զգում։ Նոյնիսկ հաւաքարարը՝ նա ինչ֊որ մի փոքր խանութի հաւաքարար չէ, նա համազգեստով է։ Իսկ ինչ ասել այս սեքիւրիթի֊ների մասին, ով այնքան կարեւոր են իրենց զգում եւ սպիտակ վերնաշապիկի վրայի ամերիկեան ոստիկաններին յիշեցնող կարկատանների, եւ իրենց ռացիաներով լուրջ զրոյցների պատճառով։ իսկ այն աղջիկը, որ Արթինի սարքած «պահարանի» վրայի կոճակներն է սեղմում, եւ հետեւում լոյսերին։ Կամ փոխում եւ շարժում տեսախցիկները, լրիւ, ինչպէս «տերմինալ» ֆիլմի ՋՖՔ օդակայանի սեքիւրիթին լինի։
Այդ մարդիկ չեն արտագաղթի, ո՞ւր արտագաղթէն, գնան ափսէ՞ լուանան, կամ աղի՞ւս շարէն։ Իրենք իրենց գնահատուած են զգում, ի տարբերութիւն, այլ, տեղական աշխատատեղերի։ Որովհետեւ այստեղ իրենք աշխատում են ամբողջ աշխարհում վրիպազերծում անցած ունիվերսալ համակարգում, ուր բացի նրանից որ աշխատահոսքը լաւ է նախագծուած, աշխատողին յարգում են, եւ դա աշխատահոսքի մասն է, իսկ հայաստանեան ընկերութիւնում, ոչ աշխատահոսքն է նախագծուած կամ վրիպազերծուած, ոչ էլ իրենք պէտք է իրենց լաւ զգան, ինչի՞ լաւ զգան։ Մեզ այսպիսի ընկերութիւններ են պէտք, Քարֆուրի պէս, որ ՏՏ չեն, սովորական, կրթութիւն չունեցող մարդկանց համար են, որ շատ լինէն, ու միւս տեղական գործարարները ստիպուած լինէն մրցել աշխատողների համար եւ սովորել ինչպէս է պէտք աշխատահոսք կազմակերպել։
#աշխատանք #արտագաղթ #վրիպազերծում #աշխատահոսք #մարդիկ
գնալ֊մնալու մասին՝ https://slon.ru/posts/49912
#ռուսերէն #արտագաղթ #գաղթ #էմիգրացիա
ասում է․
— դուստրս որոշել է արտագաղթել։ ես էլ ասացի որ նա ապա պէտք է տրանսֆերտներ ուղարկի։
— պէտք էր իրեն անմիջապէս ժառանգութիւնից զրկել։
#զրոյց #արտագաղթ
լքում է աշխատանքը, եւ հայաստանը, գնում է ամն։ իրեն ասում են՝
— դէ լաւ եղիր։
— էդ դուք լաւ եղէք, ես լաւ եմ լինելու, էդ դուք էք մնում։
#զրոյց #արտագաղթ
ճանապարհը փռւում է քայլողի ոտքերի տակ https://www.youtube.com/watch?v=G1aQ9e7Bp1g
#արտագաղթ #ներգաղթ #համայնք #այո #մասնակցութիւն #գործ
լտպ.
– որպէս պատմաբան հաւաստում եմ, նոյնիսկ օտարների իշխանութեան օրոք այդչափ թալան եւ այդչափ արտագաղթ չի եղել։
#լտպ #պատմութիւն #արտագաղթ #հրապարակ
http://www.youtube.com/watch?v=mHZA3S7b0T8&t=0m50s
#արտագաղթ #իշխանութիւն #մարկ֊թվեն #դանելիա #կինո #հատուած
ի դէպ, Հեքլբերի Ֆիննը մի քանի րոպէ մինչ այդ շւշւացնում էր Գիա Կանչելու Տայա֊տայա֊տայա֊ն։ ահա։
#Հեքլբերի֊ֆինն #գիա֊կանչելի
:(
#Արցախ #Ստեփանակերտ #յայտարարութիւն #Ռուսաստան #արտագաղթ ###
եթէ ուզում ես ներգաղթել Հայաստան եւ գործ գտնել, պէտք է մէկը արտագաղթի, որ քեզ համար աշխատանքի տեղ ազատուի։
#Երեւան #Հայաստան #ներգաղթ #արտագաղթ #աշխատանք #գործ #ուտենց
Երեկ 1905 թուականի հայ֊թաթարական պատերազմի մասին խօսքն էի լսում։ Որ սովետահայ գրականութեան մէջ, ի տարբերութիւն միջազգայինի, կոչւում է «ընդհարումներ»։ Ինչն էր հետաքրքիր, որ
— թաթարները չէին աջակցում Բաքուի գործադուլներին։ Իրենք չէին ուզում պայքարել ութ ժամ աշխատելու, եւ աշխատավարձի բարձրացման համար։ Իրենք լրիւ կոնֆորմիստ էին։ Իսկ գործադուլների շարժող ուժը հայերն էին։
— թաթարների ազգային ինքնագիտակցութեան ձեւաւորումը խթանուած էր մասնաւորապէս հայերի իշխող դիրքով Բաքւում եւ կովկասում։
Ու յիշեցի Կահանէի խօսքերը․ «հակասեմիտիզմը շատ վատ պատճառ է հրէա լինելու համար»։ Այ, հայերի յաջողութիւնը շատ վատ պատճառ էր թաթարների ազգային ինքնագիտակցութիւն ձեւաւորելու համար, կարծում եմ։
Ու գուցէ այդ պատճառով է, որ մինչ այժմ իրենց չի յաջողուել ազգային պետութիւն կառուցել, ուր ազգը՝ քաղաքական ազգ է, ու ենթադրում է ժողովրդավարութիւն, օրէնք, անձի ազատութիւն։
Հիմա մեր մասին։ Այո, այնպէս չէ, որ մեզ է շատ յաջողուել։ Կարելի է զանազան պատճառներ մէջբերել սա բացատրելու համար, բայց ինձ համար ամենակարեւոր հարցն այն է՝ իսկ մենք ունե՞նք այդ ձգտումը։ Ունե՞նք ձգտում ազգ լինելու․ օրէնքի, սահմանադրութեան, պայմանաւորուածութիւնների, ազատութիւնների, կոմպրոմիսների։ Ու արդեօք Թումանեանն ու Թոթովենցը ռուս վեհերի պէս չէին բնութագրում իրենց ազգը, ու իրենց քաղաքակիրթ լինելը զուտ արեւմտեան ազդեցութիւն էր, թէ՞ ոչ, իրենք այս միջավայրի մարդիկ էին։ Ու ապա յիշում եմ որ
— Օսմանեան Թուրքիայում հայ կուսակցութիւնները պայքարում էին սահմանադրութեան, օրէնքի, ժողովրդավարութեան եւ բոլոր ազգերի (ոչ միայն հայերի) իրաւունքների համար։ Սա անշուշտ օգտագործւում էր Թուրքիան դրսից ճնշելու համար, երբ դրսին պէտք էր, ու հաւանաբար հանդիսանում է ցեղասպանութեան խթաններից մէկը։ Առհասարակ, սա քաղաքակիրթ ազգերի յատկութիւնն է, ոչ միայն ձգտել օրէնքի գերակայութեանը, այլ եւ տարածել քաղաքակրթութիւնը եւ ժողովրդավարութիւնը, ինչքան էլ հեգնանքով սա այսօր չհնչի։
— Վերջերս անց կացրած հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ հայերը զիջում են ժողովրդավարութեան ձգտելու մէջ միայն գերմանացիներին ու շուեդերին։
Ու գուցէ ապա այն քաղաքակիրթ լինելը, երբ հարեւաններին օգնում ես, ասենք այբուբեն ու գիր նախագծելով դեռ չի սպառուել, ու այն, որ սովետի փլուզումն է սկսուել այստեղ պատահակա՞ն չէ։ Քանի որ խսհմ֊ը հանդիսանում է ոչ օրինական պետութեան մի խորհրդանիշ, նմուշ։
Եւ արտագաղթի հիմնական պատճառներից մէկն էլ, սեփական երկրում օրէնքի ու սահմանադրութեան բացակայութիւնն է։
ու տենց
— Բա էս ո՞նց է մեր խոհանոցն ես հասել,— հարցնում է ինձ,— այդքան հեռու…
ինչն է մեր մօտ ինձ դուր գալիս, ամէն հարկում մի քանի ծուռ դրած խոհանոց կայ, իրենց ստոյկաներով, ու ազատ սրճով, թէյով։ իսկ խոհանոցի միւս կողմից խփած է մեծ շախմատի տախտակ, այն որ մագնիսոտ կպչուն խաղաքարերով են, ու որ պատկերասփիւռ֊ով էին օգտագործում շախմատային հաղորդումների ժամանակ՝ այդ տախտակների շուրջը հաւաքւում են մի քանի հոգով, խաղում, հետեւում։
— Ես ձեզ մօտ պանայեխած եմ արել,— բացատրում եմ, — քանի որ մեր մօտի խոհանոցում կանաչ թէյ այլեւս չկայ։ Յետոյ գնում էի թէյի հետեւից էսինչ թմի խոհանոց, յետոյ էնինչ, հիմա էլ հասայ ձեզ մօտ։
— Պարզ է,— ասում է,— դէ տես, էս տեմպերով երկրից դուրս հասնելն էլ է հնարաւոր։
Այնպէս որ զգօն եղէք պահանջների հանդէպ, աւելի լաւ թէյ կեանք հետապնդելով, կարող է ձեզ գտնէք մի այլ երկրում։
ու տենց
ասք աւելի լաւ կեանքի մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/02/05/ասք-աւելի-լաւ-թեյի-մասին/ #ասք #զրոյց #թեյ #արտագաղթ #զգօն #ուտենց
Մերոնց մոտ մի շատ հետաքրքիր ընկալում կայ, իռացիոնալ համոզմունք, որ լրիւ հաւէս բաները դրսում են, որ Հայաստանը գրողի ծոցն է, Հայաստանը անհետաքրքիր է, որ այստեղ բացայայտելու կամ գնահատելու բան չկայ, ու այստեղի մարդիկ բայ դիզայն, լռելեայն անկապն են։
Իրենք հետաքրքիրն են դառնում սակայն, այն պայմանով եթէ գնան դուրս։ Եթէ հայը դրսում է, նա խելացիների, ընտրեալների ակումբին է պատկանում։
Քանզի արդեն «մերը» չէ, իրենցն է, իսկ իրենց մոտինը լաւն է, քանի որ այնտեղ մարդկանց գնահատում են։
Իսկ այստեղ մարդը չի գնահատւում, գնահատւում է, սակայն, տեղանքը, հողը, իսկ հողի ֆունկցիան պարզ է՝ դրա մէջ թաղուելու համար է։
Ու դա ինքդ քեզ, քո կեանքը չգնահատելու մասին է։
Այս մօտեցումը լրիւ անհեթեթութեան է հասնում, ու կասեն՝ որ դե նա Մոսկուայում, կամ Ամերիկայում է եղել, ու այնտեղ (նա վեհ է), յիմար ինչ֊որ մի բան է սովորել, ասենք՝ «ցիսկո» ընկերութեան սարքերը կարգաւորել։ Ես չեմ խօսում այն մասին, որ ձեռնարկները համացանցում են, ուր այդ «փեշակը» քայլ առ քայլ բացատրւում է, դա կարեւոր չէ։ Այնտեղ է միայն կարելի դա սովորել, դուրսը, կամ, եթէ այնտեղ սովորածը չէ, ապա լաւը չէ, ապա լաւ չգիտի նա «ցիսկո» կարգաւորել։
Ու կապ չունի, թէ նա արտասահմանում ինչ է արել ու ոնց է սովորել, ու էական չէ, որ օր ու գիշեր փարթիներով էր ռուս ծտերի հետ, քանի որ այլ ծտերի հետ լեզուական խնդիրներ ունի, եւ զբաղւած էր երբեմն հարբեցողութեամբ, երբեմն դիսկոներով, իսկ երբեմն էլ գողութեամբ։ Այնտեղի օդը շնչելն արդեն անձը վեհացնում է, անձը դարձնում է աւելի լաւը, աւելի կատարեալը։ Ու եթէ նա, վեհը, խելացին, պատահաբար Հայաստան գայ, իրեն ոչ միայն կստիպեն այդ մանկամիտ արարքի զանազան արդարացումներ գտնել, այլ եւ հարցազրոյցի ընթացքում այլ աչքով կնայեն։
Զարմանալի է, բայց միաժամանակ գործում է եւ այլ իռացիոնալ համոզմունքը՝ մազերդ երկար են, կամ մի քիչ ոչ այդքան սեւ ես հագնուած — ուրեմն արտասահմանում ես եղել, այնտեղ ես այդ սովորոյթը իւրացրել։
Իսկ եթէ այնուամենայնիւ իրօք արտասահմանում եղել ես, ապա ոչ ոք այլեւս չի հաւատա, որ մինչ գնալդ ասենք «ցիսկո» աւելի լաւ էիր կարգաւորում, մազերդ էլ չէիր կտրում արտասահմանում, քանի որ վարսավիրի փող չունէիր։ Կամ որ մինչ այդ էլ էին երկար, ու բան էլ չի փոխել։
Վրացիները մեզնից հենց դրանով էլ տարբերւում են, իրենք ով կան նա են, այդ պատճառով էլ համ տարբեր են, ու վրացին ինչ ասես արտաքին ունի, բայց շրջապատի համար միեւնոյն է վրացի է մնում, եւ գնահատում են իրենք իրենց, այն ինչ կան, ու իրենց շուրջը եղածը․ հասկանում են, որ ուրիշ տեղ Մթածմինդա չկայ, ասենք, ու նախընտրում են այդ Մթածմինդային նայող պատշգամբով տանը ապրել, քան Մթածմինդայի պատկերով նկարը կախել պատին։ Այսինքն ապրել այստեղ ու հիմա, ու լինել այնպիսին, ինչպիսին կան, ու լինել դրանով բաւական գոհ։
Բայց ամենը չէ այնքան վատ։
Մեզ մօտ, Լոռու մարզ մտնելիս, որտեղից էլ դա լինի, Սպիտակով, թէ Գիւմրիով, գրված է՝ «Դբա լաւը»։ Իսկ երբ դուրս ես գալիս, գրուած է՝ «Դբա լաւը» ու գիծ է քաշած։
Այնպէս որ զգօն եղէք սահմանները հատելիս։
ու տենց
#ասք սահմանները հատելու մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/11/14/ասք-սահմանները-հատելու-մասին/
#ուտենց #դբա֊լավը #դբա֊լաւը #վեհերը #արտագաղթ #հոգեբանություն #համոզմունքներ #հայաստան #վրաստան #մթածմինդա #կյանք #պատշգամբ #տուն #ոճ
#ասում_ա ՝
— վաղուց չէի զանգել ընկերոջս, ասի տեսնեմ ո՞նց ա։ իսկ նա ինձ՝ «էդ զանգել ես ասես որ երկիրն ե՞ս գնում»։
#արտագաղթ #զրույց #հայք
Հավաքված էինք եռանդուն ջահելներով ու շուխուռ էինք անում հանուն վեհ գաղափարների, բայց մենք անզոր ոչնչություն էինք համակարգի դիմաց, որը մեզ շրջապատում էր բոլոր կողմերից՝ լիներ ոստիկանական համազգեստով, թե քաղաքացիական հագուստով, մեր կողքով անցնելիս ռեպլիկներ բաց թողնելով, թե երեկոյան Նունե Եսայանի համերգին գնալով:
http://byurakn.wordpress.com/2013/09/24/արտագաղթողները-անկախության-երթն-ու-հ/
#անկախություն #մաքսային֊միություն #ազատություն #երթ #համակարգ #տոն #քաղաք# #արտագաղթ #հայաստան
ուրեմն, մեկը գնում է Մոսկվա, որ ընկերոջը օգնի իր տատուն թաղելու գործում։
ընկերը մենակ է, մարդ չկա, երկուսով են։
գնում են մորգ, իրենց ասում են սպասեք, ճաշում է բժիշկը, հետո այդ բժիշկը դուրս է գալիս մի ձեռքի մեջ սենդվիչ, մյուսով գլորում է տատու մարմնով սայլը։ սենդվիչը կծելիս դրանից կետչուպի մի կաթիլ ընկնում է դիակի ճատակին։ բժիշկը արագ մատով մաքրում է կաթիլը, ու լպստում մատը։
ավտոբուսով հասցնում են դիակը գերեզմանոց։ այնտեղ լրիվ ձյուն է, ու վարորդը հրաժարվում է անցնել առաջ։ երկուսով փորձում են դագաղը տանել, տեսնում են, ծանր է, չեն կարողանում։ մոտենում է պահակը, պարզվում է իր մոտ սայլ կա տենց դեպքերի համար։ սայլով ավելի հեշտ է։
… … …
հետո ընկերը վերադառնում է Հայաստան, իսկ այն մեկը մնում է Մոսկվայում։
ու տենց։
Էս ամիսն էլ հրաժեշտի ամիս դուր եկավ: Ամեն օր սիրելիիս տեսնում եմ, մտածում ենք միասին, իրար նայում, ուժ տալիս, գրկում, միասին քնում, առավոտյան արթնանում, նայում իրար աչքերի ու խոստովանում, որ կկարոտենք..որ մի քանի օրից նա կդառնա ռուսաստանաբնակ, նա միգուցե գտնի իրեն մի տեղ ու նա զզվել ա ստեղ իրեն չգտնելուց, ես էլ եմ զզվել.. <br>
Տանը եղբայրս ա հայտնում, որ ռուսաստանաբնակ պիտի դառնա շուտով. ես ասում եմ` բայց պիտի պայքարեինք…
http://sard.hetq.am/archives/1840
#արտագաղթ #հայաստան #պայքար #ռուսաստան #մարդիկ #կոռուպցիա #զվարթնոց
#Լեւոն #Տեր-Պետրոսյան #հարցազրույց #ընտրություններ #Ter-Petrossian #interview #elections
Իսկ դուք մտածում եք արտագաղթը հեշտ է՞։
Ու այս մարդը դեռ ամուսնացած է ԱՄՆ քաղաքացու հետ։
Պարզապես նրանից հետո, երբ դժվարությունները հաղթահարված են, մարդիկ չեն կարող ընդունել, որ այդ ամենը իզուր էր։
Ուշադրություն դարձրեք զարգանալու հնարավորության վրա, որը այս մարդը այդպես էլ չունեցավ Հայաստանը լքելուց հետո, հակառակը, սովորածը մոռացվել է։
Մի հատ անուն է նշվում տեքստում, փակել եմ աստղանիշներով։
Ես էլի ծանոթներ ունեմ ով գնացել են, ու ով ինձ ժամանակ առ ժամանակ գրում են։
Առանձնապես չի տարբերվում իրենց գրածը, այս տեքստը բավականին ընդհանուր է, ու շատերին է սազում։
Այսպես, իրականում շատ տխրեցնող նամակ՝
HI my friend,
Norik jan, vonce es? Kak Otto pohjivaet?
I do not know what kind of apologetic words I should use that you indeed forgive me for not writing back in time.
The life was really very challenging for me for a long while.
Starting from the fact that my staying in USA could be threatened because my Citizenship was under big question. I did something very wrong, which I did not know at that time. So, instead of having my CTZ received after 3-4 months of application, I had to hire attorney, and explain whatever happened back and fort , so they eventually understood that I was right, and they issued me my Citizenship, but it took me a lot of emotional distress and a long time for wait, almost a little more than a year.. that was this, and I did not really have heart for emails and writing letters, so, please, try to be understanding.
Also, at that time I was working at 3 jobs, , which did not gave me much opportunity to socialize, I was already so sick of working that much, and then my mother had heart attack and I had to fly to Russia to support her ( she is s fine now) but when I came back I realize that I lost one of the jobs . So, now I have just 2 jobs, one is that Interpreting like I did for several years for now, and the other is working at the store , doing shelving, this one is just 4 days a week, but stars 6 am until 6pm, and my responsibility is to move shelves in the grocery store, up and down, those heavy shelves, and restore all the objects which were on h the shelve. It is physically heavy job, because many times I have to move heavy laundry detergents too, and usually everything is timed. Even though we work as a team, it is still hard , but sometimes there is some conversation and some laugh involved.
I am working at this job long time already, but I am questioning, how long I will tolerate this.
Also, I go to school, 3 times per week, late evenings, I have classes, they are my pre-classes for my future big school. I want to do my Masters in Psychology, ( Marriage counceling) but since I forgot all what I learned in Armenia, I had to recollect and relearn. My Match is toughest, and as for my language and listening skills, they are much improved. I have to retest my TOEFL though because my last one, I failed the talking part. I hope my next TOEFL will be more successful.
OH, and I forgot to mention, that these two jobs that I am working, , I was doing that hoping to help my husband, since we are a team, as every married couple,
Our house was huge, 6 bedroom, really pretty and made me feel like at home because I did so much decorating and simply making it look pretty and also, ** himself, he built this house. Well, shortly, says, we could not keep up with mortgage, and had to give away. I went on short sale. Our almost half million house was short-sold to the bank at around 240.000.
Short sale means that we, home owners did not got ANY money. It was like a gift to the bank. So, new owners now there, redecorating, breaking my walls, and my floors, and changing everything, and every time I pass near, I feel my heart squeezes.
So, now I do not have a home. We are renting now, and will rent until we start to stand on our feet again, and start everything anew. I do not know if we will be able to buy another house again, time will show.
So, these and some other “small” issues were the reasons that I was kept away from joy of typing emails to people.
Now we are staring to settle a little bit in this rental place. It is not far from our house, just 10 min.drive.
այսքանը բավական է։
Այդպես էլ է լինում։ Նորմալ, կիրթ, ոչ բոմժ, նույնիսկ ՄՆ կիրթ ու ոչ բոմժ մարդկանց հետ ամուսնացածների մոտ։
Այնպես որ զգոն եղեք արտագաղթելիս։
եւ տոկուն։
ու տենց
Ասում եմ, Շվարցի հեքիաթը իրականում շատ վեհ է։
Ու մեր մասին է։
Որովհետեւ, ես հա լսում եմ՝
– ում էլ ընտրես, հետո ասելու են՝ «նա չէ՞ր ընտրածդ»
կամ
– այ հավատացինք գաղափարներին, ընտրեցինք, ի՞նչ լավ բան եղավ։
կամ
– սաղ նույնն են, նրանք լավը չեն լինում, անիմաստ է լրիվ
Հա, կատարյալը չկա, սաղ վատն են, եկեք նստենք թախտին, սպասենք Քթուլհույին։
Եթե Քթուլհուն գոյություն ունենար, ես գուցե կմտածեի այդ մասին։
Իսկ այ եւրոպաներով անցնելիս նկատում ես որ ստեղ այնտեղ քեզ կպնում են ինչ որ երիտասարդներ, ու սկսում են բացատրել, ինչու է այս կամ այն օրենքը պետք փոխել, ընդունել, կամ վերացնել։
Ու նրանք կծախսեն երեսուն րոպե, կբացատրեն դա ձեզ, ու կխնդրեն ստորագրել։ Ու կլսեն՝ կներեք, քաղաքացի չեմ։
Դա նրանից է, որ նրանք գիտեն։ Ընտրեցիր՝ չի նշանակում վերջ, լավ կլինի, թագավոր կա, նա մեզ լավ կնայի։
Power corrupts, absolute power corrupts absolutely.
Թագավորը լավ չի նայի։
Ինչքան լավ բան կա հիմա մեր մոտ՝ ելքային վիզաները մեկ երկու օրում խփելը, ոստիկանների կաշառք ավելի քիչ վերցնելը, Աբովյան փողոցը ազատելը՝ դա նրանից է, որ կա ուժեղ ընդդիմություն։
Նրանից է որ կա հասարակություն ու հասարակական կարծիք, որից հետեւում է հասարակական ճնշում։
Ու փաստացի,նույնիսկ թագավորները չեն կարող իրենց թույլ տալ շատ հակաազգային քայլեր։ Սակայն, շատ ավելին իրենց թույլ կտան, քան գործող ժողովրդավարության երկրի իշխանությունները։
Իսկ այն, որ դե ընտրեցինք, լավը չէր, էլ չենք ընտրում, բնավ բանական չէ։ Դա նույնն է ինչ ասել, բոլոր տղամարդիկ/կանայք նույնն են, հարաբերություն փորձեցինք՝ չստացվեց, ուրեմն սէր չկա բնավ ու աշխարհը արդար չէ։
Ոչ մեկն էլ լավը չի լինի մինչեւ ժողովրդի վերաբերմունքը չփոխվի։
Ի դեպ, թագավորին ընդունելը նույնն է, ինչ հեղափոխությունը։
Ինչո՞ւ եւ մեր ընդդիմությունը, եւ Ռուսական, հեղափոխությանը դեմ է արտահայտվում։
Որովհետեւ դա ժողովրդավարական իշխանափոխության միջոց չէ։
Բայց մարդիկ դա չեն հասկանում։
Նրանք չեն հասկանում, որ այն որ նրանք գնացել կանգնել են հավաքին, դա կոչվում է քաղաքական պայքար, ցիվիլ, իսկական, քաղաքական պայքար, ու դա է քաղաքական կարծիք արտահայտելու ձեւը։
Նրանք մտածում են, բա ինչի՞ չգնացինք Ձմեռայինի գրոհի։
Այն պատճառով, որ կեղծիքներով ընտրված իշխանությունը ավելի ընտրված է, քան հեղափոխության միջոցով եկածը։
Ու մեր ընդդիմությայն լիդերները դա հասկանում են, ու պետք չէ հեղափոխություն ակնկալել, իսկ հետո, դրանից հետո հրաշքներ։
Չի լինի ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը։
Այլ տարբերակ էլ կա – գնանք այնտեղ ուր արդեն իսկ օրենքները, ժողովրդավարությունը գործող է։
Հա, բնական է, գնանք։ Վերջերս հիանալի կոմիկս եմ տեսել գնալու մասին այնտեղ ուր լավ է՝
Որովհետեւ եթե բոլորը մտածեն՝ գնանք այնտեղ ուր օրենք է գործում, ոչ մի տեղ էլ այն չէր գործի։ Նրանք ճանապարհ են անցել, ու չնայած այժմ ահագին հիմար ու դատարկ մարդիկ ունեն, ունեն նաեւ այն մարդկանց, ու այն մշակույթը, այն հեղինակությունները չպաշտելու սովորությունը, այն իրականում ազատամիտ լինելը, այն իշխանություններին չվստահելու սովորությունը, այն դիմադրության մշակույթը, որի պատճառով այդպիսի երկրները ինչպիսին են ՄՆ-ն ու Գերմանիան, իրականում զարգանում են։
Ու ես չեմ զարմանում, որ եւ այնտեղ, եւ այնտեղ ձեւավորված հաքերային մշակույթ կա։
ու տենց
Գրելս չի գալիս․․․
Չգիտեմ։
Լրիվ թագ է այդ չգիտեմը։
#Չգիտեմ
Երբեմն լավ գիտակցում ես՝ սա իմ մարդը չէ։
Սա իմ կարդացողը չէ, սա իմ ընկերը չէ, սա իմ աղջիկը չէ։
Դա ամենից լավ երեւում է ինտերնետում, երբ մարդկանց հետ շփվում ես, տեսնում ես ինչ են գրում։
Այնպես է ստացվում, որ երբեք չէիր էլ մտածի, նա ով է, մինչ նրան չկարդայիր։
Ու նույնիսկ երբ նրանք կրիպտավորվում են, ինչ որ իրենցից լրիվ անկապ կերպար են ընտրում, դա միեւնույն է իրենց մասին է։ Նույնիսկ այդ անկապ կերպարը։ Երբեմն լուռերը դառնում են աղմկոտ, քաշվողները՝ չափազանց «համարձակ», իսկ իրականում տաղտկալի իրենց annoying-ով ու mock-երով։ Կամ իրենց գրավելով կամ դրազնիլկեքով։
Դա շատ լավ է, որ մարդիկ չեն կարող թաքնվել ու իրենց կեղծել։
Արփիկը կարող է հանգիստ լինել, որ «ինչպես կապել Արփիկին» կարդացածները իրեն չեն կարողանա կապել։ Կկարողանան նրանք, ով դա մինչ այդ էլ գիտեր։ Այսպիսով եւ այդ նյութը կորցնում է իր ակտուալաությունը։ Ընդ որում ինչպես կապողների, այնպես էլ Արփիկի համար։
Ինտերնետում նաեւ հումորն է լավ զգացվում։ Ով իրոք սրամիտ է, ով էլ ավելի թեթեւ ուղիներ է գտնում՝ բառախաղ, ասոցիացիաներ։ Իսկ ով նույնիսկ դա չի ձգում անել, ապա ունեն երկու ուղի՝ մեկը՝ «սեքս եւ/կամ բռնություն» խորագրերով, մյուսը՝ ուրիշների մտքեր իրենց վերագրելով։
Երկուսն էլ լավ երեւում են, առաջինը միշտ ակնհայտ է, իսկ երկրորդը դուրս կգա ջրի երես, երբ մի քիչ շփվես։ Որովհետեւ նրանք մեկ է մակերեսային գիտեն այն ինչի մասին խոսում են, ու ինչով գրավում են։
Կամ օրինակ ես տեսնում եմ թե ում ստատուսից կամ թվիթից են իրենց ասածը վերցրել։ Հարցը նրա մեջ չէ, որ վերցրել են, հարցը մոտիվն է։ Ու այսպիսի դեպքերում, եթե բնօրինակը սփյուռքում կամ այդենծիկայում կամ թվիթերում էր, ոչ ֆբ-ում, ապա պարզ սրչը այն երեւան է հանում։ Կամ լինում է, որ հայտնի մարդկանց ոչ այնքան հայտնի մտքերն են վերցվում, թարգմանվում հայերեն, որ սրչով չգտնվի։
Ու պարզվում է, որ մեր սիրելի Վարդուշը իրականում Չերչիլլն է։ ։Պ
Բայց դա նրանց չի խանգարում նույնիսկ երբեմն իդենտիֆիկացնել իրենց այդ իրենց համար օտար գաղափարների կամ մտքերի հետ։
Իսկ երբ հարցնես, կպարզվի որ դա հեչ էլ իրենց գաղափարը չէր։ Ու իրականում մոտիկ էլ չէր։
(անցյալ բարքեմփին «արտ պրոմո» թեմայում նշվում էր որ արտիստը պետք է ֆբ-ում ցինիկանա, մարդկանց դուր գալու համար։ բնական է, դա հիրավի հեշտ ուղի է։)
(ասենք ես «մերկ Նանսենը ողջունում է իր օտարափերում գտնվող աղջկան» ոճով լուսանկար լցնեմ, ու գրեմ «հայ աստղեր շարքից» ապա աղջիկներից էլ պրծում չի լինի։ Բայց նրանք իմ աղջիկները չեն։)
Մի անգամ Ցյուրիխում մի չինացի աղջիկ իմ գործը փորձում էր որպես իրենը ներկայացնել։ Գութքնեխթը սկսեց նրան հարցնել, իսկ ինչպե՞ս է նա դա արել։ Ու նա սկսեց այնպես տուֆտել, որ արդեն ամեն ինչ պարզ էր։ Ուրիշի գործն ու միտքը դժվար է քեզ վերագրել։ Ես գողություններից չեմ վախենում։ Հեշտ կստացվի վերագրել ոչ քոնը այն մարդու մոտ, ով ինքը բան չի հասկանում։ Այդ պատճառով աչքներին փոշի լցնողները ավելի դատարկ մարդկանց են ձգտում։ Նրանց աչքերին հեշտ է փոշի լցնել։
Պարզապես հրապարակային անձերը դուր են գալիս։
Չե՞ք հավատում։ Գնացեք ռոցկեր․ամ երիտասարդների ֆորումներով զբոսնեք։ Չէ գնացեք եւ տեսեք։ ։Պ Դրանք լի են թինէյջերներով, ով լցնում են ինչ-որ երգչի կամ դերասանի լուսանկարներ, ու խմբային հիանում նրանցով։
Որովհետեւ երբ դու երեւում ես շատերին, շատերի միջից որոշակի քանակությամբ մարդ քեզ հավանում է։
Բանալի բառը՝ երեւում ես։
Այսինքն ես երեւում եմ, հա՞, ու ինձ այդ պատճառով հավանում են։
Օրինակ, ես գրում եմ այստեղ, դրանով ես երեւում եմ, ու ինձ որոշ մարդիկ կարդում են։
Չերեւամ՝ չեն հավանի։ Չգրեմ, չլցնեմ նկարներ ոչ մի տեղ։ Բայց ես հատուկ չեմ գրում, կամ նկարներ լցնում։ Ես դրանով ապրում եմ։
Ես դրանով ապրում եմ, որ հիմա «Ենոք» պրոեկտի կոմպիլյատորին կանցնեմ, կամ որ ինձ նահանգներից պապիկ գիտնականներ եր ինչ որ բաներ են ուղարկում։
Պարոն Սուրենը ապրում է ֆոտոյով, այդ պատճառով է իր մոտ ստացվում։
Իսկ նրանք, ով իր մոտ մի երկու դաս գալիս են, ու էլ չեն գալիս, ինչ որ անկապ պատճառաբանություններով, դրանով չեն ապրում, որովհետեւ իրենցը չէ։
Դե իրենցը չէ, նրանք միայն մտածում էին որ իրենցն է։
Չէ՞ որ ամեն իրեն հարգող երիտասարդ պետք է ունենա կիթառ, այփոդ ու հայելային խցիկ։
Որ #հավես տղա/աղջիկ/ծիտ երեւա։
երեւա։ չլինի։
**
Ֆրոմմը գրել էր՝ «ունենալ թե լինել» գիրքը։
Ես ասում եմ՝ «երեւալ թե լինել»՞։
**
Բայց ես հատուկ չեմ գրում որ երեւամ, ես գրում եմ ինչ որ բան արտահայտելու համար։ Դա նորմալ է։
Ես մեղավոր չեմ, որ արտահայտելու բաներ ունեմ։ Չեմ ասում վեհ բաներ, բայց ունեմ չէ՞։
Մարդիկ արտահայտությամբ են հետաքրքիր։
Ու արտահայտությամբ գրավում են։ Օրինակ՝ կարդացողներ, «հետեւողներ»։
Բայց դրանք, այդ հետեւողները, իմ կարդացողը չեն։
Ինչպես նաեւ բոլոր ինձ հավանող աղջիկները՝ իմ աղջիկները չեն։
Ինչպես նաեւ այն աղջիկները ում ես կարող է սխալմամբ հավանել՝ իմ աղջիկները չեն։
Իմ կարդացողը իրականում մի քանի հոգի է։
Նրանք ով սոց ցանցերից հղումներով է գալիս՝ իմ կարդացողից ավելի հեռու են։
Նրանք, ով ռսս-ով են կարդում, իմ կարդացողներին ավելի են նման։
Որովհետեւ իմ մարդը, ինձ մոտիկ մարդը հետաքրքրվող է։
«Հետաքրքրվող եմ» – նշված է «իմ մասին» բաժնում ֆեյսբուքում։
Իսկ հետաքրքրվողին պետք չէ հասցնել, ինչ է ռսսը, կամ ինչով է լավ/ազատ այս կամ այն տեքնոլոգիան։
Նա արդեն գիտի։
Նրան պետք չէ ծանոթացնել այս կամ այն գրողի հետ՝ նա արդեն գիտի։
Ու հետաքրքրվողներին հետաքրքրվողների հետ է հետաքրքիր, որովհետեւ նրանք միմյանց համար հետաքրքիր բաներ կարող են ասել։ Հղում, միտք, հեղինակ․․․
Մի պահ գիտակցեցի, որ դիասպորայի պատս լրիվ աղբ էր։ Պարզվեց այն պատճառով, որ այն թագերի մեջ, որ ես հետեւում եմ կային #music ու #movies. Դրանք գրեթե «սեքս եւ բռնություն» են, բոլորն են հետաքրքրվում դրանցով։ Սկսեցի ավելի սպեցիֆիկ թագեր մտածել, ու ահա՝ հիմա իմ պատը անհամեմատ ավելի հետաքրքիր է։
Տիպիկ ոչ իմ կարդացողը նա է ով հավանել է լուսանկարս ու եկել է ֆբ-ից։
Նա է, ով իմ գործընկերոջ ծանոթն է, ու վախենում է որ ես իր աղջկան հետաքրքիր եմ։
Նա է, ով մտածում է տեսնեմ էս ինչ է Նորայրը գրում մրում, ու արդեն էական չէ համաձայնվում է թե չէ, որովհետեւ երբ համաձայնվում է նույնիսկ, հաճախ ինձ սխալ է հասկանում։
Նա է, ով չի կիսում իմ հետաքրքրությունները, նա է, ով հետաքրքրվող չէ։
Ու ես չեմ ուզում որ ինձ շատ կարդան։
Ես բնավ չեմ շահի դրանից։ Որովհետեւ ես ունեմ քիչ կարդացողներ, բայց դրանք իմ կարդացողներն են։
Ես ունեմ շատ ավելի քիչ մեկնաբանողներ, բայց նրանք իմ մեկնաբանողներն են։ Ես չեմ ուզում կարդալ ու վշտանալ, ու վհատվել, այո, ես վհատվող եմ, այն «աղջիկներն էլ են ուզում կայֆավատ լինեն» որակի մեկնաբանություններից։
«Փառք «աստծո»», ես ոչ Միտրիչ եմ, ոչ Կագանովը, ոչ Նոսիկը։
Ինձ պետք չեն շատ կարդացողներ։ Ինձ պետք են իմ կարդացողները։ Ու նրանք կան։
Ինձ պետք չեն շատ ընկերներ։ Ինձ պետք են իմ ընկերները։
Բայց այնքան պետք չեն որ ընկնեմ իրենց հետեւից։ գնամ մամբա, գրեմ հետաքրքրություններս
Նրանք կան։ Ինչ կա դա է, չգիտեմ լավ է թե չէ։ Լավ չէ, դա է։
Այդպես լինում է։ Չի ստացվում, լինում է։
Քանի որ ամեն ինչ այնպես է լինում, ինչպես պետք է։ Ոչ ստացվում, այլ լինում
«Այդպես ստացվել է» – պատասխանատվությունից խուսափում է։
Ես ինձ ավելի լավ կզգայի եթե ամերիկացի լինեի։ Ավելի լավ կզգայի նույնիսկ, եթե ռուս լինեի։
Որովհետեւ նրանց մոտ ընդհանուր հետաքրքրություններով հետաքրքիր մարդիկ ավելի շատ են։
Ու ես կիմանայի որ կարդացողս երկու հոգի չի իրականում, այլ ասենք քսան։ Ես կիմանայի, որ հազար «ընկերից» երկուսը չեն իրական։
Բայց ես ոչ ամերիկացի եմ, ոչ էլ ռուս։ Իրենց #Bolotnaya ն կամ #Occupy -ը ինձ մոտիկ են, բայց ոչ այնքան, ինչքան իմ #մարտիմեկը։ Ես դա գիտակցում եմ։ Ես ապրել եմ ՌՖ-ում, ապրել եմ արեւմուտքում, իմ մաշկի վրա եմ զգացել։
Իրենց հուլիսի չորսը ինձ այնքան կարեւոր չէ, ինչպես մեր սեպտեմբերի քսանմեկը, կամ հոկտեմբերի տասը։
Իսկ տեքնոլոգիաները սահմաններ ու ազգեր չեն ճանաչում, ես կարող եմ եւ այստեղ բավական մոտիկ լինել այն գործին, ինչ ինձ դուր է գալիս, ու նույնիսկ, երբեմն ավելի մոտիկ, քան այնտեղ։
Իմ մոտ չի ստացվում լինել ոչ ես, ես ես եմ։
Ինձ շատ են ասում՝ դու փոխվել ես։
Մարդիկ չեն փոխվում։ Մարդիկ զարգանում են։
եւ այդպես, շտո լի երեւի
այսօր մի տղայի հետ էի զրուցում։ նա ասում էր ինչու է ուզում գնալ Հայաստանից։
ու ես զգացի որ դա լրիվ էական չէ, այդ փաստարկները էական չեն։
Որովհետեւ իմ վրա չեն ազդում։
Դա հարաբերության պես է։
Եթե մարդ չի ուզում, նա կգտնի փաստարկ ինչու պետք չէ, իսկ եթե ուզում է կգտնի պատճառ ինչու է պետք։
Ես սիրում եմ Երեւանը ու դա իմ համար բավական պատճառ է։
Ու այո, Անահիտ, ճիշտ ես, Երեւանն էլ ինձ է սիրում։
Քանի որ միակողմանի սեր չի լինում։
ու տենց
Ես ունեմ մի ընկեր, ով գնում է ՌՖ սովորելու։
Իրականում եթե մտածենք, անսպասելիորեն կիմանանք, որ մեզանից շատերը ունեն մի ընկեր, ով գնում է ՌՖ սովորելու։
Կռահեք ինչու՞։
Որովհետեւ ՀՀ-ում տեղերը սահմանափակ են, չընդունվելու հավանականությունը մեծ, այսինքն մեծ է նաեւ բանակ գնալու հավանականությունը։
Սակայն, մեր ուսանողները լրիվ հանգիստ կարող են ուսումը շարունակել ՌՖ-ում տարկետում ստանալով։ Իսկ ՌՖ-ում տեղերը շատ են, եւ բոլորին արեւի տակ տեղ կա։
Ես առաջ միամտորեն մտածում էի որ դա պարզապես մեր մոտ տիրող բարդակի հետեւանք է։
Հետո կարդացի վարչապետի այս պերլը՝
– Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի: Ինչպե՞ս անենք, որ մարդիկ մնան Հայաստանում, պետք է այնպես անենք, որ կյանքը մեր երկրում լինի ավելի լավ, քան արտերկրում: Բայց եթե դու կյանքը սկսում ես Հայաստանում բարելավել, կրիտիկական զանգվածը նվազում է: Ավելանում է այն զանգվածը, որն աջակցում է իշխանություններին: Հավատացեք ինձ, որ ոչ մի իշխանություն չունի այնպիսի ցանկություն, թե այնպես աշխատի, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը:
Այս առաջին նախադասությունը լրիվ Ֆրոյդական վրիպում (оговорка, Versprecher) էր։ ։Ճ
Այդպես ստացվում է երբ մարդը մի բանի մասին խոսելիս «պատահականորեն» արտահայտում է այն, ինչը իրեն իրականում անհանգստացնում է։
Օրինակ, մի անգամ Զյուգանովը ասելով «нас поддерживают несколько миллионов людей»
շփոթվեց եւ «людей»-ի տեղը ասաց՝ «рублей»։ Պարզ էր ինչն էր իր խելքին իրականում։
Հիշեցի, որ նույնը անում էր Իրանում Շահը․ նա գիտեր որ իրեն շատ մասնագետներ են պետք, ու ուներ երկու տարբերակ։ Կամ պատրաստել մասնագետներին երկրի ներսում, կամ ուղարկել ուսման արտասահման։ Իմանալով, որ դրսում մասնագետներ պատրաստելը ավելի թանկ է, եւ գնացողների զգալի մասը չի վերադառնա, (այսինքն ՕԳԳ-ն ցածր է) նա այնուամենայնիվ գերադասում էր ուսանողներին Իրանից հեռու պահել։ Գիտակցում էր, որ անհանգստություն պատճառողներից շատերը հենց ուսանողներ են։ Նրանք են սմուտյաններ, թրաբլմեյքերներ, ու իրենք են վտանգում Շահի դիրքը։ Այնպես որ իրենց պահելը հեռու նպատակահարմար է։
Իսկ ի՞նչ կմտածի երկու տարի ՌՖ-ում սովորած ուսանողը։ Ակնհայտ է, որ նա ունի ՀՀ չվերադարնալու հետեւյալ պատճառները։
ա – Մոսկվայում ինչպես ռուսները ասում են, «բիդլոկոդերի», այսինքն միջնակ ծրագրավորողի աշխատավարձը կազմում է 50_000 ռուբլի, որը կազմում է մոտ 600_000 դրամ։
Ի նկատի ունենալով որ Դա թույլ է տալիս ավելի լավ ապրել, ավելի հանգիստ ձեռք բերել դիվայսներ, ու շատ ավելի ազատ զգալ քան Հայաստանում։ Իսկ ցանկության դեպոքւմ գործ չգտնելը խելքը գլխին մարդու համար բարդ է։
բ – ՀՀ վերադառնալ նշանակում է գնալ բանակ։ Բանակ կամենային գնալ, շուտ կգնային, ՌՖ ո՞վ էր գնալու։ Բայց եւս մի քանի տարի գլորել, երբ 27-ը լրանա, տուգանքը վճարելուց հետո հնարավոր կլինի լեգալ մտնել ՀՀ եւ դուրս գալ։ Իսկ տուգանքի չափսը, եթե ես չեմ սխալվում իրենց միջնակ ծրագրավորողի ամսեկան աշխատավարձի կեսի չափ է։
գ – «առողջ» հայ տղամարդը իր պարտքն է համարելու ռուս «ծիտ» կպցնել։ Իսկ ռուս ծիտը Մոսկվաները թողած չի գա ՀՀ, հայ երեխաներ մեծացնի, ու ռուսերենից բացի որեւէ այլ լեզու սովորի։
Այնպես որ մեզ ոչ միայն հեղափոխություն չի սպառնում, այլ եւ աշխատատեղերի համար լավ մրցակցություն։ Աշխատատեղեր ստեղծելու խնդիրն էլ է վերանում։
Ու դժվար չէ գալ այն մտքին, որ իշխանություններին ձեռնտու է, որ ՀՀ-ում մնան միայն լուզերներ, նեուդաչնիկներ, ով չի կարողացել արտագաղթել, կոմֆորմիստներ ոչ խելացի մարդիկ, ոչխարներ, ում հեշտ է արածեցնել կառավարել, եւ վերջապես մոնոպոլիստներ, ով իրենց վրա փող կաշխատի։ ՀՀ-ն նմանվում է զոնայի, որտեղից, սակայն հեշտ է փախչել, եթե մի քիչ խելք ունես։ Նույնիսկ խրախուսվում է։ Բանտի կանոնակարգին չխանգառելու համար։
Իսկ ՌՖ-ում աշխատող պարկետչիկներին եւ շինարարներին, ինչ խոսք լավ կլինի պատրաստել հետագա աշխատանքային ուղղուն ռուսալեզու դպրոցներում։ Որ երբ իրենք այնտեղ խանութից երշիկ ու օղի առնեն, կամ/եւ «ծիտ» կապեն, դա իրենց մոտ ավելի հեշտ ստացվի, մենք էլ չամաչենք իրենց համար։ Աշխատածի մասն էլ կգա ՀՀ, աղքաթ բարեկամներին, ով այդ գումարը կծախսի օլիգարխների ներմուծած շաքարը ձեռք բերելու վրա։
Այնպես որ ինչպես ասում էր Դուրյան փոքրի մսյո Ժակը՝ «հայը մի ճակատագիր ունի՝ գաղթ»։
ահա։
ու տենց