Արթինի հետ Քարֆուր էինք գնացել, շփւուել եմ աշխատակազմի հետ։ Տպաւորութիւն ունեմ, որ իրենք իրենց այնտեղ մարդ են զգում։ Նոյնիսկ հաւաքարարը՝ նա ինչ֊որ մի փոքր խանութի հաւաքարար չէ, նա համազգեստով է։ Իսկ ինչ ասել այս սեքիւրիթի֊ների մասին, ով այնքան կարեւոր են իրենց զգում եւ սպիտակ վերնաշապիկի վրայի ամերիկեան ոստիկաններին յիշեցնող կարկատանների, եւ իրենց ռացիաներով լուրջ զրոյցների պատճառով։ իսկ այն աղջիկը, որ Արթինի սարքած «պահարանի» վրայի կոճակներն է սեղմում, եւ հետեւում լոյսերին։ Կամ փոխում եւ շարժում տեսախցիկները, լրիւ, ինչպէս «տերմինալ» ֆիլմի ՋՖՔ օդակայանի սեքիւրիթին լինի։
Այդ մարդիկ չեն արտագաղթի, ո՞ւր արտագաղթէն, գնան ափսէ՞ լուանան, կամ աղի՞ւս շարէն։ Իրենք իրենց գնահատուած են զգում, ի տարբերութիւն, այլ, տեղական աշխատատեղերի։ Որովհետեւ այստեղ իրենք աշխատում են ամբողջ աշխարհում վրիպազերծում անցած ունիվերսալ համակարգում, ուր բացի նրանից որ աշխատահոսքը լաւ է նախագծուած, աշխատողին յարգում են, եւ դա աշխատահոսքի մասն է, իսկ հայաստանեան ընկերութիւնում, ոչ աշխատահոսքն է նախագծուած կամ վրիպազերծուած, ոչ էլ իրենք պէտք է իրենց լաւ զգան, ինչի՞ լաւ զգան։ Մեզ այսպիսի ընկերութիւններ են պէտք, Քարֆուրի պէս, որ ՏՏ չեն, սովորական, կրթութիւն չունեցող մարդկանց համար են, որ շատ լինէն, ու միւս տեղական գործարարները ստիպուած լինէն մրցել աշխատողների համար եւ սովորել ինչպէս է պէտք աշխատահոսք կազմակերպել։

#աշխատանք #արտագաղթ #վրիպազերծում #աշխատահոսք #մարդիկ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)