Յաճախ խօսւում է այն մասին, որ այս կամ այն պայքարի մասնակիցները օրէնք են խախտում, օգտագործում են հակաօրինական միջոցներ, խախտում են օրէնքները, եւ իրենց գործունէութիւնը պէտք է կանգնեցուի, կասեցուի, իրենց պէտք է ճնշել եւ բերել օրէնքի դաշտ, պատժել ըստ օրէնքի։ Կամ էլ այն մասին, որ ժողովրդավարութիւն պէտք է չլինի։ Ո՞ւմ են պէտք այդպիսի արտայայտութիւնները։ Ու ինչո՞ւ են դրանք արւում։
Մտածենք․ եթէ օրէնքն ընդունուած է առանց քաղաքացու կարծիքն հաշուի առնելու (որեւէ միջոցով, հանրաքուէ, կամ պատգամաւոր, լիազորուած անձ), ապա այն օրէնք չէ, այլ պարզապէս կանոն է, որին քաղաքացուն ստիպում են հետեւել, ու պատժում են, եթէ նա չի հետեւում։ Ինչպէս ֆեոդալների, կամ ստրկատէրերի ժամանակ, երբ օրէնքները իրենք էին մտածում, ու ստրուկներին պատճառաբանում էին՝ դու ստրուկ ես, քանի որ այդպիսին է օրէնքը, կանոնը, պիտի դրանց հետեւես։
Ընդ որում ֆեոդալներն էլ ողջամիտ օրէնքներ ունէին, բայց դրանք միեւնոյնն է հարկադրուած կանոններ էին, անկախ նրանից, ինչքանով էին արդար, կամ ինչքանով էին համապատասխանում քաղաքացիների պահանջներին, կամքին։
Գործող ժողովրդավարութեան բացակայութիւնն էլ նոյնն է, ինչ նախկին մինչ ժողովրդավարական համակարգերը, ու ոչ ժողովրդավարական ձեւով ընդունուած օրէնքը իրականում օրէնք չէ, ընդունուած է ճնշման միջոցների պէս, եւ ըստ էութեան ապօրինի է։
Ապօրինութեան դէմ պայքարել օրինական ձեւով, այն էլ քեզ ապօրինի հարկադրուած կանոնների սահմաններում, բնաւ էլ պարտադիր չէ, ու երբեմն բնաւ ողջամիտ չէ։
Այդ իսկ պատճառով, եւ Աֆրիկեանների տան պաշտպանները, եւ Արցախի ժողովրդի պայքարը, թէկուզ եւ չհամապատասխանի Ադրբեջանի սահմանադրութեանը, ինչպէս նաեւ Վրաստանի եւ այլ նախկին ԽՍՀՄ հանրապետութիւնների անկախացման գործընթացները, որոնք ի տարբերութիւն Հայաստանի ընտրել էին ոչ ԽՍՀՄ օրէնքի համաձայն անկախութեան հասնելու ճանապարհը, միանշանակ օրինակարգ են։ Միանշանակ օրինական է մայդանի պայքարը Յանուկովիչի դէմ, քանի որ վերջինս ապօրինի է գործել, եւ ապօրինի գործիչի դէմն առնելը իր իսկ կանոնների շրջանակներում ոչ միայն անհամեմատ աւելի բարդ է, այլ եւ շատ դէպքերում անիմաստ։
Ու զարմանալի չէ, որ այն գործիչների իշխանութեան ժամանակ, ովքեր քաղաքացիների կարծիքը առանց հաշուի առնելու, հարկադրում են դրանց հետեւել իրենց ընդունուած կանոններին, տիրում է անօրինականութիւն, քանի որ իրենք այդ գործիչները առաջինը գիտեն, որ իրենց ընդունուած օրէնքը ոչ այլ ինչ է, քան ճնշման միջոց, եւ դրան հետեւել պէտք չէ։ Այն գրուած է հասարակ քաղաքացու, ընդդիմադիրի, ոչ իշխանաւորի, եւ ոչ դրա ընկերոջ համար, եւ դրան հետեւել իշխանութիւնը փաստացի պարտաւոր չէ։ Այդ պատճառով Յանուկովիչն հանգիստ օգտագործում էր «բերկուտին» ժողովրդի դէմ, այդ պատճառով է որ Մարտի Մէկի դէպքերն ապօրինի գործողութիւնների հետեւանք են(բանակի միջամտութիւն, ընտրակեղծիքներ, եւ այլն)։ Օրէնքն նախագահի համար գրուած չէր, իշխանութիւնը միայն մէջբերում է օրէնքը, որպէսզի արդարացնի իր գործունէութիւնը, բայց գիտակցում է օրէնքի ֆունկցիան որն է՝ մարդկանց ճնշելու եւ խաբելու միջոց է ժողովրդավարութեան բացակայութեան պայմաններում։
եւ այդպէս
ու տենց
մարտի մեկ։ փաստեր։ խրոնոլոգիա։
ինչպես սպասելի բռնի ուժն ու անսպասելի սպանությունները տապալեցին ազատագրական շարժումը։
երկար մեկնաբանություն կգրեի, բայց հենց հիմա այդ վիճակում չեմ։
ֆիլմը տխուր է, ես եմ տխուր, ավելի ճիշտ անզորության, հուսահատության, տխրության ու ջղայնության միքս է, եթե ֆակտորիզացիա անել զգացմունքները, ու հավասարակշռված գրառում չի ստացվի։
ու տենց
֊ ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ անտարբեր են, որ մարդկանց սպանում են։
ինձ դուր չի գալիս, երբ սպանում են շներին։
ինձ դուր չի գալիս, երբ սպանում են գայլերին։
առավել եւս ինձ դուր չի գալիս, երբ սպանում են մարդկանց։
֊ ինձ դուր չի գալիս այն, երբ մարտի մեկին վերաբերվում են այնպես, կարծես ոչ մի բան չի եղել։
երբ կասեն, որ սա ու սա ու սա լավ չէ, բայց չեն ասի, որ քաղաքում մարդ սպանելը վատ է։
(իսկ գուցե կապ կա այդ «վատերի» մեջ՞։ եթե մարդ կսպանեն, կրպակ դնելն կամ անտառ կտրելը ի՞նչ խնդիր է)
֊ ինձ դուր չի գալիս, երբ այդպիսի դեպքերին վերաբերվում են վերեւից։
ինձ դուր չէր գալիս այն, ինչպես էին գրում այդ մասին ԿՄ֊ի որոշ ռուսալեզու մատյաններում 2008֊ին։
այնպես, ոնց որ իրենց հետ դա կապ չունի։
այնպես, ոնց որ եղանակի մասին գրված լիներ։
(ի՞նչ անեմ ավտոյիս հետ, գառաժ դնե՞մ չթրջվի, թե չէ։)
֊ ինձ դուր չի գալիս, երբ ասում են, որ «նրանք» թմրամոլ էին, կողոպտիչ էին, փող էին ստանում, կամ հանցագործ էին։
Որովհետեւ դա նույնն է, ինչ ասել, որ հայը պպզած եւ չսափրված սեւազգեստ է, ամերիկացին՝ համբուրգեր կրծող չաղ մարդ, իսկ ռուսը՝ հայհոյող եւ անբարոյական։
Որովհետեւ դա ժողովրդի մասին ոչ խորը ու ընդանրացնող կարծիք է։
Որովհետեւ ժողովուրդը չի լինում թմրամոլ ու կողոպտիչ։
Այո, նրանց մեջ կարող են լինել մի քանի հոգի, ով խառնաշփոթից օգտվելով կզբաղվի կողոպուտով։
Բայց նրանք կապ չունեն տասնյակ հազարների հետ, ով փողոցներում էին։
֊ինձ դուր չի գալիս երբ դեպքերը եւ մարդկանց բացասում են։
երբ ասում են, որ դա մասսայական գիպնոզ էր։
երբ ասում են, որ դուրս եկածները հիմար են։
եթե ազգի մաջ այնքան շատ հիմար կա, ապա մեկ է, մենք լուրջ խնդիրներ ունեք։
֊ ինձ դուր չի գալիս, երբ ասում են՝ «նրանք ով մահացել է, իրենք են մեղավոր, չգիտե՞ին ուր են գնում»
որովհետեւ չէ, նրանք մեղավոր չեն։
Որովհետեւ մինչ մարտի մեկը ոչ ոք չէր պատկերացնում, որ հավաքի ժամանակ գնդակից մարդ կմահանա։
Կծեծվի, կթրջվի, բայց չի մահանա հրազենից։
Մեր մոտ այդպիսի նախադեպ չի եղել մինչ այդ։
Այո, ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ իրենց պահում են, ոնց որ այդպիսի բան չի եղել։
եղել է։ Երեւանում։ Ինչքան էլ անհավատալու չլինի։ Եղել է։
Ես գնալու եմ, որովհետեւ ես չեմ կարող անտարբեր լինել։
ու տենց
Գրելս չի գալիս․․․
Չգիտեմ։
Լրիվ թագ է այդ չգիտեմը։
#Չգիտեմ
Երբեմն լավ գիտակցում ես՝ սա իմ մարդը չէ։
Սա իմ կարդացողը չէ, սա իմ ընկերը չէ, սա իմ աղջիկը չէ։
Դա ամենից լավ երեւում է ինտերնետում, երբ մարդկանց հետ շփվում ես, տեսնում ես ինչ են գրում։
Այնպես է ստացվում, որ երբեք չէիր էլ մտածի, նա ով է, մինչ նրան չկարդայիր։
Ու նույնիսկ երբ նրանք կրիպտավորվում են, ինչ որ իրենցից լրիվ անկապ կերպար են ընտրում, դա միեւնույն է իրենց մասին է։ Նույնիսկ այդ անկապ կերպարը։ Երբեմն լուռերը դառնում են աղմկոտ, քաշվողները՝ չափազանց «համարձակ», իսկ իրականում տաղտկալի իրենց annoying-ով ու mock-երով։ Կամ իրենց գրավելով կամ դրազնիլկեքով։
Դա շատ լավ է, որ մարդիկ չեն կարող թաքնվել ու իրենց կեղծել։
Արփիկը կարող է հանգիստ լինել, որ «ինչպես կապել Արփիկին» կարդացածները իրեն չեն կարողանա կապել։ Կկարողանան նրանք, ով դա մինչ այդ էլ գիտեր։ Այսպիսով եւ այդ նյութը կորցնում է իր ակտուալաությունը։ Ընդ որում ինչպես կապողների, այնպես էլ Արփիկի համար։
Ինտերնետում նաեւ հումորն է լավ զգացվում։ Ով իրոք սրամիտ է, ով էլ ավելի թեթեւ ուղիներ է գտնում՝ բառախաղ, ասոցիացիաներ։ Իսկ ով նույնիսկ դա չի ձգում անել, ապա ունեն երկու ուղի՝ մեկը՝ «սեքս եւ/կամ բռնություն» խորագրերով, մյուսը՝ ուրիշների մտքեր իրենց վերագրելով։
Երկուսն էլ լավ երեւում են, առաջինը միշտ ակնհայտ է, իսկ երկրորդը դուրս կգա ջրի երես, երբ մի քիչ շփվես։ Որովհետեւ նրանք մեկ է մակերեսային գիտեն այն ինչի մասին խոսում են, ու ինչով գրավում են։
Կամ օրինակ ես տեսնում եմ թե ում ստատուսից կամ թվիթից են իրենց ասածը վերցրել։ Հարցը նրա մեջ չէ, որ վերցրել են, հարցը մոտիվն է։ Ու այսպիսի դեպքերում, եթե բնօրինակը սփյուռքում կամ այդենծիկայում կամ թվիթերում էր, ոչ ֆբ-ում, ապա պարզ սրչը այն երեւան է հանում։ Կամ լինում է, որ հայտնի մարդկանց ոչ այնքան հայտնի մտքերն են վերցվում, թարգմանվում հայերեն, որ սրչով չգտնվի։
Ու պարզվում է, որ մեր սիրելի Վարդուշը իրականում Չերչիլլն է։ ։Պ
Բայց դա նրանց չի խանգարում նույնիսկ երբեմն իդենտիֆիկացնել իրենց այդ իրենց համար օտար գաղափարների կամ մտքերի հետ։
Իսկ երբ հարցնես, կպարզվի որ դա հեչ էլ իրենց գաղափարը չէր։ Ու իրականում մոտիկ էլ չէր։
(անցյալ բարքեմփին «արտ պրոմո» թեմայում նշվում էր որ արտիստը պետք է ֆբ-ում ցինիկանա, մարդկանց դուր գալու համար։ բնական է, դա հիրավի հեշտ ուղի է։)
(ասենք ես «մերկ Նանսենը ողջունում է իր օտարափերում գտնվող աղջկան» ոճով լուսանկար լցնեմ, ու գրեմ «հայ աստղեր շարքից» ապա աղջիկներից էլ պրծում չի լինի։ Բայց նրանք իմ աղջիկները չեն։)
Մի անգամ Ցյուրիխում մի չինացի աղջիկ իմ գործը փորձում էր որպես իրենը ներկայացնել։ Գութքնեխթը սկսեց նրան հարցնել, իսկ ինչպե՞ս է նա դա արել։ Ու նա սկսեց այնպես տուֆտել, որ արդեն ամեն ինչ պարզ էր։ Ուրիշի գործն ու միտքը դժվար է քեզ վերագրել։ Ես գողություններից չեմ վախենում։ Հեշտ կստացվի վերագրել ոչ քոնը այն մարդու մոտ, ով ինքը բան չի հասկանում։ Այդ պատճառով աչքներին փոշի լցնողները ավելի դատարկ մարդկանց են ձգտում։ Նրանց աչքերին հեշտ է փոշի լցնել։
Պարզապես հրապարակային անձերը դուր են գալիս։
Չե՞ք հավատում։ Գնացեք ռոցկեր․ամ երիտասարդների ֆորումներով զբոսնեք։ Չէ գնացեք եւ տեսեք։ ։Պ Դրանք լի են թինէյջերներով, ով լցնում են ինչ-որ երգչի կամ դերասանի լուսանկարներ, ու խմբային հիանում նրանցով։
Որովհետեւ երբ դու երեւում ես շատերին, շատերի միջից որոշակի քանակությամբ մարդ քեզ հավանում է։
Բանալի բառը՝ երեւում ես։
Այսինքն ես երեւում եմ, հա՞, ու ինձ այդ պատճառով հավանում են։
Օրինակ, ես գրում եմ այստեղ, դրանով ես երեւում եմ, ու ինձ որոշ մարդիկ կարդում են։
Չերեւամ՝ չեն հավանի։ Չգրեմ, չլցնեմ նկարներ ոչ մի տեղ։ Բայց ես հատուկ չեմ գրում, կամ նկարներ լցնում։ Ես դրանով ապրում եմ։
Ես դրանով ապրում եմ, որ հիմա «Ենոք» պրոեկտի կոմպիլյատորին կանցնեմ, կամ որ ինձ նահանգներից պապիկ գիտնականներ եր ինչ որ բաներ են ուղարկում։
Պարոն Սուրենը ապրում է ֆոտոյով, այդ պատճառով է իր մոտ ստացվում։
Իսկ նրանք, ով իր մոտ մի երկու դաս գալիս են, ու էլ չեն գալիս, ինչ որ անկապ պատճառաբանություններով, դրանով չեն ապրում, որովհետեւ իրենցը չէ։
Դե իրենցը չէ, նրանք միայն մտածում էին որ իրենցն է։
Չէ՞ որ ամեն իրեն հարգող երիտասարդ պետք է ունենա կիթառ, այփոդ ու հայելային խցիկ։
Որ #հավես տղա/աղջիկ/ծիտ երեւա։
երեւա։ չլինի։
**
Ֆրոմմը գրել էր՝ «ունենալ թե լինել» գիրքը։
Ես ասում եմ՝ «երեւալ թե լինել»՞։
**
Բայց ես հատուկ չեմ գրում որ երեւամ, ես գրում եմ ինչ որ բան արտահայտելու համար։ Դա նորմալ է։
Ես մեղավոր չեմ, որ արտահայտելու բաներ ունեմ։ Չեմ ասում վեհ բաներ, բայց ունեմ չէ՞։
Մարդիկ արտահայտությամբ են հետաքրքիր։
Ու արտահայտությամբ գրավում են։ Օրինակ՝ կարդացողներ, «հետեւողներ»։
Բայց դրանք, այդ հետեւողները, իմ կարդացողը չեն։
Ինչպես նաեւ բոլոր ինձ հավանող աղջիկները՝ իմ աղջիկները չեն։
Ինչպես նաեւ այն աղջիկները ում ես կարող է սխալմամբ հավանել՝ իմ աղջիկները չեն։
Իմ կարդացողը իրականում մի քանի հոգի է։
Նրանք ով սոց ցանցերից հղումներով է գալիս՝ իմ կարդացողից ավելի հեռու են։
Նրանք, ով ռսս-ով են կարդում, իմ կարդացողներին ավելի են նման։
Որովհետեւ իմ մարդը, ինձ մոտիկ մարդը հետաքրքրվող է։
«Հետաքրքրվող եմ» – նշված է «իմ մասին» բաժնում ֆեյսբուքում։
Իսկ հետաքրքրվողին պետք չէ հասցնել, ինչ է ռսսը, կամ ինչով է լավ/ազատ այս կամ այն տեքնոլոգիան։
Նա արդեն գիտի։
Նրան պետք չէ ծանոթացնել այս կամ այն գրողի հետ՝ նա արդեն գիտի։
Ու հետաքրքրվողներին հետաքրքրվողների հետ է հետաքրքիր, որովհետեւ նրանք միմյանց համար հետաքրքիր բաներ կարող են ասել։ Հղում, միտք, հեղինակ․․․
Մի պահ գիտակցեցի, որ դիասպորայի պատս լրիվ աղբ էր։ Պարզվեց այն պատճառով, որ այն թագերի մեջ, որ ես հետեւում եմ կային #music ու #movies. Դրանք գրեթե «սեքս եւ բռնություն» են, բոլորն են հետաքրքրվում դրանցով։ Սկսեցի ավելի սպեցիֆիկ թագեր մտածել, ու ահա՝ հիմա իմ պատը անհամեմատ ավելի հետաքրքիր է։
Տիպիկ ոչ իմ կարդացողը նա է ով հավանել է լուսանկարս ու եկել է ֆբ-ից։
Նա է, ով իմ գործընկերոջ ծանոթն է, ու վախենում է որ ես իր աղջկան հետաքրքիր եմ։
Նա է, ով մտածում է տեսնեմ էս ինչ է Նորայրը գրում մրում, ու արդեն էական չէ համաձայնվում է թե չէ, որովհետեւ երբ համաձայնվում է նույնիսկ, հաճախ ինձ սխալ է հասկանում։
Նա է, ով չի կիսում իմ հետաքրքրությունները, նա է, ով հետաքրքրվող չէ։
Ու ես չեմ ուզում որ ինձ շատ կարդան։
Ես բնավ չեմ շահի դրանից։ Որովհետեւ ես ունեմ քիչ կարդացողներ, բայց դրանք իմ կարդացողներն են։
Ես ունեմ շատ ավելի քիչ մեկնաբանողներ, բայց նրանք իմ մեկնաբանողներն են։ Ես չեմ ուզում կարդալ ու վշտանալ, ու վհատվել, այո, ես վհատվող եմ, այն «աղջիկներն էլ են ուզում կայֆավատ լինեն» որակի մեկնաբանություններից։
«Փառք «աստծո»», ես ոչ Միտրիչ եմ, ոչ Կագանովը, ոչ Նոսիկը։
Ինձ պետք չեն շատ կարդացողներ։ Ինձ պետք են իմ կարդացողները։ Ու նրանք կան։
Ինձ պետք չեն շատ ընկերներ։ Ինձ պետք են իմ ընկերները։
Բայց այնքան պետք չեն որ ընկնեմ իրենց հետեւից։ գնամ մամբա, գրեմ հետաքրքրություններս
Նրանք կան։ Ինչ կա դա է, չգիտեմ լավ է թե չէ։ Լավ չէ, դա է։
Այդպես լինում է։ Չի ստացվում, լինում է։
Քանի որ ամեն ինչ այնպես է լինում, ինչպես պետք է։ Ոչ ստացվում, այլ լինում
«Այդպես ստացվել է» – պատասխանատվությունից խուսափում է։
Ես ինձ ավելի լավ կզգայի եթե ամերիկացի լինեի։ Ավելի լավ կզգայի նույնիսկ, եթե ռուս լինեի։
Որովհետեւ նրանց մոտ ընդհանուր հետաքրքրություններով հետաքրքիր մարդիկ ավելի շատ են։
Ու ես կիմանայի որ կարդացողս երկու հոգի չի իրականում, այլ ասենք քսան։ Ես կիմանայի, որ հազար «ընկերից» երկուսը չեն իրական։
Բայց ես ոչ ամերիկացի եմ, ոչ էլ ռուս։ Իրենց #Bolotnaya ն կամ #Occupy -ը ինձ մոտիկ են, բայց ոչ այնքան, ինչքան իմ #մարտիմեկը։ Ես դա գիտակցում եմ։ Ես ապրել եմ ՌՖ-ում, ապրել եմ արեւմուտքում, իմ մաշկի վրա եմ զգացել։
Իրենց հուլիսի չորսը ինձ այնքան կարեւոր չէ, ինչպես մեր սեպտեմբերի քսանմեկը, կամ հոկտեմբերի տասը։
Իսկ տեքնոլոգիաները սահմաններ ու ազգեր չեն ճանաչում, ես կարող եմ եւ այստեղ բավական մոտիկ լինել այն գործին, ինչ ինձ դուր է գալիս, ու նույնիսկ, երբեմն ավելի մոտիկ, քան այնտեղ։
Իմ մոտ չի ստացվում լինել ոչ ես, ես ես եմ։
Ինձ շատ են ասում՝ դու փոխվել ես։
Մարդիկ չեն փոխվում։ Մարդիկ զարգանում են։
եւ այդպես, շտո լի երեւի