ԿԳԲ շնիկներին սովետում անուանում էին անտեսանելի ֆրոնտի մարտիկներ։
Ապա կարող ենք տեղեկատւական պատերազմների մասնակիցներին անուանել տեսանելի ճակատամարտի զինուորներ։
Եթէ առաջինները երեւացող չեն, իրենց մասին ոչ ոք չգիտի, ինչով են զբաղուած, ապա երկրորդները գործի բերումով պէտք է աստղ լինեն։ Բնական է, ի դէպ, որ առաջինները պիտի որ երկրորդներին չսիրեն, նախանձէն։ Սաղ փառքը նրանց է հասնում։
Նոյնիսկ, եթէ առաջինները համացանցում են աշխատում, ապա յաճախ (բայց ոչ միշտ) իրենց ինքնութիւնը սփռուած է զանազան կեղծ անձերով, ու այնքան էլ իրենցը չէ։
ու տենց
Մերոնց մոտ մի շատ հետաքրքիր ընկալում կայ, իռացիոնալ համոզմունք, որ լրիւ հաւէս բաները դրսում են, որ Հայաստանը գրողի ծոցն է, Հայաստանը անհետաքրքիր է, որ այստեղ բացայայտելու կամ գնահատելու բան չկայ, ու այստեղի մարդիկ բայ դիզայն, լռելեայն անկապն են։
Իրենք հետաքրքիրն են դառնում սակայն, այն պայմանով եթէ գնան դուրս։ Եթէ հայը դրսում է, նա խելացիների, ընտրեալների ակումբին է պատկանում։
Քանզի արդեն «մերը» չէ, իրենցն է, իսկ իրենց մոտինը լաւն է, քանի որ այնտեղ մարդկանց գնահատում են։
Իսկ այստեղ մարդը չի գնահատւում, գնահատւում է, սակայն, տեղանքը, հողը, իսկ հողի ֆունկցիան պարզ է՝ դրա մէջ թաղուելու համար է։
Ու դա ինքդ քեզ, քո կեանքը չգնահատելու մասին է։
Այս մօտեցումը լրիւ անհեթեթութեան է հասնում, ու կասեն՝ որ դե նա Մոսկուայում, կամ Ամերիկայում է եղել, ու այնտեղ (նա վեհ է), յիմար ինչ֊որ մի բան է սովորել, ասենք՝ «ցիսկո» ընկերութեան սարքերը կարգաւորել։ Ես չեմ խօսում այն մասին, որ ձեռնարկները համացանցում են, ուր այդ «փեշակը» քայլ առ քայլ բացատրւում է, դա կարեւոր չէ։ Այնտեղ է միայն կարելի դա սովորել, դուրսը, կամ, եթէ այնտեղ սովորածը չէ, ապա լաւը չէ, ապա լաւ չգիտի նա «ցիսկո» կարգաւորել։
Ու կապ չունի, թէ նա արտասահմանում ինչ է արել ու ոնց է սովորել, ու էական չէ, որ օր ու գիշեր փարթիներով էր ռուս ծտերի հետ, քանի որ այլ ծտերի հետ լեզուական խնդիրներ ունի, եւ զբաղւած էր երբեմն հարբեցողութեամբ, երբեմն դիսկոներով, իսկ երբեմն էլ գողութեամբ։ Այնտեղի օդը շնչելն արդեն անձը վեհացնում է, անձը դարձնում է աւելի լաւը, աւելի կատարեալը։ Ու եթէ նա, վեհը, խելացին, պատահաբար Հայաստան գայ, իրեն ոչ միայն կստիպեն այդ մանկամիտ արարքի զանազան արդարացումներ գտնել, այլ եւ հարցազրոյցի ընթացքում այլ աչքով կնայեն։
Զարմանալի է, բայց միաժամանակ գործում է եւ այլ իռացիոնալ համոզմունքը՝ մազերդ երկար են, կամ մի քիչ ոչ այդքան սեւ ես հագնուած — ուրեմն արտասահմանում ես եղել, այնտեղ ես այդ սովորոյթը իւրացրել։
Իսկ եթէ այնուամենայնիւ իրօք արտասահմանում եղել ես, ապա ոչ ոք այլեւս չի հաւատա, որ մինչ գնալդ ասենք «ցիսկո» աւելի լաւ էիր կարգաւորում, մազերդ էլ չէիր կտրում արտասահմանում, քանի որ վարսավիրի փող չունէիր։ Կամ որ մինչ այդ էլ էին երկար, ու բան էլ չի փոխել։
Վրացիները մեզնից հենց դրանով էլ տարբերւում են, իրենք ով կան նա են, այդ պատճառով էլ համ տարբեր են, ու վրացին ինչ ասես արտաքին ունի, բայց շրջապատի համար միեւնոյն է վրացի է մնում, եւ գնահատում են իրենք իրենց, այն ինչ կան, ու իրենց շուրջը եղածը․ հասկանում են, որ ուրիշ տեղ Մթածմինդա չկայ, ասենք, ու նախընտրում են այդ Մթածմինդային նայող պատշգամբով տանը ապրել, քան Մթածմինդայի պատկերով նկարը կախել պատին։ Այսինքն ապրել այստեղ ու հիմա, ու լինել այնպիսին, ինչպիսին կան, ու լինել դրանով բաւական գոհ։
Բայց ամենը չէ այնքան վատ։
Մեզ մօտ, Լոռու մարզ մտնելիս, որտեղից էլ դա լինի, Սպիտակով, թէ Գիւմրիով, գրված է՝ «Դբա լաւը»։ Իսկ երբ դուրս ես գալիս, գրուած է՝ «Դբա լաւը» ու գիծ է քաշած։
Այնպէս որ զգօն եղէք սահմանները հատելիս։
ու տենց
դե գնացի ես այդ Խնկո Ապոր գրադարանի կողքի արձանի մոտ։
կպա վիվասելի ինտերնետին, որից պետք է միայն դեպի գրադարան բաց լինի։ արձանի հետեւից գրված է, մտեք karda.am
դե մտա։
եւ ի՞նչ։
այնտեղ կա ռուսերեն ու անգլերեն գրականություն։
որ քաշել են այլ կայքերից, ու փակցրել այստեղ։
հա հետո՞։
մթոմ որ ի՞նչ։
ես առանց այդ ձեր վայֆայի ուրեմն չգիտեմ, հա՞ ոնց պիրատված գրքեր քաշել։
ու ոչ մի գիրք հայերեն, ի դեպ։
այսինքն, սա կրկին ցուցադրական ու լրիվ անիմաստ փողի ծախս էր՝ այսինքն — ռասպիլ։
Սղոցեք, Շուռա, սղոցեք։
Զզվում եմ ձեզնից։
Ի՞նչ կլիներ, գնայիք գտնեիք նրանց ով ունի թվային տեքստեր՝ հրատարակչությունները, գրողների միությունը, պայմանավորվեիք հեղինակների ու թարգմանիչների հետ, ու կազմեիք իրոք ուրույն էլեկտրոնային գրադարան։
Կամ թվայնացնեիք այն գործերը, որ թվային չկան։
փողը բա էլ ինչի՞ համար եք վերցրել։
ինչի՞։
որ քաշեք ու միրոր անեք այլ գրադարանները՞։ այն էլ պատճենաշնորհի խախտումո՞վ՞
դե էլ ա Գասպարը դեռ իննսունականներին lib.ru֊ի հայելի էր ստեղծել ֆրինեթ օգտագործողների համար։ Սաղ ֆրինեթը այնտեղից էր կարդում։ Մթոմ ի՞նչ մի նոր բան եք արել որ չկար՞։
Ու ի՞նչ եք ձեզնից էդքան գոհ որ էդքան գործ եք արել։
Լավ բա էն գրողների կայքը, writers.am։
Դա ի՞նչ է որ տենց գոհ եք։
Լրիվ ռասպիլ է։
Մի հատ էլ մետրոյում ՔյուԱռ կոդերով տարածում եք։ Կրկին՝ երեւալ ու չլինել։ Քովերը կա, հերիք է։ Մեկ է ո՞վ է մտնելու։
Բա ինչի՞ համար են ձեզ փող տվել, քովերի՞ թե՞ բովանդակության։
Առաջին հերթին մենք ենք մեղավոր։
Որ սրանց հանդուրժում ենք։
Այդքան ագահ ու տգետ մարդ ո՞րտեղից։
Համակարգն է աճեցնում, միջավայցը։
Փտաց միջավայր է, այդ պատճառով էլ սենց է։
Ու կշարունակվի։
Մինչեւ չփոխեք վարչակարգը, հետո էլի չփոխեք, հետո էլի, մինչեւ իրենք չզգան որ իրենց ամեն սխալի համար պատասխան են տալու, դատվելու են, նստելու են։
Մինչեւ չիմանան որ բկին է կանգնելու կերածը։
ու տենց
Գրելս չի գալիս․․․
Չգիտեմ։
Լրիվ թագ է այդ չգիտեմը։
#Չգիտեմ
Երբեմն լավ գիտակցում ես՝ սա իմ մարդը չէ։
Սա իմ կարդացողը չէ, սա իմ ընկերը չէ, սա իմ աղջիկը չէ։
Դա ամենից լավ երեւում է ինտերնետում, երբ մարդկանց հետ շփվում ես, տեսնում ես ինչ են գրում։
Այնպես է ստացվում, որ երբեք չէիր էլ մտածի, նա ով է, մինչ նրան չկարդայիր։
Ու նույնիսկ երբ նրանք կրիպտավորվում են, ինչ որ իրենցից լրիվ անկապ կերպար են ընտրում, դա միեւնույն է իրենց մասին է։ Նույնիսկ այդ անկապ կերպարը։ Երբեմն լուռերը դառնում են աղմկոտ, քաշվողները՝ չափազանց «համարձակ», իսկ իրականում տաղտկալի իրենց annoying-ով ու mock-երով։ Կամ իրենց գրավելով կամ դրազնիլկեքով։
Դա շատ լավ է, որ մարդիկ չեն կարող թաքնվել ու իրենց կեղծել։
Արփիկը կարող է հանգիստ լինել, որ «ինչպես կապել Արփիկին» կարդացածները իրեն չեն կարողանա կապել։ Կկարողանան նրանք, ով դա մինչ այդ էլ գիտեր։ Այսպիսով եւ այդ նյութը կորցնում է իր ակտուալաությունը։ Ընդ որում ինչպես կապողների, այնպես էլ Արփիկի համար։
Ինտերնետում նաեւ հումորն է լավ զգացվում։ Ով իրոք սրամիտ է, ով էլ ավելի թեթեւ ուղիներ է գտնում՝ բառախաղ, ասոցիացիաներ։ Իսկ ով նույնիսկ դա չի ձգում անել, ապա ունեն երկու ուղի՝ մեկը՝ «սեքս եւ/կամ բռնություն» խորագրերով, մյուսը՝ ուրիշների մտքեր իրենց վերագրելով։
Երկուսն էլ լավ երեւում են, առաջինը միշտ ակնհայտ է, իսկ երկրորդը դուրս կգա ջրի երես, երբ մի քիչ շփվես։ Որովհետեւ նրանք մեկ է մակերեսային գիտեն այն ինչի մասին խոսում են, ու ինչով գրավում են։
Կամ օրինակ ես տեսնում եմ թե ում ստատուսից կամ թվիթից են իրենց ասածը վերցրել։ Հարցը նրա մեջ չէ, որ վերցրել են, հարցը մոտիվն է։ Ու այսպիսի դեպքերում, եթե բնօրինակը սփյուռքում կամ այդենծիկայում կամ թվիթերում էր, ոչ ֆբ-ում, ապա պարզ սրչը այն երեւան է հանում։ Կամ լինում է, որ հայտնի մարդկանց ոչ այնքան հայտնի մտքերն են վերցվում, թարգմանվում հայերեն, որ սրչով չգտնվի։
Ու պարզվում է, որ մեր սիրելի Վարդուշը իրականում Չերչիլլն է։ ։Պ
Բայց դա նրանց չի խանգարում նույնիսկ երբեմն իդենտիֆիկացնել իրենց այդ իրենց համար օտար գաղափարների կամ մտքերի հետ։
Իսկ երբ հարցնես, կպարզվի որ դա հեչ էլ իրենց գաղափարը չէր։ Ու իրականում մոտիկ էլ չէր։
(անցյալ բարքեմփին «արտ պրոմո» թեմայում նշվում էր որ արտիստը պետք է ֆբ-ում ցինիկանա, մարդկանց դուր գալու համար։ բնական է, դա հիրավի հեշտ ուղի է։)
(ասենք ես «մերկ Նանսենը ողջունում է իր օտարափերում գտնվող աղջկան» ոճով լուսանկար լցնեմ, ու գրեմ «հայ աստղեր շարքից» ապա աղջիկներից էլ պրծում չի լինի։ Բայց նրանք իմ աղջիկները չեն։)
Մի անգամ Ցյուրիխում մի չինացի աղջիկ իմ գործը փորձում էր որպես իրենը ներկայացնել։ Գութքնեխթը սկսեց նրան հարցնել, իսկ ինչպե՞ս է նա դա արել։ Ու նա սկսեց այնպես տուֆտել, որ արդեն ամեն ինչ պարզ էր։ Ուրիշի գործն ու միտքը դժվար է քեզ վերագրել։ Ես գողություններից չեմ վախենում։ Հեշտ կստացվի վերագրել ոչ քոնը այն մարդու մոտ, ով ինքը բան չի հասկանում։ Այդ պատճառով աչքներին փոշի լցնողները ավելի դատարկ մարդկանց են ձգտում։ Նրանց աչքերին հեշտ է փոշի լցնել։
Պարզապես հրապարակային անձերը դուր են գալիս։
Չե՞ք հավատում։ Գնացեք ռոցկեր․ամ երիտասարդների ֆորումներով զբոսնեք։ Չէ գնացեք եւ տեսեք։ ։Պ Դրանք լի են թինէյջերներով, ով լցնում են ինչ-որ երգչի կամ դերասանի լուսանկարներ, ու խմբային հիանում նրանցով։
Որովհետեւ երբ դու երեւում ես շատերին, շատերի միջից որոշակի քանակությամբ մարդ քեզ հավանում է։
Բանալի բառը՝ երեւում ես։
Այսինքն ես երեւում եմ, հա՞, ու ինձ այդ պատճառով հավանում են։
Օրինակ, ես գրում եմ այստեղ, դրանով ես երեւում եմ, ու ինձ որոշ մարդիկ կարդում են։
Չերեւամ՝ չեն հավանի։ Չգրեմ, չլցնեմ նկարներ ոչ մի տեղ։ Բայց ես հատուկ չեմ գրում, կամ նկարներ լցնում։ Ես դրանով ապրում եմ։
Ես դրանով ապրում եմ, որ հիմա «Ենոք» պրոեկտի կոմպիլյատորին կանցնեմ, կամ որ ինձ նահանգներից պապիկ գիտնականներ եր ինչ որ բաներ են ուղարկում։
Պարոն Սուրենը ապրում է ֆոտոյով, այդ պատճառով է իր մոտ ստացվում։
Իսկ նրանք, ով իր մոտ մի երկու դաս գալիս են, ու էլ չեն գալիս, ինչ որ անկապ պատճառաբանություններով, դրանով չեն ապրում, որովհետեւ իրենցը չէ։
Դե իրենցը չէ, նրանք միայն մտածում էին որ իրենցն է։
Չէ՞ որ ամեն իրեն հարգող երիտասարդ պետք է ունենա կիթառ, այփոդ ու հայելային խցիկ։
Որ #հավես տղա/աղջիկ/ծիտ երեւա։
երեւա։ չլինի։
**
Ֆրոմմը գրել էր՝ «ունենալ թե լինել» գիրքը։
Ես ասում եմ՝ «երեւալ թե լինել»՞։
**
Բայց ես հատուկ չեմ գրում որ երեւամ, ես գրում եմ ինչ որ բան արտահայտելու համար։ Դա նորմալ է։
Ես մեղավոր չեմ, որ արտահայտելու բաներ ունեմ։ Չեմ ասում վեհ բաներ, բայց ունեմ չէ՞։
Մարդիկ արտահայտությամբ են հետաքրքիր։
Ու արտահայտությամբ գրավում են։ Օրինակ՝ կարդացողներ, «հետեւողներ»։
Բայց դրանք, այդ հետեւողները, իմ կարդացողը չեն։
Ինչպես նաեւ բոլոր ինձ հավանող աղջիկները՝ իմ աղջիկները չեն։
Ինչպես նաեւ այն աղջիկները ում ես կարող է սխալմամբ հավանել՝ իմ աղջիկները չեն։
Իմ կարդացողը իրականում մի քանի հոգի է։
Նրանք ով սոց ցանցերից հղումներով է գալիս՝ իմ կարդացողից ավելի հեռու են։
Նրանք, ով ռսս-ով են կարդում, իմ կարդացողներին ավելի են նման։
Որովհետեւ իմ մարդը, ինձ մոտիկ մարդը հետաքրքրվող է։
«Հետաքրքրվող եմ» – նշված է «իմ մասին» բաժնում ֆեյսբուքում։
Իսկ հետաքրքրվողին պետք չէ հասցնել, ինչ է ռսսը, կամ ինչով է լավ/ազատ այս կամ այն տեքնոլոգիան։
Նա արդեն գիտի։
Նրան պետք չէ ծանոթացնել այս կամ այն գրողի հետ՝ նա արդեն գիտի։
Ու հետաքրքրվողներին հետաքրքրվողների հետ է հետաքրքիր, որովհետեւ նրանք միմյանց համար հետաքրքիր բաներ կարող են ասել։ Հղում, միտք, հեղինակ․․․
Մի պահ գիտակցեցի, որ դիասպորայի պատս լրիվ աղբ էր։ Պարզվեց այն պատճառով, որ այն թագերի մեջ, որ ես հետեւում եմ կային #music ու #movies. Դրանք գրեթե «սեքս եւ բռնություն» են, բոլորն են հետաքրքրվում դրանցով։ Սկսեցի ավելի սպեցիֆիկ թագեր մտածել, ու ահա՝ հիմա իմ պատը անհամեմատ ավելի հետաքրքիր է։
Տիպիկ ոչ իմ կարդացողը նա է ով հավանել է լուսանկարս ու եկել է ֆբ-ից։
Նա է, ով իմ գործընկերոջ ծանոթն է, ու վախենում է որ ես իր աղջկան հետաքրքիր եմ։
Նա է, ով մտածում է տեսնեմ էս ինչ է Նորայրը գրում մրում, ու արդեն էական չէ համաձայնվում է թե չէ, որովհետեւ երբ համաձայնվում է նույնիսկ, հաճախ ինձ սխալ է հասկանում։
Նա է, ով չի կիսում իմ հետաքրքրությունները, նա է, ով հետաքրքրվող չէ։
Ու ես չեմ ուզում որ ինձ շատ կարդան։
Ես բնավ չեմ շահի դրանից։ Որովհետեւ ես ունեմ քիչ կարդացողներ, բայց դրանք իմ կարդացողներն են։
Ես ունեմ շատ ավելի քիչ մեկնաբանողներ, բայց նրանք իմ մեկնաբանողներն են։ Ես չեմ ուզում կարդալ ու վշտանալ, ու վհատվել, այո, ես վհատվող եմ, այն «աղջիկներն էլ են ուզում կայֆավատ լինեն» որակի մեկնաբանություններից։
«Փառք «աստծո»», ես ոչ Միտրիչ եմ, ոչ Կագանովը, ոչ Նոսիկը։
Ինձ պետք չեն շատ կարդացողներ։ Ինձ պետք են իմ կարդացողները։ Ու նրանք կան։
Ինձ պետք չեն շատ ընկերներ։ Ինձ պետք են իմ ընկերները։
Բայց այնքան պետք չեն որ ընկնեմ իրենց հետեւից։ գնամ մամբա, գրեմ հետաքրքրություններս
Նրանք կան։ Ինչ կա դա է, չգիտեմ լավ է թե չէ։ Լավ չէ, դա է։
Այդպես լինում է։ Չի ստացվում, լինում է։
Քանի որ ամեն ինչ այնպես է լինում, ինչպես պետք է։ Ոչ ստացվում, այլ լինում
«Այդպես ստացվել է» – պատասխանատվությունից խուսափում է։
Ես ինձ ավելի լավ կզգայի եթե ամերիկացի լինեի։ Ավելի լավ կզգայի նույնիսկ, եթե ռուս լինեի։
Որովհետեւ նրանց մոտ ընդհանուր հետաքրքրություններով հետաքրքիր մարդիկ ավելի շատ են։
Ու ես կիմանայի որ կարդացողս երկու հոգի չի իրականում, այլ ասենք քսան։ Ես կիմանայի, որ հազար «ընկերից» երկուսը չեն իրական։
Բայց ես ոչ ամերիկացի եմ, ոչ էլ ռուս։ Իրենց #Bolotnaya ն կամ #Occupy -ը ինձ մոտիկ են, բայց ոչ այնքան, ինչքան իմ #մարտիմեկը։ Ես դա գիտակցում եմ։ Ես ապրել եմ ՌՖ-ում, ապրել եմ արեւմուտքում, իմ մաշկի վրա եմ զգացել։
Իրենց հուլիսի չորսը ինձ այնքան կարեւոր չէ, ինչպես մեր սեպտեմբերի քսանմեկը, կամ հոկտեմբերի տասը։
Իսկ տեքնոլոգիաները սահմաններ ու ազգեր չեն ճանաչում, ես կարող եմ եւ այստեղ բավական մոտիկ լինել այն գործին, ինչ ինձ դուր է գալիս, ու նույնիսկ, երբեմն ավելի մոտիկ, քան այնտեղ։
Իմ մոտ չի ստացվում լինել ոչ ես, ես ես եմ։
Ինձ շատ են ասում՝ դու փոխվել ես։
Մարդիկ չեն փոխվում։ Մարդիկ զարգանում են։
եւ այդպես, շտո լի երեւի
նե՜նց լա՜վն ա, նե՜նց բնութագրո՜ղ ա։
ու տենց
կուշտը սովածի ընկերը չէ բնավ, ինչպես նկատեց ։
ու տենց
այստեղ ես չպաշտոնապես առաջարկում եմ «վեհ» մեմը գրելիս օգտագործել լատիներեն V կամ հայերեն Վ տառը։
ասենք՝
Յունիքս Սիսթեմ Վեհ (Unix System V)
Վ մարդիկ(չշփոթել Իքս մարդկանց հետ)
ու տենց
(մտածում էի երկու լ-ով գրեմ թե մեկ, տենց երեքով , որ շատ լինի ու բնավ քիչ չլինի)
պարզվեց Գիլան յանը ղայդին տղա ա։ Մազերը կարճ, կոշիկները ծիծակ, կասծում շալվարը սև։ բա ասում էին ռոք-մոք ա երգում։
Կորյունը խզարում էր։ Դե Գիլանը Գիլան էր։ Կորյունն ել Կորյուն էր։ նվագախումբն ել նվագախումբ էր։
Լավ եր, երգում, բարձր։ Նվագախումբը։ Րեվերբերացիան ել րեվերբում էր։
ու տենց
– Էս ո՞վ ա
– Յանկովսկին ա
– ոնց որ Մուշեղը լինի
_ու տենց _
http://www.tineye.com reverse image search engine-ը օգտագործելով բարդ չէ համոզվել, որ «Առավոտի» աշխատակիցը փնտրել է «Սաակաշվիլի» և Գարսիային գտնելով այստեղ ու բնավ չկասկածելով որ նա մեր հարևան երկրի նախագահն է, խփել է հոդվածի մեջ։
_ու տենց _
լինում է չի լինում, մի հարվածային նվագող տղա(հետագայում՝ ուդարնիկ) է լինում։ ու գնում է նա հարցազրույցի որ մի խմբում նվագի։ Բայց տարիքը ավելի մեծ ա ասում, որ մի աչքով չնայեն, համ էլ խաբում ա թե իբր նոտաներ գիտի։ Իսկ խմբի տղերքը առաջարկում են իրան նվագել նոտաներով, ու դեմ են տալիս մի տեքստ։ Ուդարնիկը սաստիկ վախենում է, քանի որ նոտաներ չգիտի բնավ, հետո աչքով ընկնում է գործի անունը։
– Արա, էդ իմ սիրած գործն ա – ուրախացավ նա ու նվագեց։
Տղաներին էլ շատ դուր եկավ, ու նրան ընդունեցին թիմ։
Իսկ նա գյոզերով սկսեց նոտաներ սովորել, որ չիմանան։
Բայց տենց էլ չսովորեց։ Ու տենց էլ իմացան։
_ու տենց _
Վարդանը Շնիտկեյի ֆան էր։
Գավրիլան լավ ամուսին էր
Մի անգամ Տիկոն Այվազյան իրան ասեց Ալֆրեդ ու դրանից հետո իրան բոլորը ասում էին՝ Ալֆ։
Եվ երբ Ալֆա սամեց Ալֆ Վարդանը գրեց սոնատ, այն ակնհայտ Շնիտկեյոտ էր հնչում։
– Վախենում էի որ սաղ կասեն, արա, էս ինչ Շնիտկեյից թխել ես դու, բայց սաղ ասեցին՝ արա էս ինչ դուխով տղա ես դու, որ թխել ես ու չես վախենում որ կասեն, որ թխել ես։ Մի հատ էլ Զառան ձև արեց յանիմ գիտես էդքան էլ նման չէր Շնիտկեին։ Բայց ես հո գիտեմ որ նման էր:
_ու տենց _