ահա այս տեքստի իմ մեկնաբանությունը
միացյալ նահանգներում ժողովուրդը ահագին անճաշակ է, բայց նրանք շատ ավելի լավ են հագնվում քան մենք, որովհետեւ տարբերակ չունեն այնպիսի անճաշակ բաներ գտնելու, ինչպես մենք։
այսինքն մերոնք էլ լավ կհագնվեին, բայց միեւնույն է առանց հասկանալու որ դա ճաշակով է, պարզապես գնելով այն ինչ կա։
այո, նրանց տղաներ/աղջիկները անհամեմատ ավելի ճաշակով են, ու հաճախ անհամեմատ ավելի դատարկ։
մեր «հիփիները» խորհրդային ժամանակներում ավելի քիչ պլեբեյ էին, քան իրենց մոտ, որովհետեւ այստեղ դրանք զարգացած ընտանիքներից ու տարբերվել չվախեցող մարդիկ էին, իսկ իրենց մոտ կոնտինգենտը շատ ավելի զանազան էր։
այժմ մենք ավելի մոտենում ենք նրանց, երբ «տարբերվողները» իրականում նույն չափ դատարկ են, ինչպես «կարգինները» ու իրարից չեն տարբերվում։
ես կարծում եմ որ վեհ մարդը, նույնիսկ եթե փող չունի, ու նորմալ հագուստ չունի, այնպես է հագնված լինելու ու այնպես է իրեն պահելու որ իրենից երեւալու է որ նա վեհ է։
(պոդնյատ վորոտ պուստ կարման)
տեսնողը կտեսնի։
վեհությունը զարգացած լինել է գումարած խելք, բանականություն։
ցանկացած արտաքինի մարդ կարող է լինել վեհ։
ու ես տեսնում եմ լիքը երիտասարդներ, ով փորձում է սթայլիշ հագնվել, ու նրանք բնավ վեհ չեն, այլ դատարկ։ ու եթե առաջին հայացքից դա չի երեւում, ապա դա երեւում է այն ժամանակ, երբ բերանը բացում են։
կամ երբ ստատուս են գրում։ կամ ինչ որ բան գրում են։
մարդկանց միմիկայի մեջ արտացոլվում է զգայականը, իսկ հայացքի մեջ՝ կարելի է տեսնել խելքը։
այսինքն ես միմիկային չեմ վստահում։
միմիկան կարող է ձգել, ու կբերի այն մարդուն, ով ինձ վտանգավոր է, ումից պետք է հեռու մնալ։ օրինակ, Միշելի միմիկան Գոդարի «breathless»-ում։
Միշելը բնավ վեհ չէ, նա պարզապես հիմար է, ի տարբերություն Օստապին, ով իրոք վեհ է։
Իսկ Օստապը վեհ է, որովհետեւ նա զարգացած է, Օստապին աղջիկները սիրում էին, նույնիսկ ատամնաբույժերը, իսկ Միշելով նորմալ աղջիկ չէր հետաքրքրվի, իր հետ ձանձրալի է։
Այլ հարց է, որ Օստապներ իրական կյանքում չեն լինում։
Իսկ հայացքը՝ դա կրկին միմիկա է, որովհետեւ աչքերը իրենք իրենցով ոչ մի բան չեն արտահայտում, արտահայտում են մկանները աչքերի շուրջ, ու դա գիտական փաստ է։
Ու հայացքը արտահայտում է զարգացած լինելը, խելքը։
ու ճաշակը կախված է զարգացած լինելուց։
իսկ այն որ քիչ թե շատ լավ հագնվածները դուր են գալիս, դա մեր ընդհանուր չտեսությունից է, որովհետեւ աչքը կարոտ է, իսկ այ գնա եւրոպաներ, Սատրապիի պես, ու տես ինչ լավ են իրենք հագնվում, ու ինչքան ավելի քիչ պատկերացում ունեն ազատության կամ պրոտեստի մասին, այլ միայն հիմար հիմար ծխում են ու Չե-ի դեմքով շապիկներ հագնում, առանց հասկանալու։
ու տենց
Պրոեկտորի լույսի մեջ երեւում է սիգարետների ծուխը։ Գլխանոցը գլխիս է։ Եթե կողքի սեղանի տղան չծխեր ես բնականաբար կնեղանայի։ Հետո շորերս կախելու եմ պատշգամբին որ գիշերվա ընթացքում ծխի հոտը անցնի։
Իսկ այդ ծխող տղան աչքերը չի կարողանում տանել իր աղջկա հեռախոսից։ Հեռախոսը զանգում է, աղջիկը կարծես ուշադրություն չի դարձնում, իսկ տղան նայում է այդ հեռախոսի վառվող էկրանին, կարդում է ո՞վ է զանգում։
Մինչդեռ ես չաթվում եմ․ Տաթեւը ոգեւորված է, ընտրում է իրեն նոութ, ու ուղարկում է ինձ հղումներ։
– Նոր կարո՞ղ է զբաղված ես։
(ու էլի նոր հղում)
– Չէ, կինո-մինո եմ նայում։ Աղջկա մաղջկա հետ։
– Կինո Մոսկվա՞
– Չէ, ավելի «վեհ» տեղ։
– Արա բա էլ ինչի՞ ես օնլայն։ Ասեիր չխանգարեմ։
– Չես խանգարում։ Իմ սիրտը ինետում է։
․․․
Կողքի սեղանի տղան հա ձեռքը տանում է իր աղջկա հեռախոսի կողմ։ Ակնհայտ է, որ ուզում է վերցնել այն։
Աղջիկը կարծես չի նկատում։
․․․
Տաթեւը չափազանց ոգեւորված է նոութ ունենալու հեռանկարով։
– Լավ, մի հատ էլ հարց տամ, հա՞ ու ֆսյո։
– հմ՞
– Մտածում եմ տալ թե չտալ։
– Տալ թե չտալ – դա է հարցը։ Այո։
(էլի հղում)
․․․
Կողքի սեղանի աղջիկը վեր է կենում ու կտկտալով դուրս գալիս դահլիճից։ Այնուհետեւ չխկում է զուգարանի դուռը։
Մի ակնթարթ անց տղայի դեմքը լուսավորում է էկրանը։ Աղջկա հեռախոսի էկրանը։ Ինչի՞ է թողել սեղանան – մտածում եմ։ Գրողը տանի։
Տղան այնքան հանգիստ էր փորփրում, ոնց որ ամեն օր միայն դրանով է զբաղվում, բնավ չի վախենում որ ցանկացած պահին աղջիկը կմտնի, ու կբռնացնի նրան։ Դա տեւում էր անվերջություն, ես սպասում էի աղջիկը մտնի։ Ո՞նց է տենց հանգիստ։ Չեմ հասկանում։ Լրիվ սմսները կարդաց, բոլոր զանգերը նայեց, ու դանդաղ տեղադրեց հեռախոսը նույն տեղում։ Բայց այնքա՞ն հանգիստ։
Հենց այդ պահին դուռը չխկաց, ու լսվեցին կտկտող քայլեր։ Աղջիկը մտավ դահլիճ։ Ահ, նա մեկա կզգար։ Գիտեր մինչ կտկտոց չկա, ապահով է։ Ո՞նց չէի մտածել։
Վերջը կլինի, մտածում եմ, որ հիմա էլ տղան գնա, ու աղջիկը սկսի իր հեռախոսի մեջ փորփրել։
Բայց տղան չի գնում։ Իսկ թե գնա հեռախոսը չի թողնի։ Իսկ թե թողնի, պատրաստ է որ կնայեն։ Իսկ կարո՞ղ է աղջիկն էլ է պատրաստ։ Նա զգում էր չէ, որ տղան ձգվում էր։
Նրանք վիճում են, ու խանգարում կինո դիտել ու նոութ ընտրել։
Վիճում են այն մասին աղջիկը էլի խմելու է գարեջուր թե չէ։
Հետո այն մասին երբ են դուրս գալու։ Ու էլի ինչ որ մանրուքներ, ու այնքան մանրուքներ, որ հաստատ խորանալու բան չեն էլի։ Ու նենց չի որ աղջիկը թույլ է տալիս իրեն նեղել, լավ էլ դիմադրում է։
Բայց իմաստը դիմադրելու՞։
․․․
(նոր հղում – լաթիթյուդը ավելի թանկ է ու որակով – մեկնաբանում եմ։)
․․․
Ու բնական է որ իրականում մանրուքներում չի հարցը բնավ։
Ու հետո նրանք դուրս են գալիս, բավականացված երեկոյից։ Ոնց որ տենց էլ պետք է լիներ, նորմալ էր լրիվ։
Քիչ անց վերջանում է ֆիլմը։ Վերջանում են Տաթեւի հղումները։
Նոութը ընտրված է։ Հերոսը՝ սպանված։
Տալ թե չտալ հարցը այլեւս օդում կախված չէ։
Կողքի սեղանի գարեջուրը անավարտ է։
Մեր սեղանի «մենյուն» ձեռք տված էլ չէ։
Լույսը վառում են, էլիտար երիտասարդությունը հիանում է ցուցադրված վերջ գործերով, հիանում է ռուսերեն, ինչպես եւ պոլագայետսյա էլիտար վեհ երիտասարդությանը։
Ծանր դուռը փակվում է հետեւից։ Փողոցի սառը, ու անհամեմատ ավելի մաքուր օդը ողջունում է ձեզ։ Ինչպես Ալիկի ազատ Նոկիա ն9 իր ստատուսում։ Ողջույն։
ու տենց
Սա հին նկար է։ Ապրիլին եմ արել։ Որոշեցի ցուցադրել ֆծեմու։ Անկապ որակ էր, ժամանակ չկար, ու չհասցրեցի լավ որակի լուսանկար անել։
Իսկ ի՞նչը ստիպեց ինձ լուսանկարել։
Հուզմունքը։ Ես մի տեսակ միշտ հուզվում եմ երբ բարեգործությունների մասին եմ իմանում։ Ախր ի՜նչ լավ գործ է, երեխաների համար խաղահրապարակ կառուցել։
բայց մի չար միտք է գալիս գնում։ Սատանեն ասում է, իսկ ինչու՞ է հանրապետական կուսակցությունը զբաղվում երեխաների խաղահրապարակներով։ Ու արդյո՞ք ավելի լավ չեր լինի, որ խաղահրապարակը կառուցվեր/բարեկարգվեր, ասենք քաղաքապետարանի միջոցներով։ Սակայն, սպասեք։ Քաղաքապետարանը, հավանաբար, միջոցներ չունի։ Իսկ հանրապետական կուսակցությունը ունի՞։ Ո՞րտեղից։
Բայց դրանք Սատանայի կողմից ականջին փսփսած մտքեր են
изыди, нечисть.
փառք բարեգործներին, և ոգի վաճառողներին։
«Ձեզ պատմությունը պիտի որ սովորեցրած լիներ, ինչ է նշանակում վաճառել ազատությունը հարմարավետության համար» Ռիչարդ Մէթյու Սթոլման
ու տենց
այստեղ ես չպաշտոնապես առաջարկում եմ «վեհ» մեմը գրելիս օգտագործել լատիներեն V կամ հայերեն Վ տառը։
ասենք՝
Յունիքս Սիսթեմ Վեհ (Unix System V)
Վ մարդիկ(չշփոթել Իքս մարդկանց հետ)
ու տենց