Մարիա Սահակեանի «Ալաւերդի», կամ «Այդ ես չեմ» ֆիլմի դիտումից Ուտոպեանլաբ֊ում։
#էկրանահան #կինոդիտում #ալաւերդի
Թումանեանի այգում «դէմ եմ»֊ի ժողովուրդը հաւաքուել էին, որ Գանդիի մասին ֆիլմ նայեն, իսկ Թումո֊ի վարչութիւնը դա կանխեց, բացատրելով, որ Գանդիի մասին ֆիլմ դիտելը կարող է մեկնաբանուել որպէս քաղաքական միջոցառում։
Իսկ իրենց քաղաքապետարանի կողմից պարտադրուած պայմանագրի մէջ նշուած է որ Թումանեանի այգում ոչ մի քաղաքական միջոցառում չպէտք է անց կացուի։
Ես հիմա չեմ ասում, որ ամէն ինչն է քաղաքական, ես ասում եմ, որ գրողը տանի, Գանդիի մասին ֆիլմեր իննսունականներին ամէն օր հայկական հեռուստատեսութեամբ էինք նայում, ու ես դրանց վրայ եմ մեծացել։ Դրանք իմ վրայ մեծ ազդեցութիւն են ունեցել, ու ասենք ես հիմա հասկանում եմ, որ բանակում էլ էի Սաթյագրահա կիրառում։ Ինչեւէ։ Չգիտեմ ինչ ասել։
#Թումո #Թումանեանի֊այգի #Երեւան #քաղաքապետարան #պայմանագիր #կինոդիտում #քաղաքականութիւն #Գանդի #պատմութիւն
Պրոեկտորի լույսի մեջ երեւում է սիգարետների ծուխը։ Գլխանոցը գլխիս է։ Եթե կողքի սեղանի տղան չծխեր ես բնականաբար կնեղանայի։ Հետո շորերս կախելու եմ պատշգամբին որ գիշերվա ընթացքում ծխի հոտը անցնի։
Իսկ այդ ծխող տղան աչքերը չի կարողանում տանել իր աղջկա հեռախոսից։ Հեռախոսը զանգում է, աղջիկը կարծես ուշադրություն չի դարձնում, իսկ տղան նայում է այդ հեռախոսի վառվող էկրանին, կարդում է ո՞վ է զանգում։
Մինչդեռ ես չաթվում եմ․ Տաթեւը ոգեւորված է, ընտրում է իրեն նոութ, ու ուղարկում է ինձ հղումներ։
– Նոր կարո՞ղ է զբաղված ես։
(ու էլի նոր հղում)
– Չէ, կինո-մինո եմ նայում։ Աղջկա մաղջկա հետ։
– Կինո Մոսկվա՞
– Չէ, ավելի «վեհ» տեղ։
– Արա բա էլ ինչի՞ ես օնլայն։ Ասեիր չխանգարեմ։
– Չես խանգարում։ Իմ սիրտը ինետում է։
․․․
Կողքի սեղանի տղան հա ձեռքը տանում է իր աղջկա հեռախոսի կողմ։ Ակնհայտ է, որ ուզում է վերցնել այն։
Աղջիկը կարծես չի նկատում։
․․․
Տաթեւը չափազանց ոգեւորված է նոութ ունենալու հեռանկարով։
– Լավ, մի հատ էլ հարց տամ, հա՞ ու ֆսյո։
– հմ՞
– Մտածում եմ տալ թե չտալ։
– Տալ թե չտալ – դա է հարցը։ Այո։
(էլի հղում)
․․․
Կողքի սեղանի աղջիկը վեր է կենում ու կտկտալով դուրս գալիս դահլիճից։ Այնուհետեւ չխկում է զուգարանի դուռը։
Մի ակնթարթ անց տղայի դեմքը լուսավորում է էկրանը։ Աղջկա հեռախոսի էկրանը։ Ինչի՞ է թողել սեղանան – մտածում եմ։ Գրողը տանի։
Տղան այնքան հանգիստ էր փորփրում, ոնց որ ամեն օր միայն դրանով է զբաղվում, բնավ չի վախենում որ ցանկացած պահին աղջիկը կմտնի, ու կբռնացնի նրան։ Դա տեւում էր անվերջություն, ես սպասում էի աղջիկը մտնի։ Ո՞նց է տենց հանգիստ։ Չեմ հասկանում։ Լրիվ սմսները կարդաց, բոլոր զանգերը նայեց, ու դանդաղ տեղադրեց հեռախոսը նույն տեղում։ Բայց այնքա՞ն հանգիստ։
Հենց այդ պահին դուռը չխկաց, ու լսվեցին կտկտող քայլեր։ Աղջիկը մտավ դահլիճ։ Ահ, նա մեկա կզգար։ Գիտեր մինչ կտկտոց չկա, ապահով է։ Ո՞նց չէի մտածել։
Վերջը կլինի, մտածում եմ, որ հիմա էլ տղան գնա, ու աղջիկը սկսի իր հեռախոսի մեջ փորփրել։
Բայց տղան չի գնում։ Իսկ թե գնա հեռախոսը չի թողնի։ Իսկ թե թողնի, պատրաստ է որ կնայեն։ Իսկ կարո՞ղ է աղջիկն էլ է պատրաստ։ Նա զգում էր չէ, որ տղան ձգվում էր։
Նրանք վիճում են, ու խանգարում կինո դիտել ու նոութ ընտրել։
Վիճում են այն մասին աղջիկը էլի խմելու է գարեջուր թե չէ։
Հետո այն մասին երբ են դուրս գալու։ Ու էլի ինչ որ մանրուքներ, ու այնքան մանրուքներ, որ հաստատ խորանալու բան չեն էլի։ Ու նենց չի որ աղջիկը թույլ է տալիս իրեն նեղել, լավ էլ դիմադրում է։
Բայց իմաստը դիմադրելու՞։
․․․
(նոր հղում – լաթիթյուդը ավելի թանկ է ու որակով – մեկնաբանում եմ։)
․․․
Ու բնական է որ իրականում մանրուքներում չի հարցը բնավ։
Ու հետո նրանք դուրս են գալիս, բավականացված երեկոյից։ Ոնց որ տենց էլ պետք է լիներ, նորմալ էր լրիվ։
Քիչ անց վերջանում է ֆիլմը։ Վերջանում են Տաթեւի հղումները։
Նոութը ընտրված է։ Հերոսը՝ սպանված։
Տալ թե չտալ հարցը այլեւս օդում կախված չէ։
Կողքի սեղանի գարեջուրը անավարտ է։
Մեր սեղանի «մենյուն» ձեռք տված էլ չէ։
Լույսը վառում են, էլիտար երիտասարդությունը հիանում է ցուցադրված վերջ գործերով, հիանում է ռուսերեն, ինչպես եւ պոլագայետսյա էլիտար վեհ երիտասարդությանը։
Ծանր դուռը փակվում է հետեւից։ Փողոցի սառը, ու անհամեմատ ավելի մաքուր օդը ողջունում է ձեզ։ Ինչպես Ալիկի ազատ Նոկիա ն9 իր ստատուսում։ Ողջույն։
ու տենց