Թումանեանի այգում «դէմ եմ»֊ի ժողովուրդը հաւաքուել էին, որ Գանդիի մասին ֆիլմ նայեն, իսկ Թումո֊ի վարչութիւնը դա կանխեց, բացատրելով, որ Գանդիի մասին ֆիլմ դիտելը կարող է մեկնաբանուել որպէս քաղաքական միջոցառում։
Իսկ իրենց քաղաքապետարանի կողմից պարտադրուած պայմանագրի մէջ նշուած է որ Թումանեանի այգում ոչ մի քաղաքական միջոցառում չպէտք է անց կացուի։
Ես հիմա չեմ ասում, որ ամէն ինչն է քաղաքական, ես ասում եմ, որ գրողը տանի, Գանդիի մասին ֆիլմեր իննսունականներին ամէն օր հայկական հեռուստատեսութեամբ էինք նայում, ու ես դրանց վրայ եմ մեծացել։ Դրանք իմ վրայ մեծ ազդեցութիւն են ունեցել, ու ասենք ես հիմա հասկանում եմ, որ բանակում էլ էի Սաթյագրահա կիրառում։ Ինչեւէ։ Չգիտեմ ինչ ասել։
#Թումո #Թումանեանի֊այգի #Երեւան #քաղաքապետարան #պայմանագիր #կինոդիտում #քաղաքականութիւն #Գանդի #պատմութիւն
Ֆարա Գոդրեյն էր պատմում։ Նա լրիվ դասախոս էր, կրկնում էր բառերը, կրկնում էր նույնը հինգ րոպե տարբեր բառերով։ Զզվցրեց թողեց։ Հնդկուհու համար լավ էր խոսում անգլերեն, չնայած ասաց «այմ ֆրոմ ինդիա»։
Սկսեց ահիմսա գաղափարից։
Հիմսա սանսկրիտում նշանակում է բռնություն, ահիմսա՝ չբռնություն։ Սակայն դա մինիմալ, նեղ ձեւն է հասկանալու ահիմսա գաղափարը։ Գանդին ասում էր, որ ահիմսան ոչ միայն նշանակում է հրաժարվել ճնշել, պահանջել, վնասել, դա նույնպես “մեծագույն սերն է ու մեծագույն ողորմածություն, կարեկցություն է»։ Դա չար կամքի կամ մտքերի լրիվ բացակայությունն է։ Այսպիսով, նա համարում էր, որ ահիմսան դա բոլորին ուղղված բացարձակ սիրո ձգտումն է։ Այդ պատճառով նա ասում էր «ահիմսան միջոց է, ճշմարտությունը՝ նպատակը»։ Նա համարում էր որ բոլոր մարդիկ ունեն հիմնավոր պարտք․ հետեւողական փնտրել ճշմարտությունը։
Եւ հասնել կատարյալ առաքինությանը։ Հետո մանրամասնում էր, որ շատ աբստրակտ հասկացություններ չթվան դրանք, ճշմարտությունն ու առաքինությունը։ Ասում էր, որ ահիմսան ապրելակերպ է։ Որ պետք է փնտրել ճշմարտությունը ամենօրյա, փոքր կյանքի հատվածների մեջ։ Անկախ նրանից, թեյ եք պատրաստում թե զրուցում եք խանութում, այդ բոլոր պահերը առիթ են տալիս պահել ու հասնել ահիմսային։ Գանդին ասում էր, որ ահիմսա-ին հետեւողտ պետք է ամեն օր հարցնի իրեն, օրինակ․ «արդյո՞ք ես անդուր խոսեցի գործընկերոջս հետ, արդյո՞ք ես տվեցի մրգի ավելի վատ կտորը կողքինիս, պահելով լավը ինձ, արդյո՞ք ես անտեսեցի ու չօգնեցի հիվանդ հարեւանիս, արդյո՞ք ես հրաժարվեցի տալ ջուր ծարավ անցորդին, ով խնդրեց խմել, արդյո՞ք ես ջղայնացա խոհանոցում որովհետեւ բրինձը կիսաեփված էր։» Այդ ամենը ըստ Գանդիի բռնության ձեւեր են։ Նա շարունակում էր «եթե մենք չփնտրենք ահիմսան ամեն օր մանրուքներում, մենք երբեք նրան չենք հասնի»։ Նա նաեւ շեշտում էր, որ ահիմսան պետք է արտահայտվի ոչ միայն չար քայլերի, այլ եւ մտքերի բացակայությամբ։
Ահիմսան տիրապետելը օգտագործվում է սաթյագրահայի ժամանակ։ Սաթյա նշանակում է ճշմարտություն, գրահա – կարծրություն։ Սաթյագրահան նշանակում է ճշմարտության համար պինդ լինել։ Սա, փաստորեն անհնազանդություն արտահայտելու Գանդիի ձեւն էր։ Սաթյագրահան անճշմարտության, անարդարության հետ պայքարի ձեւն է։ Գանդին նաեւ օգտագործում էր «ոգու ուժ» կամ «ճշմարտության ուժ» բառակապակցությունը սաթյագրահան նկարագրելու համար։ Նաեւ ասում էր «սիրո ուժն է»։ Ասում էր, որ բոլոր գործողությունների մեջ պետք է լինի «սեր», նույնիսկ եթե դա վերաբերվում է քաղաքականությանը։ Համոզված էր, որ «սիրո, կամ ոգու ուժը» ավելի ուժեղ է, քան զենքի ուժը։ Նա շեշտում էր, որ անհնազանդ պայքարի ժամանակ մարդ չպետք է ատի իր հակառակորդներին, ու առհասարակ ջղայնության զգացողությունը չպետք է լինի։
Բնականաբար, նույնիսկ եթե համոզված ես, որ հակառակորդը չար է, կամ անում է չարություն, բերելով «սիրո ուժը» դու փոխում ես նրան «չարության» վիճակից «սիրո» վիճակ։ Անվանում էր դա «չարը նվաճել սիրով»։ Ասում էր, որ պետք է դիմադրել չարությանը ներքին ուժով, ոգու ուժով, ոչ թե արտաքին, ֆիզիկական ուժով։ Նույնիսկ ինստրուկցիաներ էր գրում սաթյագրահիների, այսինքն սաթյագրահա կիրառողների համար։ Ասում էր, երբ ձեզ ձերբակալում են, ոչ միայն մի դիմադրեք ֆիզիկապես, ոչ մի անեծք կամ հայհոյանք չպետք է հնչեցվի։ Բնականաբար, ձերբակալում են օրենք խախտելու համար։ Իսկ նա ասում էր որ օրենքը պետք է խախտել, եթե այն արդար օրենք չէ։ Ու պատրաստ լինել ձերբակալությանը։ Այսպես էր օրինակ աղի երթի ժամանակ։ Աղ պատրաստելը լեգալ չէր Հնդկաստանում, որովհետեւ Բրիտանացիները պետք է վաճառեին իրենց աղը հնդիկներին։ Գանդին ասաց՝ դա անարդար օրենք է, սա մեր երկիրն է ու մենք կարող ենք պատրաստել աղ, եթե ուզում ենք։ Ի՞նչ ենք անելու – օրենքը խախտելու ենք։ Եթե օրենքը արդար չէ, այն պետք է խախտել։ Այսպես, ըստ Գանդիի, պետք է պատրաստ լինել կրել օրենք խախտելու հետեւանքները։ Երբ պայքարում եք այն համար, ինչ հավատում եք, որ ճշմարիտ է, արդար է, օգտագործում եք ոգու ուժը, հետեւաբար պետք է լինել քաղաքավարի ու հանգիստ ցանկացած պրոտեստ արտահայտելիս։ Որովհետեւ փնտրում եք ճշմարտությունը ու այլ կերպ չեք կարող դա անել։ Դա ահիմսայի սկզբունքն է։ Չէ՞ որ ձերբակալողը, հակարակորդը նույնպես մարդ է, ձեր պես, ու միշտ պետք է պահպանել բարեկրթությունը, հարգանքը, սերը իր նկատմամբ։
Կարեւոր է, որ անհնազանդության միջոցով դիմադրողականության իմաստը բնավ հաղթանակը չէ։ Կրկին, ճշմարտությունը։ Իմաստը հակարակորդին համոզելն է որ ձեր դիրքը ճիշտ է։ Ու այսպես փոխել նրան։ Օրինակ, Հնդկաստանը Բրիտանիայի կոլոնիան էր, ու հնդիկները հասկացան, որ նրանք չպետք է կառավարվեն օտար պետության կողմից։ Բրիտանացիները այսպես չէին կարծում։ ։Ճ Ու Գանդին, որպես ազգային ազատագրական պայքարի առաջնորդ ասում էր, որ նրա նպատակը Բրիտանացիների հեռացումը չէ միայն, այլ նրանց համոզելը որ այդպես ճիշտ է։ Որ նրանք գիտակցեն որ դա է ճիշտը, ճշմարտությունը։ Ասում էր, որ բրիտանացիները պետք է գիտակցեն իրենց իսկ հնարավորությունը ճշմարտություն տեսնելու։
Ի՞նչ պետք է անեք, երբ դուք փորձում եք բացատրել ձեր ճշմարտությունը, իսկ ձեզ չեն լսու՞մ։ Ապա հաջորդ քայլը ձեր դիրքը ուժեղացնելն է տառապանքնով։ Հակարակորդին ցուցադրելն է ձեր հավատարմությունը ձեր ճշմարտությանը։ Այսպես էր երբ ոստիկանները ծեծում էին մարդկանց։ Նրանք ցուցադրում էին իրենց տառապելու պատրաստակամությամբ իրնեց հավատքի ուժը գաղափարին։ Գանդին նիհար եւ տկար մարդ էր։ Նա հաճախ սով էր պահում։
Բացի դրանից, նա ասում էր որ մարդը պետք է գիտակցի որ նա կարող է եւ սխալվել։ Որովհետեւ նա մարդ է իսկ մարդիկ սխալվում են։ Սակայն դա միեւնույն է նշանակում է որ նա պետք է հավատարիմ մնա ինքն իրեն, չանի այն ինչ մտածում է որ սխալ է, ու պատրաստ լինի տառապել իր դիրքորոշմանը հավատարիմ մնալու համար։
Գանդին ճշմարտության բարդ հասկացություն ուներ։ Ասում էր, որ յուրաքանչյուր մարդու համար շատ բարդ է, ու անհնար տեսնել ճշարտությունը ամբողջովին։ Որ մեր ճշմարտություն տեսնելու, ընկալելու ունկաությունը սահմանափակ է։ Այսպիսով ոչ ոք չի կարող ասել որ նա բացարձակ ճիշտ է։ Հետեւվանքներ կրելը պետք է լինի գիտակցված, հստակ եւ հանրային։ Երբ Գանդին սով էր պահում նա հստակ գիտեր ինչ է իրեն թույլ տալիս, օրինակ լիմոնի հյութ եւ ջուր, եւ ինչ է պահանջում իշխանությունից, եւ երբ է դադարեցնելու սովը։ Այսինքն նա կազմակերպված էր։ Իրական սաթյագրահան պետք է լավ կազմակերպված եւ մտածված, պլանավորված լինի – համոզված էր նա։ Սաթյագրահին, ասում էր նա ձգտում է հասցնել բանականը, ճշմարտությունը սրտին։ Սրտին հասնելու ձեւը հասարակական կարծիք ձեւավորելն է։ Լինում է, որ բանականությունը համոզելը բավական չէ, ու պետք է համոզել եւ սիրտը։ Դա արվում էր տառապելով։ Այսպես ձեր սերը արթնանցնում է սեր ձեր հակարակորդի սրտում։
Գանդին չէր տարանջատում հոգեւորը եւ քաղաքականությունը։ Այսքան ճշմարտության խոսելով։ Ամենը պետք է անել ճշմարտություն փնտրելով, նույնիսկ քաղաքականության մեջ։ Կյանքի բոլորոլորտներում, իսկ քաղաքականությունը նույնպես կյանքի ոլորտներից մեկն է։
Լավ սաթյագրահին պետք է լինի գրեթե բացարձակ կատարյալ մարդ – ասում էր նա։ Մարմինը միակ գործիքն է, ասում էր Գանդին, որը կարող ենք օգտագործել պայքարում։ Քանի որ նա դեմ էր զենքին, նշում էր, որ միայն մարմինը, որը ոգին պատրաստ է տառապանքների ենթարկել։
Ամենակարեւոր կետերից մեկը, Գանդին ասում էր, որ սաթյագրահան դա թույլերի զենք չէ։ Այսինքն չբռնությունը չի նշանակում պասիվություն։ Ու նա նշում էր որ սաթյագրահան պահանջում է խիզախություն, կազմակերպվածություն ու նվիրվածություն։ Վախը պետք է անհնար լինի։ Նա պետք է պատրաստ լինի կորցնել ամենը։ Ու նաեւ նշում էր, որ դա կարող է լինել ի վնաս ընտանիքի։
Ո՞վ է ավելի խիզախը – հարցնում էր Գանդին – նա ով կանգնած է զենքի առջեւ անզեն, թե նա, ով կանգնած է զենքի հետեւ։
Իմ մեկնաբանությունները, եթե կարճ։ Կարեւորը․
Սաթյագրահան գործում է մանիպուլյացիան չեզոքացնելու ժամանակ։ Եթե քեզանից բան են պահանջում, որը դու համարում ես անարդար, դու կարող ես գնալ սաթյագրահայի։ Բայց եթե քեզանից բան չեն պահանջում, այլ պարզապես ուզում են սպանել (կամ գուցե տեղահանել) ապա այն չի գործի։ Պատրա՞ստ ես մահանալ, շատ լավ, մեզ հենց դա պետք է։ Այսինքն այստեղ արդեն մարդը մանիպուլյացիային ենթարկվում է ոչ թե դիմադրում։ Իսկ իմաստը դիմադրելն է։
Եւս մի նշում – նա ասում էր սրտին հասցնելու մասին, բայց ասում էր որ դա պետք է արվի հանրային ձեւով, հանրությանը հասանելի ու տեսնում էր հասարակական կարծիքը որպես ազդեցության ձեւ։ Այսինքն, կարող է մարդը չհասկանա, չհամաձայնվի, բայց հասարակական կարծիքի ճնշման ազդեցության տակ ստիպված լինի համաձայնվել։ Իսկ դա արդեն իրեն իսկ հակասում է։ Սակայն գուցե ես պարզապես իր տեսությանը լավ ծանոթ չեմ։
Հետաքրքիր էր նաեւ իմանալ, որ նա բնավ օրինակելի հայր եւ ընտանիքի անդամ չէր։ Նաեւ հայտնաբերվել էր որ նա քնում է մերկ աղջիկների հետ։ Նա ասաց, որ դա անում է ոգին կոփելու եւ գայթակղությանը դիմադրելու համար։ Չգիտեմ, ճիշտ է դա, թե պարզապես արդարացում էր։ ։Ճ
ու տենց