ու տենց
Ես հիշում եմ ձայները հաշվելու ժամանակ ընտրատարածքում թաքնված մի ՀՀԿ վստահված անձի։ Նա գտել էր անկյուն, ուր կարծում էր, նրան չէին նկատի, ու խաղում էր իր այփադի հետ։
Կպնում էր մատով պլանշետի էկրանին, եւ ի պատասխան արագ օպտիմիզացված գրաֆիկական էֆեկտների, իր դեմքը ընդունում էր, սկզբից զարմացած, շփոթված արտահայտություն, հետո նա կրկին կենտրոնանում էր, մտածում, ու կպնում չաղ մատով իր հեքիաթային սարքին։
Ու ես զգացի որ նա, Օբեյ Գիգանտի հայկական տարբերակը, նա է էփլ արտադրության արքետիպային սպառողը։
Ոչ հիփսթերները, ու իրենց ցույց տվող երիտասարդները։
Հենց չաղ մատներով ոչ շատ առաջադեմ, ծանր մարդը, ով երբեք չի իմանա, օպերատիվ հիշողությունը որն է։
Նաեւ, ուզում եմ ասել, որ Օբեյի լոկալիզացված տարբերակը մշակութային առանձնահատկությունների հետեւանքով մեզ մոտ երբեմն տարբերվում է։
Այն ունի բարի, անուշ, քաղցր, հովանավորական դիմակ, ժպտացող, եւ «կամեցող»։
Սակայն արտահայտածը նույնն է՝
Պարոն եսիմինչյանը ձեզ սիրում է։ Հնազանդ եղեք։
Գուցե դա այն պատճառով է, որ մեզ մոտ մարդիկ մանկամիտ են մեծանում։ Նույնիսկ էթնոհոգեբան Լուրյեի հուզիչ տեքստերում դա կարդացվում է։ Ինքնուրույն ֊ չի նշանակում տարբերվող։ Կոնֆլիկտներ մեծերի հետ չեն լինում։ Մեծանալով հայերը միայն ավելի կախված են լինում իրենց բարեկամներից։
«Հայրերի եւ որդիների» կոնֆլիկտներ գոյություն չունեին։
Ու գուցե այն, որ այժմ դրանք երբեմն լինում են, լավ նշան է։
Երբեմն, որովհետեւ մեծ մասամբ ես նկատում եմ, որ երիտասարդները դժգոհ են լինում, որ իրենց չեն հասկանում, չեն խրախուսում իրենց ուրույն վարքագիծը, հագնվելու ձեւը, կամ տուն գալու ժամը։
Բայց նույն ժամանակ նրանք չեն կասկածում ծնողների քաղաքական հայացքների, հակումների մեջ, եւ պաշտպանում են դրանք, այնպես, ոնց որ իրենց համար ահավոր թանկ մի բան։
եւ այդպես
Ասում եմ, Շվարցի հեքիաթը իրականում շատ վեհ է։
Ու մեր մասին է։
Որովհետեւ, ես հա լսում եմ՝
– ում էլ ընտրես, հետո ասելու են՝ «նա չէ՞ր ընտրածդ»
կամ
– այ հավատացինք գաղափարներին, ընտրեցինք, ի՞նչ լավ բան եղավ։
կամ
– սաղ նույնն են, նրանք լավը չեն լինում, անիմաստ է լրիվ
Հա, կատարյալը չկա, սաղ վատն են, եկեք նստենք թախտին, սպասենք Քթուլհույին։
Եթե Քթուլհուն գոյություն ունենար, ես գուցե կմտածեի այդ մասին։
Իսկ այ եւրոպաներով անցնելիս նկատում ես որ ստեղ այնտեղ քեզ կպնում են ինչ որ երիտասարդներ, ու սկսում են բացատրել, ինչու է այս կամ այն օրենքը պետք փոխել, ընդունել, կամ վերացնել։
Ու նրանք կծախսեն երեսուն րոպե, կբացատրեն դա ձեզ, ու կխնդրեն ստորագրել։ Ու կլսեն՝ կներեք, քաղաքացի չեմ։
Դա նրանից է, որ նրանք գիտեն։ Ընտրեցիր՝ չի նշանակում վերջ, լավ կլինի, թագավոր կա, նա մեզ լավ կնայի։
Power corrupts, absolute power corrupts absolutely.
Թագավորը լավ չի նայի։
Ինչքան լավ բան կա հիմա մեր մոտ՝ ելքային վիզաները մեկ երկու օրում խփելը, ոստիկանների կաշառք ավելի քիչ վերցնելը, Աբովյան փողոցը ազատելը՝ դա նրանից է, որ կա ուժեղ ընդդիմություն։
Նրանից է որ կա հասարակություն ու հասարակական կարծիք, որից հետեւում է հասարակական ճնշում։
Ու փաստացի,նույնիսկ թագավորները չեն կարող իրենց թույլ տալ շատ հակաազգային քայլեր։ Սակայն, շատ ավելին իրենց թույլ կտան, քան գործող ժողովրդավարության երկրի իշխանությունները։
Իսկ այն, որ դե ընտրեցինք, լավը չէր, էլ չենք ընտրում, բնավ բանական չէ։ Դա նույնն է ինչ ասել, բոլոր տղամարդիկ/կանայք նույնն են, հարաբերություն փորձեցինք՝ չստացվեց, ուրեմն սէր չկա բնավ ու աշխարհը արդար չէ։
Ոչ մեկն էլ լավը չի լինի մինչեւ ժողովրդի վերաբերմունքը չփոխվի։
Ի դեպ, թագավորին ընդունելը նույնն է, ինչ հեղափոխությունը։
Ինչո՞ւ եւ մեր ընդդիմությունը, եւ Ռուսական, հեղափոխությանը դեմ է արտահայտվում։
Որովհետեւ դա ժողովրդավարական իշխանափոխության միջոց չէ։
Բայց մարդիկ դա չեն հասկանում։
Նրանք չեն հասկանում, որ այն որ նրանք գնացել կանգնել են հավաքին, դա կոչվում է քաղաքական պայքար, ցիվիլ, իսկական, քաղաքական պայքար, ու դա է քաղաքական կարծիք արտահայտելու ձեւը։
Նրանք մտածում են, բա ինչի՞ չգնացինք Ձմեռայինի գրոհի։
Այն պատճառով, որ կեղծիքներով ընտրված իշխանությունը ավելի ընտրված է, քան հեղափոխության միջոցով եկածը։
Ու մեր ընդդիմությայն լիդերները դա հասկանում են, ու պետք չէ հեղափոխություն ակնկալել, իսկ հետո, դրանից հետո հրաշքներ։
Չի լինի ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը։
Այլ տարբերակ էլ կա – գնանք այնտեղ ուր արդեն իսկ օրենքները, ժողովրդավարությունը գործող է։
Հա, բնական է, գնանք։ Վերջերս հիանալի կոմիկս եմ տեսել գնալու մասին այնտեղ ուր լավ է՝
Որովհետեւ եթե բոլորը մտածեն՝ գնանք այնտեղ ուր օրենք է գործում, ոչ մի տեղ էլ այն չէր գործի։ Նրանք ճանապարհ են անցել, ու չնայած այժմ ահագին հիմար ու դատարկ մարդիկ ունեն, ունեն նաեւ այն մարդկանց, ու այն մշակույթը, այն հեղինակությունները չպաշտելու սովորությունը, այն իրականում ազատամիտ լինելը, այն իշխանություններին չվստահելու սովորությունը, այն դիմադրության մշակույթը, որի պատճառով այդպիսի երկրները ինչպիսին են ՄՆ-ն ու Գերմանիան, իրականում զարգանում են։
Ու ես չեմ զարմանում, որ եւ այնտեղ, եւ այնտեղ ձեւավորված հաքերային մշակույթ կա։
ու տենց
Արեւելյան քաղաքակրթությունները տարբերվում են արեւմտյան քաղաքակրթություններից նրանով, ինչպես են նտանք «տալիս» եւ ում։
Արեւելյանները հաճախ ավելի կլանային են, արեւելյանին բնորոշ է պարոն Ծառուկյաններին երկրպագելը, պաշտելը։
Արեւելելքում հազվադեպ է որ ժողովուրդը պայքարի սոցիալ տնտեսական պայմանների համար։
Օրինակ, մերոնք, դուրս կգան մեկի պես հող պաշտպանելու համար, հետո այդ ազատգրված հողը կթողնեն դատարկ, կգնան օտար ափեր, որ հետո հետ գան, այստեղ թաղվեն։
Արեւմուտքում, ի տարբերություն, ժողովուրդը սոց․ տնտեսի համար դուրս էր գալիս կաթսաներով երթերի, գդալներով աղմկում, ու դեռ հիմա էլ, մեքենա կվառի, կավիրի փողոցները, հեղափոխություն կանի։
Այնպես որ այն որ մեզ մոտ այսպես է, նրանից է որ մենք ահագին արեւելյան ենք։
Մյուս կողմից այն որ մեզ մոտ Կարիմով ու Նազարբայեվ չկա, դա նրանից է, որ մենք ահագին եւրրոպական ենք։
Ու դա ակնհայտ է, մենք իրենց արանքում ենք։
Ասածս այն է, որ արեւելյան ժողովրդները ավելի շատ են տալիս իրենց իշխանությանը։
Տալիս հնարավորություն իրենց կողոպտելու, խաբելու, թալանելու, հիմարացնելու։
Ասում են, լավ, ոչինչ, սրան էլ տամ, կամ էլ ասում են, թող այս մեկը մնա, արդեն կուշտ է։
Բայց դրա կուշտը չի լինում։
Հակառակը, ուզողներն են ավելանում, թե սրան տվեցիր, նրան էլ կտաս։ Թե այս նախարարին տվեցիր, ապա նրան էլ կզիջես, մի հատ էլ քաղաքապետին, մի հատ էլ այն պաշտոնյային։
Իսկ նրանք այնքան վատը չեն, մեկ մեկ իրենց տվողներին սնունդ են տալիս՝ պահածոներ, ձեթ, հինգ հազար դրամ։
Նենց չի որ ես դատապարտում եմ։
Պարզապես լավ է իմանալ իրականությունը, երբ ընտրակաշառք ես վերցնում, իմանաս որ քեզ էն բանից են արել դրանով, հետո վերցնես։ Եթե իմանալով ես վերցնում, գիտակցաբար, ապա դա արդեն լավ է
եւ այդպես
Ես միշտ նախանձում էի մերոնց, որ իրենք 88 թվի հանրահավքները տեսել են, մասնակցել են, իսկ մենք տենց հնարավորություն չենք ունենա, քանի դեռ չէր եկել 2008ը ու նախագահական ընտրությունները։ Ու հենց սկզբից էլ բոլոր մարդիկ, 2008ի հանրահավաքները համեմատում էին 88ի հետ, ու հետևաբար պահանջներն էլ հանրահավաքներից, դրանցից որպես արդյունք ակնկալիքներն էլ նման էին։ Բայց ամենակարևոր տարբերության մասին մարդիկ մոռանում են, որ սովետի ժամանակ սոցիալական տենց խնդիրներ չկար, ու գաղափարական պայքար տանելը հեշտ էր ավելի, իսկ հիմա մարդկանց մեծամասնությունը ունի նման խնդիր, հետևաբար ակնկալում են արագ արդյունք։ Իսկ արագ արդյունք չէր լինելու, դա ասված էր հենց սկզբից, բայց մարդիկ նման մտքերը չլսելու են տալիս, ու սպասում են հեղափոխության։
ու տենց