@{մռայլ քաղվոր ; david@spyurk.am} ֊ը եւ նրա դերը ռուսական հեղափոխության մեջ կորած ձեռնարկը։
#Հաուս #221բ #Օբեյ #լուսանկարներ #աշխատանք #House #221b #Obey #photo #work ################
Ես հիշում եմ ձայները հաշվելու ժամանակ ընտրատարածքում թաքնված մի ՀՀԿ վստահված անձի։ Նա գտել էր անկյուն, ուր կարծում էր, նրան չէին նկատի, ու խաղում էր իր այփադի հետ։
Կպնում էր մատով պլանշետի էկրանին, եւ ի պատասխան արագ օպտիմիզացված գրաֆիկական էֆեկտների, իր դեմքը ընդունում էր, սկզբից զարմացած, շփոթված արտահայտություն, հետո նա կրկին կենտրոնանում էր, մտածում, ու կպնում չաղ մատով իր հեքիաթային սարքին։
Ու ես զգացի որ նա, Օբեյ Գիգանտի հայկական տարբերակը, նա է էփլ արտադրության արքետիպային սպառողը։
Ոչ հիփսթերները, ու իրենց ցույց տվող երիտասարդները։
Հենց չաղ մատներով ոչ շատ առաջադեմ, ծանր մարդը, ով երբեք չի իմանա, օպերատիվ հիշողությունը որն է։
Նաեւ, ուզում եմ ասել, որ Օբեյի լոկալիզացված տարբերակը մշակութային առանձնահատկությունների հետեւանքով մեզ մոտ երբեմն տարբերվում է։
Այն ունի բարի, անուշ, քաղցր, հովանավորական դիմակ, ժպտացող, եւ «կամեցող»։
Սակայն արտահայտածը նույնն է՝
Պարոն եսիմինչյանը ձեզ սիրում է։ Հնազանդ եղեք։
Գուցե դա այն պատճառով է, որ մեզ մոտ մարդիկ մանկամիտ են մեծանում։ Նույնիսկ էթնոհոգեբան Լուրյեի հուզիչ տեքստերում դա կարդացվում է։ Ինքնուրույն ֊ չի նշանակում տարբերվող։ Կոնֆլիկտներ մեծերի հետ չեն լինում։ Մեծանալով հայերը միայն ավելի կախված են լինում իրենց բարեկամներից։
«Հայրերի եւ որդիների» կոնֆլիկտներ գոյություն չունեին։
Ու գուցե այն, որ այժմ դրանք երբեմն լինում են, լավ նշան է։
Երբեմն, որովհետեւ մեծ մասամբ ես նկատում եմ, որ երիտասարդները դժգոհ են լինում, որ իրենց չեն հասկանում, չեն խրախուսում իրենց ուրույն վարքագիծը, հագնվելու ձեւը, կամ տուն գալու ժամը։
Բայց նույն ժամանակ նրանք չեն կասկածում ծնողների քաղաքական հայացքների, հակումների մեջ, եւ պաշտպանում են դրանք, այնպես, ոնց որ իրենց համար ահավոր թանկ մի բան։
եւ այդպես
Առաջին տպավորությունս այս ֆիլմից այնպիսինն էր, որ
Բենքսին ինքը չէր սպասում նրան, ինչ ստացվեց։ Գորտակերը հարցրեց, ես ել զբաղվե՞մ, նա ասաց՝ դե զբաղվի։ Երեւի մտածեց, հո չեմ ասի, չէ, համ էլ կարող է մարդուց մի լավ բան դուրս կգա, ի՞նչ իմանաս։ Ու իր համար անսպասելի էր, որ մր․ Բրեյնուոշը կդառնա այնքան հաջողակ, այնքան լավ կվաճառի իր գործերը, որոնք ըստ էության, պարզապես աղբ են։
Այդ պատճառով ել ասվեց վերջում՝ «Բենքսի ուիլլ նեվա հելփ էնիուան թու․․․»
․․․ Սակայն, ինչ որ բան այնպես չէ։ Ու ես ուզում էի զրուցել այդ մասին։ Ու զրուցեցի։
Ու մտածեցի։
Ու
ու
Ասենք, Բրեյնուոշը բնավ միակը չէ ով Բենքսիին աշխատելուց նկարել է։ Բենքսին, Օբեյը ու բոլոր էդ կարգի տղերքը միշտ ունեն մարդիկ ովքեր իրենց նկարահանում են գործի ընթացքում։ Դա գործի ոճն է։ Դա այդպես է, հայտնի է, փաստ է։
Ու ամենակարեւոր հարցը, որ ինձ անհանգստացնում էր․ չէ՞ որ մարդիկ, ովքեր ձեռք են բերում արվեստի գործեր, ու այդքան թանկ վճարում են դրանց համար, վստահում են քննադատներին։
Իսկ ի՞նչը ստիպեց քննադատներին ոգեւորված լինել մր․ Բրեյնուոշի աղբով։
Չէ՞ որ նրանք իրենց բարի անունի մասին պիտի մտահոգված լինեն։
Ինչպե՞ս ստացվեց, որ մր․ Բրեյնուոշը այնքան հաջողությամբ այնքան փող արեց այնքան ակնհայտ փուչ լինելով։
Եթե մի քիչ խորանալ, կգտնենք Բենքսիի երաշխավորման ամբողջ տեքստը։
Մի քիչ ել խորանանք, կգտնենք՝ Օբեյինը։
Մի քիչ ել՝ ու կիմանանք, որ Օբեյը մր․ Բրեյնուոշի շոուի բացմանը դիջեյություն էր անում։
հմ՞՞՞
Ի դեպ Օբեյը Լոսում շատ հայտնի մարդ է։ Ու դեմք է համարվում։ Իր «օբեյ» գրաֆիտիները վախտին այնքան աղմուկ են արել, ու այժմ նա Կալիֆորնիայի ամենակարեւոր մարդկանցից է։
Ու նա օգնել է մր․ Բրեյնուոշին Բենքսիի հետ միասին։
«մարդ» դառնալ։ Հաջողության հասնել։ Փաստորեն՛՛՛
Այսինքն, Բենքսին բնավ դեմ չէր, որ Բրեյնուոշը, անտաղանդ լինելով, փող աշխատի։
Նույնիսկ օգնել է իրեն։ Ուրիշի փողերը հաշվողը չէ ։Ճ
Բայց ինչու՞ է օգնել։
Բենքսին առանց պատճառ ոչ մի բան չի անում։
Ոչ էլ Օբեյը։ Նրանք ուրիշ տղերք են։
Բենքսին փաստորեն կարողացել է լավ տժժալ ծաղրել արվեստագետներին, արվեստ ձեռք բերող մարդկանց։ Ցույց է տվել իրենց իսկ, որ իրենք չեն հասկանում արվեստը, ու բնականաբար՝ չեն գնահատում այն։ Որ բրենդերի հետեւից են ընկած։ Ավելի ճիշտ, այնպես ստացվեց իր էքսպերիմենտի ընթացքում։ Լինելով անհայտ անձնավորություն, նա խորհուրդ է տալիս Բրեյնուոշի գործերը ձեռք բերել։
Մի երկու խոսք ստեղ ու այնտեղ, Օբեյի դիջեյությունը, ու Լոսի գլամուր մասսան սկսում է հիմար հիմար ու թանկ թանկ աղբ ձեռք բերել։
Բրեյնուոշը հարստանում է ու նրա մտքով էլ չի անցնում, որ նա ընդամենը Բենքսիի արվեստի գործի մի մազոկն է։
Որովհետեւ այդ ամբողջ պատմությունը արդեն մեծ րեալ-թայմ, օնլայն, օֆլայն արվեստի գործ է։ Բենքսին ծաղրում է Կալիֆորնիայի արվեստագետներին ու մեծահարուստներին, այնպես, ինչպես ոչ ոք դեռ չի հաջողացրել։
Ի դեպ, իրեն շատ նման է։ Նա միշտ էլ այդպիսինն է։ Լինի դա թանգարանում թե Դիսնեյ լենդում։
Այդքան «ուրախ» չլիներ, Օբեյի պես ազատ կպտտվեր։ Օբեյին առանձնապես ձեռբաքալելու պատճառ չկա, տաս-քսան տարի առաջ խուլիգանության համար, որը ապացուցելն անհնար է։ Իսկ Բենքսիի գործերը շատ ավելի լուրջ են։ Որովհետեւ շատ ավելի ռեալ են։ Ռեալ-թայմ են։ Ու իր զգուշությունը արդարացված է՝ նա իրոք պիտի զգույշ լինի։ Իր հումորը այնքան սուր ու այնքան ուրիշ է, որ հասարակությունը դա չի հանդուրժի։
ու տենց