Ես հիշում եմ ձայները հաշվելու ժամանակ ընտրատարածքում թաքնված մի ՀՀԿ վստահված անձի։ Նա գտել էր անկյուն, ուր կարծում էր, նրան չէին նկատի, ու խաղում էր իր այփադի հետ։
Կպնում էր մատով պլանշետի էկրանին, եւ ի պատասխան արագ օպտիմիզացված գրաֆիկական էֆեկտների, իր դեմքը ընդունում էր, սկզբից զարմացած, շփոթված արտահայտություն, հետո նա կրկին կենտրոնանում էր, մտածում, ու կպնում չաղ մատով իր հեքիաթային սարքին։
Ու ես զգացի որ նա, Օբեյ Գիգանտի հայկական տարբերակը, նա է էփլ արտադրության արքետիպային սպառողը։
Ոչ հիփսթերները, ու իրենց ցույց տվող երիտասարդները։
Հենց չաղ մատներով ոչ շատ առաջադեմ, ծանր մարդը, ով երբեք չի իմանա, օպերատիվ հիշողությունը որն է։
Նաեւ, ուզում եմ ասել, որ Օբեյի լոկալիզացված տարբերակը մշակութային առանձնահատկությունների հետեւանքով մեզ մոտ երբեմն տարբերվում է։
Այն ունի բարի, անուշ, քաղցր, հովանավորական դիմակ, ժպտացող, եւ «կամեցող»։
Սակայն արտահայտածը նույնն է՝
Պարոն եսիմինչյանը ձեզ սիրում է։ Հնազանդ եղեք։
Գուցե դա այն պատճառով է, որ մեզ մոտ մարդիկ մանկամիտ են մեծանում։ Նույնիսկ էթնոհոգեբան Լուրյեի հուզիչ տեքստերում դա կարդացվում է։ Ինքնուրույն ֊ չի նշանակում տարբերվող։ Կոնֆլիկտներ մեծերի հետ չեն լինում։ Մեծանալով հայերը միայն ավելի կախված են լինում իրենց բարեկամներից։
«Հայրերի եւ որդիների» կոնֆլիկտներ գոյություն չունեին։
Ու գուցե այն, որ այժմ դրանք երբեմն լինում են, լավ նշան է։
Երբեմն, որովհետեւ մեծ մասամբ ես նկատում եմ, որ երիտասարդները դժգոհ են լինում, որ իրենց չեն հասկանում, չեն խրախուսում իրենց ուրույն վարքագիծը, հագնվելու ձեւը, կամ տուն գալու ժամը։
Բայց նույն ժամանակ նրանք չեն կասկածում ծնողների քաղաքական հայացքների, հակումների մեջ, եւ պաշտպանում են դրանք, այնպես, ոնց որ իրենց համար ահավոր թանկ մի բան։
եւ այդպես
ես դեռ ընտրություներին հասկացա որ Հայաստանում դասակարգային ատելությունը կա, սակայն բնավ ոչ պրոլետարների ու կապիտալիստների միջեւ։
Այսօր, երբ մարդիկ կանգնած էին Աֆրիկյանների տան մոտ, պատկերավոր էր, երբ անցնում էին ջիպեր, ու այդ ջիպերի պատուհաններից նայում էին կլոր դեմքեր ոչ շատ խելացի արտահայտությամբ։
֊ ո՞վ է ձեզ վճարում։ Ինչի՞ն է ձեզ պետք այս փլվող շենքը։ Թող սիրուն «գյոզալ» նոր շենք լինի։ Ասենք ինչպես հյուսիսայինն է։ Լավն է չէ՞։
Նույնիսկ Աֆրիկյանների տան պատշգամբում կախված էին հյուսիսայինի լուսանկարները։ Բնակիչներն իրենք էին կախել, իրենց դուրը գալիս էր։
(Ի դեպ Աֆրիկյանների տան կողքից լավ երեւում է, որ ՌոսԳոսՍտրախի/ՅումՅում֊ի շենքը ծռվել է։ Կամ դա օպտիկական խաբկանք է, բայց բավական համոզիչ է։)
Ու այո, Հայաստանում կա դասակարգային ատելություն։
Այդ ատելությունը բնավ կապ չունի սոցիալական դիրքի, ավտոտրանսպորտային միջոցի, կամ վաստակած փողի չափի հետ։
Տարբերությունը այլ է։
Ինձ թվում է այն կապ ունի զարգացում, ինտելեկտ, քաղաք թագերի հետ։
Երբ ես ընտրական տեղամասում էի, մտքումս ակամա Ֆրոմի ու Բերնի տողերն էին պտտվում։
Օրինակ, այս ոչ շատ ծեր կինը։
Ինչո՞ւ է նա այդպիսի մանկական աչքերով նայում իրեն ուղեկցողին, ու պնդում, որ ուղեկցողը անպայման իր հետ քվեախցիկ մտնի, չկարողանալով սակայն պատճառաբանել դա։
Կամ օրինակ, այս կուսակցության շտաբի պետը, կամ այն աշխատողը։ Ի՞նչն է նրան ստիպում հենց այս բառը ընտրել, հենց այսպիսի կեցվածք ընդունել, ու հենց այսպիսի մարդկանց հետ աշխատել։
Ինձ թվում է, որ երկու օրվա մեջ, ես անչափ շատ մազոխիզմի, սադիզմի, ու դիսկոմֆորտից կախվածության դասագրքային օրինակներ եմ տեսել։
Այն կախվածության, որ ստիպում է մարդկանց պահպանել ու փայփայել իրենց վատ զգալը։ Այն կախվածությունը, որ ստիպում է վեճի պատճառ գտնել, երբ արդեն սովորական ընտանեկան վեճերը հազվադեպ են դառնում, որ ստիպում է առողջացող ալկոհոլիկների կանանց կրկին սադրել ալկոհոլիզմը։
Նույն կախվածությունը, միայն այլ շերտում։
Գուցե մարդիկ արդեն սովորել են, որ պետք է վատ լինի, որ պետք է ճնշված լինեն, ու գիտեն ինչպես այդպես ապրել, իսկ այլ կերպ նրանք կյանքը չեն պատկերացնում։
Սադո֊մազո֊ն միայն սկզբից էր դիտարկվում որպես սեքսուալ ակտիվության արտահայտում։
Գիտակցության եւ ենթագիտակցության մասին գիտելիքների խորացմանը զուգընթաց պարզ էր դառնում որ սադիզմի եւ մազոխիզմի հասկացություները ավելի լայն են։
Օրինակ,Ֆրոմը արդեն այսպես էր գրում սադիզմի մասին՝
Հայտնի են սադիստական հակումների երեք տեսակ․․․
Առաջինը՝ այլ մարդկանց կախման մեջ պահելու ձգտումը՝ նրանց հանդեպ կատարյալ եւ անսահմանափակ իշխանություն ձեռք բերելու համար, իրենցից հնազանդ գործիք ստանալը, եւ հաճոյակատար դարձնելը, ինչպիսին է կավը վարպետի ձեռքերում։
Երկրորդը բացատրվում է ոչ միայն ուրիշներին անբաժան կառավարելու ներքին ձգտումով, բայց եւ շահագործելու, օգտագործելու, մարդկանցից գողանալու, փորոտիկը հանելու ձգտումով՝ ծծելու այն ամենը, ինչ սննդարար է։
Այս ցանկությունը կարող է տարածվել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական օբյեկտներին, օրինակ այլ մարդու զգացողությունների կամ մտածողության վրա։
Սադիստական հակումների երրորդ տեսակը՝ ուրիշներին ցավ պատճառելը, կամ իրենց տառապանքներին հետեւելը։ Դրանք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեւոր։ Խոսքը գնում է ինչպես ֆիզիկական բռնության, նվաստեցնելու մասին, այնպես էլ մարդկանց կծկված, նվաստեցված, կամ շփոթված տեսնելու ցանկության մասին։
Նա շարունակում է, որ այսպիսի կոնտրոլ հաստատելը տալիս է սադիստներին զորության եւ վիթխարիության զգացողություն, դրանով էլ այլանդակում է իրենց հոգեբանությունը։
Իրենց պահանջները բավականացնելու համար սադիստները փնտրում են ծանոթություններ նրանց հետ, ում կարող են ենթարկել, հնազանդ եւ կախված դարձնել, միեւնույն ժամանակ խուսափում են այն մարդկանցից, ում հոգեբանությունը ուժեղ է, կամ ով կարող է հատուցել նվաստեցումը։
Սադիստները իրենց հերթին ցուցաբերում են մեծարություն, հպատակություն, որը մոտիկ է ստորաքարշ, ստրկաբարո վախին, նրանց հանդեպ, ով ունի իշխանություն, կամ զբաղեցնում է ավելի բարձր պաշտոն, կամ դիրք հասարակության մեջ։
Այսպես, դաժանությունը ոմանց հանդեպ նրանց մեջ զուգորդվում է վախի եւ երկչոտության հետ, ու այդ պատճառով էլ ասում են սադո֊մազոխիստական բնավորության մասին։
Իսկ Լին Կոուենը իր «Մազոխիզմ» աշխատության մեջ գրում էր՝
Ավելի լայն իմաստով, մազոխիստներին վերաբերվում են ոչ միայն ստրկամտության համախոհները, այլ եւ մարդիկ, ով սադրում եւ շարունակում են իրենց ցավ բերող հարաբերությունները։ Մարդիկ, ով պարզապես չգիտեն, ինչպես այդ հարաբերությունները ընդհատել։ Խանդոտ սիրեկանները, լքված սիրահարվածները, սեքսուալ կախվածություն եւ թեթեւամտություն ունեցողները, իրենք բոլորը մազոխիստական քայլեր են անում։ Ամենուր տեսնում ենք շտապող ծառայողներ, անուշադրության մատնված ամուսիններ, չգնահատված գործարարներ, ովքեր զգում են, որ իրենց նկատմամբ բռնություն է տեղի ունենում։
Ես շատ եմ նկատել, երբ մարդիկ «ես ոչ մի բան չեմ կարող փոխել» վիճակից անցում են կատարում իրենք իրենց ցավեցնելու ռեժիմին։ Այսինքն անցնում են սադո֊մազո հարաբերություններին աշխարհի հետ։ Դա կատարվում է եւ կենցաղային եւ հասարակական շերտերում։
Ու ինչքան ավելի է ամրապնդվում «մենք չենք կարող ազդել» հավատը, այնքան ուժեղանում է մազոխիզմը։ Այս դեպքում առաջանում են սադիստների թափուր տեղեր, որոնք արագ լրացվում են կուսակցություններում՝ իրենցից առանձնապես ոչ մի բան չներկայացնող թաղային հեղինակություններով՝ այսինքն նրանցով ում եւ պետք է հզորության զգացողությունը։
Ես համոզված եմ, որ ոչ ոք իրեն լավ չի զգացել երբ նրան բերել են քվեարկելու։ Ես համոզված եմ, որ ոչ ոք իրեն լավ չի զգացել, երբ կաշառք է վերցրել։
Բոլորն էլ զգում էին, որ բռնություն է տեղի ունենում։ Բայց շարունակում էին իրենք իրենց ցավ պատճառել, իրենք իրենց մխիթարելով՝ «մեկ է բան չես փոխի» ու «բոլորն էլ սրիկա են» ծեծված արտահայտությունների կիրառութամբ։
Այնպես որ զգոն եղեք, երբ տալիս եք կամ չեք տալիս։
ու տենց
֊ իրենց կաշառքները իրենց քթից բերելու են։
֊ այսինքն՞
֊ գների աճով
֊ ահա։ բայց բոլորի քթից։ ես ընտրակաշառք չեմ վերցրել, իսկ ինձ զեղչի քարտ չեն տալու։
ու տենց
Ուզում եմ եւս երկու տեքստի հղումներով կիսվել՝
Ձայների հաշվարի ժամանակ, հենց Ժառանգության ներկայացուցիչը ասում էր․
― Բայց, ոնց որ, ձեր վիճակը լավ ա, ահագին ձայն ունեք։
Էս մարդը ասում էր․
― Էս կնիկը աչքով ա տալու, հա՜, ― ու ինքն իրեն մի լաավ կմճտում էր։
եւ
Մինչդեռ հայ ազգի ֆեյսբուքյան հատվածը ողբում ա մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները և ուսումնասիրում Կանադայի միգրացիոն օրենսդրությունը, թույլ տվեք մի երկու բան ասել ընտրությունների մասին…
ու տենց
Ուզում եմ եւս երկու տեքստի հղումներով կիսվել՝
Ձայների հաշվարի ժամանակ, հենց Ժառանգության ներկայացուցիչը ասում էր․
― Բայց, ոնց որ, ձեր վիճակը լավ ա, ահագին ձայն ունեք։
Էս մարդը ասում էր․
― Էս կնիկը աչքով ա տալու, հա՜, ― ու ինքն իրեն մի լաավ կմճտում էր։
եւ
Մինչդեռ հայ ազգի ֆեյսբուքյան հատվածը ողբում ա մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները և ուսումնասիրում Կանադայի միգրացիոն օրենսդրությունը, թույլ տվեք մի երկու բան ասել ընտրությունների մասին…
ու տենց
այսօրվա հավաքի ամենակարեւոր հաղորդագրությունը ըստ իս՝ մի վհատվեք, ու մի գաղտեք։ Չհամարձակվեք հեռանալ Հայաստանից (sic!)։
Ավելացնեմ, որ այդ լացուկոցն ու հիասթափությունը հոգնեցնում է։
Հասկանում եմ որ մարդիկ կան, ով հաճույք են ստանում լացելուց, «սաղ վատ ա» ասելուց, բայց լավ էլի, հավաքեք ձեզ, ձեր արածը մանկամիտ լակոտություն է ու ոչ դրա ժամանակն է, ոչ էլ օգուտ կա դրանից։
Այնպես որ տոկուն եղեք։
ու տենց
Ես հուզվում էի երբ տեսնում էի ոչ անտարբեր մարդկանց։
Երբ օրինակ, մեկը լրջությամբ, ակնոցների միջով կարդում էր ինչ է գրված քվեաթերթիկի վրա։
Երբ ես զգում էի, որ նրանք եկել են, որովհետեւ հույս ունեն, որ իրենց գալը կարեւոր է, ու կարող է ազդել, ինչ որ բան փոխել։
Ես հուզվում էի, երբ նկատում էի ինչքան շատ են ուզում նրանք արտահայտվել այդ ընտրությունը կատարելիս։
Ես չեմ ուզում, որ նրանք վհատվեն։ Այո, կեղծիքները շատ էին, բայց ձեր ձայներն էլ իզուր չէին։
Գուցե ձեզ մեջ մարդ կա, ով ինձ կարդում է։
Այո իրենցից երեւում էր, որ նրանք կարդում են, կարդացող են։
Այդ իրենց անկեղծ չանտարբերությունը իմ միակ դրական հիշողությունն է այս ծանր երկու օրվա ընթացքում։
եւ այդպես
Ես կարծում եմ շատ դրական էր, որ Դանիելը որպես ժառանգության ներկայացուցիչ հանձնաժողովի նախագահն էր։
Որովհետեւ նա ընդունում էր լավ որոշումներ, չնայած ՀՀԿ֊ի ներկայացուցիչների ճնշման՝ «ինչի՞ համար է պետք» եւ «ո՞վ է գալու տենց անի» բացականչությունների։
Ես հիշում եմ, երբ տեղամաս մտավ ՀՀԿ֊ի շտաբի պետը։ Դա մեծ քաշ ունեցող, բոյով, երկուսը երկուսի վրա կարճ մազերով տղամարդ էր։
Նա հարցրեց, ո՞վ է նախագահն։
Նրան ցույց տվեցին Դանիելի ուղղությամբ, ով այդ պահին հենվել էր սեղանին եւ խոսում էր հեռախոսով։
Մարդը չհավատաց, մի քանի անգամ հարցրեց, մտածելով որ իր հարցը սխալ են հասկացել։
Ես հիշում եմ ինչպես էր Դանիելը կանգնած իր հետ զրուցում՝ նիհար Դանիելը եւ քառակուսի բոյով մարդը։
֊ եկել եմ տեղամասս նայեմ
֊ այսինքն տեղամասս ֊ հարցրեց Դանիելը։
֊ դե ես ստեղի շտաբի պետն եմ, սա իմ տեղամասն է։
֊ այսինքն ձեր տեղամասն է, ի՞նչ շտաբի մասին է խոսքը։
֊ հանրա․․․ կապ չունի, սա իմ տեղամասն է, էս ամենը մեր տարածքն է։
֊ սա Հայաստանի Հանրապետության ընտրական տեղամաս է ֊ ճշգրտեց Դանիելը։
Հանձնաժողովի անդամները, կուսակցականները, վստահված անձնինք, ու բոլորը բոլորը տեսան որ հանձնաժողովի նախագահ կարող է լինել իրենցից տարբերվող՝ նիհար, կիրթ, գրագետ, առանց սլենգ խոսող ու ոչ այնքան ահավոր մի տեսակ այլ կերպ հագնված մեկը։
Սակայն այդ նիհար «բոտանիկը» կարողանում էր վճռական լինել երբ պետք էր, ու իր գործողությունների եւ որոշումների շնորհիվ հաջողվեց ընդհանուր առմամբ կարգը պահպանել։
Երբ նրան ասում էին՝ «տասնհինգ տարի է ընտրություններ ենք կազմակերպում» ոչ ռացիոնալ հեղինակությամբ լուծումներ առաջարկելիս ես ակամա մտածել եմ՝
֊ Այո, եթե դուք էիք կազմակերպում, ապա լրիվ պարզ է ինչու ենք այսպիսի վիճակում։
ու տենց
Բնական է, որ զույգերով մտնող կամեցողները կասկած են առաջացնում։ Ու բնական է, որ ես լուսանարել եմ բոլորին, որովհետեւ երկու հոգու «օգնելը» արդեն հանցագործություն է։
Ու երբ տեղամաս մտավ հաշմանդամ ձեռնափայտով ում օգնում էր ավելի երիտասարդ մեկը, ես արդեն պատրաստվել էի։
Սակայն նրանք ասացին որ չեն էլ պատրաստվում միասին մտնել, եւ առանձին են քվեարկելու։
Մեծ դժվարությամբ տարիքով մարդը, շատ դանդաղ մոտեցավ խցիկին, անցավ դրա հետեւը, իսկ հետո նույն կերպ դանդաղ, բայց ինքնուրույն նետեց ծրարները տուփերի մեջ, եւ դուրս եկավ։
Ու ինձ թվում է այդ մարդը միակ ինքնակամ քվեարկելու եկած հաշմանդամն էր։
ու տենց
Բնական է, որ զույգերով մտնող կամեցողները կասկած են առաջացնում։ Ու բնական է, որ ես լուսանարել եմ բոլորին, որովհետեւ երկու հոգու «օգնելը» արդեն հանցագործություն է։
Ու երբ տեղամաս մտավ հաշմանդամ ձեռնափայտով ում օգնում էր ավելի երիտասարդ մեկը, ես արդեն պատրաստվել էի։
Սակայն նրանք ասացին որ չեն էլ պատրաստվում միասին մտնել, եւ առանձին են քվեարկելու։
Մեծ դժվարությամբ տարիքով մարդը, շատ դանդաղ մոտեցավ խցիկին, անցավ դրա հետեւը, իսկ հետո նույն կերպ դանդաղ, բայց ինքնուրույն նետեց ծրարները տուփերի մեջ, եւ դուրս եկավ։
Ու ինձ թվում է այդ մարդը միակ ինքնակամ քվեարկելու եկած հաշմանդամն էր։
ու տենց
Ես կարող էի ինչ որ բան փոխել, ու ինչ որ բան փոխել եմ։
Ես երբեմն կարողանում էի խոչընդոտել որ նույն մարդը մի քանի այլ մարդու տանի քվեախցիկ, եւ «օգնի» քվեարկել։
Ես երբեմն կարողանում էի պնդել որ մարդիկ մենակ մտնեն, երբ հնարավոր է։
Ես երբեմն կարողանում էի պահել խառնաշփոթը եւ ամբոխը քվեախցիկներից որոշակի հեռավորության վրա, մինչ հանձնաժողովի նախագահը կազմակերպում էր ոստիկանության աջակցությունը, եւ հերթի կառավարումը։
Բայց ես չէի կարող անել ոչ մի բան, երբ ինձ մոտենում էին, նայում էին աչքերիս, ու հարցնում՝
֊ ես չեմ հիշում, ո՞ր համարն էր պետք նշել։
Պարզապես ասում էի՝
֊ Դա ձեր ընտրությունն է։
եւ այդպես
Ընդամենը մի քանի բան կգրեմ երեւի։
Շատ բան կա գրելու, բայց երեւի սահմանափակվեմ ընկերներին պատմելով։
Այդպես ստացվեց, որ ես մասնակցել եմ ընտրությունների պրոցեսին որպես ՀԱԿ֊ի ներկայացուցիչ։
Չնայած ՀԱԿ֊ի անդամ չեմ, ու երբեք չեմ մասնակցել քարոզչական կամ դիտորդական առաքելությանը։
Ես չեմ կարծում որ դա իմ տեղն էր, չեմ կարծում որ կարող էի լավ անել իմ գործը, սակայն այլ մարդիկ չկային։ Այլապես չէի գնա, իմ համար ոչ մի ռոմանտիկա չկա դրա մեջ։
Հուսով եմ, չեմ վնասել։
Այս տեքստում ասեմ, որ նկատել եմ նմանություն՝ բանակի եւ ՀՀԿ֊ի միջեւ։
Բանակում սպաները (երբ) հավես չունեն գործ անել, կամ չեն կարող, ակտիվորեն համագործակցում են տեղական, լոկալ «հեղինակությունների» հետ։ Այնպես եւ ՀՀԿ֊ի ակտիվիստները, իմ ընկալմամբ հենց բակերի, «թաղերի» «հեղինակություններն» են։
Ու բնական է, որ նրանց համար ՀՀԿ֊ն գտած տեղ է, որովհետեւ նրանք այլ ունակություն չունեն, բացի պարտիական (այո, ոչ թե կուսակցական) լինելուց։ Այսինքն, գուցե որակավորված բանվոր ստացվեր իրենցից, բայց ամբիցիաների հետ պարտիական լինելը ավելի համատեղելի է։
Ի դեպ, նման սխալ արել է սովետական իշխանությունը, ամրապնդելով հանցավոր «հեղինակություններին» ոչ ադեկվատ լիազորություններով, եւ անվանելով դրանց գվարդիականներ։ Հետո այդ գվարդիականներից ազատվելը լորւջ նոր խնդիր էր։
ու տենց
Ես դեռ ոչ մի բան չեմ հրապարակել, գուցե ավելի ուշ։ Միայն հասցրել եմ կիսվել տպավորություններով մի քանի ընկերոջ հետ։
Ուզում եմ մեջբերել չվհատվողի տեքստի հատվածը՝
Երեկ, ես թիվ 6/15 ընտրատեղմասում վստահված անձ էի։ Մեր ընտրատարածքում կեղծիքները եղել են ընտրատեղամասերից դուրս։ Ավելորդ եմ համարում խոսել բաժանվող ընտրակաշառքների մասին, բերված մարդկանց մասին։ Իսկ հենց ընտրատեղամասում խախտումները աննշան են եղել։ Ու ընտրությունները մեզ մոտ կեղծվում են հիմա արդեն ընտրատեղամասերից դուրս։ Ընտրությունները կեղծվել էին, մինչեւ ընտրության օրը։
Ամենակարեւոր բանը, ինչը մեզ խանգարեց այս ընտրություններում հենց ընտրական օրենքներն էին։
Օրինակ, իմ ընտրատեղամասի, ու նույն դպրոցում գտնվող 6/16 ընտրատեղամասի ՀՀԿ ու ԲՀԿ վստահված անձինք, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի ողջ կազմը (բացառությամբ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների), տվյալ տարածքի բնակիչներ էին, ովքեր շատ լավ գիտեին բոլոր ընտրողներին։ Ու շատ քիչ էին այնպիսի բնակիչները, ովքեր մտնելով ընտրատեղամաս «Բարեւ ախպերս, ի՞նչ կա» ձեւերով չմոտենային ՀՀԿ կամ ԲՀԿ վստահված անձանց։ Ու հենց քաղաքացիները իրենք էին մոտենում խոսելու։ Ըստ ընտրական օրենսգրքի, վստահված անձը կամ հանձնաժողովի անդամը իրավունք չունի նման տիպի շփում ունենա ընտրողների հետ, սակայն շատ բարդ է մարդուն ասել հարեւանիդ մի բարեւիր, հատկապես, երբ քաղաքացին ինքն է մոտենում։ Նաեւ հանձնաժողովի անդամները ազգուտակով ճանաչում էին իրար, ու դա նույնպես խանգարում էր նրանց միշտ վերահսկել միմյան աշխատանքը։
Այսինքն կարգը ամեն վայրկյան խախտվում է, հենց այն պատճառով, որ մենք հարեւանություն անել սիրող մարդիկ ենք, ու շենքերում բոլորն իրար գիտեն։ Ես, որպես վստահված անձ, չէի կարող արգելել մարդկանց զրուցել իրենց հարեւանների հետ։
Սա ընտրական օրենսգրքի անկատարության ու ՀՀ֊ի առանձնահատկություններին մերված չլինելու պատճառով է։ ՀՀ տարածքում, պիտի օրենքով արգելել, որ հանձնաժողովի անդամները կամ վստահված անձինք լինեն իրենց բնակություն վայրի ընտրատարածքներում։
Մյուսը, ժամկետանց անձնագրերի խնդիրն է։ Ըստ օրենքի, քվեարկության կարելի է ներկայանալ ժամկետանց անձագրով։ 6/15 ում ընտրողների մեծ մասը հենց այդպիսի՝ ժամկետանց անձնագրերով էր, օրինակ մի երեսուն քանի տարեկան տղամարդ կար, ում անձնագրի վավերականության ժամկետը 2007 թիվն էր։ Ուրեմն էդ մարդուն, էս հինգ տարվա մեջ, ոչ մի կերպ պետք չի եկել հա՞ իր անձնագիրը։ Ու նման դեպքերը շատ֊շատ էին։
Անվավեր քվեաթերթիկներից պարզ դարձավ, որ ընտրողների կոկորդին է հասել իրենց ճնշող ԲՀԿ֊ն ու ՀՀԿ֊ն, քանի որ, կային շատ քվեաթերթիկներ, որտեղ հայհոյական բառեր էին գրված, կամ այդպիսի նկարներ էին վեաձեւ նշանի փոխարեն։
Նաեւ, համամասնականի արդյունքները ամփոփելուց հետո, ՀՀԿ վստահված անձը ինձ հետ մասնավոր զրույցում ասաց, որ «Ժառանգություն» կուսակցությունը շատ ձայն է հավաքել (մեզ մոտ 79), որովհետեւ իրենք մարդկանց ասել են ընտրել 2 եւ 7 համարներին, նկատի ունենալով մեծամասնական եւ համամասնական թերթիկները (մեծամասնականում նրանց թեկնածուն էր 2-րդ համար Ռուբեն Հովսեփյան, իսկ համամասնակում 2-րդ համարը «Ժառանգություն» կուսակցություններ), իսկ ընտրողները խառնել են։ Դրանից հետո, ես ուշադրություն դարձրի, որ անվավեր քվեաթերթիկների մեջ շատ կային այնպիսինները, որ քվեարկած էր միաժամանակ 2֊ի եւ 7֊ի օգտին, այսինքն՝ «Ժառանգության» ու ՀՀԿ֊ի։
ու տենց
Ընտրությունը այն մասին չէ, ոնց լավ կլինի։
Սահմանեք լավը։
Ու այն մասին չէ, թե ով է ավելի լավը, կամ ավելի վատը։
Այն մասին չէ, թե ով է ավելի անթերի, կամ ավելի կատարյալ։
Կատարյալը չկա։
Իսկ քննադատելը միշտ էլ ավելի հեշտ է քան գովելը։
Այն մասին է, որ անհնար է մնալ տեղում։
Հնարավոր է կամ շարժվել որոշված ուղղությամբ, կամ այնտեղ, ուր տանում է հոսանքը։
Ու այս ընտրությունը այն մասին է, թե որ ուղին ենք ընտրում։
Արդյո՞ք մենք ուզում ենք շարժվել դեպի քաղաքացիական ազատություններ, թե չէ։
Արդյո՞ք մենք ուզում ենք շարժվել դեպի ազատ գործարարություն։
Արդյո՞ք մենք ուզում ենք գնալ դեպի ինդիվիդուալ նախաձեռնությունների ու ազատ ձեռնարկատիրությունների հասարակություն, թե դեպի կլանա֊օլիգարխային մոնոպոլիաների ռեժիմ։
Արդյո՞ք մենք ուզում ենք հասարակություն, ուր նորմա է, ու խրախուսվում է կաշառքների շրջանառությունը բնության մեջ, թե մենք ուզում ենք շարժվել դեպի հասարակություն, ուր օրենքը գործում է անկախ իշխանությունից, իսկ համակարգը, մեխանիզմները նախագծված են մարդկանց հարմար լինելու համար։
Որովհետեւ հասարակությունը, ուր մարդիկ կարող են ազատ ասել, ինչ են մտածում, ու իրականացնել մտահղացումները ունի զարգացում, քանի որ այնտեղ հաղթում են ոչ այն մտքերն ու լուծումները, որոնց աջակցում են հեղինակավոր կամ ունեվոր մարդիկ, այլ իրականացվում են լավ լուծումները։
Կյանքում ամեն ինչն էլ մեկ անգամ է լինում։ Ու այս ընտրություններն էլ են մեկ անգամ լինում։ Դրանք կարեւոր են։
Այնպես որ զգոն եղեք ընտրելիս։
եւ այդպես