>Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի Գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան և սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Արամ Յարութիւնեանի նախաձեռնութեամբ՝ դեկտեմբերի 17-ի երեկոյեան Ստեփանակերտում տեղի է ունեցել ֆլեշ-մոբ՝ «Կյանքի ճանապարհ» խորագրով։
իհարկէ, եթէ արցախում «ֆլեշմոբ» ա տեղի ունենում՝ այն կազմակերպուած ա պետական մարմնի կողմից։
արցախում պէտք ա ոչ միայն պետական համաձայնութիւն, այլ եւ սանկցիա՝ նախաձեռնութիւն։ այլապէս «ֆլեշմոբը» սարսափելի ա եւ չար արեւմուտքի, սորոսի եւ այլնների «պետութիւն քանդել» ա։
եւ մարդիկ սովոր են էդ վիճակին՝ զգացողութիւն ունեն, որ ոչ մի բան չի կարելի, բացի նրանից, ինչ կարելի ա։
հիմա կասէք՝ ինչի՞ չես խօսում «էկոլոգների» մասին։ դրանց մասին խօսելու բան չկայ, նախ պարզ ա, որ բնապահպանների համար այլ էթնոսի բնակչութիւն սովամահ անելը միշտ չի առաջնային նպատակ։ բայց կարեւորը՝ դրանք իրենց՝ ադրբեջանցիների խնդիրն են, էդ թող ադրբեջանցիները մտածեն ոնց անեն, իրենց մօտ իրական բնապահպաններ լինեն։ ես մեր հանրութեան խնդիրն եմ ուզում արձանագրել։
շատ հետաքրքիր ա ոնց ա արցախում յաջողուել խեղդել անձնական նախաձեռնութիւնները, պատերազմի վտանգը որպէս պատրուակ օգտագործելով, եւ այդ նոյն պատերազմը գուցէ մի քիչ աւելի պակաս ահաւոր հետեւանքներ ունենար, եթէ անձնական նախաձեռնութիւնները տաբուացուած չլինէին։ սա վստահ չեմ, չեմ հասկանում բանակից։
ու հետաքրքիր ա ոնց են իւրացրել արցախի պաշտօնեաները, եւ այլ աւտոկրատները քաղ․ հասարակութեան գործիքները՝ նոյն ֆլեշմոբը։ կամ հա, նոյն «էկոակտիւիզմը»։ այդ առումով շատ չենք տարբերւում իրարից, ու ամօթ ա, իսկապէս ամօթ ա։
ա չէ՝ տարբերութիւն կայ՝ մերոնք չեն էլ ամաչում, հպարտութեամբ գրում են՝ կազմակերպուած ա գիտութեան, կրթութեան եւ այլնի նախագահ էսինչ էսինչեանի կողմից։
թող բոլորը էդպէս գրեն, որ միշտ երեւայ։ համ իրենք լաւ զգան, որ իրենք են՝ յայտնի ա ժողովրդին իրենց գործը, համ մենք իմանանք, ինչ վատ ա վիճակը որ ֆլեշմոբերը, գրաֆիտիները, հաքերները, եւ ամէնը ֆէյք են։
#ազատութիւն #ակտիւիզմ #ֆլէշմոբ #նախաձեռնութիւն #վերահսկողութիւն
99% անտեսանելիի այս էպիզոդում պատմում ա այն մասին, ինչպէս էր ձեւաւորուել եւ աշխատում ամն֊ում կովիդի տարածման մասին վիճակագրութիւն հաւաքող նախաձեռնութիւնը։
ինձ համար շատ հետաքրքիր էր նաեւ այն, որ իրենք, վիճակագրութիւն հաւաքողները, չնայած գիտէին ինչ բարդ գործ ա, համոզուած էին, որ պետութիւնը (կամ cdc֊ն) ամէն տուեալներն ունեն, բայց չեն տալիս։
բայց իհարկէ, դա, ինչպէս եւ շատ այլ գործեր, պետութեան համար շատ թանկ եւ ոչ իրագործելի էր, եւ պարզուեց, պետութիւնը յայտարարում ա թուեր, որ հէնց իրենց նախաձեռնութիւնից ա վերցնում։
մեզ թւում ա որ «խաղը ծախած ա», «ամէնը ծանօթով ա», «սաղ պայմանաւորուած ա», բայց փաստացի այդ, կոնսպիրոլոգների կողմից պատկերացրած հզօրութիւնները չկան, զի շատ բարդ իրագործելի են։
որոշ բաներ ակնյայտ ճշմարտութիւն են՝ օրինակ այն որ մեծ տեքը կարողանում ա օգտագործել իր՝ մեզ մասին ունեցած տուեալները՝ բայց դա բարդ չի, զի մենք այդ տուեալները կենտրոնացրել ենք իրենց ձեռքում։
բայց շատ այլ բաներ մնում են պարզապէս «դաւադրութեան տեսութիւն», զի այդ, մարդկանց պատկերացրած ռեսուրսը, չկայ։
#անկապ #պոդքաստ #դաւադրութեան_տեսութիւն #յաջողութիւն #վիճակագրութիւն #կորոնավիրուս #կովիդ #նախաձեռնութիւն
Ընտրությունը այն մասին չէ, ոնց լավ կլինի։
Սահմանեք լավը։
Ու այն մասին չէ, թե ով է ավելի լավը, կամ ավելի վատը։
Այն մասին չէ, թե ով է ավելի անթերի, կամ ավելի կատարյալ։
Կատարյալը չկա։
Իսկ քննադատելը միշտ էլ ավելի հեշտ է քան գովելը։
Այն մասին է, որ անհնար է մնալ տեղում։
Հնարավոր է կամ շարժվել որոշված ուղղությամբ, կամ այնտեղ, ուր տանում է հոսանքը։
Ու այս ընտրությունը այն մասին է, թե որ ուղին ենք ընտրում։
Արդյո՞ք մենք ուզում ենք շարժվել դեպի քաղաքացիական ազատություններ, թե չէ։
Արդյո՞ք մենք ուզում ենք շարժվել դեպի ազատ գործարարություն։
Արդյո՞ք մենք ուզում ենք գնալ դեպի ինդիվիդուալ նախաձեռնությունների ու ազատ ձեռնարկատիրությունների հասարակություն, թե դեպի կլանա֊օլիգարխային մոնոպոլիաների ռեժիմ։
Արդյո՞ք մենք ուզում ենք հասարակություն, ուր նորմա է, ու խրախուսվում է կաշառքների շրջանառությունը բնության մեջ, թե մենք ուզում ենք շարժվել դեպի հասարակություն, ուր օրենքը գործում է անկախ իշխանությունից, իսկ համակարգը, մեխանիզմները նախագծված են մարդկանց հարմար լինելու համար։
Որովհետեւ հասարակությունը, ուր մարդիկ կարող են ազատ ասել, ինչ են մտածում, ու իրականացնել մտահղացումները ունի զարգացում, քանի որ այնտեղ հաղթում են ոչ այն մտքերն ու լուծումները, որոնց աջակցում են հեղինակավոր կամ ունեվոր մարդիկ, այլ իրականացվում են լավ լուծումները։
Կյանքում ամեն ինչն էլ մեկ անգամ է լինում։ Ու այս ընտրություններն էլ են մեկ անգամ լինում։ Դրանք կարեւոր են։
Այնպես որ զգոն եղեք ընտրելիս։
եւ այդպես