ուրեմն, լինում ա երբ օրգանիզմը սովորում ա ինսուլինին, ու այլեւս չի արձագանքում, ոնց պէտք ա, հանդուրժում ա ինսուլինը։
ու ես վերջերս մտածում էի (լաւ ա, որ մտածում էի, ոչ թէ ինչ֊որ բան էի սպառում կամ գործ անում, այլ հանգիստ վեր ընկած տեղումս մտածում էի), որ երեւի կայ դրամա ռեզիսթենս, դրամաների հանդէպ հանդուրժողականութիւն։
դա այն ա, երբ կարծում ես որ նորմալ ա երբ դրամաներ կան։ երբ չի թւում որ ինչ֊որ բան շատ սխալ ա ու պէտք ա փախչել էս իրավիճակից, էս իրավիճակի հետ կապ չունենալ, ու հնարաւորինս հեռու լինել։
ես օրինակ այդ դրամայի հանդուրժողականութիւնից ունեցել եմ։ ես միշտ ապրել եմ դրամաների մէջ, շուրջս դրամաներ էին, ու ինձ թւում էր որ էդպէս էլ պէտք ա լինի։
նէնց չի որ ինձ լաւ էր։ լաւ էլ վատ էր։ բայց ինձ թւում էր որ դա ա նորման։
ու երեւի ես բնաւ հատուկ դէպք չեմ, ու մեզ մօտ հիմնականում դրամաները նորմա են։ երբ չէ՝ դա ա հատուկ դէպքը ու էդ մարդկանց պէտք ա նախանձել։
ու երեւի միայն հայերի մօտ չի՝ ինձ թւում ա «սանձիր էնթուզիզմդ» սերիալի մարդկանց մօտ էլ ա էդպէս՝ հիմնականում ամերիկացի հրէաների մէջ դա լրիւ նորմա ա։
էլի սթրեսւում են՝ բայց նորմա ա։ ընդունում են որ էդ ա ձեւը։
ես պարզապէս չէի ջոկում որ հնարաւոր ա այլ ձեւ։
ու պարզւում ա, գիտէ՞ք, հնարաւոր ա։
էնպէս որ զգօ՛ն եղէք՝ ձեզ կարող են ներքաշել դրամաների մէջ։
իսկ դա նորմա չի։ ապա կարելի ա մի տեսակ դանդաղ եւ աննկատ անհետանալ։
ու տէնց։
#դրամա #ինսուլին #հանդուրժողականութիւն #սովորութիւն #նորմա
Ընտրությունը այն մասին չէ, ոնց լավ կլինի։
Սահմանեք լավը։
Ու այն մասին չէ, թե ով է ավելի լավը, կամ ավելի վատը։
Այն մասին չէ, թե ով է ավելի անթերի, կամ ավելի կատարյալ։
Կատարյալը չկա։
Իսկ քննադատելը միշտ էլ ավելի հեշտ է քան գովելը։
Այն մասին է, որ անհնար է մնալ տեղում։
Հնարավոր է կամ շարժվել որոշված ուղղությամբ, կամ այնտեղ, ուր տանում է հոսանքը։
Ու այս ընտրությունը այն մասին է, թե որ ուղին ենք ընտրում։
Արդյո՞ք մենք ուզում ենք շարժվել դեպի քաղաքացիական ազատություններ, թե չէ։
Արդյո՞ք մենք ուզում ենք շարժվել դեպի ազատ գործարարություն։
Արդյո՞ք մենք ուզում ենք գնալ դեպի ինդիվիդուալ նախաձեռնությունների ու ազատ ձեռնարկատիրությունների հասարակություն, թե դեպի կլանա֊օլիգարխային մոնոպոլիաների ռեժիմ։
Արդյո՞ք մենք ուզում ենք հասարակություն, ուր նորմա է, ու խրախուսվում է կաշառքների շրջանառությունը բնության մեջ, թե մենք ուզում ենք շարժվել դեպի հասարակություն, ուր օրենքը գործում է անկախ իշխանությունից, իսկ համակարգը, մեխանիզմները նախագծված են մարդկանց հարմար լինելու համար։
Որովհետեւ հասարակությունը, ուր մարդիկ կարող են ազատ ասել, ինչ են մտածում, ու իրականացնել մտահղացումները ունի զարգացում, քանի որ այնտեղ հաղթում են ոչ այն մտքերն ու լուծումները, որոնց աջակցում են հեղինակավոր կամ ունեվոր մարդիկ, այլ իրականացվում են լավ լուծումները։
Կյանքում ամեն ինչն էլ մեկ անգամ է լինում։ Ու այս ընտրություններն էլ են մեկ անգամ լինում։ Դրանք կարեւոր են։
Այնպես որ զգոն եղեք ընտրելիս։
եւ այդպես