2022-12-18-16330197

>Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի Գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան և սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Արամ Յարութիւնեանի նախաձեռնութեամբ՝ դեկտեմբերի 17-ի երեկոյեան Ստեփանակերտում տեղի է ունեցել ֆլեշ-մոբ՝ «Կյանքի ճանապարհ» խորագրով։

աղբիւր

իհարկէ, եթէ արցախում «ֆլեշմոբ» ա տեղի ունենում՝ այն կազմակերպուած ա պետական մարմնի կողմից։

արցախում պէտք ա ոչ միայն պետական համաձայնութիւն, այլ եւ սանկցիա՝ նախաձեռնութիւն։ այլապէս «ֆլեշմոբը» սարսափելի ա եւ չար արեւմուտքի, սորոսի եւ այլնների «պետութիւն քանդել» ա։

եւ մարդիկ սովոր են էդ վիճակին՝ զգացողութիւն ունեն, որ ոչ մի բան չի կարելի, բացի նրանից, ինչ կարելի ա։

հիմա կասէք՝ ինչի՞ չես խօսում «էկոլոգների» մասին։ դրանց մասին խօսելու բան չկայ, նախ պարզ ա, որ բնապահպանների համար այլ էթնոսի բնակչութիւն սովամահ անելը միշտ չի առաջնային նպատակ։ բայց կարեւորը՝ դրանք իրենց՝ ադրբեջանցիների խնդիրն են, էդ թող ադրբեջանցիները մտածեն ոնց անեն, իրենց մօտ իրական բնապահպաններ լինեն։ ես մեր հանրութեան խնդիրն եմ ուզում արձանագրել։

շատ հետաքրքիր ա ոնց ա արցախում յաջողուել խեղդել անձնական նախաձեռնութիւնները, պատերազմի վտանգը որպէս պատրուակ օգտագործելով, եւ այդ նոյն պատերազմը գուցէ մի քիչ աւելի պակաս ահաւոր հետեւանքներ ունենար, եթէ անձնական նախաձեռնութիւնները տաբուացուած չլինէին։ սա վստահ չեմ, չեմ հասկանում բանակից։

ու հետաքրքիր ա ոնց են իւրացրել արցախի պաշտօնեաները, եւ այլ աւտոկրատները քաղ․ հասարակութեան գործիքները՝ նոյն ֆլեշմոբը։ կամ հա, նոյն «էկոակտիւիզմը»։ այդ առումով շատ չենք տարբերւում իրարից, ու ամօթ ա, իսկապէս ամօթ ա։

ա չէ՝ տարբերութիւն կայ՝ մերոնք չեն էլ ամաչում, հպարտութեամբ գրում են՝ կազմակերպուած ա գիտութեան, կրթութեան եւ այլնի նախագահ էսինչ էսինչեանի կողմից։

թող բոլորը էդպէս գրեն, որ միշտ երեւայ։ համ իրենք լաւ զգան, որ իրենք են՝ յայտնի ա ժողովրդին իրենց գործը, համ մենք իմանանք, ինչ վատ ա վիճակը որ ֆլեշմոբերը, գրաֆիտիները, հաքերները, եւ ամէնը ֆէյք են։

#ազատութիւն #ակտիւիզմ #ֆլէշմոբ #նախաձեռնութիւն #վերահսկողութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ազատութիւն  ակտիւիզմ  ֆլէշմոբ  նախաձեռնութիւն  վերահսկողութիւն