ամէն անգամ մէկն ասում ա՝ «արդիւնաւէտ անցաւ» կամ նման մի բան,
ամէն անգամ երբ ասում են՝ «բայց ես պիտի զարգանամ, հասնեմ»,
երբ «մոտիւացիոն» ելոյթ են անում տէքի մասին ու ասում «լեւել ափ» լինել,
ես ուզում եմ արտայայտել ինչ֊որ բան, որն էս վիդեօն արտայայտում ա ինձնից լաւ՝
https://www.youtube.com/watch?v=XlRlWuEyt8E
#յաջողութիւն #պիտի #հաւակնութիւն
99% անտեսանելիի այս էպիզոդում պատմում ա այն մասին, ինչպէս էր ձեւաւորուել եւ աշխատում ամն֊ում կովիդի տարածման մասին վիճակագրութիւն հաւաքող նախաձեռնութիւնը։
ինձ համար շատ հետաքրքիր էր նաեւ այն, որ իրենք, վիճակագրութիւն հաւաքողները, չնայած գիտէին ինչ բարդ գործ ա, համոզուած էին, որ պետութիւնը (կամ cdc֊ն) ամէն տուեալներն ունեն, բայց չեն տալիս։
բայց իհարկէ, դա, ինչպէս եւ շատ այլ գործեր, պետութեան համար շատ թանկ եւ ոչ իրագործելի էր, եւ պարզուեց, պետութիւնը յայտարարում ա թուեր, որ հէնց իրենց նախաձեռնութիւնից ա վերցնում։
մեզ թւում ա որ «խաղը ծախած ա», «ամէնը ծանօթով ա», «սաղ պայմանաւորուած ա», բայց փաստացի այդ, կոնսպիրոլոգների կողմից պատկերացրած հզօրութիւնները չկան, զի շատ բարդ իրագործելի են։
որոշ բաներ ակնյայտ ճշմարտութիւն են՝ օրինակ այն որ մեծ տեքը կարողանում ա օգտագործել իր՝ մեզ մասին ունեցած տուեալները՝ բայց դա բարդ չի, զի մենք այդ տուեալները կենտրոնացրել ենք իրենց ձեռքում։
բայց շատ այլ բաներ մնում են պարզապէս «դաւադրութեան տեսութիւն», զի այդ, մարդկանց պատկերացրած ռեսուրսը, չկայ։
#անկապ #պոդքաստ #դաւադրութեան_տեսութիւն #յաջողութիւն #վիճակագրութիւն #կորոնավիրուս #կովիդ #նախաձեռնութիւն
հա, չէ՞։
իրականում ինձ ապշեցնում ա, երբ գիւղի երեխաների հետ լրագրողները կամ քաղաքից եկած դասատուները խօսում են երազանքներից։
երազանքները սահմանւում են ու սահմանափակւում են միջավայրով։
ու իթ մի քանի խոզ առնելու եւ մինի անասանաֆերմա բացելու երազանքն արդէն ահաւոր առաջադէմ ա, համարձակ, ու յարգանքի արժանի։
սա ինձ կպնող թեմա ա զի ես իննսունականնգերի պոլիտեքնիկում սովորելով չեմ ջոկել որ գիտութիւնը հաւէս բան ա, իսկ գիտնականները պարտադիր չի կաշառակեր սրիկաներ լինեն։ իսկ համալսարանը պարտադիր չի այն աստիճան փտած լինի որ չուզես օր աւել իր շրջակայքում գտնուել, որ այդ փտածի հոտը քեզ չկպնի։
#յաջողութիւն #նպատակ #երազանք
մի հոգեբանի էի լսում, որը դէ արդէն ծեծուած բան էր ասում այն մասին, ինչքան պէտք չի էժան դոֆամին ստանալ, ու պէտք ա շատ աշխատել ու վիզ դնել, որ կեանքդ լաւացնես, յաջողութեան հասնես։
ու իր ասածն ինձ վրայ հակառակ էֆեկտը թողեց։
դիսքլէյմեր՝
հա, ես ինքս էլ նախանձով գրում էի, որ ֆբ֊ում անկապ բան դուրս տաս, երեսուն լայք ես հաւաքում, ու դա չի խրախուսում երկարատեւ ու կարեւոր գործ անել՝ գուցէ յետոյ կիսուես այդ գործի արդիւնքներով, ու կրկին հաւաքես երեսուն լայք։
նաեւ բնաւ չեմ հաշւում ուրիշների լայքերը, թող ինչ֊որ ծիտ տղայ կամ աղջիկ իր սելֆիներով հաւաքի երեսուն հազար լայք՝ իր շատ լայքերից ինձ վատ չի։
սակայն ես մտածեցի՝ բայց ի՞նչ վատ բան կայ այդ դոֆամինի մէջ։ ի՞նչ յաջողութիւնից ա նա խօսում։
դիցուք ունենք պատմաբան երիտասարդ։ նա հետաքրքիր փիէյջդի ա արել, հաւէսով կարողանում ա խօսել պատմութիւնից, խորացած ա։ իր յաջողութիւնը ո՞րն ա։ իր շուրջը եղած մարդիկ էլ իրան լսել չեն սիրում, ու իրենց հետ խմելու փաբ չեն կանչում՝ զանուդա ա։ մտածում են՝ դէ էս ներդը ով ա, հաւէսը չկայ, կողքից էլ ծաղրում են, մէկ մէկ էլ կը կանչեն ծնունդի, ուր իրան էլ հաւէս չի լինի։
համացանցը այդ մարդուն հնարաւորութիւն ա տալիս արտայայտուել, գրել օրինակ իւրօրինակ բլոգ փոստեր պատմութեան մասին, եւ հաւաքել լսարան, երկրպագուներ եւ լայքեր։
նա ստանում ա դոֆամին, դա՝ իր դոֆամին ստանալու միակ միջոցն ա։
նա ի՞նչ այլընտրանք ունի։ գնայ վիզ դնի որ գործ ստեղծի ու հարստանա՞յ՝ բոլորը չեն գործարար։ եւ բոլոր վիզ դնող գործարարները չէ որ յաջողում են՝ մեծ մասը տապալւում ա։
ու ինչի՞ նա պիտի ինչ֊որ բաների մէջ ներդրուի, երբ նա արդէն իսկ հետաքրքիր մարդ ա, պարզապէս իր շրջապատում չգնահատուած։ ինչի՞ չստանայ իր դոֆամինի բաժինը։ այ ինտերնետը տէնց մարդկանց տալիս ա էդքան վատ իրենց չզգալ։
#ինտերնետ #դոֆամին #համացանց #հոգեբանութիւն #յաջողութիւն #աշխատանք #գործարարութիւն #բլոգ #գիտութիւն #մարդիկ #արդարութիւն
ես ուզում եմ մարդիկ գիտակցեն, որ, եթէ — դուք ունէք ծնողներ, կամ գոնէ մէկին — իրենց հետ վատ չէք, շփւում էք, կիսւում էք, երբեմն էլ հասկացուած էք զգում — ունէք կրթութիւն — չունէք հացի սուր խնդիր — ունէք տանիք — ջուր, էլեկտրականութիւն։ — ունէք փորձ անելու հնարաւորութիւն — մասնագիտական, հոբբիի գործի, արուեստի, ինչեւէ։ — ունէք մի քանի հոգի, որ չեն հրաժարւում ձեզ հետ շփուել։ — մի երկու համայնքի հետ կապի մէջ էք, քիչ թէ շատ, ու ձեզ էնտեղից չեն տշում։ (հասկանում եմ, որ կարող ա զզւում էք եղած համայնքներից, բայց առանցքայինը այս կէտում՝ տշուած չլինելն ա) — ծնողները, մօտիկները առողջ են, անընդհատ խնամքի կարիք չունեն։ — դուք ընդհանուր առողջ էք, կարողանում էք ինքնուրոյն լիքը բան անել։ — ունէք ինտերնետի կուլտուրա, գրելու կուլտուրա, մտքեր ձեւակերպելու կուլտուրա։ — չունէք կասկած որ ձեր երեխաները կրթութիւն ստանալու խնդիր չեն ունենայ։
դուք արդէն մարդկութեան մէկից երեք ամենայաջողակ, ամենաբախտաւոր տոկոսում էք։ զգացէ՛ք դա։
ես հասկանում եմ, որ մարդու լաւ֊վատ զգալը սանդղակի պէս ա։ դիցուք՝ մէկից հարիւր։ ու մարդիկ, երբ վատ են զգում իրենց, նրանից ա, որ իրենց թւում ա, որ սանդղակի ամենացածր մասում են գտնւում։ կարող ա այդպէս թուալ՝ երբ շրջապատն աւելի յաջողակ ա, քան դու։ հարեւանը, կամ էլ։ դա շատ նման ա էն մտաւոր բայասին, երբ արծաթէ մեդալ ստացողները՝ ամենադժբախտն են իրենց զգում, իսկ բրոնզ ստացածները՝ շատ երջանիկ են, որ դրան հասան։ արծած ստացողը չի ջոկում, որ նա աշխարհում ամենայաջողակ մարզիկներից ա։ նա զգում ա, որ ոսկին, որ այնքան մօտ էր, պլստած մատների միջից, երբ արդէն շօշափելի էր։
երբ խօսում էի ամերիկացիների հետ, իրենք յաճախ շատ ֆրուստրացուած են իրենց քաղաքական եւ տնտեսական վիճակից։ ահաւոր վատ են իրենց զգում թրամփից, արտաքին պարտքից։ ու ինչ էլ չասես էդ մարդուն, նա կասի՝ մեզ մօտ աւելի՛ վատ ա։ ու շատ բարդ ա մանրամասն բացատրել, որ գիտես, արտաքին պարտքը համեմատած ձեր հնա֊ին, էդքան էլ վատ չի, որ սերժը աւելի վատ ա, քան թրամփը, որ պատերազմի վտանգը, երբ նահանջելու տեղ չունես՝ շատ աւելի վատ ա, քան ամն֊ի պէս զինուած գերտէրութիւն լինելը։ շատ շատ աշխատանք ա պահանջում, ու մարդուն շատ բարդ ա լինում դա ըմբռնել, որովհետեւ չէ՞ որ նա իրեն արդէն սանդղակի ներքեւները տեղաւորել ա։ ու արդէն ըստ էդ իր տեղի էլ իրան զգում ա։
ես կարծում եմ, արժի հասկանալ, որ այսօրուայ տարածքի եւ ժամանակի մէջ, այսօրուայ աշխարհի, մարդկութեան մասն ենք, ու այսօրուայ աշխարհում, մենք բնաւ վատ չենք։ մենք բնաւ վատ չենք համեմատած հէնց մեր հարեւանների՝ վրաստանի եւ ադրբեջանի, ում հետ կարող ենք համեմատուել, բնաւ վատ չենք համեմատած թուրքիայի ու իրանի՝ իհարկէ իրենց տնտեսութիւնն ա հզօր, բայց ժողովրդավարութեան մէջ շատ աւելի քիչ հեռանկար ունեն, քան մենք։ ու ամէն մէկս առանձին առանձին պիտի հասկանայ, որ համ իր համաքաղաքացիների մէջ ա լիազօրուած, թէ չէ նա սփիւռքռում չէր լինի, օրինակ, սփիւռքում լինելն ու քո վատ կեանքից գրելը այն մասին ա, որ դու համ կիրթ ես, համ ունես տանիք, համ չունես հացի սուր խնդիր, համ ունես գրելու կուլտուրրա — կարճ ասած երկրի էլիտա ես։ յեղափոխութիւն արած մարդն ես։ հհ հպարտ քաղաքացիների մէջ ամենահպարտներից մէկը պիտի որ քեզ զգայիր։ զի աշխարհը բարդ տեղ ա։ ծանր տեղ ա։ ու օկ, չեմ ասում պիտի երջանիկ լինես։ զի մարդ ես։ ու մարդու կեցութիւնը հեշտ բան չի։ կրթութիւնն էլ կարող ա վելտշմերցի բերի, պլիւս մի քիչ մազոխիզմ, ու դա շատ գրաւիչ ա։ այն էլ՝ եթէ քո իսկ խնդիրները կարող ես լուծել, սկսելով սենակից, կամ քեզ սենեակ ստեղծելուց, ապա աշխարհի խնդիրները դժուար թէ։ ու դէ եկէք լինենք իրատեսական։ հասկանում եմ, որ կարելի ա լինել մի քիչ տխուրոտ, զգալով աշխարհը։ բայց եւ չի կարելի չզգալ էդ շքեղութիւնը, էդ լիազօրութիւնները որ ունես։
ստեղի զգալի մասը ձախական հակումներ ունի երեւի։ ու դէ շատ լաւ ձախական հոլովակ կար, ուր ամն֊ում ռանդըմ մարդկանց հաւաքել են, ու ասում են։ քայլ առաջ արէք նրանք, ով երբ մեծանում էին, ջուր ունէին տանը։ քայլ առաջ արէք նրանք, ով… եւ այլն։ ու էդ շատ տպաւորիչ հոլովակ էր սոցիալական անարդարութեան մասին։
ես ձախ չեմ, այն առումով, որ ես չեմ կարծում որ սոցիալիզմը սոցիալական անարդարութեան լուծումն ա, բայց ես գիտեմ, որ այդ սոցիալական անարդարութիւնը կայ։ ու ես սուր եմ ընկալում այն։
ու եթէ դուք զարգացած մարդիկ էք, էմփաթիա ունեցող մարդիկ էք, կամ կարծում էք որ էդպիսին էք, ապա խնդրում եմ, ձեզնից հանէք ձեր քթերը, հասկացէք որ լիազօրուած էլիտա էք։ որ աշխարհի ամենայաջողակ ու բախտաւոր մարդկանց մէջ էք։
ու ապա ամօթ ա նուալը, երբ էդքան աւելի վատ վիճակում մարդիկ կան։ հաւաքէք ձեզ, ու ջանացէք նէնց անել, որ լինէք արժանապատիւ։ ու ինչ֊որ բան անէք ձեր կեանքերի հետ, որ վատ չլինէք։
#մարդիկ #դեպրեսիա #աշխարհ #լիազօրութիւն #շքեղութիւն #կեանք #էմփաթիա #էգոիզմ #բախտ #յաջողութիւն
ասում ա՝ — ինձ թւում ա առհասարակ մեծ յաջողութիւն ա, եթէ քո շրջապատում քեզ նկատում են։ կամ ընդհանրապէս ինչ֊որ տեղ ես ու քո հետ կապուած բան են նկատում։
#մարդիկ #զրոյց #համայնք #յաջողութիւն