երեւի կարճ պատմեմ, որ տարիներ, ըստ երեւոյթին, դեպրեսուած էի, ու չէի ջոկում։
շատ յանկարծակի սկսեցի կռահել, որ կարող ա էդպէս ա։
իսկ արտայայտւում էր նրանում, որ
նաեւ ամերիկեան համալսարանը, որպէս ապաստարան շատ տարբեր տեղերից մարդկանց համար, ինձ վրայ ազդել էր, ու այն երեւանում էր, եւ հայաստանում էր։ գիտակցում էի, որ օրինակ սիրիացիները որոշակի առաւելութիւններ ունեն, ու այդ պատճառով են այստեղ սովորում։ գուցէ, կարողանային գնալ ամն, կը գնային, բայց դէ ամն֊ում իրենց չէին սպասում, իսկ էստեղ աջակցում էին։
իսկ դրանք ովքե՞ր էին շուրջս՝ շե՞ֆս էր շոյելու՝ միայն մունաթ էր գալու որ էսինչ բանը կատարեալ չեմ արել։ ու ես ինձ չէի ասի՝ էդքան ծանրաբեռնուած էիր, յոգնեցիր, մոռացար էն բանն էլ հաշուի առնել, ասելու էի՝ դեբիլ ես էլի, կրկին թոյլ տուեցիր վրադ մունաթ գան։ էսօր երբ զգում եմ որ մարդը դառնութիւն ունի, կամ ինչ֊որ մարդկանց մասին վատ ա խօսում, յաճախ հասկանում եմ որ չշոյուած ու չգնահատուած ա զգում, բայց նաեւ միշտ չի որ ինքս կարողանում եմ շոյել, զի չեմ ջոկում ինչպէս դա անել, որ չզգացուի որ միտումնաւոր եմ անում։ իսկ ես միտումնաւոր կանէի։
հա, նէնց չի որ էսօր եմ գնահատուած կամ շոյուած ինձ զգում։ յաճախ դեբիլ զգալը լինում ա, պարզապէս էդ ամենը լցնող տխրութիւնը յաճախ չի լինում, կամ ամբողջ սենեակը չի լցնում, տէնց ներքեւները մենակ, ոտքերն ա թրջում լոկ։
երեկոները ամենաբարդն էին։ ամէն երեկոյ ես խորը տխրում էի, ու վախենում էի երեկոների գալուց։ ամէն օր զգում էի, որ էսա երեկոն գալու ա, շատ վատ եմ լինելու։ էսօր նկատում եմ, որ էլի լինում ա որ երեկոները ոչ ռացիոնալ տխրութիւնը գալիս ա։ առաւել եւս, երբ քունս առած չեմ եղել, դա ինձ թուլացնում ա։ կողքիս մարդկանց ասում եմ որ սէնց վիճակ ա, որ անձնական չտանեն։ ու որ ոչ մի բան սխալ չեն արել, անկապ ա ամէնից։ վաչագանը վարկած ունէր, որ երեկոները չի կարելի մենակ մնալ, երեկոները մենակ չմնալու ժամանակն են, իսկ ես միշտ մենակ էի։ ինձ շատ համոզիչ չէր թւում էդ միտքը։ բայց իհարկէ, էսօր երբ մենակ չեմ, դա էլ ա օգնում, բայց էնպէս չի որ բացառում ա վատ լինելը։
ըհը, պիտերսոնն էր ասում՝ ընկերներ, յարաբերութիւն, զբաղմունք, հոբբիներ, աշխատանք, եւայլն ունե՞ս։ եթէ ամէնին չէ ես պատասխանում՝ երեւի դեպրեսուած չես՝ կեանքդ ա վատ։ եթէ հա՝ երեւի այնուամենայնիւ դեպրեսուած ես։ դրանից յետոյ սկսեցի փորձել շատ քնել ու երեկոները սուրճ խմել որ զսպի տխրութիւնս։ ամենակարեւորը ջոկելն էր, որ քաղաքը չի, մարդիկ չեն, արտագաղթը չի, դրանք լոկ ուժեղացնում են, խնդիրն իմ մէջ ա, հիւանդութիւն ա։
ինչեւէ, ուզեցի ասել որ տէնց բան էր հետս տարիներ շարունակ։
ու որ չգիտեմ ինչքան էր տեւել։ գուցէ մի տաս տարի, գուցէ շատ։
ու էնպէս չի որ լրիւ պրծել եմ դրանից։
բայց հիմնականում։
ու ոչ, յարաբերութիւնը ելք չէր դրանից, յարաբերութիւնը չէր լինի դրա հետ միասին, հնարաւոր չէր։
ու տէնց։
#դեպրեսիա #անկապ #տխրութիւն #չգիտեմ #հոգեբանութիւն #անձնական
ես ուզում եմ մարդիկ գիտակցեն, որ, եթէ — դուք ունէք ծնողներ, կամ գոնէ մէկին — իրենց հետ վատ չէք, շփւում էք, կիսւում էք, երբեմն էլ հասկացուած էք զգում — ունէք կրթութիւն — չունէք հացի սուր խնդիր — ունէք տանիք — ջուր, էլեկտրականութիւն։ — ունէք փորձ անելու հնարաւորութիւն — մասնագիտական, հոբբիի գործի, արուեստի, ինչեւէ։ — ունէք մի քանի հոգի, որ չեն հրաժարւում ձեզ հետ շփուել։ — մի երկու համայնքի հետ կապի մէջ էք, քիչ թէ շատ, ու ձեզ էնտեղից չեն տշում։ (հասկանում եմ, որ կարող ա զզւում էք եղած համայնքներից, բայց առանցքայինը այս կէտում՝ տշուած չլինելն ա) — ծնողները, մօտիկները առողջ են, անընդհատ խնամքի կարիք չունեն։ — դուք ընդհանուր առողջ էք, կարողանում էք ինքնուրոյն լիքը բան անել։ — ունէք ինտերնետի կուլտուրա, գրելու կուլտուրա, մտքեր ձեւակերպելու կուլտուրա։ — չունէք կասկած որ ձեր երեխաները կրթութիւն ստանալու խնդիր չեն ունենայ։
դուք արդէն մարդկութեան մէկից երեք ամենայաջողակ, ամենաբախտաւոր տոկոսում էք։ զգացէ՛ք դա։
ես հասկանում եմ, որ մարդու լաւ֊վատ զգալը սանդղակի պէս ա։ դիցուք՝ մէկից հարիւր։ ու մարդիկ, երբ վատ են զգում իրենց, նրանից ա, որ իրենց թւում ա, որ սանդղակի ամենացածր մասում են գտնւում։ կարող ա այդպէս թուալ՝ երբ շրջապատն աւելի յաջողակ ա, քան դու։ հարեւանը, կամ էլ։ դա շատ նման ա էն մտաւոր բայասին, երբ արծաթէ մեդալ ստացողները՝ ամենադժբախտն են իրենց զգում, իսկ բրոնզ ստացածները՝ շատ երջանիկ են, որ դրան հասան։ արծած ստացողը չի ջոկում, որ նա աշխարհում ամենայաջողակ մարզիկներից ա։ նա զգում ա, որ ոսկին, որ այնքան մօտ էր, պլստած մատների միջից, երբ արդէն շօշափելի էր։
երբ խօսում էի ամերիկացիների հետ, իրենք յաճախ շատ ֆրուստրացուած են իրենց քաղաքական եւ տնտեսական վիճակից։ ահաւոր վատ են իրենց զգում թրամփից, արտաքին պարտքից։ ու ինչ էլ չասես էդ մարդուն, նա կասի՝ մեզ մօտ աւելի՛ վատ ա։ ու շատ բարդ ա մանրամասն բացատրել, որ գիտես, արտաքին պարտքը համեմատած ձեր հնա֊ին, էդքան էլ վատ չի, որ սերժը աւելի վատ ա, քան թրամփը, որ պատերազմի վտանգը, երբ նահանջելու տեղ չունես՝ շատ աւելի վատ ա, քան ամն֊ի պէս զինուած գերտէրութիւն լինելը։ շատ շատ աշխատանք ա պահանջում, ու մարդուն շատ բարդ ա լինում դա ըմբռնել, որովհետեւ չէ՞ որ նա իրեն արդէն սանդղակի ներքեւները տեղաւորել ա։ ու արդէն ըստ էդ իր տեղի էլ իրան զգում ա։
ես կարծում եմ, արժի հասկանալ, որ այսօրուայ տարածքի եւ ժամանակի մէջ, այսօրուայ աշխարհի, մարդկութեան մասն ենք, ու այսօրուայ աշխարհում, մենք բնաւ վատ չենք։ մենք բնաւ վատ չենք համեմատած հէնց մեր հարեւանների՝ վրաստանի եւ ադրբեջանի, ում հետ կարող ենք համեմատուել, բնաւ վատ չենք համեմատած թուրքիայի ու իրանի՝ իհարկէ իրենց տնտեսութիւնն ա հզօր, բայց ժողովրդավարութեան մէջ շատ աւելի քիչ հեռանկար ունեն, քան մենք։ ու ամէն մէկս առանձին առանձին պիտի հասկանայ, որ համ իր համաքաղաքացիների մէջ ա լիազօրուած, թէ չէ նա սփիւռքռում չէր լինի, օրինակ, սփիւռքում լինելն ու քո վատ կեանքից գրելը այն մասին ա, որ դու համ կիրթ ես, համ ունես տանիք, համ չունես հացի սուր խնդիր, համ ունես գրելու կուլտուրրա — կարճ ասած երկրի էլիտա ես։ յեղափոխութիւն արած մարդն ես։ հհ հպարտ քաղաքացիների մէջ ամենահպարտներից մէկը պիտի որ քեզ զգայիր։ զի աշխարհը բարդ տեղ ա։ ծանր տեղ ա։ ու օկ, չեմ ասում պիտի երջանիկ լինես։ զի մարդ ես։ ու մարդու կեցութիւնը հեշտ բան չի։ կրթութիւնն էլ կարող ա վելտշմերցի բերի, պլիւս մի քիչ մազոխիզմ, ու դա շատ գրաւիչ ա։ այն էլ՝ եթէ քո իսկ խնդիրները կարող ես լուծել, սկսելով սենակից, կամ քեզ սենեակ ստեղծելուց, ապա աշխարհի խնդիրները դժուար թէ։ ու դէ եկէք լինենք իրատեսական։ հասկանում եմ, որ կարելի ա լինել մի քիչ տխուրոտ, զգալով աշխարհը։ բայց եւ չի կարելի չզգալ էդ շքեղութիւնը, էդ լիազօրութիւնները որ ունես։
ստեղի զգալի մասը ձախական հակումներ ունի երեւի։ ու դէ շատ լաւ ձախական հոլովակ կար, ուր ամն֊ում ռանդըմ մարդկանց հաւաքել են, ու ասում են։ քայլ առաջ արէք նրանք, ով երբ մեծանում էին, ջուր ունէին տանը։ քայլ առաջ արէք նրանք, ով… եւ այլն։ ու էդ շատ տպաւորիչ հոլովակ էր սոցիալական անարդարութեան մասին։
ես ձախ չեմ, այն առումով, որ ես չեմ կարծում որ սոցիալիզմը սոցիալական անարդարութեան լուծումն ա, բայց ես գիտեմ, որ այդ սոցիալական անարդարութիւնը կայ։ ու ես սուր եմ ընկալում այն։
ու եթէ դուք զարգացած մարդիկ էք, էմփաթիա ունեցող մարդիկ էք, կամ կարծում էք որ էդպիսին էք, ապա խնդրում եմ, ձեզնից հանէք ձեր քթերը, հասկացէք որ լիազօրուած էլիտա էք։ որ աշխարհի ամենայաջողակ ու բախտաւոր մարդկանց մէջ էք։
ու ապա ամօթ ա նուալը, երբ էդքան աւելի վատ վիճակում մարդիկ կան։ հաւաքէք ձեզ, ու ջանացէք նէնց անել, որ լինէք արժանապատիւ։ ու ինչ֊որ բան անէք ձեր կեանքերի հետ, որ վատ չլինէք։
#մարդիկ #դեպրեսիա #աշխարհ #լիազօրութիւն #շքեղութիւն #կեանք #էմփաթիա #էգոիզմ #բախտ #յաջողութիւն
մէկն ասաւ, թէ էս մտնում եմ, բոլորը տխուր դեպրեսոտ բաներ են գրում, ֆրուստրացուում եմ։
ասում ա՝ երեւի ընկեր չունեն, բայց դժուար չունենան, երեւի համարձակութիւն չունեն ընկերների հետ կիսուելու, ու տէնց օնլայն են էդ թափում։
ասում ա նէնց կարդում տխրում եմ։ մեկնաբանէք։ #սփիւռք #դեպրեսիա #գրառումներ #ընկերութիւն
#դեպրեսիա #էկրանահան