երեւի կարճ պատմեմ, որ տարիներ, ըստ երեւոյթին, դեպրեսուած էի, ու չէի ջոկում։
շատ յանկարծակի սկսեցի կռահել, որ կարող ա էդպէս ա։
իսկ արտայայտւում էր նրանում, որ
նաեւ ամերիկեան համալսարանը, որպէս ապաստարան շատ տարբեր տեղերից մարդկանց համար, ինձ վրայ ազդել էր, ու այն երեւանում էր, եւ հայաստանում էր։ գիտակցում էի, որ օրինակ սիրիացիները որոշակի առաւելութիւններ ունեն, ու այդ պատճառով են այստեղ սովորում։ գուցէ, կարողանային գնալ ամն, կը գնային, բայց դէ ամն֊ում իրենց չէին սպասում, իսկ էստեղ աջակցում էին։
իսկ դրանք ովքե՞ր էին շուրջս՝ շե՞ֆս էր շոյելու՝ միայն մունաթ էր գալու որ էսինչ բանը կատարեալ չեմ արել։ ու ես ինձ չէի ասի՝ էդքան ծանրաբեռնուած էիր, յոգնեցիր, մոռացար էն բանն էլ հաշուի առնել, ասելու էի՝ դեբիլ ես էլի, կրկին թոյլ տուեցիր վրադ մունաթ գան։ էսօր երբ զգում եմ որ մարդը դառնութիւն ունի, կամ ինչ֊որ մարդկանց մասին վատ ա խօսում, յաճախ հասկանում եմ որ չշոյուած ու չգնահատուած ա զգում, բայց նաեւ միշտ չի որ ինքս կարողանում եմ շոյել, զի չեմ ջոկում ինչպէս դա անել, որ չզգացուի որ միտումնաւոր եմ անում։ իսկ ես միտումնաւոր կանէի։
հա, նէնց չի որ էսօր եմ գնահատուած կամ շոյուած ինձ զգում։ յաճախ դեբիլ զգալը լինում ա, պարզապէս էդ ամենը լցնող տխրութիւնը յաճախ չի լինում, կամ ամբողջ սենեակը չի լցնում, տէնց ներքեւները մենակ, ոտքերն ա թրջում լոկ։
երեկոները ամենաբարդն էին։ ամէն երեկոյ ես խորը տխրում էի, ու վախենում էի երեկոների գալուց։ ամէն օր զգում էի, որ էսա երեկոն գալու ա, շատ վատ եմ լինելու։ էսօր նկատում եմ, որ էլի լինում ա որ երեկոները ոչ ռացիոնալ տխրութիւնը գալիս ա։ առաւել եւս, երբ քունս առած չեմ եղել, դա ինձ թուլացնում ա։ կողքիս մարդկանց ասում եմ որ սէնց վիճակ ա, որ անձնական չտանեն։ ու որ ոչ մի բան սխալ չեն արել, անկապ ա ամէնից։ վաչագանը վարկած ունէր, որ երեկոները չի կարելի մենակ մնալ, երեկոները մենակ չմնալու ժամանակն են, իսկ ես միշտ մենակ էի։ ինձ շատ համոզիչ չէր թւում էդ միտքը։ բայց իհարկէ, էսօր երբ մենակ չեմ, դա էլ ա օգնում, բայց էնպէս չի որ բացառում ա վատ լինելը։
ըհը, պիտերսոնն էր ասում՝ ընկերներ, յարաբերութիւն, զբաղմունք, հոբբիներ, աշխատանք, եւայլն ունե՞ս։ եթէ ամէնին չէ ես պատասխանում՝ երեւի դեպրեսուած չես՝ կեանքդ ա վատ։ եթէ հա՝ երեւի այնուամենայնիւ դեպրեսուած ես։ դրանից յետոյ սկսեցի փորձել շատ քնել ու երեկոները սուրճ խմել որ զսպի տխրութիւնս։ ամենակարեւորը ջոկելն էր, որ քաղաքը չի, մարդիկ չեն, արտագաղթը չի, դրանք լոկ ուժեղացնում են, խնդիրն իմ մէջ ա, հիւանդութիւն ա։
ինչեւէ, ուզեցի ասել որ տէնց բան էր հետս տարիներ շարունակ։
ու որ չգիտեմ ինչքան էր տեւել։ գուցէ մի տաս տարի, գուցէ շատ։
ու էնպէս չի որ լրիւ պրծել եմ դրանից։
բայց հիմնականում։
ու ոչ, յարաբերութիւնը ելք չէր դրանից, յարաբերութիւնը չէր լինի դրա հետ միասին, հնարաւոր չէր։
ու տէնց։
#դեպրեսիա #անկապ #տխրութիւն #չգիտեմ #հոգեբանութիւն #անձնական