sailfish֊ը վերջերս ռեինսթալ էի արել, ու առհասարակ, մի օգտագործէք սէյլֆիշ, չար համակարգ ա, բայց ամէն դէպքում՝ ssh եմ լինում՝ ծածկագիր ա ուզում։ նայում եմ՝ ես բանալիները գցել եմ օգտուողի մօտ։ մտածում եմ՝ կարո՞ղ ա ssh֊ի կոնֆիգում չի թոյլ տալիս հանրային բանալիով նոյնականացում՝ տեսնեմ հա, քոմենտած ա էդ տողը։ բացում եմ, ռեսթարրտում եմ։ էլի չի կպնում։
մտածեցի՝ փերմիշններն ա պանակի կամ ֆայլերի։ նայում եմ՝ ամէնը նորմալ ա, եւ ֆայլերը, եւ ~/.ssh պանակը։
նայեցի նաեւ օգտուողի պանակի փերմիշնները։ դէ գիտէի, նոր բան չէր ինձ համար։ յաջորդը դա պիտի նայէի։
ու տեսնեմ՝
[root@XperiaXA2-DualSIM ~]# ls -ld /home/defaultuser
drwxrwxr-x 21 defaultu defaultu 4096 Jul 19 02:41 /home/defaultuser
ինչի՞ ա խմբին տուել կարդալ։
էսպէս բերեցի նրան ինչ պէտք ա՝
[root@XperiaXA2-DualSIM ~]# chmod g-w /home/defaultuser
[root@XperiaXA2-DualSIM ~]# ls -ld /home/defaultuser
drwxr-xr-x 21 defaultu defaultu 4096 Jul 19 02:41 /home/defaultuser
[root@XperiaXA2-DualSIM ~]#
դէ առանց ռութ էլ ա լինում chmod անել, պարզապէս ռութով էի որ sshd֊ն խմբագրեմ։ այ chown չի լինի անել առանց ռութի, ով կասի ինչի՝ իրան յարգանք ու խալի ու հեռուստացոյց։ (:
ու իհարկէ արդէն աշխատեց բանալիով ssh֊ը։
հիմա մտածում եմ՝ ի՞նչն ա հիմա կոտրուելու։ ինչի՞ են էդպէս արել։ առաջ է՞լ էր էդպէս։ կարո՞ղ ա հիմա անդրոիդի էմուլացիան պայթի։ տեսնենք։ (:
#անկապ #տէք #սէյլֆիշ #չգիտեմ #լինուքս
մտածում եմ, ուեբը սխալ ուղղութեամբ ա գնացել։
այն փաստաթղթերի, նիշքերի ներբեռման համար ա նախագծուած։
ու էն որ պարզ էր օգտագործման մէջ՝ դիտարկիչը բացիր ու կտացրու՝ այն դարձրեց հանրայայտ, հանրամատչելի։
բայց, կարծում եմ, համացանցի ամենագլխաւոր կիրառութիւնը հեռուստատեսութեան պէս չի՝ հաղորդակցութիւն ա, շփում ա, տուեալների փոխանակում ա։ ոչ միայն ներբեռնում ա։
ու էդ պատճառով ուեբ երկու զրօ֊ն եկաւ, ու յայտնուեցին բեքենդներ, եւ զանազան բեքենդային տէք, որը շատ տգեղ ա, կարծում եմ, ինտեգրուել ուեբի հետ, զի ուեբն ի սկզբանէ դրա համար չէր։
իսկ ի՞նչն էր ի սկզբանէ դրա համար։ հաղորդակցութեան համար չաթն էր։ ու հետեւաբար մեզ պէտք չի ուեբ, մեզ պէտք ա xmpp։
ու մեզ պէտք ա xmpp֊ի վրայից կառուցել ուեբ։ դէ, այն ինչ ես կանեմ, եթէ անեմ, ակտուալ չի, որովհետեւ արդէն բոլորը սովոր են նոյն խնդիրները լուծել ուեբով, թէկուզ եւ ոչ էդքան լաւ։
բայց իրականում ի սկզբանէ այլ ուղղութեամբ ենք գնացել։ պէտք էր հաղորդակցութեան հաղորդակարգ։
ու եթէ դու հաղորդակցւում ես, քեզ կարելի ա համ էլ փուշ անել փոփոխութիւններ, թարմացնել ծրագիրդ առանց քո միջամտութեան։
ու ես էսպէս եմ տեսնում՝ դիտարկիչը իրականում url չունի ոնց որ http://եսիմինչ, այլ այնտեղ գրում ես jid — էսինչ@էնտեղ.հայ
ու կպնում ես իրա ծրագրին։ որը բեքենդ ա։ այն ուղարկում ա քեզ xmpp֊ով թէ ինչ ինտերֆէյս պէտք ա նկարես։ դու էլ նկարում ես։ երբ կոճակ ես սեղմում՝ հաղորդագրութիւն ա գնում էն ծրագրակազմին, որ սէնց բան սեղմեցին։ այն էլ հենդլ ա անում, ու եթէ պէտք ա, էլի ա բան ուղարկում քեզ։
նաեւ, սա նշանակում ա՝ պէտք չի սերուեր ունենալ, որ ուեբում… դէ սա արդէն ուեբ չի, որ ցանցում էջ կամ ծրագիր ունենաս։ քո ջաբեր կլիենտը, որ ֆիկտիւ այփի֊ով ինչ֊որ սերուերի կպած ա՝ բաւական ա։
ու տէնց։
#անկապ #տէք #չգիտեմ
թամրազեանի կիրակնօրեայ վերլուծականում տիգրան բալայեանը նշեց էս փաստաթուղթը, մտածեցի գտնել, ու գտայ։
#էկրանահան #չգիտեմ
վաղուց ուզում էի պատմել «սանդիսկի» 256գբ էսէսդի «իւէսբի ֆլէշկայի» մասին։
ահա տուեալները՝
vendorid=0x0951, productid=0x177f
էսպիսի տեսք ունի՝
քիչ անց կը բացատրեմ ինչի ա հաբով կպած։
ուրեմն, սա ձեռք բերեցի երեւանում, ու բաւական էժան էր։ ինտերնետում էլ աւելի էժան ա լինում առնել։
լցնում էի դրա վրայ երաժշտութիւն, որ նուագեմ, ու զգում եմ՝ չնայած չկայ իրա վրայ i/o մէկ ա լուսադիոդը թարթում ա, իբր կայ։
umount եմ անում՝ մէկ ա թարթում ա։ կպած չի, բայց թարթում ա։
էդպէս թարթելու ընթացքում անջատեցի՝ էլ չմիացաւ։ նոյնիսկ օհ֊ը դադարեց ճանաչել այն։
երկու օր էր աշխատել մօտս։
մտածեցի՝ լաւ, կոնկրէտ էս սարքը խնդիր ունէր։ բայց ինչն էր հետաքրքիր, երբ վերցնում էի՝ ինձ երաշխիք տուեցին դրա վրայ։ ես էլ զարմացել էի՝ չէի տեսել որ «ֆլէշկային» երաշխիք տան։ կարծես խանութում էլ ասացի՝ ի՞նչ երաշխիք, ինձ մօտ դեռ ոչ մի «ֆլէշկա» չի փչացել դեռ, եթէ չեմ օգտագործել՝ էն պատճառով ա որ արդէն փոքր ա ու մեծն ունեմ։
ըստ որում էսէսդիները «օրէնքով» պիտի աւելի յուսալի լինեն։
ինչեւէ, տարայ՝ ասացին՝ վաղը կը կապուենք, բայց ուղիղ մի շաբաթ անց կապուեցին, փոխեցին։
փորձեցի՝ նոյն վարքագիծն ա։ հասկացայ որ վախենում եմ անջատել այն այլեւս։ զի իրա վրայ i/o ա լինում, կամ ինքն ա կարծում որ լինում ա, ու թարթում ա, նոյնիսկ երբ i/o չկայ։
սկսեցի կարդալ ինտերնետում՝ տեսնեմ ահագին խնդրայարոյց սարք ա։ լիքը մարդու մօտ փչացել ա։ «սանդիսկն» էլ էն «սանդիսկը» չի էլ, «wd»֊ին ա պատկանում։ «wd»֊ն հաստատել ա որ խնդիր կայ, ֆիրմուեր թարմացում ա արել։ բայց դա չի օգնում։ ու դրանք շատ են փչանում։
ես էլ վմ֊ում փորձեցի, քաշեցի իրանց ֆիրմուեր թարմացնելու ծրագիրը՝ ասում ա չկայ աւելի թարմը։
ինձ թւում ա ես ջոկել եմ ինչի են փչանում։ նրանից, որ i/o ա լինում դրանց վրայ ու դրանք հանում են։ կամ իրանց «windows»֊ն ասում ա՝ կարող ես հանել, բայց չեն նայում որ դեռ թարթում ա, կամ նման մի բան։ ու երբ i/o անելիս հանում ես՝ կարող ա եւ լաւ փչանայ, այո։
բայց ես մի բան եմ ջոկել՝ դա չի կատարւում երբ այն աշխատում ա usb 2.0 ռեժիմով։
դրա համար միացնում եմ էս հաբով։ ու էս հաբով եթէ միացնում եմ՝ նորմալ աշխատում ա։
ըստ երեւոյթին usb 3.0֊ի իմպլեմենտացիայի հետ խնդիր ունի իրանց ֆիրմուերը, ու շատ ահաւոր ա որ տէնց «եքայ» կազմակերպութիւն չի կարողանում էդ խնդիրը լուծել։
եւս մի ասք սեփականատիրական ծրագրակազմի մասին։ չնայած մեզ համար այն սարք ա, իհարկէ։ բայց դէ ունի ծրագրակազմ։
ու տէնց։
#տէք #կրիչ #ֆլէշկա #անկապ #չգիտեմ
մի ճարտարապետ ասում էր, որ իր նեարդերին ահաւոր ազդում ա, երբ շինարարութիւն ա գալիս ու բանուորները հողաթափերով են։
ասում ա՝ ես ընկալում եմ դա որպէս ուղերձ՝ մենք չենք աշխատում, սա մեր գործը չի։ ու հետեւաբար նաեւ արդարացուած անպատասխանատւութիւն։
իսկ երէկ չաթերից մէկում մէկն ասաց՝ «ո՞վ ես դու այսօր»։
ու ես պատասխանեցի, որ հարցրի իւնիքս մեքենայիս՝ whoami
ու այն պատասխանեց՝ inky։
ու ես մտածեցի որ դա գուցէ եւ լաւ ա։ որովհետեւ երբ աշխատում ես մեծ կազմակերպութիւնում, եւ թէկուզ գործ ունես իւնիքս համակարգերի հետ, դա չի նշանակում ազատութիւն, դա նշանակում ա համակարգի մաս լինել։ ու ըստ համակարգի քո օգտանունն իրենք են որոշում՝ ըստ ալգորիթմի օգտագործելով քո իրական անունն ու ազգանունը։
ու ես մտածեցի որ վերջին քանի տարին միջազգային կորպորացիայում աշխատելիս ես համակարգչիս օգտատիրոջ անունը փոխել էի։
ճիշտ ա, երբ ընդունւում էի, իմ ապագայ գործընկերներից մէկն ինձ լաւութիւն արեց, ասաց որ կարելի ա հատուկ դիմել որ օգտանունը չլինի իրենց ալգորիթմով, այլ լինի քո ուզածը։ ինձ ոչ մի բան չէին հարցրել, ու ես ոչ մի բան չէի նկատել։ բայց նա այդ ջանքը դրեց, փոխանցեց իրենց, ու իմ օգտանունը բաւական «լիթ» էր, ի տարբերութիւն հէնց այդ մարդու օգտանունի, կամ ուրիշների։
նաեւ առաջին օրուանից ես ջնջեցի իրենց «ուինդոուսը» ու չնայած միշտ չէր հեշտ՝ կարողանում էի իմ կարիքները հոգալ էնպէս որ համ ինձ յարմար լինի, համ իրենց ինտերֆէյսներին կարողանամ համապատասխանել, ոչ մէկ չկարողանայ նկատել որ ուրիշ օհ ա կամ ծրագրակազմ, ու ոչ մէկ չկարողանայ մատնացոյց անել, թէ վատ ա այսինչ բանը, որովհետեւ էսպէս ես արել։
իսկ վերջին տարիներին այո, ես դա էլ փոխեցի ու դարձայ inky։ աւելին, իրենց իսկ մեքենայի վրայ աշխատելիս ես այլեւս ջանում էի բոլորովին ինտեգրուած չլինել իրենց միջավայրի հետ։ միայն մի պատուհան էի բացում որ կպած էր իրենց սերուերներից մէկին, ու ամէն այլ տերմինալներն էնտեղ էի բացում։ ու դա մի կոնկրէտ ուորքսփէյսում էր։
մնացած, իմ տերմինալները բացած էին ամէնուր, բոլոր տիրոյթներում։
դա ուժեղ փոփոխութիւն էր, որովհետեւ ես այդպէս չէի անում, երբ աւելի փոքր էի։ ու գուցէ դրական փոփոխութիւն։ փորձեմ բացատրել՝ նախկինում ես «embrace» էի անում իմ ստատուսը։ ասում էի՝ ես կեղտոտ զինուոր եմ։ ես աշխատող եմ որ չունի իրաւունք անելու սա ու սա։ ես չէի շօշափում թույլատրելի եզրերը։ ես մի անգամից ընդունում էի ամենանուաստացուած վիճակը որպէս նորմա։ բայց այն գործի տեղում նուաստացուած վիճակն էր, ոչ մի կեանքում, ուր ես ջանում էի լինել լրիւ այլ։ ու յստակ բաժանում էի աշխատանքային եւ չաշխատանքային կեանքը։
հիմա էլ կուզէի բաժանել։ կուզէի չաշխատել էդպէս, բայց կուզէի բաժանել։ շատ բարդ ա ինձ պատկերացնել մի միջավայր, ուր կուզէի խառնել։
այդ միջավայրը պիտի ես ստեղծած լինէի, կամ իմ պէս մարդիկ։ ու երեւի դա անհնար ա մեծ կազմակերպութիւններում։
էսօր ես նոր չեմ բացայայտել որ «ֆիթ չեմ լինում»։ չեմ եղել շուէյցարական հանրութեան մէջ, չեմ եղել գրեթէ ոչ մի աշխատավայրում։ բայց դա նորութիւն չի, ու չեմ զարմանում։ գիտեմ ու փորձում եմ այնպէս անել որ էդքան վատ չլինի, բայց կարողանամ գոյատեւել։
էսօր ամենամեծ վախերիցս ա որ ստիպուած եմ լինելու էլի համակարգի մաս լինել։ ու ընկնել այդ շրջանի մէջ, երբ քեզ էդքան վատ ա դրանից, բայց դու ստանում ես փող, որը ծախսում ես որ քեզ էդքան վատ չլինի։
երէկ շատ լաւ անցաւ դասս, ու ես ամբողջ օրը շատ լաւ տրամադրութիւն ունէի, ու շատ ստեղծագործական տրամադրութիւն։ եւ սա էի ուզում անել, եւ նա, եւ պլաններ, եւ ինքս ինձնից էդքան գոհ էի։
երէկ չէ առաջ օրը դասս շատ վատ էր անցել, ինձ թւում ա։ կամ գոնէ միջինից վատ։ ու օրս լաւը չէր։
ու ես զգացի որ երբէք ես ինձ լաւը չէի զգայ, ու ինձնից գոհ չէի լինի, եթէ գործի տեղում ես ինչ֊որ բան անէի որը յաջողուէր կամ ընդունուէր։ նախ ես գրեթէ երբէք չեմ աշխատել այնպիսի տեղում ուր համեմատաբար «վինտիկ» կամ գուցէ ասենք «մեխի գլուխ» չէի։ որը ակնյայտ ա՝ որոշողները լրիւ ուրիշ մարդիկ են, ու որպէս կանոն այլ երկրում։ բայց դա էդքան կարեւոր չի։ ես մէկ ա ինձնից գոհ չեմ եղել, երբ օգնել եմ մարդկանց, ու իրենք չեն տառապել մի շաբաթ ինչ֊որ բանի վրայ, այլ լուծել եմ խնդիրը մի ժամում կամ մի օրում։ ինչ էլ անէի միջազգային կորպորացիայում, ես բաւարարուած չէի զգայ։ ես կարող էի ստանալ բաւարարուածութիւն միայն դրանից դուրս։
դասի ժամանակ ես փորձեր եմ անում։ իսկ եթէ էսպէս անենք։ իսկ եթէ էսպիսի լաբ անենք։ իսկ կը ձգե՞ն հիսուն րոպէի ընթացքում։ սա շատ ստեղծագործող գործ ա, ու ես ի տարբերութիւն հայկական պետական համալսարանների, չպիտի ներկայ֊բացակայ անեմ։ կանեմ եթէ ուզեմ։ ու չեմ ուզում։
ես ահաւոր մոտիւացուած եմ, որովհետեւ էն ինչ ես տալիս եմ՝ գործիք ա։ գործիք ա որ իրենց խնդիրն ա ինչպէս են յետոյ օգտագործելու։ իսկ ես վաղուց գրել եմ որ ես սիրում եմ սարքել գործիքներ։ կուզէի սարքել գործիքներ։ ու դաս տալը գործիք սարքելու պէս ա։ էդ ես չեմ լինի որ ահաւոր ոչ էթիկական կոդ ա գրելու օգտագործելով էն գիտելիքը, որ, եթէ յաջողեմ, կը փոխանցեմ։ ու էդ ես չեմ լինի, որ ահաւոր լաւ ստարթափ ա ստեղծելու, ու աշխարհը դարձնի աւելի լաւ տեղ։ ինձ լաւ ա գիտակցել որ այդ երկուսն էլ ես չեմ։
բայց ես ունեմ խնդիր որն ահաւոր մոտիւացուած եմ հնարաւորինս լաւ լուծել՝ փոխանցել գիտելիք։ ու ունեմ ստեղծագործական լիքը հնարաւորութիւն։
ու տէնց։
#անկապ #չգիտեմ #կրթութիւն #արդիւնաբերութիւն #ազատութիւն #ստեղծագործութիւն #աշխատանք #կեանք #առօրեայ #օգտանուն #անձ #նոյնականացում
կոպենհագէնի «սուպերկիլեն» այգում երեւում են սէնց ծանօթ անձրեւանոցներ։
այնտեղ հաւաքել են դիզայնի նմուշներ ամբողջ աշխարհից, ու հայաստանն էլ պատիւ ունեցաւ ներկայացուած լինել՝
«armenian picnic tables», ասում ա։
ոնց որ մէկը սա ա՝
աաա, չէ, սրանք են՝
էս էլ հայաստանում, գտայ այստեղ՝
նախ կներէք էս ահաւոր գոյների համար։ աչքերս ցաւում են, բայց էս մարդը սէնց ա հրապարակել։ ու թուանշային խցիկը սէնց ա նկարել։ :/
ինձ թւում ա՝ սխալուել ա, կանգառ չի էս մէկը։ էնտեղ մի այլ կանգառ կայ որ հայաստանում ա՝ սեւանի մօտ։
իսկ սրանք ճամփորդների համար պիկնիկի տեղ են։
նոյն անձրեւանոցները, կարծես նոյն նկարը կարողացայ գտնել միայն էստեղ՝
հետաքրքիր ա ո՞րտեղ են (ես տեսել եմ կարծես, չլինի՞ դեբէտի մօտ ա) ու ո՞վ ա հեղինակը։
#ճարտարապետութիւն #անձրեւանոց #այգի #կոպենհագէն #սուպերկիլէն #էկրանահան #դիզայն #նախագծում #չգիտեմ
մտածեցի, էս արհեստական բանականութեան դարաշրջանում, կարող ես ասել՝ գեներացրու ինձ կայծակ, մի հատ էլ, մի հատ էլ, մի հատ էլ, այ էս մէկը լաւ ա։
ու էլ աւելի ա արժեւորւում իսկական բռնած կայծակը։ ժապաւէնի վրայ։
որովհետեւ իսկական ա։
#իրողութիւն #իսկական #կայծակ #աբ #չգիտեմ #ֆոտօ
սարքս կախուել էր եթերի ընթացքում ոչ կայուն ֆլեշի պատճառով, մի քանի անգամ, հազիւ տակից դուրս էկայ։ բայց ձայնագրութեան միայն երկրորդ մասը կայ։
միւս մասը ներբեռնեցի անօնռադիօյի արքիւներից։ ու մտածում եմ համադրել, կէսից աւելի լաւ որակով ձայնագրութիւնը միացնել։ ու տեսնում եմ որ ահա ինչքան ա կորցրել 192կ որակի էմփի երեք նիշքը, երեւում ա։
իսկ մենք չենք իմանում որ էդ չենք լսում։
#որակ #ընկալում #գիտակցութիւն #ձայնագրութիւն #էկրանահան #անկապ #սէթ #անօնռադիօ #չգիտեմ
էսօր օգտագործեցին «շողուլ» ու «թարազու» բառերը։
«թարազու»֊ն միայն էստեղ գտայ, շատ հետաքրքիր պետական փաստաթուղթ էր, ու շատ փախած կոնտեքստում։
>Մշու սուլթան Սուրբ Կարապէտ, մեռնեմ քո զօրութէնին. ես վերու էս թարազու քու զօրութէնով ուժովցած. ընձի ամօթով չանես
վստահ չեմ բնաւ որ նոյն բանի մասին ա խօսքը։
գտայ նաեւ «մայրենի լեզուի դասեր» խմբի քննարկումներ՝ սա ու սա։
երեւում ա որ հարցնում են՝
>Ո՞վ կասի «մալա» և «շողուլ» բառերի հայերեն տարբերակները։
ու
>Խմբակիցներ, ով կհուշի “շողուլ” բառի ծագումը? Քննարկվել ա մի անգամ, բայց ծագման մասին բան չգտա։ Ոչ էլ գուգլը առանձնապես օգնեց։ Հին քննարկումը`
բայց յղումով գնում ես, ֆէյսբուքն ասում ա՝ մուտք գործիր որ տեսնես։
ահաւոր ա։
այսքանը։ էլ չգտայ։ փորձեցի քեշից, արքիւից հանել, չկպաւ։
shinbaza.am
֊ը չի գործում։
«վերջը» միայն list.am
֊ով հասկացայ էդ ինչ ա։ փաստօրէն ամենաբաց կրթական աղբիւրը դա էր։
ու տէնց։
յ․ գ․ չգիտեմ, գուցէ եթէ ֆբ ունէք, յղումներով խնդրում եմ գնացէք, պատէնէք մեկնաբանութեան մէջ, ի՞նչ են գրել։
#շողուլ #թարազու #շինարարութիւն #աղբիւր #ազատութիւն #համացանց #բառ #հայերէն #չգիտեմ
բանակի երեսունամեակին նուիրուած պաստառներ են քաղաքում։ մէկը շատ սարսափելի ա, փողը հէնց քո վրայ ա նայում։
ես առհասարակ չեմ հասկանում իմաստը որն ա էդ պաստառների։ բանակը լաւ պատրաստուած ա թէ չէ՝ առանց պաստառի ենք զգում՝ նորութիւններ լսելով, օրինակ։
իսկ ինձ ոչ միայն էն նկարները չեն դզում, ուր ինձ վրայ ա փողն ուղղուած։ ինձ էս միլիտարիստական վիճակները չեն դզում, ինչի՞ պիտի ամէն տեղից տեսնեմ օդանաւեր ու տանկեր ու թնդանօթներ ու համազգէստով մարդիկ։
իսկ ի դէպ, էն որ պատիւ են տալիս, լրիւ «քրինջ» են, ախր, նէնց խեղճացած տեսք ունեն։
#բանակ #գովազդ #չգիտեմ #անկապ
ես դէ թօռով եմ կպնում հիմնականում, ու շատ կայքեր մտնելիս միանում ա cloudflare
֊ի ստուգիչը, գրում ա՝
Checking if the site connection is secure
իբր ինձ համար ա անում, իբր ստուգում ա, ինձ վնա՞ս չի էդ կայք մտնելը։
երբ իրականում փորձում ա հասկանալ մա՞րդ եմ թէ՞ բոտ։
էհ։
#երեսպաշտութիւն #կորպորատիւ #ահաւոր #չգիտեմ #համացանց
երէկ ռուսալեզու «դոյչէ վելլէի» հայաստանին ու արցախին վերաբերող նիւթն էի դիտում, վերջում ռուս «ռելոկանտների» մասին խօսք գնաց֊ թիֆլիսում աշխատող կոնֆլիկտաբան օլեսեա վարդանեանն նշեց որ իր մօտ տպաւորութիւն ա որ էդ մարդիկ չեն հասկանում ուր են ընկել, որ ուրիշ երկիր են եկել, ու որ էս վիճակը, երբ սրճարանում չեն կարող հայերէն սպասարկել՝ հնարաւոր չի պատկերացնել վրաստանում։
ես էլ մտածում եմ՝ մասամբ մեզնից ա՝ մենք էլ չենք հասկացել ուր ենք ընկել, որ ուրիշ երկիր ենք, ու սրճարաններն դրանից բխող ամենաչնչին երեւոյթն ա։
#չգիտեմ
ես ահագին անյոյս մարդ եմ։ հիմնականում, կարծում եմ՝ օգնում ա։ զի չեմ սպասում որ օրինակ էս պարկինգից լաւը կը գտնեմ, իսկ եթէ եւ իսկապէս կայ, գիտեմ որ հաւանականութիւնը քիչ ա, ու օկ եմ որ աւելի յարմար տեղ չկայանեմ։ գիտեմ որ միամիտ ա մտածել որ խցանման մէջ չեմ ընկնի։ էդ նաեւ մետաֆորաներ են։
բայց մտածեցի, իմ անյոյսութիւնը էսօր աւելի քիչ ա։
օրինակ, քսան տարի առաջ ռուսաստան տեղ մագիստրատուրայում էի սովորում, գնացել էի առաջին կիսամեակի գումարը ձեռքս, վճարել էի, ընդունուել։ երկրորդ կիսամեակի գումարը չկարողացայ վաստակել։ երկու տեղում աշխատում էի, գժւում էի, մի պահ մի շաբաթ գլխացաւերով մեռնում էի չքնելուց, բայց չկարողացայ։
քննութիւններին «դոպուսկս» փակել էին։ ամէն դէպքում բոլոր քննութիւններին գնացի, յանձնեցի, խնդրեցի դասախօսներին իրենց մօտ նշեն, կամ յիշեն որ յանձնել եմ, ու երբ կարողանամ վճարել, էլ առանձին չգամ առարկան յանձնելու։
յետոյ էլի չկարողացայ, իհարկէ, վճարել։ ասացին՝ գրի դիմում, որ հետաձգեն վճարդ։ չեմ յիշում մինչ երբ հետաձգեն։ ու ինչպէս դա կօգնէր որ էս սեմեստրի գնահատականները արձանագրուէին։ չհարցրի, երեւի։ գրեցի, թողեցի։
էլ չերեւացի համալսարանում, ակնյայտ էր ինձ՝ դուրս եմ մնացել։
մի երկու անգամ մի աղջիկ եմ տեսել մեր խմբի՞ց, ասում էր՝ էսինչը ասել էր իրեն մօտենաս։ ինչ֊որ պաշտօնեայ համալսարանի, չեմ յիշում։ ես մտածել էի՝ գրադարանում չվերադարձրած գրքեր ունեմ՝ որ որոշել էի ինձ պահել, գոնէ մի խեր մնար էդ համալսարանից, մտածել էի՝ գրքերն են ուզում վերադարձնեմ։
հիմա մտածում եմ, երեւի ուզում էին մի ձեւ գտնել ինձ օգնելու։ ճիշտ ա, չեմ կարծում որ կը գտնէին, բայց գուցէ դա էր իրենց մտքին։
էն ժամանակ համոզուած էի որ իրենց ուզածը գրքերն են, ու իհարկէ երբեք չմօտեցայ, վերադարձայ երեւան չաւարտած։
դա իմ երկրորդ չաւարտած մասթերսն էր, առաջինը երեւանում թողեցի որ գնամ ռդ։ ընդհանուր չորս հատ չեմ աւարտել։
#անկապ #մարդիկ #պատմութիւն #չգիտեմ
ինչո՞ւ ես չեմ տեղակայում certbot
, ու փոխարէնը տառապում եմ acme.sh
֊ի հետ՝
arnet ~ # emerge certbot -av
These are the packages that would be merged, in order:
Calculating dependencies... done!
[ebuild U ] dev-lang/rust-1.65.0:stable/1.65::gentoo [1.64.0-r1:stable/1.64::gentoo] USE="-clippy -debug -dist -doc (-llvm-libunwind) (-miri) (-nightly) (-parallel-compiler) (-profiler) -rust-analyzer -rust-src -rustfmt (-system-bootstrap) (-system-llvm) -test -verify-sig -wasm (-rls%)" ABI_X86="(64) -32 (-x32)" CPU_FLAGS_X86="sse2" LLVM_TARGETS="(X86) -AArch64 -AMDGPU -ARM -AVR -BPF -Hexagon -Lanai -MSP430 -Mips -NVPTX -PowerPC -RISCV -Sparc -SystemZ -WebAssembly -XCore" 294529 KiB
[ebuild N ] virtual/rust-1.65.0-r1:0/llvm-15::gentoo USE="-rustfmt" ABI_X86="(64) -32 (-x32)" 0 KiB
[ebuild N ] dev-python/pyrfc3339-1.1-r1::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 12 KiB
[ebuild N ] dev-python/zope-interface-5.5.2::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 294 KiB
[ebuild N ] dev-python/ConfigArgParse-1.5.3::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 32 KiB
[ebuild N ] dev-python/configobj-5.0.6-r2::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 141 KiB
[ebuild N ] dev-python/distro-1.8.0::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 59 KiB
[ebuild N ] dev-python/parsedatetime-2.6-r1::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 70 KiB
[ebuild N ] dev-python/zope-event-4.5.0-r3::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 19 KiB
[ebuild N ] dev-python/zope-hookable-5.4::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 25 KiB
[ebuild N ] dev-python/semantic_version-2.10.0::gentoo USE="-doc -test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 52 KiB
[ebuild N ] dev-python/ply-3.11-r2:0/3.11::gentoo USE="-examples" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 156 KiB
[ebuild N ] dev-python/chardet-5.1.0::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 2020 KiB
[ebuild N ] dev-python/zope-component-5.0.1::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 89 KiB
[ebuild N ] dev-python/setuptools-rust-1.5.2::gentoo USE="-debug -test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 288 KiB
[ebuild N ] dev-python/pycparser-2.21-r1::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 167 KiB
[ebuild N ] dev-python/cffi-1.15.1:0/1.15.1::gentoo USE="-doc -test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 497 KiB
[ebuild N ] dev-python/requests-toolbelt-0.10.1::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 197 KiB
[ebuild N ] dev-python/cryptography-38.0.4::gentoo USE="-debug -test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 10053 KiB
[ebuild N ] dev-python/pyopenssl-22.1.0::gentoo USE="-doc -test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 178 KiB
[ebuild N ] dev-python/josepy-1.13.0::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 58 KiB
[ebuild N ] app-crypt/acme-2.1.0::gentoo USE="-doc -test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 1297 KiB
[ebuild N ] app-crypt/certbot-2.1.0::gentoo USE="(-selinux) -test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 0 KiB
Total: 23 packages (1 upgrade, 22 new), Size of downloads: 310223 KiB
Would you like to merge these packages? [Yes/No] No
Quitting.
arnet ~ #
#կախուածութիւն #կախուածութիւններ #ջենթու #անկապ #տեք #չգիտեմ
երեւի չաթերում մարդիկ աւելի քիչ ակտիւ են, որովհետեւ թուիթերոտ վիճակներում աւելի պարզ ա՝ ով ա ում պատասխանել։ իսկ չաթում խառնւում ա։
#չաթ #մշակոյթ #նախագծում #չգիտեմ
քանի որ «հոմ»֊ս ցանցում ա, ես կարծես հասկանում եմ, ինչի ա քրոմիումը թւում աւելի արձագանքող, քան ֆայրֆոքսը՝ կարողանում եմ ամէնը զգալ դանդաղ։
քրոմիումը, ենթադրում եմ, աւելի քիչ ա դիսկի հետ աշխատում։ ու երեւի, աւելի շատ յիշողութեան։
#դիտարկիչ #չգիտեմ
jolla
խելախօսը, գրել եմ, որ փակ boot loader
ունի, ու չի լինում այլ օհ տեղակայել։ հիմա կոտրել են այն, ու դրա համար կայ postmarketos
տեղակայման ձեռնարկ։
մտածում եմ՝ պէտք ա անել, ու ունենալ թարմացուող օհ։ զի եօլլայի լռելեայն սէյլֆիշն այլեւս չի թարմանում։
ես ահագին տառապեցի, սերտիֆիկատներ փոխեցի, ինչ֊որ փաթեթներ տեղակայեցի նոր համակարգերից, որ կրիպտոգրաֆիկ կապը կրկին աշխատի։ բայց մէկ ա լրիւ չի աշխատում։
սարքի լաւն այն ա, որ շատ մեծ չի, թեթեւ ա, ուղիղ անկիւններով ա։ ահագին սիրում եմ այն։
բայց կպած եմ մի բանի՝ 2fa
յաւելուած կայ դրա վրայ, որ օգտագործում եմ՝ foilauth
֊ը։ նոյն յաւելուածն ու տուեալներն ունեմ նաեւ փայնֆոնի վրայ (էս պահին ներքին յիշողութեան մէջ սէյլֆիշն ա, որի մէջ գրեթէ երբեք չեմ բութ լինում)։ փայնֆոնի վրայ նաեւ նոյն հեղինակից ունեմ foilnotes
, ուր տարբեր կրիպտած նոթեր կան։ նոյն նոթերն արդէն չեն բացւում յաւելուածի այն վարկածով, որ jolla
սարքի վրայ ա աշխատում։
երկու ծրագիրն էլ չեն աշխատում սովորական լինուքսների վրայ՝ զի կապուած են sailfish
֊ի սեփականատիրական qt
դասերին։ ու պէտք ա յաւելուածները պորտ անեմ, այլ ui
ունենան, որ ամէն տեղ հանգիստ օգտագործեմ։ թէկուզ կարգչի վրայ օրինակ։
postmarketos
֊ն էլ նէնց չի որ շատ եմ սիրում, դանդաղ ա աշխատելու էդ սարքի վրայ, նոյնիսկ sxmo
֊ով։ բայց երեւի մի օր փոխեմ։
առհասարակ, ամէն անդրոիդ սարք ինչ տեսնում եմ, մտածում եմ՝ կարո՞ղ եմ կոտրել, որեւէ ազատ ու թարմացուող համակարգ դնել։ ձեռքս ընկել ա google nexus s
֊ը, կանեմ։ դեռ հապաղում եմ, զի մտածում եմ՝ դրա վրայ կայ google photos
֊ի հին վարկածը, որը լրիւ փոխած ծրագիր ա այսօր, ու հետաքրքիր խմբագրելու ձեւեր ունի։ մտածում եմ գոնէ նկարեմ ոնց էր աշխատում, նոր փոխեմ, բայց չեմ նկարում։
ինչեւէ։
#անկապ #սարք #հեռախօս #օհ #տեք #չգիտեմ #եօլլա #պոստմարկետօս #սէյլֆիշ #ազատութիւն
երեւի կարճ պատմեմ, որ տարիներ, ըստ երեւոյթին, դեպրեսուած էի, ու չէի ջոկում։
շատ յանկարծակի սկսեցի կռահել, որ կարող ա էդպէս ա։
իսկ արտայայտւում էր նրանում, որ
նաեւ ամերիկեան համալսարանը, որպէս ապաստարան շատ տարբեր տեղերից մարդկանց համար, ինձ վրայ ազդել էր, ու այն երեւանում էր, եւ հայաստանում էր։ գիտակցում էի, որ օրինակ սիրիացիները որոշակի առաւելութիւններ ունեն, ու այդ պատճառով են այստեղ սովորում։ գուցէ, կարողանային գնալ ամն, կը գնային, բայց դէ ամն֊ում իրենց չէին սպասում, իսկ էստեղ աջակցում էին։
իսկ դրանք ովքե՞ր էին շուրջս՝ շե՞ֆս էր շոյելու՝ միայն մունաթ էր գալու որ էսինչ բանը կատարեալ չեմ արել։ ու ես ինձ չէի ասի՝ էդքան ծանրաբեռնուած էիր, յոգնեցիր, մոռացար էն բանն էլ հաշուի առնել, ասելու էի՝ դեբիլ ես էլի, կրկին թոյլ տուեցիր վրադ մունաթ գան։ էսօր երբ զգում եմ որ մարդը դառնութիւն ունի, կամ ինչ֊որ մարդկանց մասին վատ ա խօսում, յաճախ հասկանում եմ որ չշոյուած ու չգնահատուած ա զգում, բայց նաեւ միշտ չի որ ինքս կարողանում եմ շոյել, զի չեմ ջոկում ինչպէս դա անել, որ չզգացուի որ միտումնաւոր եմ անում։ իսկ ես միտումնաւոր կանէի։
հա, նէնց չի որ էսօր եմ գնահատուած կամ շոյուած ինձ զգում։ յաճախ դեբիլ զգալը լինում ա, պարզապէս էդ ամենը լցնող տխրութիւնը յաճախ չի լինում, կամ ամբողջ սենեակը չի լցնում, տէնց ներքեւները մենակ, ոտքերն ա թրջում լոկ։
երեկոները ամենաբարդն էին։ ամէն երեկոյ ես խորը տխրում էի, ու վախենում էի երեկոների գալուց։ ամէն օր զգում էի, որ էսա երեկոն գալու ա, շատ վատ եմ լինելու։ էսօր նկատում եմ, որ էլի լինում ա որ երեկոները ոչ ռացիոնալ տխրութիւնը գալիս ա։ առաւել եւս, երբ քունս առած չեմ եղել, դա ինձ թուլացնում ա։ կողքիս մարդկանց ասում եմ որ սէնց վիճակ ա, որ անձնական չտանեն։ ու որ ոչ մի բան սխալ չեն արել, անկապ ա ամէնից։ վաչագանը վարկած ունէր, որ երեկոները չի կարելի մենակ մնալ, երեկոները մենակ չմնալու ժամանակն են, իսկ ես միշտ մենակ էի։ ինձ շատ համոզիչ չէր թւում էդ միտքը։ բայց իհարկէ, էսօր երբ մենակ չեմ, դա էլ ա օգնում, բայց էնպէս չի որ բացառում ա վատ լինելը։
ըհը, պիտերսոնն էր ասում՝ ընկերներ, յարաբերութիւն, զբաղմունք, հոբբիներ, աշխատանք, եւայլն ունե՞ս։ եթէ ամէնին չէ ես պատասխանում՝ երեւի դեպրեսուած չես՝ կեանքդ ա վատ։ եթէ հա՝ երեւի այնուամենայնիւ դեպրեսուած ես։ դրանից յետոյ սկսեցի փորձել շատ քնել ու երեկոները սուրճ խմել որ զսպի տխրութիւնս։ ամենակարեւորը ջոկելն էր, որ քաղաքը չի, մարդիկ չեն, արտագաղթը չի, դրանք լոկ ուժեղացնում են, խնդիրն իմ մէջ ա, հիւանդութիւն ա։
ինչեւէ, ուզեցի ասել որ տէնց բան էր հետս տարիներ շարունակ։
ու որ չգիտեմ ինչքան էր տեւել։ գուցէ մի տաս տարի, գուցէ շատ։
ու էնպէս չի որ լրիւ պրծել եմ դրանից։
բայց հիմնականում։
ու ոչ, յարաբերութիւնը ելք չէր դրանից, յարաբերութիւնը չէր լինի դրա հետ միասին, հնարաւոր չէր։
ու տէնց։
#դեպրեսիա #անկապ #տխրութիւն #չգիտեմ #հոգեբանութիւն #անձնական
երէկ մէկի հետ խօսում էինք թուիթերից եւ դրա դիզայնը ժառանգած դաշնեզերքի նախագծերից։
նա ասաց, որ մեկնաբանութիւնների շղթաները փշրւում են, ու դրանց բարդ ա հետեւել։ եւ ասաց՝ չէ՞ որ էականը ոչ թէ դիմացինին մտափոխելը՝ որը դժուար թէ լինի, այլ հանրային ցոյց տալը որ իր փաստարկները թոյլ են, կամ գոյութիւն չունեն։
ու ես ընդհանուր առմամբ համաձայնեցի, զի ես էլ եմ հին մարդ, բայց յետոյ մտածեցի, որ իրականում թուիթերային դիզայնը շատ պարզ ա։
կայ գրառում։ նոր գրառումը երեւում ա հոսքում՝ վերեւից։
կայ մեկնաբանութիւն։ մեկնաբանութիւնը նոյնպէս գրառում ա՝ միայն կարելի ա պարզել՝ ո՞ւմ ի պատասխան։ այն նոյնպէս յայտնւում ա հոսքի վերեւում։ ու այն նոյնպէս կարելի ա տարածել։
սա մի կողմից շատ պարզ դիզայն ա, ուր գրեթէ տարբերութիւն չկայ գրառման եւ մեկնաբանութեան մէջ, միւս կողմից՝ շատ կպցնող, ներգրաւեցնող՝ ինչը եւ կորպորատիւ այսպէս կոչուած «սոց․ մեդիայի» նպատակներին համապատասխանում ա։
ինչի՞ կպցնող՝ որովհետեւ հոսքում տեսնում ես կոնտակտիդ այլ տեղում թողած մեկնաբանութիւնը։ օրինակ, դիասպորայում՝ երբեք չես իմանայ, թէ կոնտակտդ որ գրառման տակ ինչ ա մեկնաբանել, ու դա նոյնիսկ համարւում ա գաղտնիութիւնը բարձրացնելու միջոց, հնարաւորութիւն։ կիմանաս՝ եթէ դու այդ գրառման տակ ինքդ ես մեկնաբանել, կամ այդ գրառումը լայքել ես կամ տարածել։ այդ դէպքում կը ստանաս ծանուցում, որ ինչ֊որ բան այդ գրառման տակ կատարւում ա։
բայց մի բան ա ծանուցում ստանալ, այլ բան ա՝ այդ մեկնաբանութիւնը տեսնել։ ու կրկնեմ, եթէ ինքդ ներգրաւուած չես խօսակցութեան մէջ, ապա չես էլ ներգրաւուի՝ չես էլ իմանայ որ մի բան եղել ա ու շարունակւում ա։
այս դիզայնից բխում ա նաեւ այլ, շատ ժամանակակից վիճակ՝ փաստօրէն, թուիթերի դիզայնը ստեղծում ա չաթ, բայց ամէն մասնակից տեսնում ա այն մի քիչ այլ կերպ։ դրանով դասական չաթը, գուցէ, դառնում ա անիմաստ։
եւ այդ չաթի պատմութիւնը կայ՝ քո պատին։ եւ սկզբնական գրառումներդ, եւ պատասխաններդ։ որը կրկին, հարցեր առաջացնում ա՝ ինչի՞ անկապ մարդիկ էնքան հեշտ իմանան, թէ ինչ ես որտեղ պատասխանել։ միւս կողմից էլ՝ ի՞նչ կայ որ, եթէ չես ուզում տեսնեն՝ երեւի ոչ թէ չես ուզում տեսնեն, այլ չես ուզում իրական անձիդ հետ կապուի։ իսկ իրական անձի հետ կարող ա եւ չկապուել։
մէկ էլ, երեւի կարելի ա դիասպորայի յաւելուած սարքել, որը ցոյց կը տայ այլ շղթաներում կոնտակտներիդ մեկնաբանութիւնները այնպէս, ինչպէս թուիթերեան հոսքում ա լինում։ իսկ եթէ ներգրաւուած չես՝ գնայ ամէն կոնտակտիցդ հաւաքի գրառումների եւ դրանց տակ եղած մեկնաբանութիւնների մասին տեղեկատւութիւն, որ քեզ թուիթերեան ձեւով շարադրի։
ճիշտ ա, կրկին լրիւ նոյն ձեւ չի լինի՝ կարող ա կոնտակտդ մեկնաբանել ա ոչ կոնտակտիդ մօտ, ու ապա ձեւ չեմ տեսնում այդ տեղեկատւութիւնը յաւելուածով հաւաքելու։
ու շեշտեմ, որ ես թուիթերի դիզայնի մասին խօսում եմ լոկ այն առումով, որ մենք նման բան ունենք դաշնեզերքում՝ մաստոդոնի, պլերօմայի, գօթուսոշլի, եւ այլոց ձեւով։
#համացանց #դաշնեզերք #նախագծում #դիզայն #չաթ #թուիթեր #մաստոդոն #պլերոմա #պլերօմա #ինտերնետ #շփում #տեքնոլոգիա #տեք #չգիտեմ
էս գիշեր չեմ քնել, զի սերուերի վրայ նայում էի ինչպէս կարող եմ տեղ ազատել, ու գտել եմ 2008֊ին քաշած ելատեքստ՝ «շերմանի ակուարիումը» լինուքս «սքրինսէյւեր»֊ը։
ուրեմն, իննսունականներին էդպիսի կոմիկս կար՝ sherman's lagoon
ու կայք, որ հիմա միայն արքիւում ա պահպանուել։ զգացէ՛ք իննսունականների «վայբերը»։ (:
ու մէկը վերցրել էր այդ կայքից գրաֆիկան, ու հրապարակել իւնիքսի համար՝ xscreensaver
֊ի յաւելում, windowmaker
֊ի համար dockapp
ու gnome 2
֊ի համար պանելի յաւելում։
ես 2008֊ին փորձել էի շինել, չէր շինուել, ու կամ չխորացայ, կամ հմտութիւններս չհերիքեցին։
տէնց էլ մնաց։ երէկ գտայ, փորձեցի շինել՝ չեղաւ, բնականաբար։
յետոյ բզբզացի, շինեցի որպէս sdl
֊ից կախուածութիւն ունեցող «սքրինսէյւեր»։
բայց ինձ ամենաշատը հետաքրքրում էր dockapp
ստանալը։ դա, պարզուեց ունէր կախուածութիւն՝ gai
անունով գրադարանից։
փորձեցի շինել այդ general applet interface library֊ն՝ չեղաւ։
դա բզբզացի՝ շինեցի։ հիմա նայում եմ, վերջին «քոմիթը» լաւ բացատրուած չի՝ էնպէս չի որ «հարդկոդ» եղած ուղի ա, այլ ինչ ուղի էլ լինէր, փնտրում էր դրա lib/lib
֊ի մէջ։ ինձ թւում ա այդ մասն, օրինակ, երբեք ճիշտ չի աշխատել։ չգիտեմ։
յետոյ կարողացայ արդէն շինել եւ շերմանի աքուարիումը այնպէս, որ «դոքափ» լինի։
ահա, ֆիքսած ելատեքստն այստեղ ա։
շինելու համար, նախ պէտք ա շինել gai
֊ն՝
git clone https://github.com/norayr/gai
cd gai
./configure --prefix=/opt/gai
ես այնտեղ դրեցի, որ համակարգին չխանգարի։ պէտք ա փաթեթաւորել, ու ապա «պրեֆիքսը» լինի /usr
պանակը։
յետոյ իհարկէ՝ make
, sudo make install
։ (այ մոռացայ դա գրել այստեղ, յիշեմ աւելացնեմ)։
իսկ հիմա երբ արդէն ունենք gai
֊ն, շինենք շերմանի ակուարիումը՝
PKG_CONFIG_PATH="/opt/gai/lib/pkgconfig" ./configure --with-gai --with-gailibs=/opt/gai
make
sudo make install
աւաղ, իր makefile
֊ը չի հասկանում, արդեօք նաեւ ապլետն ա շինուել, որ դա էլ տեղակայի։ պէտք ա մտածել, ոնց դա լուծել։
այդ պատճառով, ապլետը պէտք ա ձեռքով տեղակայել՝
cp shermans/shermans_applet /opt/aquarium/bin/
իսկ հիմնական ծրագիրը, որ sdl
֊ից ա կախուած՝ shermans
֊ը, ինքը տեղակայում ա։
ու հիմա այն կաշխատի այսպէս՝
LD_LIBRARY_PATH="/opt/gai/lib" /opt/aquarium/bin/shermans_applet
ահա ձեզ էկրանահաններ, չնայած գուցէ պէտք ա վիդեօ անել։
երբ հէնց shermans
֊ն ես աշխատեցնում, այն վերցնում ա էկրանի հանոյթ, դարձնում մկնիկի ցուցիչն անտեսանելի, եւ ձկնիկներն այդ պատուհանի մէջ լողում են։ այդ պատուհանն ա որ պէտք ա ինտեգրուի (իրենց readme
֊ն ինստրուկցիաներ ունի) xscreensaver
֊ի մէջ։
կամ էսպէս աւելի մօտիկից՝
իսկ ահա dockapp
֊ն ինչ տեսք ունի՝
(այս xv
֊ն պարզապէս ձկնային էր, ու իրանով էկրանահանեցի, ու իրան էլ կադրի մէջ թողեցի)
բայց ապլետն եմ ցոյց տալիս, որ բադիկի տակն ա։
ու չգիտեմ, հաւէս կադրեր կան որ չեմ կարողանում բռնացնել։
ահա, կարողացայ տեսանիւթ գրել այսպէս, յուսամ սա ներդրուած կը լինի՝
<iframe title="sherman’s lagoon” src="https://toobnix.org/videos/embed/1b15401a-c48c-4ef6-b31d-df8f8d7239e0” allowfullscreen=”” sandbox="allow-same-origin allow-scripts allow-popups” width="560” height="315” frameborder="0”></iframe>
ահաւոր սիրում եմ կեանքի բերել այդպիսի հին, մոռացուած ծրագրերը։
ու տէնց։
#էկրանահան #պատմութիւն #շերման #կոմիկս #արուեստ #գրաֆիկա #ծրագրակազմ #սքրինսէյւեր #ազատ_ծրագրակազմ #ազատ_ծա #վերօգտագործում #վերակենդանացում #ձուկ #ձկներ #կրիա #վմէյքեր #ուինդոումէյքեր #անկապ #չգիտեմ
սնոուդէնը լաւ խօսք ունի, ասում ա՝ ասելը, թէ անձնական տուեալների գաղտնիութեամբ մտահոգուած չես, որովհետեւ թաքցնելու բան չունես նման ա նրան, որ ասես թէ խօսքի ազատութիւնը քեզ չի հետաքրքրում, քանի որ ասելիք չունես։
#սնոուդէն #խօսքի_ազատութիւն #գաղտնիութիւն #չգիտեմ #էհ
դերլուգեանը յաճախ շեշտում ա, որ սովետը ստեղծել ա հայաստանում ինստիտուտներ։
իսկապէս ստեղծել ա։
ահաւոր տխուր ա էն, որ մեր բախտից ունենք այդ սովէտի ստեղծած ինստիտուտները, ինչպիսին կան՝ դանդաղաշարժ, կոռումպացուած, ոչ արդիւնաւէտ։ ամէն անգամ երբ ինձ պատմում են ինչպէս են գործ ունեցել պոլիկլինիկայի, քաղաքապետարանի, թաղապետարանի հետ, տպաւորութիւն ա որ մենք հայաստանում չենք ապրում, զի էնտեղ լրիւ այլ կեանք ա եւ լրիւ այլ մարդիկ են։
բայց էդ մենք ենք այլ, այն էլ ոչ շատ, ընդամէնը այնքան, որ նկատենք տարբերութիւնը։ մեծ մասը տարբերութիւնը չի էլ զգում, չի զարմանում, որ պոլիկլինիկայում այն ա ինչ ա, ամէն դետալը, չգիտեմ էլ որը նշել։ ամէնը։
եւ պէտք ա դեռ երջանիկ լինել, որ այդքանը կայ։ այդ ահաւորութիւնը կայ։ զի այլընտրանքը՝ նոյնիսկ այդ ահաւորութեան բացակայութիւնն էր։ ու դա տխուր ա։
տխուր ա գիտակցելը, որ դու ձեւ չունէիր ոչ ահաւորի, եւ քո բեքգրաունդը, քո հանրութեան զարգացումը, պատմութիւնը, սահմանում ա հնարաւորութիւնները որպէս ահաւորութեան երանգներ։
կարող ա լինէր ահաւորութեան այլ երանգ, բայց ոչ ահաւորի հնարաւորութիւնը, կուլտուրան, չկայ։
տխուր ա, բայց կարծում եմ, կարեւոր ա գիտակցելը։ կարեւոր ա աճի համար։
#հայաստան #կուլտուրա #հանրութիւն #ժառանգութիւն #քաղաքակրթութիւն #չգիտեմ #ահաւոր
տեսնես ինչի՞ ա ֆֆ֊ն էդքան էներգիա ծախսում orca֊ի էջի վրայ, եթէ այդ էջը ջս չունի բնաւ։
🤔🧐🤨❓❔
#էկրանահան #օրկա #ջս #էջ #ֆֆ #ֆայրֆոքս #չգիտեմ
մի քանի շաբաթ մի տեղ գործ գնացի անեմ, էնտեղ մի տղայ կար, որ լսել էր իմ մասին, ու մէկ էլ տեսաւ իմ վրայ այս կրծքանշանը։
ասաւ՝ վայ աստուած, դու է՞լ ես էս ֆիլմը հաւանում, ես է՛լ եմ ֆան դրա, ասաւ՝ ես գիտէ՛ի որ մենք ընդհանուր բան կը գտնենք, ես գիտէ՛ի որ դու լաւ բաներ կը սիրես։
հիմա արի ու այս ամէնից յետոյ ասա, որ ես իրականում rss֊ն եմ սիրում, ոչ թէ ֆիլմը, իսկ ֆիլմը չեմ էլ տեսել։
#առօրեայ #չգիտեմ #պատմութիւն
ասք բարադիութեան մասին
ուրեմն, շաթլի շարժիչները որ պատրաստում էին, հինգ հազար կմ պէտք ա գնացքով տեղափոխէին մինչեւ թռիչքի վայր։
մի անգամ գնացք ստուգողներից մէկը նկատում ա կարեւոր դետալի մէջ ճաք։ իր իսկ նկարագրութեամբ նկատել ա, զի եռակցման մաստագէտ էլ ա, ու նման բաներ աչքի են ընկնում։ նասա֊ն բաւական լաւ արձագանքեց, կանգնեցրեց գնացքը, դա բնաւ բարադի չէր, ու մինչեւ չմտածեցին ոնց նորոգել առանց բեռնաթափելու, չշարունակեցին։
շարժիչի մէջ չոր վառելիքն ա, ու եթէ վթար լինէր, մեծ հաւանականութեամբ այն կը բռնկուէր, ու եթէ դա լինէր բնակավայրին մօտ, մեծ պայթիւնից շէնքեր կը վնասուէին, նաեւ բնակչութիւնը պէտք կը լինէր էւակուացնել, նաեւ որովհետեւ վառելիքը տոքսիկ ա։
որպէս արդիւնք տեղափոխելու ընթացակարգը փոխեցին, նուազեցրին գնացքի արագութիւնը, ու յաճախ ստուգումներ սկսեցին իրականացնել։ մեկնաբանեցին, որ փաստօրէն, եղած գնացքները նման բեռի համար նախատեսուած չեն։
ինձ ապշեցնում ա այն, որ փաստօրէն էական էր անձը, էս մարդն էր որ ուշադիր էր, էս մարդն էր որ եռակցման հմտութիւններ ունէր։ բա եթէ էս մարդը չլինէ՞ր։
այլ պատմութիւն։ կոլամբիա սփէյս շաթլը կատարել էր առաջին շաթլի թռիչք 1981 թուին, իսկ 2003 թուին նոյն նաւը քանդուեց մթնոլորտ վերադարձի ժամանակ։ անձնակազմից ոչ մէկ կենդանի չմնաց։ նասան կանգնեցրեց շաթլների ծրագիրը մինչեւ պարզ չդառնայ ինչն էր վթարի պատճառը։ դա նաեւ վնասեց մտկ֊ի կառուցմանը, որը հետաձգեց գործարկումը երկուս ու կէս տարով։ շաթլն էր լաւ բեռնափոխադրիչ, եւ առանց շաթլ մտկ֊ն չէր լինի կառուցել։
բեկորները սփռուել էին 5000 կմ տարածութեան վրայ, եւ նասայի հետազօտողները հաւաքել են մնացորդները, որ փորձեն հասկանալ ինչ ա կատարուել։ ակնյայտ դարձաւ որ թեւերից մէկը վնասուած էր, եւ չդիմացաւ մթնոլորտ մտնելու ծանրաբեռնուածութեանը։
դիտեցին նաեւ թռիչքի տեսանիւթը, ՈՐԻ ՎՐԱՅ ԵՐԵՒՈՒՄ Ա ՈՐ ԹՌՆԵԼԻՍ ԲԵԿՈՐ Ա ՊՈԿՈՒԵԼ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔԻ ԲԱԿԻՑ ՈՒ ԿՊԵԼ Ա ԹԵՒԻՆ։
եթէ յիշում էք, շաթլը ինքը կպած ա լինում մեծ վառելիքի բակին, իսկ կողքից երկու շարժիչներն են որ ամէնը օդ են բարձրացնում։ այդ բակը դրսից պատուած ա յատուկ ջերմամեկուսացնող փրփուրով։ թռիչքի ժամանակ փրփուրից մանր կտորիկներ էին պոկւում միշտ, դրանց կատակով անուանում էին պոպկոռն։ էս անգամ մեծ կտոր պոկուեց, եւ կպաւ թեւին։
տեսանիւթի վրայ դա երեւում ա։ թռիչքից յետոյ մարդիկ հաստատ պէտք ա նայէին էդ տեսանիւթերը, բա էլ ինչի՞ են նկարում։ պիտի իմանային որ մի բան եղել ա, ու օրինակ, տիեզերագնացներին առաջարկէին դուրս գալ, շրջել շաթլի շուրջը, նայել ի՞նչ ա եղել։ եթէ այդ բարադի վերաբերմունքը չլինէր, եօթ հոգու կեանք կը փրկին, դէ եւ շաթլը, բնականաբար։
իհարկէ, սա համեմատելի չի սովետա֊ռուսական բարադիութեան հետ, ուր երկրի ամբողջ բիւջէն դրել էին «բուրան» ծրագրի մէջ, իսկ յետոյ բուրանը ոչնչանում ա որովհետեւ անգարը փլւում ա տիեզերանաւի վրայ։
բայց բարադիութիւնն ամենուր ա, զուտ տարբեր չափերի։
երբեք պէտք չի թերագնահատել մարդկային բարադիութիւնը։
ու տէնց։
#տիեզերք #բարադի #պատմութիւն #շաթլ #չգիտեմ
մի չաթում տղայի հետ եմ ծանօթացել՝ շատ կրեատիւ ա, չի կարողանում հանգիստ նստել, քանի նախագիծ ունի գրած, ու յաճախ մտքեր ա գեներացնում թէ էլ ինչ ա ուզում գրել։
խելքը գլխին տղայ ա, ահագին բան գիտի, ահագին գործ արել ա, վատ ծրագրաւորող չի, այն պարագայում որ ահաւոր ծրագրաւորողների ամենուր կարելի ա տեսնել՝ եւ ոչ կրեատիւ են, եւ դախ են, եւ ոչ մի բանով չեն հետաքրքրւում, ես գործ անել չգիտեն։
սա իր կայքն ա որ սարքել էր երբ 12 տարեկան էր, եւ փորձում էր վաճառել իր գրած ծրագրերը՝
այս էջը գոյութիւն չունի, ես արքիւից եմ հանել էկրանահանը։ ու յղում հատուկ չեմ տալիս եւ որոշ տեղեկատւութիւն որ կարող ա մարդուն նոյնականացնել հատուկ թաքցրել եմ։
իսկ ահա որ պատկերացնէք ինչքան գործ էր արել իր ծրագրերից մէկի վրայ՝
կրկին, տիրոյթը թաքցրել եմ։
այսօր նա աշխատում ա առաքիչ՝ մեքենայ ա վարում, ազատ ժամանակ ծրագրեր ա գրում, կամ զբաղւում ա դստեր հետ՝ իր հետ միասին էլ են ծրագիր գրել, նախագիծ արել։
քանի որ նա այն ընտանիքից կամ դասակարգից չէր, որ իրեն կարողանային սատարել որ ընդունուի համալսարան, ձեռք բերի կապեր, սկսի աշխատել ծրագրաւորող, նա այնպէս էլ չկարողացաւ այդ դասակարգային ցատկն անել։ ինքն իրեն հեգնում ա, ասում ա՝ «վատ ընտրութիւններ», բայց չեմ կարծում որ միայն դրանք են պատճառը։
նա տաղանդաւոր երեխայ էր, որ ապրում էր միջավայրում, ուր հնարաւոր էր ունենալ համակարգիչ, ու նա կարողացաւ որոշ չափով զարգացնել որոշ հմտութիւններ, բայց ոչ միջավայրում, ուր միշտ իրատեսական էր ճեղքում անել եւ դուրս պրծնել դասակարգի հնարաւորութիւնների սահմաններից։
#ծրագրաւորում #դասակարգ #հանրութիւն #սոցիալական_անարդարութիւն #մերիտոկրատիա #արդարութիւն #էկրանահան #պատմութիւն #հնարաւորութիւններ #մարդիկ #չգիտեմ
— աքիլէսի ու կրիայի իմաստն էն ա, որ ժամանակը կարելի ա անվերջ բաժանել։ — բայց իրականում չի կարելի, չէ՞։ — չէ։ — բայց ոնց որ էդ վերջերս ա որ չի կարելի, առաջ կարելի էր։ մինչեւ յեղափոխութիւն։
կարծես վերջին տասնամեակում են չէ՞ հաստատել, որ ժամանակն ու տարածութիւնը դիսկրետ ա։
էհ։
#զրոյց #ֆիզիկա #աշխարհ #չգիտեմ
մի քանի օր առաջ ես ինձ համար սարքեցի todo լիստի լուծում։
հետեւեալ տեսքն ունի, մի քանի տող բան ա՝
#!/bin/bash
#echo -e "\e[9mstrikethrough\e[0m"
STRK0='\e[9m'
STRK1='\e[0m'
FL=$1
while read line
do
newline="${line:2}"
case $line in
+*)
echo -e " ${STRK0}${newline}${STRK1}"
;;
-*)
echo " $newline"
;;
esac
done < $FL
ինձ համար շատ կարեւոր էր տեսնել ջնջածը։ ու նշել որպէս ջնջած։ ու որ պարզ լինի կիրառման մէջ եւ տեքստ ֆայլերի մէջ գրեմ։
ահա, սարքում եմ ինձ ֆայլեր, անուանումը կարեւոր չի, ես սարքում եմ՝ 2021-10-26 օրինակ, օրուայ համար, ու մի ֆայլ ունեմ որի անունը դրել եմ՝ somehwen՝ այն գործերի համար որ երբեւէ ուզում եմ անել։
ու եթէ արել եմ՝ դիմացի մինուսը սարքում եմ պլիւս։ ապա todo սկրիպտին երբ էդ նիշքը տալիս եմ՝ ինքը արածները ջնջած ա ցոյց տալիս։
նաեւ ինձ կարեւոր էր պահել նոթեր գործերի մասին՝ օրինակ սա պէտք ա անել, իսկ որ աւելի հեշտ լինի՝ ուզում ես տեսնել էս ու էս ու էս յղումները։
սկրիպտն առհամարում ա տողերը որ չեն սկսւում պլիւսով կամ մինուսով, ու ես պարզապէս տաբ եմ տալիս ու գրում եմ նոթեր։
ստացւում ա՝ զրօ տող կոդով նաեւ ունեմ նոթեր։
էսպէս։
#սկրիպտ #իւնիքս #լուծում #պարզ #չգիտեմ #անկապ ###
librsvg֊ն այլեւս (վաղուց) գրոած ա rust֊ով։
իսկ դրանից կախուած ա gtk աշխարհի ու գնօմի լիքը ծրագիր։
եւ առհասարակ՝ svg ուզում ես որ ծրագրերդ ճանաչեն՝ ես ուզում եմ։
հետեւաբար՝ պէտք ա rust ունենամ։ ու դա սարսափելի չի բնաւ, rust֊ն էլ վատ լեզու չի, բայց խնդիրն այն ա որ յաճախ ա թարմանում, ու ամէն անգամ երբ համակարգս թարմացնում եմ՝ հիմա ստիպուած եմ rust շինել։ դա շատ հաւէս չի, մանաւանդ փայնբուքի վրայ։
gcc֊ն էդքան արագ արագ չի թարմանում, ու ամէն անգամ նոր gcc չես հաւաքում։
ու տէնց։
#ծրագրաւորման_լեզուներ #փայնբուք #ջենթու #առօրեայ #անկապ #չգիտեմ
էն օրն առցանց ժողովի ժամանակ մէկի ձայնը լաւ չէր լսւում, աղաւաղւուած էր, ու ես երկար մտածեցի՝ կատակն անե՞մ թէ չէ՝ որ ոչինչ, «զատօ» հաւէս էֆեկտ ա ստացւում։ ու ոչ էն պատճառով որ «ցածր դոմինանտութիւն», այլ էն պատճառով, որ ես սովորել եմ՝ որոշ ձեւերով ինքնարտայայտուելը լաւ չի ընկալւում։
ու օրինակ, ես ահաւոր չէի ուզի, որ իմանան ինչ֊որ բան իմ ոչ աշխատանքային կեանքից, չէի ուզի որ իմանան որ դիջէյութիւն եմ անում՝ դրական չի ընկալուի։ կընկալուի վտանգաւոր։ յուսալի մարդ չի լինի էդ «ստեղծագործ» մարդը։ կը քաշի, ճիշտ ժամանակին գործի չի գայ։
ու որոշ չափով կարող ա եւ ճիշտ ա այդ ընկալումը՝ տէնց մարդիկ, որ գործից դուրս տարուածութիւններ ունեն, ու եթէ դրանց լուրջ են վերաբերւում, լինում ա որ գործի հաշուին են ինչ֊որ բան անում։ չի լինի տարուած լինել ու որ աշխատանքը՝ որ ամբողջ ժամանակդ տանում ա՝ չտուժի։
շեֆս հին մարդ ա, ու իր համար շատ կարեւոր ա այդ «ճիշտ ժամանակին գործի գալը», ուշանալը նա անձնական վիրաւորանք ա ընկալում։ ու ես դէ գիշերները գործ եմ անում, կամ կարդում եմ։ ամենալաւ ժամանակն ա կենտրոնանալու։ ու երեւի նա հազար անգամ փոշմանել ա որ ինձ ընդունել ա։
իմ՝ «լինուքս» քշելն էլ ա բացասական գնահատւում։ դա կորպորատիւ ստանդարտի մասին չի, ու տարբերուելու մասին ա։ ու երբ վերջերս ժողովի էի դրսի հետ ու ասին՝ էկրանդ տուր տեսնենք, ես տուեցի իրենց ընդամէնը մի պատուհան, որից բան չէին հասկանայ, որ շեֆիս վրայ խօսակցութիւն չկայ։
որոշ չափով հասկանում եմ՝ օրինակ, կորպորատիւ լափթոփի սկաւառակը կրիպտաւորուած ա՝ եթէ դու քո համար ես անում, արդե՞օք կրիպտաւորել ես։ բայց ես այո՝ կրիպտաւորել եմ։
մէկն էլ կայ որ լինուքս ա քշում, ու երբեմն բողոքում ա, թէ էս ինչ բանը չկարողացայ անել, էս ինչ բանը քրեշ եղաւ, էս ինչ բանը սպասիր բացում ա, էսինչ մէյլը չեմ նկատել, ու շեֆս պահը բացի չի թողնի որ ասի՝ հերիք ա դէ, յարմար միջավայրով աշխատէք, ձեր գլխին խնդիրներ մի ստեղծէք։ իսկ ես չեմ ստեղծում, կամ երբ ունենում եմ՝ երբեք չեմ նշում՝ աւել ժամանակ եմ ծախսում որ լուծեմ ու չունենամ։ համոզուած եմ որ ուինդոուսի հետ պակաս խնդիրներ չէի ունենայ, բայց դա չեմ ուզում քննարկման առարկայ դարձնել։ նաեւ էն որ ինձ էնտեղ յարմար չէր լինի աշխատել։ իրականում՝ չեմ էլ պատկերացնում ոնց ա հնարաւոր՝ եթէ մի օր իսկապէս որոշեմ այդչափ կարգապահ լինել, ու ուինդոուս տեղակայեմ՝ իրենց երկաթը՝ իրենց օրէնքները՝ իրանով չեմ աշխատի։ մի էկրան կը բացեմ, կը կպնեմ իւնիքս սերուերի, դրա միջից կաշխատեմ։ այդ ամբողջ ուինդոուսը կը լինի ինձ համար անիմաստ՝ ժամանակ առ ժամանակ կը թարմանայ, կասի որ վերբեռնեմ։
յիշում եմ, շեֆս, որ միայն երեւանի բաժնի պետ չի, մի այլ քաղաքում գործի մարդ էր ընդունում, ու մի հատ երկար մազերով, ազատ ծրագրակազմ սիրող մարդ էր եկել, պատմում էր ինչքան ա հետաքրքրուած, ինչքան սիրում ա գործը։ ու իրան գործի չընդունեց շեֆս՝ իրան թուացել էր որ վստահելի մարդ չի լինի։ իսկ ընդունեց մի դախ մարդու, որը լիքը բան չի կարողանում անել, ու ես եմ իր փոխարէն անում, կամ իրան օգնում։
մեզ մօտ էլ մարդիկ կան, որ չեն սիրում տտ֊ն էդքան, կամ նոյնիսկ ստեղնաշարով օգտուելու հմտութիւններ չունեն։ ինձ ասում են՝ դէ իրեն սովորեցրու սա ու սա (ես շուտ կը սովորեցնէի եթէ ուզէր), ու ես նստում եմ կողքը, իսկ նա չի կարողանում ստեղնաշարով օգտուել, հաւաքել տեքստ։ չգիտի կոնսոլն ինչ ա, երբ պիտի մի բան ուղղի, փորձում ա մկնիկով անի այն, ինչ մկնիկով չի արւում։ կամ գուցէ արուէր իւնիքս միջավայրի տերմինալում, բայց ոչ երբ ուինդոուսի կլիենտից ա կպնում։
որ ասում եմ՝ սա գրի, նախ բարձրացնում ա մատը, ու փնտրում ստեղնաշարի վրայ էդ տառը, յետոյ շըրըխք այդ խեղճ ստեղնաշարին, յետոյ միւսը, ու միւսը։ յետոյ պարզւում ա որ սխալ ա գրել, պիտի ուղղի։ յետոյ պարզւում ա որ parse չի կարողանում անել ասածս, զի չի իմանում իմ ասածի մէջ որն ա հրամանի անունը, որը դրա արգումենտը՝ ո՞րտեղ բացատ դնի։ ու պիտի ասեմ՝ բացատ, պիտի ասեմ՝ խողովակ։ այդքան յուսահատ վիճակ ա։
իսկ ինչի՞ ա էդպէս՝ զի մարդը ինքը չի հետաքրքրուել։ նաեւ զի ուինդոուսի հետ ա մեծացել, ու երբ հետաքրքրուել ա՝ խորանալու շատ հնարաւորութիւն չի ունեցել, ու կուլտուրան ձեռք չի բերել։
սա ա նաեւ իմ փաստարկը, երբ ասում են թէ «այ էսօր երեխաները մանկուց հեռախօսներին ու սարքերին ծանօթ են» իբր էդ լաւ ա՝ հեռախօսը չի թոյլ տալիս խորանալ, հեռախօսի մէջ չես բացայայտի որ կարող ես թաքնուած կարգաւորումներ փոխել, կամ ինքդ, առանց յաւելուած աւտոմատացնել բաներ, էլ չեմ ասում՝ խողովակաշար գրել։
վերադառնամ՝ գործի հետ ուղղակիօրէն կապ չունեցող ցանկացած զբաղմունքի վերաբերմունքը լաւը չի՝ դա վտանգ ա ընկալւում։ վտանգ ա եթէ ես նստում եմ երեկոյեան իմ համար ծրագիր եմ բզբզում։
ու ես փորձում եմ շեֆիս բացատրել, որ էն որ ես ինչ֊որ գործեր էֆեկտիւ ու արագ եմ անում, դա իմ հետաքրքրուածութեան ու գործից դուրս արուած գործերի սայդ էֆեկտն ա։ երբ նոր տեքնոլոգիայի են ուզում անցնել, ես ինչ֊որ բաներ արդէն գիտեմ, ու արագ եմ սկսում, զի դրա գոնէ որոշ մասերի հետ արդէն ծանօթ եմ։
բայց էդ ուղերձը շատ բարդ ա հասցնել։
#աշխատանք #չգիտեմ
որովհետեւ դու ես վաղն այդ կոդի հետ աշխատելու։ ու եթէ որոշակի ապագայ կապում ես այդ ընկերութեան հետ, ու չես թռնելու քո իսկ թողած կոդից, որը ճիշտ ա, երբեմն ստիպել են արագ֊արագ մի կերպ գրել տալ, ապա բնական ա որ ուզում ես այն կառավարելի լինի, մէյնթէյնաբլ լինի վաղը։
ու մարդիկ որ չեն ուզում վաղը թռնել, իսկապէս ուղղում են կոդը երեկոյեան, գիշերները, իրենց ընտանիքների հաշուին, զի իրենց ոչ մէկ ռեֆակտորինգի ժամանակ չի տալիս։
նոյնիսկ երբ կարող ես աշխատանքն արագացնել, երբեմն պէտք ա մի ամբողջ կառավարիչների աստիճանը հաստատի, ժամանակ տայ որ անես, եւ երկրորդ անգամ դրանով չես ուզի անցնել։
#աշխատանք #ծրագրաւորում #չգիտեմ
կոնկրետ այս գրառումը ոչ մի ձեւ չի ֆեդերացւում դէպի դիասպորա, այդ պատճառով ահա, այսպէս՝ https://ծմակուտ.հայ/content/3911889/
#ժողով #աշխատանք #կորոնավիրուս #պատերազմ #չգիտեմ #գաղութացում
այսօրուայ աշխատավայրի ժողովը ըստ երեւոյթին պարտադրուած էր ամենավերեւից՝ ոչ ամենացածր օղակի մենեջերները պէտք ա իրենց ենթակայ թիմերի հետ առանձին առանձին խօսէին, թէ ոնց ենք մենք տանում կովիդը։
մենք էլ պիտի նւնւայինք ու խեղճանայինք, ու երախտագիտութիւնը յայտնէինք կորպորացիային, երեւի։
ու ահաւոր ձեւական էր, զի դէ էդ մարդու հէչ պէտք չի մենք ոնց ենք, բայց վզին դրել են, պիտի անի, մենք էլ հիմա պիտի մի բան ասենք, որ անիմաստ չլինի զանգը։
տէնց, դէ անգլերէնից ես չեմ նեղւում, շեֆս տեսաւ մարդ չի խօսում, առաջարկեց ես խօսեմ։
ես իրականում կասէի՝ ի՞նչ կովիդ, մեր կովիդի մահերը նոր անցան պատերազմի մահերը, ու առհասարակ ահաւոր ա, բայց ես վստահ չէի որ «կարելի ա», որ մեր մասնաճիւղի շահերից ա բխում որ պատերազմ բառն օգտագործուի։ զի լսել եմ որ այլ թիմերին ասել էին պատերազմի ժամանակ թէ ժողովների ընթացքում բան չթռցնէք, թէ չէ աւելի շատ գործ որը կարող ա մեզ հասնել, կը գնայ այլ տեղ, եւ աւելի շատ գործ որ հիմա անում ենք՝ դրդուած կը լինեն տանել, կամ պատճառաբանութիւն կունենան տանելու այլ տեղ։
ու ես անկապ խօսեցի դէ, ասի չգիտեմ ինչ անել, արտօնեալ եմ որ գիւղում եմ, ոչ թէ փոքրիկ բնակարանում, բայց էդպէս ստացուեց, ասին՝ բա ինչ լաւ կապ ունես, վիդեօդ էլ, ձայնդ էլ ինչ լաւն ա, ասի՝ դէ չկար ստեղ սլոտ ինձ միացնելու, բայց openwrt֊ով լաւ ռաութեր ունեմ, որն ունէր minipcie սլոտ, դրա մէջ իմ մոդեմի տպասալ եմ աւելացրել, անլիմ քարտն եմ դրել, եօլլա եմ գնում։ պիտի ասէի՝ կամերաս էլ ա ազատ ծա֊ով, ու canon֊ը նոր նոր ա ուինդոուսի ու մակի տակ սկսել սպասարկել խցիկս որպէս վեբ կամ, բայց լինուքսում վաղուց՝ միշտ կարողացել եմ օգտագործել։
բայց լինուքս քշելը փոլիսիի խախտում ա, ու տէնց բան էլ չի կարելի ասել, զի նշանակում ա շեֆս ինձ լաւ չի նայում, լաւ չի ստիպել֊պարտադրել կորպորէյթ միջավայր։ ու դա չէի կարող ասել։ բայց շատ ուզում էի, զի իրենք բոլորը տրամադրուած են լրիւ այլ ձեւով։ ու դա իմ մասին կը լինէր։
տէնց, յետոյ այնուամենայնիւ մօտ կէսին ստիպեցին մի բան ասել, մէկը թռաւ, գրելով թէ չի կարողանում խօսափողը «անմիւթ» անել, մնացածը շատ շատ վատ անգլերէնով խօսեցին, ու արանքում ռուսերէն բառեր էին օգտագործում։ վերջում մէկն ասաց ռուսերէն «այդպէս էլ ապրում ենք», ու էդ հնդիկ մենեջերը մնաց շփոթուած, զի չջոկեց ինչ ա ասում։ շեֆս էլ թարգմանեց՝ ռուսերէն ասում ա սէնց ու սէնց։ հնդիկն էլ վերջում ասաց՝ դէ կներէք որ ես ռուսերէն չեմ հասկանում որ ձեր լոկալ կատակները զգամ։
ու էդպէս, չդիմացանք էլի, որ մեր հետկոլոնիալ, հետգաղութային լինելը ցոյց չտանք։ զի վեհ ա, մենք անկապ մի ինչ֊որ անկախ պետութիւնիկ չենք, մենք գիտէ՞ք ժամանակին որ կայսրութեան մաս էինք, չէ՛ դուք գնացէ՛ք եւ հարցրէ՛ք ով էինք մենք, ում ստրուկն ենք եղել։
ու տէնց։
#ժողով #աշխատանք #կորոնավիրուս #պատերազմ #չգիտեմ #գաղութացում
էն պահը երբ կոմունիստները թւում են ամենաադեկուատը՝
https://www.youtube.com/watch?v=RZSaHeoCX6U
98֊ին ես յոյս ունէի որ դեմիրճեանն ա յաղթելու՝ ոչ թէ որովհետեւ իրան շատ էի սիրում, այլ որովհետեւ զգում էի որ քոչարեանից ամենավատ սպասելիքներն ունեմ։ քոչարեանը միշտ չէ որ վատ տպաւորութիւն էր թողնում, բայց 98֊ին արդէն հասցրել էր թողնել։
այդ ժամանակ հոլովակ էի նկարել, ոգեշնչուել էի երկու տարի առաջուայ ռուսաստանեան «քուէարկիր, թէ չէ կը պարտուես» կամպանիայից։ ռդ֊ում կոմունիստների վերադարձի վտանգ կար։ «քուէարկիր» կոչը նման էր այդ ռուսական շարժմանը։
իմ հոլովակում տրամադրուածութիւններիս ակնարկը կայ՝ երբ էկրանին յայտնւում ա 1998֊ը, հնչում ա դեմիրճեան ազգանունը։
:/
ինչեւէ։
#պատմութիւն #քուէարկիր #քոչարեան #դեմիրճեան #1998 #չգիտեմ
էսօրուայ գործի տեղի ժողովը տէնց պարտադրուած էր ամենավերեւից՝ ոչ ամենացածր օղակի մենեջերները պէտք ա իրենց տակի թիմերի հետ առանձին առանձին խօսէին, թէ ոնց ենք մենք տանում կովիդը։
մենք էլ պիտի նւնւայինք ու խեղճանայինք, ու երախտագիտութիւնը յայտնէինք կորպորացիային, երեւի։
ու ահաւոր ձեւական էր, զի դէ էդ մարդու հէչ պէտքը չի մենք ոնց ենք, բայց վզին դրել են, պիտի անի, մենք էլ հիմա պիտի մի բան ասենք, որ անիմաստ չլինի զանգը։
տէնց, դէ անգլերէնից ես չեմ նեղւում, շեֆս տեսաւ մարդ չի խօսում, առաջարկեց ես խօսեմ։
ես իրականում կասէի՝ ի՞նչ կովիդ, մեր կովիդի մահերը նոր անցան պատերազմի մահերը, ու առհասարակ ահաւոր ա, բայց ես վստահ չէի որ «կարելի ա», որ մեր մասնաճիւղի շահերից ա բխում որ պատերազմ բառն օգտագործուի։ զի լսել եմ որ այլ թիմերին ասել էին պատերազմի ժամանակ թէ ժողովների ընթացքում բան չթռցնէք, թէ չէ աւելի շատ գործ որը կարող ա մեզ հասնել, կը գնայ այլ տեղ, եւ աւելի շատ գործ որ հիմա անում ենք՝ դրդուած կը լինեն տանել, կամ պատճառաբանութիւն կունենան տանելու այլ տեղ։
ու ես անկապ խօսեցի դէ, ասի չգիտեմ ինչ անել, արտօնեալ եմ որ գիւղում եմ, ոչ թէ փոքրիկ բնակարանում, բայց էդպէս ստացուեց, ասին՝ բա ինչ լաւ կապ ունես, վիդեօդ էլ, ձայնդ էլ ինչ լաւն ա, ասի՝ դէ չկար ստեղ սլոտ ինձ միացնելու, բայց openwrt֊ով լաւ ռաութեր ունեմ, որն ունէր minipcie սլոտ, դրա մէջ իմ մոդեմի տպասալ եմ աւելացրել, անլիմ քարտն եմ դրել, եօլլա եմ գնում։ պիտի ասէի՝ կամերաս էլ ա ազատ ծա֊ով, ու canon֊ը նոր նոր ա ուինդոուսի ու մակի տակ սկսել սպասարկել խցիկս որպէս վեբ կամ, բայց լինուքսում վաղուց՝ միշտ կարողացել եմ օգտագործել։
բայց լինուքս քշելը փոլիսիի խախտում ա, ու տէնց բան էլ չի կարելի ասել, զի նշանակում ա շեֆս ինձ լաւ չի նայում, լաւ չի ստիպել֊պարտադրել կորպորէյթ միջավայր։ ու դա չէի կարող ասել։ բայց շատ ուզում էի, զի իրենք բոլորը տրամադրուած են լրիւ այլ ձեւով։ ու դա իմ մասին կը լինէր։
տէնց, յետոյ ստիպեցին մօտ կէսին այնուամենայնիւ մի բան ասել, իրենք շատ շատ վատ անգլերէնով խօսեցին, ու արանքում ռուսերէն բառեր էին օգտագործում։ վերջում մէկն ասաց ռուսերէն «այդպէս էլ ապրում ենք», ու էդ հնդիկ մենեջերը մնաց շփոթուած, զի չջոկեց ինչ ա ասում։ շեֆս էլ թարգմանեց՝ ռուսերէն ասում ա սէնց ու սէնց։ հնդիկն էլ վերջում ասաց՝ դէ կներէք որ ես ռուսերէն չեմ հասկանում որ ձեր լոկալ կատակները ջոկեմ։
ու էդպէս, չդիմացանք էլի, որ մեր հետկոլոնիալ, հետգաղութային լինելը ցոյց չտանք։ զի վեհ ա, մենք անկապ մի ինչ֊որ անկախ պետութիւնիկ չենք, մենք գիտէ՞ք ժամանակին որ կայսրութեան մաս էինք, չէ՛ դուք գնացէ՛ք եւ հարցրէ՛ք ով էին մենք, ում ստրուկն ենք եղել։
ու տէնց։
#ժողով #աշխատանք #կորոնավիրուս #պատերազմ #չգիտեմ #գաղութացում
առաջ ասում էին՝ «լեւոնը չէր թողնում, բայց մէկ ա իրան չէին լսում, կռիւ էին անում, վերցնում էին տարածք»։
հիմա ասում են՝ «նիկոլը չթողեց կռիւ անենք»։
նիկոլը կարող ա շոյուած լինել՝ նա ցոյց տուեց իրան որպէս ուժեղ առաջնորդ, իր ասածը՝ ասած ա։ ասաց՝ թողէք եկէք՝ թողեցին, եկան։ բա չէ, լեւոնը՝ ո՞վ էր իրան բանի տեղ դնում։
բայց իսկապէս, եթէ այնպէս ստացուէր, որ պբ֊ն յաջողութիւններ ունենար՝ դա կը լինէր ոչ թէ նիկոլի շնորհիւ, այլ նիկոլին ինադու։ ապա կասէին՝ չեն լսել, նա ուզում էր «ծախել», բայց չե՛ն լսել տղեեերքը առաաաջ են գնացեեել։
#անկապ #չգիտեմ
շաբաթ օրը լապշինին եմ տեսել ոնց որ։ կասկադի մօտ զբօսնում էր, իսկ իր կողքին ինչ֊որ մարդ էր, որ հայերէն ինչ֊որ բան էր բացատրում։ ու կամ ես եմ սխալուել, կամ լապշինը հայերէն ա մի քիչ հասկանում, կամ էդ մարդը անկապ նստել էր ականջին։ (:
#չգիտեմ #քաղաք
քանի որ իմ սփիւռքի տարածածը չի ֆեդերացւում ապ֊ի հետեւորդներին, այսպէս տարածեմ՝
այսօր հրապարակուեց իմ էսսէն՝ https://www.analog.cafe/r/inside-world-xc99
նախկինում հրապարակուած մի այլ կապուած էսսէ՝ https://www.analog.cafe/r/freedom-bvx8
#կորոնավիրուս #կովիդ #ֆոտո #լոքդաուն #երեւան #սեւ-սպիտակ #ժապաւէն #առօրեայ #անկապ #չգիտեմ
մի բան էլ ասեմ, անգլալեզու բլոգ փոստերի մասին, որ գրում են հայերը։
նախ, շախ տխուր ա, որ մենք չենք սովորել գրել մի քանի ոլորտի (ոլորտի՞), օրինակ տեքնոլոգիաների կամ զգացմունքների մասին տեքստեր հայերէն։
նաեւ, բա ո՞վ գրի հայերէն, եթէ դու չգրես։ կը գրի՞ հայերէն ամերիկացին, հնդիկը, ճապոնացին, թէ գուցէ մեքսիկացի որեւէ էթնոսի ներկայացուցիչ։ կը ջանա՞յ հայերէնի համար։
ու վերջապէս՝ ես նոր եմ վերադարձել լոռուայ մարզից, ու այնտեղ հանդիպել եմ երեխաների մի խմբի՝ գժանոց, ապշելու երեխաներ են, բայց չգիտեն իրենք անգլերէն։ ու մենք զրուցում էինք, ու այնպէս ստացուեց որ մի քանի վիքիպեդիայի յօդուած բացեցի որ ցոյց տամ, ու պարզուեց, որ չկան դրանք հայերէն։ իսկ իրենք անգլերէն չէին հասկանում։
բնական ա, որ լաւ կանեն՝ անգլերէնը լաւացնեն։
բայց նաեւ բնական ա, որ չկան այդ յօդուածները։ իմ մեղքն էլ ա, գոնէ յղուածներիցս մէկը ես պիտի գրած լինէի։ ու նաեւ բնական ա, որ էս մարդիկ կուզէին կարդալ այլ հայերէն բլոգեր։ ես տեսել եմ ինչ հաւէսով են դիտում երեխաներ թարգմանուած մուլտեր։ իսկ դեռահասներն ուզում են աշխարհը ճանաչել, եւ ձեր բլոգ գրառումները նաեւ իրենց՝ աշխարհ ճանաչելու ձեւն են։ ի՛մ աշխարհ ճանաչելու ձեւն են, ո՞ւր մնաց՝ իրենց։
ու մի զրկէք իրենց, իսկապէս, իրենք, աւաղ, չեն կարող ռեդիթ կարդալ, իրենցից մեծ մասը։ ու աւաղ հայերէնն ինտերնետում շատ չի։ եթէ գրում ես, գոնէ գրի նաեւ հայերէն՝ որովհետեւ ուրիշ մէկը դա քո փոխարէն չի անի։
ու տէնց։
#չգիտեմ
ես համարեա գրեթէ միշտ նուէրների հետ խնդիրներ ունեմ։ ու մինչեւ վերջ չեմ հասկանում՝ ինչ են։ նաեւ յաճախ գտնում եմ դրանց մէջ էն, ինչ ինձ դուրս չի գալիս՝ օրինակ, նուէրներով ցոյց են տալիս, ինչ ձեւ են։ դէ ֆէյսբուքն ա լաւ ձեւ ցոյց տալու ինչ ձեւ ես, ու ինձ թւում ա՝ շատ աւելի անվնաս, լաւ, ու առանց այլ մարդու կեանքի մէջ մտնելու, կամ այլ մարդու աչքը խցկելու, ձեւ ա։ ֆէյսբուքը չի պարտադրում։
նոյն ձեւ ես՝ որ նախընտրում եմ անձնական կայքեր, ոչ թէ ֆէյսբուք, չեմ կարծում որ անձնական կայք մարդուն տալը՝ էթիկապէս նորմալ բան ա։ կուզի՝ կը հարցնի։
գուցէ, կարելի ա, բայց երեւի էլի բաւական յուսահատ ա՝ մէյլի, կամ ֆորումի ստորագրութեան մէջ ունենալ։ իմ ստորագրութեան մէջ գրուած ա՝ սաթուրէյշնը զրօ սարքի՝ զի դա ամենավերջ ուղերձն ա, ինչ գիտեմ։ իսկ ամենավերջ ուղերձները պէտք ա տարածել։
իսկ կայքիս յղել՝ ինչի՞։
բայց ես միշտ համարում էի, որ լաւ նուէր ա՝ ցոյց տալ ինչ֊որ հետաքրքիր տեղ։ կամ տեղ, որից հետաքրքիր տեսարան ա։ ինձ աւելի հետաքրքիր ա հէնց տեղը, ոչ թէ տեսարանը՝ միջավայրը։
ու ցոյց տալ՝ չի նշանակում՝ գնալ եւ քո ներկայութեամբ ցոյց տալ։ կարելի ա պատմել այդ տեղի մասին։ նկարներ տալ։
հիմա շրջում էի համացանցում, ու մտածեցի՝ երեւի պարզապէս հետաքրքիր կայքի յղելը՝ նոյնպէս լաւ նուէր ա։ հետաքրքիր ցանցային ռեսուրսով կիսուելը՝ լաւ նուէր ա։
եւ երեւի այդ հետաքրքիր ռեսուրս պատրաստելը՝ կարման բարձրացնող, բարի գործ ա։
#նուէր #համացանց #անկապ #չգիտեմ
կարո՞ղ ա այնպէս, ինչպէս լատենտ գէյերն ատում են գէյերին, լատենտ կրեատիւները, որ ստիպուած են լինել քոնշիենշս, ատում են էն կրեատիւներին, որ կարող են իրենց թոյլ տալ անպատասխանատու լինել։
#կրեատիւ #անպատասխանատուութիւն #պատասխանատուութիւն #հոմոֆոբ #կրեատիւաֆոբ #չգիտեմ
ես հա տեսնում եմ, որ տերմինալ են օգտագործում, ու հա նեարդայնանում եմ։ զի չեն հասկանում, որ անիմաստ են տերմինալ օգտագործում։ հասկանում եմ, որ զգում են, որ ինչ֊որ լաւ, կամ քուլ, կամ հնարաւորութիւններ տուող գործիք ա, բայց պէտք չի։ զի հնարաւորութիւնների մեծ մասն իրականում չեն օգտագործում։
տերմինալ օգտագործելը ենթադրում ա որ լաւ տիրապետում ես օպերացիոն համակարգին։ իսկ էդ մարդիկ չեն կարող տիրապետել օպերացիոն համակարգին, զի օգտագործում են ուբունթու ասենք։ կամ որեւէ պատրաստի «իւզեր ֆրենդլի» դիստրիբու[ծ]իւ։
ու երբ ուրիշներն են նայում, որ մարդը տերմինալ ա օգտագործում՝ կամ մտածում են՝ քուլ ա, վոյ, էս ինչեր ա գրում, կամ՝ ու աւելի ճիշտ կանի, թէ՝ էս ինչ դեբիլ ա, ինչի՞ ա սա տերմինալից անում։
ու ինձ աւելի հոգեհարազատ ա երկրորդ այդ զգացողութիւնը։
զի չգիտէք ինչ անել տերմինալից։
չգիտէք ինչպէս այն օգտագործել։
ու ես ասում եմ՝ մի օգտագործէք աւելի լաւ ա։ մի՛։
ու էդ ասում եմ ես՝ նա, ով տերմինալում ա ծրագիր գրում վիմով, ով տերմինալի մէջ ա դեբագում ջիդիբի֊ով (բայց ոչ միշտ, երբ պէտք ա աւտոմատացնել), ով տերմինալի mocp֊ով ա լսում երաժշտութիւն, ով տերմինալից ա mplayer֊ով կինո նայում, տերմինալից ա bristol֊ը կպցնում միդի պորտին, որ միդի ստեղնաշարի հետ օգտագործի, mc֊ն ա օգտագործում որպէս նիշքերի կառավարիչ, ով չունի գրաֆիկական լոգին մենեջեր, ու startx ա անում, ով ձեռքով մաունթ ա անում էնքրիփթդ հոմը, եւ ռեմոթ ֆսները, եւ այլն։
ձեր օհ֊ը՝ ձեր «լինուքս» կոչուածը, մէկ ա չի՛ տալիս ձեզ էական բաներ անէք տերմինալից։
երբ փակում էք կարգիչը՝ քնում ա։ երբ ֆլեշ էք դնում իւէսբի֊ի մէջ՝ աւտոմաունթ ա անում։ երբ ծանօթ վայֆայ ցանց ա տեսնում՝ աւտոմատ կպնում ա։
ու էդ պատճառով ա որ մարդը տերմինալ ա օգտագործում, իբր տէնց քուլ ա, բայց ասում ես՝ այփիդ ասա՝ վեբ կայք ա գտնում, որ իր պրովայդերի ռեալ այփին ա ասում, ու ասում ա ինձ։ ոչ թէ իր կարգչի այփին։
էդ նշանակում ա, որ դուք ՕՀ չգիտէք։
իսկ որ չգիտէք՝ մի ինքնացուցադրուէք։ այսինքն, դէ ես սիրում եմ թիթիզութիւն, բան չասի, ինքնացուցադրուէ՛ք, բայց իմա՞ստը, քեզ լաւ կը զգա՞ս որ դատարկ տեղն ես ինքնացուցադրւում։
հետեւաբար՝ կամ ՕՀ սովորէք, կամ տերմինալ մի՛ քշէք։
զի անիմաստ ա երաժշտութիւն լսելը տերմինալում, կամ չաթ անելը։ նէնց չի որ էդ շատ կարեւոր ա։ կարեւոր ա շատ տերմինալն այն ժամանակ, երբ փորձում ես աւտոմատացնել ինչ֊որ բան։ երբ կարող ես մի տեղից կարդալ, տանել այլ տեղ։ պրոցից կարդալ պարբերաբար արժէքներ, տանել ասենք թութ։ պրոցն ի՞նչ ա։ ժամանակակից կոնցեպտ ա, որն եկել ա պլան նայնից։ էդ ի՞նչ ա։ ինչեւէ։ հասկանում եմ։
բայց հիմա, կամ պէտք ա էդ ձեր ուբունթու ա, ինչ ա, լիքը սերուիսներ անջատել, ու ես չգիտեմ, որ անջատէք, նա աշխատելո՞ւ ա առհասարակ, թէ՞ ուարնինգախեղդ ա անելու, թէ ինչ։
ու նոր կարողանաք համակարգային բաներն անել տերմինալով։
կամ պէտք ա ձեր օհ֊ը հաւաքէք։
ու երբ ձեր օհ֊ը հաւաքէք, չնստեցնէ՛ք networkmanager, wicd եւ նման բաներ։ չնստեցնէ՛ք դեմոն, որ լափթոփը փակելիս քնեցնի։ չկարգաւորէ՛ք նէնց, որ ֆլեշկաներն աւտոմաունթ լինեն։ ընտրէ՛ք ոնց էք կազմարկում։ զի ընտրութիւն կայ, ու արդէն դա քո ընտրութիւնն ա։ ՕՀ օգտագործելն առանց դրա նման ա թուանշային խցիկով jpeg նկարելուն։ ուր բոլոր ընտրութիւններն արդէն քո փոքարէն արուած են, երբ խցիկը դեբիլ փրիսետներով՝ տործիկ մոմերով, ու առանց, արդէն raw֊ից փոխել ա jpeg ա սարքել։
զի համակարգդ վերահսկում ես, երբ չես ուզում քնի, երբ փակում ես։ ես յաճախ ուզում եմ փակել՝ բայց չքնի։ համարեա գրեթէ միշտ։ ու ապա երբ ուզում եմ քնի՝ կը գրեմ մի բան տերմինալում, որ քնեցնեմ։ էքսփլիսիթլի։ իմփլիսիթլի ոչ մի բան չի անի օպերացիոն համակարգս։
ու եթէ ես գրեմ՝ ապա ես կընտրեմ՝ ես ի՞նչ եմ ուզում, ո՞նց քնի։ սլիփ թու ռամ, թէ հիբերնէ՞յթ թէ՞ ինչ։ ու ո՞ր գործիքով քնեցնել։ զի հազար ու մի գործիք կայ։
ու էդ ժամանակ զգում ես, ինչն ա լաւ, ինչն ա վատ։ ի՞նչով կարող ես օգնել։ ի՞նչ նոր բան կայ գրելու կամ եղածի մէջ լաւացնելու։
ոչ թէ կոնսոլ չաթ, ոչ թէ կայք։ էսօրուայ կայքը կոնսոլ չաթն ա։
զի, եթէ կարգիչը մաունթ ա անում, ու պատուհան ա դէմքիդ թռնում էդ ֆլեշի պարունակութեամբ, ու դու էդ ընտրութիւնը գիտակցաբար չես արել՝ ապա դու չգիտես, ինչ ա /etc/fstab֊ը, ապա էդ քուլ չի, ու դու քուլ չես, դու չգիտես ՕՀ, ու դու չես վերահսկում քո ՕՀ֊ը։
եթէ դու չգիտես ոնց ա համակարգդ կպնում վայֆային՝ քանի քայլ կայ արանքում՝ դու չգիտես ՕՀ, ու չես տիրապետում իրան։
ու դու չես ընտրել ISC֊ի dhclient֊ի ու էն միւսի մէջ, ու dhcpcd֊ի մէջ ասենք, ու դու չես ու դու չես ընտրել iw֊ի ու iwconfig֊ի մէջ, ու չգիտես, որ wpa_supplicant֊ին էնքա՛ն այլընտրանք չկայ, որ ուինդոուսն էլ ա դրանով աշխատում։ ու չես ընտրել ո՞նց աշխատեցնել wpa_supplicant֊ը, կոնֆիգ ֆայլերով՝ որ աւտոմատացնելու ձեւ ունենաս, թէ՞ wpa_cli֊ով՝ ինտերակտիւ։
ու երբ քո սիրած սրճարանում վայֆայ ռաութերի միջի dhcp֊ն կախուի, ու բոլորը ինտերնետ չունենան՝ դու էլ բոլորի պէս յիմար֊յիմար չես ունենայ։ ու իրենք յիմար չեն, էդ ժամանակ, դո՛ւ ես յիմար, զի դու «տերմինալով գործ» ես անում, բայց իրականում բան չես ջոկում։
զի դու չես ջոկում, որ էս քայլն անցած ա, էն քայլն անցած ա, այփին չի ստացել։ ու ապա չես կարող ասենք ձեռքով այփի դնել, ու ինտերնետ ունենալ՝ միակը էդ սրճարանում։ սա ռեալ դէպք ա, ես 2008֊ին մի պահ եամ֊եամ֊ում երեք օր եղել եմ միակը, ով ինտերնետ ունէր։ զի իրենց ռաութեր ռեսթարտող մարդը երեք օր չէր գալիս, զբաղ էր։ ու ընդամէնը դրա միջի dhcp սերուերն էր կախուել։
ու հա, ձեռքով այփի դնելու համար, դու չես ընտրել ip ու ifconfig֊ի միջեւ։
ու դէ էլ չես իմանում, ու չես մտածում, լա՞ւ ա որ bsd֊ում ifconfig֊ը ցոյց ա տալիս link state֊ը, carrier ունի թէ չէ, թէ՞ ճիշտն այդ համար առանձին ծրագիր ունենալն ա, ասենք ethtool֊ի պէս։ դէ դու այփիդ զննիչով ես «իմանում», քեզ ի՞նչ։
իսկ որ չգիտես ՕՀ, հա, չաթ արա տերմինալի մէջ, որ ի՞նչ։ իսկապէս, պատուհանները իզուր չեն մտածել, ու լիքը բան պատուհաններով հարմար ա անել։ ու մեր աշխատանքի զգալի մասը՝ ինտերակտիւ ա։ բայց եւ զգալի մասը աւտոմատացուող ա։ ու այո, ես աւտոմատացնում եմ։
ու այո, ես լիքը ինտերակտիւ բան էլ եմ անում տերմինալով։ բայց էդ կարեւոր չի, ու ես դրա համար ինձ քուլ չեմ զգում։
այլ հարց ա, որ մեր պատուհանային ինտերֆէյսներն էլ են դեբիլ, էդ այլ հարց ա, որին ես մի օր կանդրադառնամ։
եթէ կարճ՝ իւնիքսի կոնցեպտը, ուր կան մանր ծրագրեր, որ ամէն մէկն անում ա իր գործը՝ պատուհանային ծրագրերի մէջ արտացոլուած չեն՝ մեր պատուահնային ծրագրերը մոնոլիտ մոնստրներ են, որ անում են շատ բան, ու դրանց մասերը չես կարող փոխարիներ այլ մասերով։
ու առհասարակ ես տերմինալ օգտագործելու համար ինձ քուլ չեմ զգում։ ու լինուքս օգտագործելու, կամ իւնիքս։
զի իւնիքսը հին կոնցեպտ ա։
իսկ տերմինալը՝ թղթի էմուլեացիա ա, զի երբ իւնիքսը ստեղծւում էր՝ չկային մոնիտորներ։ կար տպիչ ու ստեղնաշար։
ու ed֊ը էդ պատճառով ա տէնց խմբագրիչ, sed֊ի նախնին։
բա էլ ինչի՞ ա տէնց։
ու բա մի աղջիկ շատ ճիշտ հարց ա տուել ինձ՝ ինչի՞ չես կարող բարձրանալ, գրածդ հրամանը տերմինալում ուղղել, կրկին աշխատեցնել, եթէ սխալ ես հաւաքել։ ճիշտ հարց ա՝ զի թուղթ ա տերմինալը։ իսկ թղթի վրայ ինչ տպել ես արդէն՝ չես կարող փոխել։
այն չի մտածուել մոնիտորների ժամանակ։
ու դէ արդէն, տերմինալը միակը չի, որ հնացած կոնցեպտ ա։
էնքա՜ն բան ա հնարած, էնքա՛ն բան ա հնացած, բայց դուք ձեզ քուլ էք զգում ձեր ուբունթու֊ով։ աստուատ, ֆեսօ։ այսքանը։ մինչ։ #տեքնոլոգիաներ #լինուքս #իւնիքս #օպերացիոն_համակարգ #օհ #կոնսոլ #տերմինալ #ցանց #թիթիզութիւն #չգիտեմ #ռեսենթֆըլ #վրդովուած #ուտէնց #ու_տէնց #տտ #տեղեկատուական_տեքնոլոգիաներ #չգնահատուած #ազատութիւն ###############
նէնց հետաքրքիր ա ու հաճելի՝ հարցազրոյցների ժամանակ պարզւում եմ, որ ծանօթներս շատ հետաքրքիր թըլքերի առաջարկներ ունեն։ իսկ անծանօթները՝ որպէս կանոն ձանձրալի ու անիմաստ։
ու ես մտածում եմ՝ վաւ, ես էդքան լաւ մարդ գիտեմ։
մէկ էլ մտածում եմ՝ ափսոս, որ նա ու նա չեն ձեւակերպել իրենց ելոյթները որպէս հետաքրքրաշարժ բլոգ փոստ, հաբրական ասենք։ հայերէն։ ու անգլերէն էլ կը պայթէր, կարող ա հաքեր նիւսում հետաքրրէր։
բայց բլոգ փոստ գրելու կուլտուրա չկայ։ կայ, սակայն պրեզենտացիա անելու կուլտուրա՝ գոնէ գործի տեղում անում են։ #չգիտեմ
ուզում եմ կեղծես՝ իբր ես նշանակութիւն ունեմ։ ուզում եմ գրկես՝ իբր կարօտել ես։ ուզում եմ ժպտաս՝ իբր ուրախ ես ինձ տեսնել։ որ ես ինձ լաւ զգամ։
#չգիտեմ
տէնց, #էնտեղ մի ծանօթ աղջիկ էր եկել, խօսում էին մէկի հետ, հարցրեց, բա ո՞րտեղից նորայրին գիտէք, ու էդ մարդն ասաւ՝ «նորայրը բոլորին կամերա ա տալիս, որ նկարեն»։
էդ աղջիկն յետոյ պատմեց, ծիծաղեց։
հոգոց։ նախ կարող էր պարզապէս ասել՝ «գիտենք, զի ժապաւէն ա սիրում նկարել»։
նաեւ, ծրագրաւորումը՝ աբստրակցիայի արուեստ ա։ դէ ու մաթեմը։
չգիտեմ, արդե՞օք պէտք ա ծրագրաւորող լինել, որ ստացուի վերացարկուել «կամերաներ ա տալիս»֊ից, «համայնքից ա» հասկացութեանը։
#չգիտեմ #վերացարկում #համայնք
շատ շատ վաղուց, մի միջոցառումից յետոյ, ես երկու թէ երեք ուսապարկ վրաս, քայլում էի, իսկ կողքիս աղջիկը՝ բեռ չունէր։ յետոյ անց լսեցի ընկերոջիցս, ով այն ժամանակ դեռ այդքան էլ ընկերս չէր, թէ անկապ էր, կարող էր նա վերցնել, ջոկել ու վերցնել ուսապարկերից մէկը։
ու ես սկսեցի նման բաներ նկատել։
ու վերջերս, երբ մի միջոցառումից դուրս էի եկել, ունէի երկու շաաատ մեծ պայուսակ, ու մի հատ միջին, ու մէկը չֆայմեց ասել՝ արի օգնեմ քեզ, մենակ զգացի ինձ։
բայց մինչ էդ ֆայմել էին ասել՝ էն գործիքն էլ բեր հետդ, ու ես չէի բերել, զի տուպը չէի ձգել։
ու լաւ ա, երէկ մի լաւ տղայ, ում հետ թիֆլիս էինք գնացել, եկաւ օգնեց մեքենան հանեմ, զի քիփ կանգնել էին շուրջս։
յետոյ գլխով էի տան մուտքի դուռը բացում, ու հազիւ բարձրացայ։
ու մտածեցի, եթէ ընկերս տարիներ առաջ չմատնանշէր էն ուսապարկերի պահը, ես տէնց բաներ չէի նկատի, չէի մտածի, որ կարող ա ֆայմէին, բայց չեն ֆայմել։
ու չգիտեմ, որն ա լաւը, նկատե՞լ տէնց բաներ, թէ՞ ընդունել ոնց որ եւ պէտք ա լինի։
իսկապէս չգիտեմ։ #համայնք #չգիտեմ
ինչ բարադի երկիր ա յունաստանը։ եօթանասուն մարդ զոհուել ա հրդեհի պատճառով, անտառներն էին, յետոյ կրակը հասել ա քաղաքի արուարձան, խցանման մէջ մեքենաներ են վառուել։
ասենք ամն֊ում, երբ հրդեհ ա լինում, մահանում ա մի երեք մարդ՝ մէկը խմել քնել էր անտառում, մէկը՝ հրշէջ, մէկն էլ՝ պատահական։ իսկ եօթանասուն էդ մի տեսակ շատ շատ ա։
#յունաստան #հրդեհ #բարադի #չգիտեմ
աստուածուհուց պրինցեսա՝ էդ դաունգրէ՞յդ ա, թէ՞ ափգրէյդ։ #չգիտեմ
Ստիւեն Կոտկինը գրում է, որ Ռուսաստանը չի կարող իրեն թոյլ տալ այն ախորժակը եւ ամբիցիաները, ինչ ունի, իր տնտեսապէս թոյլ լինելով հանդերձ։
իսկ ես կարողանո՞ւմ եմ ինձ թոյլ տալ արդեօք։ Այսօր մի փոդքաստ էի լսում, ու մտածում էի, ինչ հաւէս կը լինէր, դրանք բոլորը թարգմանուած լինէին հայերէն որպէս տեքստ։ այն իմ մտքի մասին է, բլոգեր, եւ հանրամատչելի մշակոյթ թարգմանելու։
ես չեմ կարող։ տնտեսապէս չի կարող արդարանալ, ինքն իրեն պահել (շահոյթի մասին խօսք չկայ) քանի որ շուկան է փոքր, իսկ ես դրամաշնորհ չեմ կարող տալ որ դա գոյութիւն ունենայ։
ապա գալիս ենք նրան, որ համայնքի փոքր մասը պէտք է բաւական ակտիւ լինի, ու ստեղծի այդ մշակութային կապիտալը, ունեցուածքը, բայց այդ փոքր մասը իր առօրեայ խնդիրներով է զբաղուած։
#չգիտեմ
ինչ֊որ բան էի կարդում ինտերֆեյսի դիզայնի մասին, որ թէ ինչն է կարեւոր, որ հեշտ լինի, թէ որ… չեմ յիշում ինչ… ու հիմա ոչ ներդիրն եմ գտնում զննիչի, ոչ էլ։ մտածում եմ, երեւի չէի էլ կարդում։ կարո՞ղ է լսում էի։ չգիտեմ։
#չգիտեմ
ես մտածում եմ, այն, որ ինձնից ոչ մի կայացած մարդ (մի քիչ չափազանցնում եմ, բայց մէկ է), չի ոգեշնչւում, իսկ ոգեշնչւում են աւելի յաճախ նրանք, ով լաւ չեն հասկանում, թէ ինչ նկատի ունեմ, ու յետոյ կիրառում ասածս ոչ այնպէս, ինչպէս ես կարող էի ենթադրել, ու նոյնիսկ դրանով որոշ չափով իմ գաղափարը վարկաբեկում են, դա ինձնի՞ց է։ գուցէ դա բնութագրո՞ւմ է ինձ։ կամ գաղափարներս։
:/
#չգիտեմ
Մարդու համար անտարբեր լինելն ամենաբարդն է։
Աւելի բարդ է, քան ծխելը թարգելը։ Աւելի բարդ է, քան մօտ էակի կորուստ վերապրելը։
Պահանջում է կարգապահութիւն եւ կամքի ուժ։ Պահանջում է միշտ աշխատել ինքդ քո վրայ։
ու տենց
Մարդու համար անտարբեր լինելն ամենաբարդն է։
Աւելի բարդ է, քան ծխելը թարգելը։ Աւելի բարդ է, քան մօտ էակի կորուստ վերապրելը։ Պահանջում է կարգապահութիւն եւ կամքի ուժ։ Պահանջում է միշտ աշխատել ինքդ քո վրայ։
ու տենց
#առօրեայ #մարդիկ #անտարբերութիւն #չանտարբերութիւն #չգիտեմ
նա պատմում էր, ինչեր է գրել, երբ սովորում էր։
նա չի գրել սովորելուց այն կողմ։
#չգիտեմ
թւում է ակնյայտ, որ հայաստանն այն մակարդակը տեղն ու ժամանակը չունի, որ մենք մտածենք դիմագրքին այլընտրանքային շփման ձեւերի մասին՝ աւելի առօրեայ խնդիրներ ունենք լուծելու, այնտեղ է ձեւաւորւում հասարակական կարծիքը, մարդկանց արտագաղթը դիմագրքից այն է, ինչ պէտք է վարչակարգին, իշխանութեանը, եւ այլն։
մտածում եմ, գուցէ սա միայն հայաստանի մասին չէ, ու գուցէ նախապաշարմո՞ւնք է։
եթէ չլինի դիմագիրքը կամ օդնոկլասնիկը, արդե՞օք սա կը նշանակի, որ մարդիկ առցանց այլեւս չեն շփուի։ թէ՞ որ մարդիկ կը փնտրեն առցանց շփման նոր ուղիներ, ձեւեր։
ու այնժամ, գուցէ դիասպորայի, կամ, աւելի հետաքրքիր, նոր՝ թուիսթերի պէս նախագծերը ստանան իրենց կիրառուած լինելու շանսը, որն երեւի թէ այդպէս էլ դեռ չեն ստացել։
#համացանց #խօսքի֊ազատութիւն #ազատութիւն #թուային֊գաղութացում #քաղաքականութիւն #այլընտրանք #շփում #ինտերնետ #չգիտեմ