մտածեցի, էս արհեստական բանականութեան դարաշրջանում, կարող ես ասել՝ գեներացրու ինձ կայծակ, մի հատ էլ, մի հատ էլ, մի հատ էլ, այ էս մէկը լաւ ա։
ու էլ աւելի ա արժեւորւում իսկական բռնած կայծակը։ ժապաւէնի վրայ։
որովհետեւ իսկական ա։
#իրողութիւն #իսկական #կայծակ #աբ #չգիտեմ #ֆոտօ
երէկ ռուսական տեսանիւթ էի դիտել, ուր լրագրողները ադրբեջանի կողմից գնացել էին ծիծեռնավանք՝ էնտեղ անց կացուող կրօնական միջոցառում նկարելու համար։ կարծես իրենց տարել էին այլ լրագրողների հետ։
միջոցառումն իմ հասկանալով լրիւ քաղաքականացուած էր՝ նպատակ ունէր շեշտելու, որ ծիծեռնավանքն, ինչպէս եւ այլ հայկական յուշարձաններն ադրբեջանում՝ աղուանական են, ոչ թէ հայկական։ նոյնիսկ ալիյեւի պրես֊կոնֆերանսից հատուած կար, ուր դադիվանքն էր այլ անունով ներկայացնում, ու կրկին, որպէս աղուանական վերապրուկ։
իսկ ո՞վ էր անց կացնում աղուանական կրօնական արարողութիւնը՝ ուտիների աղուանական եկեղեցին, որ հիմնել են 2003֊ին։ փնտրեցի, ո՞ւր են ապրում ուտիները, ոնց որ հիմնականում նիջ գիւղում, բաւական հեռու։ իրենց յատուկ բերել հասցրել էին ծիծեռնավանք, զի ադրբեջանում ինքնաբուխ ոչ մի բան չի արւում։
էդքան ծեծուած թեմա ա, բայց ահաւոր տխուր ա։
նաեւ շուշու համար ա շատ ցաւում պարբերաբար։ դէ էդ ա, նոր իրողոթիւն ա։ :/
#ծիծեռնավանք #ադրբեջան #վանք #պատմութիւն #աղուանք #իրողութիւն
մարդու մօտ վիճակ ա լինում, երբ իրան պէտք ա հումանիտար օգնութիւն։ ոչ ռազմական։ ոչ դաւադրական։ պարզապէս հումանիտար՝ ականազերծում, կաթի փոշի, դեղորայք։
պէտք չեն խոսակցութիւններ այն մասին, որ պատերազմը լաւ բան չի։ կամ անհրաժեշտ ա։
զուտ պէտք ա օգնութիւն։ զի պատերազմը իրողութիւն ա։
#օգնութիւն #կարիք #իրողութիւն
մոսկուան էլ խարաբ եղաւ։
#իրողութիւն
զի օսիրիսը կտրուած էր իրականութիւնից, ու հաշուի չէր նստում իրողութիւնների հետ։ յետոյ, երբ աչքը ստացաւ, կարողացաւ հաշուի նստել։ https://www.youtube.com/watch?v=wuhpaWsbFuU իսկ հհկ֊ն մէկ ա հաշուի չի նստում։ որովհետեւ իրենք ինքնակամ կոյր են։ #քաղաքականութիւն #օսիրիս #իրողութիւն
մի հատ յօդուած կար այն մասին, որ մարդիկ լաւ չեն կարողանում հաշուի նստել իրողութիւնների հետ։ իսկ նստել ու հաշուելը կօգնէր պատկերացնել այդ իրողութիւնները։
ասենք եթէ ինչ֊որ գործի մէջ ներդրում ես անում, կարելի ա հաշուել, որ կայ մի կէտ, որից յետոյ էլ քիչ հաւանական ա, որ դա ստացուելու ա, ու էդ կէտին երբ հասար, լաւ ա թողնես գնաս այլ գործի մէջ ներդրում անես։
հա, կարող ա շարունակես ու ստացուի, բայց էդ շատ շատ շատ քիչ հաւանական ա։
իսկ մարդիկ ինչքան շատ ներդրում են արել, այդքան էլ աւելի շատ են ուզում շարունակել նոյն տեղում ներդրում անել։ որովհետեւ չեն հաշւում։ իրենց մտածողութիւնն ա տէնց։
#մարդիկ #մտածողութիւն #մաթեմ #իրողութիւն հա ու նաեւ #յարաբերութիւններ
նարէկ սարգսեանը տշուեց։ (: զի իրողութիւն ա փոխուել։
յ․ գ․ «զի իրողութիւն ա փոխուել» աւարտով գրառումների շարք անելու #տրամադրութիւն։ #իրողութիւն
այս «բոլոր անոնց…» ուղերձն այնքան կտրուած ա մեր քաղաքական ու իմ անձնական իրողութիւններից։
ու մօտը՝ դուխովն ա, երկուսին էլ։
ի՞նչ տիեզերք, ի՞նչ միգամածութիւններ։ ինչ դեբիլ պէտք ա լինել։
#իրողութիւն #միգամածութիւններ #դուխով