շատ կարեւոր ա ինձ համար չաթում կախուած մնալը։
չաթեր կան, որ չեմ հասցնում կարդալ, բայց կախուած մնում եմ։
ինչի՞՝ նախ իհարկէ յոյս կայ որ կը ստացուի կը կարդամ։
բայց ամենակարեւորը՝ որ հասանելի լինեմ, որ ես կամ։
եթէ հարց լինի ինձ հետ կապուած՝ կը բզեն, կը զգամ։ ես այնտեղ եմ իրենց համար։ որ կապ լինի։
ըստ որում՝ ոչ թէ նոյնիսկ կապ էս կամ էն մարդու հետ՝ այլ հէնց կապ չգիտեմ ում հետ էն հանրային սենեակում։
ես զգացի որ դա կարեւոր ա, երբ հանրային սենեակներից անհետանում էին մարդիկ, ում պահի տակ ուզում էի բան պատմել։ կամ հարցնել։ ու զգում էի՝ չկան։ յետոյ գալիս էին, ասում էին՝ շատ էր աշխատանքը։
ու ես այնտեղ եմ, ես կամ իրենց համար։
բայց ցաւում եմ, որ ես, չնայած այդքան ցանկութեան լինելու՝ չկամ իմ իրական ընկերների համար։
ու չէ, նրա համար չի որ «ես տեքը աւելի եմ կարեւորում քան յարաբերութիւնները», ինչպէս նշեց նախկին ընկերս։ նաեւ տեքը չէ՝ ազատութիւնը։ ու նրա համար չէ որ իրենք դէ տեք մարդիկ չեն՝ չեն ջոկում, չեն «կարում»։ լիքը ծրագրաւորողներ կան էդ իրական մարդկանց մէջ, որ երեւի կանէին, եթէ ուզէին։
բայց ընդհանուր ընկալումն ա՝ սա ա դախ կամ կտցրած, սրա համար առանձին յաւելուած չենք պահի։ ի՞նչ աշխարհ կայ այդ «յաւելուածի» հետեւում, որը յաւելուած չի, այլ հաղորդակարգի մասին ա՝ չի էլ հետաքրքրում։
ու դէ, շատ ցաւում եմ, որովհետեւ եթէ մի քիչ այլ աշխարհ լինէր ու իրենք լինէին այլ աշխարհի գեներացուած մարդիկ, ոչ թէ այս՝ լրիւ այլ ձեւ կը լինէր։ ես իրենց չեմ մեղադրում՝ մարդիկ միջավայրից շատ կախուած են։ ես էլ։
բախտս էլ ա բերել, շաաաատ շատ յանգամանքներում, որ էսպէս ստացուեց ու էսպէս մարգինալացայ՝ չկարողացայ չմարգինալանալ։
բայց ինչեւէ։
մինչ։
#ազատութիւն #ապակենտրոնացում #համացանց #յարաբերութիւններ #մարդիկ
ես հասկացայ, որ հանգուցեալ ջոբսի հետ մարդիկ յարաբերւում են։
ամէն մէկն իր կերպարն ա ստեղծել ջոբսի, իր պատկերացրած ջոբսն ա։
մէկը գրել էր՝
«ահ, ինչ վատ ա որ ջոբսը չկայ, միւս կողմից էլ, լաւ ա չկայ ու չի տեսնում էս ահաւորութիւնը աշխարհի՝ ուր բլոքչէյններն ու էնէֆթիներ են վխտում»։
չգիտի, որ թէ ջոբսը (իմ պատկերացրած) զգար փողի հոտ՝ էնէֆթի էլ կը ծախէր էփլի խանութում։ առաջինը կը լինէր։
ապա ասելու էիք՝ ահ, մեր ջոբսը ամենավեհն ա։ զգա՛ց էլի, առաջի՛նը սկսեց վաճառել։
#յարաբերութիւն #պատկերացումներ #յարաբերութիւններ #ջոբս #էփլ #նֆթ #էնէֆթի #անկապ
ուզում եմ պատմել, սա նաեւ մեզ ա վերաբերւում, դաշնեզերքում եղած մարդկանց՝
ամն֊ում մի հետազօտութիւն են անում, ուսանողական հանրակացարաններում բնակուողներին հարցաշարեր են տալիս լրացնելու՝ կրօն, քաղաքական հայեացքներ, սոցիալական կարգավիճակ, ամէն ինչ։
ու նաեւ հարցնում են ով ում ընկերն ա, ու ով ում թշնամին։
պազրւուեց՝ ոչ մի յարաբերակցութիւն չկայ թէ ով ա ում ընկեր կամ թշնամի բացի նրանից ով որտեղ ա ապրում։
հարեւաններն են եղել էն մարդիկ, որ ամենալաւ ընկերներն են, ու հարեւաններն են եղել էն մարդիկ, որոնց տանել չէին կարողանում։
միայն այդ յարաբերակցութիւնը։
յարաբերակցութիւնը, իհարկէ դեռ չի նշանակում որ պատճառա֊հետեւանքային կապ կայ, բայց ամէն դէպքում հետաքրքիր ա։
#յարաբերակցութիւն #հետազօտութիւն #յարաբերութիւններ #ընկերութիւն
իթ իմ յարաբերութիւններին շատ վնասում ա սոշըլհոմը՝ ես չեմ կարողանում լայքել մարդկանց գրածները, ու իրենք չգիտեն իմ հիացմունքի մասին, ու ես չեմ կարողանում տարածել գրառում, որը շղթայի մէջ առաջինը չի։
ու մարդիկ չգիտեն իմ դրական եւ գերդրական վերաբերմունքի մասին, նոյնիսկ յաճախ չգիտեն, տեսե՞լ եմ գրածը։
ու երեւի եթէ շատ լինէին սոշըլհոմ օգտագործող մարդիկ, հաղորդակցութեան որակը դաշնեզերքով մէկ կը նուազէր։
#համացանց #հաղորդակցութիւն #յարաբերութիւններ #կապ #կապեր #մարդիկ #լուծում #նախագծում #մինիմալիզմ #դաշնեզերք #սոշըլհոմ #ապակենտրոնացում #ծրագրակազմ
լայֆ տիպ՝
եթէ ինչ֊որ մէկի հետ խօսում էք, ով ձեր պարտնեօրի հետ լաւ ծանօթ ա, ու ինչի մասին ասես չէք խօսել այդ ինչ֊որ մէկի հետ, պարտնեօրի անունն էլ նշէք, մի բան իրանից էլ ասէք։
զի այլապէս ես որ ամաչում եմ հարցնել իրանից, բա ո՞նց ա, կամ ասել՝ բարեւի։
վախենում ես՝ կարող ա բաժանուել են, անյարմար վիճակի մէջ դնես։
բայց եթէ չեն բաժանուել՝ էդ պարտնեօրին թէ ասի, դիցուք, ինձ տեսել ա, նա էլ կասի՝ բա ո՞նց ինձ չի բարեւել, ինձնից չի հարցրել։
մի բան ասէք, մարդ եղէք։ որ լռելեայն ընդունենք որ բաժանուել էք։ (:
ու տէնց։
#յարաբերութիւններ #անկապ
լիբրէլանջի էպիզոդ կար սպամի հետ պայքարի մասին։
տարբեր լուծումներ էին դիտարկում՝ ըստ բովանդակութեան, կամ ըստ վարկանիշի։
մի լուծում էլ են առաջարկել, որ ըստ իրենց աւելի լաւն ա՝ դա անձնական քարտուղար ունենալն ա։ քարտուղարը չի թողնում որ քեզ հասնի ոմն էրիկի զզուելի գրածը, զի դու չես ուզում այն ստանալ։
ու ես մտածեցի որ շատ կարեւոր ա զզուելի գրածը ստանալ ու իմանալ էրիկը ոնց ա քեզ վերաբերւում, թէկուզ եւ էն գնով, որ տխրես մի պահ իր գրածից։
ու ինձ թւում ա պէտք ա սովորենք տխրել մարդկանց գրածներից, մենք էդպէս ենք ձեւաւորուել, ու մեր յարաբերութիւններն են էդպիսին՝ մարդը ոչ նրբանկատ իրան կը պահի՝ չենք գնայ ակտիւ շփման, կը հասկանայ որ սխալ ա արել, եւ կը փորձի ուղղել այն՝ կը շփուենք, ու այլ ձեւ պարզապէս չեմ պատկերացնում։
#համացանց #դաշնեզերք #սպամ #նամակագրութիւն #յարաբերութիւններ
ես, գուցէ գիտէք, շատ եմ սիրում չաթեր։ եթէ չեմ մասնկացում, ապա պատմութիւնը կարդում եմ։ բայց եւ գտնում եմ որտեղ կարող եմ արտայայտուել։ չաթերով ես իմանում եմ տարբեր մարդկանց կարծիքներ, ուղէղս կապերը փոխում ա, գտնում եմ նոր հետաքրքիր յօդուածներ, որոնց յղում են լրիւ այլ բեքգրաունդ ունեցող մարդիկ, ընկնում եմ դրանք կարդալով։ կարճ ասած՝ ահաւոր զարգացնող ա ու հաւէս։
հաւէս ա նաեւ երբ կարող ես մասնակցել եւ արտայայտուել։ էլ աւելի հաւէս ա երբ գտնում ես հետաքրքիր կամ արդէն պարզապէս ունենում ես ծանօթ մարդիկ, որ ողջունում են, երբ մտնում ես սենեակ։ որ հարցնում են, էս ուր էիր կորել։
վաղուց չեմ նկատել չաթ, ուր ինձ կոմֆորտ չէի զգայ։ ու նոր երկու օր առաջ յիշեցի, որ մթնոլորտը որոշ հայկական եւ ռուսական ֆորումներում բաւական ճնշող էր։
ստիպուած յիշեցի՝ երբ վերջերս ջաբեր չաթերի ցանկերով անցնելիս, որոշեցի նաեւ կպնել մի քանի ռուսալեզու չաթի։ փորձառութիւնս լաւը չէր։
չաթերից երկուսում ինձ հա ողջունում էր քափչա՝ ստիպում էր ամէն ռեքոնէքթից, եւ ամէն սարքից գնալ քափչա հաւաքել։ ես դեռ ընդամէնը ուզում էի կարդալ, առհասարակ ալարում եմ ռուսերէն ստեղնաշար միացնել, մտածում էի դեռ կարդամ, տեսնեմ հոգեհարազատ մարդիկ կա՞ն, հետաքրքիր քննարկումներ ինձ համար կա՞ն, որ յետոյ մտածեմ։
բայց էդ կարդալը միայն արդէն բարդ էր՝ պահանջում էր հա քափչա։ չաթերից մէկից ապաբաժանորդագրուեցի, միւսից արդէն ուզում էի, հերթական անգամ քափչա ստանալուց, երբ ինձ էնտեղ գրեցին՝ թէ եթէ չես ուզում ստանալ քափչա, արի քո կոդից ցոյց տուր, հանենք։
ես սկզբից մտածեցի՝ նորմալ ա, օրինակ էլեկտրոնիկայի ֆորում կար, ուր մտնելու համար ստիպում էին պարզ քափչա լուծել, իսկ դրա համար պէտք էր օհմի օրէնքը, օրինակ, իմանալ։
ու ասի՝ դէ սա, կամ սա։ ասին՝ հմ, ծանօթ լեզուներ չեն։ մի այլ բան տուր։ ասի՝ սա՝ ու տուեցի տաս տարուայ կոդ որ պասկալով ա գրուած։ ու ես սպասում էի որ կասեն՝ դէ հա, իրական մարդ ես, օկ, արի շփուենք, բայց սկսուեց կոդիս քննադատումը։ որը էլի վատ չի, նայած ոնց ա մատուցւում ու կատարւում։
օրինակ, սկսեց նրանից, որ էսինչ մեկնաբանութիւնը անգլերէն ճիշտ չեմ գրել։ իսկապէս, անգլերէն ճիշտ չէի գրել։ յետոյ գտաւ իմ քոմենթը, ուր ես գրել էի if - then - else֊ի կողքը՝ «աւաղ պասկալը elsif չունի»։ ու ասաց՝ «դու, ըստ երեւոյթին, գաղափար էլ չունես ինչ ա…» ու մի ռուսերէն արտայայտութիւն, որ չգիտէի ինչ ա։ նայեցի՝ ընդամէնը pattern matching֊ը նկատի ունէր։ օկ, ոնց որ գաղափար ունեմ, բայց ես ի՞նչ, հիմա պիտի իրան ասեմ՝ գիտե՞ս, ես լա՛ւն եմ, ես ունե՛մ գաղափար դրանից։ ու լռեցի։ յետոյ տեսաւ որ էդ ռեպօն նաեւ դեբիանի մաս ունի ու գրեց չաթում՝ «տղէրք, հլը բռնէք սրան, ինքը կարում ա դեբիանի փեքեջինգ անել»։
սա ոնց որ դրական բան էր, բայց կարելի էր այլ ձեւ ասել։ կարելի էր ասել՝ վոու, մենք սրանից թոյլ ենք, մեզ օգտակար կը լինես։ ոչ թէ «բռնէք սրան» ասենք։
էդ ուշ գիշերով էր, ու շփոթուել էի, գնացի քնելու։ միւս օրը վերլուծեցի՝ մտածեցի՝ շատ նման ա որ մարդն ինքնահաստատւում էր։ ու ինքնահաստատւում էր որպէսզի համոզի ինքն իրեն, որ լաւն ա։ զի չնայած ակնյայտօրէն ահագին բան սովորել ա՝ բայց խորքային համոզմունք որ լաւն ա՝ չունի։ գուցէ նրանից որ սիրուած երեխայ չի եղել։ գուցէ դպրոցում են նեղել։ չգիտեմ։
իհարկէ, կան վեհ մարդիկ, որ շատ ծանր մանկութիւն են ունեցել, բայց կարողացել են շատ լաւ մարդիկ դառնալ։ գուցէ դրանով էլ են շատ վեհ, որ կարողացել են յաղթահարել այդ վիճակը։ բայց եւ կայ շատ մարդ որ չի յաղթահարել։
ու առհասարակ, ես նկատել եմ ու ձեզ հետ կիսուեմ՝ եթէ մարդը փորձում ա լաւը երեւալ (կապ չունի, գուցէ եւ ձեր աչքում) նրանով որ ցոյց ա տալիս ուրիշները ինչ վատն են՝ հեռու մնացէք էդ մարդուց։ իրան չէք ուղղի, իսկ ձեր կեանքի որակը վատանալու ա։
ու այո, յիշեցի որ վաղո՜ւց էդպիսի մարդկանց հետ չեմ բախուել։ որ տեսնումէ ի նման վարքագիծ (որպէս ընթերցող) մի 15-20 տարի առաջ՝ ռուսական չաթերում ու ֆորումներում։ մտածեցի՝ ինչքան հաւէսն ա անգլալեզու չաթերի մթնոլորտն այսօր։
միայն այսօր չէ՝ երբ կարդում ես ութսունականների եւ իննսունականների usenet քննարկումները, ոչ մէկ ոչ մէկի չի նուաստացնում։ ոչ մէկ աւելի լաւն իրան չի զգում ուրիշի հաշուին։
ունեն էդ կուլտուրան։
յիշեցի, որ միակ տհաճ փորձառութիւնս մի քանի տարի առաջ այն էր, որ մի ծրագրաւորման լեզուի սենեակում, այդ լեզուի ստեղծողը ինձ երկար բարձում էր նրանով ինչ յանճարեղ են իր մտքերը։ ու էդքան վատ չէր, զի մի տեսակ հաստատում էր կորզում ինձնից, որ նա լաւ ա մտածել։ ու չնայած դա ծանր ա, ու միշտ չի որ համամիտ ես, իսկ քեզնից ուզում են՝ միւս կողմից՝ դա նուաստացնող չէր։ այդ չաթ էլ մի քանի անգամ էլ մտայ, տեսայ էդ տղայի հետ չի լինում, ու էլ չմտայ։
ու նոյնիսկ դա շատ աւելի լաւ փորձառութիւն էր քան էն ինչ երէսեցի էս քանի օր առաջ՝ այդ կոնկրետ ռուսական չաթում։
ընդամէնը սա էի ուզում պատմել։ ու ուղերձը տալ, որ լաւ չի, ցածր ա լաւը երեւալ այլ մարդկանց հաշուին։
դէ մինչ։
#չաթ #մարդիկ #յարաբերութիւններ #համացանց #պատմութիւն #անկապ
մարդկային յարաբերութիւններում ահաւոր կարեւոր ա այն, ինչ ես դու ուզում տալ, ու արդե՞օք էդ էն ա ինչ միւսն ուզում ա ստանալ, ու ինչ ես դու ուզում ստանալ, ու արդե՞օք էդ էն ա ինչ միւսն ուզում ա տալ։ նմանապէս՝ ինչ ա նա ուզում տալ՝ արդե՞օք էդ էն ա ինչ դու ուզում ես, ու ինչ ա նա ուզում ստանալ՝ արդե՞օք էդ էն ա ինչ դու հաւէսով կը տայիր։
#յարաբերութիւններ #մարդիկ
ես շատ ուշ եմ ունեցել առաջին յարաբերութիւն։ իմ շրջապատի «նորմալ» մարդկանցից մի տաս տարի ուշ։
ինձ թւում ա, պատճառներից մէկն այն ա, որ ես չգիտակցուած, չձեւակերպուած զգացողութիւն ունէի, ջոկել էի, որ յարաբերութիւնը էմոցիոնալ ուժեղ ներդրում ա։
ու եթէ այն տապալուի՝ էմոցիոնալ դատարկութիւն ա գալու։ զի սպառուել ես, ու շատ բարդ ա՝ կրկին փորձելը։
գուցէ ես դա զգացել եմ, զի կորցրել եմ շո՞ւն։ չգիտեմ։
իսկ ինչի՞ պիտի չտապալուի՝ պատահաբար չի որ սովորաբար առաջին յարաբերութիւնները չեն ստացւում՝ մարդիկ իրենք իրենց դեռ չգիտեն, իրենց պահանջները չգիտեն, իրենց մտքով էլ չի անցնում ինչ կարող են երէսել, որի հետ օկ չեն լինի, կամ էլ՝ պիտի ժամանակ անցնի, որ ջոկեն, որ գուցէ նեղմիտ են, ու այդ նոյն բանի հետ յիմարութիւն ա օկ չլինելը։
եւ դա ոչ միայն ռոմանտիկ յարաբերութիւններին ա յատուկ՝ ինչքա՜ն շատ ա լինում, երեխաներն իրար հետ լաւ են, խաղում են, իսկ երբ մեծանում են, ձեւաւորւում, տարբեր ձգտումներ են ունենում, իրար կապող բան աւելի քիչ են ունենում, ու տէնց հեռանում են։ վաղ ռոմանտիկի ժամանակ էլ՝ ձգտումները դեռ պարզ չեն, արժէքները դեռ չեն ձեւաւորուել, եւ ամէնը կարող ա անհամատեղելի լինի։
ու յարաբերութեանը գնալը՝ ահաւոր համարձակ քայլ ա։ որի համար, երեւի եւ պէտք ա այդ ուժեղ եւ որպէս կանոն բաւական անհիմն՝ սիրահարուածութիւնը։
նաեւ, երեւի բոլորս էլ նկատել ենք՝ այն մարդիկ, որ աւելի զարգացած են՝ աւելի բարդ են սիրահարւում։ ի՞նչը պիտի ձգի, որ, պարզ օրինակ՝ չէ՞ք կարողանալու այն յօդուածը քննարկել, զի նա այդ յօդուածը ոչ կարդացել ա, ոչ էլ կարող ես համոզել որ կարդա՞յ։ եւ ինչի՞ համոզել՝ թող նա իր ձեւով լինի, ու իրեն հարազատ մարդկանց գտնի։
ու ֆիլմերում էլ՝ մարդիկ սովորաբար անկապ չեն գնում յարաբերութիւնների՝ դա այդպէս ստացւում ա։
միւս կողմից՝ յարաբերութիւն չփորձելով՝ քեզ էլ չես հասկանում, չես իմանում քեզ՝ յարաբերութեան մէջ։ ու յարաբերութեան համար հմտութիւններ չես ունենում։
ու այդպէս մարդիկ դատապարտուած են էմոցիոնալ ներդրումների շարքի, սպառուելու, վատ լինելու, յետոյ կրկին փորձի, յետոյ կրկին՝ տապալման, ու այդ ամէն անգամ՝ յուզական սպառուածութեան։ երեւի միակ ելքն որ տեսնում եմ՝ շատ շփուելն ա, շատ ծանօթներ ունենալն ա, որը կօգնի՝ եւ ինքդ քեզ գնահատել, եւ ինքդ քեզ հասկանալ, եւ յարաբերութիւնների հմտութիւններ ձեռք բերել։
մեկուսացուածներն աւելի են հակուած՝ եւ կախեալ յարաբերութիւնների՝ զի իրենց աշխարհում առանց պարտնեօր լրիւ մենակ են մնալու, իսկ դա սարսափելի ա, եւ տոքսիկ յարաբերութիւնների՝ զի բաւական շփման հմտութիւններ չունեն՝ եւ տոքսիկ յարաբերութիւնների մէջ սովորում են մնալ։ չեմ ընդհանրացնում՝ բայց շատ ծանօթ շաբլոն ա։
այդ պատճառով, երեւի, դժուար եմ գնում յարաբերութիւնների՝ զգացել եմ որ չեմ ուզում սպառուել՝ ես այդքան ներուժ չունեմ։ ես իմ հանդէպ հոգատարութիւն եմ համարում՝ իմ՝ յարաբերութիւնների չգնալը։ եւ առհասարակ, ես շատ ոգեւորուող մարդ չեմ։
ինձ «i would prefer not to»֊ն շատ հոգեհարազատ ա։
էսօր էլ չեմ հասկանում նրանց, որ բաւական յաճախ, համարձակ մտնում են նոր յարաբերութիւններ։ ինչ է՛լ ուժ, համառութիւն, հաւատ ունեն։ ո՞րտեղից։
սա, ի դէպ, վերաբերում ա ոչ միայն մարդկանց հետ յարաբերութիւնների՝ ես էմոցիոնալ ջանք եմ դնում եւ աշխատանքի մէջ։ դա վերաբերում ա տան հետ յարաբերութեանը՝ տունն ես յարմարեցնում քեզ, նա ա քեզ յարմարւում։ քաղաքի հետ յարաբերութեան՝ դա էլ ա տունդ, ջանք ես դնում քաղաքի մէջ, մանաւանդ երբ փոքր ա քաղաքը՝ դա տեսանելի ա։
ես շատ զգոյշ եմ սկսում սէրն իրականացնել, նիւթաւորել, ռենդերել։ ու շատ զգոյշ եմ սկսում ներդրումներ անել։
ու առհասարակ՝ բարդ ա մարդ լինելը։ ապշելու կենդանիներ ենք՝ իւրաքանչիւրն ունի սպանիչ ուղեղ, դրսեւորում ա անհաւատալու յատկութիւններ, միւս կողմից՝ կեցութիւնն ա բարդ, յարաբերութիւնները, մի հատ էլ պատերազմներ են լինում։
երբ մարդիկ առցանց վատ են՝ կարող էք ինդքներդ փորձել վիճակագրութիւն հաւաքել՝ յարաբերութիւնների մասին ա հիմնականում։
ծնողներ, ըկներներ, պարտնեօրներ։ ու դէ հազուադէպ են ծայրայեղ դէպքերը՝ մահեր, հիւանդութիւններ։
հիմա, ոնց որ, մի քիչ խելքներս գլուխներս ենք հաւաքել, մի քիչ քիչ ենք պատերազմում։ մի քիչ լաւացրել ենք մեր վիճակը։ զի մարդիկ են, որ չեն կարողանում, պատրաստ չեն լաւ կեանքի՝ պիտի աւելի շատ ուզեն, քան կարող են մարսել, եւ երբեք չզիջեն, «մինչեւ վերջ»։ այդ էլ պատճառներից մէկն ա որ վերջը, բնականաբար, հասնում ա։
ու տէնց։
#մարդիկ #յարաբերութիւններ #կեցութիւն #անկապ
առցանց ժողովների մասին՝ իմ աշխատավայրում մի քանի դէպք ա եղել, երբ ժողովի մասնակիցներից մէկը չիմանալով որ խոսափողը լռեցուած չի, կռիւների մէջ ա մտել ընտանիքի անդամնեիր հետ, գոռգռացել են իրար վրայ, ու առհասարակ մեզ պարզ դարձաւ ինչ լարուած վիճակում են ապրում։
ես ահագին սարսափել էի, առհասարակ բարձր խօսքին սովոր չեմ ու նեղում ա ինձ շատ, անկախ նրանից որ իմ հանդէպ չի։ ու ինձ թւում էր էդ մարդը երբ բացայայտի որ անջատած չէր խոսափողը, վատ կը զգայ իրան, կամաչի, ու տէնց մտադիր էի ցոյց չտալ որ լսել եմ, բայց յետոյ տեսայ որ նա լրիւ օկ էր նրա հետ, որ միացրած ա, ու իր կարծիքով ոչ մի առանձնապէս բան տեղի չի ունեցել, ամէնը ոնց պէտք ա լինի՝ էդպէս ա, նորմալ ա։
#աշխատանք #ընտանիք #յարաբերութիւններ #մասնաւոր #անկապ
ընկերներիցս մէկը դրսում էր սովորում, իր մօտ էնտեղ յարաբերութիւն ստացուեց ռդ֊ից աղջկայ հետ, միասին էին ապրում, ու տէնց։ երբ նա պիտի վերադառնար հայաստան, վիզան սպառուել էր, մնալու ձեւ չունէր, աղջկան առաջարկեց գալ իր հետ։ աղջիկը դէ հազիւ պրծել էր սովէտի վիճակներից, ու յոյսեր ունէր մնալ եւրոպայում, գուցէ տեղափոխուել աւելի հարուստ երկիր, ոչ թէ գնալ նոյն, իր համար, հետխորհրդային տեղերից մէկը։
ու այդ տղան չնայած շատ տխուր էր այդ պատմութիւնից, բայց եւ ինձ ասում էր՝ հասկանում եմ, էշ երկիր ա, մեզ համար նշանակութիւն ունի, նա ո՞ւր գար։
պատերազմի առաջին թէ երկրորդ օրը գնաց կամաւոր։ մի քանի օր առաջ վերադարձել ա, ողջ առողջ ա, ինչի պատճառով շատ ուրախ եմ։ ցուցակները թարմացնելիս իր անունն էլ էի փնտրում, էլ չեմ փնտրի։
բայց ասածս այն ա, որ ինձ թւում ա շատ բնութագրող որ «էշ երկիր» ասողն ա առաջին օրը գնում այն պաշտպանելու, ոչ թէ նա ով «մենք ամենավերջն ենք» վիճակներով ա։
ու որ «հայրենասիրութիւնը» աճում ա ռազմաճակատից հեռանալու չափով։
#պատերազմ #խաղաղութիւն #սէր #յարաբերութիւն #յարաբերութիւններ #քաղաքականութիւն #հայրենասիրութիւն #ռազմաճակատ #սովետ #հայաստան #պատմութիւն #անկապ
գիշերն ուզում էի գրել (հիմա չեմ ուզում)՝ յարաբերութիւնները շէնքի պէս են։
նախ ինչպէս եւ աշխարհում ա՝ լաւ փոփոխութիւնները դանդաղ ու աննկատ են լինում։ վատ փոփոխութիւնները՝ կտրուկ։
էդ իմ ասած շէնքն էլ ա երկար ու դանդաղ կառուցւում, յետոյ լաւ արագ կարելի ա փլել։ մի հատ հարուած ստեղից, մի հատ հարուած էնտեղից՝ եթէ չնորոգել, կամ դրա ժամանակը չի լինում, մի քիչ անց լինում ա որ էդ շէնքում չես ուզում լինել։ մի հատ էլ քամի կամ անձրեւ լինի՝ շրջակայ միջավայրի ոչ բարենպաստ փոփոխութիւն՝ շէնքում չկայ թաքնուելու տեղ, վատ ա։ տէնց վերջում նստում են մի պատի մնացորդի տակ մի քիչ, երեսում վիճակը, ու էլ էդ շէնքից յոյս չկայ։
#յարաբերութիւններ #մարդիկ
նայեցի her֊ը։
թեօդորի նամակներն էին անպայմանական սիրոյ մասին։ իր յիշողութիւններն էին այդ մասին։ իսկ կինը գնաց՝ որովհետեւ պահանջներ ունէր, ու մենք իմացանք հետաքրքիր դետալ՝ թեօդորը նստեցրել էր կնոջը հակադեպրեսանտի վրայ։ յետոյ օլիւիա ուայլդի հետ դէյթ՝ օլիվիան հա, թռաւ դէմքին անկապ հարցով՝ բայց նա էլ անպայմանականի մասին չէր, ակնյայտօրէն։ օլիւիայից թռաւ։ թուում էր թէ կարգիչը եօհանսէնի ձայնով՝ զի չունի մարմին, գուցէ եւ չի ունենայ պահանջներ, եւ վերջապէս մէկը կը սիրի թեօդորին անպայմանական սիրով։ ստեղ էլ չկպաւ՝ յօհանսէնը թռաւ աւելի վեհ եւ ինտելեկտուալ այլ արհեստական բանականութիւնների հետ շփուելու։
թեօդորի ընկերներն էլ բաժանուեցին՝ աղջիկը հիասթափուում էր, որ տղան չի հասկանում արուեստից։
ու վերջում թեօն ու էդ աղջիկը տէնց ռոմանտիկ նստեցին կտուրին, նայեցին քաղաքին։
ու մտածում եմ՝ էդ բնաւ յոյս տուող չէր։ զի մենք գիտենք որ էդ աղջիկն էլ՝ նորմալ մարդ ա, ու անպայմանականօրէն չի սիրի։
էնպէս որ աւելի լաւ ա չփորձեն ու իզուր իրար չտանջեն։
#սէր #անպայմանական_սէր #կինո #յարաբերութիւններ
#կինո #կինօ #մուրակամի #ռուսերէն #լուսագրեր #լուսագիր #տոնի_տակիտանի #իչիկաուա #իչիկաւա #ընտանիք #յարաբերութիւններ
մի հատ էլ այս գրառման հետքերով։
բաւական վաղուց իմ լաւ ընկերն ինձնից խիստ նեղացել էր ու մենք համարեա գրեթէ չենք շփւում։ մենք շփւում էինք մի սեփականատիրական մեսենջերով, ու նա զգուշացրել էր՝ եթէ գնաս, ես հետդ չեմ շփուի։ ես կիմանամ, որ քեզ համար աւելի կարեւոր են գաղափարներ, տեքնոլոգիաներ, քան ընկերութիւնը։
ես չկարողացայ տալ այդ մեսենջերին։ ես գնացի ու ինձ լաւ եւ լաւը զգացի այդ քայլի պատճառով։
ու այսօր մտածեցի՝ գուցէ նա ճիշտ էր։ գուցէ ինձ աւելի կարեւոր են գաղափարներն ու տեքնոլոգիաները՝ բայց դրանք միասին, քան ընկերութիւնը։
չէ՞ որ այդ ես էի որ բոյկոտում էի ծխած տեղերը տարիներով, եւ մեկուսացած եմ եղել իմ ծանօթներից՝ տարիներով։ չէ՞ որ այս ես էի որ 2011֊ին լքեց ֆբ֊ն (մի ոչ երկարատեւ ու բացարձակ ոչ ակտիւ վերադարձը չհաշուած) ու կապս կտրել էի բոլոր֊բոլոր ծանօթներիցս, թողել էի ինձ լրիւ մենակ։ զի ես համարեա գրեթէ չունէի անցանց շփում, ու դէ առցանցն էլ՝ այստեղ էր։ երբեմն սփիւռքում ոչ մէկ չէր գրում, ու ինձ արդէն թւում էր թէ սա անձնական բլոգ ա։ երբեմն ես համարեա գրեթէ միշտ գրում էի այլ հաշուով ու անգլերէն, որ գոնէ մի ձեւ կապ ունենամ։ ես էի, որ գիտէի ինչ վատ ա ազդում անձնական եւ ընկերական յարաբերութիւնների վրայ՝ չունենալ հանրային շփում՝ թէ առցանց, թէ անցանց, բայց ես ինձ այդ հանրային շփումից հանել էի՝ բոլոր սպասուող ոչ շատ դրական յոյզերով լի, բայց սպասելի հետեւանքներով։
երեւի նա ճիշտ էր։ ինձ համար չտալը աւելի կարեւոր ա։ ու եթէ ինձ հետ այլ ձեւ կապ չեն պահում՝ ուրեմն այդպէս էլ կը լինի։
#ազատութիւն #գաղափարախօսութիւն #ընկերութիւն #յարաբերութիւններ #համացանց #շփում #ազատութիւն
այ միկան գրում ա ուժեղ տիպաւորուած լեզուների մասին։
եթէ ունենք ֆունկցիա
PROCEDURE smth(d: dog);
BEGIN
d.bark();
END smth;
ու d֊ն իրականում շուն կամ դրա ժառանգը չեղաւ, ապա էդ ծրագիրը պայթելու ա։ ու օբերոնը որպէս ուժեղ տիպաւորուած լեզու այդ ստուգումը անում ա։ դինամիկ լեզւում ինքդ պիտի մտածես՝ կը պայթի թէ չէ՝ ու քո վրայ լոադն աւելի շատ ա։ զի նէնց չի որ դինամիկ լեզւում չի պայթի։ էլի պայթելու ա։
հիմա մտածում եմ, մենք էլ ենք իրականում փորձում մեր կեանքերը չպայթեցնել։ ու զարգանալով դառնում ենք աւելի ուժեղ տիպաւորուած։ ինքներս մեզ ենք աւելի լաւ հասկանում, ու ձեռք ենք բերում ուրիշներին աւելի լաւ հասկանալու ունակութիւն։
եւ ապա չենք թողնում մեր ֆունկցիան ընդունի մի բան, որը պայթիւն ա առաջացնելու։
այնպէս որ զգօն եղէք դինամիկ լեզուներից օգտուելիս, կամ այլ մարդկանց նոյնականացնելիս։
#ծրագրաւորում #յարաբերութիւններ #զգօն #մարդիկ
ես առաջ լիքը գրում էի այն մասին, թէ այ եթէ կարդացել ես գիրք/դիտել ես ֆիլմ — պահանջ ա առաջանում մէկի, որ այդ գիրքը֊ֆիլմը հետդ քննարկի։
ու դէ շատերի գրածն էլ ա դա՝ ա՛յ, չկա՛յ էդ մարդը, չկա՛յ, ով նոյն բանով ա հետաքրքրուած, որ ընդհանուր բան ունենանք։
ու հիմա, իթ, ջոկում եմ, որ սա իրականում հետեւեալի մասին ա՝
ա — ներգրաւել չվախենալու։ բա ներգրաւի՛ր, ասա՛ գիտե՛ս, հետաքրքիր գիրք ա, կամ կինօ ա, նայի՛ր որ խօսենք։
ու դէ՝ բ — ներգրաւուելու ցանկութիւնից։ որ գնայ նայի։
ու դէ փոխադարձ։
այդ դէպքում յարաբերութիւնները աշխատում են։
ու նաեւ, լսել եմ սէնց մօտեցման մասին, ուր դէ՝ յանկարծ չսովորեմ, չվերցնեմ նոյնը։ յարաբերութիւնները բայ դիզայն սովորելու ու վերցնելու ու տալու մասին են։
ու էդ երեւի հմտութիւն ա։
ու երեւի նրանք, որ չեն կարողանում հաստատել յարաբերութիւններ, ներառեալ ես՝ էդ հմտութիւնից թոյլ են։ բայց սխալմամբ աշխարհին ենք վերագրում դա, կամ դեբիլ շրջապատին, բայր համարեա գրեթէ միշտ էդ այդպէս չի։ երեւի հաստատ։
ու տէնց։
#յարաբերութիւններ #ընկերութիւն #մարդիկ #յարաբերութիւն
ես իմացայ, ինչու դուք պէտք ա բերէք ծանօթներին ջաբեր (ըստ երեւոյթին պիքս֊արտ կամ քոնուերսէյշնսի միջոցով)։ ինձ մօտ հիմա աննախադէպ վիճակ ա՝ ջաբերից լիքը մարդ առցանց։
ու էդ մարդկանց մօտ ես միակ կոնտակտը չեմ։
երբ միակն եմ՝ սովորաբար չեն լինում առցանց՝ մտնում գրում են ինձ երբ պէտք եմ։ կամ էլ թութ են մտնում զուտ ինձ նակակելու համար։
էդ ստեղծում ա անհաւասար յարաբերութիւններ՝ դու երբ ուզես՝ չես գրի, իսկ իրենք երբ ուզեն՝ կը գրեն։
այդ պատճառով, նաեւ որ իսկապէս մնան, ու ես տեսնում եմ արդէն, որ էդ իրատեսական ա, զի լիքը մարդ առցանց տեսնում եմ՝ բերէք ընկերներին ու ասէք, որ բերեն ընկերներին։
ակնյայտ ա, որ բոլորը չեն մնայ, բայց եթէ մարդու մօտ երկու երեք կոնտակտ կայ՝ արդէն վատ չի։ ու արդէն նա քեզ մօտ էլ կը լինի առցանց։
մենք ուոթսափից կամ վայբերից վատը չենք։ եթէ մարդը ուոթսափ֊ֆբ շփւում ա, իսկ մեզ հետ լայեաղ չի անում նորմալ բանով շփուել, էդ իրականում նոյնիսկ վիրաւորական կարելի ա դիտարկել։ բայց, երեւի, պէտք չի։ ում ասես՝ տալիս են, իսկ ստեղ իրենցից բան չեն էլ ուզում բացի շփումից՝ ոչ մի թաքնուած կամ ոչ շարժառիթ, գովազդ, ոչ մի տեղեկատւութեան՝ որպէս ապրանքի պահանջ, ու մէ՞կ ա չի՞ գալիս մարդը։
ու չէ, չի զիջում ջաբերը, համեմատելի լուծում ա։
իսկ ով յայտնւում ա որ գրի՝ մի օր ջնջելու եմ ռոսթերից՝ անյաւասար յարաբերութիւններին սուր րզգայուն եմ։
#յարաբերութիւններ #ապակենտրոնացում #ջաբեր #չաթ #համացանց
https://thepowerofsilence.co/21-stages-of-the-relationship-between-a-narcissist-and-an-empath/
հըբը #սէր #յարաբերութիւններ
մարդիկ չեն հասկանում, թէ ինչ գտած բան ա համայնքից լինելը։ մտածում են, որ որեւէ խմբի չպատկանելը զիլ ա, տպաւորիչ, գրաւիչ, արդարացի, բնական, սովորական։ քուլ։ առանցքային բառն ու չափանիշը՝ քուլ։ տշել, տշուել, տշել, տշուել, ընթացքում ոտքի տակ տալ ու տշել մարդկանց, ում մօտ յետոյ կարելի ա վերադառնալ, զի դէ կապիտալիստ են, հա, բայց մէկ ա էութեամբ, բնութեամբ եւ կեցութեամբ՝ շուն։
եթէ չես սահմանում յարաբերութիւնները, եթէ վախենում ես պատասխանատուութիւնից, ապա ո՞վ ես դու, ո՞վ ա նա, ո՞վ էք դուք։ իսկ մարդիկ, գիտէ՞ք, այո, ուզում են, որ իրենցից չթռնեն, ուզում են, գան, ասեն՝ գնում եմ, բայց չթռնեն։ ու եթէ էդքան սրիկայ ես, որ թռնում ես, ապա՝ գալիս՝ իմանալով, որ գնալու ես, չես մնալու, յետոյ էլի գաս, իմանալով, որ դէ հարիֆ են, 20 տարի կսպասեն լուսնի վրայ, ապա ո՞վ ես դու, ի՞նչ արժանիքների, ի՞նչ աստիճան մարդկայնութեան, ի՞նչ զգացմունքների ու առաջնահերթութիւնների տէր։ ո՞նց ես ուզում քեզ լինի լավ, եթէ բոլորի վրայ թքած ունես, բոլորի՝ էնքան ժամանակ, քանի դեռ քեզ ոչ ապահով ա, ոչ հաւես ու քուլ։
ու ես էսօր ժամերով քայլել եմ լիսի լճի երկայնքով ու Kodak 400 Tri-X֊ը 1600 փուշ արած, առանց վախենալու նկարել շների։ հաճելիօրէն ցուրտ էր, սառը քամի կար։
մարդ եղեք։
#համայնք #մարդիկ #յարաբերութիւններ
աւելացնում եմ #ֆոտո պիտակը։
մի բան էլ ցաւեցնելու մասին։
դէ, նախ ֆիզիկական ցաւից (չնայած եթէ խորանանք, շատ առանձին չեն հոգեւորն ու ֆիզիկականը), ինչի՞ համար ա այն։ դա մեխանիզմ ա, որ ջոկես, թէ սա փուշ ա, մատդ ծակել ա, էլ չկպնես։
ստիպում ա, որ հոգատար լինես քո մասին։
ո՞րն ա հոգեւոր ցաւի իմաստը՝ ասենք, նեղացրիր մէկին, նա նեղացաւ, քեզ ցաւաց, ջոկիր որ վատ բան ես արել, էլ չես ուզում անել։
սրանք են մեխանիզմները։
իսկ մարդիկ շատ շուստրի կենդանիներ են, ու ջոկել են, ինչպէս կարելի ա էքսփլոյտ անել այդ մեխանիզմները։
օրինակ, սովորեն են խոշտանգել։
նաեւ, սովորել են կիրառել հոգեւոր խոշտանգումներ։
եւ խոշտանգումն ըստ էութեան ստոր ա, զի, դէ, էքսփլոյտ ես անում այլ բանի համար նախատեսուած ձեւը։
ասածս ինչ ա՝ եթէ ֆիզիկական խոշտանգումներից խուսափել չէք կարող, ապա հոգեւորից կարող էք։
զի դո՛ւք էք զգում։
հասկացէ՛ք, որ ձեր հանդէպ ստոր են վարւում, որ դա հոգեւոր բռնութիւն ա, ու վատ մի զգացէք։
եւ արդե՞օք ուզում էք ներքաշուել սադո֊մազո դրամաների մէջ։
մէղկ չէ՞ք։
արդե՞օք չարժի աւելի հոգատար լինէք ինքներդ ձեզ հանդէպ։
ու տէնց։ #խոշտանգում #բռնութիւն #հոգատարութիւն #մարդիկ #յարաբերութիւններ
այն, ինչ անում են այդ խեղճ հայ դեռահասների ծնողները, շատ նման ա նրան, ինչպէս են վարւում կայսրութիւնները։
դէ ծնող֊երեխայ յարաբերութիւններն ահագին սիմբիոտիկ են, բայց աստիճանաբար դադարում են այդպիսին լինելուց, նախ երեխան ջոկում ա, որ առանձին ա, յետոյ մեծանում ա, գիտակցում ա իր առանձին պահանջներն ու շահերը, եւ այլն։
ու պահ ա գալիս, երբ, գուցէ շատ պատրաստ չի տնտեսապէս անկախ լինել, բայց արդէն անկախութեան հոգեւոր պահանջ ձեւաւորուած ունի։
այստեղ կրկնեմ, որ անկախութիւնն ու ազատութիւնը այլ են՝ գուցէ քեզ ազատ թողնեն անել այն, ինչ քեզ պէտք ա, բայց դու դրանով անկախ չես լինի, զի քեզ թողել են։
եւ ինչիպիսի՞նն ա ծնողների արձագանքն այդ իրողութեանը՝ անկախութեան պահանջին։ ցաւ են ապրում, գիտակցում են, որ կորստի վտանգ կայ։ եւ վարւում են լրիւ կայսրութիւնների պէս՝ պատասխանում են ցաւով ցաւին։
սկսում են ճնշել։ ու ինչի՞ն են հասնում ճնշումով։
դէ, հիմնական երկու տարբերակ ա լինում։
կամ կոտրում են այդ էրեխեքին։ ու դրանք երբեք չեն մեծանում ու այդպէս կոտրուած ապրում են։
կամ չեն կարողանում կոտրել։ բայց ապա, այդ իրենց յարաբերութիւնները միեւնոյն ա, անդառնալիօրէն փչացած են։ յիշէք, ինչպիսին ա վրաստանում ռուսերէնի կարգավիճակը։
իսկ քիչ թէ շատ նորմալ յարաբերութիւններ պահելու միակ ճանապարհը՝ առանց մարդուն կոտրելու, որը, աստուած, ինչի՞ պիտի ուզես, չէ՞ որ երեխադ ա, միակ ձեւը՝ աջակցելն ա իր անկախութեանը։ ու գնահատելն ա, որ, երեւի, շատ չես փչացրել, որ նորմալ մարդ ա մեծանում, անկախութեան պահանջով, ինքնուրոյն լինելու ցանկութեամբ։
դրա բոլոր հետեւանքներով։ ու ընդունել հետեւանքները։
ու տէնց։ #անկախութիւն #կայսերականութիւն #քակաքականութիւն #յարաբերութիւններ #ազատութիւն
ուրիշների հիանալի յարաբերութիւնները, դրամաները, սիրահարուածութիւնները, շատ օգտակար ա դիտարկել՝ առողջութեան համար, ոչ մի պոեզիա։
զի պարզ ա դառնում, որ դէ, դեբիլ ա, ի՞նչ ա գտել, ասենք դրա մէջ, որ տէնց սիրահարուած ա։ ու դէ ակնյայտ ա դառնում քեզ, որ դէ, ձեռքի տակ, նոյն աշխարհից մէկին պէտք ա գտնէր, ու դէ, կպնէր։ զի էդ ա ձեւը։ ու հա, բա պէտք ա դեբիլ լինէր։ բա ի՞նչ։
ու որ այլ տեղ ապրէր, այլ միջավայրում լինէր, ուրիշին կը կպնէր։ մի ուրիշ դեբիլի։ ու էլի էդքան ուժեղ։ ու էլի էդքան երջանիկ կը լինէր, երբ լաւ ա, ու էդքան կը տառապէր, երբ՝ ոչ այնքան։
ու հա, զի էդ ա ձեւը։
ու հասկանում ես, որ դէ, դու էլ ես դեբիլ, ու դէ դեբիլավարի են քո երջանկութիւններն ու տառապանքները, կանխորոշուած քո կեցութեամբ։ զի երբ էդքան ծիծաղելի ա կողքից, նշանակում ա, որ դու էլ ես էդ ձեւ ծիծաղելի։ ծիծաղելի, ոչ թէ հեգնելի, ծիծաղելի՝ ոնց որ քիւթ շունը կարայ ծիծաղելի լինի։
ու դէ, հանգիստ էլի։
հանգիստ։
ու կարեւոր ա այդ հանգիստը գնահատել։
հանգիստ ձեզ։
#սէր #յարաբերութիւններ #հանգիստ
մի ֆրանսիական ֆիլմ կայ, որը բոլորը համարում են շատ պոպսա ու շատ դեբիլ ֆիլմ։ իսկ ես սիրում եմ։
ու ինձ թւում ա, իրենք չեն ջոկում։ իսկապէս։
օրինակ, այնտեղ հատուած կայ, երբ տղան հանդիպում ա իր ուսանողական ժամանակուայ «սիրուն», ու տէնց կրկին փորձում ա իրան կպցնել։ նա հիմա ապրում ա մի ճարտարապետ աղջկայ հետ, բայց դէ չի դիմանում։
ու տէնց, տալիս ա էդ իր «սիրուն» իր նոր սկսած գրքից էջեր։ ու էդ աղջիկը, դէ չի հասկանում՝ ինչի՞ իրան։ ու դէ կարդում ա։
ես ասում էի՝ որ չեմ ուզում ցոյց տալ լիքը բան ինչ սիրում եմ, էն մարդկանց, ով գրեթէ համոզուած եմ, որ չեն գնահատի։ ասենք, արդե՞օք իմաստ ունի տալ հելեն լեւիթի նկարները (երէկ էդ սխալն արեցի), կամ էս երաժշտութիւնը, եթէ դէ, պէտք չի։ պահանջուած չի։ կասի՝ հա, դէ, նկարներ են։
կամ էլ եթէ քո նկարներն են, տաս, իսկ նա դէ չի հասկանում, ինչի՞ ես էս շէնքը նկարել։ դէ շէնք ա։ հա, ի՞նչ։ ու տէնց ի՞նչ ասի։ ասի՝ հաւէս նկարներ են։
ու այդ ֆիլմում, այդ հին աղջիկը, տէնց կարդում ա իր տուած թղթերը, ասում ա՝ քուլ ա։ ապրես։ շարունակիր։
ու այդ տղան ասում ա՝ էդ ամէնն ա, ինչ դու ինձ ուզում ես ասե՞լ՝ քո՞ւլ ա։ ու նա ասում ա՝ դէ հա, ի՞նչ ասեմ։ հաւէս ա։
ու դա, ասենք, շատ կարեւոր մաս ա ֆիլմում։ ու ոչ մէկ չի ջոկում, ինչքան կարեւոր ա։
ու ինչքան մեզ պէտք են մարդիկ, ով մեզ կը հասկանան։ ու ում մենք ենք պէտք։
ու սա նոյնպէս այդ պահանջուած լինելու մասին ա։
այն մասին ա, արդե՞օք այն, ինչ ես կարող եմ տալ՝ պէտք ա։ թէ՞ պէտք ա էն, ինչ ես չեմ կարող տալ։ իսկ այն, ինչ կարող եմ՝ պէտք չի։ եթէ պէտք չի, ի՞նչ եմ ես այստեղ անում։ ինձ առաւել եւս չի պէտք։ ու նաեւ, եթէ ես կարող եմ սա անել, արդե՞օք ուզում եմ, արդե՞օք հաճոյքով կանեմ։ ասենք, եթէ ասեն՝ թէ էս կայքը ֆլեշ ցոյց չի տալիս, իսկ ինձ պէտք ա էս կայքով առցանց կինոներ նայել — ես հաճոյքով չեմ օգնի։ ես տէնց, ստիպուած, գուցէ օգնեմ։ իսկ բաներ կան, որ ինձ կպնում են։ ու ես հաճոյքով կանեմ։
զի այ դա ա ինչ եսկարող եմ առաջարկել։ (ու հա, էդ շատ ուրոյն չի, ահագին գալիս ա էն մշակոյթից, որին պատկանում ես։ ասենք էն մարդը ամէնը կը լուծի ջաւայով, իսկ ջաւայով ամէնը չես լուծի։ նա ուղեղի օկծ ունի, ու դէ տէնց մարդ ա։ իսկ էն մարդն ամէնը կը փորձի լուծել լիմբո֊ով։ ու դէ լիմբո֊ն էլ ամէն տեղ չի աշխատում, մարգինալացուած ա։ ու այստեղ այլ խնդիրներ են)։ ու ինձ պէտք ա անպիտան չզգալ, ու որ պահանջուած լինի ոչ այլ բան, այլ հէնց իմ առաջարկածը։ ու այնքան ակնյայտ ա, որ մեզ այդպիսի մարդիկ են պէտք։
լաւ, էս ուղերձն էլ տամ, զի հոգատար եմ․ ու եթէ, ինչպէս ձեզ թւում ա, ձեր ուզած մարդիկ ձեր կողքին չեն, ապա դա նրանից ա, որ իրենք ձեր ուզած մարդիկ չեն։ ուրեմն դու, հէնց դու, իրան պէտք չես։ կամ էլ պէտք չես։ քո արձագանքը, քո մեկնաբանութիւնը, քո ընկալումը, կամ քո կիսուելիքը։ ու էդ չարութիւնից չի։ էդ մարդն էլ չար չի։ հա, շուկայի եմ բերում, լաւ եմ անում։ պատկերացրէք, որ կաթ վաճառողը ձեզ ատէր, որովհետեւ դուք կաթ չէք առնում։ կամ մի պահ առաք, ու էլ չէք ուզում։ զի ջոկել էք, որ մածուն էք սիրում։ նեղանալու բան կա՞յ։
#յարաբերութիւններ #մարդիկ #կինո
իթ «ձմեռ պապերը» ընդամէնը մի արտայայտութիւն են նրա, ինչպէս են մարդիկ յօրինում դեբիլ հեքիաթներ, ու ուզում են մինչեւ վերջ դրանց հաւատալ։
պատկերացնենք մի դեռահաս, ով տառապում ա, զի չեն տուել ռոմանտիկ տապալում ա ապրում։
նա իրան վատ ա զգում, որ այն, իր պատկերացրած հեքիաթային «վայրը»՝ յարաբերութիւնը՝ հասանելի չի, չի լինի։ ու ուժեղ էլ տառապում են, խեղճերը։ զի հաւատում են այդ հեքիաթին։
իսկ եթէ տապալում չի, այլ ստացւում ա, ու դէ, իհարկէ, հեքիաթը չի, ասում են՝ «ես հասկացայ որ էդ նա չի», զի դէ, բա իհարկէ, նա ռեալ մարդ ա, ու կապ չունի պատկերացրած աշխարհների հետ։ բայց դէ նա ա մեղադրւում, որ նա չի համապատասխանել, մտքով չի անցնի, որ պատկերացումն ու ակնկալիքներն են ոչ իրատեսական։
ու էդ նոյնն ա, երբ մարդիկ խօսում են լեզուի մաքրութեան մասին։ ու ասենք, չեն սիրում «լօքշ» բառը։ լսեն քեզնից, կասեն՝ էս ով ես, ո՞նց դու կարող էիր։
իսկ լեզուն այնպիսին ա, ինչպիսին կայ, որովհետեւ, ասենք այդ «լօքշ» բառը, մարդկանց կպնում ա։ կպնում ա, ինչպէս կպնում են ռոուլինգի, կամ մարտինի, կամ քինգի գրքերը։ որովհետեւ ինչ֊որ բաներ կան դրանց մէջ, որոնց պատճառով մարդիկ այդ գրքերին անտարբեր չեն։
ու մեմեր կան, որոնք մարդկանց կպնում են։ ու մարդիկ դրանք օգտագործում են։
ու մտքով չի անցնի, չէ՞, ասել, էս ի՞նչ մեմեր էք օգտագործում, ճիշտը էս ձեւ արտայայտութիւն օգտագործելն ա։
ու այդ ամէնի արդիւնք՝ մարդիկ փախնում են։ միշտ։ փախնում են աշխատանքից, համալսարանից, յարաբերութիւնից, ու աւաղ՝ երկրից՝ զի իրենց պատկերացրած հեքիաթը անպայման եւ պարտադիր որեւէ տեղ գոյութիւն ունի։
մի պահ կը մտածեն, որ եթէ դեռ չեն գտել, ապա ոչ թէ նրանից ա, որ չկայ, այլ նրանից ա, որ դա հայաստանում չի։ ու կը գնան՝ ով ուր՝ «սովորելու», աւտոստոպով աշխարհը նուաճելու, թմրադեղի «թրիփեր»֊ով շրջելու, եթէ ձեւ ունենային՝ տիեզերք, միայն թէ գտնեն այն, ինչ, չգիտես ինչի, այնքան համոզուած են, որ պէտք ա լինի։
ու տէնց մարդիկ փախչում են, փախչում են, փախչում են։
ու իթ էդ մեր մշակոյթի թերացումն ա։ մենք նախընտրում ենք մարդկանց կերակրել ձմեռ պապերի մասին հեքիաթներով, ոչ թէ իրական ընկերութեան ու իրական յարաբերութիւնների մասին գրքերով ու ֆիլմերով։ մենք պահում ենք երեխաներին նէնց, որ իրենք հաւատան հրաշքների, ու յետոյ ֆրուստրացուեն, որ ամէնը շուրջը դրան չի համապատասխանում։
ու տառապեն։
ու տէնց։
#սէր #յարաբերութիւններ #հեքիաթ #փախուստ #իրականութիւն #լեզու #մարդիկ #մշակոյթ #միշտ
ու մարդիկ նաեւ յաճախ չեն բաժանւում, կրկին լոգիստիկական խնդիրների պատճառով։
զի էդքան խնդիր ա պէտք լուծել, որ աւելի հեշտ ա չբաժանուել։
ու երբ ամուսնանում են, ընտանիքները նէնց են անում, որ իրենք էդ լոգիստիկական խնդիրներն ունենան։
ասենք ետմ֊ից էլ անցաւ դուրս գալ չի լինի արդէն։ բայց էդ չի նշանակում, որ պէտք չի մի օր։
#լոգիստիկա #յարաբերութիւններ
ես ունեցել եմ՝ քուլ, խելացի, կրեատիւ, զարգացած, եւ ընդհանուր արժէքներ կիսող մօտ մարդիկ, ումով ես հիանում էի։
ու իթ չարժէր ներդրումներ անել իրենց հետ յարաբերութիւնների մէջ։
զի հասկանում եմ, որ ամենակարեւորն այն ա, արդե՞օք նա կամեցող ա քո նկատմամբ։
արդե՞օք նա իսկապէս կամեցող ա ու ուզում ա քեզ լաւ լինի։
թէ՞ արգելուած թեմաներ կան, թէ՞ սրանից իր հետ պէտք չի խօսել, թէ՞ նա կը նեարդայնանայ քո քաղաքական մտքերից, կամ կը խանդի, եթէ ասես ում ես հաւանում, կամ գոնէ ում հետ կուզէիր փորձել ընկերանա՞լ։
ես ուզում եմ ասել, որ մի աղջիկ կայ, ում ընկերս եմ համարում, ու նա երեւի երբեք շատ մօտ ընկեր չի եղել։ նոյնիսկ երեւի հեռու ընկեր ա։ ու երբ յարաբերութիւն ունեցաւ, էլ աւելի քիչ սկսեցինք շփուել, բնական ա։
ու նէնց չի, որ մեր մէջ վայբեր չկային, ու մենք իրար չենք հաւանել։
բայց երկուսս էլ անկեղծ կամեցող ենք իրար հանդէպ։ ու երեւի, երբ հնարաւոր ա, հոգատար։
իթ որովհետեւ իսկապէս հասկանում ենք իրար, կամ ուզում ենք հասկանալ։
ու ես ուրախ եմ, եթէ/երբ իր/իրենց մօտ լաւ ա, ու նա էլ միշտ֊միշտ կամեցող ա իմ հանդէպ։
եղել ա, որ մեր մէջ եղածը կարելի էր դէյթ բառով նկարագրել, եղել ա, երբ ես կամ նա գնացել ենք ինչ֊որ բանի, որը կարելի ա դէյթ բառով նկարագրել։ եղել ա, որ ես իրեն դէյթի եմ ուղեկցել, իսկ նա իր դէյթից թռել եկել ա ինձ մօտ։
ու նա երբեք չի խուճապել, թէ ինչ կը լինի, եթէ ես մէկին հաւանեմ, ու ես երբեք չեմ խուճապել, թէ ինչ կը լինի, եթէ նա։
ու էդ քիչ հաւանելուց չի, էդ պարզապէս մարդավարի վերաբերմունք ա։
ու ես էնքան չեմ ուզում քուլ, խելացի, կրեատիւ մարդիկ, եթէ իրենք թքած ունեն իմ վրայ, կամ գոնէ կամեցող չեն։
պարզապէս շուտ պէտք ա ջոկէի, ու իրենց վրայ ժամանակ չվատնէի, գոնէ որովհետեւ դա այնքան էլ արդար չի։
ու տէնց։
#ընկերութիւն #մարդիկ #յարաբերութիւններ #արդարութիւն
վերջերս մէկը յուշեց, թէ յարաբերութիւնները սիմբիոտիկ բան են։ երբ քննադատում էի, դրանք ինչ ձեւ են լինում։ նկատի ունէր, դէ ըստ սահմանման էլի։
ու ուզում եմ ասել, թէ ինձ նէնց ա դուր գալիս, երբ գոնէ սիմբիոտիկ տեսք չունեն։ երբ, ասենք, երկուսին տէնց միասին տեսնում են այսստեղ֊այնտեղ, ու իրենք տէնց հպարտ ու արժանավայել են, ու մենակ, ու ձեռք չեն բռնում, զի տէնց չեն մեռնում առանց դրա։
#յարաբերութիւններ
աստուատ, բայց իսկապէս, սքոթ պիլիգրիմն ունի փոյնթ՝ այդ խեղճ նոր ընկերը կամ ընկերուհին պէտք ա կռուի ու յաղթի նախկիններին։ քո միջի նախկիններին։
#յարաբերութիւններ
— ես ուզում էի որպէս աջակցութիւն։ — ինձ չի թւում որ մեր էքսերն ունեն մեր աջակցութեան կարիքը։ այլապէս իրենք չէին լինի մեր էքսերը։
#յարաբերութիւններ #զրոյց
մէկն ասում էր, տարիներ առաջ, թէ այ, սա ու սա եկել էին էն խնջոյքին իրենց զոյգերով, իսկ ես չէ, ու երեւի, ասում էր, իրենք աշխատել են լիքը, որ տէնց լինի, իսկ ես չեմ աշխատել։
ու ինձ թուաց մի անգամից երկու սխալ բան ասաց։
ա — կարեւոր չի ով ոնց ա ինքնացուցադրւում եւ ում առաջ։ կարող ա իրականում շատ վատ ա իրան զգում։ կարեւորը ոնց ես քեզ զգում էդ յարաբերութեան մէջ, կամ առանց դրա, ոչ թէ արդեօք եւ ինչպէս կարող ես այն ցոյց տալ։ կամ ոչ այն։ ու կարող ա դու քեզ աւելի լաւ ես զգում առանց, քան իրենք՝ հանդերձ։ իրականում, ամենայն հաւանականութեամբ, այդպէս էլ կայ։
բ — ինձ չի թւում, որ տէնց վիզ դրած աշխատել ա պէտք։ կամ լինում ա, ընկերանում էք, հաւէս ա, լաւ էք զգում, կամ չէ։ աշխատելը չուզելով ա, իսկ յարաբերութեան դէպքում ինչ անում ես, հաւէսով ես անում։
#յարաբերութիւններ
մի հատ յօդուած կար այն մասին, որ մարդիկ լաւ չեն կարողանում հաշուի նստել իրողութիւնների հետ։ իսկ նստել ու հաշուելը կօգնէր պատկերացնել այդ իրողութիւնները։
ասենք եթէ ինչ֊որ գործի մէջ ներդրում ես անում, կարելի ա հաշուել, որ կայ մի կէտ, որից յետոյ էլ քիչ հաւանական ա, որ դա ստացուելու ա, ու էդ կէտին երբ հասար, լաւ ա թողնես գնաս այլ գործի մէջ ներդրում անես։
հա, կարող ա շարունակես ու ստացուի, բայց էդ շատ շատ շատ քիչ հաւանական ա։
իսկ մարդիկ ինչքան շատ ներդրում են արել, այդքան էլ աւելի շատ են ուզում շարունակել նոյն տեղում ներդրում անել։ որովհետեւ չեն հաշւում։ իրենց մտածողութիւնն ա տէնց։
#մարդիկ #մտածողութիւն #մաթեմ #իրողութիւն հա ու նաեւ #յարաբերութիւններ
գիտէ՞ք բայց որն ա իսկական օբյեկտիֆիկացնելը։ էդ տղաների ոչ picky լինելն ա։ էդ տղաների ցածր պահանջներն են՝ տղաների ով ասում են որ «կանացի քնքշանքի պահանջ ունեն», տղաների, ում էդքան կարեւոր չի, թէ էս աղջիկը ինչ ա հագնում, թէ ինչպէս ա գրում, ինչ ա արել իր կեանքում, ոնց ա մեկնաբանում քաղաքական իրողութիւնները, եւ ինչ կարծիքի ա իսրայէլա֊պաղեստինեան հակամարտութեան մասին (էս վերջինն արդէն ինքնահեգնանք էր)։
բայց լուրջ։ ու ի․ թ․ դրա արմատները կենսաբանութեան մէջ են, որ աղջիկներն են picky, ոչ թէ տղաները, բայց ամէն դէպքում, օբյեկտիֆիկացնելը էդ ձեր «հանդուրժող» լինելն ա, ինչ ա թէ աղջիկ ա։ դեբիլ ա նա, յետո՞յ ինչ որ աղջիկ ա։ բայց էդ ձեզ չի հետաքրքրում, քանի որ դուք «հանդուրժող» էք ու «լիբերալ», ու «նեղմիտ» չէք։
ու ես էսպէս գրում եմ, քանի որ ահաւոր մենակ եմ ինձ զգում ու չհասկացուած, ոչ մէկին չգիտեմ տղաներից ով ինձ հետ կը համաձայնէր։ տենց։ #սէր #յարաբերութիւններ #աղջիկներ
այսպէս արձագանքեցի երբ մէկն ասաց որ կարծես սիրահարւում ա, ու այդ գործընթացը վերահսկելու ու վետո դնելու կարիք ա զգում։
ես հիմա այսպէս եմ վերաբերւում։
մարդն ունի սոֆթուեր ու ծրագիրը հիմնականում այնպէս ա գրուած, որ քեզնից շատ կախուած չի, որոշ մարդկանց կպնում ես։
էդ քո հիմնական յատկութիւններից ա, նաեւ հիմնական յատկութիւններից ա չկպնել, երբ բաւարարուած ես եւ լաւ յարաբերութիւն ունես, էլ ինչի՞ կպնես։
ու քանի դեռ (while լուփ ա) դու լաւ յարաբերութիւն չունես, դու կպնելու ես մարդկանց։
դու էդ լուփի մէջ ես։
ես շատ եմ մտածել այստեղ այնտեղ անաւարտ պատմութիւնների եւ պարտաւորութիւնների մասին։ ինձ էլ ա շատ բարդ ու խճճւում եմ ու բոլորի առաջ մեղաւոր ինձ զգում։
բայց խնդիրն այն ա, որ չնայած, գուցէ որոշ մարդիկ կարող են դատողական վերաբերուել իմ վարքագծին, իրենց մօտ էլ ա նոյն սոֆթուերն աշխատում։ իրենք էլ են while loop֊ի մէջ լինում, ու էդ մարդկային յատկութիւնն ա այդպէս լինել, ու այդպէս կպնել։
ու այո, երբեմն ծրագիրը քրեշ ա լինում։
բայց էդ ա ծրագիրը։
արդե՞օք ճիշտ ա մտնել exe֊ի մէջ ու կոդը փոխել, ու փորձել ուղղել գետը այլ կողմ։ գուցէ լաւ ստացուի, իսկ գուցէ չփոխելը, այլ փոխելը բերի կործանարար արդիւնքների։
ես այսօր նախընտրում եմ չխառնուել։
ու չստիպել ինձ ոչ մի բան։
սոֆթ ա, հարդ ա, աշխատում ա։
ես ինքս էլ չեմ հասկանում ոնց ա աշխատում որ խառնուեմ։
այն ինչպէս եմ ես ռացիոնալիզացնում ձգտումներս, գուցէ բնաւ կապ չունի իրականութեան հետ։
այնպէս որ լաւ ա ձեռք չտալ։ ու մարդկանց մեծ մասն այդպէս էլ ապրում ա։ ու ես պէտք ա քառասուն դառնայի որ ջոկէի։
#մարդիկ #յարաբերութիւններ
իթ այն որ հհկ֊ն պէտք ա քուէարկեր մեր թեկնածուի համար, էդ ոչ միայն այն համար ա պէտք, որ օրէնքով լինի, ու ասենք դրսի պետութիւններն էլ խնդիր չունենան ճանաչել նոր վարչապետին, այլ եւ որովհետեւ եթէ ասենք երկու հոգի խօսում են չաթում, ու մէկը պէտք ա գնայ գործ անի, կամ քնի, ապա նա չի կարող միակողմանի դուրս գայ այդ յարաբերութիւնից ու գնայ, նա լաւ ա ասի այն մէկին, որ նա էլ համաձայնի։ գուցէ չուզելով, այլ հաշուի նստելով իրողութեան հետ, բայց նա էլ պէտք ա մասնակցի ու համաձայնի։
#քաղաքականութիւն #յարաբերութիւններ
անդորրին էի մեկնաբանում ու յիշեցի ինչպէս էր պետերսոնն ասում որ բոլոր յարաբերոոթիւնները թերափեւտիկ են, իսկ եթէ յարաբերութիւնը թերափեւտիկ չի, ապա յարաբերութիւն չի։
ու մտածեցի, որ թերապեւտիկ լինելու նախապայմանը զրոյցն ա, ու հետեւաբար լուռ յարաբերութիւնները շատ աւելի քիչ հաւանական ա որ լինեն թերափեւտիկ։
#յարաբերութիւններ
այն, ինչ եղաւ հհկ֊ժողովուրդ յարաբերութեան մէջ, նման ա նրան ինչ յաճախ ա լինում վատ յարաբերութիւններում՝ մի կողմը զանազան պատճառներով բաւական չի արտայայտում իր դժգոհութիւնը, իսկ միւս կողմը, մասնաւորապէս նոյն պատճառով, չի կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը։
օկ, գուգլ, է՞լ ինչքան եմ ես կարող չարաշահել այս յարաբերութիւնը։ սա հանդուրժեցին, սա չնկատելու տուին, իսկ հիմա՞, իսկ հիմա՞, ու տենց մի պահ ա գալիս, երբ լրիւ ՅԱՆԿԱՐԾԱԿԻ ու ԱՆՍՊԱՍԵԼԻ պարզւում ա որ ինչ֊որ մէկը մերժուած ա, քանի որ միւսը քայլ արեց։
#յարաբերութիւններ
ես հասկացել եմ, որ ինձ շատ բարդ ա լինել ընկեր, կամ գոնէ լաւ յարաբերութիւնների մէջ նրանց հետ, ում հետ ես չունեմ հանրային շփում։
մարդիկ, ըստ որում յաճախ մի բան շփոթում են։ հակադրում են ֆէյսբուքը, կամ սոց․ ցանցերը առերես շփմանը։
իսկ առերես շփումն իրականում սոց․ ցանցում շփման զուգահեռ չի՝ այն մեսենջերում շփմալ զուգահեռ ա։
իսկ սոց․ ցանցում շփման զուգահեռը՝ փաբն ա, սրճարանն ա, փողոցն ա, հրապարակն ա։ հանրային վայրն ա։
երբ դու շփւում ես մարդու հետ դէմ առ դէմ, կարեւոր չի՝ իրական կեանքում, թէ վիրտուալում, դու գիտես նրան ընդհանուր առմամբ այնպէս, ինչպէս նա ուզեցել է քեզ ներկայանալ։ իհարկէ, նա չի կարող լիքը բան թաքցնել, ու խօսքից լիքը բան պարզ ա, բայց միեւնոյն ա, դու իրան գիտես այնպիսին, ինչպիսին նա քեզ հետ ա։
երբ դու ունես իր հետ հանրային շփում, դու ունես աւելի ամբողջական պատկեր՝ դու տեսնում ես, ինչպէս ա նա մեկնաբանել այն ստատուսին։ դու տեսնում ես, ինչն ա իրան կպնում, ինչն ա իրան հունից հանում, տեսնում ես ինչ մեկնաբանութիւն ա նա լայքել, ու ում ա քծնում, ասենք։ դու իրան տեսնում ես աւելի լայն կոնտեքստում, ու տեղեկացուած ես լինում, հնարաւորինս, իր ու իր միջավայրի հաղորդակցութեան մասին։ որից շատ բան ա պարզ լինում իրական մարդու մասին, արժէքների մասին, համոզմունքների մասին, հակուածութիւնների մասին։
բացի դրանից, ես ուզում եմ անել պնդում, որ հանրային շփումը՝ զարգացնում ա։
ու հանրային շփումը ձեւաւորում ա հանրային կարծիք, կամ կարծիքներ։ եթէ մենք առանձին֊առանձին ունենում էինք ամէն մէկս մեր վարկածը որեւէ մի, ընդհանուր ասեմ՝ պատմութեան, մասին, ապա հանրային քննարկումների ժամանակ այդ կարծիքներն իրար հետ մրցում են, ու ձեւափոխւում, վերջնականապէս ձեւաւորելով գնահատականներ եւ մի քանի կարծիք, որ ընդունուած են այս հասարակութեան կողմից։
շատ ցայտուն օրինակ ա մարտի մէկը։ երբ ես 2008֊ն եկայ հայաստան, ես հանդիպեցի եղածի զանազան գնահատականների եւ ինտերպրետացիաների հետ։ արդէն 2011֊ին, երեւի թէ, ընդհանուր գնահատական տրուած էր, եւ հանրային կարծիքը մարտի մէկի մասին ձեւաւորուած էր։
ու մեր յեղափոխութեան մէջ էլ հանրային շփումը մեծ դեր ա ունեցել։ որպիսի յեղափոխութիւնը յաջողեր, եւ մարդիկ համախմբուէին, պէտք էր, որ մի շարք հարցերի շուրջ լինէր ձեւաւորուած հանրային կարծիք։ իսկ ո՞րտեղ պէտք ա այդ կարծիքը ձեւաւորուեր, եթէ ոչ հանրային վայրերում՝ իրական եւ, շատ աւելի էֆեկտիւ, երեւի՝ առցանց։
ես ինքս իմ վրայ զգում եմ, որ որոշակի ձեւի զարգացում ես ստացել եմ, ասենք վիքիի յօդուածներ կարդալուց, բայց որոշակի զարգացում ես ստացել եմ տեղական, եւ, աւաղ աւելի յաճախ, դրսի (աւաղ, քանի որ ինքս եմ ինձ մեղադրում) համայնքներում, ինչպիսին են ռեդիթը, ասենք։
ու ես տեսել եմ այդպիսի մարդկանց, ով ասենք չունի հանրային շփում (չնայած կայ ֆբ֊ում), ու լրիւ մնացել ա իր իննսունականներին ձեւաւորուած պատկերացումների եւ արժէքների տակ։ ինքը չի փոխուել, այդ ամէնը կարծրացել ա իր մէջ։ ու ես ահաւոր վախենում եմ տենցը լինել։
ու ես հասկացել եմ, որ եթէ ես չունեմ մարդու հետ հանրային շփում, ես ոչ միայն իր ամբողջական պատկերը չունեմ, ես ոչ միայն իր հետ ընդհանուր միջավայր, աշխարհ չունեմ, ես նաեւ, եթէ իմ էքսկլիւզիւ շփումը լինում ա այդ մարդու հետ, զրկում եմ ինձ զարգանալու զանազան հնարաւորութիւններից, որովհետեւ ես հանրային շփման պակաս եմ զգում։ եթէ այդ մարդն էլ ունի հանրային շփում, ապա դուք երկուսդ կարող էք հանրային շփուել, ու ունէք երկուսդ էլ ժամանակ հանրային վայրում, ոչ իրար նուիրուած ժամանակի հաշուին։
իսկ այդ հանրային ժամանակը պէտք ա, անհրաժեշտ ա զարգանալու, ու ափ թու դէյթ մնալու համար։
նաեւ, ինչպէս նշեցի, դա նոյն աշխարհում ապրելու մասին ա։ իր բոլոր հետեւանքներով։
ու ինձ թւում ա, մօտ յարաբերութիւն՝ ինձ շատ մօտ, ինձ շատ կպնող, ինձ շատ հետաքրքիր մարդու հետ, ընկերական թէ ռոմանտիկ, դէ ոչ թէ հնարաւոր չի, բայց շատ թերի ա, եւ նախապէս ունի խնդիրներ, եթէ մենք չունենք նոյն վայրերում հանրային շփում։ ու չեմ ասի որ այդպիսի յարաբերութիւնը հեռանկարային չի, կասեմ որ այդպիսի յարաբերութիւնը շատ խնդիրների ա բերելու։ իսկ ես ինձ զգալու եմ աւելի կտրուած զարգանալու միջոցներից, զգալու եմ կարծրանալու ու չզարգացած մնալու վախը։ #յարաբերութիւններ #շփում #համայնք #ընկերութիւն #զարգացում #հանրային_շփում
երէկ հաւաքին մի աղջիկ տեսայ, նա ընկեր ունի քանի տարի ա, ու ես իրան շատ հեռուից հեռու գիտեմ ու շատ գրաւիչ ու լաւիկն ա ինձ թւում։ չէ էդ թոյլ ա ասուած։
էն մի քանի, երեւի երե՞ք, աղջիկներից ա, որոնց ուղեղս էդքան ուժեղ արձագանքում ա։ յիշում եմ, տարիներ առաջ ընկերուհուս հետ աչաջուրում էի, նա էլ՝ իր ընկերոջ հետ, ես տենց հա իր վրայ շեղւում էի, ու վերջը ինչ֊որ բաներ կոտրեցի, աղմկեցի, գցեցի, ընկերուհիս էլ մեկնաբանեց՝ թէ բա տենց ա լինում որ աղջիկների վրայ ես շեղւում։
տենց երէկ մօտեցայ իրեն, ու զգացի որ եթէ սովորաբար նորմալ կարողանում եմ զրոյց բացել, ստեղ չեմ կարողանում, կախում ա, բան չես կարողանում ասել։ ոնց որ դեռահաս լինես։ ու մենք յետոյ միասին գնացինք, ու զբօսնեցինք, ու նա շատ յուզիչ էր, ու շատ հեշտ էր շփւում հետս, ու տարբեր բաներ էր պատմում, իսկ ես նայում էի իր վրայ ու կէսը չէի հասկանում, որովհետեւ պատկերն ու ձայնը լողում էին, ու ես նայում էի իր աչքերի մէջ, ու գիտէք, էդ լաւ էլիի երգը աչքերի մասին ոչինչ ա, ոչ մի ձեւ կապ չունի ու չի արտայայտում ինչ կարող ես զգալ որոշ աչքերից։
ու երեւի տենց աղջկայ հետ ա «պէտք» լինել, ով էդքան կախում ա, էն երեքից մէկն ա, ու ում ուղեղդ էդ չափ արձագանքում ա, որովհետեւ այլապէս աւելի լաւ ա իրենց չտեսնես, ու իրենց գոյութեան մասին չիմանաս, ու խնդիրն էլ այն ա, որ հա, կարող ա շատ լաւ աղջիկ ա, շատ յուզիչ ու բարի, ու ի դէպ, յուզիչը շատ կարեւոր ա, արդեօք ուղեղդ յուզւում ա, երբ ընկալում ա իրեն, իր յոյզերն, իր պատմածները (պատմածներն արդէն այլ մակարդակ ա, աւելի բարձր), ու հարց ա, ինչքանո՞վ լաւ կարող էք բարձր մակարդակում լեզու գտնել, իրար հասկանալ, ինչքանո՞վ կարող ես այդ շփումից բաւարարուած լինել լոնգ թերմ, ու եթէ դա էլ լինի՝ էդ ֆանտաստիկա ա, ու երեւի տենց մարդիկ գրեթէ չկան, որ իրենց բախտն էդքան բերի։
ու տենց վերջում նա նստեց աւտոբուս ու գնաց, իսկ ես գրեթէ 20.000 երէկ քայլել եմ։ ու էդ շատ օգտակար ա նաեւ քո երաժշտական կոլեկցիան լաւ իմանալու համար։ #աղջիկ #յարաբերութիւններ #քաղաք
ես էլի յարաբերութիւնների մասին եմ, բայց դէ ինչ անեմ, հա, ասում եմ, էական չի իրականում ով ա ում թողնում, որովհետեւ դա մէկ ա լուզ֊լուզ խաղ ա, ու երկուսն էլ պարտւում են էդ խաղի մէջ։ #յարաբերութիւններ
մարդիկ հակուած են մտածել, որ ֆէյս թու ֆէյս շփումը՝ մօտ ա, մօտիկացնում ա, մօտ մարդկանց միջեւ ա։ այլինչ, երբ ես քո հետ խօսում եմ մէկը մէկի, ես միայն գիտեմ դու քեզ ինչպէս ես ինձ ներկայացնում։ ես այլ բան քո մասին չգիտեմ։ ես չգիտեմ դու ոնց ես ուրիշների հետ, ինչ են իրենք կարծու մասին, ոնցն ես դու իրականում, ոչ թէ քեզ ներկայացնում հէնց ինձ։
այդպիսով հանրային շփումը, լինի առցանց թէ անցանց՝ ընդհանուր միջավայրը կարող ա հիմք լինել իրար աւելի լաւ ճանաչելու, ու ընկերութեան, քան մէկը մէկի հետ պրիւատ շփումը՝ չաթով թէ խոհանոցում, կարեւոր չի։
#յարաբերութիւններ #շփում
մէկն ասում էր, ամենավատը բարձր սպասելիքներով յարաբերութիւն սկսելն ա։ թող, ասում էր, ցածր սպասելիքներ լինեն։ չգիտեմ է, եթէ սպասելիքներ առանձնապէս չունես, էլ ինչի՞ ես սկսում։ #յարաբերութիւններ
երբ մերժւում ես, մի բան կայ, որը հանգիստ կարող ա քեզ պահել, դա այն ա, որ մարդը ընտրում ա, ու ընտրում ա ոչ քեզ, ուրեմն դու չես իրականում իրան պէտք, ու ուրեմն քո յատկութիւնները չեն որ իրան պէտք են։ ու էդ հաւէս ա, դէ եթէ ես չեմ, լաւ ա, ես էլ չեմ ուզում յարաբերութեան մաս լինել որտեղ ես պահանջուած չեմ, հէնց ես, հէնց իմ յատկութիւններով, ես ինձ անպէտք եմ զգալու, չպահանջուած։
#յարաբերութիւններ
մէկ էլ ուզում եմ ասել իմ սահմանումը ընկերութեան որն ա։ երբ դու պէտք ես մարդուն, նա քեզ պինգում ա, ու դու իր հետ հանդիպում ես։ առանց նախապէս պայմանաւորուելու։ ասենք, իմ պարզապէս լաւ ծանօթն այսօր ինձ ցերեկը գրել ա, թէ գիտես, ես խնդիր ունեմ, ուզում եմ հոգեհանգստի գնալ, բայց ինձ կոմֆորտ կը զգայի ոչ թէ ասենք սենց այլ քո հետ գնալ։ ու ես ասացի իհարկէ, ու չեղարկեցի պլաններս, ու մենք գնացինք միասին քաղաքից դուրս բաւական հեռու։
ու ասենք ես կարող էի ասել՝ չէ, կներես ու տարբեր պատճառաբանութիւններ՝ պէտք ա աշխատեմ, լաւ չեմ քնել, պայմանաւորուած եմ, ինձ պէտք ա սա անել, նա անել, բայց էդ ամէնը կարեւոր չի իրականում ընկերութեան մէջ։ ու չնայած մենք ընկերներ չենք, բայց էդ քայլը ընկերութեան մասին ա։ ու ես իրեն ասացի որ էլի ինձ բզի քանի որ էդ իմ համար ընկերութեան մասին ա ու թող չքաշուի։
իսկ ես ընկեր չունեմ այն առումով, որ տենց մարդ չկայ, ում ես կարող եմ բզել ու հանդիպել անկապ, չնայած նա զբաղ ա լինելու, ու իրան հաւէս ա հիմա վաննա ընդունել բայց քանի որ ես բզեցի նա ուրախ կը լինի չեղարկել իր վաննան։ կամ իր վաղուայ քննութեանը պատրաստուելը։
մի աղջիկ կար, ինքը քննութիւններին էր պատրաստւում, ասում էր՝ էսօր չեմ դուրս գալու, բայց յետոյ անպայման դուրս էր գալիս, չէր դիմանում, ինձ տեսնում էր։ էդ շատ յուզիչ էր։ ու էդ ճիշտ ա հէնց ընկերութեան մասին չի, բայց ընկերութիւնը յարաբերութեան անհրաժեշտ բայց ոչ բաւարար ենթաբազմութիւն ա։ #ընկերութիւն #յարաբերութիւններ
ես բոլորին ռոմանծիկ ոլորտում պարտուել եմ, ի վերջոյ ես եմ մերժուել, եթէ նոյնիսկ յուսահատութիւնից թուլութիւն եմ ունեցել ու անկեղծ չեմ եղել, այլ փոխարէնը խաղացել եմ, յետոյ մէկ ա խոստովանել եմ, ու ստացել ինձ հասանելի չէ, կներես֊ը, կամ էլ ոչ մի բան չեմ ստացել, քանզի արհամարհուել եմ։
ու ուզում եմ ասել, գիտէք, խիղճ ա պէտք ունենալ, մարդ լինել ու չտանջել ու ասել այդ չէ, կներես֊ը, կամ ասել՝ չէ, կներես, յարաբերութիւն եմ սկսում, կամ չէ, կներես, հաւեսդ չունեմ, կամ չէ, կներես, սկսել եմ, կամ մի բան, չլռել։
ես էլ կասեմ՝ արդար ա, ժողովուրդ, խաղացէք, քանզի գիտեմ որ ես եմ մեղաւոր ու արդար ա։ ու տենց։
սա էլ ձեզ օսկար օֆերման https://soundcloud.com/galicha/oskar-offermann-fluffer , լսէք։ #լսելիք #յարաբերութիւններ #խիղճ #չէ_կներես #արդարա #չէկներես #արդար_ա #խաղացէք #սէր
մի հատ աղջիկ ինձ մի անգամ երեւի կծել ա, չգիտեմ, երբ տեսել ա աղջիկներով եմ հետաքրքրւում, ասել ա ինչ֊որ տիպա՝ «նորմալ ռեփրոդաքթիւ բիհէյւրր», ու դա ինձ նեղել ա։
ուզում եմ բացատրել, ոնց եմ ես դա մեկնաբանում։ ինձ թւում ա, երբ տենց են ասում, ահաւոր արժեզրկում են էն ինտելեկտուալ ու էմոցիոնալ սոֆթուեր շերտը, որ մենք ունենք, ձեռք ենք բերել երբ ձեւաւորւում էինք որպէս մարդ։ երբ կարդում էինք ու թէկուզ յիմար կինոներ էինք նայում։
որովհետեւ մարդիկ պատմութիւնների կենդանիներ են։ ու իրենք յօրինում են պատմութիւններ ու հաւատում են այդ պատմութիւններին։
ու մենք յօրինել ենք յարաբերութիւններ, մենք յօրինել ենք հեքիաթներ, ու ռոմանտիկա, ու երբ տենց քեզ գցում են ցեխը նման «ռեփրոդաքթիւ» արտայայտութեամբ, էդ քեզ մարդ էակից, ով ունի սոֆթուեր ու հաւատք ինչ֊որ գուցէ յօրինուած բաների, գցում ա կապիկի մակարդակ, ով զուտ բազմանալու ռեֆլեքսներ ունի։
այո, ի վերջոյ մեզ մօտ էս ռոմանծիկան կարող ա աշխատել որպէս բազմացման մեխանիզմ։ բայց չէ՞ որ մենք հաւատում ենք յիմար պատմութիւններին, չէ՞ որ մենք ունենք մի մեծ մշակութային շերտ, նոյնիսկ քեարթերը, ով ունեն իրենց «սիրոյ» սահմանումը, ու առհասարակ բոլոր մարդիկ ունեն իրենցը, իրենք էլ ունեն որոշակի մշակութային շերտ իրենց պատմութիւններով ու արժէքներով։
ու առաւել եւս երբ դու քեզ դասում ես կապիկից տարբեր, էդ ցաւոտ ա։ ու հա, ես գիտեմ որ սեքիւր վարքագիծը էդ ծիծաղելն ա, բայց ուզում եմ բացատրել ինչի ա շատ չոր, ատելութեամբ լի, լուզերա֊աբիժնիկական թւում էդ ապտակը, էդ արտայայտութւնը։ ու ինչի ա դա հակահումանիստական, անմարդկային, ու ստորացնող։ #սէր #յարաբերութիւններ
եթէ ամերիկացիների ես կարդում, երբ հարցնում են, բա ի՞նչ անել եթէ պարտնեօրս գնում գալիս ա, շաբլոն պատասխանն ա՝ դու չես ուզում էն մարդուն ով գնում գալիս ա, ինչքան էլ լաւը նա չլինի։ #յարաբերութիւններ
սա կոչւում ա half duplex կապ։ #կապ #յարաբերութիւններ
ես չեմ ուզում երիտասարդ ուղեղները լուանալ, բայց դրանք արդէն լուացած են, ու ես ոչինչ եմ այն եղած մշակութային շերտի համեմատ, ու հանգիստ կարող եմ ասել որ ես ունեմ տեսութիւն, որ այս «սէր»֊ը մեծագոյն ստերից է որ մեզ սովորեցրել են ու որ շատ վատ է անդրադառնում մարդկանց վրայ։
կան մարդիկ։ մարդիկ լինում են իրար մօտ, կամ իրարից հեռու՝ կախուած իրենց հետաքրքրութիւններից, արժէքներից, եւ այլն։
որոշ մարդիկ ընկերանում են, քանի որ իրենց հաւէս է միասին՝ հաւէս է խօսել, հաւէս է քննարկել, բամբասել, կողոպտել, կինո նայել, ով ոնց, ինչ ուզում է լինի։
որոշ մարդիկ էլ չեն ընկերանում։ ու ոչ մէկ ընդհանուր առմամբ ողբերգութիւն չի սարքում նրանից, որ ինչ֊որ մէկի հետ չընկերացաւ։ այդպիսի բան սովորաբար չկայ, որ ֆիքսուես մէկի վրայ ու ուզես իր ընկերը լինել։ եւ եթէ եւ լինում է, ոչ մէկ այդպիսի «մերժումը» առանձնապէս ծանր չի տանում։ դա անհամեմատ է ռոմանտիկ մերժմումը տանելու հետ։
այդ պատճառով է որ չեն վաճառում գրքեր այն մասին, ինչպէս վերապրել ընկերական մերժումը, կամ ինչպէս հետ բերել ընկերոջը, կամ ինչպէս մանիպուլացնել ընկերոջը, ու նախկինում էլ վհուկները սիրահարուելու հեղուկ էին վաճառում ու ոչ թէ ընկերանալու։
իսկ այդ սէրը, այն էլ «դժբախտ», «անփոխադարձ», ո՞րն է։ երբեմն մարդիկ շատ մօտ են լինում, իրենց շատ լաւ է իրար հետ, ու դա ես եւ կը սահմանեմ որպէս «սէր», բայց աւելի ճիշտ բառն է՝ «յարաբերութիւն», երեւի։ ու այն չի լինում «անփոխադարձ», քանի որ ո՞նց է կարող անփոխադարձ յարաբերութիւն լինել։ կարող է՝ երազած, գոյութիւն չունեցող էակի հետ։
ու այդպէս էլ անում ենք՝ սիրահարւում ենք յօրինուած մարդկանց, նեղանում ենք իրականներից, որ իրենք այդ յօրինուածը չեն, ու նոյնիսկ երբեմն յաջողացնում ենք բաժանուել այդ յօրինուածների հետ։
այ մարդիկ, թուլացէք, աշխարհում այնքան հետաքրքիր բաներ կան, որ այդ ձեր յարաբերութիւնների խաղը ամենաքիչ հետաքրքիրներից է։ ահա թէ ինչ եմ ես մտածում անկեղծօրէն։ ու ինձ ցաւում է բոլոր նրանց համար ով մերժման ցաւ են զգում, ու կարող էին իրենց համար հանգիստ ապրել, եթէ չմտածէին որ պիտի սիրահարուեն, ու իրենց պիտի ցաւայ, ինչպէս եթէ մարդուն ներշնչես որ մաշկը վառել են, այն սկսում է ցաւել։ մի ցաւէք, ձեզ ստել են։ ապրէք ձեզ համար, ընկերների համար, համայնքների ձեր հետաքրքրութիւններով։
հ․ գ․ ես իրականում չեմ պնդում որ սա մաքուր մշակութային երեւոյթ է, ու ըստ երեւոյթին ինչ֊որ էւոլիւցիոն, հարդուայրդ մեխանիզմներ կան մեզ մօտ, որ աջակցում են այս «սիրելուն»։ օրինակ կպչուն֊սեւեռուն լինելու յատկութիւնը ըստ երեւոյթին հարդուայրդ, գեներով փոխանցուող ու էւոլյուցիայով ամրամնդուած յատկութիւն է։ կան մկների հետ էքսպերիմենտներ, գենետիկ փոփոխութիւններով մեզ յաջողուել է պոլիգամ մկներին դարձնել մոնոգամ, եւ հակառակը։ որոշ կոդի մասը քոփի փեյթ են անում մոնոգամներից պոլիգամների մօտ, ու դրանք առաջին իսկ սեքսից յետոյ առանց իրար կեանք չեն պատկերացնում։ նոյնը խալյավշիկների կամ ալտրուիստների դէպքում՝ կան խալյավշիկ կամ ալտրուիստ բակտերիաներ ու որդեր։ բայց գիտէք ես հակուած եմ մտածել, որ մենք մուկ չենք ու որդ չենք։ ու ունենք մտածելու, վերլուծելու ու հետեւաբար ընտրութեան հնարաւորութիւն։
եւ լիքը բան մարդկանց էւոլյուցիայի մէջ լինում է այն պատճառով որ սոֆթուեր մակարդակում, մշակոյթի պատճառով մենք այսպէս կամ այնպէս ենք անում։ օրինակ՝ ծնողների կողմից կարգադրած ամուսնութիւնը, որ որոշ մշակոյթներում դեռ կայ, դա ազդում է չէ՞ էւոլիւցիայի վրայ։ լիքը մշակութային յատկութիւններ, արգելքներից մինչեւ ըմբոստութիւններ, ինքնագիտակցութիւն, խելք, զարգացում, ճաշակ, արուեստ՝ այդ ամէնն ազդում է պարտնյոր ընտրելու, հետեւաբար եւ մարդու էւոլյուցիայի վրայ։ բայց ես յոյս ունեմ, որ եթէ մշակոյթը այդքան չլուանար մարդկանց ուղեղը իր հեքիաթներով, լիքը մարդ տարիներով իրենց վատ չէին զգալու, ու փոխարէնը աւելի լաւ էին ապրելու, եւ տնտեսութեան եւ գիտութեան եւ պրոգրեսի եւ ընդհանուր բարեկեցութեան վրայ էլ դա լաւ կանդրադառնար։
#սէր #յարաբերութիւններ
— պետութիւնը կայանում է որպէս անկախ, երբ ճանաչւում է այլ պետութիւնների կողմից։ այդպէս էլ յարաբերութիւնը․ մինչեւ դուք միայն իրար հետ էք հանդիպում, դեռ ոչ «ֆրենդզոն»֊ն է ճանաչուել, ոչ յարաբերութիւնը։ իսկ երբ ներկայացւում էք ընկերներին, համայնքին, արդէն պարզ է լինում, որ դուք միայն ընկերներ էք, կամ միայն ընկերներ չէք։
— ապա ստացւում է որ պէտք է դիտորդ՝ չափող, գրանցող սարք։ իսկ մինչեւ դիտորդի կողմից որեւէ ստատուսի ճանաչում, դուք միեւնոյն ժամանակ եւ յարաբերութեան մէջ էք, եւ յարաբերութեան մէջ չէք։
#զրոյց #յարաբերութիւններ #անորոշութիւն
Երբ մէկի հետ չի ստացւում կամ նա քեզ թողնում է, պատճառ կայ, ու երեւի ուրախանալու առիթ։
#յարաբերութիւններ
thinking allowed փոդքաստի եւս մի հաղորդում միջդասակարգային ամուսնութիւնների մասին էր։ կրկին հետազօտութիւն էին ներկայացնում ու գիրք։ ասում էին՝ բարդութիւններ կան, երբ ասենք յարաբերութեան մասնակիցներից մէկն ուզում է օպերա գնալ, իսկ միւսը օպերայից բան չի հասկանում, ու նախընտրում է մնալ տանը եւ դիտել հեռուստացոյց։ բայց միւս կողմից, ասում էին, դա երբեմն եւ օգնում է, քանի որ տարածութիւն է ստեղծում(տարբեր տեղեր են գնում), որի պակասն էլ յարաբերութեան համար լաւ չի։
#յարաբերութիւններ #սէր #հետազօտութիւն
thinking allowed փոդքաստի այս հաղորդման «մոդերն ռոմանս» հատուածի մէջ ասւում է հետազօտութեան մասին, որը պարզել է, որ ամն֊ում երեսունականներին աղջիկներն հակուած էին հնարաւորինս շուտ ամուսնանալ ծնողական վերահսկողութիւնից դուրս պրծնելու դրդապատճառով։ որը հետագայում բերեց ամուսնալուծութիւնների ահռելի ալիքի։
նաեւ իմանում ենք, որ եթէ տղայ էք, ու օնլայն դեյթինգ էք օգտագործում, եթէ շատ բարձր աշխատավարձ նշէք, ապա լիքը կանայք ձեզնով կհետաքրքրուեն։
ու վերջապէս, այն, ինչ նկարներ են դնում աղջիկներն ու տղաները ցոյց է տալիս, որ աղջիկները (դե՞ռ) ընկալում են իրենք իրենց «վերցուող», շեշտ դնելով սեքսուալութեան վրայ, եւ ջանալով հնարաւորինս գրաւել տղաներին, իսկ տղաները՝ «ընտրող», աւելի հանգիստ։ նաեւ աղջիկները իրենց դրած նկարներում աւելի յաճախ նայում են ուղիղ խցիկին, ի տարբերութիւն տղաների, ով հիմնականում նման նկարներով չեն ներկայանում։
Միայնակութեան մասին հատուածում պատմում են, որ Լոնդոնում մենակ լինելը դրսում, հասարակական վայրերում, մի տեսակ տարօրինակ է համարւում, դա դեյթուելու քաղաք է։ իսկ ասենք ՆՅ֊ում լրիւ նորմալ է ։
#յարաբերութիւններ #սէր
ի՞նչն է մեր մասին։
ոչ այն, ինչ մենք մեր մասին ասում/երեւակայում ենք։
մտածում եմ, գուցէ այն, ինչ մենք երեւակայում ենք, երազում ենք նրանց մասին, ում դեռ չգիտենք։
ինչո՞ւ ում դեռ չգիտե՞նք։ որովհետեւ երբ դու չգիտես միջավայրը, դու բախւում ես պատերին, ու որոշ ժամանակ անց ստանում ես տեղանքի/իրականութեան մասին որոշակի պատկերացում, ու կապտուկներով ճակատ։ ես չեմ կարծում որ ցաւով հանդերձ արուած դատողութիւնները նրանք են, որ մեզ սահմանում են, որ մեր մասին են։
այնպէս որ հակւում եմ այն մտքին, որ մեր մասին է այն, ինչպէս ենք մենք մտածում նրանց մասին, ում դեռ հազիւ գիտենք, երբ քարտէզը դատարկ է, ու նկարելու, պատկերացնելու շատ տեղ կայ։
իսկ յետոյ մենք դատապարտուած հնարաւորութիւն ունենք ենք աւելի լաւ պատկերացնել իրականութիւնը, եթէ մեր ճանաչելու ձգտումը փոխադարձ լինի։
#յարաբերութիւններ #սէր #մարդիկ #իրականութիւն #մենք #ես #անձ #երեւակայութիւն #երազանք #գիտելիք #ցաւ #պատկերացում
յարաբերութիւնների մէջ փնտրում ենք ապահովութիւն։ յարաբերութեանը դրդող հանդիսանում է սիրահարութիւնը։ մենք սիրահարւում ենք համարձակ մարդկանց, ինքնավստահ մարդկանց, քաղաքական գործիչների, եւ այլ այսպէս ասած, հերոսների, հաւատալով, յոյս փայփայելով, որ իրենք մեզ աւելի պաշտպանուած կը դարձնեն։
#յարաբերութիւններ
լուսանկարիչները շարք հրապարակելիս, ջանում են որ դրա մէջ թոյլ նկարներ լինեն։ ասում են՝ այլապէս, եթէ միայն լաւ նկարներ ես դնում, մարդիկ դրանք չեն գնահատում։ պէտք է թոյլերը տեսնեն, որ գնահատեն։ :/ թէ չէ երբ միայն լաւն են տեսնում, մտածում են այդպէս էլ պէտք է լինի։
ու տենց
սա մի երկու շաբաթ առաջ եմ գրել, ու չեմ փոստել, քնել եմ։ հիմա գտել եմ՝
վոլանդն ասում էր, որ մարդիկ մահկանացու են, ըստ որում յանկարծակի մահկանացու։
յարաբերութիւններն էլ մարդկանց պէս։ մահկանացու, եւ յանկարծակի։
հետաքրքիր բլոգ է, @{imandes ; imandes@spyurk.am}֊ի միջոցով եմ գտել, օրհնուած լինի հոսքն իր։
չարը պարտադիր չէ որ լինի կանխամտածուած, կամ հաճոյք պատճառող, ինչպէս նաեւ պարտադիր չէ, որ չարութիւն գործողը գիտակցի որ չարութիւն է անում — նա կարող է մտածել, որ շատ բարի գործ է անում։ դա չի փոխում այն, որ նա չարագործ է։
այն Արենդտի ասած սովորական, ծեծուած չարն է ամենատարածուածը։ երբ մարդիկ, ինչպէս նա կարծում էր, ունակ չեն, կամ որն ինձ աւելի հաւանական է թւում՝ չեն ուզում մտածել, գիտակցել եւ չարութիւն չանել, կամ կանխել այն։ իսկ շատ ուրիշ բաներ անել ուզում են, եւ հետեւաբար՝ անում են։
կարեւոր չէ, ինչ են մարդիկ ասում։ կարեւոր է, ինչ են անում։ մարդու գործողութիւններն աւելի լաւ են խօսում իր մասին, քան իր խօսքը։
այնպէս որ մի լսէք ինչ եմ ասում։ կամ գրում այստեղ։
#վոլանդ #յարաբերութիւններ #սէր #չարութիւն #մարդիկ #արենդտ #ցանկութիւն #կամք #խօսք #անկապ
Բայց երբ նոյնիսկ սովորէք չնկատել ձեր մերձաւորներին, չլսել եւ չպատասխանել նրանց նամակներին, միեւնոյն է, նրանց մօտ մնում են ձեզ չարիք պատճառելու բազմաթիւ միջոցներ։
#հեմինգուեյ #տօն #յարաբերութիւններ
դրամարկղի մօտ նստած վաճառողուհին միւս դրամարկղի մօտ նստած աղջկան՝
— ու պատկերացնո՞ւմ ես, նա գնում ուրիշ աղջիկներին կամենտարիաներով կպցնում է։ ես էլ նրան ասացի դէ որ այդպէս է…
շատ գոհ տեսք ունէր։ ու արդարութեան զգացողութիւնը բաւարարած էակի տպաւորութիւն էր թողնում։
— դրա կամենտարիաները տեսնէիր։
#զրոյց #յարաբերութիւններ #արդարութիւն
— Ձեռնոցներիդ ծակերը անհետացել են։
— Ահա։
— Դու նոր ընկերուհի՞ ունես։
#զրոյց #յարաբերութիւններ #յարաբերութիւն #ընկերուհի
Ամուսնանա՛լ։ Յարաբերութիւնների ձեռնարկ ծանօթանալուց մինչեւ «ԶԱԳՍ»։ Ժամանակն է գործելու։
#գրախանութ #հոգեբանութիւն (այո այդ բաժնում էր) #ձեռնարկ #յարաբերութիւններ #ամուսնութիւն #զագս #ծանօթութիւն #սէր #գիրք
իմ «վիճակագրութեամբ», ամառը շատ զոյգեր են բաժանւում։ իսկ աշնանը՝ ստեղծւում։
ենթադրում եմ, նրանից է, որ ամառը՝ գայթակղութիւնների ժամանակ է, շուկան հնարաւորինս առատ է, լաւ երեւացող է․ շատ մարդիկ ես հանդիպում սկսած փողոցներից, աւարտուած զանազան միջոցառումներով։
իսկ աշնանը արդեն բոլորին տեսել ես, սկսում է ցրտել, ու դա ընտրելու ժամանակն է։
#մարդիկ #յարաբերութիւններ #ամառ #աշուն #ընտրութիւն
այսօր ընկերոջս հետ օբյեկտիւներ էինք փորձարկում՝ իր ու իմ բերած օբյեկտիւները։
բացում էինք դիաֆրագման, ու նկարում էինք, ֆոկուսուելով ինչ֊որ հատուածների վրայ։
քանի որ բաց դիաֆրագմայի պարագայում օբյեկտիւը իր թոյլ կողմերն է ցոյց տալիս։
ստացւում էր, բնականաբար, բոքէ։ այն, ինչի վրայ ֆոկուս եմ բռնել՝ ֆոկուսի մէջ, իսկ այն, ինչի վրայ չեմ բռնել՝ լղոզուած։
ու ես մտածեցի, որ սէրը, ինչպէս եւ ֆոտոն, ընկալման մասին է։
այն որ իմ ֆոտոն իմ ընկալման մասին է՝ դա ակնյայտ է։
սէրն այն մասին է, երբ ես լայն բաց աչքերով ֆոկուսւում եմ քո լաւ էութեան վրայ, փոխարէնը ֆոկուս բռնելու՝ կենտրոնանալու քո վատ յատկանիշներին։ շուրջդ առանց այդ էլ շատ են մարդիկ, ով դա անում են։ եւ թերեւս իմ շուրջ։
իսկ ինձ համար դա չէ կարեւորը քո ֆոտոյի մէջ։ ինձ համար կարեւոր է այն լաւը, որ ես գիտեմ, որ տեսնում եմ, ու ես այդ եմ ֆոկուսի մէջ պահում, լղոզելով այն, ինչ էական չէ։
ես ուզում եմ տեսնել քեզ ոչ այնպէս, ինչպէս ընկերդ, ով բաւարարուած, կամ ոչ այնքան էլ, մնացել է քեզնից այսօր։ ոչ այնպէս, ինչպէս գործընկերդ, ում դու, գուցէ քաշել ես, կամ չորել։
ես ուզում եմ տեսնել քեզ ոչ այնպէս, ինչպէս տեսել է շեֆդ, որ այսօր քեզնից գոհ չէր, ոչ այնպէս, ինչպէս քեարթը, ով քեզ ծաղրել էր, ոչ այնպէս ինչպէս նա, ով ականատես է եղել քո անյաջողութիւններին։
ոչ այնպէս, ինչպէս այլ մարդիկ են քեզ ընկալել։
ես ուզում եմ լինել նա, ով տեսնում է քո լաւ էութիւնը, անկախ նրանից, որ կան մարդիկ, ով կենտրոնանում են քո վատ յատկանիշների վրայ։
իսկ եթէ դու իմ հանդէպ լաւ բան չես արել, ես անկարող եմ քեզ չներել, քանի որ ես գիտեմ, որն է քո մէջ կարեւորը, ու ես գիտեմ, ինչպէս պտտել ֆոկուսի անիւը։
գնում ես՝ գնա, մնում ես՝ մնա, բզում ես՝ մի բզիր։ #սէր #յարաբերութիւններ
այն որ աչը գրել է, չէ, ես ամէն յարաբերութիւնից դուրս եմ եկել աւելի վատ մարդ․ եթէ ոչ աւելի չար, ապա աւելի փակ, անգութ, ծանր, կոմպլեքսաւորուած, աւելի հիասթափուած ամէնից։
ինչպէս հաուսը վերաձեւակերպել էր՝ what doesn’t kill us, leave us crippled. ահա։
#սէր #յարաբերութիւններ #ուտենց
իսկ դիմագրքում պէտք է յարաբերութիւնների կարգաւիճակ լիներ՝ «անցաւ առաջ»։
#դիմագիրք #յարաբերութիւններ
գիտակցում եմ, որ ես չեմ հանդուրժում անձնական յարաբերութիւններում, ոչ միայն ռոման[ծ]իկ, շուկայ։ ես չեմ վաճառւում, (եւ վաճառուած վիճակում չեմ կարող լինել), ու չեմ էլ առնում։
https://www.youtube.com/watch?v=6BGvfjayoTA
#սէր #յարաբերութիւններ #շուկայ #ուտենց
կայ #callback եւ կայ #teaseback
#յարաբերութիւններ #հարաբերություններ #սէր #ուտենց #ծրագրաւորում