սա մի երկու շաբաթ առաջ եմ գրել, ու չեմ փոստել, քնել եմ։ հիմա գտել եմ՝
վոլանդն ասում էր, որ մարդիկ մահկանացու են, ըստ որում յանկարծակի մահկանացու։
յարաբերութիւններն էլ մարդկանց պէս։ մահկանացու, եւ յանկարծակի։
հետաքրքիր բլոգ է, @{imandes ; imandes@spyurk.am}֊ի միջոցով եմ գտել, օրհնուած լինի հոսքն իր։
չարը պարտադիր չէ որ լինի կանխամտածուած, կամ հաճոյք պատճառող, ինչպէս նաեւ պարտադիր չէ, որ չարութիւն գործողը գիտակցի որ չարութիւն է անում — նա կարող է մտածել, որ շատ բարի գործ է անում։ դա չի փոխում այն, որ նա չարագործ է։
այն Արենդտի ասած սովորական, ծեծուած չարն է ամենատարածուածը։ երբ մարդիկ, ինչպէս նա կարծում էր, ունակ չեն, կամ որն ինձ աւելի հաւանական է թւում՝ չեն ուզում մտածել, գիտակցել եւ չարութիւն չանել, կամ կանխել այն։ իսկ շատ ուրիշ բաներ անել ուզում են, եւ հետեւաբար՝ անում են։
կարեւոր չէ, ինչ են մարդիկ ասում։ կարեւոր է, ինչ են անում։ մարդու գործողութիւններն աւելի լաւ են խօսում իր մասին, քան իր խօսքը։
այնպէս որ մի լսէք ինչ եմ ասում։ կամ գրում այստեղ։
#վոլանդ #յարաբերութիւններ #սէր #չարութիւն #մարդիկ #արենդտ #ցանկութիւն #կամք #խօսք #անկապ
ես առհասարակ կարագ չեմ սիրում ու երբեք չեմ սիրել։ երբ երեխայ էի, ծանր էի տանում, եթէ պէտք էր կարագով ու ինչ֊որ բանով բուտերբրոդ յաղթահարել։
բայց անցաւ ժամանակ, ու ես փորձեցի «վալիո» մակնիշի կարագը։ գրողը տանի, դուք փորձե՞լ էք ինչ լաւն է։ դա միակ կարագն է, ինչ ես կարող եմ ուտել։
ասածս ի՞նչ է, Վալիո֊ն ընկել է «սանկցիաների» տակ, ու այլեւս Ռուսաստանում չի վաճառուի։ Գուցէ մեզ մօտ էլ չի վաճառուի, քանի որ մենք այն Ռուսաստանի միջոցով էինք ստանում։ Բայց դա չէ էականը։
այն, որ Ռուսաստանը ինքն իր դէմ սանկցիաներ է կիրառել (վայ մեռել էի ծիծաղից), խօսում է այն մասին, որ իրենք խաղում են իրենց համար աւանդական դարձած (իրենց՝ սովետի էլի) այսպէս կոչուած loose-loose դիւանագիտական խաղը՝ ինձ վատ է, բայց այ քեզ էլ է վատ լինելու։
ու դա նրանից է, որ չեն կարող win-loose խաղալ, իսկ win-win չեն ուզում։ մնում է loose֊loose֊ը։ կրկին։
ու դա այնքան ոչ խելամիտ է, ոնց որ այն Շեքլիի պատմուածքում, ուր նա, հերոսը, կարող է իւրաքանչիւր ցանկութիւն պահել, ու կը կատարուի, բայց քանի որ նոյնը ստանալու է իր ծանօթը, նա մտածում է ինչ վատ բան ուզել, ու ոչինչ, որ իրեն էլ կը լինի, կարեւորը ծանօթին էլ է լինելու։
#կարագ #վալիո #քաղաքականութիւն #ռուսաստան #սանկցիաներ #դիւանագիտութիւն #Շեքլի #ցանկութիւն
կարեւոր է ցանկութիւններն արտայայտելը։
#էկրանահան #գրադարան #ցանկութիւն