սա մի երկու շաբաթ առաջ եմ գրել, ու չեմ փոստել, քնել եմ։ հիմա գտել եմ՝
վոլանդն ասում էր, որ մարդիկ մահկանացու են, ըստ որում յանկարծակի մահկանացու։
յարաբերութիւններն էլ մարդկանց պէս։ մահկանացու, եւ յանկարծակի։
հետաքրքիր բլոգ է, @{imandes ; imandes@spyurk.am}֊ի միջոցով եմ գտել, օրհնուած լինի հոսքն իր։
չարը պարտադիր չէ որ լինի կանխամտածուած, կամ հաճոյք պատճառող, ինչպէս նաեւ պարտադիր չէ, որ չարութիւն գործողը գիտակցի որ չարութիւն է անում — նա կարող է մտածել, որ շատ բարի գործ է անում։ դա չի փոխում այն, որ նա չարագործ է։
այն Արենդտի ասած սովորական, ծեծուած չարն է ամենատարածուածը։ երբ մարդիկ, ինչպէս նա կարծում էր, ունակ չեն, կամ որն ինձ աւելի հաւանական է թւում՝ չեն ուզում մտածել, գիտակցել եւ չարութիւն չանել, կամ կանխել այն։ իսկ շատ ուրիշ բաներ անել ուզում են, եւ հետեւաբար՝ անում են։
կարեւոր չէ, ինչ են մարդիկ ասում։ կարեւոր է, ինչ են անում։ մարդու գործողութիւններն աւելի լաւ են խօսում իր մասին, քան իր խօսքը։
այնպէս որ մի լսէք ինչ եմ ասում։ կամ գրում այստեղ։
#վոլանդ #յարաբերութիւններ #սէր #չարութիւն #մարդիկ #արենդտ #ցանկութիւն #կամք #խօսք #անկապ
նու հա, այս նիւթը կարող է կապիտալիստական թուալ, բայց իրօք, ո՞վ էր խօսում փողի մասին։ նա չի խօսում փողի մասին։
դուրս գալիս է այն մասը, ուր ասում է՝ չես անում, քանի որ գիտես, որ վեհ բան չես անի, ու ապա ոչ մի բան էլ չես անում։ իսկ երբ անում ես, ապա շրջապատուած ես նրանցով, ով չի ուզում դու դա անես, շրջապատուած ես չաղերով, ով կը ծաղրի քո մարզուած դառնալու ճանապարհը, ծխողներով, ով կը քննադատի քո թարգելը, եւ այլն։ չլուսանկարիչներով, ով կասեն որ քո հասարակ լուսանկարները աղբ են, իսկ իրենք չեն անի, որ իրենց չքննադատեն։ բայց նա ով անի, ու անելով սովորի, ակնյայտ է, որ աւելի մեծ շանսեր ունի լաւ լուսանկարներ անելու, քան նրանք, ով լուսանկարներ չեն անում։
#կեանք #կամք #կապիտալիզմ #հասարակութիւն #աշխատանք #ստեղծագործում #գործ
ահա դիսքլեյմեր․ բոլոր զուգադիպությունները կամ պատահական են, կամ այն պատճառով են, որ ստեղից այնտեղից հավաքած կերպարների ու պատմությունների մասեր կան։ պատմությունը հորինված է։
Մի Քաղաքում իրա համար ապրում էր մի Տղա։
Ապրում էր, հանդիպում էր Ընկերների հետ, խաղում էր, խմում էր, աղջիկ մաղջիկ էր կպցնում, ֆլիրտում, սովորում էր, ինտերնետվում էր, մի խոսքով՝ ինչպես Բոլորը։
Ու բնականաբար, ինչպես եւ Բոլորը նա երազում էր Հարաբերության մասին։ Ոչ թե ինչ որ անկապ հարաբերության, այլ Իսկական Ճշմարիտ Հարաբերության մասին։ Մնում էր միայն գտնել Աղջիկ։
Ու մի օր, երբ Քաղաքի տոն էր, ու Բոլորը հավաքվել էին Քաղաքի կենտրոնում, որ մասնակցեն տոնական միջոցառումներին, նա տեսավ Աղջկան։ Տղան ու Աղջիկը ծանոթացան, ու Տղան սիրահարվեց։
Սկզբից նա սիրահարված էր հեռվից հեռու։ Պատմում էր Ընկերներին, ում հետ խաղում ու խմում էր, ինչ Աղջիկ է տեսել, ինչքան է սիրահարված, բարձրաձայն երեւակայում էր։
Իսկ մի Գեղեցիկ Օր Աղջիկը գտավ նրան, քանի որ ինքն էլ էր ուզում սիրահարվել, ու ինքն էլ էր ուզում Հարաբերություն։
Նրանք շատ երջանիկ էին որոշ ժամանակ։ Բռնում էին ձեռքերը, համբուրվում էին։ Մի խոսքով, սիրում միրում էին իրար։
Ու այդ Հարաբերությունը թվում էր նրանց շատ հավես։
Տղայի Ընկերները կանչում էին նրան խմելու ու խաղալու, նեղանում էին երբ չէր գալիս, ու Տղան էլ էր կարոտում Ընկերներին, միասին խմելուն, ու նույնիսկ աղջիկ մաղջիկ կպցնելուն։
Երբ նա հերթական անգամ ժամանակ անց կացրեց իր ընկերների, ու ոչ Աղջկա հետ, Աղջիկը ասաց։
– Երբ դու անում ես Սենց, ինձ Ցավում է Նենց։
– Հմ – ասաց Տղան։
Նա մտածում էր, որ Հարաբերությունը Ուրախ ու Հավես Բան է, առանց Ցավի, Վեճերի ու Սահմանափակումների։
Իսկ հիմա պարզվեց որ նա պետք է որոշ բաներ չանի, որովհետեւ Աղջկան ցավում է։
– Դա քո զգացմունքն է – ասաց Տղան։ Ես ի՞նչ կապ ունեմ զգացմունքներիդ հետ։
Մինչդեռ Աղջկա վրա նեղանում էին ընկերուհիները։ Բացի դրանից, Աղջիկը կարոտում էր այն ժամանակը, երբ տղա մղաները նրան կապում էին։
Այժմ մի մասը գիտեին, որ նա Տղայի հետ է, ու այլեւս չէին կապում։ Իսկ մի մասը չէր կապում, որովհետեւ Աղջիկը ազատ ժամանակը Տղայի հետ էր անց կացնում։
– Ես հավատարիմ Աղջիկ եմ – ասաց Աղջիկը ինքն իրեն։ Ես ընդամենը ուզում եմ մի փոքր ուշադրություն – բացատրեց նա հայելապատկերմանը։ Ու ծանոթացավ մի տղայի հետ, հետո այլ տղայի, ու էլի այլ տղայի հետ։ Նրան հավես էր, ու նա մտածում էր, որ դա Կասկածի տակ չի դնում իրենց Հարաբերությունը, նույնիսկ պատմում էր Տղային ինչ Լավ Նոր Ընկեր ունի։
Մինչեւ մի Սառը Օր Տղան չասաց․
– Երբ դու անում ես Սենց, ինձ Ցացում է Նենց։
– Իսկ երբ դու էիր անում Սենց, գիտես ինձ չի՞ ցավացել Նենց։ – պատասխանեց Աղջիկը։
Այնպես նրանք ժամանակ առ ժամանակ վիճաբանում էին, նույնիսկ որոշ ժամանակ չէին հանդիպում, հետո տեսնում էին իրար, հալվում, գրկվում, ու մոռանում։
Զուգահեռաբար, երկուսն էլ ավելի ակտիվ էին տղա մղա, կամ աղջիկ մաղջիկ կպցնում։ Վերջինն էրն էլ ակտիվացել էին, նրանք միշտ զգում են, երբ Հարաբերությունը թուլանում է, ու հավաքվում են անգղների պես, պտտվում Հարաբերության շուրջ, այն հույսով, որ նա կսպառվի, ու նրանք կհամտեսեն փտած Հարաբերության կտորները։
Ու վերջապես, մի Անձրեւոտ Օր, Տղան ու Աղջիկը այնքան են հոգնել այդ Վեճերից, որ բաժանվեցին։
Նրանք պարզեցին, որ Հարաբերությունը այնքան էլ Անհոգ ու Ուրախ չէ, բերում է Սահմանափակումներ, ու Ցավ։
– Ոչինչ – մտածեց Տղան։ – Դա նրանից է, որ ես սկզբից չհասկացա, որ Աղջիկը իրականում Սխալ Աղջիկ է։ Ու ի վերջո, նա այնքան էլ գեղեցիկ ու խելացի չէ – ասաց ինքն իրեն Տղան։
Ու քանի որ Ցավը չէր անցել, նա գնաց Թերափեւթի մոտ։
– Ի՞նչ ես դու զգում – հարցրեց Թերափեւթը։
– Ես չեմ զգում – ասաց Տղան։ – Ես տրամաբանում եմ։
– Բայց Ցավ զգու՞մ ես – հարցրեց Թերափեւթը։
– Ահա, զգում եմ – դարդոտվեց Տղան։ – Ոնց որ Դատարկ Տեղ լինի, ու այդ դատարկության մեջ Սառը Օդ է փչում։
– Իսկ ի՞նչ պետք է անել, որ չփչի։ – հետաքրքրվեց Թերափեւթը։
– Այո, գտա՛ – ասաց Տղան ուրախացած։ Ես կփակեմ դատարկությունը կպցնեով այլ, Իսկական Աղջիկ։
– Իսկ ո՞րն է Իսկական Աղջիկը – ուզում էր հարցնել թերափեւթը, բայց Տղան արդեն գնացել էր։
– Դրսից անցք փակելը չի օգնի, եթե ներսն է փչում – ցածր շշնջաց իր քթի տակ Թերափեւթը, չնայած գիտեր, որ Տղան նրան արդեն չի լսի։ Թերափեւթը իրավունք չուներ Խելացի Խորհուրդներ տալ, կարող էր միայն Կարեւոր Հարցեր հնչեցնել։ Իր Գործի Բնույնթ էր այդպիսին։
Իսկ Տղան իրականում Հիմար Տղա չէր։ Նա սովոր էր Գիտական Մոտեցումներին, ու կազմեց Հեռանկարային Աղջիկների ցանկ։ Ցանկի միջի Հեռանկարային Աղջիկներին նա սկսեց գնահատել ըստ Գեղեցկության, Խելքի, Սրամտության, եւ այլ Կարեւոր Հատկանիշների։ Հետաքրքրության համար, նա համեմատեց նաեւ իր խափանված Հարաբերության Աղջկան։ Աղջիկը զիջեց Հեռանկարային Աղջիկներին բոլոր կետերով։
– Ուրեմն, ես ճիշտ եմ անում – մտածեց Տղան ու անցավ գործի։
Տղան տգեղ չէր, նա հավաքեց իր ամբողջ Կամքը, միացրեց Հմայքը, ցույց տվեց իր Ժպիտը, ու նրան բարդ չեղավ կապել Քաղաքի Ամենագեղեցիկ Աղջկան։
Որոշ ժամանակ անց, նա զգաց, որ չնայած Ամենագեղեցիկ Աղջիկը իրոք Քաղաքի ամենա գեղեցիկ աղջիկն է, նրան միեւնույն է ավելի շատ է դուր գալիս իր Աղջիկը։ Ու Տղան կարոտեց Աղջկան, ու տխրեց։
Բացի այդ, Ամենա Գեղեցիկ Աղջիկը մի տեսակ խելացի չէր, ու Տղան որոշեց որ հիմա նա կկապի Քաղաքի Ամենախելացի Աղջկան։
Դա շատ ավելի բարդ էր, քան նախորդ դեպքում, բայց Տղան կրկին հավաքեց իր ամբողջ Կամքը, ցուցադրեց Խելքը, Հետաքրքրվածությունը, Ուշադրությունը, ու ամիսներ անց, երբ Տղան արդեն հուսահատվելու եզրին էր, եւ կորցրեց գրեթե ամբողջ Կամքը, նրան վերջապես հաջողվեց կպցնել Ամենախելացի Աղջկան։
Որոշ ժամանակ անց Տղան հասկացավ, որ չնայած Ամենախելացի Աղջիկը իրոք ամենա խելացին է, սակայն նրան ավելի հետաքրքիր էր իր Աղջկա հետ։
Ու Տղան շատ տխրեց։ Նա մտածեց, որ գուցե նրան պետք է Քաղաքի Ամենաուրախ Աղջիկը, որ նրան պաշտպանի Տխրությունից։
Տղայի մոտ գրեթե չէր մնացել աղջիկ կպցնելու Կամք, բայց Ամենաուրախ Աղջիկը նկատեց, որ Տղան իրականում Տխուր է, ու քանի որ նա բնավ ամենա խելացի աղջիկը չէր, տրվեց Տղային։
Այս անգամ Տղան հասկացավ, որ չնայած դա իսկապես Քաղաքի Ամենաուրախ Աղջիկն էր, նրան ավելի հավես էր իր Աղջկա հետ։
Նա որոշեց վերադառնալ, ու տեսնել, ինչպես են իր Աղջկա գործերը։
Այդ ժամանակ իր Աղջիկը արդեն Այլ Տղա էր գտել, իր Նոր Ընկերների շարքից, քանի որ ում հետ շատ ես շփվում, նա էլ սկսում է դուրդ գալ։
Տղան շատ ավելի տխրեց, ու սկսեց մտածել։
Նա հասկացավ, որ չնայած Հարաբերությունը բերել էր Սահմանափակումներ ու Ցավ, նա միեւնույն է ավելի լավ էր իրեն զգում այդ Հարաբերության ժամանակ։
Իսկ հիմա նա զգում էր Դատարկություն, որը չհաջողվեց լցնել նույնիսկ Ամենախելացի, Ամենագեղեցիկ ու Ամենաուրախ Աղջկա միջոցով։
Ապա տղան փորձեց լցնել դատարկությունը Ընկերների հետ։ Նա խմում էր, հեղուկը կարճ ժամանակով լցնում էր դատարկությունը, ու քիչ անց հոսում, ու թողնում դատարկ տարածք, ուր կրկին փչում էր։
Այդ ժամանակ Տղան հիշեց, որ սիրում է գրել։ Նա միշտ էլ գրում էր այն մասին, ինչ իմանում էր՝ Զգացմունքների մասին, Մտքերի մասին, Սիրահարվածության մասին, Սահմանափակումների ու Ցավի մասին, Ջերմության մասին, Սեքսի մասին, Տղաների մասին, Աղջիկների մասին։
Ու նա հասկացավ, որ նրան ամենաշատը դուր է գալիս գրելն ու կարդալը, սկսեց Շատ Շատ Շատ Գրել, ու Շատ Շատ Շատ Կարդալ։
Հետո նա նկատեց, որ Զգացմունքների, Մտքերի, Սիրահարվածության, Սահմանափակումների ու Ցավի, Ջերմության, Սեքսի, Տղաների ու Աղջիկների մասին իր գրածը նրան արդեն այնքան էլ դուր չի գալիս։
Ու ինչքան շատ էր նա կարդում, այնքան քիչ էր հավանում իր իսկ տեքստերը։
Տղան սկսեց ավելի շատ աշխատել, գրում, ջնջում էր, կարդում Ընկերներին, ովքեր միշտ հավանում էին իր գրածները, հետո պատռում թղթերը, նորից գրում, ու միեւնույն է չէր հավանում։
Իսկ մի օր նա գիտակցեց, որ նրան շատ ավելի հեշտ կլիներ գրել, եթե նա լիներ Աղջկա հետ Հարաբերության մեջ, թեկուզ Սահմանափակումներով ու Ցավով։
Ու նա հասկացավ ինչն էր պակասում, երբ նա գրում էր Զգացնունքների, Մտքերի, Սիրահարվածության, Սահմանափակումների ու Ցավի, Ջերմության, Սեքսի, Տղաների ու Աղջիկների մասին։ Ու նա գրեց այն մասին, ինչը պակասում էր եւ նրան, եւ տեքստերին՝ Հարաբերության մասին։
Նա չէր էլ նկատել, որ իր մոտ այլեւս չի փչում, որովհետեւ նա լցրել էր Դատարկությունը նրան իրոք Շատ Հետաքրքիր Զբաղմունքով։
Իսկ հետո մի Հասարակ Օր նա հանդիպեց իր Աղջկան։ Աղջիկը հոգնել էր Այլ Տղայից, ու մենակ էր։
Իսկ Տղան զգաց, որ չնայած Աղջիկը բնավ ամենագեղեցիկը չէ, նա միեւնույնն է նրան բոլորից շատ է դուր գալիս, չնայած ամենախելացին չէ, նրա հետ միեւնույնն է ավելի հետաքրքիր է, ու չնայած ամենաուրախը չէ, նրա հետ ավելի հավես է, որովհետեւ նա Իր Աղջիկն է։ Տղան ուզում էր կրկին կապել աղջկան, բայց զգաց որ սպառված է, էլ չունի ոչ մեկին կպցնելու ոչ Ուժ ոչ Կամք։
Բայց Աղջկան պետք չէր որ նրան կապեն, նա շատ էր կարոտել Իր Տղային։
Նա լրիվ փոխվել էր, չնայած նույն Աղջիկն էր։
Տղան էլ էր փոխվել, չնայած նա նույն Տղան էր։
Նրանք հուզվեցին, բռնեցին ձեռքերը, համբուրվեցին, գրկվեցին, ու ամեն ինչ լրիվ այլ կերպ էր, քան առաջ, դա լրիվ այլ, բայց նույն Հարաբերությունն էր։
Տղան ու Աղջիկը արդեն գիտեին, որ նրանց բարդ է լինելու, ու որ գալու են Ցավը, Վեճերը, ու Սահմանափակումները։
Նրանք արդեն գիտեին, որ Հարաբերությունը հեշտ չէ, միայն Ուրախություն չէ, ու որ այն պահպանելը պահանջում է Համբերություն։
Այնպես չէ, որ նրանք էլ չէին հանդիպում Ընկերների հետ, բայց հանգիստ էին, քանի որ լավ գիտակցում էին որ ոչ Վեճերը, ոչ Սահմանափակումները, ու ոչ էլ Ցավը, այլեւս չեն դնի Կասկածի տակ իրենց Հարաբերությունը։
ու տենց