դենիս հորուատի decent player
գործում, օրինակ այստեղ կայ, այս տեքստն ա հնչում։
#տեքստ #ֆիլմ #խաղ #լսելիք #գործ #էլեկտրոնային
այսօր տեսայ հին սիրուն կանգառ հայաստանի աւաններից մէկում, ու մտածեցի այն մասին, ոնց էին այն նախագծում ու կառուցում։
ու զգացի, որ այդ գործերի համար շուկայական գին չի վճարուել։ գործատուն ընդհանուր առմամբ մի հատ էր՝ պետութիւնը, ու պատուիրատուն մի հատ էր։
չես ուզում այդ փողով աշխատել՝ եղիր գործազուրկ… եթէ չհաշուենք որ գործազրկութիւնը օրէնքով հետապնդւում էր, եւ անուանւում էր տունեյադստվո։
պետութիւնն աղքատ էր, եւ մարդիկ էին աղքատ։ եւ նախագծողները, եւ բանուորները չեն ստացել արդար վարձատրութիւն կատարուած աշխատանքի համար։ եւ շինարարութեան համար նիւթը չի ստացուել իր իսկական գնով՝ մարդիկ ստացել են շատ ցածր աշխատավարձ։
շատ գործեր արուել են լրիւ ձրի՝ բանտարկեալների աշխատանք օգտագործելով։
ու այնքան ակնյայտ ա դառնում, որ խսհմ֊ը գրեթէ ստրկատիրական երկիր էր։ եւ պէտք ա յիշել, որ ամէն ստեղծածը՝ թէկուզ շատ հաւէսը, ստեղծած ա ստրկական, շուկայականից ցածր գնով։
ի դէպ, այն որ էժան ա արուել, չի նշանակում որ արուել ա արդիւնաւէտ։ սովորաբար հակառակը։ դա այն կարեւոր պատճառներից ա, ինչի տնտեսութիւնը չէր դիմացել։
#խսհմ #ստրկատիրութիւն #պատմութիւն #աշխատանք #բան #գործ #ազատութիւն #շուկայ #քաղաքականութիւն #տնտեսութիւն #կոմունիզմ #կապիտալիզմ #սոցիալիզմ #աշխատավարձ
— երբ հասայ, չկայիր։
— հա, գնացել էի բանկ վարկիս մասը փակելու։
— վա՞րկ ունես, ի՞նչ ես անում վարկ։
— մթոմ բիզնես՝ բանկերի համար փող եմ աշխատում։
#զրոյց #գործ #բիզնես #վարկ #գործարարութիւն #բանկ #մթոմ #ու_տենց
կայ մարդ որպէս նպատակ եւ մարդ որպէս միջոց։ ու կայ նախագիծ որպէս նպատակ եւ նախագիծ որպէս միջոց։
այսինքն նախագիծ անելու մոտիւը կարող է լինել որ նա կայանայ ասենք, ինչ֊որ բանի հետ կապ ունենայ, վեհ լինի, ճանաչուած լինի, ինչեւէ։ անկապ մոտիւ է, ըստ իս։ չգիտեմ, արդե՞օք լաւ կանի։
ամենակարեւորը՝ ես չեմ կարողանում, չեմ ուզում աջակցել նախագծի երբ հասկանում եմ, զգում եմ, որ այն միջոց է, ոչ թէ նպատակ։ ապա ես ոչ թէ նախագծին եմ աջակցում, այլ այդ մարդու այլ նպատակին, որի միջոցն է միայն նախագիծը։
(այսպէս, եթէ ես զգում եմ, որ ինձ մանիպուլացնում են որ ես ինչ֊որ բան անեմ, իսկ ես առանց այդ էլ էի ուզում դա անել, ես դա չեմ անում։ որ մանիպուլացնողը մանիպուլյացիայի համար դրական հաստատում չստանայ։)
(այլ հարց է, որ մարդիկ կան առհասարակ ոչ մի բան չեն անում։ ոչ մի։)
#շարժառիթ #մոտիւ #գործ #մարդ #նախագիծ #միջոց #նպատակ
ճանապարհը փռւում է քայլողի ոտքերի տակ https://www.youtube.com/watch?v=G1aQ9e7Bp1g
#արտագաղթ #ներգաղթ #համայնք #այո #մասնակցութիւն #գործ
եթէ ուզում ես ներգաղթել Հայաստան եւ գործ գտնել, պէտք է մէկը արտագաղթի, որ քեզ համար աշխատանքի տեղ ազատուի։
#Երեւան #Հայաստան #ներգաղթ #արտագաղթ #աշխատանք #գործ #ուտենց
նու հա, այս նիւթը կարող է կապիտալիստական թուալ, բայց իրօք, ո՞վ էր խօսում փողի մասին։ նա չի խօսում փողի մասին։
դուրս գալիս է այն մասը, ուր ասում է՝ չես անում, քանի որ գիտես, որ վեհ բան չես անի, ու ապա ոչ մի բան էլ չես անում։ իսկ երբ անում ես, ապա շրջապատուած ես նրանցով, ով չի ուզում դու դա անես, շրջապատուած ես չաղերով, ով կը ծաղրի քո մարզուած դառնալու ճանապարհը, ծխողներով, ով կը քննադատի քո թարգելը, եւ այլն։ չլուսանկարիչներով, ով կասեն որ քո հասարակ լուսանկարները աղբ են, իսկ իրենք չեն անի, որ իրենց չքննադատեն։ բայց նա ով անի, ու անելով սովորի, ակնյայտ է, որ աւելի մեծ շանսեր ունի լաւ լուսանկարներ անելու, քան նրանք, ով լուսանկարներ չեն անում։
#կեանք #կամք #կապիտալիզմ #հասարակութիւն #աշխատանք #ստեղծագործում #գործ
Շատ կարեւոր միտք է ասում։
Ինչպես տեսնում եմ՝ Ձեր բոլոր նախաձեռնություններում հասնում եք հաջողության: Կա՞ ինչ-որ գաղտնիք:
— Բանաձևը բավական պարզ է. պետք է սովորել ավարտին հասցնել սկսած գործը: Աշխարհը լավացնելու համար բավարար չէ ունենալ ակտիվ դիրքորոշում կյանքի հանդեպ, ուժ ու ցանկություն: Այս ամենն անիմաստ է, եթե սկսածը թողնվի կիսատ: Պետք է հասկանալ, որ կյանքն այդքան հետաքրքիր չէ, որքան կուզենայինք, որ լիներ, ու որ 90 տոկոսն այն ամենի, ինչ պետք է անել հաջողության հասնելու համար, միապաղաղ աշխատանք է: Մեծերը սրան տվել են տարբեր ձևակերպումներ, սակայն առանձապես դիպուկ է Մաքսվելի ասածը. «Աշխատի՛ր, ավարտի՛ր, հրապարակի՛ր»: Արտասովոր ընդգրկուն խոսքեր են: Տարիների ընթացքում սկսում ես հասկանալ յուրաքանչյուր բառի քաշը:
http://imyerevan.com/hy/society/view/5897
#քաղուածք #մէջբերում #դաւիդ֊յան #դիպուկ #միապաղաղ #հարցազրոզց #գործ #աշխատանք #փոփոխութիւն #լաւացում #մաքսուել ##################
էս տղեն վերջն է, մի հատ էլ լաւ յղում իրենից՝
It’s not a revelation that writing complex patches is more difficult than writing witty one-liners on the Internet. It’s also not a revelation that people who can write complex patches probably shouldn’t be spending time writing witty one-liners on the Internet. (They already know better; they just do it anyway. By “they” I mean “I”.)
http://sealedabstract.com/rants/hey-programmers-we-need-to-talk/
ու հիշեցնում ինձ այս փոստը՝ http://norayr.arnet.am/weblog/2011/10/13/ասք-չերեւացող-մարդկանց-մասին/
#reward #internet #programming #շոյանք #համացանց #գործ
միտք․ամ֊ը (չգիտեմ ով են) Ֆրանկլ է մեջբերում, որպես օրվա միտքը՝
Հաջողությունը ձեզ համար նպատակ մի դարձրեք: Որքան հաճախ դուք ձգտեք նրան` այն դարձնելով նպատակետ, այնքան մեծ է կորցնելու հավանականությունը: Հաջողության, ինչպես և երջանկության ետևից պետք չէ վազ տալ: Այն պետք է ստացվի, և ստացվում է, ինչպես մեծ գործին անձնական նվիրվածության կողմնակի ազդեցությունը, կամ ինչպես մեկ ուրիշի նկատմամբ սիրո և նվիրվածության փոխհատուցումը: ՎԻԿՏՈՐ ՖՐԱՆԿԼ
#Ֆրանկլ #Վիկտոր֊Ֆրանկլ #հոգեբանություն #հաջողություն #գործ #նվիրվածություն #երջանկություն #սէր
#գիշեր ֊ով #գործ անելը ոնց որ հինգով (արագությամբ) #սար բարձրանալ լինի։ #working at #night it’s like going up to the hill on the fifth gear.