hsbc֊ն էլ ա ուզում որ ունենանք իր յաւելուածը։ ու եթէ չունենք բանկինը, գոնէ սա ունենանք։
ameria֊ում կարելի ա վերցնել էդ սարքը, վճարելով 5.000 դրամ։ կամ սկզբից ընտրելով թուանշայինը, յետոյ հրաժարուելով, ու վճարելով 1.000 դրամ ծառայութեան փոփոխութեան համար։ տեղակայել յաւելուածը հեռախօսի վրայ մինչ հրաժարուելը պարտադիր չի։ յուսամ hsbc֊ն էլ կը շարունակի տրամադրել երկաթէ սարքը։
#ազատութիւն #ազատ_ծրագրակազմ #բանկ
վրաստանում լոկ մի բանկ ա բացում ռդ քաղաքացիներին հաշիւ, այն էլ եթէ այս թուղթը ստորագրեն։
#վրաստան #բանկ #թուղթ #ազատութիւն ###
արդե՞օք շուէյցարիան էլ ա ռուսաստանի մաս, մեզ պէս։
#սուիֆթ #բանկ #համակարգ #պատերազմ #էկրանահան
— երբ հասայ, չկայիր։
— հա, գնացել էի բանկ վարկիս մասը փակելու։
— վա՞րկ ունես, ի՞նչ ես անում վարկ։
— մթոմ բիզնես՝ բանկերի համար փող եմ աշխատում։
#զրոյց #գործ #բիզնես #վարկ #գործարարութիւն #բանկ #մթոմ #ու_տենց
ուրեմն ապպա֊ի փողը ստացայ, չէի ուզում գրպանում պահել, տարայ իմ բանկ։ ասացին՝ էդ որտեղի՞ց քեզ այդքան փող։ ասացի՝ ապպա֊ից։ ասացին՝ դէ թուղթը տուր որ իրենցից ստացել ես։
հարցրի՝ ի՞նչ է փոխուել, առաջ այդպիսի հարցեր չէիք տալիս։ ասացին՝ կբ֊ի պահանջն է, ուզում են հետեւել կանխիկի շրջանառութեանը։
#կբ #բանկ