սովէտ սիրողներին էս տուէք էլի՝
https://www.youtube.com/watch?v=4hFoMkQCuqw
ու դուք տեսէք որ զգաք։ ես զգացել եմ, ուզում եմ զգաք։
ինչ֊որ պատճառով ռուսական կայսրութիւններն, իրենց բոլոր ռեինկարնացիաներով, էսպիսին են, ինչպէս էս տպիչը։
#պատմութիւն #տպիչ #խսհմ #սովետ #սովէտ #սոցիալիզմ #տնտեսութիւն #տէք
հիմա բջնի բացեցի, էլի թափուեց վրաս, մտածեցի՝ տես է, քանի տարի ա չեն կարողանում էդ խնդիրը լուծել։ ոչ նրանք, ոչ էլ ջերմուկը։
ու կրկին մտածեցի՝ բայց չէ՞ որ նաբեղլաւի երբ բացում ես՝ համ շատ յարմար ա, համ երբէք էդպէս չի լինում։
ու կրկին մտածեցի՝ դէ իրանք դրսի ինուեստիցիայով են նաբեղլաւին լաւացրել, ու նաեւ եւրոպական շուկայ են հանում, իսկ եւրոպական շուկայ չես կարող հանել մի բան որ ամէն անգամ քո վրայ թափւում ա։ դա կարող ես հանել ռդ, ուր ջերմուկ ունենալը փառք ա, ու մարդիկ որ սովէտի պայմաններին են դիմացել, ամէն ինչին էլ, ընդհանուր առմամբ, սովոր են դիմանալ։
էհ։
#ջերմուկ #բջնի #նաբեղլաւի #հայաստան #վրաստան #քաղաքականութիւն #մրցակցութիւն #արտահանում #տնտեսութիւն #հանքային_ջուր #ջուր
սովէտական շէնքերի մուտքերում երբեմն լինում էր մանր քարիկներով յատակ։ երեւի տեսած կաք։
իրականում թանկ բան ա, կոչւում ա՝ տերացօ։
բա ո՞նց են կարողացել։
պատասխանը՝ համարեա գրեթէ ձրի աշխատուժ։
մարդիկ չէին կարող երկրից դուրս գալ, փախչել, ու ստիպուած էին աշխատել էն գումարով, որը տալիս էին։ հնարաւոր չէր աշխատավարձ սակարկել՝ բոլորը նոյն պաշտօնում ստանում էին նոյն աշխատավարձը։
իսկ չաշխատելը էլի չէր թոյլատրւում՝ յօդուած կար դրա վերաբերեալ։
էդպէս գրեթէ միայն մինիմալ գոյատեւելու ծախսերը փակելով մարդիկ աշխատում էին, զի այլընտրանք չունէին։ այլապէս զանգուածային արտագաղթ կը լինէր։ ստրկութիւնից շատ հեռու չէր։ էլ չեմ նշում որ երկար ժամանակ գիւղացիներն իրաւունք չունէին տեղափոխուելու, եւ նրանց դա թոյլ տուեցին միայն էն ժամանակ, երբ զգացին որ քաղաքների նոր գործարաններին պէտք կը լինեն։
ու էսպէս շատ բան սովէտում արուել ա շատ էժան՝ մարդկանց չվճարելով։
#սովէտ #սովետ #խսհմ #պատմութիւն #տնտեսութիւն #ազատութիւն
նախորդը գրեցի, ու մտածեցի, որ եթէ շոտլանդիայում իմանային, որ բրէքսիտ ա լինելու, ամենայն հաւանականութեամբ անկախութեան օգտին կը քուէարկէին։ եւ ցոյց կը տային աշխարհին շոտլանդական հրաշքը։ իսկ էսպէս խաբուած են մնացել։
ու նաեւ մտածեցի, որ ռուս կայսերականները չեն ջոկում, որ էդ պահին եւ էդպէս խսհմ֊ը չփլուէր, մէկ ա՝ կային լուրջ տնտեսական խնդիրներ։ դա ակնյայտ էր դատարկ խանութներից, բարձր գներից/ցածր աշխատավարձներից եւ ամէնի «դեֆիցիտ»֊ից։ ինչպէ՞ս դրանք լուծել։ գորբաչեօվը փորձել էր լուծել մի թեթեւ ազատականացնելով տնտեսութիւնը, բայց շատ թեթեւ, եւ դա բաւական չէր։ պէտք էին աւելի լուրջ ռեֆորմներ։ եւ թէկուզ մի պետութեան շրջանակում՝ ռեֆորմները պիտի լինէին։ եւ երբ լինէին՝ ցաւոտ էր լինելու, թեթեւ չէր անցնի։
միեւնոյնն ա, հանրապետութիւնները, ինչպէս նաեւ ամէն ռեգիոն, կը ձգտէին աւելացնել ինքնակառավարումը։ միեւնոյնն ա, հանրապետութիւնները կունենային իրենց ինտերնետ դոմէյնները։ միեւնոյնն ա, կը սկսէին ներկայացուած լինել միջազգային մարզական, երաժշտական միջոցառումներում։
իհարկէ, եթէ «գկչպ»֊ի պէս մի ռեակցիոն ուժ չյաղթէր։ ու չպահէր երկիրը՝ կրկին, աղքատութեան մէջ, եւ անազատութեան։
եւ հաւանական ա, որ «հանրապետութիւնները» մի պահ կը նկարուէին քարտէզում առանձին գոյնով։ իսկ եթէ եւ ոչ, ակնյայտ ա, որ խսհմ֊ն այնպիսին, ինչպիսին եղել էր՝ չէր լինի։ ոչ մի ձեւ։ ու կը լինէին եւ բարդ տարիներ, եւ ինչքան ուժեղ լինէր կենտրոնական կոմունիստական իշխանութիւնը՝ այդքան կը դանդաղէր տնտեսական աճը։
եւ իրականում, շատ բարդ ա պատկերացնել որեւէ այլ արդիւնք, քան էն ինչ եղաւ։
#խսհմ #պատմութիւն #տնտեսութիւն
սոցիալական կապիտալի, վստահութեան ու դրանց կապի՝ տնտեսութեան ու հնա֊ի հետ՝
#ռուսերէն #տնտեսութիւն
ռուսական վիդեօներում տեսնում եմ, զարմանում են, որ մարդիկ կոնդում են ապրում բայց տեսլա ունեն։
հա, զի կոնդի տան տեղը շատ լաւն ա՝ իջնում ես սարեան փողոց սուրճ խմելու։
ու նա տեսլայի փող ունի, բայց չունի փող աւելի լաւ տան՝ կենտրոնում։
իսկ այ մեր բարձրայարկում չկայ մէկը, ով ունի տեսլա։ զի եթէ նա ունի տեսլա, ապա նաեւ ամենավատ դէպքում կարող ա իրան թոյլ տալ այլ բարձրայարկ՝ նորակառոյց։
#բարձրայարկ #քաղաք #տնտեսութիւն #մարդիկ #կոնդ #երեւան
ուրեմն, էքսպերիաս էլի խփել էի, ու չէր միանում։
տէնց, մէկն ասաց՝ «սոնի» չեմ քանդում, բարդ ա։ միւսն ասաց՝ տուէք նայեմ։
ես ասացի որ նոյն խնդիրը եղել ա, սարքել են։ նա նաեւ հետաքրքրուեց, արդեօք հին չի մարտկոցը, ու կարո՞ղ ա դա էլ փոխի։ ես էլ ասացի, որ մարտկոց ունեմ, բայց նախկին քանդողն ասել էր թէ լաւ վիճակում ա ու չէր փոխել։
էս մարդն էլ քանդեց, ասաց՝ մարտկոցդ բեր։ տես, ասում ա, մարտկոցից շլէյֆը որ գնում կպնում ա տպասալին, էդ շլէյֆի կպնելու տեղը մաշուած ա։
այդ պատճառով էլ ամէն խփելուց դուրս ա թռնում։ բայց, ոչ միայն մարտկոցից գնացող շլէյֆն ա մաշուած, այլ եւ տպասալի վրայի բնիկը։
ու ես նոր մարտկոց, որ պատուիրել էի, իրան տուեցի, փոխեց, բայց զգուշացրեց որ քանի որ բնիկն էլ ա մաշուած, կարող ա շատ չօգնի։
յետոյ էլի սոսնձեց սարքը, տուեց ինձ։
ու ես մտածում եմ՝ ինչի՞ են հեռախօսները նէնց անում, որ չկարողանանք բացել։ ինչի՞ պիտի շլէյֆ լինի որը մաշւում ա, երբ միշտ պարզապէս կոնտակտով շատ էլ լաւ աշխատել ա։
ինչի՞ պիտի չկարողանանք քանդել։
կարդացել եմ՝ իբր նրա համար, որ աւելի տափակ սարքեն հեռախօսները։ բայց իր քանդածը որ տեսայ՝ լրիւ կարելի էր պարզապէս բացել փակել, չէ խանգարի նոյն տափակութեան լինէր։
այլ բան եմ լսել, որ ինչ֊որ ռազմական ստանդարտի համապատասխանի, ու իւէսբին էլ հանում են, թողնում միայն անթել լիցքաւորումը որ կարողանան ջրակայուն սարքել։ բայց ո՞ւմ ա պէտք ջրակայուն։
ոչ շատ մարդու։
փաստարկները համոզիչ չեն թւում, ու մտածում եմ՝ երեւի այնուամենայնիւ շատ պարզ, ուզում են փչանայ մարտկոցը, լաւ չպահի իրան, մենք փոխենք։
ու տէնց։
յ․ գ․ droid 4
֊ը լինուքսով նէնց լաւ ա աշխատում։ եւ բացւում փակւում ա։ եւ մարտկոցը փոխւում ա։
#հեռախօս #արդիւնաբերութիւն #շուկայ #գործարք #տնտեսութիւն
պատմել եմ որ ընկերս ամն֊ից աղջկայ հետ ճամփորդում էր, արցախում մի փախած գիւղում մի շիշ ջուր առաւ, աղջիկը թռաւ դէմքին, թէ ինչի՞ ես պլաստիկ առնում, նա էլ արդարացաւ որ ներդրում ա անում տեղի տնտեսութեան մէջ։ աղջիկն էլ ասաւ թէ հազար դրամն ի՞նչ օգուտ։
ես էլ յետոյ ասացի որ չէ՞ որ հազար դրամը հազար դրամ չի ու տարբեր մարդկանց ձեռքերով անցնում ա։
ապա էսօր մտածեցի՝
նախ հաւէս ա երբ շատ մարդ կայ, զի հազար դրամը ինչքան մարդու ձեռքով անցնում ա՝ էնքան շատ ա։ եթէ երկու հոգի կայ՝ մէկը սուրճ ա եփում, մէկը մազ կտրում՝ ապա իրար պէտք ա տան էդ հազար դրամը։
բայց եթէ շատ մարդիկ են, ապա եւ ծառայութիւնները որ իրար կարող են մատուցել՝ շատ են։
ու իրար մատուցելով արդէն շարժ ա լինում ու մարդիկ աւելի լաւ են ապրում։
բայց այլ բան որ առաջին անգամ էսօր մտածեցի՝ դիցուք երկու հոգի են, մէկը ստացաւ հազար դրամը, գնաց մազերը կտրեց, միւսը էդ փողը ծախսեց առաջինի խանութում, առաւ պաղպաղակ, էն մէկն էլ էլի եկաւ մազերը կտրեց։
բայց եթէ չկայ էդ հազար դրամը, ապա երկուսն էլ չունեն տշելու գնդակ, ու առանց խաղալու նստած են։
պէտք ա մէկը դրսից գայ էդ հազար դրամը թողնի՝ այլ լեզուով «ինուեստիցիա», ներդրում անի։
ու այդ առումով, մտածեցի՝ լոկալ փողն իմաստ ունի՝ շատ քաղաքներ ու տարածքներ եւրոպայում ու ամն֊ում ունեն իրենց լոկալ փողերը։
հիմնականում դրանց միտքը որոշակի լոկալ ազգայնականութիւնն ա, պարտադիր չի էթնոսի վրայ հիմնուած, բայց աւելի շատ տեղանքի։ բասկերի երկրում ա որ երեւի մի քիչ էթնիկ ազգայնական ալիքներ են։ եւ փողը տպում ա կամ քաղաքապետարանը, կամ մասնաւոր ընկերութիւնը։ եւ տեղական խանութները համաձայնում են էդ փողով առեւտուր անել։ հա, ու մտածեցի, երբ ներդրում չունես, տեղական փողը առաւել եւս կարեւոր ա։
ու այո, էն այլմոլորակայինների պատմութիւնն ա յիշեցնում, երբ գալիս են երկիր, տեսնում են ամէնը քանդուած, վատ, ասում են՝ ինչի՞ ա սէնց վիճակ, ինչո՞վ կարող ենք օգնել, մարդիկ ասում են՝ փող չկայ, ասում են՝ էդ ի՞նչ ռեսուրս ա, կարո՞ղ ա ճարենք բերենք, ասում են՝ չէ, մենք ինքներս ենք տպում։
այլմոլորակայինները մտածում֊մտածում են, ու ջնջում են մարդկանց բանական էակների ցանկից։
#տնտեսութիւն #փող #շրջանառութիւն #ներդրում #տարադրամ #բանականութիւն
այսօր յիշեցի, որ ի պատասխան յայտնի «երկիրը երկիր չի»֊ին, մարդիկ գիտեմ որ մեքենաների վրայ «երկիրը երկիր է» ստիքեր են կպցնում։
ու դէ «գայձ»֊ում էր դա գրուած, կարծես նոյնիսկ նկարի ձեւով էր, շջանակում, եւ իւղաներկով։
ու ինչքան էլ յուզիչ կամ հոգեգզգզիչ չլինի այդ մեքենայա֊ստիքերային պոռտքումը, մտածեցի, որ երեւի ժողովրդական ասացուածքը ճիշտ էր՝ ու ասեմ ի՛նչ առումով։
աճեմողլու֊ի (աճեմեանի) գիրքը՝ «why nations fail», հէնց այն մասին ա, երբ ա լինում, որ պետութիւնը պետութիւն չի «դառնում»։ մասնաւորապէս՝ երբ կոռուպցիան ա շատ, ու պետական ինստիտուտները լաւը չեն, չեն աշխատում ոչ միայն արդիւնաւէտ, այլ հէնց իրենց գործառոյթները չեն կատարում։
իսկ հայաստանում այդպէս էր, ու աճեմողլուն հայաստանն էլ էր դասել «տապալուած» երկրների շարքում։
ըստ որում, նիկոլն իրան կանչել ա յեղափոխութիւնից յետոյ, բայց նա հրաժարուեց, չեկաւ՝ թէ հայաստանից յոյս չունի, թէ գուցէ մտածում ա էնքան աահաւոր վիճակ ա, որ ո՞նց ուղղես, չգիտի ինչ առաջարկել։ զի զգալը որ վատ ա՝ մի բան ա, ուղղելն՝ այլ։ օրինակ՝ գիտես բագ կայ, չգիտես ոնց ուղղես։
նիկոլն էլ յիշո՞ւմ էք, ասում էր՝ միակ կայացած ինստիտուտը կոռուպցիան ա։ դա հանում ես՝ ամէնը սկսում ա չաշխատել։
երէկ բաղրամեան վեցով մի հայրենադարձ աղջկայ հարցազրոյց լսեցի, ասաց որ սփիւռքի նախարարութիւնը ոնց կար՝ չկայ, ու որ զարէի հետ փոքր, երեսուն հոգանոց թիմ են, ու կպած աշխատում են։ էնպէս էր խօսում, որ տպաւորութիւն ա՝ արդիւնաւէտ աշխատում են, ու իսկապէս աշխատում են։ գուցէ դա էլ ա արդէն կայանում որպէս ինստիտուտ։
բայց դէ պատկերացնո՞ւմ էք, քոչարեանենք գան, նիւ հրանուշ բերեն։
իսկ յոյս ունի դերլուգեանը, նա էլ շուլմանին նման բաներ ա ասում։ թէ բիւրոկրատիան լաւ ա, որ սովէտից ժառանգել ենք, զի գոնէ չաշխատող, բայց մարմին ա։ պատկերացրէք՝ դա էլ չլինէր։ ու քանի մարմինը կայ՝ կարելի ա փոքր փաթչերով աշխատեցնել։
հիմա երկիրը փորձում ա երկիր դառնալ, հազիւ հազիւ։ բարդ ա շատ, բնաւ հեշտ չի։ տեսնենք ինչ կը լինի։ եւ յուսանք որ ռեակցիոն ուժերի կեղծ֊ազգայնական օրակարգը մարդկանց չի մոլորեցնի։ (ազգայնականը չափից շատ ա լինում կեղծ֊ազգայնական, դրանից էլ էդ բառը արժեզրկուել ա լրիւ)։ ու յուսանք, նաեւ որ նորմալ երկրորդ կուսակցութիւնը կունենանք։
էհ։
#քաղաքականութիւն #տնտեսութիւն #երկիր #երկիրը_երկիր_չի #աճեմողլու #գիրք
https://www.youtube.com/watch?v=YyxgCZ1mNIA
#շաքար #տնտեսութիւն #պատժամիջոց #ռուսաստան #ռուսերէն
այսօր տեսայ հին սիրուն կանգառ հայաստանի աւաններից մէկում, ու մտածեցի այն մասին, ոնց էին այն նախագծում ու կառուցում։
ու զգացի, որ այդ գործերի համար շուկայական գին չի վճարուել։ գործատուն ընդհանուր առմամբ մի հատ էր՝ պետութիւնը, ու պատուիրատուն մի հատ էր։
չես ուզում այդ փողով աշխատել՝ եղիր գործազուրկ… եթէ չհաշուենք որ գործազրկութիւնը օրէնքով հետապնդւում էր, եւ անուանւում էր տունեյադստվո։
պետութիւնն աղքատ էր, եւ մարդիկ էին աղքատ։ եւ նախագծողները, եւ բանուորները չեն ստացել արդար վարձատրութիւն կատարուած աշխատանքի համար։ եւ շինարարութեան համար նիւթը չի ստացուել իր իսկական գնով՝ մարդիկ ստացել են շատ ցածր աշխատավարձ։
շատ գործեր արուել են լրիւ ձրի՝ բանտարկեալների աշխատանք օգտագործելով։
ու այնքան ակնյայտ ա դառնում, որ խսհմ֊ը գրեթէ ստրկատիրական երկիր էր։ եւ պէտք ա յիշել, որ ամէն ստեղծածը՝ թէկուզ շատ հաւէսը, ստեղծած ա ստրկական, շուկայականից ցածր գնով։
ի դէպ, այն որ էժան ա արուել, չի նշանակում որ արուել ա արդիւնաւէտ։ սովորաբար հակառակը։ դա այն կարեւոր պատճառներից ա, ինչի տնտեսութիւնը չէր դիմացել։
#խսհմ #ստրկատիրութիւն #պատմութիւն #աշխատանք #բան #գործ #ազատութիւն #շուկայ #քաղաքականութիւն #տնտեսութիւն #կոմունիզմ #կապիտալիզմ #սոցիալիզմ #աշխատավարձ
>Ի՞նչ ռևանշ, ի՞նչ նոր պատերազմ, մեզ պետք է խելքի գալ. Բագրատ Ասատրյան
https://www.youtube.com/watch?v=A545grygCyc
ասատրեանին հետաքրքիր ա լսել, դեռ չեմ լսել։
#տնտեսութիւն #հայաստան
էրիկ այնգհայմը գրում ա ոչ միայն երկաթի ու տտ֊ի, այլ եւ քաղաքականութեան մասին։
ուզում եմ ուշադրութիւն դարձնել իր երկու տեքստի՝ հնա֊ն եւ գերաշխատող ամերիկացին ու ամերիկեան արուարձանները նորուեգական հայեացքով
երկուսն էլ ակնյայտօրէն եւրոպացու գրած տեքստեր են։ երկուսն էլ այն մասին են, որ միասին ենք ապրում, հետեւաբար ընդհանուր ծախսեր ունենք, ու ուզում ենք ընդհանուր միջավայրն ու մթնոլորտը լաւացնել։
այն մասին, որ հնա֊ն խափոսիկ ա, եւ այն մասին, որ ամերիկացիների եւ եւրոպացիների մօտեցումներն են տարբեր։ օրինակ, դեռ պատմականօրէն ամերիկացիներն ունէին աւելի շատ տեղ, եւ ստանում էին նոյն բերքն աւելի մեծ տարածքից։ եւ հիմա էլ՝ ունեն աւելի մեծ տներ, եւ լցնում են այդ տները էժան խլամով։ ի տարբերութիւն, եւրոպացին ունի փոքր բնակարաններ, եւ ձեռք ա բերում միայն ամենաթանկ եւ բարձրորակը՝ չի կարող իրան թոյլ տալ էժան անորակ իրեր ձեռք բերել։
նաեւ կարեւոր նշում ա, որ միսիսիփին չի կարելի համեմատել եւրոպական պետութիւնների հետ՝ երբ նոյն քառակուսի մետրով տարածքում են մարդիկ ապրում, եւ ունեն հեռուստացոյց եւ միկրօալիքային՝ իրենք ապրում են լրիւ տարբեր տարածքներում՝ եւ տան պատերից դուրս, եւ ներս, եւ պատերն էլ են տարբեր, ու օգտագործում են լրիւ այլ որակի իրեր։
եւրոպացին ունենում ա լաւ քաղաքային միջավայր, իսկ ամերիկացին, որպէս կանոն առանց մեքենայ ապրել չի կարող։ սա թւում ա հանրայայտ փաստ, բայց ինձ թւում ա՝ չի կարելի թերագնահատել այդ դիտարկման կարեւորութիւնը։ զի միայն դա զգալիօրէն փոխում ա քաղաքներն ու միջավայրը։
եւ որպէս արդիւնք՝ մարդկանց՝ կեանքով բաւարարուած լինելու ամենակարեւոր ֆակտորներից ա։
այս վիդեօն էլ հէնց թեմայի մէջ, իւթիւբն առաջարկեց՝
https://www.youtube.com/watch?v=6Pm0Mn0-jYU
ու տէնց։
#քաղաք #ամերիկա #ամն #եւրոպա #քաղաքականութիւն #քաղաքաշինութիւն #հնա #տնտեսութիւն #երջանկութիւն #մարդիկ #միջավայր #նախագծում
Իրականում մեր 2,5 տարուայ ամենամեծ պրոբլեմն այն է, որ ներդրումներ չկան։ Դա իր բացատրութիւնն ունի, այլ թեմա է, որի մասին, ցաւօք սրտի, մասնագիտական շրջանակները չեն ուզում խօսել։ Դա կապուած է եղել և Արցախի, և տարածաշրջանի հետ։ Այս առումով ուզում եմ Հայաստանը համեմատել Վրաստանի հետ, ըստ էութեան նոյն կենսամակարդակի վրայ ենք։ Բայց Վրաստանն աւելի բարենպաստ էր ներդրումների առումով, քան Հայաստանը, և դա ունի իր օբյեկտիվ պատճառները՝ նրանք կոմունիկացիաներ ունեն։ Երկրորդ հանգամանքը՝ Վրաստանն ունի աւելի լաւ հարկային ու տնտեսական կարգաւորումների դաշտ, քան Հայաստանը։ Բայց բոլոր դէպքերում Վրաստանն իր բարեփոխումներով հանդերձ իր հասարակութեան կենսամակարդակի էական փոփոխութիւն չի կարողանում ապահովել։ Ինչո՞ւ, որովհետև մեզ նման երկրներին, եթէ ուզում ենք դուրս գալ այս վիճակից, ճեղքում է պէտք։ Իսկ դա նշանակում է երկարաժամկէտ հատուածում 10-15 տոկոս տնտեսական աճ։ Իսկ այդպիսի աճ ունենալու համար պէտք է դառնալ շատ գրաւիչ ներդրողների համար։ Իսկ ներդրողների համար գրաւիչ չենք կարող լինել, որովհետև փոքր պետութիւն ենք։ Այսինքն՝ օբյեկտիվ պատճառներ կան, որ մեր երկրում մեծ ներդրումներ չեն լինում։ Իսկ այն ներդրումները, որոնք եղել են նախկինում՝ կոռուպցիոն սխեմաներով, հիմնականում փողերի լուացման նպատակով են եղել։ Հիմա, քանի որ Հայաստանում չկան այդ սխեմաները այս 2,5 տարուայ ընթացքում, այդ առումով էլ գրաւիչ չենք այլևս։
վահագն խաչատրեանի հարցազրոյցից։
#հայաստան #տնտեսութիւն
ապշելու ա, ինչքան ա կարեւոր շուկան ու տնտեսութիւնը։
ես վաղուց զգում էի, որ ազատ ծրագրակազմի շարժումը կարող էր կենսունակ լինել հէնց ամն֊ում, որովհետեւ այդ առաջին ազատ ծա֊ի նմուշները պահանջուած էին, իսկ հեղինակները վատ չէին վաստակում իրենց գրածի տեք․ աջակցութեամբ՝ ազատ ծա աճեցնելու համար պէտք էր զարգացած տնտեսութեան պարարտ հողը։
եւ ահա իմացայ ինչպէս ծնուեց ռուսական «էմբոքս» օպերացիոն համակարգը՝ ինչ֊որ մարդիկ ունէին լինուքսի տակ գրած֊աշխատւղ կոդ, եւ համակարգը պիտի սերտիֆիկացիա անցնէր մինչեւ արդիւնաբերութիւնում ներդրուելը։
բաւական շուտ պարզ եղաւ որ չի լինի լինուքս միջուկը կտրել էնքան, որ տողերի քանակը կրճատուի էն չափով որ լինի այն սերտիֆիկացիա անել ռդ֊ում։
ապա յիշեցին ծանօթների մասին որ ունէին աւտոմատացում կառաւարող կոդ, որն ունէր օհ֊ի մի երկու հատկանիշ եւ առաջարկեցին նախագծողներին դարձնել այն օհ եւ սերտիֆիկացիա անցնել։
նախագծողներն իրենք էլ չէին սպասում որ իրենց գրածն ինչ֊որ մէկին պէտք կը գայ այնչափ, որ կը դառնայ օհ։
այսպէս շուկան, տնտեսութիւնը, կապերը եւ լուծումների պահանջը ստեղծեցին մի նոր նախագիծ։
իսկ մենք ոչ նախանձելի վիճակում ենք ոչ միայն այն պատճառով, որ բաւական «խելացի» չենք, այլ եւ այն, որ չունենք այդ տնտեսութիւնը, չունենք այդ գործերը, որոնց համար պէտք էր գրել այն կոդը, որը, երբ պահանջարկ ստեղծուէր, կը փոխակերպուէր այսպէս կոչուած իրական ժամանակի օպերացիոն համակարգի։
մեզ մօտ գուցէ գտնուեն մի քանի երազող որ հաւէսի համար իրենց նախագծերը կը բզբզան՝ աշխատանքներից եւ ընտանիքից եւ պատերազմից ազատ ժամանակ, եւ այդ նախագծերը դժուար թէ լրջանան՝ գոնէ ռեսուրսների պակասի պատճառով, եւ քիչ հաւանական ա որ կիրառուեն որեւէ տեղ՝ եթէ եւ գտնուի պահանջ, ապա դրսում պատրաստուած ազատ կամ կոմերցիոն լուծումն արդէն առաջ ա, արդէն լաւ թեստաւորուած ա, արդէն համայնք ունի ու ստաբիլ ա, իսկ մեր միկրօ բիզնէսը չի կարող իրան թոյլ տալ նոյնսիկ աւելորդ օրեր ծախսել նախագծման եւ թեստաւորման վրայ։
կարճ ասած՝ ինչպէս էլեմենտների աղիւսակ ամէն մարդ երազում չի տեսնում, այնպէս էլ նախագծի բախտը բերելու համար պէտք ա այդ բախտի հաւանականոոթիւնը իրատեսական դարձնող միջավայր։
անշուշտ, բախտի բան էր, որ էմբոքսը ստեղծուեց, բայց այդ բախտը բերելու համար նախադրեալներ էին պէտք։
#ծրագրակազմ #նախագծում #օպերացիոն_համակարգեր #էմբոքս #տնտեսութիւն #շուկայ #նախադրեալներ #բախտ #արդիւնաբերութիւն #կապ #պատմութիւն
սպանիչ վիդեօ ա՝ արգենտինայի ու տնտեսութեան մասին՝
https://www.youtube.com/watch?v=T2XkzmjSv8k
#արգենտինա #տնտեսութիւն #ռուսերէն
երկու օր առաջ խօսեցինք ընկերոջս հետ։ օնլայն։ ասաւ՝ արի հանդիպենք։ ասի՝ օնլայն։ ու հետաքրքիր ա որ էսօր ասում եմ՝ ընկերոջս, չնայած իրան երեք տարին մէկ եմ տեսնում։ առաջ կասէի՝ ընկեր չունեմ։
բայց դէ նայած ոնց նայես։ մարդը միշտ ուրախ ա, եթէ դու իրեն կապուես, նա էլ չի մոռանում, գրել ա։ արշաւ ա գնում՝ կանչում ա։
ընկերս ա, շատ ուրախ եմ որ կայ։
ինչեւէ, անցնեմ ասելիքիս։
դէ մեր շրջապատի համար՝ հոգացողների, անտարբեր չլինողների, շատ բնական ա գտնել գրաւիչ ձախական մտքերը։ ու նա էլ բացառութիւն չի։ եւ կապիտալիզի վատ կողմերից էր խօսում, եւ դժգոհում էր ՝ «ի՞նչ կապիտալիզմը տուեց հայաստանին»։
ու ես իրան ասում էի՝ բայց արդե՞օք կապիտալիզմ ա մեզ մօտ։
ու էսօր անկապ բանից եւս մի փաստարկ գտայ, որ զրոյցի ժամանակ չէի գտել ու չարտայատեցի։
ռոբերտը ինչ եկել էր՝ դեռ վարչապետ էր՝ արդէն հարկերը բարձրացնում էր։ սկսած տխրահռչակ «օդի հարկից», ու փոքր բիզնէսի վրայ մեծ հարկային ճնշում դրեց։ աջական, կապիտալիստական ղեկավարը կանէր լրիւ հակառակը՝ հնարաւորինս հարթ եւ ցածր հարկեր կը սարքէր։ սա ընդամէնը մի հարթութիւն, փաստարկ՝ ինչի հայաստանում եղած համակարգը կապիտալիզմի հետ շատ կապ չունէր։
#կապիտալիզմ #տնտեսութիւն #քաղաքականութիւն #հայաստան #պատմութիւն
փաստօրէն, հակամենաշնորհային օրէնքներն ամն֊ում արգելում են՝
— պայմանաւորուածութիւններ գների վերաբերեալ, ներառեալ բանաձեւեր, նուազագոյն եւ առաւելագոյն գների կամ զեղջերի սահմանում։ — բաժանել յաճախորդներին, շուկաներ, կամ տարածքներ։ — բոյկոտել յաճախորդներին, կամ մատակարարողներին, կամ այլոց։ — սահմանափակել արտադրութեան քանակը օգտագործելով շուկան՝ մրցակցութիւնը վերացնելու համար։
ես չգիտէի, որ առաջին երկուսը խնդրահարոյց են։ #շուկայ #շուկայական_յարաբերութիւններ #կապիտալիզմ #տնտեսութիւն #կառավարում #մենաշնորհ #հակամենաշնորհային_օրէնսդրութիւն #ամն #էթիկա #մրցակցութիւն
ընդհանուր առմամբ, էն որ ես ասում էի՝ քպ֊ն յստակ չի ասում, կոպիտ ասած՝ աջական ա թէ ձախական, աւելի ա նման ամն֊ի հանրապետականների, թէ դեմոկրատների, ահա այս պահերի համար ա կարեւոր։
զի աջականի համար էսօր արդիւնաւէտ լուծում ա հանքը։ իսկ ձախականի՝ ոչ մի ողջամիտ ձեւակերպում հետաքրքիր չի, պիտի հինքեր չլինեն ու վերջ։
ուրիշ տեղ գրել եմ, որ մոռանում են, որ աղքատ ենք, ու խնդիրն այն ա, իսկապէս հետեւելո՞ւ են լիդիանին պարբերաբար, իսկապէս բիւջէ՞ ա փող մտնելու, ու ինչ ա արուելու այդ փողի հետ։
այսօր կարելի ա ասել, որ ըստ երեւոյթին այո, մտնելու ա ու ըստ երեւոյթին կօգտագործուի բաւական ողջամիտ։ մեր բիւջէի համար փոքր լոադ չի պաշտպանութիւնը, իսկ լաւ վիճակում ինֆրաստրուկտուրա պէտք ա բիզնեսի զարգացման համար։ տեսէք, աջական բաներ եմ ասում։ բայց արդե՞օք մենք կարող ենք մեզ թոյլ տալ չզինուել, օրինակ։ ձախականն ինձ այս պահին կը պիտակէր «միլիտարիստ», ու ինձ իսկապէս թւում ա, որ ձախականութիւնը շքեղութիւն ա, որը մենք մեզ թոյլ տալ չենք կարող։
նոյն կերպ եւրոպայում փակել են ատոմակայանները, ու դա ողջամիտ չեմ համարում։ մենք երկրաշարժի հաւանականութիւն ունենք, եթէ փնտրել ինտերնետում «ամենավտանգաւոր ատոմակայանը», կը բերի մեծամորը, ու մեզ համար միեւնոյնն ա ողջամիտ չի ատոմային էներգետիկայից ինքնակամ հրաժարուելը։
մանաւանդ, եթէ կայ խնդիր, որ մենք պէտք ա հասցնենք ռազմական սալանս պահել, ու հէնց չպահենք, մեզ խփելու են։ բա ո՞րտեղից այդ փողը։
մենք այսօր էն երկիրը չենք, որ ամբողջ աշխարհին պէտք ենք, որ գերտէրութիւններն ասեն ադրբեջանին՝ չյամարձակուես պատերազմել։ իրենք ստեղ շահ չունեն, զի մենք մարդկութեանը տալու բան չունենք։ սինգապուրն ունի՝ մենք չունենք։
իսկ եթէ մենք ունենայինք, բնական ա, հանքերի խնդիր չէր կանգնի, զի դէ կարող ես քեզ թոյլ տալ դրանք չունենալ։ կարո՞ղ ենք մեզ թոյլ տալ՝ ինձ թւում ա՝ չէ։
«իմ երազած հայաստանի» մասին էին գրում թուիթերում, յիշո՞ւմ էք՝ վնաս չի երազելը, գուցէ, բայց մեր երազածն այսօր չկայ, ու ոտքերը ըստ ծածկոցի ա պէտք ձգեզ, երբ գոյատեւման հարց ունես։
եթէ նիկոլն այդպէս ձեւակերպի, նա իրան կը ներկայացնի որպէս աջական քաղաքական գործիչ, իսկ նա նման յստակութիւնից իմ հասկանալով, խուսափում ա։
#քաղաքականութիւն #տնտեսութիւն #ամուլսար #ջերմուկ #հայաստան #անվտանգութիւն #կապիտալիզմ #ողջամտութիւն
Կրկնում եմ՝ մեր իրականութեան մէջ երկար տարիներ գերիշխած յատվածականութիւնը պէտք է փոխարինուի համահայկականութեամբ։ Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պէտք է հրաժարուենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գիւմրեցիների, սփիւռքահայերի։ Սա ամենևին չի նշանակում, թէ մենք պէտք է հրաժարուենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից։ Դա ընդամէնը նշանակում է, որ մեզնից իւրաքանչիւրի համար մեր ծագումը պէտք է լինի մեզ համայն հայութեան մաս դարձնող և ոչ թէ նրանից անջատող, նրանից առանձնացնող գործօն։
նիկոլը այս պարզ արտայայտութեամբ ահաւոր կարեւոր բան ա անում՝ նա ջոկում ա որ պետութեան եւ ժողովրդավարութեան շահերից ա ազգայնականութիւնը, որ միակ շանսն, որ մենք ունենք, մենք՝ որ սովոր չենք պետութեան, այլ սովոր ենք սրա֊նրա գաղութ լինելուն, կամ թիֆլիս֊պօլիս ապրելուն, կայսրութիւնները շինացնելուն, կամ հակառակը՝ գցելուն, ով՝ ոնց, սովոր ենք հպարտանալ ուրիշների համար մեր արածներով, ներդրումներով, մենք մեր պետութիւնը դեռ լրիւ չենք գիտակցել, ու, ես կասէի՝ լրիւ չենք համակերպուել, որ կայ ազգային, պետական շահ, որը բոլորիս շահն ա, ու ամէն մէկիս մանր շահերից կարեւոր ա, ու իւրաքանչիւրիս աւելի լաւ ա լինելու եթէ մենք ունենանք գործող, կենսակայուն պետութիւն ուժեղ տնտեսութեամբ, ապա եւ՝ ազատ շուկայով, եւ ոչ թէ՝ բաժանուած գոտիներով, իսկակա՛ն, եւ ոչ կեղծուող ընտրութիւններով, երբ մարդիկ բարեկամին կամ բակի գողականին չեն սատարելու ընտրութիւնների ժամանակ, այլ նրան, ում հաւատում են, որ պետական շահերով ա մտահոգուած, եւ յա՛րկ են տալու, զի յարկերով ա, որ ճանապարհ են սարքում, բանակ են պահում, ու առողջապահութիւն զարգացնում։
ու այլ շանս պարզապէս չունենք, առանց ազգայնականութեան ու պետականամետ լինելու՝ լինելու ենք թոյլ դեբիլ տեղ, իսկ մենք էդ մեզ թոյլ տալ չենք կարող, երկրներ կան, որ կարող են իրենց թոյլ տալ, մենք՝ չէ, մեզ առողջութիւնն ու հարեւանները չեն ների։
#ազգայնականութիւն #պետութիւն #ժողովրդավարութիւն #տնտեսութիւն #մէջբերում #նիկոլ #հաւաք
էն օրը նիկոլն էլ ասաւ՝ նէնց չենք անում, որ ութսուն հազար ստացողը, ութսուն հազար երեք հարիւր ստանայ։ բհկ֊ն դէ պէտք ա պոպուլիզմով զբաղուի, ասի, թէ բա քիչ ստացողների շահերը չէք պաշտպանում։ բա իսկապէս, երկու տոկոսը ութսուն հազարի մէջ լինում ա հազար վեց հարիւր դրամ։ արդե՞օք էդ էական ա։ ու պէտք ա նէնց անել, որ գործատուն չվախենայ, չխուսափի բարձրացնել աշխատավարձ։ մէկ էլ ասաւ՝ լաւ, դէ ով ա աշխատավարձով հարստանում։ բայց դէ այստեղ սուտ ա, մարդիկ կան։ #քաղաքականութիւն #տնտեսութիւն #աշխատավարձ
հասկանալով ձախականութիւնն ու աջականութիւնը, տեսնում ես ինչքան խառն է ամէնը, ու որ յաճախ բաներ, որ թւում է թէ պէտք է լինէին ձախական, աջական են, եւ հակառակը, նաեւ միշտ կան խմբեր աջականների կամ ձախականների մէջ, ովքեր մի քիչ այլ ձեւ են մօտենում նոյն հարցերին։
ինչեւէ, փորձենք դիտարկել հիմնական տարբերութիւնները։
փոփոխութիւն ընդդէմ միջամտութիւնից խուսափում
==============================
սա իմ հասկանալով ամենահիմնական հարցերից է։
ձախականներն ասում են, որ կը փոխեն աշխարհը, իսկ աջականներն պնդում են, որ աշխարհն այնքան բարդ է, որ աւելի լաւ է ձեռք չտալ, չխառնուել, կարող է աւելի փչացնես։
շատ մօտ է ծրագրաւորմանը, նոյնիսկ վերաձեւակերպել պէտք չէ։
խուսափում ենք ոչ շատ անհրաժեշտ փոփոխութիւններից, փորձում ենք մի մեծ ամէն ինչ անող ծրագիր ունենալու փոխարէն(որը գրելու տակից կարող է դուրս չգաս), ունենալ իւնիքս մօտեցում՝ տարբեր թիմերի կողմից գրուած առանձին ծրագրիկներ։ (do one thing and do it good)։
ձախական մօտեցման այլ յատկութիւնն է՝ փոփոխութիւնից յետոյ վերահսկելն է, որ բոլորը այդպիսի փոխուած ձեւին հետեւեն։
սա բերում է հետեւեալ տարբերութիւնների՝
պետութիւնն ընդդէմ մասնաւորի։
==============================
ձախական մօտեցումն է՝ սա ու սա ու սա պէտք է վերահսկել, իսկ վերահսկելու կատարեալ ձեւը՝ ինքնուրոյն անելն է։ այդ պատճառով իրենք պնդում են որ պետութիւնը պէտք է զբաղուի ոչ միայն կրթութեամբ, ճանապարհներով ու արտաքին թշնամուց պաշտպանելով, այլ եւ մատուցի շատ այլ ծառայութիւններ, իսկ մնացածի համար՝ լինեն պետական կարգադրանքներ։ սա նշանակում է եւ աճած բիւրոկրատիա՝ հիմնարկներ, որ զբաղւում են այդ կարգադրանքները յօրինելով։
աջական մօտեցումն է՝ հնարաւորինս քիչ գործ է անում պետութիւնը, հնարաւորինս քիչ պէտք է լինի պետական ապարատը, քանի որ պետութիւնն ամէնն անում է ոչ օպտիմալ, ոչ էֆեկտիւ, թանկ, ու դա ի վերջոյ հասարակութեան վրայ աւելի թանկ է նստում։ բացատրութիւններից մէկն է՝ ուրիշի փողը այլ կերպ ես ծախսում, քան քոնը։ այդ պատճառով մասնաւորի մօտ ամէն ինչ աւելի էժան է ստացւում։
ծայրայեղ աջականը չի վստահի պետութեանը բացի ճանապարհներից ու բանակից ոչ մի այլ զբաղմունք։
տտ աշխարհում՝ եթէ ինչ֊որ կարգաւորում կարելի է տալ օգտուողին, եւ հեշտացնել ադմինների աշխատանքն ու թեթեւացնել ինֆրաստրուկտուրան, ապա այդպէս էլ արւում է։
սա լիազօրութիւններ բաշխելու մասին է՝
կենտրոնաձիգ ընդդէմ կենտրոնախոյսի
=======================
միացեալ նահանգները կարելի է համարել աջական դիզայն հենց սկզբից, քանի որ հնարաւորինս շատ հարցեր որոշւում են առանձին նահանգներում։
ու օրինակ, բրեքսիտը աջական շարժում էր, չնայած լիքը մարդ ով աջակցում էր դրան դեբիլ քսենոֆոբ էին։ բրեքսիտի կարեւոր ու իրական միտքն այն էր, թէ ինչո՞ւ պիտի եւրախորհրդարանի պատգամաւորը, ով բրիտանիայից չի, ընդունի օրէնք, որին բրիտանիան պիտի ենթարկուի։
նոյնը մեզ է վերաբերում՝ ակնյայտ է, որ տեղական համայնքին տեղական իշխանութեան վրայ ազդելու լծակներն ու հնարաւորութիւններն աւելի շատ են, եւ փոխել տեղական իշխանութիւնն աւելի իրատեսական է, քան ասենք խսհմ իշխանութիւնը։
կորպորացիաները՝ հզօրութեան կենտրոնացում են։ ո՞նց են մօտենում մոնոպոլիաների հարցին աջականն ու ձախականը։
ձախականն ասում է՝ եկէք օրէնքներ, սահմանափակումներ, կարգադրանքներ ընդունենք կորպորացիաների համար։
կարգադրանքներ ընդդէմ ինքնակազմակերպմանը
=============================
աջականն ասում է որ դա վատ է որովհետեւ կորպորացիան կարգադրանքներ շրջանցելու, կամ իր ուզած կարգադրանքն ընդունելու անհամեմատ աւելի մեծ հնարաւորութիւններ ունի, քան նրանք, ով նոր են մտնում բիզնեսի մէջ, ու կարող են պոտենցիալ մրցակից դառնալ։ աջականն ասում է, որ կարեւոր է, ինչքանով հեշտ է մտնել որեւէ դաշտի բիզնես ու մրցունակ լինել։ եթէ մեծ կորպորացիան ունակ է վարձել իրաւաբանների մեծ շտատ, ով կաշխատի այդ բոլոր պահանջները բաւարարելու խնդրի վրայ, ապա սկսնակը բաւական ռեսուրս չունի ու որպէս կանոն չի կարող նման շռայլութիւն իրեն թոյլ տալ։
այդ՝ բիզնեսի մէջ մտնելու մասին ես նաեւ գրել եմ այստեղ
իսկ ինչպէ՞ս ապա առանց վերահսկելու համոզուել որ սպառողի իրաւունքները պաշտպանուած են՝
քանի որ ըստ ձախականի պետութիւնը պէտք է սահմանի լիքը կանոններ, ու վերահսկի դրանց կատարումը, ապա ըստ իրեն պէտք է ընդունել աւելի շատ օրէնքներ, ստանդրատներ, եւ ստեղծել ստուգող յանձնաժողովներ, որ գնալու են տարբեր տեղերով, ու փակեն կամ տուգանեն այն «օբյեկտները», որոնց աշխատանքը ստանդարտին չի համապատասխանում։
աջական մօտեցումն է՝ եթէ դու գտել ես ուտիճ քո ապուրում, ու չէիր ակնկալում դա՝ լռելեայն ենթադրում էիր, որ այն չպէտք է լինի, եւ սննդի օբյեկտը չի նկարել իր ցուցանակի վրայ ուտիճ կամ ճանճ, չի ասել, եկէք, մենք ձեզ ճանճերով ապուրներ կը մատուցենք, ապա դու կարող ես իրենց դատի տալ։
եւ հետեւած տուգանք ու հասարակական աղմուկը կը նստի այդ ընկերութեան վրայ աւելի թանկ, քան իրենց խոհանոցի մաքրութեանը հետեւելը։
նոյնը վերաբերում է ծխելուն՝ ինչո՞ւ պիտի պետութիւնն ինձ ասի, ես իմ «օբէկտ»֊ում ինչ եմ թոյլ տալիս, ծխել կամ չծխել։
համասեռականների ամուսնութեան իրաւունք
=====================================
բայց ապա տարօրինակ է թւում, որ աջականները, ով սովորաբար նման կարգադրանքներին դէմ են, միեւնոյն ժամանակ դէմ են «համասեռական ամուսնութիւններին» կամ աբորտներին՝ չէ՞ որ ապա պետութեան ի՞նչ գործն է, թէ ով ում հետ է ուզում ընտանիք կազմել, կամ ինչ անել իր մարմնի հետ՝ դա անձնական որոշում է։
ըստ երեւոյթին քանի որ նրանք, ով ուզում են փոխել համակարգը սովորաբար լինում են ձախականներ, աւանդապաշտները աւելի մօտ են իրենց զգում նրանց, ով ասում են՝ մի՛ ձեռք տուէք, թող ոնց կայ լինի, ու դրանք բաւական մեծ ընտրազանգուած են կազմում, որպէսզի դրանց, ասենք, նահանգների հանրապետականները, կարողանան հեշտ արհամարհեն։
իսկ աբորտների թեման շատ բարդ է։ օրինակ, նահանգներում խիստ սահմանափակուած ցողունային բջիջներին վերաբերող հետազօտութիւնները։ մասնաւորապէս այն պատճառով, որ դրանք արւում են աբորտ արդիւնքում ստացուած «նիւթն» օգտագործելով։ քանի որ կորպորացիան, որը հետաքրքրուած է այդ հետազօտութիւններն անելու մէջ, կարող է ազդել մարդու անձնական որոշման վրայ, ու զանազան ձեւերով խթանի իր աբորտ անելը։
իսկ անձնական ընտրութիւնը յարգելը աջական մօտեցում է։ բայց միեւնոյն ժամանակ կարող է օգտագործուել աջական գաղափարի դէմ։
իմիգրացիա
=======
աջականներն ասում են, որ տնտեսապէս ձեռնատու չէ ընդունել համայնք մարդուն իր կեանքի կէսից։ չէ՞ որ նա իր հարկերը վճարել է այլ պետութեանը, եւ աջակցել է այլ համայնքի բարեկեցութեանը, իսկ հիմա նա տեղափոխուել է այլ համայնք, որի մէջ ներդրում չի ունեցել։ նաեւ նա սովորաբար տեղացուց աւելի քիչ փող է բերում համայնքին ու աւելի շատ փող տանում է։ այդ ամէնից, ըստ աջերի, ընդհանուր բարեկեցութիւնը նուազում է, առաջանում է արժեզրկում։
ձախականներն աջակցում են իմիգրանտներին որպէս աւելի անպաշտպան շերտի ներկայացուցիչներին։ իսկ իրենք իրենց հերթին դառնում են, ասենք դեմոկրատների ընտրազանգուածի զգալի մասը։ օրինակ, նահանգներում հենց դեմոկրատներն են սովորաբար խոստանում են հայերին ճանաչել ցեղասպանութիւնը ու խոստումը չեն կատարում, ոչ թէ հանրապետականները։ նաեւ, հայերը, մեքսիկացիները, եւ այլն, ընտրում են դեմոկրատներին թէկուզ այն մի պատճառով, որ գիտեն՝ աւելի հեշտ է լինելու բերել նահանգներ իրենց բարեկամներին։ ու իրենց համար այդ հարցն այնքան կարեւոր է, որ իրենք անտեսում են այլ, հասարակութեան համար կարեւոր խնդիրներ։
բնակարան վս սփրաւլ
=============
համայնքով, բազմաբնակարանային տանը ապրելը՝ կենտրոնացման մասին է։
դա ինձ շատ մօտ է, եւ ինձ ակնյայտ են թւում քաղաքում ապրելու բազմաթիւ առաւելութիւնները, բայց աջականները կասեն որ մենք չենք զգում այն անհարմարհութիւններն, որ ունենում ենք ապրելով բազմաբնակարանային շէնքերում, քանի որ դրանց արդէն սովոր ենք։
օրինակ, եթէ դու մելոման ես, դու կարող ես առնել ոչ թէ ականջակալներ, այլ լաւ ձայնային սարքաւորումներ, առանց հարեւաններին խանգարելու մասին մտահոգուելու։ կարող ես ունենալ զանազան այլ հոբիներ, որոնք պահանջում են ասենք թէ արհեստանոց ու աղմկող գործիքներ՝ օրինակ հիւսնի գործը։
ինձ թւում է՝ հայ հասարակութիւնը որպէս կանոն աւելի ձախական է, բայց այ այս դէպքում, մարդիկ յաճախ դեռ սովոր չեն միասին ապրել, ու այդ պատճառով աւելի շատ են, քան կարող էին լինել, կենցաղային վէճերը։ այս դէպքում հայերն աւելի աջական են, ու նախընտրում են լինել աւելի առանձին։
միւս կողմից, իրենց «առանձին» լինելու ատմոարութեան չափսը՝ ընտանիքն է՝ անձը չէ։
կայսրութիւն ընդդէմ ազգայնականի
==============================
իսկ ընդհանուր առմամբ, իմ հասկանալով, գլոբալիզացիան՝ ձախական շարժում է, ինչպէս նաեւ կայսրութիւնները։ «սապիենս»֊ի հեղինակն կարծում է, որ կայսրութիւնները՝ այդքան բռի, դաժան կենդանիների համար, ինչպիսին մարդիկ են՝ լաւ լուծում են, քանի որ եթէ չկան ազգեր եւ էթնոսներ, ապա աւելի քիչ պատճառ կայ այլ մարդկանց դիսկրիմինացնելու։
սակայն, ըստ իս, նա լաւ չգիտի կայսրութիւնները, ու միեւնոյն է, դիսկրիմինացնելու պատճառ գտնելը միշտ էլ կարելի է։ մանաւանդ եթէ դու մարդ ես ու փնտրում ես այդ պատճառը։
լիբերալ, աջական հասարակութիւնը՝ աւելի տարբեր, զանազան մարդկանց հասարակութիւն է։ եւ աջական մօտեցումն է՝ ոչ թէ դարձնել բոլորին միատեսակ, որպէսզի իրենք իրար չկոտորեն, այլ բոլորի համար խաղի նոյն կանոնները հաստատել, ընդունելով, որ մարդիկ տարբեր են։
դրանից էլ բխում է մշակութային այն ամբողջ շերտը, ուր բացատրւում է, որ այլ, ուրիշ լինելը խնդիր չէ, եւ որ հասարակութիւնը շահում է նրանցի, որ մարդիկ տարբեր են։
բժշկութիւն
=======
ձախականները ջանում են աւելի ապահով դարձնել մարդկանց, ու դրա մասնաւոր դէպքն է՝ պետական բժշկական ապահովագրութիւնը կամ սպասարկումը։ սա թւում է թէ շատ լաւ միտք է։
աջականները պնդում են որ դա բերում է նրան, որ բժիշկների աշխատավարձներն ընկնում են, իսկ կրթութեան գինը մէկ է բարձր է, ու դա իր հերթին բերում է նրան, որ մարդիկ հետաքրքրուած չեն լինում այնքան ներդրում ունենալ բժշկական կրթութիւն ստանալու մէջ ու հետեւաբար՝ բժիշկների պակասի։ աջականների պնդումն է որ լոնգ թերմ վճարովի բուժ սպասարկումն աւելի լաւ է, քան անվճարը։
կոնկրետ բնագաւառներ ներդրումները
======================
ճապոնիան աւելի ձախական պետութիւն է, եւ սուբսիդաւորում է մեքենաների արտադրութիւնը։ դա նպաստում է նրան, որ ճապոնական մեքենաներն աւելի մրցունակ լինեն միջազգային շուկայում։ նաեւ ճապոնիան կարգաւորում է մեքենաների շուկան՝ օրինակ, հին մեքենայով տեխ․ զննում անցնելն այնքան բարդ է, որ մարդ նախընտրում է նոր մեքենայ առնել հինը նորոգելու փոխարէն։ այդ պատճառով էլ աշխարհը լի է օգտագործած ճապոնական աւտոմեքենաներով՝ դրանցից ջանում են ազատուել։
աջականների պնդումն այն է, որ պէտք չէ նպաստել կոնկրետ դաշտին, քանի որ շատ բարդ է իմանալ, ապագայում որն է լինելու ակտուալ, ու հնարաւոր է, որ ռեսուրսների ծախսն իզուր է։
իրենք կասեն, որ այդպիսի կարգաւորումները չեն նպաստում մարդկանց բարեկեցութեանը՝ մարդը ստիպուած է բաւական մեծ գումար ծախսել ամէն մի քանի տարին մէկ նոր մեքենայ ձեռք բերելու համար, իսկ չէ որ նա միեւնոյն է ունի ընդամէնը մի մեքենայ, եւ այդ փողը նա կարող էր ծախսել այլ բաների վրայ։
իսկ ինչ վերաբերում է շուկայի անկանխատեսելի լինելուն, դա նաեւ կապուած է բիզնեսի մէջ աւելի հեշտ մտնելու շեմի հետ։ նահանգներում տապալւում են կորպորացիաներ, խաղի մէջ են մտնում են նոր խաղացողներ, բայց դա տնտեսութեան վրայ շատ վատ չի անդրադառնում, եւ բերում է պրոգրեսին եւ սպառողների համար աւելի լաւ առաջարներին։
https://www.youtube.com/watch?v=QhfEoavWVTg
որտեղից է գալիս շահոյթը։
#շահոյթ #տնտեսութիւն #խօսք
ուրեմն, ես մտածում էի այն մասին, ի՞նչն է լաւ տնտեսութեան համար։ մի տեսանիւթ կար, որը ես տարածել եմ, բայց հիմա չեմ գտնում, այն մասին էր մասնաւորապէս, որ եթէ դու վարկ ես վերցնում, ու առնում հեռուստացոյց, դա ընդհանուր առմամբ տնտեսութեան համար լաւ չէ, իսկ երբ վարկ ես վերցնում ու առնում տրակտոր որ գործ անես, դա ընդհանուր առմամբ տնտեսութեանը լաւ է։
այսպէս ես մտածում եմ՝ լա՞ւ է որ ես առնում եմ կամերա, ու չնայած արտադրանք եմ ունենում, չեմ վաճառում այն (ու ոչ մէկն էլ չէր առնի)։ երեւի վատ էլ չէ, բայց լաւ էլ չէ։
իսկ լա՞ւ է ազատ ծա֊ն ազատ տնտեսութեան համար։ լաւ է, անշուշտ։
ապա ի՞նչ է պէտք անել, որ իմ արած ազատ ծա֊ն լաւ լինի տնտեսութեան համար։ այն պէտք է օգտագործո՛ւի։ ահա թէ ինչ։ իսկ ո՞վ է օգտագործում վօկը։ բաւական մեծահասակ մարդիկ, ոմանք նոյնիսկ ծեր։ եւ շուտով ոչ մէկ չի օգտագործի։
ի՞նչ է պէտք անել։ պէտք է մարկետ անել այն։ որպէսզի երիտասարդներ այն բացայայտեն։
եւ վօկն ունի մեծ պոտենցիալ, քանի որ այն օբերոնի մասին է, իսկ օբերոնը շատ աւելի մատչելի եւ հասանելի եւ ոչ օտար է քան ասենք հասքելը, սքիմը, լիսպը, թէկուզ սմալթոքը կամ ռասթը, որոնք իրենց մարգինալ «նիշա»֊ները զբաղեցրել են։ օբերոնը շատ աւելի շանսեր ունի իր մարգինալ նիշան զբաղեցնել, քան դրանք։
ապա պէտք է մտածել մարկետինգի մասին։ տեխնիկական խնդիրներ իհարկէ կան, որ ես կուզէի լաւացնել կամ լուծել, բայց արդէն հիմա վօկը տեխնիկապէս պատրաստ է մարգինալ նիշա զբաղեցնելու։ պարզապէս մարկետ չունի, որի համար պէտք է մտածել, ինչպէս այն մարկետ անել։
ի՞նչ է մտքիս գալիս հիմա՝ լաւ ձեռնարկներ, տուտորիալներ, ու կայքի լրիւ ռեդիզայն։ գուցէ իւթիւբ վիդեոներ։ երեւի վահան բալասանեանի հետ խօսեմ դիզայնի մասին։ սպանիչ լաւ կայք է պէտք։
այս ամէնը ինչի՞ համար։ որ տնտեսութեանը լաւ լինի։ ։Ճ ։Պ
#շուկայ #վօկ #մարկետինգ #տնտեսութիւն
ահա ինչ է լինում, երբ սեփականատիրական նախագիծը չի գրաւում կենսունակ լինելու համար անհրաժեշտ շուկայի հատուած։
եթէ այն ազատ լինէր, ապա նաեւ կը լինէր կենդանի։
հետեւութիւն՝ մի աջակցիր սեփականատիրական ծա նախագծերին քիքսթարթերում։
#սեփականատիրական_ծա #ծա #ծրագրային_ապահովում #փրեսգրամ #շուկայ #տնտեսութիւն #համացանց #ազատութիւն
ռուսներն իրենք են ասում, որ պարտքերի դիմաց ստացած ձեռնարկութիւնները չեն աշխատեցնում, քանի որ տնտեսապէս ձեռնատու չէ։
դա նրանց եմ համար եմ գրում, ով դեռ կարծում է, որ եւրասիականում հհ անդամակցութիւնը ունի տնտեսական իմաստ։
#եւրասիական֊միւթիւն #տնտեսութիւն #ազատութիւն
Ըստ էության, եվրասիական նախագծերը տնտեսական առումով արդեն կարելի է համարել ձախողված:
Այս տարվա մայիսի վերջին Աստանայում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ Եվրասիական տնտեսական միության մասին խոսելն անիմաստ է, որովհետև ըստ էության արգելափակվեցին Ռուսաստանի բոլոր նախաձեռնությունները նույն Ղազախստանի կողմից՝ միասնական պառլամենտ, քաղաքական կառույցներ ստեղծելու առումով:
ղազախստանի եւ եւրասիական միութեան մասին հետաքրքիր նիւթ։
http://www.lragir.am/index/arm/0/interview/view/103747
#ղազախստան #ռուսաստան #եւրասիական֊միութիւն #մաքսային֊միութիւն #տնտեսութիւն #քաղաքականութիւն #ազատութիւն
Հայաստանից ռեպորտաժ եւրասիական միութեանը միանալու նախօրէին Կոմերսանտ֊ում՝ http://www.kommersant.ru/doc/2503431
Լրագրող Ալեքսեի Բոյարսկին գտել է այս փոքր եւ սարերով լի երկրում ոսկու շուկայ, ծիրանի կոնյակ եւ շատ խելացի երեխաներ — բայց միանալու տնտեսական իմաստ չի գտել։
#հայաստան #ռուսաստան #եւրասիական֊միութիւն #մաքսային֊միութիւն #ֆոտո #յօդուած #ռուսերէն #մադագասկար #տնտեսութիւն #իմաստ #երեխաներ #ծիարն #ազատութիւն
Մարդն ունի ընդլայնուելու, տրանսցեդենտանալու պահանջ։
Մենք ուզում ենք կիսուել մեր մտքերով (ով մտքեր ունի) կամ կարդացածով, տեսածով, ապրածով։ Այսինքն՝ մեր կեանքով։
Ու մեզ պէտք է շուկայ, մարդիկ, ում հետաքրքիր են մեր ապրումները, ցաւերը, հաճոյքները, մտքերը (ով ունի), եւ այլն։ Մի խօսքով մեզ պէտք է մեր արտահանած ապրանքի սպառողը։
Այդ իսկ պատճառով մարդիկ լաւ են վերաբերւում իրենց ուշադրութիւն դարձնողներին, եւ խարդախների հիմնական գործիքներից մէկն էլ կեղծ ուշադրութիւնն է քո անձի նկատմամբ, մասնաւոր դէպքում՝ հաճոյախօսութիւնը։
Երբ մարդիկ միմեանց հետաքրքիր են, իրենք բացում են շուկան միմեանց համար։ Ու քանի որ իրենց պէտք չեն մրցակիցներ, փակում են սահմանները, սարքում են իրենց «մաքսային միութիւնը», սահմանափակելով այլ մարդկանց արտադրած ապրանքների ներկրումը։
Քանի որ միեւնոյնն է սպառելու ռեսուրսը սահմանափակ է։ Ինչպէս մեր փողն է սահմանափակ, այնպէս էլ մեր ժամանակը, ու այդ պատճառով էլ մարդիկ խանդով են վերաբերւում, երբ իրենց յարաբերութիւնների մասնակիցները իրենց ժամանակը ծախսում են այլ մարդկանց կեանքը սպառելով։ Կամ այլ մարդկանց իրենց կեանքի պատկերը վաճառելով։ Ապա լքուած մասնակիցը զգում է իրեն չգնահատուած, չպահանջուած շուկայում։ Ու վատ է վերաբերւում ինչպէս մրցակիցներին, այնպէս էլ սպառողին, ով իրեն չի գնահատել։
Կարող է նոյնիսկ սանկցիաներ կիրառել՝ օրինակ փակել իր շուկան որոշ ժամանակով։ Ինչպէս Ռուսաստանն էր Ուկրայինայի կամ Մոլդովայի համար շուկա փակում։ Կամ ընդմիշտ։ Այդ դէպքում յարաբերութիւնն էլ այլեւս գոյութիւն չունի։
Բաժանումը կարող է լինել քաղաքակիրթ, ինչպէս Չեխոսլովակիայի դէպքում, եւ ոչ այնքան՝ ինչպէս ռուս եւ ուկրայինական եղբայրական ժողովրդների դէպքում։
Չէ, ես բնաւ էլ չեմ ասում, որ վատ են այդ շուկայական յարաբերութիւնները։ Այլընտրանքը՝ անպայմանական սէրն է, որին ես ոչ հաւատում եմ։
Այն ոչ էլ լաւ է յարաբերութեան այն մասնակցի հանդէպ, ում առանց պայմանների են սիրում։ Ստացւում է, նա ոչ մէկ է, ոչ մի բան չի կարող առաջարկել։
Միւս կողմից էլ, չեմ կարծում որ առանց որեւէ բան ստանալու իմաստ ունի շուկան բաց պահել։ Իմաստ ունի, երբ կարողանում ես քո ապրանքը արտահանել, ու գոնէ ստանում ես ֆիդբեք, որ այն լաւն է, դուրները գալիս է։ Ոչ թէ առանց առանձնապէս հաճոյքի է սպառւում։ Բայց եւ բոլորն էլ ձգտում են նրանց, ով կարող է իրենց հետաքրքիր ապրանք արտահանել։
Այդ պատճառով էլ մարդիկ ձգտում են նման հետաքրքրութիւններով մարդկանց։ Որ ներմուծելու բան լինի։ Որ բաւարարեն ներքին պահանջարկը։
Այսպիսով, յաջողուած յարաբերութիւնը այն է, երբ մասնակիցները կարող են զարգացնել իրենց «տնտեսութիւնը» այդ փոխշահաւէտ միութեան պայմաններում։
եւ այդպէս
Մարդն ունի ընդլայնուելու, տրանսցեդենտանալու պահանջ։ Մենք ուզում ենք կիսուել մեր մտքերով (ով մտքեր ունի) կամ կարդացածով, տեսածով, ապրածով։ Այսինքն՝ մեր կեանքով։
Ու մեզ պէտք է շուկայ, մարդիկ, ում հետաքրքիր են մեր ապրումները, ցաւերը, հաճոյքները, մտքերը (ով ունի), եւ այլն։ Մի խօսքով մեզ պէտք է մեր արտահանած ապրանքի սպառողը։
շարունակութիւնը
#ասք #սէր #յարաբերութիւն #ընկերութիւն #շուկայ #հոգեբանութիւն #մաքսային֊միութիւն #ազատութիւն #մտքեր #ուկրայինա #ռուսաստան #չեխոսլովակիա #տնտեսութիւն #քաղաքականութիւն #մարդիկ #անկախութիւն #ուտենց