փայնֆոնի sxmo֊ին երբ սովորում ես՝ աշխարհի ամենալաւ միջավայրն ա լինում հեռախօսի համար։
xorg ա։ հեշտ ա forwarding անել։ բացի դրանից, փիջինը օրինակ մի քանի պատուհան ա բացում։ ու wayland֊ում՝ phosh֊ում դա խնդիրների ա բերում՝ միայն վերջին բացած պատուհանն ա մուտք ստանում։ ես իրանց վրայ քանի տարի առաջ բագ բացել եմ՝ ասել են՝ կը նայեն, ու մինչ էսօր տէնց էլ մնացել ա։ իհարկէ որ սովորական xorg ա ու dwm՝ էդ խնդիրը չկայ։ զի ինչի՞ պիտի լինի։
ստեղնաշարը ամենալաւ ստեղնաշարն ա։ չէ՝ խնդիրներ ունի, օրինակ չեմ կարողանում էս պահին բութ նշանն օգտագործել՝ աւելացնում եմ շարուածքի մէջ, բայց չի աշխատում։ ընկերս էլ օգնեց, փաթչ արեց մի ֆունկցիա, մեծատառերը սկսեցին աշխատել, բայց ոչ ամէն նշանները։ դրա պատճառով չի ամենալաւը, բանականաբար։ ամենալաւն ա որովհետեւ սթարտ ա լինում երբ քեզ պէտք ա՝ մատիկով քաշում ես՝ սթարտ ա լինում։ հակառակ ուղղութեամբ ես քաշում՝ ստոպ ա լինում։ ըստ որում էդ ժամանակ պրոցեսն էլ չկայ։ այլ դիւրակիր համակարգերում փորձում են էնպէս անել, որ երբ մատիկով մուտքի դաշտի մէջ ես սեղմում՝ ստեղնաշարը յայտնուի։ իսկ էստեղ շատ յարմար ա որ այն կայ երբ պէտք ա, ու չկայ երբ պէտք չի։ կարող ես գրել ամէնի մէջ՝ օրինակ xterm֊ի։ maemo֊ենք օրինակ հատուկ փաթչ են անում gtk֊ն ու qt֊ն որ իրանց ստեղնաշարով աշխատի։ ու որ մուտքի դաշտի մէջ սեղմելիս յայտնուի։
եղե՞լ ա որ նկար էք ցոյց տալիս հեռախօսով, այն էլ թարս ա։ պտտում էք հեռախօսը որ ճիշտ լինի, հեռախօսն էլ ջոկում ա, որ պտտել էք, ինքն էլ ա պտտում որ նկարը «ճիշտ» լինի, բայց էլի թարս ա դարձնում։ ու չի լինում նայել, պէտք ա լինում ինչ֊որ ձեւ գտնել հեռախօսի էնպիսի դիրք որ ինքը չորոշի պտտել, բայց եւ մօտաւորապէս ճիտ երեւայ։ էսպիսի բան sxmo֊ում չի լինում։ հէնց նրա համար որ հատուկ չեն մտածել ոնց «լաւացնեն»։ որովհետեւ պարզ ա ու դախ։
իրա ժեստերով աշխատանքը իսկապէս ամենաճկունն ա։
շատ կարեւոր ա որ ունի escape ու control ստեղները։ կախուած շարուածքից իհարկէ։ բայց որոշ շարուածքներում կան։
իմ պատրաստած դուորակ շարուածքում նաեւ ունեմ վերեւ ու ներքեւ սլաքները։
ու երբ ուզում ես, երբ օրինակ ինչ֊որ մոդալ պատուհան ա թռել քո վրայ, սեղմում ես escape, կարող ես ctrl+c ու ctrl+v սեղմել, vim֊ում խնդիր չունես escape չունենալու (չնայած դա լուծւում ա իրականում ctrl+c ֊ով, եթէ control ունես), ու վերջապէս նոյնիսկ դիտարկչի մէջ երբեմն յարմարաւէտ ա վերեւ ու ներքեւ սեղմել նաւարկելու համար։
#լինուքս #դիւրակիր #հեռախօս #խելախօս #միջավայր #նախագծում #սալիկ #դիզայն
չաթում բացատրում էի միջավայրի փոփոխականները։ ու էս էկրանահանն արեցի որ պարզ լինի։
#միջավայր #փոփոխական #էկրանահան #օրացոյց
ուրեմն մենք՝ մարդիկ որ սիրում են կախուածութիւններ քիչ ունենալ, կարողանալ կրկնել ուրիշի աշխատանքը, ու դրանով մտածել որ քիչ թէ շատ հասկացել ենք, ու հետեւաբար փորձում ենք պարզ գործիքներ օգտագործել, մենք հակուած ենք լինում օգտագործել սովորական posix shell
, օրինակ՝ /bin/sh
(բնաւ փաստ չի որ ձեզ մօտ դա սիմլինկ չի /bin/bash
֊ի), ու այն պատճառով, որ տեսականօրէն bash
֊ը posix shell
֊ի գերբազմութիւն ա։
ու եթէ թուիթերեան մշակոյթի ձեւով արտայայտել, որ bash > sh
՝ — հէնց այդ պատճառով մեզ համար sh
֊ն նախընտրելի ա, զի less is more
։
բայց այդ կոնկրէտ դէպքում՝ posix shell
֊ի սինտաքը ու էս կամ էն բանն անելու ձեւը էնքա՛ն աւելի ոչ ընթերնելի (եւ ոչ գրելի) ա, քան bash
֊ում, որ նոյնիսկ լիւկ սմիթն ա անցնում bash
֊ի մէկ մէկ, զի… չգիտի ինչպէս դա անել ̶մ̶ա̶ք̶ո̶ւ̶ր̶ո̶վ̶ մաքուր շելլում, որը, տեսականօրէն, աւելի պարզ պէտք ա լինէր։
գերբազմութիւնը աւելացրել ա աւելի պարզ կոնստրուկցիաներ։
ու իրականում մեզ պէտք ա աւելի պարզ shell
— որն օրինակ ունենայ bash
֊ի կոնստրուկտները, բայց չպարունակի նաեւ պատմական posix shell
֊ի կոնստրուկտները։
դէ չեմ խօսում այն մասին, որ կարգին shell
չունենք, ամենաընթերնելի֊գրելիները սարսափելի են, բայց դա այլ հարց ա։
#իւնիքս #տեք #միջավայր #նախագծում #պարզութիւն
սպեկտրումը ցոյց տուեց helix
խմբագրիչը՝ շաատ հետաքրքիրն ա, կը սովորեմ։
ուզում ա դրան անցնի, ու սալիկային ինտերֆէյսի՝ զի աւելի յարմար ա քան vscode
֊ը։
ես մտածեցի՝ էն գործառոյթն ինչ արդէն անում ա պատուհանների կառավարիչը, հիմա էլ մոնոլիտ ծրագրերն իրենք են իրականացնում, փոխարէնը մենք օգտուենք արդէն եղած եւ իրականացուած ձեւերից։
այսպէս մոնոլիտ ծրագրերով ինքներս ենք հեռանում իւնիքս գաղափարախօսութիւնից, նոյնիսկ այնտեղ ուր պէտք չի։
ես էլ ցոյց տուի acme խմբագրիչը, բայց արդէն ռոբ փայկը, դրա հեղինակը, հեռացաւ իւնիքս փիլիսոփայութիւնից իրանով՝ acme
֊ն ոգեշնչուած էր oberon
֊ի սալիկային ինտերֆէյսից։ ու այդ ինտերֆէյսը արդէն իսկ ծրագրաւորման եւ աշխատանքի եւ ամէնի միջավայր ա։ իսկ քանի որ acme
֊ն աշխատում էր plan9
֊ում՝ ուր արդէն կար պատուհանային կառավարիչ՝ ինքն իրականացրել ա պատուհաններ հէնց խմբագրիչի մէջ։
#միջավայր #տեք #իւնիք #օբերոն #միջերէս #նախագծում
փայնֆոնի վրայ տեղակայեցի միջավայր, որ postmarketos
֊ում կոչւում ա gnome-mobile
, դրա փաթեթն ա՝ postmarketos-ui-gnome-mobile
։ իրականում դա նոյն գնօմն ա, պարզապէս աւելացուող, գերժամանակակից կոդով, որը միջավայրը դարձնում ա փոքր էկրաններին կիրառելի։
ու գիտէք, ահագին հաւանում եմ այն։
իրենք գրում են, որ փայնֆոնի երկաթը թոյլ ա դրա համար։ գրում են՝ չգիտենք էլ ինչի վրայ փորձէք։ փայնֆոնի երկաթը թոյլ ա, բայց դրայւերների վիճակը քիչ թէ շատ լաւ ա։ փայնֆոն պրօ֊ի երկաթն ուժեղ ա, բայց դրայւերների վիճակը դեռ լաւ չի։ նոյնը «ուան փլաս»֊ի մասին են գրում։
ես զգում եմ, որ «ֆօշ»֊ից ծանր ա, բայց նէնց չի որ կիրառելի չի։ մի քիչ երկար ա սթարտ լինում։
ինչն ա հաւէս՝
— «մինիմայզ» արած պատուհանների մէջ երեւում են թարմացումները, դրանք էկրանահաններ չեն։ ես դրա վրայ «բզիկ» ունեմ, մարդիկ կան ում էդ մէկ ա, բայց ինձ մաեմօ֊ից յետոյ դա շատ պէտք ա։
— պատկերակները հեշտ ա տեղափոխել, վերադասաւորել։ կան նաեւ պատկերակների խմբեր, բայց ես դրանք չեմ օգտագործում։ ընդամէնը պատկերակներ քո ուզած ձեւով վերադասաւորելը, ինչպէս դա հնարաւոր ա սէյլֆիշի մենիւ֊ում, ինձ շատ պակասում էր «ֆօշ»֊ում եւ նոյնիսկ մաեմօ֊ում։
— շատ հաւէս անիմացիա ա, երբ ծրագիրը «մինիմայզ» անելու համար ներքեւից քաշում ես վերեւ, մենիւն ա դուրս գալիս, ծրագրի պատուհանն էլ փոքրանում ա, քիչ քիչ գնում բաց ծրագրերի ցանկում աւելանում։ հետ առաջ կարող ես տանել, վայելել անիմացիան։
ծրագրերը փակւում են անդրոիդի պէս, ներքեւից վերեւ ցանկի միջի քարտը տշելով՝ ձեւ, որ գալիս ա, երեւի, hp֊ի մոբայլ ինտերֆէյսից։ ինձ աւելի ա դուր գալիս մաեմօ֊ի ձեւը, երբ բոլոր պատուհանները տեսնում ես ոչ թէ մի շարքով, այլ՝ մի քանի։ ու աւելի արագ կարող ես ընտրել, որն ես ուզում, առանձ շատ ձախ֊աջ գնալու, ինչպէս «ֆօշ»֊ում ստիպուած ես անել։
ընդհանուր առմամբ, շատ կենդանի միջավայր ա երեւում, երբ պատկերակները կարողանում ես վերադասաւորել, ինչ֊որ բան որին կպնում ես՝ արձագանքող ա։
ինչն ա վատ՝
— գնօմի շարուածքներն աշխատում են, բայց միայն երկաթէ ստեղնաշարից դեռ։ լռելեայն փայնի եւ բացատի ստեղներով շարուածքը փոխւում ա, տեսնում ես էկրանին որն ես ընտրում, եւ կարողանում ես սկսել գրել։ բայց հպէկրանի ստեղնաշարի վրայ այդ ընտրածդ շարուածքը չի երեւում՝ իրենք դեռ չունեն, չեն կարողանում հպէկրանով ցոյց տալ դա։ այնտեղ ընդամէնը մի, qwerty
ստեղնաշար կայ։ դեռ։ ասում են՝ կաւելացնեն այդ հնարաւորութիւնը։
փայնֆոնի երկաթէ ստեղնաշարի վերեւի շարքում թ֊ից աջ, ծ ու ց տառերը բացակայում են, պէտք ա սեղմել աջ ստեղները ներքեւի շարքում, դրանք այնտեղ են։ ընդհանուր առմամբ, եթէ երկաթէ ստեղնաշար օգտագործել՝ լինում ա։ հպէկրանով հայերէն գրել էս պահին չի լինի։
— «լանդսքէյփ» ռեժիմում աջ մասը էկրանի կամ չի ցուցադրւում, կամ շատ են թռթռոցներն էկրանի, յաւելուածների, մենիւ֊ի։ գրեթէ կիրառելի չի էդ վիճակում։ ինչը վատ ա այն առումով, որ երկաթէ ստեղնաշարով հէնց այդպէս ես ուզում աշխատել։ յաճախ պահում եմ հեռախօսը դիմանկարի ձեւով, բայց հաւաքում եմ երկաթէ ստեղնաշարի վրայ՝ մի ձեւ։
#ազատութիւն #միջավայր #գնօմ #ֆօշ #փայնֆոն #հեռախօս #խելախօս #սէյլֆիշ #մաեմօ
արագ գրեմ, ինչպէս պոստմարկէտօսում փորձել տարբեր աշխատանքային միջավայրեր։
դա իրենց վիքի֊ում նորմալ նկարագրուած չի, չաթում էլ ասում են թէ «չեն խրախուսում» նման բաներ անել։
խրախուսում են ներբեռնել պատրաստի պատկեր այդ միջավայրով, եւ օգտագործել։
պարզւում ա, էսպէս՝
apk search postmarketos-ui
կը տայ ահագին մեծ ցանկ։ այս պահին, ես արդէն թարմացրել եմ համակարգը դէպի edge
, ու ցանկն այսպիսի տեսք ունի՝
sxmo-common-bluetooth-1.11.0-r0
postmarketos-ui-gnome-mobile-1-r0
postmarketos-ui-phosh-qt_tweaks-22.1-r0
postmarketos-ui-mate-5-r6
postmarketos-ui-fbkeyboard-1-r6
postmarketos-ui-plasma-mobile-3.8-r6
postmarketos-ui-xfce4-0.5.1-r8
postmarketos-ui-sway-logo-key-alt-3-r6
postmarketos-ui-sxmo-de-sway-1.11.1-r0
postmarketos-ui-framebufferphone-1-r0
postmarketos-ui-weston-6-r4
postmarketos-ui-kodi-2-r3
postmarketos-ui-plasma-bigscreen-extras-0.2-r14
sxmo-common-qt_tweaks-1.11.0-r0
postmarketos-ui-sxmo-de-dwm-1.11.0-r0
postmarketos-ui-shelli-3-r5
postmarketos-ui-phosh-22.1-r0
postmarketos-ui-plasma-desktop-2-r10
postmarketos-ui-gnome-3-r3
postmarketos-ui-lxqt-0.1-r5
postmarketos-ui-asteroid-0.1-r3
postmarketos-ui-sway-3-r6
postmarketos-ui-plasma-mobile-extras-3.8-r6
postmarketos-ui-i3wm-0.3-r12
postmarketos-ui-console-0.1-r4
postmarketos-ui-plasma-bigscreen-0.2-r14
եթէ ուզում ես փորձել գնօմ, ապա՝
apk add postmarketos-ui-gnome
ու գնօմը նստում ա ֆոշի կողքը։
հիմա պէտք ա լոգին էկրանի՝ tinydm
֊ի կարգաւորումները փոխել, որ թողնի գնօմ՝
tinydm-set-session -f -s /usr/share/wayland-sessions/gnome.desktop
այնտեղ մի քանի գնօմ դեսքթոփ կայ, իրականում, մէկը կլասիկ, մէկը ուէյլընդ, կարելի ա փորձել բոլորը։
ես վախենում էի, որ եթէ գնօմը չմիանայ, ապա էլ չկարողանամ կարգաւորումը հետ բերել։
ու անում էի՝
service tinydm restart
որ առանց ռեսթարտի տեսնեմ փոփոխութիւնները, ու հետ բերեմ, եթէ շատ վատ լինի։
յետոյ տեսայ որ ռեսթարտից յետոյ, նոյնիսկ եթէ գրաֆիկան չի միանում, ինքը յիշում ա վայֆայի կարգաւորումներն ու կպնում ա աւտոմատ, այնպէս որ ես իրան կարողանում եմ կպնել։
իսկ գնօմը բեռնւում ա, իսկապէս։ բագերով ա աշխատում, դանդաղ, բայց աշխատում ա։
յետոյ փորձեցի թարմացնել դէպի edge
, որ նաեւ փորձեմ gnome-mobile
֊ը։ չնայած այսօր առաւօտը նորութիւն էր անցել, որ գոնէ իրենց վերջին պատկերը տեղակայելիս, գնօմ մոբայլը չի միանում։
թարմացրի դէպի edge, դրա համար փոխեցի /etc/apk/repositories
֊ն այնպէս որ հետեւեալ տեսքն ունենայ՝
#def
#http://mirror.postmarketos.org/postmarketos/v22.06
#http://dl-cdn.alpinelinux.org/alpine/v3.16/main
#http://dl-cdn.alpinelinux.org/alpine/v3.16/community
#edge
http://mirror.postmarketos.org/postmarketos/master
http://dl-cdn.alpinelinux.org/alpine/edge/main
http://dl-cdn.alpinelinux.org/alpine/edge/community
http://dl-cdn.alpinelinux.org/alpine/edge/testing
ու փորձեցի թարմացնել։
apk upgrade
֊ը աշխատեց, բայց փայթընը թարմացնելիս կախուեց, ու կախուեց ընդմիշտ։ այնպէս, որ այլ տերմինալներում էլ չէր լինում բան անել։
վերջը ռեսթարտեցի, գրաֆիկան չմիացրեց, կարծես, թէ՞ միացրեց, կարեւոր չի, կպայ ցանցով, շարունակեցի թարմացնելը, ու այս անգամ թարմացաւ։ բայց ասաց, որ երկու սխալ կայ։
դրանք էլ ուղղուեցին apk fix
֊ով։
ու ապա ես ունեցայ edge
ճիւղի համակարգ։
այստեղ արդէն, ինչպէս ասացի, գնօմ մոբայլը կար, այն բայց չկարողացաւ նստել ֆոշի կողքը, ինչպէս սովորական գնօմն էր անում։ ֆոշը հեռացրի, գնօմ մոբայլը տեղակայեցի։ ու ոնց որ դրա համար պէտք չէր tinydm
֊ի կարգաւորումները փոխել, զի ֆոշը հանելիս, tinydm
֊ն էլ հանուեց։ ու ոնց հասկացայ, գնօմ մոբայլը ինքը պիտի ստարտ լինէր առանց դրա։
ռեսթարտեցի, եւ իսկապէս, փորձեց մեկնարկել, ու չկարողացաւ, նոյն սխալով, ինչպէս գիթլաբում նկարագրուած ա։
հետ բերեցի ֆոշը, կարգաւորեցի մուտքի պատուհանը։
կը հետեւեմ, երբ ուղղեն, էլի կը փորձեմ։ ամէն դէպքում ասացի գրի առնեմ ինչպէս են փոխում միջավայրերը պոստմարկէտում։
ու տէնց։
#պոստմարկէտօս #պոստմարկէտ #դիւրակիր #մոբայլ #գնօմ #ֆոշ #ֆօշ #հեռախօս #խելախօս #փայնֆոն #ֆայնֆօն #լինուքս #տեք #կոնսոլ #միջավայր #անկապ
pinebook
֊ի վրայ կրկին փորձում եմ յարմարուել enlightenment
֊ին։
ամէն դէպքում՝ շատ ուրիշ ա։ այն ինձ մօտ չի ասոցացւում gnome
֊ի կամ kde
֊ի կամ mate
֊ի կամ xfce
֊ի կամ թէկուզ lxde
֊ի պէս միջավայրերի հետ։
աւելի ա նման «ֆենսի» openbox
֊ի։
ու զարմանում եմ՝ windowmaker
֊ն ինձ մօտ շատ աշխոյժ վազել ա ամէն հին կարգիչների վրայ։ իսկ pinebook
֊ի վրայ աշխատասեղանի անուան տեքստը fade in
֊ով ցուցադրելը կարող ա վայրկեաններ տեւել։ շատ դանդաղ ա։
միւս կողմից, զարմանալիօրէն enlightenment
֊ը ահաւոր արագ, առանց խնդիր ամէն տեսակ անիմացիաներ ա պատկերում, հաշւում։
այնպիսի տպաւորութիւն ա, որ pinebook
֊ի վիդեօ դրայւերի մէջ ինչ֊որ հիմնական բան չեն իրականացրել, բայց opengl
֊ի մասեր աւելի լաւ են իրականացրել։ տարօրինակ ա։
ինչեւէ, փորձում եմ յարմարուել, ու խնդիրներս հիմնականում նրանք են, որ enlightenment
֊ը շատ ա իրա վրայ վերցնում։
setxkbmap
անել՝ պիտի իր կարգաւորումներով նշես շարուածքները, այլապէս չի աշխատում։root window
֊ի մէջ դնել xscreensaver
֊ի որեւէ էկրանապահ անիմացիա, ինչը յաճախ անում եմ windowmaker
֊ում։ դա նման ա «մէյնսթրիմ» միջավայրերի, երեւի դրանք արմատի պատուհանի վրայից իրենց պատուհանն են դնում պաստառով, այդ պատճառով իմ աշխատեցրած էկրանապահը պաստառի հետեւն ա յայտնւում։xsetroot -cursor_name right_ptr
որ ձախլիկի մկնիկ լինի, իսկ enlightenment
֊ում չնայած կարելի ա ասել, որ չխառնուի ու էքսի ցուցիչները նկարի, սակայն մէկ ա չեմ կարողանում ցուցիչի ուղղութիւնը փոխել։ու տէնց։
#լինուքս #տեք #միջավայր
https://www.youtube.com/watch?v=aGjc-gsh834
մեզ մօտ էլ կան նման սիմուլեացիաներ՝ երեւան մոլլում մի ամբողջ եւրոպական քաղաքի փողոցներ են սիմուլեացիա անում, սալահատակով։
#քաղաք #նախագծում #մարդիկ #տարածք #քայլելի #միջավայր
այսօր մէկը նամակում գրեց որ գնոմ երեքը զզուելի ա։
ես գնոմին հիմնականում անտարբեր եմ՝ նախկինում ժտկ֊ն համակրում էի, երրորդ գնոմն էլ էնպէս չի որ բնաւ լաւ նորամուծութիւններ չունի՝ օրինակ կարելի ա առանց մկնիկի մեկնարկել ծրագրեր՝ փնտրելու գրելով ձեւ կայ, իսկ գնոմ երկուսում ու մատէում էդպէս չի։
միւս կողմից նոր գնոմում նաուտիլուսի մէջ path֊ը գրել կամ խմբագրելն ա կամ անհնրար, կամ այդչափ ակնյայտ չի ոնց ա պէտք դա անել, ինչպէս նախկինում։
բայց ես դա էլ չեմ անում, կագրչիս վրայ ոչ գնոմ ունեմ, ոչ նաուտիլուս, ու ֆայլային կառավարիչս միդնայթն ա։
ու դէ հիմնականում էդ աշխարհից չեմ՝ ոչ տեղեկացուած եմ, ոչ էլ սուր զգացմունքներ ունեմ։
վերադառնամ՝ ասաց որ գնոմից զզւում ա, իսկ ես հիմնականում իր.կարծիքների հետ համամիտ չեմ, մտքովս անցաւ՝ հմ, կարո՞ղ ա գնոմը աւելի լաւն ու հետաքրքիրն ա, քան ինձ հեռուից թւում ա։
#անկապ #գնոմ #գնօմ #միջավայր #դիզայն #նախագծում
քամու այս գրածին եմ արձագանքել խօսենքում, ստեղ էլ փակցնեմ՝
հմմ, շատ հետաքրքիր ա, շնորհակ կիսուելու համար։
ես չեմ ընկալել փֆ֊ի երկաթը որպէս թոյլ, ինձ թւում էր համեմատելի ա իմ xperia xa2֊ի երկաթի հետ։ չնայած գուցէ դա էլ ա թոյլ համարւում։ իսկ կարող ա շփոթում եմ մի բան։
ամէն դէպքում ինքը թոյլ կարող ա ընկալուել վիդեօ դրայւերների պատճառով։ օրինակ, փայնբուքն էլ ա այդպէս ընկալւում հէնց այն պատճառով որ գրաֆիկան ա դանդաղ լինում երբեմն։ ոնց որ էս երկու ամսուայ մէջ նոր mesa պիտի դուրս գայ, որ այդ խնդիրների մեծ մասը լուծելու ա։ փայնբուքի մասին եմ։
հետաքրքիր ա, ես մաեմօն չէի ընկալել օլդսքուլ, բայց հիմա որ ասացիր՝ հաւէս ա, ու աւելի եմ դրդուած իրանով աշխատելու, չնայած կրկին չեմ հասկանում որն ա իր օլդսքուլութիւնը։ ինձ համար գուցէ նոր ա, զի նախ ես յիշում եմ հին մաեմօն՝ դիաբլօն, որը չէր օգտագործում վիդեօ աքսելերացիա, ու ունէր մենիւ, որը նման էր ուինդոուսի մենիւին, ծրագրեր ընտրելու համար։
մաեմօ֊ն իսկապէս, ինձ էլ թուաց, բարդ ա օգտագործել առանց երկաթի ստեղնաշարի։ ու ես հիմա քշում եմ այն դրոիդ չորսի վրայ։
հարցն այն ա որ դրոիդ չորսը երեւի թէ կարող էր էսօրուայ իմ պահանջները ծածկել, բայց քանի որ այն իմ միակ հեռախօսը չի, ու ես ունեմ շատ մրցունակ սէյլֆիշ՝ որոշակի ջանք ա պէտք այն օգտագործելու համար՝ ես պէտք ա չմոռանամ իրան լիցքաւորել, ու հետս մի սարք շատ տանեմ։
փոխարէնը, ի՞նչ եմ ես անում մաեմօ֊ով (դրոիդում կամ փայնֆոնում, յետոյ կը պատմեմ որն ա տարբերութիւնը)՝
— ես ունեմ իմ dhr.sh֊ն ու anonradio.sh֊ն՝ որ կանչում են mplayer ու նուագարկում այդ ռադիօները։
— ունեմ moc (music on console) իմ հին սիրած նուագարկիչը, որ շատ հարմար ա երկաթի ստեղնաշարով օգտագործել։
— կպնում եմ անոնռադիօյի կոնսոլ չաթին — շատ հարմար ա կրկին երկաթի ստեղնաշարի պատճառով։
— կպնում եմ սերուերիս կարճ գործերի համար։
սա փաստօրէն մինի մինի լափթոփիկ ա, որ ունի հարմար տերմինալներ։
բայց չունի լաւ նուագարկիչ (կամ չգիտեմ որ դեբիանից վերցնեմ) եւ այլն։
ունի ebook reader, կարելի ա լցնել մէջը մի երկու գիրք, բայց երեւի թէ xperia֊ի էկրանով աւելի հարմար ա կարդալը։
— միդորի, որպէս դիտարկիչ։ բայց ֆայրֆոքսն էլ ա աշխատում դրոիդի վրայ։
— pidgin, hexchat, dino — չաթերին կպնելու համար։
այ հիմա մենք եկանք մաեմօյի ամենամեծ խնդիրներին։
բայց շեղուեմ կարճ ու ասեմ, որ էս պահին փայնֆոնի մաեմօյում չի աշխատում maemo-battery-indicator֊ը, բայց դա կուղղեն։
փայնֆոնում, երբ բացում ես vkb֊ն՝ հպէկրանի ստեղնաշարը, ինքը երբեմն չի նկարւում (գրաֆիկական դրայւերներ) ու պիտի մի տեղ սեղմես, որ ստեղները սկսեն երեւալ։
բայց դա էլ ամենամեծ խնդիրը չի։
մաեմօ ստեղնաշարն ունի երկու բեքենդ՝ աւանդական հիլդոն բեքենդ (որ ուղարկում ա նիշեր հիլդոն յաւելուածներին, այսինքն հին նոկիայի մաեմօ յաւելուածներին) ու x11 բեքենդ, որը կարծեմ նոր են աւելացրել, ու որ նիշերն ուղարկում ա սովորական x11 ծրագրերին։
պէտք ա իմանալ, որը միացնել՝ եթէ պարզապէս մուտքի դաշտի ես մատով կպնում՝ աշխատում ա հիլդոն ստեղնաշարը, իսկ եթէ սեղմում ես յատուկ նախատեսուած հարդուեր կոճակ՝ դրոիդի վրայ դա «փնտրել» կոճակն ա, իսկ փայնֆոնի վրայ՝ ձայն բարձրացնելու թէ իջեցնելու (չեմ յիշում), ապա յայտնուող ստեղնաշարը x11 բեքենդով ա։
ես դա հասկացայ երբ փիջինով չէի կարողանում չաթ անել՝ զի էնթեր էի սեղմում, եւ փիջինը ստանում էր մի քանի տող, ոչ թէ ուղարկում էր տողերը էնթեր սեղմելուց յետոյ։ պարզուեց՝ հիլդոն բեքենդի բագերից ա։ ու ժամանակակից x11֊ի բեքենդով ստեղնաշարը ուղարկում ա հաղորդագրութիւնները։ պարզապէս պէտք ա յիշել ու կոճակով բացել որ այդ ստեղնաշարը դուրս գայ։
ի դէպ արտաքնապէս չեն տարբերւում։
հիմա, բնականաբար, «սովորական» իւզերներին բարդ ա բացատրել որ կայ ստեղնաշարի երկու բեքենդ։ միւս կողմից «սովորական» օգտատէրեր մաեմօյին երեւի չեն սպառնում դեռ երկար ժամանակ։ իսկ երբ լինեն, արդէն գուցէ եւ ստեղնաշարի հարցը կը լուծուի։
նաեւ բաւական անսովոր ա, որ ստեղնաշարը հպելիս չես տեսնում ինչ ա կատարւում հէնց մուտքի դաշտում՝ ստեղնաշարի հետ միասին բացւում ա առանձին մուտքի դաշտ, ու դու այնտեղ ես գրում։ երբ ստեղնաշարն անջատում ես, տեսնում ես որ տակից եղած մուտքի դաշտում ներմուծածդ կայ։
դա բաւական անկապ ա այսօր, բայց սովորելու հարց ա՝ ես նախկինում չէի զգում որ էդպէս ա, ու որ խնդիր ա։ հիմա նոր եմ զգում։
հաւէս ա որ դրոիդի վրայ կարողանում եմ հայերէն եւ երկաթէ ստեղնաշարով հաւաքել։ բայց պիտի անեմ setxkbmap am տերմինալում։ ու մի տառ կայ, որ իր ստեղնաշարի վրայ բացակայում ա։ այդ համար պէտք ա առանձին xkb mapping անել, որ այդ տառը մի տեղ տեղաւորուի։
ու մաեմօն՝ այո, արագ ա, պլազմայի համեմատ (այլ բան չեմ տեղադրել)։
հիմա գիտակցում եմ որ այն ինչ ես ուզում էի մաեմօյից՝ իրականում կայ մանջարօյում։ այսինքն՝ սովորական լինուքսի ծրագրեր աշխատեցնելու հնարաւորութիւն։
ու մանջարօյում չկան ստեղնաշարի խնդիրներ։
բայց մէկ ա մաեմօյին կպած եմ՝ եւ թեթեւ ա, եւ այդ մշակութային շերտը, կամ գուցէ նոստալգիան, ինձ պահում են։
էլի բաներ ունէի ասելու, գուցէ յիշեմ ասեմ։
#փայնֆոն #մաեմօ #մանջարօ #պլազմա #միջավայր #լինուքս #դիւրակիր #հեռախօս #խելախօս #օպերացիոն_համակարգեր #տեք
բանալ, բայց ճշմարտութիւններ քաղաքների մասին՝ https://www.youtube.com/watch?v=Hy4QjmKzF1c
#քաղաք #քաղաքաշինութիւն #ճարտարապետութիւն #մարդիկ #միջավայր
այսպէս եմ կանչում wmweather+֊ը՝ #երեւան ֊ի համար՝
wmweather+ -metar-station UDYZ -location "40.147222 44.395833" -display-mode "cur" -animate -m -tempc
display mode֊ը կարող ա լինել “fcst” կամ “forecast” (:
նաեւ ունեմ շատ օգտակար wmSpaceWeather՝
The monitor shows: 2 relativistic electron and 3 relativistic proton flux levels at geosyncronous orbit (currently from the NOAA GOES spacecraft), current Solar Flare X-ray flux, and the last 8 3-hour Kp index values.
եթէ ամէնը վառուի ու թարթի՝ պէտք ա անջատել էլեկտրական սարքաւորումները ու վազել։
ու տէնց։
#միջավայր #եղանակ #դոքափ #դոք #վմէյքեր
իրականում կենտրոն հասկացութիւնն օգտագործում ենք որպէս՝ համեմատաբար լաւ նախագծուած, իրականացուած, ու ոչ լրիւ փչացրած քաղաքային միջավայր։
դա ոչ միայն «կենտրոնում» պիտի լինէր։
#կենտրոն #քաղաք #միջավայր
երեւանի մասին ասում ենք՝ կենտրօն, բայց նկատի ունենք՝ քաղաքային միջավայր։
ու քաղաքային միջավայրի ամենակարեւոր հատկութիւններից ա, որ այն լինի զանազան ու հետաքրքիր, լինի քայլելով բացայայտել նոր եւ տարբեր միջավայրեր։
այսպէս կոչուած կենտրոնն ըստ էութեան քաղաքի միակ մասն ա ուր դա քիչ թէ շատ հնարաւոր ա՝ ոչ միայն նոր ու տարբեր շէնքեր, միջավայրեր, այլեւ հետաքրքիր, արուեստոտ եւ պատմական դարձած շէնքեր՝ կամերային երաժշտութեան տունը, երիտասարդականը։
այդպէս ա ընդհանուր առմամբ եւրոպայում, եւ պատմականօրէն ստացուել, եւ այսօր մտածուած ա արւում, որ իրար երկու նման շէնք չլինի, ու միջավայրը լինի հետաքրքիր եւ փոփոխուող։
յիշում եմ, ինչպէս էի եւրոպայում մոլորւում՝ ես սովոր էի՝ եւ երեւանից, եւ ռուսական քաղաքներից՝ զուգահեռ փողոցներին։
մտածում էի՝ էս փողոցով արդէն քայլել եմ, արի դրա զուգահեռով գնամ, յետոյ էլի հետ կը գամ։ արի ու տես, որ հետ գալն արդէն տրիւիալ չի՝ «զուգահեռ» փողոցը թեքւում ա այլ կողմ, միւսը՝ այլ կողմ՝ փողոցներն ուղիղ չեն։ բայց բացայայտելու ատ բան կայ՝ էսպիսի շէնք ա, դրա կողքը՝ էսպիսի։
ասում են, թէ աջափնեակն ա քիչ թէ շատ քաղաքային, կամ օրինակ՝ մամիկոնեանցը, բայց չնայած կան մայթեր, գազոններ, եւ ծառեր՝ իմ նշած բազմազանութեան եւ բացայայտելի լինելու հատկութիւնը չունեն՝ աջափնեակում ինչքան ուզում ես քայլիր՝ տեսնելու ես նոյն շէնքերը, ու դա, կասէի՝ ձանձրալի ա, եթէ ոչ՝ ճնշող։
եւրոպական քաղաքները (եւ ի դէպ թիֆլիսը) ինձ ապշեցրել էին այսպէս կոչուած կենտրոնի (մեր հասկանալով) բացակայութեամբ՝ ամէն տեղ կար բազմազանութիւն, ամէն տեղ կար հետաքրքիր բան, կամ այցելելու պատճառ՝ օրինակ կոնկրետ ֆոտո խանութ, կամ կոնկրետ պատկերասրահ, կամ սրճարան, կամ թանգարան, կամ աշխատանքի վայր, կամ հաւէս այգի։
այգիներն էլ են առանձին պատմութիւն՝ թիֆլիսն օրինակ, պատմականօրէն շատ կանաչ քաղաք ա, ուր շատ այգիներ կան։ երբեմն՝ շատ մանր, փոքր, բայց դրանք էլ ա հետաքրքիր գտնել, հաւէս ա զգալ որ գիտես տեղը, միւս անգամ գտնել։
յիշում եմ, իննսունականներին զարմանում էի, որ երեւանի օղակաձեւ այգում ես կարող եմ հանդիպել գրեթէ բոլորին։ զբօսնում էի շան հետ ու զարմանում, որ բոլորն այնտեղ են զբօսնում, կամ զրուցում նստարաններին։ հիմա հասկանում եմ՝ բա ի՞նչ անէին, այլ զբօսնելու տեղ չկար։ ու գիտէ՞ք՝ շատ շատ մարդ էր, հազիւ էին տեղաւորւում, որովհետեւ հաւէս այգի էր, ու բոլորն էլ ուզում էին քայլել, վայլել այն։ իսկ գիտէ՞ք ինչու հիմա այդպէս չի՝ ենթադրում եմ որ այդպէս չեղաւ այդ օղակաձեւի սրճարանացման գործընթացների հետ միասին՝ երբ դու նախկինում ունէիր մանր արահետներ, իսկ դրանց փոխարէն հիմա այգու ամբողջ լայնքով պիցցերիա ա՝ դու չես ուզում այնտեղ այլեւս զբօսնել՝ դա զբօսնելու տեղ չի։
նոյնիսկ իննսունականների աղքատ երեւանը անհամեմատ աւելի հաւէսն էր։ նաեւ՝ ըստ քաղաքական համակարգի՝ անհամեմատ աւելի ազատական, մարդիկ էին տարբեր, կարգինն էր քիչ։ դա նկատելիօրէն փոխւում էր քոչարեանական ժամանակներում, ես այդ փոփոխութիւնները զգում էի որպէս դրսի կենդանի, որպէս շան հետ ամէն օր զբօսնող մարդ։
երէկ անցնում էի կարէն դեմիրճեանի փողոցով՝ դէպի սարեան։ ու յիշեցի, որ հէնց այնտեղ, սարեանի մօտ, կար մի ապշելու շէնք՝ քառակուսի, էն սեւ քարից, բոլոր կողմերից՝ փայտէ պատշգամբով։ այն իհարկէ շատ պայթած վիճակում էր՝ բայց այն կարելի էր դարձնել շատ սիրելի եւ հարազատ, եւ երեւանեան տուսուելու տեղ՝ իր բակով։ փոխարէնն այսօր ունենք երեւանի ամենասարսափելի բարձրայարկերից մէկը։
այստեղ յիշում եմ իմ այն միտքը, որ ցանկացած ընդհանուր, հանրային միջավայրը, ուր բոլորն անում են «ոնց կարում» են, դառնում ա բոլորի համար ատելի միջավայր։ փողոցներն, ուր բոլորը քշում են ոնց ուզեն՝ բոլորն են ատում, այդ «ոնց ուզեն» քշողներն էլ։ քաղաքը, ուր ով ուզում էր ու «կարում» էր՝ իր սարսափներն էր կառուցում՝ դառնում ա հէնց այդ նոր սարսափների բնակիչների համար էլ ատելի։
բոլորը չեն կարող ապրել պայմանական «օպերայի» մօտ՝ այդ «օպերան» կորցնելու ա իր հմայքը։ փոխարէնը կարելի էր ստեղծել հաւէս քաղաքային միջավայր՝ ցածրահարկ եւ խիտ շէնքերով, որտեղ կրկին հաւէս կը լինէր զբօսնել, այնքա՛ն, որ այդ պայմանական օպերայի շրջակայի բնակիչները կուզէին այնտեղ գնալ զբօսնելու, եւ այդպէս մենք կը նպաստէինք, որ երեւանն էլ չլինի մի կենտրոնով, եւ անյոյս շրջակայ բնակավայրերով քաղաք, այլ լինէր աւելի չկենտրոնացած, աւելի հաւէս, աւելի ընդարձակ՝ երբ ընդարձակումն արդիւնաւէտ ա, այնպէս ա ընդարձակւում ,որ ուզում ես այդ ընդարձակուած վայրերում լինել։
ու այո, ծեծուած թեմա ա, ու այո՝ շատ պարզ ճշմարտութիւններ եմ գրել։ բայց հարցն այն ա, որ մեր խնդիրները սովորաբար հէնց այդ պարզ ճշմարտութիւնների հետ են կապուած։
#երեւան #քաղաքաշինութիւն #քաղաք #թիֆլիս #ճարտարապետութիւն #միջավայր #փողոց #շէնք #պատմութիւն
էրիկ այնգհայմը գրում ա ոչ միայն երկաթի ու տտ֊ի, այլ եւ քաղաքականութեան մասին։
ուզում եմ ուշադրութիւն դարձնել իր երկու տեքստի՝ հնա֊ն եւ գերաշխատող ամերիկացին ու ամերիկեան արուարձանները նորուեգական հայեացքով
երկուսն էլ ակնյայտօրէն եւրոպացու գրած տեքստեր են։ երկուսն էլ այն մասին են, որ միասին ենք ապրում, հետեւաբար ընդհանուր ծախսեր ունենք, ու ուզում ենք ընդհանուր միջավայրն ու մթնոլորտը լաւացնել։
այն մասին, որ հնա֊ն խափոսիկ ա, եւ այն մասին, որ ամերիկացիների եւ եւրոպացիների մօտեցումներն են տարբեր։ օրինակ, դեռ պատմականօրէն ամերիկացիներն ունէին աւելի շատ տեղ, եւ ստանում էին նոյն բերքն աւելի մեծ տարածքից։ եւ հիմա էլ՝ ունեն աւելի մեծ տներ, եւ լցնում են այդ տները էժան խլամով։ ի տարբերութիւն, եւրոպացին ունի փոքր բնակարաններ, եւ ձեռք ա բերում միայն ամենաթանկ եւ բարձրորակը՝ չի կարող իրան թոյլ տալ էժան անորակ իրեր ձեռք բերել։
նաեւ կարեւոր նշում ա, որ միսիսիփին չի կարելի համեմատել եւրոպական պետութիւնների հետ՝ երբ նոյն քառակուսի մետրով տարածքում են մարդիկ ապրում, եւ ունեն հեռուստացոյց եւ միկրօալիքային՝ իրենք ապրում են լրիւ տարբեր տարածքներում՝ եւ տան պատերից դուրս, եւ ներս, եւ պատերն էլ են տարբեր, ու օգտագործում են լրիւ այլ որակի իրեր։
եւրոպացին ունենում ա լաւ քաղաքային միջավայր, իսկ ամերիկացին, որպէս կանոն առանց մեքենայ ապրել չի կարող։ սա թւում ա հանրայայտ փաստ, բայց ինձ թւում ա՝ չի կարելի թերագնահատել այդ դիտարկման կարեւորութիւնը։ զի միայն դա զգալիօրէն փոխում ա քաղաքներն ու միջավայրը։
եւ որպէս արդիւնք՝ մարդկանց՝ կեանքով բաւարարուած լինելու ամենակարեւոր ֆակտորներից ա։
այս վիդեօն էլ հէնց թեմայի մէջ, իւթիւբն առաջարկեց՝
https://www.youtube.com/watch?v=6Pm0Mn0-jYU
ու տէնց։
#քաղաք #ամերիկա #ամն #եւրոպա #քաղաքականութիւն #քաղաքաշինութիւն #հնա #տնտեսութիւն #երջանկութիւն #մարդիկ #միջավայր #նախագծում
կացի սուիտերը։ (:
https://www.youtube.com/watch?v=DVycwO-n6xA
ես էլ ասում էի, որ պարկինգը՝ օպերատիւ յիշողութեան պէս ա։ ինչքան լինի՝ էնքա՛ն կը զբաղեցուի։
մի խոշոր ընկերութիւն դիտարկում էր երեւանում մի քանի տեղ՝ մէկը ցիտադելն էր, որը ոնց որ հարմար էր այն ժամանակ, բայց մտահոգութիւնն էր պարկինգը՝ բաւական չէին համարում։
ու վերցրին տեղ արշակունեացի վրայ։ ուր՝ իրենց թւում էր՝ պարկինգը բաւական կը լինի։ բայց հարցն այն ա, որ դու չես ուզում արշակունեաց գալ առանց մեքենայ։ ժամանակին եթէ հասնում էիր տրանսպորտով քաղաքի, կենտրոնի կողմից, պիտի յետոյ մի ձեւ անցնէիր։ եւ անցնէիր՝ պարբերաբար յայտնուող պսակների եւ ծաղիկների կողքով, որ արշակունեացի հէնց մէջտեղում էին։ կարծես, ի դէպ, անցում գոյութիւն չունէր։ բայց մարդկանց պէտք էր՝ անցնում էին։
յետոյ յայտնուեց վերգետնեայ անցումը։
բայց հարցն այն ա, որ գաղջ միջավայրն ինքը ստիպում էր ցանկանալ մեքենայ եւ վճարել այդ համար խցանումների մէջ մնալով։
յետոյ փլեցին շատ սիրուն բաուհաուս ոճի ակումբ՝ պարկինգը չէր հերիքում։ յետոյ ծացկեցին գետառը՝ չէր հերիքում։ եւ գիտէ՞ք՝ էլի սկսեց չհերիքել։ ինչքա՛ն չէին աւելացնում՝ այդքան կարիքն էր աւելանում։
արշակունեաց կարելի էր հասնել եւ մետրոյով՝ իջնելով սասունցի դաւթի կանգառում, յետոյ սակայն պէտք ա անցնել ետնախորշերով, փոշոտ սեւանի փողոցով՝ առանց մայթ, եւ դա էլ ասեմ՝ ասբեստի կտուրների կողքով։ բայց առանց մայթ քայլը՝ արդէն վճռորոշ ա։ երբ եղանակն ա վատանում՝ ցեխ, ջրափոսեր, ամէն հետեւանքներ, պլիւս այդ ցեխը շփող մեքենաներ։ հասկանալի ա, որ նման բան եւ մայթերով քաղաքում ա լինում՝ բայց համեմատելի չի։
եւ վերջապէս՝ ոչ մի սիրուն բան չես տեսնում ճանապարհին։ եթէ եւ կայ հաւէս բան՝ քեզ խանգարում ա չխփուած, չցեխոտուած, չկծած լինելու վրայ կենտրոնացած լինելը։ մի մասում կայ մայթի պէս բան, բայց դիմացի խանութների զոնաներով բաժանած ա փոքր բետոնէ բորդիւրներով՝ պէտք ա վրայից թռնել։ կարճ ասած՝ ուշադիր ա պէտք լինել։
ուտելու տեղը, մինչեւ երեւան մոլլի յայտնուելը՝ այսպէս կոչուած «տեխնոֆուդ»֊ն էր։ պատկանում էր ինչ֊որ չինովնիկի ծանօթի, որը ժամանակ առ ժամանակ շարում էր աշխատողներին եւ գոռում իրենց վրայ։ դա ընդամէնը քիչ քան տաս տարի առաջ։ եւ դէ ուտելիքի որակը՝ համապատասխան։
պայմանական ցիտադելը՝ չնայած պարկինգի խնդիր ունէր՝ բայց լիքը մարդ չէր գալու մեքնայով։ նախ կենտրոնոտ ապրողները կը նախընտրէին ոտքով կամ հեծանիւով գալ։ յետոյ կայ բաւական հարմարաւէտ մետրօ։ եւ իհարկէ կայ այլ տրանսպորտ՝ աւտոբուսներ, տրոլէյբուսներ։ 9֊րդ մասիւից գուցէ եւ նախընտրէին մեքենայով գալ։ կամ աշտարակից։ բայց այսպիսի պարկինգային կոլապս չէր լինի։
դուրս կը գային ընդմիջման զբօսնելու ոչ թէ պարկինգում, ուր նոյնիսկ հոտած գետառն այլեւս չկայ՝ այլ նորմալ փողոցներ եւ այգիներ՝ համեմատաբար բարեկարգ եւ համեմատաբար քաղաքում։ սնուելու խնդիր չէր լինի, կամ գոնէ վենդոր լոք չէր լինի։ մարդ էիր քեզ զգալու, քաղաքացի, ոչ թէ աշխատանքային համակենտրոնացման ճամբարի բանտարկեալ։
ու տէնց։
#երեւան #քաղաք #քաղաքաշինութիւն #ճարտարապետութիւն #միջավայր
ես #միշտ զգում էի որ արամ #խաչատրեան փողոցի կողմերում լաւ #քաղաքային #միջավայր ստեղծելու պոտենցիալ կայ։
#երեւան #քաղաք #փողոց
երբեմն՝ հազուադէպ՝ պէտք ա լինում վերբեռնել վմէյքերը։
այդ համար կայ յատուկ սիգնալ՝ SIGUSR1։ նախկինում, ի դէպ, օգտագործւում էր HUP սիգնալը, բայց յետոյ HUP֊ը ինչ֊որ այլ բանի համար որոշեցին կիրառել, ու այդ գործը կցեցին SIGUSR1֊ին։
կարեւոր ա չուղարկել սիգնալը wmaker
պրոցեսին, զի մեզ պէտք ա պրոցես, որ երեւում ա աղիւսակում որպէս wmaker --for-real=
։
ընդհանուր առմամբ էսպէս՝
PID=`ps aux | grep 'wmaker --for-real'`
kill -s SIGUSR1 $PID
բոլոր պատուհանները մնում են իրենց տիրոյթներում, ամէնը անփոփոխ ա, բայց թարմացուած։
#իւնիքս #սիգնալ #լինուքս #ուինդոումէյքեր #վմէյքեր #ումէյքեր #վերբեռնում #ակնարկ #միջավայր
ուրեմն, մի դանիացի իր հայ հիւրերին տանում ա միջոցառման՝ հասնում են մի շէնք, որի մօտ կայ բաւական մեծ կայանատեղ։ նա կայանում ա մեքենան ամենահեռու տեղում, եւ երբ հիւրերը հարցնում են՝ բացատրում՝ — մենք շուտ ենք հասել՝ հանգիստ կը քայլենք, իսկ ով ուշանալու ա՝ կը կարողանայ աւելի մօտ կայանել, որ արագ հասնեն։
նաեւ, ի․ թ․ սա զիջելու մասին ա։ մի պոդքաստում լսել եմ, որ ամն֊ում մարդիկ այնքան են սիրում զիջել, երբ մէկը թարթիչով խնդրում ա գիծ փոխել, ու յետոյ վթարայիններով շնորհակալութիւն յայտնում, որ եթէ ուրիշն ա զիջում, ու ստանում այդ շնորհակալութիւնը՝ երբեմն նոյնիսկ ֆրուստրացւում են, որ իրենք չարին։
կարելի ա պիտակել՝ #չունենք_էդ_կուլտուրան, երեւի։
#մշակոյթ #կուլտուրա #դանիա #կոպենհագէն #պատմութիւն #միջավայր #կայանատեղ #քաղաք
ժամանակ առ ժամանակ ինձ մեղադրում են, որ ես ապակենտրոնացման կողմնակից լինելով, խորհուրդ եմ տալիս սրճարաններ, գրասենեակներ երեւանի կենտրոնից դուրս չբացել։
նախ ասեմ, որ համացանցը այլ դէպք ա, իսկ յետոյ անդրադառնամ իրական ֆիզիկական տարածքներին, եւ որն ա իմ հասկանալով քաղաքի ապակենտրոնացումը։
համացանցը այլ դէպք ա՝ կարեւոր չի, որտեղ ես գտնւում՝ կարող ես կապի մէջ լինել այլ մարդկանց հետ։ եւ այն ըստ նախագծի տափակ ա, ու բոլորը երեւալու կամ ընկալելու նոյն հնարաւորութիւնն ունեն։
դա հանրային տարածքի ֆունկցիան ա՝ քեզ ցոյց տալ, եւ ուրիշներին նայել՝ կապի մէջ լինելը, եւ ըստ էութեան, համացանցն այդ հանրային տարածքն ա՝ ամբողջութեամբ։
ի տարբերութիւն՝ եթէ ֆբ֊ում ես՝ կարեւոր ա որտեղ ես գտնւում՝ այնտեղից դուրս կապ չկայ, չկան պատուհաններ, ինչպէս կազինօներում։ դու մեկուսացուած ես, եւ կապի մէջ ես նրանց հետ, ով քեզ հետ գտնւում ա այդ պատերի ներսում։
եթէ այդ վիճակը չլինէր՝ համացանցի ապակենտրոնացման մասին խօսել էլ պէտք չէր լինի՝ այն արդէն ապակենտրոն ա։
խնդիրն իրականում այն ա, որ հանրային տարածքում (ապակենտրոն) մարդ չկայ՝ մարդիկ հիմնականում հաւաքուել են կոնկրետ շէնքի պատերի մէջ, եւ վախենում են այնտեղից դուրս գալ, զի բոլորն այնտեղ են։ նրանք, որ հանրային տարածքում են՝ մեկուսացուած են մնացածից, որովհետեւ հանրային տարածքում մարդաշատ չի։
յաճախ բերել եմ օրինակ, որ երբ հայերէն ինչ֊որ բան ես փնտրում, արդիւնքներում լինում են ակումբ․ամ֊ի հին գրառումներ, ուորփրեսի բլոգ փոստեր, բայց ոչ՝ ֆբ֊ի քննարկումներ։ դրանք հանրային տարածքում չեն։ աւելին՝ եթէ մի բան ասուել ա ֆբ֊ում, դու պէտք ա լինես ֆբ֊ում, որ կարդաս։ դու չունես հնարաւորութիւն ապակենտրոնացուած տեքնոլոգիաներով՝ դիցուք ռսս֊ով, հետեւել որեւէ հեղինակի։
այդ պատճառով, ի դէպ, ես չեմ կարծում որ ֆբ֊ում գրողին կարելի ա կոչել բլոգեր, որովհետեւ բլոգի սկզբնական սահմանումը հէնց թարմացուող հոսքի մասին ա, որի թարմացումներին կարելի ա հետեւել, եւ հետեւել այլ տեղերից, որը բնական էր՝ ինտերնետի դարաշրջանում։ դէ ո՞նց ա կարելի պարտադրել որ նոյն տեղից հետեւես՝ ակնյայտ ա որ մարդը չպէտք ա գրանցուած լինի բլոգսփոթում որ հետեւի բլոգսփոթում գրող մարդուն՝ եւ այդ մարդն էլ չպիտի գրի հէնց բլոգսփոթում՝ ընդհակառակը, երբ բլոգը դառնում ա յայտնի, մարդիկ առնում են իրենց սեփական տիրոյթ եւ պահում անձնական սպասարկիչ, իրենց գործառոյթներն աւելի վերահսկելի, կառավարելի դարձնելու, իսկ կեանքը՝ աւելի յարմարաւէտ։
ի տարբերութիւն՝ ֆբ֊ում ըստ սահմանման չկայ ճկունութիւն, կամ քո գործառոյթներն աւելի կառավարելի դարձնելու հնարաւորութիւն։ ֆբ֊ին անհրաժեշտ ա ստեղծել պատրանք, որ ինտերնետն ու ֆբ֊ն համարժէք են, որ ֆբ֊ն ինտերնետն ա ինքն իրենով, եւ դրանից դուրս ոչ մի բան գոյութիւն չունի։ եւ զգալի չափով ֆբ֊ին յաջողել ա այդ պատրանքը ստեղծել։
այդ պատճառով ա ֆբ֊ի պայմանագիրը՝ սատանայոտ՝ լինելով ֆբ֊ում դու զրկում ես այլ տեղերում գտնուած մարդկանց քեզ հետեւելու հնարաւորութիւնից, եւ փաստացի պարտադրում՝ եթէ կապ ես ուզում՝ ապա պիտի լինես ֆբ֊ի մասնակից՝ սա ա գործարքը։
միայն ու միայն այլընտրանքի բացակայութեան պարագայում, երբ ֆբ֊ից դուրս գոյութիւն չունի ոչ մի բան՝ կամ գոնէ էնպիսի տպաւորութիւն կայ՝ ֆբ֊ն դառնում ա ձեռնատու գործարք, այդ պատճառով էլ ֆբ֊ին պէտք ա անել ամէնը, որ մարդիկ առանձնապէս ֆբ֊ից դուրս չնայեն։ ի՞նչ ա պէտք՝ բիզնէսի էջ՝ խնդրեմ, այն ֆբ֊ում ա։ ուզում ես չեքի՞ն լինել՝ եղիր մեզ մօտ։ նկա՞ր լցնել՝ մեզ մօտ։ միայն դուրս չգաս։ ո՞ւր պիտի դուրս գաս՝ ինստագրա՞մ՝ մերն ա արդէն։ մենք ենք, ուրիշ մարդ չկայ։
եթէ մենք համեմատենք սովորական հանրային տարածքների հետ՝ ապա այս պարագայում, երբ բոլորը ֆբ֊ում են՝ հրապարակում մարդ չկայ, փողոցներում մարդ չկայ։ իրենք բոլորը մտել են մոլլ, կամ կազինո՝ առանց պատուհանների տեղ, իրենց տեսնելու համար դու էլ պիտի մտնես մոլլ, եւ ընդունես մոլլի պայմանագիրը։ հանրային տարածքն էլ ունի պայմանագիր՝ հանրութիւնը ունի պայմանագիր, բայց դա հանրութեան համաձայնութիւնն ա, ոչ թէ կոնկրետ բիզնէսի հետ քո կնքած պայմանագիրը։
հիմա բալետի երկրորդ մասը՝ տեղանքը քաղաքում։ անգլերէն ասացուածք կայ, որ բիզնէսի համար կայ երեք ամենակարեւոր նախապայման՝ լոքէյշն, լոքէյշն, լոքէյշն։ այո, երեւանում եւ սրճարանի համար դա կենտրոնն ա։ իսկ եթէ դուք գիւղում էք, ապա խորհուրդ չեմ տայ ձեր խանութը (սրճարանի համար բաւական մարդ չի լինի) բացել «գիւղամիջից» այն կողմ։ իսկ երեւանում՝ կենտրոն։
այլ քաղաքում, որն արդէն աւելի ապակենտրոն ա՝ այդ կենտրոններից իւրաքանչիւր մէկում։
մեր խնդիրն այն ա, որ երեւանն արդէն ապակենտրոն քաղաք չի՝ կենտրոնացուած ա։ եւ ոչ մէկ առանձին֊առանձին չի կարող այն դարձնել ապակենտրոն։
օկ, իսկ ինչո՞վ ա մի լոքէյշնը աւելի շահաւէտ միւսից։
ընդհանուր առմամբ՝ արդե՞օք դա էն տեղն ա, ուր հանրութեանը հարմար ա, հաճելի ա գտնուել, քայլել։ ժամանակակից urban design֊ը ունի որոշակի լուծումներ այն մասին, թէ որն ա մարդ կենդանու համար՝ իր ֆիզիկական եւ հոգեբանական յատկութիւններով՝ լաւ քաղաքային միջավայրը։ օրինակ, դեռ վաղուց նկատել են, որն ա մարդուն հարմար, ընկալելի, մարսելի հրապարակի չափսը։ իսկ այսօր արդէն՝ զանազան փորձեր արուել են, սխալներ գործուել են, դասեր քաղուել են։ սա իհարկէ ճանապարհի վերջը չի, բայց սկիզբն էլ չի՝ հարցը բաւական հետազօտուած ա։
այսօր մենք գիտենք, որ (երեւանի) բանգլադէշի պէս տեղերը՝ լաւ քաղաքային միջավայրի մասին չեն։ իսկ երեւանում, աւաղ, ընդհանուր առմամբ, կենտրոնից բացի մենք ժամանակակից քաղաքային միջավայր առանձնապէս չունենք, իսկ կենտրոնում այն մեղմ ասած՝ անթերի չի։
անիմաստ ա վատնել փող, եւ ներդրում անել մի տեղում, ուր կորուստներ էք կրելու, եւ մի օր չէք դիմանալու եւ փակուելու էք։ աւաղ, դուք ինքնուրոյն չէք կարող դարձնել քաղաքի որեւէ մի մաս՝ քաղաքային, հարմարաւէտ։
ես կողմ եմ ապակենտրոն քաղաքներին, ուր դուք կարող էք բացուել շատ տարածքներում։ ըստ որում այդ կենտրոնների մէջ չկայ յստակ սահման, դրանք միացուած չեն իրար լայն փողոցներով, անցումը մի մասից միւսն աննկատ ա, եւ տեղափոխումը հեշտ՝ եւ հետիոտնի եւ հեծանուորդի համար։ աւաղ այդ ապակենտրոնացումը այսօր մեզ մօտ իրատեսական չի, զի արդէն շատ բան ա այլ կերպ արուած, կառուցուած, ասֆալտած։
ինչ ա այսօր հնարաւոր՝ ձեւաւորել կենտրոնից դուրս լաւ քաղաքային միջավայր ունենալու հանրային պահանջ։
լաւ քաղաքային միջավայր ստանալն իմ հասկանալով, աւելի հեշտ ա, քան դրա հանրային պահանջ ստեղծելը։
օրինակ, դա չի լինի շատ աւելի թանկ, քան մամիկոնեանցի կամ այլ բարձրայարկ թաղամասերը կառուցելը։ դրանց փոխարէն կարելի էր ստեղծել քաղաքում հաւէս տեղ, սակայն նախ պէտք ա հանրային պահանջ՝ կամ էդ շէնքերում բնակարաններ ցանկացողների սակաւութիւն։
էսօրուայ սխալներն ուղղել շատ բարդ ա, ինչպէս եւ այսօր շատ բարդ ա ուղղել նախկինում արուած սխալները։ եւ բնաւ էլ, ինչպէս, երեւի մեսչեանը համոզուեց՝ ընդամէնը բուլդոզերի գործ չի։
հետաքրքիր ա, տեսէք,որտեղ եմ գտել յօդուածը՝ ոչ բնօրինակն ա, ոչ այդ յղման տեքստում հպարտօրէն յայտարարուած ֆբ֊ի խումբը։ բլոգային գրառման մէջ ա գտնուել, զի դա ա համացանցի մաս, հանրային տարածքի վայր։
#ապակենտրոնացում #համացանց #քաղաք #միջավայր #նախագծում #հանրութիւն
ու առհասարակ, bubblemon բադիկը բռնում ա atlantis շնաձկների հետ։ #իքս #շնաձկներ #միջավայր
էն որ ասում են՝ վրացին մնում ա վրացի, կամ՝ թուրքը մնում ա թուրք։ հա բա։
պատահական չի որ նահանգներում կան կապոյտ (դեմոկրատներին քուէարկող) ու կարմիր (հանրապետականներին) նահանգներ։
զի տարբեր ձեւ են ապրում, ու տարբեր հեռանկարներ ունեն, հայեացքներ։
ըստ որում մեծ մասը ստաբիլ կամ կապոյտ են կամ կարմիր։ մի քանի նահանգ կայ, որոնց համար եւ հիմնական պայքարը գնում ա նախընտրական արշաւի ընթացքում։
իսկ դէ վրացին իր հեռանկարն ունի, սալոմէն որ ասել ա, թէ ադրբեջանի հետ ընհդանուր ցաւ ունեն, դա շատ վրացիների սրտով էր, պատահական չի ասել։
#վրաստան #ադրբեջան #ամն #հեռանկար #ենթատեքստ #միջավայր
@{ասոցիալական ցանց ; hanuman@spyurk.am}֊ի խորհրդով նայում եմ ֆիշ կեղեւը(շելլը)։ շատ հաւէս գրուած ձեռնարկ ունեն, հասկանալի։
#ձուկ #ֆիշ #էկրանահան #շելլ #միջավայր #կեղեւ #ձեռնարկ
իմ գերմանացի ընկերը ձեռք է բերել գիւմրում, ինչպէս նա ասում է՝ «սովետական» հեռախօս՝ սամսունգ, որ նախատեսուած է օգտագործել նախկին ԽՍՀՄ տարածքում՝ այդ երկրների լեզուներով ինտերֆեյս ունի, եւ արագ հաւաքելու համար՝ T9 ստեղնաշար։ սակայն չունի T9 լատիներէն տառերով, այդ պատճառով ընկերս դժուարանում է սմս֊ներ համաքել։ (:
ինչն է հետաքրքիր, որ հեռախօսի հայերէնը դասական է։ գոնէ անուանումը։ ինտերֆեյսը չեմ ստուգել, եթէ հարմար լինի՝ կանեմ։ (:
#էկրանահան #հեռախօս #ինտերֆեյս #միջավայր #հայերէն
ռասփբերի փայը նաեւ վատ գործ արեց։ այն է, որ հիմա երեխաները դրանով են խաղ անելու, եւ փայթոնով են գրելու՝ բարձր մակարդակի կոդ։ երբ իրենք զբաղւում էին արդուինո֊ի պէս գործիքների հետ, իրենք շատ աւելի շանսեր ունէին ծանօթանալու ցածր մակարդակի հետ, հասկանալու այն։ նոյնիսկ երեւի ստիպուած էին, եթէ արդուինո ստուդիոն այդ պատկերը չփչացնի։
ինչեւէ, բայց ինդուստրիան չի փոխւում։ այսինքն առաջ է գնում, բայց պահանջ ունի ցածր մակարդակի մասնագէտների․ մենք ունենք այո, արդեն 32բիթանի չիպեր, որ ասենք 2մմx2մմ չափս ունեն, իսկ բարձրութիւնը՝ 1.6 մմ է։ ու 16 բայթ յիշողութիւն։ ու այն համ քիչ է էներգիա ծախսում, համ էժան է։ էլ չեմ ասում որ շատ գործ կայ ինչի համար ութ բիթն էլ է շատ։ ինչի՞ վերցնես երեսուներկու բիթանի պրոցեսոր։ ամէն սենթը մեծածաւալ արտադրութեան դէպքում դառնում է լուրջ խնայողութիւն։ եւ աշխարհում էլ աւելի քիչ էներգիա է ծախսւում։
այսինքն պահանջը լինելու է, իսկ սովորելու աւելի քիչ հնարաւորութիւն, միջավայր կայ սովորական երեխայի մօտ։ #տեխնոլոգիաներ #ռասփբերի_փայ #արդուինո #ծրագրաւորում #միջավայր
գրաֆիկական միջավայրը պարզեցնում է պարզ գործողութիւնները, եւ դարձնում է բարդ գործողութիւնները անհնար։
Դագ Գուին (հունիսի 22 1991 թիւ, comp.unix.wizards խումբ)
#կոնսոլ #տեքստ #յունիքս #միջավայր #յարմարաւէտութիւն #քաղուածք #քաղվածք
֊ թող ուտեն խմորեղեն ֊ ասել է արքայադուստրը Ռուսոյի գրքում, երբ նրան պատմեցին, որ գյուղացիները չունեն հաց։
Այս ստատիստիկան, ընտրությունները, ու էլի տարբեր բաներ ինձ ստիպում են գիտակցել, որ ես, ու մենք, շփվողներս, համացանցում տուսվողները, իրար շոյող, լայքող, ռեթվիթող, իրար իմացող, սիրող, ատող, չռփող, իրար հետ քնող (n֊րդ շրջանով), իրար հետ չբարեւող, իրար նախանձող ֊ ոնց որ կանք, մենք այնպես չէ որ լավ պատկերացում ունենք թե ով է ՀՀ բնակչության մնացած 99.9%։
Ո՞վ են, ո՞րտեղից են։ Ի՞նչ են մտածում, ո՞ւմ հետ են քնում ինչո՞վ են ապրում։
Մենք չգիտենք ու չենք իմանա։
Ինչու՞ ֊ որովհետեւ մենք ապրում ենք լրիվ այլ իրականության թունելի մեջ, լրիվ այլ, լինի դա պետ․ պատվեր կատարող բրոկեր «բլոգեր» կամ ընդդիմադիր ու տաքարյուն երիտասարդ։
Ո՞ւր եք։ Ինչի՞ շփվող չեք։ Ձեզ հե՞րիք են պատահական ծանոթները ֊ ադնակլասնիկները՞։
Նրանք ձեզ բավակա՞ն են։
Դուք չե՞ք ուզում թագերին բաժանորդագրվել ու ծանոթանալ նույն հետաքրքրություններով մարդկանց հետ։
Մեղք ենք։ Մեր երեխաներն էլ են մեղք։ Իրենց սպիտակ ագռավ զգալով են զբաղված լինելու։ Ու դա լավագույն դեպքում, եթե լավ տղա/տան աղջիկ լինելուց բարեհաջող խուսափեն։ Պետք է կենտրոնանան, գրեն այն բաների մասին, ինչը այլ համայնքներում արդեն ծեծված էր հիսուն տարի առաջ։ Քննարկեն իրենց պատահական ծանոթների հետ։
Իսկ եթե թագերին բաժանորդագրվեն ֊ ապա արտասահմանցիների հետ են շփվելու։
Հետո էլ ասելու են ֊ չգնաք։
Գուցե քամի է պետք, օդ է պետք որ խաղա։
Գիտե՞ք, փակ ականջներով շները, որ բոլորը այնքան սիրում են, այդ շների ականջները հա հիվանդանում են։ Որովհետեւ փակ են։ Որովհետեւ ինչ մեջը ընկնում փտում է։
Որովհետեւ օդ չի խաղում։
Տենց էլ մեզ մոտ, էշի ականջում դեռ լավ է, այնտեղ օդ է, մեզ մոտ ականջը փակ է։
Լավ է, ամառը գնում են Վրաստան, ճանապարհին կարող է մի բան տեսնեն։
Լավ է, ձմեռը ընտրություններ են գալիս, մարդիկ հավաքների դուրս կգան, կշփվեն։
֊ Թող խոսեն ֊ կոչվում է Հյու Լորիի ալբոմը։
Չեք գրում, գոնե խոսացեք։
ու տենց
Գնոմ երեքը այսպիսի տեսք ունի՝
Այսինքն պարզ է, որ նախատեսնված է պլանշետների համար։
Ես համամիտ եմ, երեւի մարդկանց մեծամասնությանը կարգիչ պետք չէ։
Կարգիչ պետք է աշխատող մարդկանց։ Ստեղնաշար պետք է գրող մարդկանց։ Իսկ ստատուս սոց ցանցում կարելի է եւ պլանշետով կամ հեռախոսով գրել։
Ես չեմ դատում ԳՆՈՄենց։ Նորմալ է։
Ինչն է լավ, որ ստեղծվել է պրոեկտ, որ ԳՆՈՄ երկուսը շարունակելու է։
Պրոեկտի նկարագրությունը լրիվ բնութագրող է՝
MATE Desktop Environment, a non-intuitive and unattractive desktop for users, using traditional computing desktop metaphor.
Եթե այս տղերքը փորձում են պահել ու զարգացնել Գնոմ երկուսը, ապա կա մի թիմ, Թրինիթի, ով փորձում են նույնը անել ԿԴԵ երեքի հետ։
Շատերը, նույնիսկ Լինուսը, համարում են ԿԴԵ չորսը անօգտագործելի։ Իմ համար բոլոր ԿԴԵներն են այդպիսին, բայց չշեղվենք։
Նրանք փորձում են ԿԴԵ երեքը ՔԹ չորսի պորտ անել։
Ի դեպ պրոեկտի անդամներից մեկը հայ է Սերգեյ Ամելյան անունով։
Եթե таки այնուամենայնիվ հղումներով գնաք, կտեսնեք որ գործերից մեկը՝ «Add Qt4 support to Trinity Qt Interface» կանգնել է հասնելով վաթսուն տոկոսի։
Մեջբերում եմ՝
Stalled due to continual upstream Qt4 bugs and extremely poor Qt4 performance
Ահա թե ինչպես։
Նենց չի որ ես կասկածում եմ։
ու տենց