#ամստերդամ #ամերիկա #եւրոպա #փողոց #քաղաք #նախագծում
նաեւ հետաքրքիր ա որ բոլորը «սանձի՛ր քո էնտուզիազմում» ունեն գրասենեակ։
այդ գրասենեակում պարզապէս սեղան ունեն։ դերասան են, նէնց չի որ էդ սեղանի մօտ են աշխատում։ դէ, հանդիպումներ են ունենում, որ տանը, սրճարանում, կամ ուրիշի գրասենեակում չունենան։
ու բոլորը պնդում են, որ իրենց գրասենեակում հանդիպումը կայանայ։
լարրին էլ ունի, նոյնիսկ ունի քարտուղար, ջէյսըն ալեքսանդրն էլ, ջուլիա լուի֊դրէյֆուսն էլ ունի իր գրասենեակը։ (:
չունենք էլի էդ կուլտուրան։
յ․ գ․ յիշեցի որ ծանօթ սփիւռքահայն էլ ա հայաստանում, կասկադի մօտ սենեակ վարձել, դրան գրասենեակ ա ասում։ այնտեղ եւ աշխատում ա, պատուերներն ա անում, հա հանդիպումներ ա կազմակերպում։
#ամերիկա #կուլտուրա #լարրի_դէյւիդ #սանձիր_քո_էնտուզիազմը #ջէյսըն_ալեքսանդր #ջուլիա_լուի-դրէյֆուս #կալիֆորնիա
էրիկ այնգհայմը գրում ա ոչ միայն երկաթի ու տտ֊ի, այլ եւ քաղաքականութեան մասին։
ուզում եմ ուշադրութիւն դարձնել իր երկու տեքստի՝ հնա֊ն եւ գերաշխատող ամերիկացին ու ամերիկեան արուարձանները նորուեգական հայեացքով
երկուսն էլ ակնյայտօրէն եւրոպացու գրած տեքստեր են։ երկուսն էլ այն մասին են, որ միասին ենք ապրում, հետեւաբար ընդհանուր ծախսեր ունենք, ու ուզում ենք ընդհանուր միջավայրն ու մթնոլորտը լաւացնել։
այն մասին, որ հնա֊ն խափոսիկ ա, եւ այն մասին, որ ամերիկացիների եւ եւրոպացիների մօտեցումներն են տարբեր։ օրինակ, դեռ պատմականօրէն ամերիկացիներն ունէին աւելի շատ տեղ, եւ ստանում էին նոյն բերքն աւելի մեծ տարածքից։ եւ հիմա էլ՝ ունեն աւելի մեծ տներ, եւ լցնում են այդ տները էժան խլամով։ ի տարբերութիւն, եւրոպացին ունի փոքր բնակարաններ, եւ ձեռք ա բերում միայն ամենաթանկ եւ բարձրորակը՝ չի կարող իրան թոյլ տալ էժան անորակ իրեր ձեռք բերել։
նաեւ կարեւոր նշում ա, որ միսիսիփին չի կարելի համեմատել եւրոպական պետութիւնների հետ՝ երբ նոյն քառակուսի մետրով տարածքում են մարդիկ ապրում, եւ ունեն հեռուստացոյց եւ միկրօալիքային՝ իրենք ապրում են լրիւ տարբեր տարածքներում՝ եւ տան պատերից դուրս, եւ ներս, եւ պատերն էլ են տարբեր, ու օգտագործում են լրիւ այլ որակի իրեր։
եւրոպացին ունենում ա լաւ քաղաքային միջավայր, իսկ ամերիկացին, որպէս կանոն առանց մեքենայ ապրել չի կարող։ սա թւում ա հանրայայտ փաստ, բայց ինձ թւում ա՝ չի կարելի թերագնահատել այդ դիտարկման կարեւորութիւնը։ զի միայն դա զգալիօրէն փոխում ա քաղաքներն ու միջավայրը։
եւ որպէս արդիւնք՝ մարդկանց՝ կեանքով բաւարարուած լինելու ամենակարեւոր ֆակտորներից ա։
այս վիդեօն էլ հէնց թեմայի մէջ, իւթիւբն առաջարկեց՝
https://www.youtube.com/watch?v=6Pm0Mn0-jYU
ու տէնց։
#քաղաք #ամերիկա #ամն #եւրոպա #քաղաքականութիւն #քաղաքաշինութիւն #հնա #տնտեսութիւն #երջանկութիւն #մարդիկ #միջավայր #նախագծում
ընկերոջս չգիտէի էլ, խորհուրդ տա՞մ «i’m thinking of ending things»֊ը դիտել, թէ՞ չէ։ ասաց՝ ծանր ֆիլմերի հետ խնդիր չունի։ բայց մէկ ա՝ վստահ չէի։
ու բարդ ա ասել ինչ֊որ բան ֆիլմի մասին, որ հաստատ սփոյլ չլինի։ եւ թիզ էլ չլինի, զի էն դէպքը չի որ ուզում ես համոզել՝ դիտի։
առաւել եւս որ ինքս էլ այն լրիւ չեմ մարսել։
ասացի՝ հեղինակային ֆիլմ ա։ նա ռուսական եզրերի հետ լաւ ծանօթ չէր, ասացի՝ դէ, էժան տագնապների ֆիլմ չի, արուեստոտ ա, հեղինակի մասին ա։ յիշեցի՝ արտ֊հաուս — ասացի։
յետոյ պատմեցի որ վերջերս քաղաքում բիլբորդի վրայ կոմիքսի գովազդ եմ տեսել։ հայերէն էր, ոնց որ վիշապի մասին կար անուան մէջ, ու մտածեցի՝ որ կամ թարգմանութիւն ա, կամ՝ հեղինակային չի։
այսինքն՝ բան էր, գրել են որ վաճառուի։ իհարկէ՝ հեղինակ պիտի ունենայ։
բայց հեղինակային չի։
վերադարձանք ֆիլմի, ասացի՝ երբ ուզում ես մեկուսացում ցոյց տալ, պիտի գնաք ծնողների տուն, որը քաղաքում չի, կատարեալ դէպքում՝ գիւղում էլ չի, գիտես ամերիկացիները ոնց են ապրում, լիւկի պէս, որ հինգ ակր հող ա առել, ու այդ ամբողջ տարածքում լոկ իր տունն ա, ուրիշ մարդ չկայ։
ասացի՝ պատահական չի, որ չեն գնացել (օկ, «ռոադ մուվի» ա) այլ քաղաք՝ ծնողներին տեսնելու, որ ապրում են բազմաբնակարանային շէնքում։
քաղաքում մարդ երբեք այնքան մենակ չի կարող լինել, ինչպէս գիւղում։ նա կը տեսնի այլ մարդ, այլ մարդը կը տեսնի նրան՝ փողոցում, հանրային վայրում, սրճարանում։ ու դա հաղորդակցութիւն ա, իրար տեսնելը, իսկ հաղորդակցութիւնն արդէն բացարձակ մենակութեան մասին չի, յուսադրող ա։
ասացի՝ որոշ չափով նոյնականանում եմ տղայի հետ։
յետոյ խօսում էինք անկապ բաներից, ու բնականաբար՝ այլ մարդկանց մասին (կարելի ա անուանել՝ բամբասանք, բայց ապա մարդիկ բամբասող կենդանիներ են), ասացի՝ ես այդ աղջկայ երկրպագուն չեմ, նա էլ, ինձ համար անսպասելիօրէն, ասաց որ նա էլ չի, ու որ վերջերս էլ առցանց երէսել ա, ինչքան շատ ա նա ազդուած մէյնսթրիմ ձախական մեդիայից, նոյն շաբլոններով ա խօսում։
յիշեցի ֆիլմի մասին, ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
էլի խօսում էինք ասաց՝ «մենք այդ աղջկայ հետ գնացինք…» (արդէն այլ աղջիկ էր, եթէ ձեզ հետաքրքիր ա), ու ուղղուեց՝ «լսիր, ոնց որ նա չէր, բայց ո՞ւմ հետ էի»։ ու սկսեց մտածել՝ ո՞ւմ հետ էր։
ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
ու տէնց։
#կինօ #ֆիլմ #արուեստ #հեղինակային #քաղաք #մեկուսացում #գիւղ #ամերիկա #լիւկ_սմիթ #շէնք #ֆերմա #անասնաֆերմա #ճանապարհ #բամբասանք #զրոյց #մարդիկ #մենակութիւն #յիշողութիւն #կապ #հաղորդակցութիւն
ելցին ֊ն էն մարդն էր, որ կարող էր իր ելոյթն աւարտել մէջբերելով իրուինգ բերլինգին եւ ասել՝ «աստուած, օրհնի ամերիկան»։
նոյնիսկ այսօր ոչ մի ռուս քաղաքական գործիչ իրեն թոյլ տայ նման արտայայտութիւն։
#ամերիկա #ելցին
մի խումբ երեխաներ եմ տեսել, իրենք ամերիկացի ասելիս, ասում են՝ «կոկոս»։ եկել է «ամերիկոս» բառից։ իրենցից շատ գոհ էին, որ իրենք ծալած ունեն այդ «կոկոսներին» ամենազանազան բնագաւառներում, ու իրենցն ընդհանուր առմամբ աւելի երկար է։
ի դէպ, այդ մասին իրենք խօսում էին «սաբուեյ»֊ի սենդուիչներն ուտելու ու կոկա֊կոլա խմելու ընթացքում։
#ռուսաստան #պետերբուրգ #կոկոս #ամերիկա #ամն #երեխաներ #ումն_է_երկար #սաբուեյ #զրոյց
էս արեւմուտքը էնքան դանդալոշ է, էդքան էշի ականջում քնած, ու էնքան միամիտ, որ դրանք չէին ով «սովետը փլել» են։ ինքը իրենով է փլուել։ իսկ իրենք մտածեցին, քաջ նազարի պէս, վաու, չլինի՞ մենք ենք։ քանի որ միամիտ են։
ռուսներն էլ, դէ, քանի որ «դինայալ»֊ի առաջին ստադիաներում են, ուրիշներին են մեղադրում։ դեռ պիտի իրենք իրենց մեղադրեն, ու ընդունեն։ բայց ուր էր որ։
#արեւմուտք #դանդալոշ #ամերիկա #եւրոպա #սովետ #միամիտ #խսհմ #ամն #ուտենց