էնքան ցնդած ու կտցրած մարդիկ եմ հանդիպում առցանց, ռուսական ազատ ծրագրակազմի համայնքներում։ դրան գումարւում ա վեհ կոմունիստական անցեալի կարօտը, եւ ազատ ծրագրակազմը կոմունիզմի հետ նոյնականացնելը։
կարդում եմ իրանց, ու մտածում եմ, որ ես շատ լաւ հասկանում եմ, շատ լաւ զգում եմ իրենց ցաւը, ու ահագին նոյնականացնում եմ ինձ իրենց հետ։
պարզապէս նաեւ հասկանում եմ որ շատ են մեկուսացուած, շատ են մարգինալ, հետները մարդ չի շփւում, ու գնալով աւելի են ցնդում։
իրենց հետ մոտիւացուած եմ զրուցել, զի հասկանում եմ որ ես իրենց վիճակում կարող ա լինէի։
ու հարցնում եմ ինձ՝ բա ո՞նց եղաւ որ ես էդքան մեկուսացուած, ու հետեւաբար՝ ցնդած չեղայ։
երկու պատճառով՝ ես ուզում էի շփուել, ու հանրութիւնը ինձ չթողեց ես չշփուեմ։ հանրութիւնը մեր ներգրաւուող էր, եթէ մի քիչ շատ չանհետանաս։ եթէ միջոցառմանը գնաս՝ կը ծանօթացնեն, կը խօսեցնեն, կը ներգրաւեն։ կը հանդիպեն միջոցառումից յետոյ։ կը կանչեն։ առցանց նոյնպէս, մեկուսացուածները մեկուսացուածների հետ դաշինքներ են կազմել։ ձախական սրճարան֊ակումբում, չնայած մեր բանավէճերի, ինձ լաւ են վերաբերուել, ու նոյնիսկ շատ լաւ։
ինձ թոյլ չի տուել ցնդել հանրութիւնը։
ու մտածեցի՝ դէ եթէ մոսկուայից հեռու ես՝ միջոցառում էլ չի լինի։ խօսեցի ռուս ընկերոջս հետ, որ մոսկուայից հեռու ա ապրում, կիսուեցի մտքերովս։ ասաց՝ լաւ էլ ունենք միջոցառումներ՝ «ժողովրդական միասնականութեան օր», «յաղթանակի օր», «մերոնց սատարելու համերգ» — միլիտարիստական եւ պետական միջոցառումների շարք։
ինչեւէ։
#հանրութիւն #հանդուրժողականութիւն #մեկուսացում #մարգինալացում #ազատութիւն #համայնք
2010֊ին ամն֊ում էի, ու մի պահ էնպէս ստացուեց որ մի չինացի աղջիկ օգնում էր զբօսնել կամ շոփինգի տեղերը գտնել։
ես ուզում էի «levis»֊ի խանութ, ու նա զարմացաւ՝ ասաց՝ բայց ինչի՞ եկել հասել ես նյ որ «levis» առնե՞ս։ ու էդքան էժան բրե՞նդ։ ասացի՝ «դէ հա՞»։ ասաց՝ «դէ չգիտեմ, եթէ ուզում ես տէնց խլամ էժան բաներ առնել, օկէյ, իմ գործը չի»։
ու մեր բեքգրաունդները ահաւոր տարբեր էին, զի ինձ համար «levis»֊ը որակ էր եւ ամերիկայի խորհրդանիշ։ սովէտի ժամանակ անհասանելի հաճոյք, որը նոյնիսկ հետսովետական հայաստանում էր անհասանելի։ բայց լաւ ա 2010֊ին մենք արդէն ունէինք փոքրիկ խանութ ուր հնարաւոր էր իրենց ջինսերից առնել՝ ահաւոր թանկ։ եւ ընտրութիւն չկար, իհարկէ։
իր համար նաեւ անհասկանալի էր՝ ինչի՞ ա մարդը հասել ամն ու նյ որ առնի իրան «լեւիս», որն իր համար էժան անկապ բան էր ու բնաւ որակի մասին չէր։
բայց այո, մեր իրականութիւնը դա էր՝ ես պիտի նյ հասնէի, որ ինձ թոյլ չտայի էնտեղից վերադառնալ առանց «լեւիսի» խանութ մտնելու։
զի մեկուսացուած էինք շատ շատ շատ։
#պատմութիւն #ամն #նյ #լեւիս #լիւայս #ջինս #խանութ #մեկուսացում #սովետ #սովէտ #առօրեայ #երեւան #անկապ
ուրեմն վաղ իննսունականներին, մոսկուայում ապրող քեռիս գնացել էր բարեկամների մօտ յունաստան, էնտեղից կարգիչ առել, բերել մոսկուայ որ ծախի։
ու ծախեց, յետոյ երբ էստեղ էր, խօսեցինք համակարգիչներից։
ու չեմ յիշում ոնց եղաւ, գուցէ չէի ուզում կարգիչն անջատել, բացատրում էի որ պէտք ա մի տաս րոպէ ժապաւէնից կրկին ծրագիրը բեռնեմ, նա էլ ասաց թէ իր այդ կարգիչում, երբ անջատում միացնում էիր, էլի ամէնը մնում էր։
ես էլ ասում էի՝ ո՞նց ա տէնց հնարաւոր։ ասում էի՝ օպերատիւ յիշողութիւնը ջնջւում ա երբ անջատում ես։
չէի իմանում որ հնարաւոր ա կարգիչ լինի որի մէջ դիսկ լինի, յետոյ արդէն լսեցի «վինչեստեր» բառը, ու խառը անկապ բաներ էի կարդացել, ինձ թւում էր որ դրա դիսկը լազերային ա։
#համակարգիչ #կարգիչ #պատմութիւն #աղքատութիւն #մեկուսացում
որ պատկերացնէք, ոնց էր ութսունականների խսհմ֊ում ապրելը՝
չորրորդ դասարան, անգլերէնի առաջին դասից յետոյ, փորձում եմ անել տնայինը։ ծնողներիս դասը հետաքրքրեց, ուզում էին մասնակցել։ հարցրին ի՞նչ ենք անցել, եւ այլն։ պատմեցի, հայրս ասաց՝ չէ, սխալ ես ասում՝ դու ասում ես [kæt] իսկ մեզ սովորեցրել են՝ «քէթ», է֊ով։ ասում եմ՝ դէ իմ դասատուն յատուկ շեշտել ա, որ ա֊ի ու է֊ի արանքում մի ձայն ա, գուցէ սխալ եմ հանում, բայց հաստատ «է» չի։ նոյն տարակարծութիւնն ունեցանք եւ «the»֊ի վերաբերեալ։ պէտք ա ասել մեր դասատուն փորձում էր էսօր իմացածս «th»֊ն մեզ հասցնել։ հայրս ասում էր՝ «չէ, մենք անցել ենք՝ «զէ», էս ի՞նչ են քեզ ասել, էս ինչ ատամների արանքում լեզու պահել»։
մերոնք բաւարարուած չեն։ յիշեցին որ դիմացի հարեւանը, որ շամխորցի էր, նաեւ անգլերէնի մասնագէտ պիտի որ լինէր, երեւի բրիւսով աւարտած էր։ գնացինք, հարցրին՝ հիմա ո՞վ ա ճիշտ։ նա ունէր բառարան, լուրջ նայեց տրանսկրիպցիային, համեմատեց դասագրքի հետ։ ոնց որ կար տրանսկրիպցիան դասագրքում, բայց այն ինտերպրետացնելու հարցում բոլորը տարակարծիք եղան։
ու էականն այն ա, որ մենք չունէինք այլ ռեֆերենս, չունէինք ինտերնետ, բայց եւ չունէինք կապ առհասարակ, չէինք կարող լսել որեւէ անգլիացու կամ ամերիկացու խօսք (մինչեւ իննսունականների կէսերին լորիս ճգնաւորեանի կինը հ մէկով չվորոշեց անգլերէնի դասեր վարել), ստիպուած ծանօթներով ու զանգերով էինք էդպիսի բաներ պարզում, ու պիտի հաւատայինք՝ երկիրը եւ փակ էր, եւ երբ արդէն փլուզումից յետոյ փակ չէր՝ մէկ ա շատ մեկուսացուած էինք, ու դեռ էլի մեկուսացուած ենք, օդ չի խաղում։
#անգլերէն #խսհմ #սովետ #սովէտ #պատմութիւն #մեկուսացում
իննսունականներին միշտ գնում էի կինոփառատօնների՝ հիմնականում կինօյի տուն՝ դեսպանատները իրենց երկրների ֆիլմերն էին բերում։
գրեթէ մարդ չէր գալիս՝ դատարկ էր դահլիճը, կինոփառատօնները էսօրուայ պէս ուշադրութիւն չէին գրաւում։ մի քանի հոգով էինք՝ ես ու մի քանի շփուող մարդ որ նաեւ ցանցով էին կապի մէջ։ ու շարունակում ենք լինել կապի մէջ։
իսկ 2000֊ի գերմանական ֆիլմերի փառատօնը բաց էի թողել՝ բանակում էի։ էնտեղ ցոյց էին տուել «lola rennt» ֆիլմը։ ու ես ուժեղ ֆոմօ ունէի էդ կապակցութեամբ։ բախտս բերել էր՝ մի ժամով յայտնուել էի մի հրամանատարի սենեակում՝ մենակ՝ ու իր սեղանին փոքր հեռուստացոյց կար՝ միացրի՝ մոսկուայում գերմանական կինօյի փառատօնի մասին նիւթ էր, ու ցոյց տուեցին, մի երկու խօսք ասացին այդ ֆիլմի մասին։
ես էդպիմի բան չէի տեսել՝ նմանատիպ մոնտաժ կինօյում չէր հանդիպել։ ու երեւի երաժշտութիւնն էլ էր ազդել, բայց էդ մի քանի վայրկեանում չէի ֆիքսել։
յետոյ երբ արդէն երեւանում էի՝ հեռուստացոյցով տեսայ լոլան։ էդ էն կարճ ժամանակից էր որ ընտանիքով նստում էինք հատակին, չիր ուտում, ու երեկոյեան նայում արտասահմանեան ֆիլմեր՝ ինչ որ ցոյց էին տալիս հեռուստատեսութեամբ՝ յիշում եմ որ բոլոր բոնդերն էին ցոյց տուել, օրինակ։ ի դէպ մի հատ էլ նշեմ որ ես բոլոր ֆլեմինգի բոնդի վերաբերող գրքերը դեռահաս ժամանակ կարդացել եմ։
ու երբ լօլան տեսայ՝ շատ էի ազդուել՝ ես տէնց բան նախկինում ոչ տեսել էի, ոչ էլ՝ լսել։ էդ ի՞նչ երաժշտութիւն էր։
դուք երեւի չէք կարող պատկերացնել ինչպիսի մեկուսացուած կեանք էր՝ ինտերնետին աքսեսը խնդիր, իսկ հայաստանը՝ աշխարհից կտրուած տեղ։
ես փնտրում էի լօլայի սաունդթրեքը համացանցում՝ զուր՝ մօտ տաս տարի չէի գտել։ գտայ 2010֊ին կարծես, ոչ լաւ որակով։ ու էլի լաւ չէի հասկանում ինչ ա, բայց ահաւոր սիրում էի։ թոմ թիքուերի մի այլ ֆիլմն էլ տեսայ հ մէկով՝ «the princess and the warrior» — դրա երաժշտութիւնն էլ էր շատ դուր գալիս, ու երկար չէի գտնում։ ի դէպ՝ հէնց թոմ թիքուերն էլ էդ գործերի հեղինակն ա՝ նա նաեւ երաժիշտ ա։ ամազօնում էի գտել սիդին, բայց էն ժամանակ ոչ գիտէի ոնց առնել, ոչ էլ հնարաւոր էր։
ու վերջապէս մի քանի տարի առաջ ամազօնից այդ երկու ֆիլմերի երկու դիսկն էլ առայ՝ ֆլակ սարքեցի երաժշտութիւնը։ ամազօնում ի դէպ այդ ժամանակ ոնց որ երեք դիսկ էր մնացել։ ու մտածում էի՝ հիմա եթէ բոլորը առնեն՝ ո՞րտեղից ճարել դրանց ֆլակերը։
սա յիշեցի որովհետեւ, ինչպէս քիչ առաջ գրել էի, սեթս էի լսում, ու այստեղ դանդաղ անցում ա լինում դէպի թիքուերի գործերից մէկը՝ լօլայից։
իսկ այս սեթը սկսւում ա թիքուերի «the princess and the warrior»֊ից թրեքով։
ու տէնց
#առօրեայ #կինօ #ֆիլմ #թոմ_թիքուեր #երաժշտութիւն #մեկուսացում #պատմութիւն #լսելիք
ընկերոջս չգիտէի էլ, խորհուրդ տա՞մ «i’m thinking of ending things»֊ը դիտել, թէ՞ չէ։ ասաց՝ ծանր ֆիլմերի հետ խնդիր չունի։ բայց մէկ ա՝ վստահ չէի։
ու բարդ ա ասել ինչ֊որ բան ֆիլմի մասին, որ հաստատ սփոյլ չլինի։ եւ թիզ էլ չլինի, զի էն դէպքը չի որ ուզում ես համոզել՝ դիտի։
առաւել եւս որ ինքս էլ այն լրիւ չեմ մարսել։
ասացի՝ հեղինակային ֆիլմ ա։ նա ռուսական եզրերի հետ լաւ ծանօթ չէր, ասացի՝ դէ, էժան տագնապների ֆիլմ չի, արուեստոտ ա, հեղինակի մասին ա։ յիշեցի՝ արտ֊հաուս — ասացի։
յետոյ պատմեցի որ վերջերս քաղաքում բիլբորդի վրայ կոմիքսի գովազդ եմ տեսել։ հայերէն էր, ոնց որ վիշապի մասին կար անուան մէջ, ու մտածեցի՝ որ կամ թարգմանութիւն ա, կամ՝ հեղինակային չի։
այսինքն՝ բան էր, գրել են որ վաճառուի։ իհարկէ՝ հեղինակ պիտի ունենայ։
բայց հեղինակային չի։
վերադարձանք ֆիլմի, ասացի՝ երբ ուզում ես մեկուսացում ցոյց տալ, պիտի գնաք ծնողների տուն, որը քաղաքում չի, կատարեալ դէպքում՝ գիւղում էլ չի, գիտես ամերիկացիները ոնց են ապրում, լիւկի պէս, որ հինգ ակր հող ա առել, ու այդ ամբողջ տարածքում լոկ իր տունն ա, ուրիշ մարդ չկայ։
ասացի՝ պատահական չի, որ չեն գնացել (օկ, «ռոադ մուվի» ա) այլ քաղաք՝ ծնողներին տեսնելու, որ ապրում են բազմաբնակարանային շէնքում։
քաղաքում մարդ երբեք այնքան մենակ չի կարող լինել, ինչպէս գիւղում։ նա կը տեսնի այլ մարդ, այլ մարդը կը տեսնի նրան՝ փողոցում, հանրային վայրում, սրճարանում։ ու դա հաղորդակցութիւն ա, իրար տեսնելը, իսկ հաղորդակցութիւնն արդէն բացարձակ մենակութեան մասին չի, յուսադրող ա։
ասացի՝ որոշ չափով նոյնականանում եմ տղայի հետ։
յետոյ խօսում էինք անկապ բաներից, ու բնականաբար՝ այլ մարդկանց մասին (կարելի ա անուանել՝ բամբասանք, բայց ապա մարդիկ բամբասող կենդանիներ են), ասացի՝ ես այդ աղջկայ երկրպագուն չեմ, նա էլ, ինձ համար անսպասելիօրէն, ասաց որ նա էլ չի, ու որ վերջերս էլ առցանց երէսել ա, ինչքան շատ ա նա ազդուած մէյնսթրիմ ձախական մեդիայից, նոյն շաբլոններով ա խօսում։
յիշեցի ֆիլմի մասին, ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
էլի խօսում էինք ասաց՝ «մենք այդ աղջկայ հետ գնացինք…» (արդէն այլ աղջիկ էր, եթէ ձեզ հետաքրքիր ա), ու ուղղուեց՝ «լսիր, ոնց որ նա չէր, բայց ո՞ւմ հետ էի»։ ու սկսեց մտածել՝ ո՞ւմ հետ էր։
ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
ու տէնց։
#կինօ #ֆիլմ #արուեստ #հեղինակային #քաղաք #մեկուսացում #գիւղ #ամերիկա #լիւկ_սմիթ #շէնք #ֆերմա #անասնաֆերմա #ճանապարհ #բամբասանք #զրոյց #մարդիկ #մենակութիւն #յիշողութիւն #կապ #հաղորդակցութիւն
այստեղ՝ https://99percentinvisible.org/episode/the-anthropocene-reviewed/ ջոն գրինը, որին յղուել էր մէկը թթում, պատմում ա, որ երբ փոքր էր, ուզում էր լինել «քուլ», ու դա նշանակում էր նաեւ՝ մեկուսացած, ու բոլորից հեռու, ու յետոյ ջոկեց, որ դա նաեւ նշանակում ա լինել սառը, ոչ էմոցիոնալ, ու որոշեց, որ տէնց ապրել չի ուզում, ու աւելի լաւ ա տէնց չլինել։
նաեւ ասում ա, որ շատ խիստ էր պոպ մշակոյթի հանդէպ, ու նաեւ որոշ ոչ մէյնսթրիմ բաների, ասենք՝ մեծն գեթսբին չի հասկացել բնաւ, ու նոյնիսկ թուղթ ունի, որից ամաչում ա, ուր քննադատում ա այդ վէպը։
ու ասում ա, որ էդ դեբիլութիւնների տակից դուրս չէր գալու, եթէ թուիթեր լինէր այն ժամանակ, ու բախտաւոր ա, որ եօթանասունեօթին ա ծնուել ու երբ դեռահաս էր, թուիթեր չկար։
#գրականութիւն #պոդքաստ #մեկուսացում #շփում #ջոն_գրին #մշակոյթ #գիրք #յոյզեր
https://www.youtube.com/watch?v=NiVwHbtdXns
որ ասում եմ՝ ինձ պէտք ա ինձ տեսնեն, որ իմանամ, որ ես կամ։
#աչաջուր #համայնք #մեկուսացում #ընկալում
ուզում եմ ասել, որ էդ չզարգացած լինելը, որը, ի դէպ, յատուկ ա սփիւռքի բնակիչներին, հեչ լաւ չի ոչ միայն մեզ համար, այլ եւ հանրութեան։
նախ սահմանեմ, որն ա չզարգացած լինելը։ էդ ներդերը խորանում են ինչ֊որ բաների մէջ, մէկը ասենք փիլիսոփայութեան, մէկը արուեստի, մէկը ժապաւէնային լուսանկարչութեան, մէկը փախած տեքնոլոգիայի, մէկը էս ձեւ երաժշտութեան։
ու արդէն գրել եմ, որ դրանով ընդհանուր զարգացումը տուժում ա։ ու պէտք ա դա գիտակցել, ու հաշուի նստել դրա հետ։
զի ստացւում ա, որ մենք շրջաններ ենք, որ փոքր մասով իրար հետ համընկնում ենք, ու մեծ մասերով չենք համընկնում։ դա նաեւ նշանակում ա, որ շփուելու ու իրար հասկանալու քիչ հնարաւորութիւն ունենք։ ու զգալով դա, լռում ենք։
մարդիկ կան, ով շրջանի մակերեսների մեծ մասով համընկնում են։ ու իրենք կարողանում են շփուել, ու իրենք աւելի մեծ պոտենցիալ ունեն համայնքներ ստեղծելու։
ես ասում էի, որ հանրայինը հայաստանում մարդկանց հետաքրքիր չի, որովհետեւ իրենք ունեն բարեկամներ, ունեն բակի ախպերութիւն, ու այդ բարեկամների ու ախպերութեան հետ շփումը ահագին բաւարարում ա իրենց։ նշանակում ա, հանրայինի մասին շատ չեն մտածում։
բայց, մտածում են այն ժամանակ, երբ ասենք խօսքը գնում ա իրենց համար շատ կարեւոր արժէքների, ասենք համասեռականներին վառելու լգբտ֊ի։ իսկ ասենք հայաստանում կայ զանգուած, որ էլի աշխարհից կտրուած ա, ու իրենք ցաւոտ են ընդունում այլ թեմաներ՝ մէկն ինձ ասել ա, թէ յեղափոխութիւնը ինձ բնաւ չի հետաքրքրում, զի սոցիալիստական չի։ մէկն ասել ա՝ դէ սրանք լիբերալ են։ ու լիբերալը, բնական ա, վատ երանգ ունի իր համար, զի կապիտալիզմի, ազատ շուկայի մասին ա։
ու այդպէս, մենք քեարթերից չենք տարբերւում նրանով, որ խորանալով որոշակի տեղեր, ֆոկուսուելով դրանց վրայ հանրայինը թողնում ենք ֆոկուսից դուրս, լաւ չենք զգում, չենք համընկնում մեր հետաքրքրութիւնների շրջաններով ոչ մէկի հետ։ եւ մենակ ու մեկուսացուած ենք մնում, կամ շփուելով մենակ՝ ֆեմինիստները ֆեմինիստների հետ, ձախականները՝ ձախականների, կտրուած ենք մնում հանրայինից։
ու եթէ տէնց մի երկու ընկեր էլ գտնում ենք, ում հետ կարելի ա խօսել այդ թեմաներից, ու հետաքրքիր ա, պլիւս մէկին էլ, ով համաձայն ա մեզ հետ քնել, ու երբեմն էլ գոհ ա դրանից, արդէն թւում ա որ լրիւ լաւ ա, ու հանրայինը էլ աւելի ոչ շօշափելի ա դառնում։
որը բնաւ չի աջակցում որ հանրային կարեւորութիւն խնդիրները ֆոկուսի մէջ լինեն, լուծուեն, իսկ անլուծելի խնդիրները, որոնց վրայ կենտրոնացած ենք, մէկ ա էլի չեն լուծուելու։
ահագին անարդիւնաւէտ վիճակ ա։
ու ինձ թւում ա, բոլորը պէտք ա էդ խխունջներից դուրս գան, ուր իրենք լսում են իրենց արձագանքները, ու մի ձեւ անեն որ իսկապէս զարգանան, ու լիքը ընհդանուր մակերես ունենան հետաքրքրութիւնների, գիտելիքների, կարողութիւնների, բեքգրաունդի, մտքերի, առումով, որ ընդհանուր կարեւորութեան խնդիրները լուծուեն։
իսկ սոցիալիստական յեղափոխութիւն չի լինելու, ոչ մէկ վնեզապնը չի սկսի օբերոնով գրել, եւ քաղաքական դաշտում ռեալ ընտրութիւնը դեռ երկար մնալու ա ֆեոդալների եւ լիբերալների, ոչ թէ սոցիալիստների ու կապիտալիստների միջեւ։
ու տէնց։
#քաղաքականութիւն #համայնք #մարդիկ #հայաստան #մեկուսացում #մարգինալացում #շփում #հաղորդակցութիւն #սփիւռք #համացանց #հանրութիւն
մտածեցի, որ հետաքրքրասիրութիւնը, որն ուղեկցւում ա խորանալու համառութեամբ ու մոտիւացիայով՝ մարգինալացնում ա։
ասենք թէ, ունենք այս կամ այն թեքնոլոգիան, որը լաւ թէ վատ, էս ձեւ խնդիրներ լուծում ա։ եթէ աչքովդ ընկնում ա մի այլ լուծում, ու հետաքրքրասէր ես, կը նայես, կիմանաս որ ինչ֊որ այլ մօտեցում կար։ եթէ նաեւ խորացող ես, կը սկսես աւելի մօտ զննել էդ ինչ ա։ ու եթէ բաւական խորանում ես, ու դուրդ գալիս ա, հաւանականութիւն կայ, որ դուրդ գալու ա, ու կպնելու ես աւելի խորանաս։
այդպէս էլ ստացւում ա, որ էն «մէյնսթրիմի» հետ աւելի վատ ես ծանօթ, զի այնպէս ա ստացւում որ տուպը ժամանակ չի հերիքում ամէն ինչի։
ու այդպէս հետաքրքրասիրութիւնն ու խորանալու մոտիւացիան ձեզ նետում են մարգինալացման եւ մեկուսացման ծուղակի մէջ։
այնպէս որ զգօն եղէք հետաքրքրուելիս։
#մարգինալացում #մեկուսացում #զգօն #ծուղակ #հետաքրքրասիրութիւն #անկապ
սա որոշեցի հանել կոնֆորմիզմի եւ փոքր շուկայի մասին տեքստի տակի մեկնաբանութիւնիցս՝
երեկ մէկի հետ խօսում էի, ասացի «հայերէն վիքիպեդիայում այսպիսի յօդուած կայ», նա իրեն լաւ զգաց, ասաց՝ «ես եմ գրել»։ իսկ ես ինձ վատ զգացի, քանի որ կրկին աչքիս առաջ էր օրինակը որ պարզ է, մեզնից մէկը պէտք է լինէր, հո ուրիշ մարդ չէր լինի։ նա իմ արածով կօգտուի, ես՝ իր։ եւ ոչ ուրիշը։ մի քիչ չափազանցնում եմ, որ միտքն հասցնեմ։
այսպէս նաեւ, մէկն հայերէն վիքիպեդիայում մունաթ էր եկել, թէ արտաշատի մասին յօդուած չկայ, քանի որ տրանսլիտ էր գրել՝ «ARTASHAT»։ գոնէ այդ պատճառով էլ, նա չի կարողացել օգտուել համայնքից ուրիշի արած գործով։ ։Ճ
ու գուցէ բնաւ զարմանալի չէ, որ հայերի էպոսի հերոսը՝ Մհերը, նա է ով ի վերջոյ գնում է ինքնամեկուսացման։
եւ այդպէս
Սկսած դեռ #Արտաշիսյաններ ի #հելլենիզմ ից և 5-րդ դարի #լուսավորչականություն ից՝ #հայկականություն ը միշտ եղել է #արևմտյան քաղաքակրթության բաղկացուցիչ մաս : Նոր ժամանակներում այս #ավանդույթ ը շարունակվել է: Այսպես, #Պոլս ի և #Թիֆլիս ի, իսկ հետագայում նաև 20-30-ականների #Երեւանի մշակութային, հատկապես #գրական սերունդը ներգծված է եղել #համաշխարհային միտումներում և զարգացել է դրանց #համընթաց: Սա է պատճառը, որ հե՛նց այդ սերնդի կողմից են ստեղծվել ամենալայն ճանաչում ստացած #արժեքներ ը, որոնք հպարտությամբ կոչում ենք « #ազգային »: Այս ավանդույթն ընդհատվեց #ստալին յան բռնապետության կայացմանը զուգահեռ և վերջնական ձևակերպում ստացավ #40֊ականներին: Նախ ոչնչացվեցին #Արևելյան #Հայաստան ի #մշակույթի առաջատար դեմքերը : Սակայն նույնիսկ ֆիզիկական ոչնչացումն ամենամեծ հարվածը չէր: #Ստալին յան #գաղափարախոսություն ը, հիմնված « #կոմունիզմ ը մեկ երկրում կառուցելու» թեզի և «թշնամիներով շրջապատված լինելու» #տագնապ ի վրա, երկիրը տարավ դեպի #մեկուսացում ՝ և՛ քաղաքական, և՛ մշակութային: Միաժամանակ երկրի ներսում ստալինյան #ռեժիմ ը դրսևորվեց որպես տիպիկ #թերմիդոր ՝ թաքնված հակահեղափոխական և #պահպանողական #ռեակցիա: Սա հանգեցրեց մշակույթում առաջադիմական մղումների ճնշմանը և #կեղծ դասականության հաստատմանը
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/