հը՞։
#էկրանահան #աչաջուր
կացը սորոսի մասին վիդեօ ա արել։ նաեւ վաճառում ա տրամուայներով սուիտերներ։
աշնանը այգու աչաջրում էի, էնտեղ մի կին էր կողքի սեղանի մօտ, ասաց՝
— բայց ի՞նչ են է խօսում էդ սորոսի մասին, ինչ նայել եմ՝ լաւ գործեր են արել։
ու դա այնքան հաւէս էր զի անկապ մարդ էր, զուտ հետաքրքրուել ա, հետազօտել, տեսել՝ լաւ բաներ են անում։ ընդամէնը դաւադրութիւնների մարդ չէր, հետաքրքրուող էր։ անտեղեակ էր։
ու հաւէս ա որ էդպէս լինում ա, մարդը կարող ա նայել ու տեսնել։
#սորոս #դաւադրութիւն #դաւադրութեան_տեսութիւն #պատմութիւն #աչաջուր #վիդեօ #զրոյց
https://www.youtube.com/watch?v=NiVwHbtdXns
որ ասում եմ՝ ինձ պէտք ա ինձ տեսնեն, որ իմանամ, որ ես կամ։
#աչաջուր #համայնք #մեկուսացում #ընկալում
էկլերոշոք ըթ #աչաջուր
էսօր եկայ, ասի՝ ես սովորաբար չեմ վերցնում թերթիկ, բայց այսօր պէտք ա գալու։ ասաւ՝ այսօր բաց ա։ հարցրի՝ ո՞նց բաց ա՝ այսօրուանից սկսա՞ծ ա բաց։ ասաւ՝ չէ, այսօր ա բաց։ խնդիր ունենք, դրա համար։
#աչաջուր #զրոյց
ասում ա՝
— իսկ քեզ հետ ո՞նց ա կարելի հանդիպել։ գալ աչաջուր, ու սպասել մինչեւ մտնե՞ս։
#զրոյց #աչաջուր
ի դէպ աչաջրում նէնց են փակել, որ իմ թոռը չի կպնում դուրս։ դեռ մտածում եմ ինչ ձեւ շրջանցել, բայց դէ թղթիկ մէկ ա չեմ վերցնում, բջջային կապով եմ։
ի դէպ բջջայինի մասին, եթէ կապը դանդաղ ա ու իւքօմ֊ով էք կպած, ապա պէտք ա կպնել չորս ջի։ իսկ կախարդական թուերն են՝ 136։
#աչաջուր #իւքօմ #ինտերնետ
երբ գնում ես աչաջուր, որ տասներկուսին քեզ հանեն։ #աչաջուր #առօրեայ
երբ ուզում ես գտնել համայնք այնտեղ, ուր այն չկայ։
#աչաջուր #համայնք
նենց եմ կպել ինսթանթ լուսանկարչութեանը։ մէկ էլ սլայդերին։ համ էլ հիմա էն քիչ կամերաներից ա որ առողջութիւնս թոյլ ա տալիս օգտագործել։ (:
#երեւան #աչաջուր
#աչաջուր #բարքեմփ
@{անկապ; ach94er@spyurk.am}, էս @{դանդաղ; catzdontcry_88@spyurk.am}֊ը էն քո երգը աչաջրի փլէյլիստ ա աւելացրել։
#աչաջուր
#աչաջուր #կատու #կատուաթ #կեանք
#աչաջուր #կատու
ասում ա՝ — ինձ մի հատ բուրգեր ու կոլա զերօ։
#զրոյց #աչաջուր
երէկ աչաջուրի բարիստան պատրաստել էր գրատախտակի վրայ այսօրուայ համար ուղերձ՝ գրել էր՝ իմ միակ կապը վայֆայն ա, ու կատու էր նկարել նոութի մօտ նստած։ #վալենտին #յարաբերութիւն #աչաջուր
what is the definiton of insanity? doing the same thing over and over again, and expecting different result.
մի չեքդ ին աթ #աչաջուր փարպեցի։
երէկ չէ առաջ օրը աչաջուրում։ #42 #աչաջուր
նենց տպաւորութիւն ա, որ առանց էյր կամ ուլտրաբուքի հրապարակային վայրում յայտնուելն արդէն մի տեսակ անպարկեշտ անվայել ա։
https://www.youtube.com/watch?v=ySJFBGTnpS8 https://www.youtube.com/watch?v=ktmSFpXH7js #աչաջուր
եկել եմ աչաջուր, ու այստեղ մարդ չկայ, լրիւ դատարկ ա, ու ես ինձ լրիւ լուզեր եմ զգում, որը իհարկէ նորմալ ա, ու տենց էլ կայ, բայց ես չգիտեմ, ո՞ւր, ո՞ր աւելի լաւ տեղերն են գնացել այս մարդիկ ու թողել էս ադաջուրը ինձ։
լաւ, մենակ թէյ կը խմեմ, ու էլի կը գնամ փողոցներով ընկնեմ, սեթեր լսեմ, քանի այսօր ամբողջ օր քշել եմ, ու հեռախօսը լրիւ լիցքաւորուած ա։
#աչաջուր #երեւան
կատուն ասում էր՝ ծրագրաւորող գործի ընդունելու խնդիր ա՝ ո՞նց անես որ աչաջուրի թուղթ տուող աւտոմատը առանց պոկելու էլի թուղթ տայ։ #աչաջուր
ուզում եմ գրել այն մասին, որ սիրում եմ աչաջուրը։ որ աւելի լաւ եմ ինձ զգում այստեղ։
ու թւում է որ գիտակցում եմ որ դա այդ համայնքի զգացմունքից է։ ինձ ահաւոր պէտք է համայնք զգալ, ու այստեղ մտնում եմ, մի երկու հոգու հետ, ոնց էլ լինի, բարեւում եմ, չհաշուած բարիստային, ու մենեջերին, ում հետ արդէն քննարկել ենք նա ինչ խցիկ ընտրի։ (:
այստեղ, քանի որ երեւան է նաեւ, առանց նեղուելու կը թողնեմ վեց դը֊ն ու լափթոփը սեղանին, կը հեռանամ։
գուցէ այդ նոյն համայնքի զգացումը ունեն ոմանք այրիշում, գուցէ այնտեղ էլ գալիս են որպէս ակումբ, թերեւս աւելի ակումբային է, եւ աւելի շատ շփում կայ այնտեղ, քան աչաջուրն է, չգիտեմ։ այստեղ ամէն դէպքում աշխատում են, իսկ երեկոյեան դատարկւում է։
ու այդ նոյն համայնքի զգացողութիւնը երբեմն կայ վանաձորում, երբ վարելիս մի երկու անգամ կանգնում ես, որ բարեւես ծանօթներին, ու մի երկու անգամ էլ պատուհանից, կամ հարմար չի կանգնել։
իրականում հիմա փորձում եմ գործ անել, ու յոգնած եմ, չեմ կարողանում լաւ միտք ձեւակերպել։ (: #համայնք #աչաջուր
so i’ve got this old device, Polaroid i-Zone 550, it makes 5mpx photos. it’s an interesting and exciting toy. makes this lofi look i really like. so several photos. one of them is not by me, obviously. (:
#lofi at #achajour on #parpetsi street (: #աչաջուր
առհասարակ աշխարհի բոլոր կայքերը պէտք է լինեն https֊ով, որ նրանք ով թոռ/վպն չեն օգտագործում, կարողանան աչաջուրից օգտուել։ #երեւան #աչաջուր #համացանց
հրաշքնե՜ր։ ու / @{անդրանիկ ; antranigv@spyurk.am} ու @{կատու ; alils_@spyurk.am} ։ «էս տեխնոլոգիան երեսուն տարի է կայ»։ #ասումա #էլիքսիր #տեխնո #հրաշքներ #աչաջուր
աչաջուրի ինտերնետ փոլիսին շատ լաւն է՝ մեզ խրախուսում է օգտագործել էսէսէլ ու թոռ։
#աչաջուր #համացանց #երեւան
աչ֊ում ինտերնետն էլի թղթիկներով է։ բայց մենք չենք փնտրում հեշտ ուղիներ։
#աչաջուր #էկրանահան
#աչաջուր #կոֆէ_կենտրոն #կոֆեկենտրոն չգաք էլ աւելի լաւ, գործ կանեմ։ ։Պ
մէկը «ինտերգալակտիկ լովերսի» այն մեքենայով քշելու երգն է դրել աչաջուրում։ ու հիմա պարտադիր է բացի երգից գրել ով ես մի ձեւ։ #աչաջուր
@{աչ ; ach94er@spyurk.am}֊ի հետ։
#աչաջուր #բարքեմփ #հարցազրոյց #նկար #barcampevn #barcampevn17
@{Սև կատու ; alils_@spyurk.am} 12.04.2017, 23:36:34
#աչաջուր #նկար /w @{կողմնակի; norayr@spyurk.am} @{անդրանիկ; antranigv@spyurk.am}
#achajour
իսկ դուք նկատե՞լ էք որ աչաջուրի աթոռները փոխել են։
#աչաջուր
ուրեմն, երեկ աչաջուրում մի հատ զոյգ է նստած, երկու սեղան միացրել են իրար, ու ամէն մէկն իր նոութը դրել է իր սեղանի վրայ։ երկու հոգով կարող էին եւ մի սեղան զբաղեցնել, մանաւանդ, որ ազատ տեղ չի լինում, լցւում է սրճարանը։ բայց դա դեռ ոչինչ։ ուրեմն, աղջիկը իր նոութի լարը ոչ թէ իր կողքի վարդակին է միացրել(զբաղուած էր), այլ միւս, ուղղահայեաց պատի վարդակին, որի պատճառով սենեակի այն կողմի մուտքը լարով փակուեց։ ու ես ինքս ասենք բաճկոնը կախելու համար, շրջանցում էի լարն այն միւս սենեակով։ լարը լաւ բարձր էր անցնում։
մի տղայ էլ այդ փակ կողմից որոշեց դուրս գալ, ու առանց բան ասելու անջատեց լարը վարդակից, որ անցնի ու հետ միացնի։ բայց փաստօրէն շփոթուեց ու այլ լարն անջատեց՝ իմ կողքի նստած աղջկայ լարը։ իսկ աղջկայ մարտկոցը մի վայրկեան էլ չի պահում, ու նա էլ թարգմանութիւններ էր վերցրել կողքից անի, այդ գործին էր, ու ինչ֊որ արդէն թարգմանած մաս ունէր, որ յետոյ բարեբախտաբար եղաւ վերականգնել։
ես այն զոյգին ասացի՝ եկէք ես ձեզ տռոյնիկ տամ, իրենք էլ համաձայնեցին վերցնել։
այդպէս, զարմանում եմ, ինչպէս են մարդիկ ռեսուրսներն օգտագործում, ու չեն մտածում դիզայնի մասին, տարածքի ֆունկցիայի մասին, ուրիշների ռեսուրս օգտագործելու մասին։
ու գիտէք նոյնը նկատում եմ մեր դեւելոփերների մօտ։ ես երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ այդքան «օրինապաշտ» լինել, ու հետեւել կանոններին, ու մերժել դեւելոփերների, ինչպէս իրենց թւում է, անմեղ խնդրանքները, որ վերաբերում են ստանդարտից դուրս ռեսուրս օգտագործելուն։ քանի որ գիտեմ որ որոշակի նախագծուած համակարգից դուրս լուծում տալը լաւութիւն չի, չարութիւն է։ ի վերջոյ աւելի խնդիրներ է բերում, քան օգուտ։
#պաշար #աչաջուր #դիզայն
էս աչը լրիւ կրեատիւ դասակարգի տեղ է։ տասնամեակներ անց ասելու են՝ որ այստեղ էին հաւաքւում սրանք ու նրանք, ու գործ էին անում՝ նա ու նա։
ու ես ուզում եմ մօտ լինել այս մարդկանց, ու պատմութեանը այսօր։
ու յետոյ կասեմ՝ ես եղել եմ, ես այնտեղ եղել եմ այն ժամանակ։
#աչաջուր
Աչաջուրի թուղթ տուող աւտոմատի հեք անելու ձեւ՝
նա շատ թուղթ չի տալիս, խնայում է։ որպէսզի նորից տայ, պէտք է պոկել։ իսկ ինչպէ՞ս ստանալ թղթի ամբողջական կտոր։
ինչպէ՞ս է իմանում որ կարճ է, որ նորից տայ։ նրանով, պոկել են թէ չէ։ իսկ ինչպէ՞ս է իմանում որ պոկել են։
եթէ մի հատ կարճ ձգել֊թողնել թուղթը, ապա մտածում է որ արդեն պոկել են, եւ էլի է տալիս։ ։Պ
#աչաջուր #հաք #հեք #կենցաղ #օգտակար #թուղթ #երեւան
Սարհատը Ուրբանլաբը այս տարի Յուքոմի դիջիթեքի տաղաւարն է նախագծել։ Շատ ուրախ եմ, որ ընկերութիւնները սկսում են հասկանալ, որ տաղաւարը պէտք է նախագծել, դիզայնել։
Դիզայնի մաս պէտք է լինէր մի հատուած ռետրո տեխնիկայով, եւ Սարհատը կապուեց, որ վերցնի ինչ֊որ համակարգիչ իմ ռետրո հաւաքածուից։ Հարցրեց, ինչքա՞ն պէտք է վճարի վարձի համար։ Ասացի՝ այ մարդ, ի՞նչ վճարել։
Երեկ Աթարիս վերադարձրեց, հետն էլ Աչաջուրի նուէրի քարտեր։ Շատ հաճելի է, քանի որ Աչաջուրը իմ ամենասիրած վայրերից մէկն է մնում(միւսը երեւի Միրզոեանի գրադարանն է)։
#երեւան #յուքոմ #դիջիթեք #տաղաւար #նախագծում #դիզայն #աչաջուր #աթարի #ռետրո ####
այն պահը, երբ հասկանում ես, որ բանավէճ չի լինելու։ ։Ճ
#barcampevn15 #barcampevn2015 #barcampevn #բարքեմփ #2015 #երեւան #դիզայն #վահան_բալասանեան #աչաջուր
#երեւան #աչաջուր #գրատախտակ #հայերէն #yerevan #achajour #armenian