ես այդպէս էլ չփորձեցի, բայց ընկերս cex֊ից փորձեց բտց ձեռք բերել, էդ ամէն վաւերացումներն անցաւ, բայց պարզուեց որ
էթերեումը կարծես ութսուն դոլարից պակաս չափսի չի վաճառում։
մեր կրեդիտկաներին դոլարով չի վաճառում, բայց ռուբլիով վաճառում ա (զգու մա էլի որ ռուբլու գոտի ենք) (:
cex֊ը փահում ա դրամապանակդ, ու երբ ուղարկում ես բտց, չես կարողանում պարզապէս հասցէն փակցնել, պիտի նաեւ անուն ազգանուն գրես մարդու ում ուղարկում ես։ դա ոնց որ չի ստուգում, կարող ես գրել պօղոս։ բայց գուցէ եթէ cex֊ից cex գնայ՝ ստուգի։ պարզ չի ինչի համար ա։
եւ չի թողնում փոխանցել այլ տեղ աւելի քիչ, քան 60 դոլարի չափով։
իմ հասկանալով, եթէ էս ամէնն իսկապէս էդպէս ա, պէտք ա պարզապէս ձեռք բերել դիցուք բտց, ու տեղափոխել այն քո անձնական դրամապանակի մէջ՝ այդ առումով ի դէպ, ասում են էլեկտրումն ա հաւէս, զի ապա պէտք չի չորս հարիւր գբ բլոքչէյն պահես մօտդ։ բայց չեմ իմանում ոնց են դրան հասել։
ու տէնց։
#կրիպտօարժոյթ #տարադրամ #կրիպտօ #փող #կենցաղ
ինձ դուր ա գալիս սփիւռքը նրանով, որ ստեղ շատ ապանձնական ա, ու այն ցոյց ա տալիս, որ սոցիալական մեդիան, իրականում, կարող ա լինել եւ բնաւ ոչ քո երջանիկ կեանքի, լաւ ուտելիքների մասին, նախ աւելի հանրային զանազան քննարկումների, կարծիքներ արտայայտելու, նաեւ կիսելու առօրեայ փորձառութիւնը, սրա, սրա ու սրա պէս որը ձեզ թուում ա, ոչ մէկին չի հետաքրքրում, բայց ես ինձ նոյնիսկ պարտաւորուած եմ զգում դա անել։
որովհետեւ գիտեմ, ինչքան ա ինձ հետաքրքիր, երբ նման առօրեայ, կենցաղային բան կարդում եմ։ ու այդ պատճառով, եթէ մի բան եմ անում, գրի եմ առնում, չնայած գիտեմ որ մի բան չի։
ճիշտ ա, յաճախ մեզ մօտ պարզապէս սոցիալական մեդիայի ռեւերսն ա՝ բողոք, ոչ թէ ինքնացուցադրուել ինչ լաւ ա։ նոյնիսկ երբեմն՝ ինքնացուցադրուել, ինչ վատ ա, ու ում մօտ ա աւելի վատ։ բայց էդ, իթ, հազուադէպ ա, սովորաբար, դէ բարդ ա կեանքը, ու մի տեղ պէտք ա ասուի, ու ասւում ա էնտեղ, ուր կարելի ա ապանձնական։
ու հա, կեանքը բարդ ա։ ինձ թւում ա էդ կարելի ա արձանագրել, ընդունել ու մի քիչ թեթեւ տանել։ իսկ եթէ շատ ա բարդ, մի արէք էդ, ինչից ձեզ վատ ա։ դրանից պարզ բա՞ն։ մի՛ եղէք մազո։ իթ հոգեւոր հանգստութիւնը ամենակարեւորն ա՝ փողից, ուրիշների նեղուելուց, ու լիքը դեբիլ բաներից կարեւոր ա։ կամ էլ կարող ա շատ բան էք ուզում՝ սա կեանքի բարդութեան մասին ա։ դէ մի՛ ուզէք։ հանգիստ վեր ընկէք տեղներդ, նէնց, որ բողոքելու պատճառ էլ չի լինի։
#սոցիալական_մեդիա #սփիւռք #կենցաղ #առօրեայ #ուտէնց
Աչաջուրի թուղթ տուող աւտոմատի հեք անելու ձեւ՝
նա շատ թուղթ չի տալիս, խնայում է։ որպէսզի նորից տայ, պէտք է պոկել։ իսկ ինչպէ՞ս ստանալ թղթի ամբողջական կտոր։
ինչպէ՞ս է իմանում որ կարճ է, որ նորից տայ։ նրանով, պոկել են թէ չէ։ իսկ ինչպէ՞ս է իմանում որ պոկել են։
եթէ մի հատ կարճ ձգել֊թողնել թուղթը, ապա մտածում է որ արդեն պոկել են, եւ էլի է տալիս։ ։Պ
#աչաջուր #հաք #հեք #կենցաղ #օգտակար #թուղթ #երեւան
ուզում եմ ասել, այս քաղաքականը, որ ձեզ այստեղ ու այստեղ բացատրում են, որ, դուք, այո, քաղաքականցնում էք ու լաւ էք անում, քանի որ պէտք է չգիտեմ ինչպէս այլասերուել որ քաղաքական չստացուի, թւում է երբեմն վեհ, հեքիաթային, երբեմն էլ կեղտոտ, բայց իրականում ոչ մէկն է ոչ միւսը։ պարզապէս կենցաղային է, առօրեայ գործընթաց է։
այս ցոյցերն ինձ համար «տօն, որը միշտ քեզ հետ է» հեգնական պիտակով են։ մարդիկ, ով առաջին անգամ են ինչ֊որ բան անում՝ շատ ոգեւորւում են։ ասենք՝ առաջին անգամ գնացել է քաղաքից դուրս, կամ հակառակը՝ քաղաք։ ամէն ինչ նոր է, էնդորֆիններ, ու էլ ինչ ասես չի արտադրւում։
բայց իրականում, քաղաքական պայքարը, եւ քաղաքականութիւնը ինքնին, ահաւոր կենցաղային եւ առօրեայ գործընթաց է։ աւելին, ասեմ, որ այն պարտաւորութիւն է, եւ պատասխանատւութիւն։
լտպ֊ն որ ասում էր «ախոռներ մաքրելու» մասին, շատ մօտ էր ձեւակերպել, երեւի գիտէր ինչ էր ասում։
իրականում, ցոյցի գնալը՝ տուն հաւաքելու պէս մի բան է։ ինչի, ո՞վ է սիրում տուն հաւաքել։ ես դրա տեղը, այսօր ուզում եմ գնալ գրադարան, կամ ասենք, կարդալ մի բան, պտտուել համացանցով, կամ պարզապէս զբօսնել։
բայց չէ՝ պէտք է հաւաքել։ հիմա կամ պիտի թողնեմ, կամ էլ աւելի է վատանալու։
նոյնն էլ, եթէ ասենք քեզ իզուր տեղը տուգանել են, ու պիտի գնաս, իրաւունքներդ պաշտպանես դատարանում։ ո՞վ հաւէս ունի։ կենցաղային, զզուելի գործ է։ սա էլ ձեզ արտաքին քաղաքական գործընթացի զուգահեռ։
քաղաքականութեանը որտեղից էլ չմասնակցես՝ կենցաղ է։ կենցաղի մէջ էլ, իհարկէ, կարելի է հաւէս բան գտնել, դա այլ հարց է։
այդ քաղաքական գործընթացներն էլ նոյն բանն են՝ պիտի գնաս այդ ցոյցին ցցուես, քանի որ չանես — աւելի վատ է լինելու։ ու իմանաս որ այո, գուցէ քո փայ բռնութիւնն էլ ստանաս։
պարտաւորութիւն է՝ քանի որ դու չանես, ո՞վ անի։ քանի որ կարող է հաւէս չունես դրա։ դա հիմա, առաջին անգամ է ձեզ համար, հաւէս է թւում։ իսկ իրականում՝ էէէէ, էլի պիտի գնա՞մ, գրողը տանի, ինչի՞, բան ու գործ չունե՞մ։ բայց դէ այո, պիտի գնաս, գրողը տանի։ այո։ ու ասենք աշխատանքից յետոյ գնում ես այլ աշխատանքի, որն արդեն բնական է չի վճարւում՝ պարտաւորութիւն է։
(ի դէպ, վճարուելու մասին․ վիքի֊ում կանոն կայ, որ յօդուած գրելու համար պէտք է փող չստանաս։ որովհետեւ, եթէ մէկը ստանայ, ապա միւսը չի ուզի գրել, կասի՝ ես ինչի՞ պիտի ձրի անեմ այն, ինչ ուրիշը փողով է անում։ նոյնն էլ այստեղ է, իրականում ցոյցին «փողով բերուած մարդկանց» մասին խօսքերը սովորաբար իշխանական հեքիաթ են լինում, քանի որ ոչ մի իրական քաղաքական ուժի ձեռք չի տալիս այսպէս բարոյազրկել իր շարժման իրական աջակիցներին։ փողով բերում են ընտրութիւնների, ու սովորաբար իշխանութիւնները, կամ նման բարոյազուրկ, յուսահատ ուժերը։)
պատասխանատւութիւն է՝ քանի որ ամէն քայլդ կարող է սխալ մեկնաբանուել, կամ ստուեր գցել ամբողջ շարժման վրայ, կամ առհասարակ յիմարութիւն լինել։ լինի դա հարցազրոյց, որ դու տուել ես, գրուածք, որ դու թողել ես, մի շիշ գարեջուր, որ ձեռքիդ բռնել ես, կամ բառ, որ դու ասել ես՝ ոստիկանին, կամ մէկ ուրիշին։
այսօր տօն է ձեզ համար ամենօրեայ, բայց դա երկար չի տեւի։ կարեւորն այն է, երբ յոգնէք դրանից, ի՞նչ էք անելու, թողնելո՞ւ էք, թէ՞ հասկանալու էք, որ պարտականութիւն է, ու թէկուզ այնքան էլ հաճելի չէ, պէտք է անել, եւ լինել զգօն ու պատասխանատու ընթացքում։
կներէք, եթէ ձեզ հաճելի բան չասացի։