remote: Support for password authentication was removed on August 13, 2021. Please use a personal access token instead.
ծանօ՞թ ա։
ի՞նչ անել github֊ի personal token
չստանալու համար։
իրականում այն, ինչ վատ չէր լինի միշտ անել՝ օգտագործել ssh
բանալի։
իրենք խրախուսում են դա օգտագործել, բայց հին բարի ssh
բանալին էլ ա կարելի օգտագործել։
ուրեմն՝
նախ դէ աւելացնել իրենց մօտ հանրային բանալին։ դա չեմ բացատրում։
~/.ssh/config
անունով նիշք ստեղծել (եթէ չկայ) ու աւելացնել՝
Host github.com
Hostname ssh.github.com
Port 443
User git
դեռ ամէնն արուած չի։
իւրաքանչիւր ռեպօն որ ունէք, եթէ փորձէք push անել, մէկ ա բողոքելու ա։
ենթադրում եմ որ եթէ այս խնդիրն եղաւ, https
ով էիք աշխատում, ու remote
֊ները https
֊ով են նշուած։
դա գրուած ա շտեմարանի (շտեմարանի՞) ~/.git/config
֊ում կայ կարելի ա հանել էսպէս՝
git remote -v
դէ մէկը push
֊ի ու մէկը fetch
֊ի համար են։
հիմա, եթէ դիցուք ձեր remote
֊ը էսպիպի տեսք ունէր՝
https://github.com/valod/coolprog
ապա անում ենք՝
git remote set-url git@github.com:valod/coolprog.git
այ հիմա արդէն
git push origin master
կամ որեւէ այլ ճիւղ կաշխատի։
#տեք #կրիպտօ #ծրագրաւորում #գիտ #գիտհաբ #գիտլաբ #համակարգ #ելատեքստ #ակնարկ #ուտէնց
ես վերջերս շատ եմ նկարում միջին ֆորմատ՝ աւելի յստակ՝ նկարում եմ mamiya rb67֊ով, որի ժապաւէնի վրայ թողած նկարի չափսը՝ մօտ 6x7 սանտիմետր ա։ իրականում 7.5 ա, ու այդ խցիկով հիմա շատ եմ նկարում ինստաքս, որը 6x6 ա։
աչքի ա ընկնում՝ ինչ կարճ յստակութեան խորութիւն ա (depth of field), միջին ֆորմատով լուսանկարելիս։ օրինակ, բոյսիկի մի տերեւիկը ֆոկուսի մէջ ա, ու դրան շաաատ մօտ գտնուողները՝ արդէն չէ։
մտածեցի՝ սովորական ժապաւէնի կադրի չափ լուսազգայուն մակերեւոյթ ունենալու դէպքում՝ ո՞րն ա էն սեթափը, որով հնարաւոր ա նման բան ստանալ։
պարզւում ա՝ բնաւ էլ անհասանելի բան չի, ես նման սեթափներ ունեմ։
ահա, այս կայքի հաշուիչով ստուգեցի։ իմ մամիյայի 120մմ ոսպնեակը՝ 3.8 մաքսիմալ բացուածք ունի։ դրեցի՝ չորս՝ ֆորա տալով սովորական չափսին։ այս մակերեւոյթի120մմ֊ին համապատասխան սովորական կարդի համար ոսպնեակը կը լինի՝ 56մմ։ ու չնայած ես ունեմ հէնց մամիայի 56մմ (ու մտածում էի՝ տեսնես ինչի՞ ա հէնց տէնց տարօրինակ 56, ոչ թէ հէնց 50, ու հիմա մտածում եմ՝ կարո՞ղ ա որ համապատասխանի իրենց միջին ֆորմատի խցիկների 120֊ին), որոշեցի փորձել հէնց սովորական հիսունը, որը շատ շատ խցիկների հետ եկող լռելեայն ոսպնեակն էր։
ապա տեսնում ենք, որ 50մմ֊ի դէպքում, 135 ժապաւէնի կադրի չափսի դէպքում ունենք լրիւ նոյն յստակութեան խորութիւնը, ինչ ես ստանում եմ 6x7֊ի դէպքում՝ 120մմ֊ով։ փաստօրէն, ոչ մի անհասանելի բան, ընդամէնը 1.4 ոսպնեակ։
եթէ փոխենք 1.4֊ը աւելի սովորական 1.8֊ով՝ ապա 0.13 մետրը կը դառնայ 0.17 մետր։ մեծ տարբերութիւն չի։
փաստօրէն՝ միջին ֆորմատին համեմատելի յստակութեան խորութիւն ստանալու համար ունենալով սովորական ժապաւէն կամ այսպէս կոչուած «ֆուլֆրէյմ» թուանշային խցիկ՝ բաւական ա ձեռք բերել 1.4 բացուածքով ոսպնեակ։
իհարկէ, վիճակը շատ ա փոխւում երբ ունես այսպէս կոչուած «կրոպ» կամ APS-C սենսոր։ ապա օրինակ ֆուջի x100֊ը որի ոսպնեակի ամենամեծ բացուածքը 2.0 ա, 23մմ իր ոսպնեակով նոյն հեռաւորութեան պայմաններում կունենայ 0.61 մետր յստակութեան խորութիւն։ եւ իսկապէս, էդ խցիկով պէտք չի ակնկալել այսքան սիրուն լղոզած ֆոնով դիմանկարներ ստանալ։
#ֆոտո #ժապաւէն #թուանշային #միջին_ֆորմատ #դիմանկար #ֆոկուս #լուսանկարչութիւն #տեքնիկա #ոսպնեակ #յստակութեան_խորութիւն #բացուածք #կայք #հաշուարկ #էկրանահան #ուտէնց
#ապագայ #դելորեան #մեքենայ #ֆանտաստիկա #նկար #ուտէնց
@{ pa¢ø ðiaspø→pøŧe ; paco146@diaspora.psyco.fr} 4/21/2020, 1:34:43 PM
Calculateur d’empreinte écologique
D’après ce logiciel, si tout le monde consommait comme je le fait, nous aurions besoin de 1.36 #planète :( Et toi ? :) #sobriété #consommation #énergies-fossiles #anthropocène https://www.wwf.ch/fr/vie-durable/calculateur-d-empreinte-ecologique/resultat
via @{inky, from the tape ; tanakian@spyurk.am}
էս, ինչ կացն ասում ա ոնց որ գիտենք, բայց միեւնոյն ա՝ ապշելու ա։
իսկ մեզ ահաւոր խանգարում ա քոչարեանա֊հհկ֊մինասեանական զլմ֊ների աղմուկը։
զի խանգարում ա իսկական ազատ մամուլի լինելուն։ էսօր էդ աղմուկի ֆոնին կառավարութիւնը քննադատելը բարդ ա՝ հակառակը տպաւորութիւն ա լինում որ էդ նեգատիւ աղմուկին հակադարձելու կարիք կայ։
էսպէս նաեւ գրեթէ չունենք իսկական ընդդիմութիւն։ կամ կեղծ ընդդիմութեան աղմուկի պատճառով լսելի չի։ ինչո՞ւ կեղծ՝ իսկ ի՞նչ ունի առաջարկելու։ ո՞րն ա իրենց տարբերութիւնը «իմ քայլից» — էնպիսի տպաւորութիւն ա որ իրենք ասում են՝ մենք էլ ենք նոյն բանն ասում եւ ուզում, մենք էլ ենք դեմոկրատ բայց մենք աւելի լաւն ենք։ ես տեսնում եմ դեբատ ամն֊ում։ ե՛ւ միջկուսակցական, ե՛ւ կուսակցութիւնների միջեւ։ ակնյայտ տարբերութիւններ կան, բանավէճի թեմաներ կան, մօտեցումներ կան։
պէ՞տք ա էլի շեշտել որ լուսաւորն ընդդիմութիւն չեմ համարում, այլ նախկինների ընկեր֊ծառայ մի բան, որը ձեւանում ա, ու բաւական անյաջող, որ ընդդիմութիւն ա ու մտահոգուած ա ազատութիւններով։ հոգոց։
#ազատութիւն #քաղաքականութիւն #ռուսերէն #իսրայէլ #ընդդիմութիւն #մամուլ #խօսքի_ազատութիւն #աղմուկ #ուտէնց #դեբատ #բանավէճ #ամն #քաղաքակրթութիւն
ինձ դուր ա գալիս սփիւռքը նրանով, որ ստեղ շատ ապանձնական ա, ու այն ցոյց ա տալիս, որ սոցիալական մեդիան, իրականում, կարող ա լինել եւ բնաւ ոչ քո երջանիկ կեանքի, լաւ ուտելիքների մասին, նախ աւելի հանրային զանազան քննարկումների, կարծիքներ արտայայտելու, նաեւ կիսելու առօրեայ փորձառութիւնը, սրա, սրա ու սրա պէս որը ձեզ թուում ա, ոչ մէկին չի հետաքրքրում, բայց ես ինձ նոյնիսկ պարտաւորուած եմ զգում դա անել։
որովհետեւ գիտեմ, ինչքան ա ինձ հետաքրքիր, երբ նման առօրեայ, կենցաղային բան կարդում եմ։ ու այդ պատճառով, եթէ մի բան եմ անում, գրի եմ առնում, չնայած գիտեմ որ մի բան չի։
ճիշտ ա, յաճախ մեզ մօտ պարզապէս սոցիալական մեդիայի ռեւերսն ա՝ բողոք, ոչ թէ ինքնացուցադրուել ինչ լաւ ա։ նոյնիսկ երբեմն՝ ինքնացուցադրուել, ինչ վատ ա, ու ում մօտ ա աւելի վատ։ բայց էդ, իթ, հազուադէպ ա, սովորաբար, դէ բարդ ա կեանքը, ու մի տեղ պէտք ա ասուի, ու ասւում ա էնտեղ, ուր կարելի ա ապանձնական։
ու հա, կեանքը բարդ ա։ ինձ թւում ա էդ կարելի ա արձանագրել, ընդունել ու մի քիչ թեթեւ տանել։ իսկ եթէ շատ ա բարդ, մի արէք էդ, ինչից ձեզ վատ ա։ դրանից պարզ բա՞ն։ մի՛ եղէք մազո։ իթ հոգեւոր հանգստութիւնը ամենակարեւորն ա՝ փողից, ուրիշների նեղուելուց, ու լիքը դեբիլ բաներից կարեւոր ա։ կամ էլ կարող ա շատ բան էք ուզում՝ սա կեանքի բարդութեան մասին ա։ դէ մի՛ ուզէք։ հանգիստ վեր ընկէք տեղներդ, նէնց, որ բողոքելու պատճառ էլ չի լինի։
#սոցիալական_մեդիա #սփիւռք #կենցաղ #առօրեայ #ուտէնց
ես հա տեսնում եմ, որ տերմինալ են օգտագործում, ու հա նեարդայնանում եմ։ զի չեն հասկանում, որ անիմաստ են տերմինալ օգտագործում։ հասկանում եմ, որ զգում են, որ ինչ֊որ լաւ, կամ քուլ, կամ հնարաւորութիւններ տուող գործիք ա, բայց պէտք չի։ զի հնարաւորութիւնների մեծ մասն իրականում չեն օգտագործում։
տերմինալ օգտագործելը ենթադրում ա որ լաւ տիրապետում ես օպերացիոն համակարգին։ իսկ էդ մարդիկ չեն կարող տիրապետել օպերացիոն համակարգին, զի օգտագործում են ուբունթու ասենք։ կամ որեւէ պատրաստի «իւզեր ֆրենդլի» դիստրիբու[ծ]իւ։
ու երբ ուրիշներն են նայում, որ մարդը տերմինալ ա օգտագործում՝ կամ մտածում են՝ քուլ ա, վոյ, էս ինչեր ա գրում, կամ՝ ու աւելի ճիշտ կանի, թէ՝ էս ինչ դեբիլ ա, ինչի՞ ա սա տերմինալից անում։
ու ինձ աւելի հոգեհարազատ ա երկրորդ այդ զգացողութիւնը։
զի չգիտէք ինչ անել տերմինալից։
չգիտէք ինչպէս այն օգտագործել։
ու ես ասում եմ՝ մի օգտագործէք աւելի լաւ ա։ մի՛։
ու էդ ասում եմ ես՝ նա, ով տերմինալում ա ծրագիր գրում վիմով, ով տերմինալի մէջ ա դեբագում ջիդիբի֊ով (բայց ոչ միշտ, երբ պէտք ա աւտոմատացնել), ով տերմինալի mocp֊ով ա լսում երաժշտութիւն, ով տերմինալից ա mplayer֊ով կինո նայում, տերմինալից ա bristol֊ը կպցնում միդի պորտին, որ միդի ստեղնաշարի հետ օգտագործի, mc֊ն ա օգտագործում որպէս նիշքերի կառավարիչ, ով չունի գրաֆիկական լոգին մենեջեր, ու startx ա անում, ով ձեռքով մաունթ ա անում էնքրիփթդ հոմը, եւ ռեմոթ ֆսները, եւ այլն։
ձեր օհ֊ը՝ ձեր «լինուքս» կոչուածը, մէկ ա չի՛ տալիս ձեզ էական բաներ անէք տերմինալից։
երբ փակում էք կարգիչը՝ քնում ա։ երբ ֆլեշ էք դնում իւէսբի֊ի մէջ՝ աւտոմաունթ ա անում։ երբ ծանօթ վայֆայ ցանց ա տեսնում՝ աւտոմատ կպնում ա։
ու էդ պատճառով ա որ մարդը տերմինալ ա օգտագործում, իբր տէնց քուլ ա, բայց ասում ես՝ այփիդ ասա՝ վեբ կայք ա գտնում, որ իր պրովայդերի ռեալ այփին ա ասում, ու ասում ա ինձ։ ոչ թէ իր կարգչի այփին։
էդ նշանակում ա, որ դուք ՕՀ չգիտէք։
իսկ որ չգիտէք՝ մի ինքնացուցադրուէք։ այսինքն, դէ ես սիրում եմ թիթիզութիւն, բան չասի, ինքնացուցադրուէ՛ք, բայց իմա՞ստը, քեզ լաւ կը զգա՞ս որ դատարկ տեղն ես ինքնացուցադրւում։
հետեւաբար՝ կամ ՕՀ սովորէք, կամ տերմինալ մի՛ քշէք։
զի անիմաստ ա երաժշտութիւն լսելը տերմինալում, կամ չաթ անելը։ նէնց չի որ էդ շատ կարեւոր ա։ կարեւոր ա շատ տերմինալն այն ժամանակ, երբ փորձում ես աւտոմատացնել ինչ֊որ բան։ երբ կարող ես մի տեղից կարդալ, տանել այլ տեղ։ պրոցից կարդալ պարբերաբար արժէքներ, տանել ասենք թութ։ պրոցն ի՞նչ ա։ ժամանակակից կոնցեպտ ա, որն եկել ա պլան նայնից։ էդ ի՞նչ ա։ ինչեւէ։ հասկանում եմ։
բայց հիմա, կամ պէտք ա էդ ձեր ուբունթու ա, ինչ ա, լիքը սերուիսներ անջատել, ու ես չգիտեմ, որ անջատէք, նա աշխատելո՞ւ ա առհասարակ, թէ՞ ուարնինգախեղդ ա անելու, թէ ինչ։
ու նոր կարողանաք համակարգային բաներն անել տերմինալով։
կամ պէտք ա ձեր օհ֊ը հաւաքէք։
ու երբ ձեր օհ֊ը հաւաքէք, չնստեցնէ՛ք networkmanager, wicd եւ նման բաներ։ չնստեցնէ՛ք դեմոն, որ լափթոփը փակելիս քնեցնի։ չկարգաւորէ՛ք նէնց, որ ֆլեշկաներն աւտոմաունթ լինեն։ ընտրէ՛ք ոնց էք կազմարկում։ զի ընտրութիւն կայ, ու արդէն դա քո ընտրութիւնն ա։ ՕՀ օգտագործելն առանց դրա նման ա թուանշային խցիկով jpeg նկարելուն։ ուր բոլոր ընտրութիւններն արդէն քո փոքարէն արուած են, երբ խցիկը դեբիլ փրիսետներով՝ տործիկ մոմերով, ու առանց, արդէն raw֊ից փոխել ա jpeg ա սարքել։
զի համակարգդ վերահսկում ես, երբ չես ուզում քնի, երբ փակում ես։ ես յաճախ ուզում եմ փակել՝ բայց չքնի։ համարեա գրեթէ միշտ։ ու ապա երբ ուզում եմ քնի՝ կը գրեմ մի բան տերմինալում, որ քնեցնեմ։ էքսփլիսիթլի։ իմփլիսիթլի ոչ մի բան չի անի օպերացիոն համակարգս։
ու եթէ ես գրեմ՝ ապա ես կընտրեմ՝ ես ի՞նչ եմ ուզում, ո՞նց քնի։ սլիփ թու ռամ, թէ հիբերնէ՞յթ թէ՞ ինչ։ ու ո՞ր գործիքով քնեցնել։ զի հազար ու մի գործիք կայ։
ու էդ ժամանակ զգում ես, ինչն ա լաւ, ինչն ա վատ։ ի՞նչով կարող ես օգնել։ ի՞նչ նոր բան կայ գրելու կամ եղածի մէջ լաւացնելու։
ոչ թէ կոնսոլ չաթ, ոչ թէ կայք։ էսօրուայ կայքը կոնսոլ չաթն ա։
զի, եթէ կարգիչը մաունթ ա անում, ու պատուհան ա դէմքիդ թռնում էդ ֆլեշի պարունակութեամբ, ու դու էդ ընտրութիւնը գիտակցաբար չես արել՝ ապա դու չգիտես, ինչ ա /etc/fstab֊ը, ապա էդ քուլ չի, ու դու քուլ չես, դու չգիտես ՕՀ, ու դու չես վերահսկում քո ՕՀ֊ը։
եթէ դու չգիտես ոնց ա համակարգդ կպնում վայֆային՝ քանի քայլ կայ արանքում՝ դու չգիտես ՕՀ, ու չես տիրապետում իրան։
ու դու չես ընտրել ISC֊ի dhclient֊ի ու էն միւսի մէջ, ու dhcpcd֊ի մէջ ասենք, ու դու չես ու դու չես ընտրել iw֊ի ու iwconfig֊ի մէջ, ու չգիտես, որ wpa_supplicant֊ին էնքա՛ն այլընտրանք չկայ, որ ուինդոուսն էլ ա դրանով աշխատում։ ու չես ընտրել ո՞նց աշխատեցնել wpa_supplicant֊ը, կոնֆիգ ֆայլերով՝ որ աւտոմատացնելու ձեւ ունենաս, թէ՞ wpa_cli֊ով՝ ինտերակտիւ։
ու երբ քո սիրած սրճարանում վայֆայ ռաութերի միջի dhcp֊ն կախուի, ու բոլորը ինտերնետ չունենան՝ դու էլ բոլորի պէս յիմար֊յիմար չես ունենայ։ ու իրենք յիմար չեն, էդ ժամանակ, դո՛ւ ես յիմար, զի դու «տերմինալով գործ» ես անում, բայց իրականում բան չես ջոկում։
զի դու չես ջոկում, որ էս քայլն անցած ա, էն քայլն անցած ա, այփին չի ստացել։ ու ապա չես կարող ասենք ձեռքով այփի դնել, ու ինտերնետ ունենալ՝ միակը էդ սրճարանում։ սա ռեալ դէպք ա, ես 2008֊ին մի պահ եամ֊եամ֊ում երեք օր եղել եմ միակը, ով ինտերնետ ունէր։ զի իրենց ռաութեր ռեսթարտող մարդը երեք օր չէր գալիս, զբաղ էր։ ու ընդամէնը դրա միջի dhcp սերուերն էր կախուել։
ու հա, ձեռքով այփի դնելու համար, դու չես ընտրել ip ու ifconfig֊ի միջեւ։
ու դէ էլ չես իմանում, ու չես մտածում, լա՞ւ ա որ bsd֊ում ifconfig֊ը ցոյց ա տալիս link state֊ը, carrier ունի թէ չէ, թէ՞ ճիշտն այդ համար առանձին ծրագիր ունենալն ա, ասենք ethtool֊ի պէս։ դէ դու այփիդ զննիչով ես «իմանում», քեզ ի՞նչ։
իսկ որ չգիտես ՕՀ, հա, չաթ արա տերմինալի մէջ, որ ի՞նչ։ իսկապէս, պատուհանները իզուր չեն մտածել, ու լիքը բան պատուհաններով հարմար ա անել։ ու մեր աշխատանքի զգալի մասը՝ ինտերակտիւ ա։ բայց եւ զգալի մասը աւտոմատացուող ա։ ու այո, ես աւտոմատացնում եմ։
ու այո, ես լիքը ինտերակտիւ բան էլ եմ անում տերմինալով։ բայց էդ կարեւոր չի, ու ես դրա համար ինձ քուլ չեմ զգում։
այլ հարց ա, որ մեր պատուհանային ինտերֆէյսներն էլ են դեբիլ, էդ այլ հարց ա, որին ես մի օր կանդրադառնամ։
եթէ կարճ՝ իւնիքսի կոնցեպտը, ուր կան մանր ծրագրեր, որ ամէն մէկն անում ա իր գործը՝ պատուհանային ծրագրերի մէջ արտացոլուած չեն՝ մեր պատուահնային ծրագրերը մոնոլիտ մոնստրներ են, որ անում են շատ բան, ու դրանց մասերը չես կարող փոխարիներ այլ մասերով։
ու առհասարակ ես տերմինալ օգտագործելու համար ինձ քուլ չեմ զգում։ ու լինուքս օգտագործելու, կամ իւնիքս։
զի իւնիքսը հին կոնցեպտ ա։
իսկ տերմինալը՝ թղթի էմուլեացիա ա, զի երբ իւնիքսը ստեղծւում էր՝ չկային մոնիտորներ։ կար տպիչ ու ստեղնաշար։
ու ed֊ը էդ պատճառով ա տէնց խմբագրիչ, sed֊ի նախնին։
բա էլ ինչի՞ ա տէնց։
ու բա մի աղջիկ շատ ճիշտ հարց ա տուել ինձ՝ ինչի՞ չես կարող բարձրանալ, գրածդ հրամանը տերմինալում ուղղել, կրկին աշխատեցնել, եթէ սխալ ես հաւաքել։ ճիշտ հարց ա՝ զի թուղթ ա տերմինալը։ իսկ թղթի վրայ ինչ տպել ես արդէն՝ չես կարող փոխել։
այն չի մտածուել մոնիտորների ժամանակ։
ու դէ արդէն, տերմինալը միակը չի, որ հնացած կոնցեպտ ա։
էնքա՜ն բան ա հնարած, էնքա՛ն բան ա հնացած, բայց դուք ձեզ քուլ էք զգում ձեր ուբունթու֊ով։ աստուատ, ֆեսօ։ այսքանը։ մինչ։ #տեքնոլոգիաներ #լինուքս #իւնիքս #օպերացիոն_համակարգ #օհ #կոնսոլ #տերմինալ #ցանց #թիթիզութիւն #չգիտեմ #ռեսենթֆըլ #վրդովուած #ուտէնց #ու_տէնց #տտ #տեղեկատուական_տեքնոլոգիաներ #չգնահատուած #ազատութիւն ###############
ասք կաթիկի մասին՝
սովետական դպրոցում, մի պահ մեզ տալիս էին կաթ եւ սեւ հացի կտոր, ամէն օր։ շատ համով էր։
բայց մի պահ։
ու յետոյ, զրօյականներին, ես կաթ էի առնում միւսլի սարքելու համար (միւսլին ինչ ա գերմանիայի հիւրանոցում էի բացայայտել, ապշել էի) ու զգում էի որ դուրս չի գալիս, մի բան էն չի։ այ, մտածում էի, ինչի՞ դպրոցի էն կաթը դուրս գալիս էր, տարօրինակ ա որ կապիտալը աւելի անհամ կաթ ա սարքում։
մէկ էլ մի օր, չեմ յիշում ինչ առիթով, չեմ յիշում ով, որտեղ ու ինչ հանգամանքներում, ինձ կաթ հիւրասիրեց։ ես խմեցի, ու ասացի՝ գրողը տանի, սա ա՝ շատ համեղ ա։ էն կաթից ա։ ո՞րտեղից։
նա էլ զարմացաւ։ չեմ յիշում՝ ով։ ասաւ՝ լսի, էս ոնց էլ խմել ես, ջրով բացաց կաթ եմ տուել քեզ։
ու ես հասկացայ, ինչի էր սովետական կաթն ինձ դուր գալիս՝ ջրով բացած էր։
ու երեւի գրեթէ անիւղ, իսկ ես հիմա ասենք կովիկ մածուն եմ վերցնում, որն անիւղ ա։
#կաթ #սովետ #խսհմ #դպրոց #պատմութիւն #ուտէնց
տէնց խաղ կար՝ երեւան դրայւ, ուր իբր երեւանի փողոցներով էիր քշում։
ու ես մտածում եմ՝ աստուատ, երեւան դրայւը բնաւ երեւանի դատարկ փողոցներով քշելը չի, երեւան դրայւը էն ա, ոնց մանեւրես ձախից ու աջից երկրորդ գիծ կանգնած մեքենաների մէջ նեղ աբովեանի վրայ, ոնց նկատես մութ ժամանակ փոսերն ու սեւ հագած խմած մարդուն փողոցի մէջ տեղում, ոնց եօթանասուն սահմանափակումով լայն փողոցի վրայ ՅԱՆԿԱՐԾԱԿԻ յայտնուում ա դէմդ ձեռքին երեխայ տատիկ, կամ ինչ֊որ մէկը արագ արգելակում ա դիմացդ։ կամ որ անձրեւոտ եղանակին ճաղատ անուադողերով տաքսիստները ջանում են քեզ խփել։
#երեւան #խաղ #ուտէնց
#պայուսակ #արուեստ #չէ_կներես #ուտէնց
@{ Մարիամ ; mariam@spyurk.am} 3/28/2019, 2:03:13 PM
#չէկներես #արվեստիգործ #իրականությունըքիչա Պայուսակներ նա վսե սլուչայի ժիզնի կամ էլ թե՝ օգնենք Մեդիալաբին։
ամէն անգամ, երբ սխալւում եմ ssh֊ն ինձ ասում ա՝
Please type ‘yes’ or ‘no’:
ես ինձ վատ եմ զգում, ամաչում եմ իրենից, զգացողութիւն ա, որ վատ կարող ա մտածել իմ մասին։ որ չգիտեմ, ոնց ա պէտք գրել։
#սսի #բաբլոյեան #իւնիքս #ցանց #ամօթ #այո #ոչ #ուտէնց
ռդ֊ից ա պատմում, ասում ա, դէ դպրոցի տնօրէնը բոլորից մի ձեւ փող էր կլպում, մի աղջկայ ասել էր՝
— հէրդ ի՞նչ կարայ անի դպրոցի համար։
աղջիկն ասաւ՝
— գործ կարայ յարուծի։
#զրոյց #դպրոց #ուտէնց
ոչ թէ ալֆայից օմեգա, այլ ^֊ից $։
#ուտէնց
#ասք աֆթօների ազգանունների մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/11/17/ասք-ազգանունների-մասին/
#մատեան #ուտէնց #երեւան #փողոց #քաղաք
#ասք վիկիշոյելու մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/11/17/ասք-վիկիշոյելու-մասին/
#մատեան #ուտէնց