https://www.youtube.com/watch?v=uhx1sdX2bow
շատ հետաքրքիր հարցազրոյց։
#մարդիկ #ապագայ #արհեստական_բանականութիւն #տէք #ազատութիւն #
իթ երբ արեւմուտքից հնչում ա՝ «ձեր ընտրութիւնն ա», ճիշտ են ասում։ էն առումով որ ոչ մանիպուլացիա ա, ոչ էլ կեղծում են։
իրենց պէտք չի իրենց համայնքում պուտինին փառաբանող, ստրկական հոգեբանութեամբ, կոռուպցիան նորմա համարող ժողովուրդ։
գիտակցում են որ զոռով չի ու կենսակայուն չի լինի։ ինչն, ի դէպ, ռդ֊ում չեն գիտակցում։
ուզում էք՝ վիզ դրէք, ձգտէ՛ք, մեր բարդ պայմաններին համապատասխանէք։
չէ՞ք ուզում։ աւելի լաւ, ձեզ վրայ փող պէտք չի լինի ծախսել, արդէն յունաստանի ձեռքն էլ ենք կրաւն ընկել, գնացէք երջանիկ փտէք ձեր միջնադարում։
#ժողովրդավարութիւն #քաղաքակրթութիւն #քաղաքականութիւն #հանրութիւն #ապագայ
ահա, arm֊ն էլ ա օգտագործել branch prediction ու էդպէս էլ պիտի լինէր՝
https://www.youtube.com/watch?v=CjpEZ2LAazM ✓
սա շատ հետաքրքիր թութղ ա՝
https://arxiv.org/pdf/2406.08719
speculative execution֊ը բարդ լուծում ա, իսկ բարդութիւնից կարող են բխել խնդիրները։ պարտադիր չի որ բխեն, բայց մենք մարդ ենք, ու մեզ բարդ ա գործ անել բարդ համակարգերի հետ։
#մարդ_ես
ես հասկանում եմ որ մրցակցութիւնն ա ստիպում բոլոր տէք նախագծողներին բարդացնել դիզայնը, գտնել բարդ լուծումներ։ չնայած կարող ա եւ տակից դուրս չգան։
ու մրցակցութիւնը ոնց որ ստիպի իրանց լինել անպատասխանատու։ իրենք կարողանում են բարձր գնահատականներ հաւաքել տարբեր չափումներում ու թեստերում, բայց ահա հիմա ունեն բագ։ օկէյ, կը ֆիքսեն ու ուրախ կը վաճառեն մեզ նոր պրոցեսորներ։
իսկ եղած պրոցեսորի համար ֆիքսը եթէ լինի՝ ապա ծրագրային, ու կը դանդաղեցնի աշխատանքը։ ու էն ինչ շահել ենք speculative execution֊ի պատճառով, կը կոմպենսացուի ծրագրային ուղղումով։ լաւ ա եթէ աւելի դանդաղ չի աշխատի, քան առանց դրա կաշխատէր։
ու մի կողմից հա, նախագծողներն են, որ ուզում են գլխից վերեւ թռնել, ֆիզիկայի օրէնքներն անցնեն, ժամանակից առաջ ընկնեն։ իսկ նրանք որ չեն կարողացել՝ դուրս են մնում շուկայից, բիզնէսից։
միւս կողմից էդ մենք ենք, շուկան, որ չի ջոկում ինչ ա կատարւում, մանաւանդ էդ նոր ոլորտում, ու ուրախ գնում ենք էդպիսի պրոցեսորներ։
պահանջ չենք դնում որ լինեն աւելի դանդաղ, բայց աւելի պարզ դիզայնի ու յուսալի։
միւս կողմից՝ աշխարհն ա հիմա բարդացել։ ու գուցէ միայն ոլորտից չի՝ մենք առհասարակ չենք ջոկում ինչ ա կատարւում ու չենք կողմնորոշւում ինչ ա շուկան առաջարկում այս բարդ աշխարհում։
ինչն ա նաեւ սարսափելի՝ ջաւա սկրիպտ էքսփլոյթ կայ, ինչպէս եւ ինթելի նմանատիպ խնդիրների ժամանակ կար։ այսինքն՝ դիտարկչի մէջ կարող ա վնասակար կոդ աշխատել, իսկ դու չես էլ իմանայ։
ու ես տեսնում եմ որ արհեստական բանականութիւն ա օգտագործուելու որպէս quality assurance, որպէս թեստեր։ ու արդէն օգտագործւում ա։ ինչը մտահոգիչ ա, որովհետեւ ինքը կարող ա սխալուել, իսկ մենք կարող ա դա չջոկենք։
ու կարելի ա աւելի խորը գնալ ու նշել որ պետութեան կողմից ստանդարտիզացուած կրթութեան եւ թեստաւորման համակարգն ա բերում նրան որ բոլորը սովորում են մի ձեւով։ ու հիմա կը գայ արհեստական բանականութիւնը որը կը համարուի, որ աւելի լաւ ա իրան դրսեւորում, քան մարդիկ էդ նոյն ստանդարտիզացուած թեստերում։
#աբ #ապագայ #տէք #արհեստական_բանականութիւն #աբօ #մարդ #մարդիկ #երկաթ #պրոցեսոր #վրիպում #անվտանգութիւն #թեստաւորում #նախագծում #ծրագրաւորում #կրթութիւն #մրցակցութիւն #կապիտալիզմ #ազատութիւն #
ուզում եմ գրել «leave the world behind» ֆիլմի մասին։ ի դէպ, դիտէք, եթէ չէք դիտել, կարելի ա, կամ նոյնիսկ պէտք ա։ չնայած ես հիմա կը պատմեմ որ մեսիջներն ինձ կասկածելի են թւում։
ընդհանուր առմամբ երկու գիծ ունէր՝
սկսեմ երկրորդից՝ ես կը ճշտէի՝ ոչ թէ թուայնացումն ա դարձնում խոցելի, այլ ամպերը։ դրա հետ լրիւ համամիտ եմ։
շատ ուժեղ պահ կայ ինքնավար տեսլաներով, երբ դրանց հրաման ա տրուած բլոկ անել ճանապարհները՝ տպաւորիչ ա շատ։ բայց նրանից չի որ տեսլա ա, նրանից ա որ տեսլան հնարաւոր ա էդպէս մի կենտրոնից կառավարել։
spof֊ի մասին պատմող շատ լաւ էպիզոդ ա՝ «սեւ հայելու» մեղուայինը։
սկսւում ա ֆիլմը մի շարք վթարներից, օրինակ նաւը գալիս հագնում ա լողափին, որովհետեւ gps֊ը չի աշխատում։ ու գուցէ որովհետեւ աւտոպիլոտը գժուել ա։
կարո՞ղ ա էդպէս լինել որ անձնակազմը չիմանայ նաւը վարել առանց աւտոպիլոտի։ չգիտեմ, գուցէ էդ ժամանակը եւ գայ, զի էժան ու ոչ շատ կիրթ անձնակազմ ա պէտք լինում հիմնականում։ կամ կարեւորութիւն չի տրւում կրթելուն էն դէպքերի համար որ համարւում են քիչ հաւանական։
բայց երեւի նաւը այնուամենայնիւ, օդանաւ չի, շատ ժամանակ ունէին մարդիկ իրան կանգնեցնելու, գոնէ, համար։
ինչեւէ, տէքից էսքանն ասեմ՝ spof֊ի հարց ա, մեր գրագիտութեան հարց ա։
ու գրագիտութեան հարցը նշուել ա՝ թէ էս մարդը մեդիա ոլորտի պրոֆեսոր ա, բան չի հասկանում տէքից։ բայց ինչի՞ պիտի չհասկանար։ արդէն հիսունականներից կարգիչներով ենք, ութսունականների սկզբից՝ ամն֊ում ամէն օֆիս ա կարգիչներով աշխատել։
դէ մէկը՝ ֆէյլ ենք արել կրթութիւնը, սխալ բաներ ենք սովորեցնում։ միւսը՝ գուցէ չենք էլ հասկանում որը սովորեցնել։
ու էդ հարցը, մօտաւորապէս, նաեւ դագլաս ադամսն ա շօշափել, ցոյց տալով որ արթուր դէնթը՝ մարդկային քանի հազար տարիների քաղաքակրթութեան արդիւնքը, կամ դէ 20֊րդ դարի հպարտ «բնակիչ», համբուրգեր սարքելուց բացի օգտակար բան չգիտէր։
եթէ իր քաղաքակրթութեան կոնտեքստից դուրս ա ապրում։
հիմա մարդկութեան կամ մարդկայինի մասին։
ցոյց ա տալիս մէկին, որ իբր շուտ էր ջոկել, շատ բան էր առել, եւ այլն։ ու բժիշկ էր։
գալիս են իր մօտ, հիւանդ էրեխուն բերում են՝ ասում ա՝ իմ խնդիրը չի։ ոնց որ քեզ ի՞նչ կը լինի, ի՞նչդ ա պակասում, նոյնիսկ փող են տալիս։ էդ լաւ պարզ չի, լաւ արդարացուած չի, ինչի ա էդպէս։
ու վերջում էլ, ոնց հասկանում եմ, մի մարդը, որ իրա դստերը խոստացել էր որ կը գայ մի ժամից (մի ժամը էդ գործի համար շատ քիչ էր, կարող էր մի երեք֊հինգ ժամ նախատեսել), ասում ա՝ չվերադառնանք՝ ես իմ դստեր մօտ, դու՝ քո կնոջ, վտանգաւոր ա, աւելի լաւ ա անմիջապէս գնանք բունկեր։
ու ո՞նց, դու էդ դստերդ մեծացրել ես, որ որոշակի ռիսկ չվերցնելու համար (որը տէնց արդարացուած չէր ինչ ռիսկ ա, նոյնիսկ չկար ռիսկ) նախընտրում ես գնալ խալխի տղու հետ լռուել բունկերո՞ւմ։ իսկ ի՞նքն ինչի քեզ հետ լռուի, իրա կնոջը թողնի։
կարճ ասած ես կարծում եմ որ նման դէպքերում մարդիկ հակառակը՝ շատ հասնող են իրար։ նոյնիսկ կապիկների օրինակով գիտեն՝ եթէ օտար ներխուժում ա՝ առանձնապէս լաւ են իրար հետ, հոգատար, ու շատ են ոջիլներ փնտրում իրար վրայից, հանում։
էսքանը երեւի։
ու տէնց։
#ֆիլմ #ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #հակաուտոպիա #տեքնոլոգիաներ #ապագայ
վաղուց կաց չեմ տարածել։
ահա այսօրուանը՝
https://www.youtube.com/watch?v=Q6TOsHOtS-w
կարեւոր բաներ ա ասում։ շատ։
#ռուսաստան #ուկրաինա #պատերազմ #պատմութիւն #ապագայ
ես նոր գիտակցել եմ որ մենք ապրում ենք հակաուտոպիայում։
այն արդէն հիմա ա, ոչ թէ հնարաւոր ապագայում։
պուտինը «պատերազմը խաղաղութիւն է» ա անում, մարդիկ կրում են սարքեր, որ մեզ լրտեսում են։
ճիշտ ա, էդ մարդիկ ուտոպիայում են, զի երջանիկ են։
իսկ ի՞նչ են անում հակաուտոպիաներում, եւ պոստ ապոկալիպտիկ հանրութիւններում՝ փնտրում են, կարգաւորում, հեք անում հին սարքերը, որ այլեւս չեն արտադրւում։
ու ես էլ այսօր նայում եմ՝ ո՞ր սարքերն են որ «մէյնլայն» միջուկը լաւ սպասարկում ա։
ի դէպ՝ omap4
սարքերը, օրինակ մոտորոլայի տաս տարի առաջուայ խելախօսները։
յ․ գ․ արդէն որոշակի ժամանակ ա, միայն droid4
֊ն ա հետս լինում։ հիմնականում maemo
֊ի մէյլ կլիենտն եմ օգտագործում ու pidgin
֊ը։ ու պարզւում ա, շատ մարդիկ չեն էլ ջոկում որ հին փախած սարք ա։ մտածում են ինչ֊որ նոր եւ շքեղ բան ա։
#հակաուտոպիա #ուտոպիա #ապագայ #ազատութիւն #տեք #անցեալ #սարք
ահաւոր ուզում եմ համակարգչային տեքնիկայի թանգարան բացել։
որը շատ կենդանի կը լինի, դեմօ փարթիներով, խաղերի մրցոյթներով, նաեւ 1 ու 4 կիլոբայթանոց խաղերի մրցոյթներով, նաեւ 64 ու 32 կիլոբայթանոց ժամանակակից կարգիչների դեմօների մրցոյթներով, նաեւ օրինակ ֆուտբոլ կայ, ուր կարողանում ես քո կարգչից կառավարել մի թիմ, իսկ միւսը՝ այլ թիմ, ու կարելի ա գրել էս կամ էն թիմ կառավարող ծրագրերը, որ իրար հետ մրցեն։
ինձ տարածք ա պէտք ու մենեջեր, ու չեմ պատկերացնում ոնց դա կենսակայուն դարձնել։
բայց հին երազանքս ա։
#թանգարան #պատմութիւն #ապագայ
հին «թեդ թըլք» կար այն մասին, որ տարբեր երկրներում «ժամանակը» տարբեր ձեւ ա հոսում։
ու որ օրինակ, մի երկրում մարդիկ աւելի շատ են «ապագայ կողմնորոշուած», քան միւսներում։ այդ պատճառով ըստ վայրի՝ մի տեղում պատրաստ են շատ աշխատել, սովորել՝ ապագայի համար, միւս տեղում՝ էսօրուայ օրով են ապրում։
ելոյթ ունեցողը նաեւ պատմեց որ սիցիլիայից ա, ու որ մի անգամ սիցիլիայում ծանօթացաւ ոմն պոետի հետ, ու զրոյցի մէջ նկատեցին, որ իտալերէնի սիցիլիայի դիալեկտում չկայ ապագայ ժամանակ։
«ահա թէ ինչու ոչ մի բան չի արւում» (this is why nothing gets done!) — կատակեցին իրենք։
այս առումով, քպ֊ի նշանաբանը՝ «ապագայ կա՛յ» — շատ տեղին ա — մեզ պէտք ա ապագայ։
այն, ինչպէս եւ մաթէմի որեւէ թեօրեմ՝ կայ, ու պէտք ա իրան բացայայտել։
չես փնտրի՝ չես գտնի։
#ապագայ #քաղաքականութիւն #լեզու #անկապ
ապշելու ա, կին֊ձա֊ձա֊ում կար պլաստիկից շիլա, ու պարզւում ա իսկապէս, պլսաստիկից շիլան մեր ապագան ա։
#ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #գիտութիւն #տեքնոլոգիաներ #տեք #շիլա #պլաստիկ #կինո #կինօ #կին-ձա-ձա #գեորգի-դանելիա #դանելիա #ռեզօ-գաբրիաձէ #գաբրիաձէ #ֆիլմ #ապագայ #გიორგი-დანელია #კინ-ძა-ძა
ասում էին՝ «ելք կայ», յետոյ պարզուեց որ ելք այդքան էլ չկայ։
հիմա ասում են՝ «ապագայ կայ»։ տեսնենք ինչ կը պարզուի։
(:
#ելք #ապագայ
հիմա շուկայում կան ֆոտոշոփի կամ վիդեօ խմբագրելու համար առանձին սարքեր։ իհարկէ՝ հարմար ա վիդեօ խմբագրելիս անիւ ունենալ, ու կադր կադր փոխել անիւ պտտեցնելով՝ ես դա արել եմ դեռ հին անալոգային սարքերով, ու շատ հաճելի էր։
բայց դա անհրաժեշտութիւն չի՝ յարմարաւէտութիւն ա։
ի տարբերութիւն՝ դիջէյական սարքերն անհրաժեշտութիւն են։ դու չես կարող մկնիկով միաժամանակ երկու բան փոխել֊պտտել։ իսկ երկու ձեռքով՝ կարող ես։
երբեմն՝ երկու ձեռքով կարող ես երկուսից աւել բան փոխել։ բայց ոչ միշտ, ու բարդ ա։
այդ պատճառով դիջէյներին էլ են պէտք սարքեր՝ ձեռքեր։ ու ես լրիւ պատկերացնում եմ որ ապագայ դիջէյները կունենան առնուազն մի երկու աւել ձեռք՝ այդ տեսակի կիբորգներ են լինելու։
կանգնելու են այդ չորս կամ վեց ձեռքով, ձեռքերը բացեն, ողջունեն մարդկանց, ու անցնեն գործի։ դիտելն էլ իրենց աշխատանքը պէտք ա շատ տանող լինի։
#ապագայ #ֆանտաստիկա #կիբորգ #գիտաֆանտաստիկա #դիջէյութիւն #դջ #դիջէյ #միջոցառում
սուրճ առնելիս տեսայ URVAKAN շապիկով տղայ, ու յիշեցի որ շապիկ տպելիս կան սահմանափակումներ՝ որ չունես կարգչի էկրանին՝ նախագծելիս։ պիտի հաշուի առնես գոյների քանակը, ու կարող ա մի գոյն աւելացնելով զգալի աւելացնես տպագրութեան գինը։
ու մտածեցի որ էլ․ գրքերը լաւ նախադիտում են նրա, ինչ կարող ա մեզ սպասել ապագայում։ իսկապէս՝ կարգչի էկրանին, եւ ընդհանրապէս՝ վիրտուալ՝ ամէնը մոդելաւորելն աւելի էժան ա։ աւելի էժան ա ունենալ էլ․ գիրք (որի՝ քեզ պատկանելու հետ արդէն հարցեր կան), քան իրական եւ թղթից գիրք։ բացի դրանից՝ իրականը պահանջում ա խնամքով վերաբերմունք, էլ․ գիրքը յիշողութեան մէջ չի փչանում, թէեւ կոտրես քո ընթերցիչը։ (այլ հարց ա որ դու կապուած ես քո հրատարակչի էկոհամակարգին ու չես կարող կարդալ այն այլ արտադրողի սարքով)
յիշեցի նաեւ մայքրոսոֆթի ակնոցի խոստումնալից նախագիծը՝ այն ինձ իրականում ապշեցրել էր։ նախագիծը փակեցին, ըստ երեւոյթին, որովհետեւ այն ժամանակուայ տեքնոլոգիաները պատրաստ չէին նման գործի։ (հմ, հիմա փնտրեցի, ինչ֊որ բաներ գտնում եմ, ոնց որ կենդանացել ա նախագիծը, ու պատրաստ արտադրանք կայ)
հին գովազդներում կար բնակարանի ինտերյերի ձեւաւորում՝ ուզո՞ւմ ես ներկել պատերը՝ խնդրեմ՝ արդէն այլ գոյնի են։ հնարաւոր ա, ապագայում մարդկանց մեծ մասը կօգտագործի տան վիրտուալ ներքին (եւ արտաքի՞ն) ձեւաւորում, որովհետեւ դա անհամեմատ աւելի մատչելի ա լինելու։
իրական որեւէ դիզայնով արած պատեր կունենան ապահով, հարուստ մարդիկ։ ինչպէս եւ արդէն այսօր իրական գիրքը դառնում ա շքեղութիւն։ (ոչ թէ էլ․ գիրքը, որ առաջ չէինք տեսել, ու մտածում էինք որ առաջընթաց ա)։ իհարկէ, էդ իրականը չունի վիրտուալի ճկունութիւնը՝ իրական գրքում չի լինում փնտրել ուզածդ բառը, իսկ իրական պատերի գոյնը հեշտ չի փոխել ակնթարթօրէն։ սակայն վարկածս այն ա որ դա լինելու ա շքեղութիւն։
#ապագայ #սպեկուլեացիա #ակնոց #տեքնոլոգիաներ #վիրտուալ_իրականութիւն #կարծական_իրականութիւն
#ապագայ #դելորեան #մեքենայ #ֆանտաստիկա #նկար #ուտէնց
@{ pa¢ø ðiaspø→pøŧe ; paco146@diaspora.psyco.fr} 4/21/2020, 1:34:43 PM
Calculateur d’empreinte écologique
D’après ce logiciel, si tout le monde consommait comme je le fait, nous aurions besoin de 1.36 #planète :( Et toi ? :) #sobriété #consommation #énergies-fossiles #anthropocène https://www.wwf.ch/fr/vie-durable/calculateur-d-empreinte-ecologique/resultat
via @{inky, from the tape ; tanakian@spyurk.am}
https://www.youtube.com/watch?v=-2OqqrtKS-E
հմմ, ահաւոր ա, այֆօնը «զասուետ»֊ները, թէ ո՞նց ա դա կոչւում, ծածկել ա։ ու նկարը իր շատ աւելի պակաս արտիստիկ ա ստացուել։
ես մտածում եմ, էդ յիշեցնում ա՝ being on the safe side։ ուր կարգին ա, բայց պակաս կրեատիւ ա։
նոյնը էսօր լուսակիրի մօտ, նայելով տարբեր անցորդներին, մտածում էի «լաբում» ծնուած երեխաների մասին՝ տեսականօրէն հիանալի ա՝ կանխում ես գենետիկ հիւանդութիւնները, ընտրում ես լաւագոյն տարբերակը։ ու դա համապատասխանում ա՝ լինել ապհաով տեղ արտայայտութեանը։ կարգին, ու ոչ արտակարգ։
երեւի վիճակագրօրէն օգտակար ա, բայց միւս կողմից ահաւոր ա, եթէ այնսթայններ ու աարոն շուարցեր չծնուեն։
չգիտեմ։
#ֆոտո #ապագայ #անկապ
արագ փորձեմ գրել գեւորգ քեշիշեանի ելոյթից։ նա հէնց այն մարդկանցից ա երեւում ով ահաւոր ոգեւորուած ա թեքնոլոգիաների զարգացմամբ, ու կարծում ա որ շատ լաւ գործ ա անում մարդկութեան համար։
ես գուցէ կը թուամ նեղմիտ, կամ չափազանց կոնսերուատիւ, բայց ինձ դուր չի գալի ուր ա աշխարհն այսօր գնում։ ու ինձ դուր չեն գալիս կենտրոնացուած համակարգերը։
նախ ինքնավար մեքենաներից։ իրենք էլ են այդ գործի մէջ փորձում մտնել, ու նա հա կրկնում էր՝ «մտածէք այդ մասին» արտայայտութիւնը։ տիպա չենք մտածում, հա՞։ ասում ա՝ ինչ հաւէս կը լինի, տեսէք մենք հիմա ունենք հինգ ջի թեքնոլոգիան, մի գիգաբիտ վայրկեանը, ու դրա կիրառութիւններից մէկն ա ինքնավար մեքենաները՝ դրանք կպած են ամպերին, բոլոր որոշումները կատարւում են ամպերում, ու ամպի միջի արհեստական բանականութիւնը սովորում ա բոլոր մեքենաների փորձից, ու կարողանում ա այդ բոլոր մեքենաներն առանց ուշացումների կառավարել։
լո՞ւրջ։ այդքան ոգեւորի՞չ ա։ լո՞ւրջ չէ՞ք ուզում տեսնէք որ single point of failure համակարգ էք ստեղծում։ այդ խնդիրն ի դէհ միայն ՏՏ֊ում չի հանդիպում։ դա ձախականների ստանդարտ խնդիրներից ա, երբ իրենք փորձում են կենտրոնացուած կառավարում օգտագործել։
ու ի՞նչ եթէ որոշ չարամիտ էակներ՝ մարդիկ, հաքերներ, այլ երկրի հաքերներ, կամ գուցէ այլմոլորակայիննե՞ր, վնասեն այդ կենտրոնը։ թէկուզ բաշխուած կենտրոնը ի դէպ՝ կոնցեպտուալ մակարդակում այն միեւնոյն ա կենտրոն ա։ ու կը լինի սայֆայի պէս՝ կենտրոնը վնասում ես, ու բոլոր մեքենաները կիրառելի չեն։
չէ՞ որ ասում ա գեւորգը, դա հիասքանչ ա։ ինչների՞ն ա ձեզ պէտք սեփական մեքենայ։ ասում ա՝ հաւէս կա՞յ առաւօտը կիսաքնած քշելու էն դեբիլների մէջ, էն ա մեքենայի մէջ հաց կուտես կամ կը քնես, կամ երեկոյեան յոգնած մի հատ էլ մտածես մեքենան կառավարելու մասին։ եւ ի՞նչ իմաստ կայ բոլորը առաւօտը իրենց մեքենայով գան գործի, թողնեն արեւի տակ, յետոյ գնան տուն։ աւելի լա՞ւ չի համայնքի մեքենաները լինեն, շրջեն քաղաքով, ում երբ պէտք ա վերցնեն։
էս մարդը կարծես շուկայական տնտեսութեան բեքգրաունդով մարդ ա, իսկ սա շատ նման ա չէ՞ սոցիալիստական գաղափարներին։ պարզապէս այն տարբերութեամբ որ կորպորացիաներին են պատկանում մեքենաները։ մենք կարծես թէ վերջերս ենք սոցիալիստական մօտեցումներից պրծել, ու դեռ յիշում ենք, ու ուրախ ենք որ կարող ենք ունենալ սեփական մեքենայ եւ թողնել այն արեւի տակ, կամ չթողնել մեր գործն ա։
նաեւ, իր օրինակը կորեկտ չէր՝ միեւնոյն ա ցերեկը մեքենաների պահանջն ու ճանապարհների ծանրաբեռնուածութիւնը ցածր են, մեքենաները անկապ քաղաքով շրջելու են կամ կայանելու են իրենք իրենց։ տրաֆիկի մեծ մասը առաւօտն ու երեկոյեան ա, ու միեւնոյն ա էդ քանակի մեքենայ պէտք ա մարդկանց գործից տուն հասցնելու համար։ այ հասարակական տրանսպորտով երթեւեկել խթանելը, կամ մի մեքենայի մէջ աւելի շատ մարդկանցով երթեւեկել խթանելը կարող ա օգնի եւ բնապահպանական եւ տրաֆիկի նուազեցման առումով, ու դա այսօր կիրառւում ա։
ասում էր՝ դէ պէտք ա ճնշել քաղաքական գործիչներին, որ ասենք քաղաքի որոշ մասեր սկսեն արգելել ոչ ինքնավար մեքենաներով մուտք։ այո՛, ահա թէ ինչի մասին էք մտածում։ հիանալի, տնտեսական շահերը միշտ բերում են քաղաքական հարցերին։ #բայց_պէտք_չի։ ես այդ քաղաքական քայլին չեմ սատարի։
ցոյց էր տալիս ինքնավար մեքենաներն ինչպէս են տեսնում աշխարհը։ ահա՝ տեսէք, գրել ա 93% ճշտութեամբ մեքենայ ա ճանաչել։ ուրեմն, ասում ա, երեւի կատու չի։
լո՞ւրջ։ դու մե՞զ ես ասում։ սա «քանի տոկոս գարանտիա կարաս տաս» հարցի պատասխան ա։ իսկ կարո՞ղ ա մի հատ էլ երդուի այդ մեքենան որ կատու չի այն օբյեկտը։ ո՞ւմ արեւ ա երդուելու։ գուգլի՞։ քուալքոմի՞։ լաւ օկէյ, սա լուծելի խնդիր ա, սրան չեմ կպնում։ իմ խնդիրն ա կենտրոնացած համակարգը, վերահսկողութիւնը անծանօթ կորպորացիաներին յանձնելը։
ու վերջապէս ընդհանուր առմամբ կարելի ա գեւորգին հարցնել, նա իրեն մատրիցում ո՞ր դերում ա տեսնում՝ Ճարտարապետի, Սմիթի, Երկուորեակների, թէ՞ Սերափի։
բարի գալուստ Նոր Աշխարհ։ եւ երջանկութիւն ձեզ։ #քուալքոմ #տեխնոլոգիաներ #տտ #թեքնոլոգիաներ #ապագայ #գիտութիւն #կենտրոնացում #ապակենտրոնացում
բլէյդ ռաների մասին ուզում էի գրել, որ հաւէս ա, որ հեքիաթային էր՝ աթարին էր այնտեղի տտ դոմինանտ բրենդը, ու նաեւ աչքով ընկաւ պանամը, որ վաղուց սնանկ ա։
որպէսզի պատկերազարդեմ ասածս, ենթադրելով որ միակը չեմ, ով նկատել ա, փնտրեցի նկար, ու գտայ բլումբերգի յօդուած, ուր փաստօրէն նաեւ նշւում ա, որ ինտերֆէյս դիզայնն այդ աշխարհում ժառանգած ա ուոլքմենից, ոչ թէ այփոդից։ շատ հետաքրքիր ա այլընտրանքային ապագայ տեսնելը։ #կինո #սայրի_վրայով_վազողը #2049 #ֆանտաստիկա #հակաուտոպիա #ապագայ
էսա գենետիկական ճարտարագիտութիւնը մի քիչ էլ զարգանայ, մենք մտնելու ենք առցանց երեխայ ենք պատուիրելու՝ աչքերը՝ գոյն ընտրելու դիալոգով, ասենք՝ մանուշակագոյն, մազերը՝ գանգուր, ու երբ երեխան պատրաստ լինի՝ առաքելու են տուն՝ դրոնով։
իսկ այդ երեխաների հարցին, թէ՝ ո՞րտեղից են երեխաներն յայտնւում, առանց ստելու, ազնիւ նայելով մանուշակագոյն աչքերին կը պատասխանենք՝ առցանց պատուիրել ենք ու դրոնը բերել ա։ #երեխաներ #գենետիկական_ճարտարագիտութիւն #ապագայ #դրոն #տեխնոլոգիաներ #գիտաֆանտաստիկա #ֆանտաստիկա
շիննիչ կառուցողական ծրագիր՝
@{ HU Art Sound (2) ; artsound2@diasp.eu} 21.08.2017, 1:00:38
Building the Wall!
#wall #gif from http://www.imdb.com/title/tt1439629/
#թրամփ #ծրագիր #այլմոլորակայիններ #ապագայ #ֆանտաստիկա #քաղաքականութիւն #հարկեր #պատ
կայ ժամանակ, երբ նամակները դառնում են հանրային սեփականութիւն։
քանի որ այսօրուայ նամակներն արդէն էլեկտրոնային են, գուցէ լինի letters.google.com կամ նման փնտրելու համակարգ, ուր մեր թոռները հնարաւորութիւն կունենան փնտրել, եւ կարդալ իրենց նախնիների սիրային արկածների, յոյզերի, մտքերի եւ գաղտնիքների մասին։
այնպէս որ զգօն եղէք։
#ապագայ #զգօն #նամակագրութիւն
իսկ եթէ չէք նկատում։
#էկրանահան #հայփոստ #ժամանակ #ապագայ #ծա #կայք #փոստ
վերջն է՝
https://soundcloud.com/guardianscienceweekly/sapiens-a-brief-history-of
#անգլերէն #մարդիկ #պատմութիւն #էվոլյուցիա #գիտութիւն #վերջն֊է #լսելիք #փոդքաստ #դիզայն #ապագայ #սէր #մարդկութիւն
լիակատար հաւասարութիւն հաստատելու փորձերը բերում էին նոր անհաւասարութեան ձեւի ստեղծմանը։
լիազորութուիւնների բաշխումը վերեւից ներքեւ նախապէս թողնում է մարդկանց իշխող բիւրոկրատիայի կամակատարութեանը։
ձեռք բերելով իշխանութիւն այլ մարդկանց վրայ, մարդը դադարում է իրենց ենթարկուել, եւ կրճատում է անազատութեամբ պայմանաւորուած տառապանքները։ Սակայն ոչ մի իշխանութիւն չի դարձնի իրեն լրիւ ազատ․ մարդը ստանալով իշխանութիւն կախուած է մնում այն կորցնելու վախից։
http://www.kasparov.ru/material.php?id=54955D429DBC7
#ռուսերէն #էյդման #հասարակութիւն #ապագայ #իշխանութիւն #ազատութիւն
ասում է՝ ապագան հաղթում է։
#լուսանկարներ #ապագայ
@{ EminO ; emin__o@spyurk.am} Հնգ 03 Հլս 2014 09:17:08 AMT
որպեսզի սերունդը ոչ մի հնարավորություն չունենա թպրտալու մի այլ բախտի համար, ձեռ ու ոտը կապում է պատճառաբանված ատելության (հանդեպ Թուրքիան) եւ նույնքան չպատճառաբանված սիրո (հանդեպ Ռուսաստանը) քառատման դժոխային սարքին։ Անցյալը մոռանալ անհնար է, հետեւաբար, անցյալը չմոռանալու կոչն է շինծու։ Անցյալը ինքնին, ինքնապահպանման բնազդով, մոռացվում է այնքանով, որքանով խանգարում է ապագային։ Դրա համար էլ մեռնողին թաղում են։ Վանո Սիրադեղյան
#Վանո֊Սիրադեղյան #քաղվածք #մեջբերում #Ռուսաստան #Թուրքիա #սէր #քաղուածք #մէջբերում #Վանո֊Սիրադեղեան #ապագա #ապագայ
#ասք #վամպիր #վերահսկողութիւն #ուտենց #ակնոց #պոնտեր #սծիլ #ոճ #ապագայ