եկէք ձեզ հետ կիսեմ մարդկանց, որ ուրբանիզմի հետ կապ ունեն՝
գուցէ եւ հայ ա ու յայտնի ուրբանիստ ա՝ https://mastodon.online/users/BrentToderian կամ BrentToderian@mastodon.online
city nerd, շատ յայտնի եօթիւբ ալիք ա՝
https://mstdn.social/users/nerd4cities կամ nerd4cities@mastodon.social
not just bikes, նոյնպէս, ամենալաւ եօթիւբ ալիքներից մէկն ա վարում՝
https://social.notjustbikes.com/users/notjustbikes կամ notjustbikes@social.notjustbikes.com
նաեւ՝
https://masto.canadiancivil.com/users/reece կամ @reece@canadiancivil.com
https://mastodon.social/users/BicycleDutch կամ BicycleDutch@mastodon.social
https://mastodon.social/users/TheWarOnCars կամ TheWarOnCars@mastodon.social
https://social.amsterdam.nl/users/gemeenteamsterdam կամ gemeenteamsterdam@social.amsterdam.nl
https://mas.to/users/carnage4life կամ carnage4life@mas.to
https://social.ridetrans.it/users/qag կամ qag@social.ridetrans.it
https://f.kawa-kun.com/profile/tk կամ tk@f.kawa-kun.com
https://mstdn.ca/users/jamesglave կամ jamesglave@mstdn.ca
https://aus.social/users/MrLee կամ MrLee@aus.social
https://tutoteket.no/users/forteller կամ forteller@tutoteket.no
նա գուցէ բնաւ կապ չունի, բայց եւրոպական միութեան էներգետիկայի ոլորտի պաշտօնեայ ա՝
https://mastodon.energy/users/BM_Visser կամ BM_Visser@mastodon.energy
ու վերջապէս, չնայած բնաւ կապ չունի ուրբանիզմի հետ, շատ լաւ հաշիւ, շատ յայտնի եօթիւբ ալիք տեքնոլոգիաների մասին՝
https://mas.to/users/TechConnectify կամ TechConnectify@mas.to
#ուրբանիզմ #ուրբանիստիկա #քաղաք #քաղաքներ #մեքենայ #հեծանիւ #էներգիա #եռանդուժ #եօթիւբ #հաիշւ #մարդիկ
մտածեցի՝ ինչի՞ առաջ մեքենաների վրայ էդ լուսաւոր գծիկները չէին դնում։
որովհետեւ չկա՛յին դրանք։ չկա՛յին լուսադիոդների ժապաւէնները։
իսկ տեքնոլոգիայից ա բխում էսթետիկան։
դէ, ե՞րբ չկային։ մի քսան տարի ա ինչ «գնունի»֊ում հնարաւոր ա լուսադիոդների ժապաւէններ ձեռք բերել։
ու տեղացի վարպետներն ու էնթուզիաստ վարորդները վաղուց իրանց նիւաները զարդարել են լուսաւոր ժապաւէններով։
պարզապէս աւտօարդիւնաբերութիւնն էլ իր իներցիան ունի։
ու տէնց։
#էսթետիկա #մեքենայ #տեքնոլոաիա #անկապ
#էկրանահան #նիւա #մեքենայ #իսրայէլ #պաղէստին
ուրեմն, գնացել էի մի տպարան՝ իրենք տպագրական սարք են առել՝ շաատ մեծ մի բան, որը կառավարւում էր x86 համակարգչով՝ դեբեան լինուքսի տակ։
աւելին՝ երրորդ վարկածի դեբեան էր՝ woody
, եւ 2.4 միջուկ։ նշանակում ա՝ սարքը 2002֊ից յետոյ էր երեւի արտադրուել։
բայց նախ պատմեմ ոնց եմ հասել։ ուրեմն քարտէզով տեսել էի, որ էս «հաստ» ճանապարհով եթէ գնամ, «հաստոտ» ճանապարհով ձախ թեքուեմ, էնտեղ թաղի միջով բարակ ու ոչ ուղիղ ճանապարհ կայ մինչեւ էն փողոց որ ինձ պէտք ա։ կամ կարող եմ էնտեղ չթեքուել, գնալ ուղիղ, ու էնտեղ մի պահ ձախ կը լինի նեղ ճանապարհ՝ էնտեղ ա պէտք հասնել։ բայց մտածեցի, կարո՞ղ ա էնտեղից տեղ չլինի մտնելու։ կարո՞ղ ա չջոկեմ որ բաւական հաստ չի, կամ չեմ նկատի։ կարճ ասած մտածեցի որ եթէ էս հաստը հաստատ էս հաստն ա, թեքուեմ, մինչեւ ջոկում եմ ուր եմ, փորձեմ էդ թաղի միջի ճանապարհով գնալ, որ ինձ կը տանէր ուղիղ ուր պէտք ա։
ու երբ գտայ էդ նրբանցքը, տեսնեմ «գազել» ա դուրս գալիս այդ տեղից։ դէ չնայած զգացի որ միայն էդ «գազելի» լայնութեանն էր ճանապարհը, մտածեցի՝ ահա տես ինչ մեքենաներ են ստեղ շրջում, մտնեմ։ ուրեմն մտայ, մի քիչ գնացի, մի քիչ բաց տեղ կար, յետոյ էնտեղից աւելի նեղ արանք, ու բակի պէս բան։ բայց բակում՝ երկու մեքենայ կայանած ձախից, ու շաաատ մեծ փոս՝ աջից։ նէնց փոս որ պաջերօյի տակը կը խփէի հաստատ, եթէ մի անիւով ընկնէի։ բայց շաաաաատ նեղ էր։ ու յետոյ էլ աւելի նեղ միջանցք էր ինձ սպասում։ բայց հետ գնալ չուզեցի, զի էլի ինչ֊որ նեղ տեղով էի անցել, ու պիտի միայն միայն հետ գնալով դուրս գայի էն փողոց։
տէէէնց մի ձեւ հազիւ չքսուելով ու փոսի մէջ չընկնելով անցայ, աջ անիւի մի մասը օդի մէջ էր, հիմա էս միջանցքը շաաատ նեղ, աւարտւում ա կտրուկ, ուղիղ անկիւնով ձախ ա գնում։ ու ստեղ ես ջոկում եմ որ սա մեքենայի ճանապարհ չի՝ ոտքի ճանապարհ ա։ ու որ էստեղ մտնելը շատ բարդ կը լինի մեքենայով։ ձախից՝ էլեկտրական հաշուիչներ, գրեթէ քսւում եմ, աջից ինչ֊որ սիւն ու դրանից ինչ֊որ բաներ, վերջը աջ հայելին կպաւ, մի քիչ դղրդաց։ մի ձեւ ձախ մտայ, տեսնեմ՝ շուն, մայթի պէս սարքած բան, ու ինչ֊որ մարդիկ են գալիս։ ու զարմացած աչքերով ինձ են նայում բոլորը։
պատուհաններն իջեցրի, ասում եմ՝ կներէք, ինձ քարտէզն ա սէնց բերել։ իբր սուտ չեմ ասում՝ քարտէզով եմ նայել, բայց դէ ոչ մի ծրագրակազմ չի հաշուել որ ես պիտի սէնց գայի։ ասին՝ ստեղ մեքենայով ո՞նց անցար։ շունն էլ մտնում էր անիւների տակ։ իրանք էլ իրան համոզում էին որ չմտնի։ նա մի պահ գնաց, ասին՝ գնաց՝ արի։
ասի՝ էն փողոց ճիշտ եմ չէ՞ գնում։ ասին՝ հա, կը հասնես արդէն։
հա՛, էդպէս հասել էի տպարան, ուր կար այդ ներդրուած լինուքսով սարքը։
համակարգիչը սարքի հետեւի պատին խփած էր, տպասալ էր, դիսկ չէր երեւում, իսկ օպերացիոն համակարգից տեսայ որ դա CF
քարտ ա։
ինչեւէ, բեռնւում էր լինուքսը, X
֊ը սթարտ անում, էն ծանօթ x
֊ի ձեւով կուրսորը յայտնւում էր, բայց մկնիկով չէր լինում այն շարժել։ նաեւ ասում են՝ հպէկրան ա, բայց դա էլ չի աշխատում։
ու սթարտ էր լինում իրենց ծրագիրն լիաէկրան։
փորձեցի պարզել՝ ի՞նչ ա եղել, զի ասացի «լինուքսն ինքը իրանով չի փչանում, վախենում եմ որ երկաթն ա փչացել»։
պարզուեց՝ նախ եւ առաջ, երբ առան, տպասալի մարտկոցը չէր աշխատում՝ իրենք են փոխել։
հետեւաբար՝ ենթադրեցի՝ bios
֊ի կարգաւորումները թռել են։
էնտեղ մի «շուստրի», կամ ես կասէի փութկոտ, ճարպիկ երիտասարդ կար, ջոկող։ ասաց որ նա ա փոխել մարտկոցը, եւ bios
֊ի կարգաւորումներից՝ ժամը՝ «դա էլ կապ ունի չէ՞, դրա պատճառով էլ կարար չաշխատէր»։ (:
նոյն տղան յոյս յայտնեց, որ ես կը լուծեմ խնդիրը, երբ տեսաւ որ փորձում եմ alt
+ ctrl
+ f1
կամ f2
սեղմելով կոնսոլ մտնել՝
ասաց՝ «ես գիտէի որ էնտեղ մի տեղից պէտք ա որ լուծել»։
նա պատահաբար «էդ տեղը» բացայայտել էր, երբ բզբզում էր մեքենան, ու ըստ երեւոյթին պէտք եկած ստեղները սեղմուեցին ու, եւ մտաւ կոնսոլ։ բայց չէր իմանում ինչ անել։
նա նաեւ ջոկել էր ոնց ա պէտք ծրագրով օգտուել՝ «tab» սեղմելով կարողանում էր շրջել կոճակներով եւ մի կերպ օգտագործել ծրագիրը։
ի դէպ՝ ինձ ուղարկել էր այնտեղ մէկը, ով ասաց որ փորձել ա կոնսոլ մտնել, բայց չի ստացուել, որ ըստ երեւոյթին այդ ստեղների կոմբինացիան արգելուած ա ինչ֊որ ձեւ, ու միակ յոյսս կը լինի ֆլեշից այլ համակարգ բեռնելը՝ ասաց որ ստուգել ա ու էդ մեքենան usb
֊ից կարողանում ա բութ լինել։ ես իմացայ ինչի իր մօտ չէր աշխատում՝ ինչ֊որ դէպքերում ստեղնաշարն անջատւում էր։
ինչեւէ։ կոնսոլ մտայ, բայց ծածկագիրը չգիտէի։ անկապ բաներ փորձարկեցի։ մէկն ասաց՝ «էնտեղ գրուած էր ռոման, կարո՞ղ ա դա ա» ու ես մտածեցի՝ «էնտեղ մի տեղ թղթի վրայ, գուցէ», ու փորձեցի դա էլ։ իհարկէ չկարողացայ գուշակել ծածկագիրը։
աւելի ուշ տեսայ որտեղ էր գրուած այդ «ռոմանը»՝ կոնսոլում բողոքում էր որ «Roman_M» տառատեսակը չի գտնում։
նաեւ փորձել եմ ֆլեշից բութ անել բազմաթիւ linux դիստրիբուտիւներ, ես ֆլեշի վրայ ունեմ ventoy
որը գտնում ա կրիչի վրայ եղած iso
ֆայլերը, ցանկ կազմում, թոյլ տալիս բեռնել դրանցից իւրաքանչիւրը։
bios
մտայ, դրեցի որ առաջին սարքը բեռնման լինի usb hdd
֊ն, ցանկը տալիս էր, բայց հէնց որ ցոյց էր տալիս արդէն iso
֊ներից մէկի grub
ցանկը՝ ու պէտք ա վայրկեաններ հաշուէր՝ որ բութ կը լինի լռելեայն ձեւով էսքան վայրկեան անց՝ էդ վայրկեանները չէին հաշւում, կախուած էր ամէն ինչ։
տարօրինակ շարուածքով ստեղնաշար ունէին, որը, ենթադրում եմ, եկել էր այդ սարքի հետ։ օրինակ, /
֊ը եօթի վերեւն էր։ եւ տարօրինակ մկնիկ՝ որը իզոլացիոն ժապաւէնով կապած էր մէջտեղից։ ես ինձ հետ բերել էի usb
ստեղնաշար, բայց իմն աւելի վատ էր աշխատում՝ ձախ կողմի տառերը տպում էր, աջ կողմի տառերի փոխարէն թուեր էին ու անկապ նշաններ։ ըստ երեւոյթին իմ ստեղնաշարը չափազանց նոր էր էդ համակարգի համար։
հա, ու bios
֊ում մի պահ միացրել էի usb keyboard
կարգաւորումը, չնայած ստեղնաշարը ոնց որ առանց դրա էլ էր աշխատում։ ու իրենց ստեղնաշարը խառնուեց մի քիչ, եւ նիշերը պէտք էր լինում փնտրել, նկարուածի պէս չէր։ իսկ եթէ այդ կարգաւորումն անջատում էի՝ նկարուածի պէս աշխատում էր։
էդպէս, մի քիչ տառապեցի, մի քանի անգամ ռեսթարտեցի, փորձում էի LILO
հրաւէր ստանալ, մտնել single user mode
ու ստանալ root
֊ի արտօնութիւններ։ չէր ստացւում, չէր ստացւում, մէկ էլ ստացուեց։ ոնց որ ctrl+x
սեղմելով։ ինչեւէ, երբ գրում էի linux single
իսկապէս ստացւում էր, բայց վերջին պահին առաջարկում էր ներմուծել root
֊ի ծածկագիրը, կամ ctrl+d
շարունակելու համար։ ծածկագիրը չգիտէի։
ապա փորձեցի գրել linux init=/bin/bash
ու ապա ստացայ root
֊ի shell
։ բայց ապա հէնց մի կոճակ սեղմում էի, միջուկը խուճապում էր, ու մեքենան անջատւում էր։ ըստ երեւոյթին woody֊ն չէր կարողանում աշխատել էդպէս, որ միայն bash
֊ը լինի եւ միջուկը։
կրկին փորձեցի ctrl
+ alt
+ f2
կամ մի այլ ֆունկցիոնալ ստեղն տարբերակը։ մտայ առաջին էկրան, էնտեղ լիքը հաղորդագրութիւններ էին՝ գրաֆիկան ու ծրագիրն այնտեղից են սթարտ եղել, ու մտածեցի ctrl+c
սեղմել։ ու իսկապէ՛ս, գրաֆիկան սպանեց ու տուեց ինձ root
֊ի shell
։ յէ՛յ, առաջին խոչընդոտը ոնց որ անցեալո՞ւմ ա, պէտք ա շտապ փոխել root
֊ի ծածկագիրը։ գրեցի passwd
, դրեցի aaa
։ էդ ճարպիկ տղան ասում էր՝ դիր 000
, իսկ երբ փորձում էի, առաջարկում էր փորձել լռելեայն «չորս հատ զրօն» կամ նման բաներ։ ասի՝ ձեր ստեղնաշարով վստահ չեմ զրօն որտեղ ա, այդ պատճառով եմ a
գրում։
ինչեւէ, ծածկագիրը փոխուած ա։
սկսեցի լոգեր նայել։
նայեցի dmesg
֊ն՝ ոնց որ առանձնապէս բան չկայ, /var/log/syslog
֊ը, ոնց որ չէ, ու յիշեցի որ կայ X֊ի լոգը։ դրա մէջ հետաքրքիր բան գտայ՝
(EE) xf86OpenSerial: cannot open device /dev/input/mice
No such device
(EE) Generic Mouse: cannot open input device
(EE) Preinit failed for input device "Generic Mouse"
նաեւ փորձում էի cat /dev/input/mice
ու ասում էր՝ էս սարքը չկայ։ բայց կար երբ ls
էի անում։ բայց երբ դիմում էի՝ ասում էր՝ չկայ։ կային նաեւ mouse0
, mouse1
եւ այլն սարքեր։ իսկ դիմելիս ոչ մէկը չկար։ (:
նայեցի գրաֆիկայի կոնֆիգը, պարզուեց՝ /etc/X11/XFree86Config-4
նիշքն ա։
այնտեղ տեսայ որ կայ կարգաւորուած “Configured Mouse”, “Generic mouse” ու «TSHARC» հպէկրան։ հպէկրանի սարքը՝ /dev/ttyS3
֊ն էր՝ երրորդ com
պորտը։
բայց ես դեռ կենտրոնացել էի մկնիկի վրայ։ ու մտածեցի՝ մկնիկը լինի, հպէկրա՞նն ինչ են անում։
կարճ ասած մի ձեւ հասկացայ որ usb
մկնիկի դրայւերը լոադ եղած չի։ գնացի /lib/modules
էնտեղ փնտրեցի usb
ու գտայ usbmouse
մոդուլ։
modprobe
արեցի այն։
կրկին cat /dev/input/mice
արեցի, շարժեցի մկնիկը՝ ու յէէյ, վերջապէս ինչ֊որ բաներ տեսնում եմ։ իհարկէ էդ բաներից յետոյ տերմինալը փչանում ա, եւ reset
գրելու կարիք կայ։
ինչեւէ, շատ ուրախացայ։
էդ ժամանակ արդէն բոլորը տուն էին գնացել։ մինչ էդ իրենց շէֆն էր մօտեցել, ասաց՝ «յոյս կա՞յ», ես էլ նոյնիսկ չնայեցի իրա վրայ, ասացի՝ «օֆ, չգիտեմ, չգիտեմ»։
յետոյ էն ճարպիկ տղան գնաց։ էս մարդն էլ, որ կառավարում էր տպագրական մեքենաները, շատ չուզելով մնաց։ ասաց որ չի կարող մի քիչ ուշ գնալ, տրանսպորտ չկայ, եւ չգիտի ինչպէս տուն հասնի։ ես ասացի՝ «ես ձեզ կը տանեմ»։ էդ պահին ճարպիկն ասում ա՝ «բա ի՞նչ մեքենայ ես քշում»։ ասում եմ՝ «պայթած պաջերօ»։ ասում ա՝ «իօ՞»։ ասում եմ՝ «հա»։
ասում ա՝ «մենք էլ ենք դրանից առել վերջերս, 2001 թիւ»։ ասում եմ՝ «իմն 2000 ա»։ ասում ա՝ «շատ հզօր ա, 2 լիտր շարժիչով»։ ասում եմ՝ «հա»։ ու նկարներ ա ցոյց տալիս։
ու ես հասկանում եմ, որ «մենք» չի նշանակում «ես»։ որ էս մարդիկ մեքենայ չունեն ոչ էն պատճառով, որ չեն ուզում, այլ էն պատճառով, որ էդքան չեն աշխատում։ ու գուցէ իր հայրիկն ա առել, իսկ գուցէ հօպարը որ իրենց հետ ա ապրում։ բայց դէ «մենք», արդէն ուրախութիւն ա։
ես էլ օգտագործեցի «պայթած» բառը, դէ ոչ միայն էն պատճառով որ իսկապէս «պայթած» ա, այլ եւ որ չմտածեն շատ «հարուստ» եմ։ չնայած ոչ մէկս հարուստ չի, հարուստը այլ ա։ ու իրենց ակնյայտօրէն աւելի մօտ եմ քան հարուստների։ պարզապէս իրանք չեմ իմանում ինչքանով են էդպէս ընկալում, ու տէնց ուրախ «յաղթեցի» որ իմ մեքենան աւելի հին ա, թէկուզ մի տարի։
ամէն դէպքում, վեցը խփեց, մի տաս րոպէ մնաց տղան, ու գնաց, իսկ էդ մարդը ստիպուած մնաց։ ես էլ սկսել էի շատ շատ արագ փորձեր անել, շատ արագ էի հաւաքում, ու ջանում էի աւել րոպէ չծախսել՝ չնայած դա վատ ստրատեգիա ա՝ էդպէս աւելի երկար ա ստացւում՝ ճիշտը հաւասարակշռուած նստելն ա, ձեռնարկ կարդալը։
ի դէպ՝ սարքի անունը չիմացայ։ ու իրենք չգիտէին։ ու ոչ մի թուղթ չունէին։ ֆիրման էր ոնց որ պա՞րզ՝ «մուլտիպրե՞ս»։ բայց ֆիրմայի կայքում հարիւրաւոր սարքեր կային։ ու էդ իրենց ծրագիրը որ միանում էր՝ java
֊ով գրած ծրագիր էր։ «control panel»֊ի պէս անուն ունէր։
հա, վերադառնամ։ դրայւերը միացրի, աւելացրի usbmouse
/etc/modules
նիշքում, որ աւտոմատ բեռնուի համակարգի միանալուց, բայց ինչպէս ասւում էր ութսունականների ռուսական պոպսա երգում՝ «միայն թէ, միայն թէ, դա բաւական չի»։
բզբզացի XFree86Config-4
(սկսեցի կասկածել՝ էդպէ՞ս էր կոչւում) նիշքը, զգացի որ իմ X
կարգաւորելու հմտութիւնները կորցրել եմ՝ նախկինում ինչ ուզում ա լինէր, իմ ձեւն ունէի կարգաւորելու, իսկ հիմա, ինչ (արդէն վաղուց) X
֊ը բարեյաջող ինքն իրան կարգաւորում ա, ու առանց ոչ մի կարգաւորման ֆայլի լաւ աշխատում՝ չեմ էլ յիշում ինչ անել։
մի քիչ կարդացի, մի քիչ բզբզացի, լաւն էն էր, որ արդէն պէտք չէր սարքը ամբողջովին վերամեկնարկել, ես մի բան փոխում էի, գրում էի startx
, եթէ չէր լինում, ապա ctrl+alt+f1
ու ctrl+c
, ու կրկին նայում էի լոգը, ինչի՞ վրայ ա բողոքում, ու փոխում։
աշխատե՛ց, ուրախացայ։ մտածեցի՝ գնանք։
բայց էս մարդն ասում ա՝ չեմ կարող առանց հպէկրանի։ ասում ա՝ պիտի էստեղ նայեմ, ու առանց էկրանին նայելու սէնց սէնց սեղմեմ, որ կարգաւորեմ, որը մկինկով չեմ կարող։
օկ, դէ որ չի կարող՝ փորձեմ ջոկել։ փնտրեցի էդ հպէկրանի արտադրողին, ի դէպ։ գտայ։ յետոյ նկատեցի մի պահ, որ ախր սարքը /dev/ttyS3
ա իսկ իրենք քանդել հաւաքել են, սխալ են հաւաքել, ու ttyS4
֊ի ա կպած։ դա կարգաւորեցի, բայց չօգնեց։ գիտէի, նաեւ, որ պէտք ա bios
֊ում տարբեր կարգաւորումներ փորձել, էնտեղ տեսել էի արդէն որ irq
֊ներ կան նշանակելու, փորձելու։
տեղափոխեցի լարը ttyS3֊ի վրայ։ մտածեցի՝ սրանով հաստատ աշխատել ա, էլ քիչ էքսպերիմենտեմ։ ու bios
֊ում մի քանի բան փոխեցի, էդ irq
֊ները բզբզացի, ու էս անգամ էլ կպայ pnp os installed
որ այո, ոնց որ, ու մէկ էլ՝ դա էլ աշխատեց։
բայց ո՞նց աշխատեց։ կպնում եմ՝ չի շարժւում մկնիկի ցուցիչը։ բայց շարժւում ա, յայտնւում ա կպածս տեղում մի քառասուն վայրկեան անց։
հմմմ, մտածում եմ։ չլինի՞ էդ նրանից ա որ մի irq
֊ի վրայ են նստած մի քանիսը։ բայց ախր ես լաւ բաժանում եմ, է։ ու անկախ նրանից թէ ինչպէս եմ բաշխում էդ irq
֊ները սարքերի մէջ՝ մէկ ա տեսնում եմ լինուքսից որ էդ պորտը այլ irq
֊ի վրայ ա նստեցնում, ըստ երեւոյթին զի pnp os installed
, իսկ եթէ դա էլ եմ անջատում, շատ աւելի ա վատանում, ինչ֊որ մէկ էլ X
֊ը սկսում ա միանալուց մեռնել։ կամ եթէ irq
֊ները մի այլ ձեւ բաշխեմ։
ինչեւէ։ հէնց դրոիդից կպայ վեբ, փնտրեցի, ու գտայ սա՝
can linux configure the serial device automagically?
— այո, խնդրում եմ։
նախ դէ, /sbin/setserial
չէր մեզ մօտ՝ /bin/setserial
էր։
երկրորդը՝ օգնեց։ սթարտ արեցի գրաֆիկան, ու անմիջապէս ուր սեղմում էի՝ աշխատում էր։
ու հա, setserial -g /dev/ttyS3
֊ի գրածը փոխւում էր։
նա էլ շատ ուրախացաւ։
յետոյ մտածեցի՝ էվ woody
֊ում ո՞նց էին աւտոսթարտ աւելացնում։ ոնց որ rc.local պէտք էր ստեղծել, բայց ո՞րտեղ։ մտածեցի՝ makedev
սերուիսը հաստատ սթարտ ա անելու, հէնց /etc/init.d/makedev
ֆայլի մէջ գրեցի՝
/bin/setserial /dev/ttyS3 auto_irq skip_test autoconfig
կեղտոտ ա, հա, բայց մարդը տուն էր շտապում։
ու ռեսթարտից յետոյ էլ աշխատեց։
յէյ։
հիմա, հա, էդքան պայծառ չի ամէնը։ իրանց էդ մեծ սարքին նաեւ կպած ա հաստ լարով երկու ձեռքով բռնելու ինչ֊որ վահանակ մեծ կոճակներով, որ չէր աշխատում մէկ ա։ բայց ինձ դա չէին ասել։ ասցին՝ «էլեկտրոնշիկի պէտք ա ասենք երեւի», բայց կասկածում եմ որ bios
֊ի կարգաւորումներից ա։ նաեւ ինչ֊որ իրենց ծրագրում թուեր էին յայտնւում կորում ինչ֊որ պատկերների մօտ։ փորձել ամէնը չկարողացան, զի «օդ» ա պէտք, օդի ճնշում, որն անջատած էր արդէն։
յուսամ կը փորձեն ու շատ օգնութիւն ինձնից հէնց էլ պէտք չի լինի։
զի էնտեղ հանսելը մենակ… կուզեմ ասել, կը լինի ինձ փող չտաք, մենակ ես էլ չքշեմ հասնեմ էնտեղ։
#պատմութիւն #տեք #լինուքս #դեբեան #դեբիան #տպագրութիւն #համակարգ #օպերացիոն_համակարգեր #մեքենայ #ճանապարհ #փորձառութիւն #սարք #ներդրուած_համակարգ #համակարգիչ #հպէկրան #մկնիկ
երէկ մի այլ ընկերոջս տեղակայեցինք մաեմօ լեսթէ (փաստացի դեբեան, նոկիայի նախագծուած հիլդոն դէսքթոփով)։
իր դրոիդ չորսը եկել էր կոտրուած էկրանով։ սիրտս ցաւում էր, որ իրան էդպիսի սարք հասաւ։ բայց նա գտաւ համացանցում էդ մեքենայի համար դիջիթայզեր։ ես հա, հեռախօսին էլ եմ մեքենայ ասում, զի ինչպէս եւ կարգիչը՝ մեքենայ ա։ կարգիչ չլինելը՝ ծրագրակազմի սահմանափակում ա։
ես էլ մեկնաբանեցի, որ իմ կարծիքով լաւ բան կանի, իսկապէս, քանի արդէն էս կոտրուած էկրանով մեքենան ունի, ծանօթացնի իրան նաեւ լաւ էկրանի հետ՝ եւ էկրանը կօգտագործուի, եւ նա կունենայ լաւ էկրանով մեքենայ, եւ աշխարհում կը լինի մի չկոտրուած էկրանով սարք աւել։ ու թէկուզ նա յետոյ այն չօգտագործի՝ գուցէ մէկ ուրիշին տայ կամ վաճառի, բայց կիրառելի կը լինի։
կան, օրինակ, կոպիմիստներ, որ հաւատում են՝ պատճէնելու գործընթացը սուրբ ա։ հարարին ասում ա՝ էսօր շատերը դատայիստ են։
ես զգացի, որ ես հաւատում եմ որ վերանորոգումն ու վերօգտագործումը՝ սուրբ են։
նախ իհարկէ, ազատ ծրագրակազմն էլ ա այն, ինչ թոյլ ա տալիս, ոչ միշտ, բայց թոյլ ա տալիս ունենալ ամենաժամանակակից ծրագրեր թէկուզ եւ այդ հին սարքի վրայ։ թոյլ ա տալիս օգտագործել այն էսօր, չնայած իր բնիկ ծրագրակազմը վաղուց չի թարմացուել։ երբ կարդում ենք հեռախօսների մասին, գրում են՝ գալիս ա անդրոիդ էսինչով, կը ստանայ էսինչ թարմացումը։ ու վերջ։ ու էդ սարքը առնուազն դառնում ա անապահով նոյնիսկ, խոցելիութիւններով։
ազատ ծրագրակազմն էդ խնդիրը լուծում ա։ եթէ կարողանում ենք սարքը կոտրել, իսկապէս տիրանալ իրան ու ապա տիրութիւն անել, հոգ տանել՝ դրա համար յաճախ՝ փոխել ծրագրակազմը։ իհարկէ կատարեալ աշխարհում երբ ձեռք ենք բերում սարք՝ կը նշանակէր նաեւ ունենք իրաւունք դրա ծրագրակազմը փոխելու՝ բայց էսօր միշտ չի էդպէս։ ու թեէ էդպէս չի՝ կոտրելն էլ ա սրբութիւն։ զի կոտրում ես, որ կարողանաս հոգ տանել սարքի մասին, որ ինքն էլ հոգ տանի քո մասին։
ազատ ծրագրակազմը նաեւ ծրագրակազմ վերանորոգելու կամ վերօգտագործելու խնդիրն ա լուծում։ բաց ա՝ լինում ա նորոգել։ եւ բաց ա՝ լինում ա վերօգտագործել։ ինչպէս, ի դէպ, այո՝ նոկիայի միջավայրը էսօր կարողանում ենք օգտագործել ոչ միայն նոկիայի մեքենաների վրայ։
էսօր վերօգտագործումը յաճախ ասոցացւում ա ճարտարապետութեան հետ՝ եւ իսկապէս, մարդկութիւնն էդքան կառուցելու խնդիր չունի, ինչքան՝ վերօգտագործելու արդէն կառուցուածը։ դա հայաստանին չի վերաբերում, զի մեզ մօտ կառուցուածն էնքան անորակ ա, իսկ տարածաշրջանը վտանգաւոր, որ միայն կարեւոր, նշանակութիւն ունեցող շէնքերն են որ պէտք ա ամրացնել ու վերօգտագործել, իմաստ չկայ ամէն խրուսչեօվկան ամրացնել՝ աւելի ճիշտ ա փոխարէնը լաւ նախագծուած եւ իրականացուած նոր շէնքեր ու թաղամասեր սարքել։ բայց դա էլ ա վերօգտագործում՝ տարածքի, հոգ տանել ա, յոյս ունենալ ա։
արդէն ամէնը պարզ ա, բայց եւս մի օրինակ կարող եմ բերել՝ ֆոտօ խցիկներն ունենում են չիպեր, որ օրինակ հաշւում են պահաժամը, բացուածքը։ էդ չիպերը «general computing device» չեն՝ քասթըմ սարքած են որ կոնկրէտ մի հաշուարկ անեն։ ու երբեմն փչանում են։ շատ մարդ, ի դէպ, նախընտրում ա լրիւ մեքանիկական խցիկներ, զի էլեկտրոնիկայի խնդիրները շատ աւելի բարդ ա, երբեմն իրատեսական չի լուծել, իսկ մեքանիկական խնդիրները աւելի հեշտ՝ կարելի ա օրինակ պէտք եկած ատամնանիւից տպել, կամ պատուիրել որ կտրուի։ եւ հասկանալն ա հնարաւոր՝ եթէ մեքանիկայից հասկանում ես։ եթէ էլեկտրոնիկայից հասկանում ես՝ միշտ չի բաւական որ նորոգես՝ էդ չիպը որ փչացել ա՝ ոչ գիտես որ ոտիկին ինչ ա ստանում, ինչ ա տալիս, ոչ գիտես որտեղից էլ դրանից ճարես՝ էլ չի արտադրւում՝ գուցէ միայն այլ փչացած խցիկից։
եւ օրինակ պոլարոիդ sx-70֊ը կուլտային սարք ա, էն սարքերից ա, որ չես ուզում փչացած մնայ։ եւ մարդիկ հասկացել են, թէ չիպը ոնց ա հաշւում, ու ազատ նախագիծ են արել, արդէն «general computing» սարքով՝ «arduino» մեքենայով, ու կարողանում են էսօր փչացած չիպերի փոխարէն դրանք օգտագործել։ եւ կրկին՝ աշխարհում լինում ա մի պոլարոիդ sx-70 շատ, դու ունես իրանից, եւ ինքն էլ քեզ ծառայում ա, ուրախացնում ա, կոմֆորտ ա ստեղծում։
ամէն։
#վերօգտագործում #վերանորոգում #հաւատք #կրօն #պատմութիւն #ազատութիւն #ծրագրակազմ #տեք #մեքենայ #խցիկ #ֆոտօ #լինուքս #մաեմօ #տիրութիւն #հոգատարութիւն #կեանք
https://www.youtube.com/watch?v=Ju3jSCTEBsE
շատ լաւ բաներ ա ասում էս մարդը, ես ինձ զգում եմ ոչ թէ ոչ լիարժէք, այլ շոյուած, երբ լսում եմ։
երկու միտք՝
ասում ա՝ տարածութիւն թողէք միւս մեքենայի ու ձեր մէջ, թէկուզ մի մեքենայի չափ տարածութիւն թող լինի։ ու առհասարակ, եթէ բոլորն էդպէս անէին՝ հեշտ ու արագ կը սկսէին շարժուել, թէ չէ դիմացինը մինչեւ չշարժուի չեն կարողանում, ու տէնց աւելի արդիւնաւէտ ու լաւ կը լինէր բոլորին։
ես գիտեմ, ինչի հայաստանում էդպէս չեն անի՝ զի եթէ տեղ ես թողնում դիմացդ՝ խցկւում են։ դա ինձ դեռ դասատուս ա սովորեցրել, ասաց՝ տեղ ես թողնում, ասի՝ դէ էսպէս կոմֆորտ ա, որ հեռու եմ, ասում ա՝ դէ կը խցկուեն, ու հէնց էդ պահին սկսեց խցկուել, ու բարեյաջող ու երջանիկ խցկուեց։ (:
նաեւ ասում ա՝ քշիր այլ տրաֆիկի արագութեամբ, իսկ եթէ կոմֆորտ չի՝ աջ քաշի, որ հանգիստ քշես։ բայց մեզ մօտ, օրինակ սեւանի մայրուղում, ձախի գծի վրայ քշում են, շատ յաճախ արագութեան լիմիտը անցնելով, հաստատ մի քանի էդպիսի մեքենայ կը հանդիպես, եթէ ձախի վրայ լինես։ ու էդպէս չի լինի ուրիշների պէս քշել, էստեղ պիտի շատ դանդաղներին աջից շրջանցես, ու էլի մտնես աջի գիծը։
#անկապ #մեքենայ #ճանարապհ
երբ այնքան ա սիրում ռուսաստանը, որ մեքենայի վրայ գրել ա՝ «russia»՝ անգլերէն։ զի զգում ա, գտնում ա, որ «կարեւորը» լատինական տառերով եւ անգլերէն պէտք ա գրուի։
#քաղաք #մեքենայ #փողոց
ահահահ, էս ինչ լաւ ա տժժում։
ապշելու, ապշելու, ապշելու։
https://www.youtube.com/watch?v=KuidQ9ang1Q
սրա ռուսերէն վարկածն էլ կայ՝ https://www.youtube.com/watch?v=PQ_8F9zoiyM&t=685s
ինչ մեղք էինք մենք։ ու էս «անցեալ վեհութեանն» ա ձգտում ռուսական էլիտան։
#վոլգա #մեքենայ #պատմութիւն #######
էն անգամ էլ վարում էի, տեսայ դասախօսներիցս մէկին լուսակիրի մօտ։
ու յիշեցի, որ նա ահաւորն էր՝ ոչ մի բան չգիտէր, բայց չեմ յիշում, ամբիոնի վարիչ էր, թէ տեղակալ։
ու մտածեցի՝ ահա, բա էլ ո՞րտեղից ձեւաւորուէր իմ մէջ «ինստիտուտներին վստահութիւն», եթէ տեսնում էի որ պոլիտեքնիկական ինստիտուտում պարզ չի ոնց են մարդիկ ամբիոնի վարիչ դառնում։
ու կրկին մտածեցի՝ ո՞նց էր համակարգը։ ըստ երեւոյթին, ով ծանօ՞թ ունէր որ կը վերցնէր իրան ինչ֊որ ինստիտուտ, իր թեւի տա՞կ, կամ որ գիտէր՝ չի կարող գնալ մերգելեան գործ անելու, զի գործ անել չգիտի, բայց ջոկել ա որ կարող ա փոքր, վերացական թո՞ւղթ գրել, ու դա ինստիտուտները կը գնահատե՞ն։ չեմ իմանում ինչպէս ա եղել, որ պոլիտեքնիկի ոչ երիտասարդ աշխատողների ճնշող մեծամասնութիւնը էդքան ահաւորը թուացել ինձ։
հիմա էլ, տեսնում եմ, կոռումպացուած սրիկաներ կան կրթական ոլորտում։ շատ ինքնագոհ, շատ կոռումպացուած, եւ շատ «իշխանութիւն» սիրող։ ու հիմա գրեցի դա, զգացի նեարդայնանում եմ, ձեռքերս դողալ են ուզում։ դուրս չի գալիս, ջղայնութիւն ա առաջացնում։
ու զգացի, որ ես ամէն անգամ զարմանում եմ՝ ո՞նց ա լինում որ ռուսաստանում կայ օրինակ գելֆանդը, կամ այլ գիտնականներ, որ հանրային դաշտում տեսնում ենք, ու նորմալն են։ եւ զգում ես առաջին հայեացքից, եւ երբ լսում ես, համոզւում ես։ ու զարմանում ես որ հետազօտական ինստիտուտի տնօրէնը կարող ա կոռումպացուած սրիկայ չլինել ու դրա հետ միասին դեբիլ չլինել։
մտածում եմ՝ ո՞նց ա տէնց լինում։ կարո՞ղ ա ռուսաստանն էնքան մեծ ա, որ մի հարիւրից մէկում գոնէ բացթողում ա լինում, ու նորմալ մարդիկ շանս են ստանում։ թէ՞ այնուամենայնիւ կարելի ա ասել, որ համակարգը՝ ինստիտուտները, իրենց մօտ աւելի լաւ են աշխատել միշտ։
օրինակ, դեռ քսան տարի առաջ ապշում էի, ինչի՞ ա որ նոյն ռդ֊ում գնում ես ոստիկանութեան անձնագրային բաժին, հետդ յարգանքով են խօսում (չնայած համոզուած եմ որ կոռուպցիա կայ, ու կանոններն էդպէս են, որ կոռուպցիան ծաղքի) եւ ըստ կանոնների վարւում, իսկ հայաստանում դուրս ես գալիս օդանաւից, այդ չաղ ոստիկանն ա փռուած աթոռին, ու գոռում ա վրադ՝ «պասպորտդ տո՛ւ»։ դա իհարկէ քսան տարի առաջ էր, էսօր այդ ինստիտուտը շատ աւելի լաւ ա աշխատում։
ու այդ ամէն մտքից ու հարցերից որ գլխիս մէջ պտտւում են հասկանում եմ՝ ես անվերջ խօսում եմ որ առանց ինստիտուտներին վստահութեան որոշ չափի չի լինի, ուսումնասիրում եմ կովիդ դիսիդետներին, ու վախենում եմ դառնալ մէկը, որ անիրատեսական դաւադրութիւնների տեսութիւնների կուլտ ունի, վախենում եմ այդ ծայրայեղ ոչ ռացիոնալ մտածելակերպից, խօսում եմ պետութիեան կարեւորութեան մասին (չնայած կողմ եմ փոքր լինի ապարատը), բայց ինքս սարսափած եմ այդ պետութիւնից։
այդ հոգեբանների ասած խորքային համոզմունքներից ունեմ, որ կարեւոր չի՝ մեղաւոր ես թէ անմեղ՝ կարող ա համակարգը սխալուի։ էդ պատճառով էլ ա կարեւոր, որ պատիժները խիստ չլինեն։ համոզմունքներ ունեմ, որ ինստիտուտները լաւ չեն աշխատում, որ ոստիկանները նոյնիսկ մօտիկ «հոլմս» չեն, որ բոլորն իրենց տեղում չեն, որ համակարգի դեբիլ ատամնանիւները ինձ կաղան եւ չեն նկատի։
ու այդ սարսափից ա, որ ջանում եմ քիչ տեղեկատւութիւն իմ մասին լինի, որ չեմ ուզում տեղանքս իմանան։ որ չէի ուզի իմ վրայ սեփականութիւն գրուած լինէր։ որ խուսափում եմ կրեդիտ քարտով վճարել, ու ջանում եմ էն տեղերում վճարել, ուր պարբերաբար չեմ լինում։ բնական ա, հեռախօս ֊ տեղանք ֊ սիմ քարտ պարանոյաներս էլ։
դա պետական համակարգին անվստահութիւնն ա, իսկ ես նաեւ irc
֊ին եմ հիմա իմ իսկ xmpp gateway
֊ի միջոցով կպնում՝ իրենց էլ չեմ ուզում այփիներս տալ։
ես ինքս եմ սարսափած մարդ, որ ինստիտուտների հանդէպ վստահութիւն չունի։ ու շատ բարդ ա ինձ այդ վստահութիւնը ձեռք բերել։ ու մէկ էլ զգացի ինչ սուր եմ ընդունում երբ ինձ չեն վստահում, ու ինչքան եմ ջանում որ չմտածեն վստահելի չեմ։ ու մէկ էլ մտածեցի՝ խեչոյեանի պատմուածքները շատ ծանր են ինձ համար, զի դաւաճանութեան մասին են։ կամ եթէ խիստ բառեր չօգտագործենք՝ պայմանագիրը չպահելու մասին են։ պայմանագիրը պարտադիր չի գրուած լինի։
ռուսները խօսք ունեն՝ «պայմանաւորուածութիւնը փողից թանկ ա» — մանկուց ահաւոր ուժեղ հաւանել եմ այդ արտայայտութիւնը։
այն մասին են, երբ շահը մարդկանց ստիպում ա այլ մարդկանց եւ կենդանիների վրայով անցնել։ ու այստեղ ես գալիս եմ մի կողմից նախորդ գրառմանը՝ վստահութեան կարիքիս, որ էս րոպէյի շահը չի մարդու մօտ, կարիքիս տեսնելու որ մարդիկ մանրուքների պատճառով իրար կոկորդ չեն կտրի, ու այդ մի քանի վայրկեան շուտ անցնելն էլ ա նոյնի մասին։
եւ միւս կողմից, բա ո՞րն ա պայմանագիր կատարելու երաշխիքը։ ինչի՞ են ընկերոջս տանից հանել՝ որ տան նորեկ ռուսներին իր տունը։ զի պայմանագիր չկար։ զի պետութիւնը խառնուած չէր։ զի հնարաւոր չէր դատի տալու։
ուզում էի կարճ գրել այն մասին որ գիտակցել էի որ ինքս եմ պետութիւնից սարսափած, բայց կարեւորում եմ այն, ու էսպէս ստացուեց։
#պետութիւն #ազատականութիւն #աղքատութիւն #հանրութիւն #պայմանագիր #պայմանաւորուածութիւն #վստահութիւն #ինստիտուտ #հիմնարկ #սարսափ #մեքենայ #ատամնանիւ #քաղաքականութիւն #կասկած #դաւադրութեան_տեսութիւն #պոլիտեքնիկ #կրթութիւն #պատմութիւն
էն անգամ վարում էի, տեսնեմ մէկը կանգնած ա, փորձում ա ուղղահայեաց փողոցից մտնել։ դանդաղեցնում եմ, որ մտնի։
էնքա՛ն յուզուեց մարդը, մի անգամ ձեռքով արեց, յետոյ երբ շրջադարձը գրեթէ աւարտուած էր՝ եւս մի անգամ, յետոյ էլ լոյսերով արեց։
իսկ ես ոչ մի առանձնապէս բան չեմ արել, պարզապէս տեսայ էն կողմից էլ մարդ չի գալիս, յարմար պահ ա, ու ոչ թէ «թողեցի» մտնի, այլ ընդամէնը չթողեցի չմտնի։
էհ։
էն անգամ էլ բաղրամեանով էի անցնում, ամերիկեանի կողքով, մէջտեղի գծով։ երեք գիծ ա։ զգում եմ՝ աջից էլ մեքենայ ունեմ, ու աջից կայանած մեքենաները չեն թողնի իրան անցնել, եթէ իմ գիծը զբաղուած լինի։ ու դէ «գազ» չտուեցի, որ չանցնի, այլ կրկին, թողեցի գնաց։ ու այդ ժամանակ գիտակցեցի, ինչ ա եղել, ու հասկացայ որ ախր երբ ես եմ լինում նման իրավիճակում՝ ոչ մէկ եւ երբեք չի դանդաղեցնի։ լռուելու եմ էդ կայանած մեքենաների մօտ մինչեւ բոլորը չանցնեն։
ու էլի հասկացայ՝ ընդհանուր առմամբ խնդիրն էն ա որ աղքատ ենք։ փոխաբերական էլ ենք աղքատ, աղքատի մտածելակերպ ա մեզ մօտ՝ աղքատը պիտի «շուստրի» լինի, ինչպէս թռչուններն են «շուստրիութիւն» անում, որ էն փշրանքը վերցնեն, մինչեւ էն միւսը չտարաւ։ կամ էդ փշրանքի համար կռիւ անում։
ու բնական ա՝ աղքատների հանրութիւն ենք, հետեւաբար «շուստրի» լինելով մարդիկ իրենց լաւն են զգում։
վարորդն ինքն իրան ասում ա՝ «տեսա՞ր ոնչ չտուեցի մտնի»։ ոչ թէ՝ «տեսա՞ր ոնց տուեցիր տեղ, ապրես որ խոզ չէիր»։
#ճանապարհ #քաղաք #մեքենայ #վարորդ #հանրութիւն #աղքատութիւն #շուստրիութիւն #մտածելակերպ #հոգեբանութիւն
#նախագծում #մեքենայ #մէջբերում #անկապ #էկրանահան
մտածում եմ, որ մեքենան կամ հեռախօսը չեն կարողանում լինել ինքնարտայայտման, քեզ նկարագրելու միջոց։
մենք կարողանում ենք ինքնարտայայտուել շորերով։ կարողանում ենք, որովհետեւ շորերը լինում են տարբեր֊տարբեր դիզայնի, ֆիրմաների, ոճերի, ու կարելի ա լիքը բան համադրել լիքը այլ բանի հետ։ կարելի ա պատուիրել համացանցից, գտնել հին շորեր, ու ամենակարեւորը՝ կարելի ա կարել ուզածդ շորերը։
կարելի ա ինքնարտայայտուել ուրոյն աւատար[ներ] սարքելով։
բայց մեքենաների մակնիշները շուկայում սահմանափակ են, ինչպէս եւ հեռախօսները։
ինչպէս եւ քաղաքական կուսակցութիւնները։
ու հա, դու լիքը բանի հետ համամիտ չես հակ֊ում, բայց հակ֊ից ես։ կամ համամիտ չես քպ֊ում, բայց քպ֊ից ես։ կամ եթէ նայում ես ամն հանրապետականների քաղաքական կոմպասի արդիւնքները՝ ահագին սփռուած են (դեմոկրատներն աւելի մօտ են իրար, բայց էլի տարբեր են)։
ու քո մասին չի լինի կարծիք կազմել զուտ որովհետեւ դու ամն֊ում հանրապետական ես, կամ որովհետեւ էսինչ մեքենան ես քշում։
ես ինչի՞ եմ սա գրում, որովհետեւ իթ լիքը մարդ չի ջոկել, որ մեքենան ինքնարտայայտման վատ միջոց ա։ ու շատ են մտահոգուած իրենց մեքենայով, կամ թէ ում մօտ ինչ հեռախօս ա։ էդ մարդուն չի արտայայտում։
ու ինձ թւում ա, գոնէ մեքենան, քուլ ա, երբ ամենադախ, աննկատ մեքենան ա։ երբ համարը մեքենայի ջեներիկ ա, հեշտ հիշուող չի։ երբ ոչ մէկ վատ չի զգայ որ դու քուլ մեքենայով ես, իսկ նա՝ չէ։ այդ առումով մի պայթած հոնդա, կամ պաջերօ քշելն ա հաւէս։ զի մեքենան թանկ բան կարող ա լինել, ու տէնց թանկ բաներ չես ուզում «բռնել», կամ «հագնել»։
առանց թանկի էլ կարող ես ինքնարտայայտուել, բայց երեւի ոչ մեքենայով։
չգիտեմ, արդեօք կարողացայ լաւ ձեւակերպել մտքումս եղածը։ բայց էլ ժամանակ չուենմ, թռայ։
#անկապ #ինքնարտայայտում #իրեր #մեքենայ #հեռախօս #հագուստ #մարդիկ
էս մեքենայի վրայ նոյն շաբլոնն ա, ինչ կար հաուսի ձեռնափայտի վրայ, որի մասին նա ասում էր, թէ նրանով երբ քայլում ա, թւում ա թէ աւելի արագ ա շարժւում՝
ես ժամանակին տրաֆարետը գտել եմ համացանցից, ու իմ անկապ չինական հեծանիւը էդպէս փչել՝
իսկ հեծանիւիս նկար չգտայ։
ու տէնց։
#հեծանիւ #տրաֆարետ #կրակ #մեքենայ #հաուս
սա էլ ա թխած մեքենայ։
#սովետ #սովէտ #մեքենայ #պատմութիւն
նոր մէկը տեսաւ ինձ մեքենայ նստելիս, խօսեցինք, իսկ ես եւս մի անգամ զգացի, ինչքան լաւ եմ ինձ զգում ոչ թանկ, նոյնիսկ էժան, ու տեսքից պայթած մեքենայ ունենալով։
#անկապ #էժան #մեքենայ #քաղաք
kodak tmax3200 ժապաւէնով ա՝
իսկ սա թուանշային ա, թոյլ խցիկով՝ sony xperia xa2֊ի, բայց «ալմալենսի» a better camera
յաւելուածով։
հասկանում եմ որ լրիւ իդենտիկ նկարներ չեն, ու չեմ հասկանում, արդե՞օք իսկապէս լոյս չկար, երբ հեռախօսով էի նկարում, ու յետոյ վառուեց։
բայց դա չեմ ուզում ցոյց տալ։ ուզում եմ շեշտել անալոգային հատիկների գեղեցկութիւնը։
#ֆոտո #ֆոտօ #լուսանկարներ #անալոգային #թուանշային #մեքենայ #փողոց #քաղաք
մի քաաի օր առաջ օպէլ եմ տեսել, հետեւից գրուած էր՝ «за то не совет»։ էն որ ինչ֊որ բան կպցնում են, տպատառ էր։
ակնյայտօրէն տեքստը ստեղ էին տպել, զի ռդ֊ում դժուար թողարկէին առանձին «за» ու «то», երբ պէտք ա «зато»։ նաեւ «սովէտ» բառը կաւարտէին՝ «не советская», օրինակ։
մէկ էլ մտքի հետ կարող ա չհամաձայնէին։
#երեւան #սովետ #սովէտ #մեքենայ #փողոց #ռուսերէն #օպէլ #ուղերձ
#երեւան #բակ #շէնք #մեքենայ #ժանգ
աստուած, շատ դուրս գալիս են՝
@{ emulsive unofficial ; emulsive@spyurk.am} 28.10.2020, 15:01:01
Add to Queue: Interviewing Kyle McDougall
#addtoqueue #articles #featured #interviews #kylemcdougall #robertjdavie posted by pod_feeder_v2
#ֆոտո #լուսանկարչութիւն #ժապաւէն #մեքենայ #պատմութիւն #քաղաք
գրել ա՝ փոխանցման տուփը՝ աւտոմատ։
պէտք ա գրէր՝ չկայ։ (: #էլեկտրոմոբիլ #մեքենայ #լիստ #յայտարարութիւն
#ապագայ #դելորեան #մեքենայ #ֆանտաստիկա #նկար #ուտէնց
@{ pa¢ø ðiaspø→pøŧe ; paco146@diaspora.psyco.fr} 4/21/2020, 1:34:43 PM
Calculateur d’empreinte écologique
D’après ce logiciel, si tout le monde consommait comme je le fait, nous aurions besoin de 1.36 #planète :( Et toi ? :) #sobriété #consommation #énergies-fossiles #anthropocène https://www.wwf.ch/fr/vie-durable/calculateur-d-empreinte-ecologique/resultat
via @{inky, from the tape ; tanakian@spyurk.am}
https://www.youtube.com/watch?v=2XLZ4Z8LpEE
ահա թէ ինչի ա սովետական տելեգրաֆը հինգ բիտ։ էս մեքենայից են թխել երեւի ու չեն ուզել ոչ մի բան փոխել։
տես նաեւ սա։
#սովետ #սովէտ #խսհմ #տեքնոլոգիաներ #տելեգրաֆ #պատմութիւն #կոդաւորում #մեքենայ
After a long research, we found out that there was no originally produced typewriters with Georgian layout. However, they were all custom Made and refitted with new key types / key type heads that have the Georgian letters on them. Mostly on top of typewriters of Russian / Cyrillic Layouts.
երկարատեւ հետազօտութեան արդիւնքում մենք հասկացանք որ ի սկզբանէ վրացական շարուածքով արտադրած գրամեքենաներ գոյութիւն չունէին։ դրանք բոլորը ռուսերէն/կիւրեղատառ գրամեքենաներ էին, որոնց տառերը (գլխիկները) փոխուած էին։
տեսնսես հայերէն գրամեքենաներն է՞լ էին սովետում էդպէս ստացուած։ կարծես հանդիպել եմ համացանցում մինչ յեղափոխական (սովետական) հայերէն գրամեքենաներ, ու կարծես յիշում եմ գերմանական կար։
#հայերէն #վրացերէն #գրամեքենայ #մեքենայ
ըհը, սրանից էլ վոլգա֊ն ա թխած։
#վոլգա #մեքենայ #ամն #ֆոտո #պենսիլուանիա #տուն #շէնք #սովետ
ասում ա՝ գիտե՞ս ուստէքը էլեկտրական մեքենաներին ո՞նց են ասում։ ասում են՝ «պոլնի հիբրիդ»։ ասում են՝ «հիմի պիտի պոլնի հիբրիդ բերես»։ #մեքենայ #լեզու
դեկտեմբեր 2018։
ասում ա՝ — էդ ռավ չորսը ինչ մեքենայ ա՝ ոչ իւղ ա վառում, ոչ քշում ա(չորս չորս խնդիրներ ունի), ոչ արգելակում ա։ (արգելակման ուղին երկար ա)։ հետաքրքիր չի։ #մեքենայ #զրոյց
ասում ա՝
— ուրիշի աֆտոն միշտ աւելի քիչ ծախսատար ա։
#մեքենայ #զրոյց #ընկալում
գործընկերս ութսունականների վերջ, իննսունականների սկիզբ աշխատել ա ցիւրիխում, նոյն ԷՏՀ֊ում։ սա էլ իր մեքենան ա։ վոլվո։ յետոյ քշելով բերեց հայաստան։
նկարը ցոյց եմ տալիս, զի ժապաւէն ա, սիրուն գոյներ են։ ժապաւէնը անյայտ ա։
տեսածրիչ՝ HP LaserJet 500 MFP M525
ու տէնց։
#ժապաւէն #ֆոտո #ցիւրիխ #վոլվո #մեքենայ #գոյն #պատմութիւն #լուսանկար
— մի օր առանց մեքենայ գամ, որ միւսը տանեմ։ — միւսը դիր էն մէկի բեռնախուցը, տար։
#զրոյց #մեքենայ
ասում ա՝
— պէտք ա ուշադիր լինես, ում հետ ես ժամանակն անց կացնում։ չես ուզում անկապ վատնել։
https://www.youtube.com/watch?v=r5tnzdZXMKs #ժամանակ #դելորեան #պատմութիւն #մեքենայ #տեքնոլոգիա #դիզայն #սէր
ես շատ եմ սիրում sun ultra 10 creator 3d մեքենան։
ի՞նչ էի անելու առանց դրա, ո՞նց էի աշխատելու։ այն սեղանիս տակ դրուած ա, ոտքերս վրան եմ դնում։
#աշխատանք #մեքենայ #համակարգիչ #կարգիչ
հիմա էլ մեքենաների վրայ 4WD չեն գրում, AWD են գրում։ զի էլ չորս չի, «ա» ա։
ու տէնց։ #մեքենայ #4wd
ասում ա՝
մեքենան թողել էի փողոցում, մոռացել էի կողպել, լափթոփն էլ մէջն էի թողել։ երբ թողնում եմ լափթոփը մեքենայի մէջ, մեքենայի գինը կրկնապատկւում ա՝ լափթոփը մեքենայից թանկ ա։ առաւօտը եկայ՝ տեսնեմ՝ մեքենաս բաց ա, ու կողքի պրադոյի հայելիները հանել են։ իսկ մեքենաս ձեռք չէին տուել։
#զրոյց #մեքենայ #լափթոփ #երեւան
ստեղ էլ թրուփեր՝
https://www.youtube.com/watch?v=G-LyDxCpE_4 #իսուզու #թրուփեր #մեքենայ
— ի՞նչ առնեմ, տոյոտա ռաւ չո՞րս, թէ՞ սուբարու ֆորեստեր։ — լսի, երկուսն էլ ֆրէյմի վրայ չեն։ — հա, չեն։ — ու երկուսն էլ չես կարող ֆորս անես ֆուլ չորս֊չորս, ֆուլ ջիպ աշխատեն։ — հա, չես կարող։ — լսի, արի մեքենայ առ, սրանք մի առ։
#մեքենայ #զրոյց
այստեղ իմ թրուփերը վեցերորդ տեղում է՝ https://www.youtube.com/watch?v=cpRpuqVOHJ8
#իսուզու #թրուփեր #մեքենայ
աաա, ջերեմի կլարքսոնը լադա֊ի մասին՝ https://www.youtube.com/watch?v=hHCdjo0qLHM #սովետ #մեքենայ #ժիգուլի #ֆիատ #ջերեմի_կլարքսոն #հաւէս
#շուն #այզենշտադտ #ֆոտո #մեքենայ
սիրում եմ երբ մեքենաս առաջին անգամուանից «խոդ» չի ընկնում։ (((:
#մեքենայ #սէր
Երբ բոլորն ունեն մեքենայ, նշանակում է ոչ մի տեղ չես կարող հասնել առանց դրա։ Այսպէս մեքենան դարձաւ վանդակ, մարդուն ազատելու փոխարէն։
#մեքենայ #վանդակ #ազատութիւն