ես հաւատում եմ որ նախագծուած ամէն ինչն ուզում ա որ իրան օգտագործեն, եւ ըստ նախագծուածի, եւ մի այլ ձեւ։
այբուբենը նախագծուած ա, օրինակ հայերէն գրելու համար՝ պէտք ա օգտագործել։
ժամացոյցը նախագծուած ա ժամը ցոյց տալու համար՝ պէտք ա օգտագործել։
իմ «հեռախօսը»՝ մոտորոլա դրոիդ չորսը նախագծուած ա որ այն օգտագործեն։ ճիշտ ա, տուել են օգտագործեն անդրոիդով։ բայց ես նաեւ քշում եմ իրա վրայ ազատ ելատեքստով ծրագրակազմ՝ քշում եմ լինուքս։
նախագծուել ա սքրինսէյուերը։ էսօր չի լինում այն հաւաքել։ երբ ես այն փոխել եմ որ էսօրուայ կոմպիլեատորով աշխատի՝ լաւ բան եմ արել։ լաւ բանը դա ա՝ որ ոչ թէ նոյնիսկ պարզապէս գործը, այլ նախագիծը, նախագծուածը անպէտք չմնայ ու անպէտք չզգայ։
խաղը նախագծուած ա որ այն խաղան՝ պէտք ա այն աշխատեցնել, խաղալ։
ելատեքստը հրապարակուած ա, որ այն կարդան կամ գոնէ շինեն՝ պէտք ա այն կարդալ, կամ գոնէ շինել։
ու երբ աշխատեցնում եմ հին խաղը էմուլեատորի մէջ, ես զգում եմ որ ինչ֊որ լաւ բան եմ անում։ էդ խաղը գրուել ա որ աշխատի։
չնայած ես խաղ խաղացող չեմ՝ ու լաւ ա որ այլ մարդիկ էդ իմ փոխարէն անում են։
ես էլ եմ սիրում օգտագործուած լինել՝ եթէ տեղակայել եմ ծրագրակազմ սերուերի վրայ, որը գրուել ա որ տեղակայուի ու օգտագործուի՝ սիրում եմ երբ տեղակայում եմ, ու սիրում եմ երբ օգտագործում են։
#անկապ #հաւատք
երէկ մի այլ ընկերոջս տեղակայեցինք մաեմօ լեսթէ (փաստացի դեբեան, նոկիայի նախագծուած հիլդոն դէսքթոփով)։
իր դրոիդ չորսը եկել էր կոտրուած էկրանով։ սիրտս ցաւում էր, որ իրան էդպիսի սարք հասաւ։ բայց նա գտաւ համացանցում էդ մեքենայի համար դիջիթայզեր։ ես հա, հեռախօսին էլ եմ մեքենայ ասում, զի ինչպէս եւ կարգիչը՝ մեքենայ ա։ կարգիչ չլինելը՝ ծրագրակազմի սահմանափակում ա։
ես էլ մեկնաբանեցի, որ իմ կարծիքով լաւ բան կանի, իսկապէս, քանի արդէն էս կոտրուած էկրանով մեքենան ունի, ծանօթացնի իրան նաեւ լաւ էկրանի հետ՝ եւ էկրանը կօգտագործուի, եւ նա կունենայ լաւ էկրանով մեքենայ, եւ աշխարհում կը լինի մի չկոտրուած էկրանով սարք աւել։ ու թէկուզ նա յետոյ այն չօգտագործի՝ գուցէ մէկ ուրիշին տայ կամ վաճառի, բայց կիրառելի կը լինի։
կան, օրինակ, կոպիմիստներ, որ հաւատում են՝ պատճէնելու գործընթացը սուրբ ա։ հարարին ասում ա՝ էսօր շատերը դատայիստ են։
ես զգացի, որ ես հաւատում եմ որ վերանորոգումն ու վերօգտագործումը՝ սուրբ են։
նախ իհարկէ, ազատ ծրագրակազմն էլ ա այն, ինչ թոյլ ա տալիս, ոչ միշտ, բայց թոյլ ա տալիս ունենալ ամենաժամանակակից ծրագրեր թէկուզ եւ այդ հին սարքի վրայ։ թոյլ ա տալիս օգտագործել այն էսօր, չնայած իր բնիկ ծրագրակազմը վաղուց չի թարմացուել։ երբ կարդում ենք հեռախօսների մասին, գրում են՝ գալիս ա անդրոիդ էսինչով, կը ստանայ էսինչ թարմացումը։ ու վերջ։ ու էդ սարքը առնուազն դառնում ա անապահով նոյնիսկ, խոցելիութիւններով։
ազատ ծրագրակազմն էդ խնդիրը լուծում ա։ եթէ կարողանում ենք սարքը կոտրել, իսկապէս տիրանալ իրան ու ապա տիրութիւն անել, հոգ տանել՝ դրա համար յաճախ՝ փոխել ծրագրակազմը։ իհարկէ կատարեալ աշխարհում երբ ձեռք ենք բերում սարք՝ կը նշանակէր նաեւ ունենք իրաւունք դրա ծրագրակազմը փոխելու՝ բայց էսօր միշտ չի էդպէս։ ու թեէ էդպէս չի՝ կոտրելն էլ ա սրբութիւն։ զի կոտրում ես, որ կարողանաս հոգ տանել սարքի մասին, որ ինքն էլ հոգ տանի քո մասին։
ազատ ծրագրակազմը նաեւ ծրագրակազմ վերանորոգելու կամ վերօգտագործելու խնդիրն ա լուծում։ բաց ա՝ լինում ա նորոգել։ եւ բաց ա՝ լինում ա վերօգտագործել։ ինչպէս, ի դէպ, այո՝ նոկիայի միջավայրը էսօր կարողանում ենք օգտագործել ոչ միայն նոկիայի մեքենաների վրայ։
էսօր վերօգտագործումը յաճախ ասոցացւում ա ճարտարապետութեան հետ՝ եւ իսկապէս, մարդկութիւնն էդքան կառուցելու խնդիր չունի, ինչքան՝ վերօգտագործելու արդէն կառուցուածը։ դա հայաստանին չի վերաբերում, զի մեզ մօտ կառուցուածն էնքան անորակ ա, իսկ տարածաշրջանը վտանգաւոր, որ միայն կարեւոր, նշանակութիւն ունեցող շէնքերն են որ պէտք ա ամրացնել ու վերօգտագործել, իմաստ չկայ ամէն խրուսչեօվկան ամրացնել՝ աւելի ճիշտ ա փոխարէնը լաւ նախագծուած եւ իրականացուած նոր շէնքեր ու թաղամասեր սարքել։ բայց դա էլ ա վերօգտագործում՝ տարածքի, հոգ տանել ա, յոյս ունենալ ա։
արդէն ամէնը պարզ ա, բայց եւս մի օրինակ կարող եմ բերել՝ ֆոտօ խցիկներն ունենում են չիպեր, որ օրինակ հաշւում են պահաժամը, բացուածքը։ էդ չիպերը «general computing device» չեն՝ քասթըմ սարքած են որ կոնկրէտ մի հաշուարկ անեն։ ու երբեմն փչանում են։ շատ մարդ, ի դէպ, նախընտրում ա լրիւ մեքանիկական խցիկներ, զի էլեկտրոնիկայի խնդիրները շատ աւելի բարդ ա, երբեմն իրատեսական չի լուծել, իսկ մեքանիկական խնդիրները աւելի հեշտ՝ կարելի ա օրինակ պէտք եկած ատամնանիւից տպել, կամ պատուիրել որ կտրուի։ եւ հասկանալն ա հնարաւոր՝ եթէ մեքանիկայից հասկանում ես։ եթէ էլեկտրոնիկայից հասկանում ես՝ միշտ չի բաւական որ նորոգես՝ էդ չիպը որ փչացել ա՝ ոչ գիտես որ ոտիկին ինչ ա ստանում, ինչ ա տալիս, ոչ գիտես որտեղից էլ դրանից ճարես՝ էլ չի արտադրւում՝ գուցէ միայն այլ փչացած խցիկից։
եւ օրինակ պոլարոիդ sx-70֊ը կուլտային սարք ա, էն սարքերից ա, որ չես ուզում փչացած մնայ։ եւ մարդիկ հասկացել են, թէ չիպը ոնց ա հաշւում, ու ազատ նախագիծ են արել, արդէն «general computing» սարքով՝ «arduino» մեքենայով, ու կարողանում են էսօր փչացած չիպերի փոխարէն դրանք օգտագործել։ եւ կրկին՝ աշխարհում լինում ա մի պոլարոիդ sx-70 շատ, դու ունես իրանից, եւ ինքն էլ քեզ ծառայում ա, ուրախացնում ա, կոմֆորտ ա ստեղծում։
ամէն։
#վերօգտագործում #վերանորոգում #հաւատք #կրօն #պատմութիւն #ազատութիւն #ծրագրակազմ #տեք #մեքենայ #խցիկ #ֆոտօ #լինուքս #մաեմօ #տիրութիւն #հոգատարութիւն #կեանք
հա, սանտեխնիկի հետ վերջում եկանք աստծոյ գոյութեանը։
նախ պատմեցի որ ժամանակ ա պէտք քո ուզած փոփոխութիւնները ստանալու համար՝ ու նէնց չի որ էսօրուայ կովը մոդիֆիկացուած փոփոխուած չի՝ օրինակ ցորենը, կամ եգիպտացորենը։
պարզապէս անհրաժեշտ մուտացիան բռնելու ու զարգացնելու համար հազարամեակներ էին պէտք։
պատմեցի 20֊րդ դարի ձեւի մասին՝ որը գմօ֊ից վատն ա՝ ռադիացիայով խփելը։
ու բացատրեցի գմօ֊ն։
ասաց՝ բայց մոդիֆիկացուած ձուկ եթէ ուտես՝ փոխւում ես։
ասում եմ՝ ինչ էլ ուտես՝ բաժանում ես սպիտակուցի, ածխաջրի, ճարպի, եւ այլն։
ասում ա՝ բա ո՞նց են կերերով հաւերին չաղացնում։
բացատրեցի որ նախ էդ հաւերն էլ են յատուկ հաւեր, յետոյ եթէ իրան էլ տէնց պայմաններում պահեն, ու տէնց կերակրեն, նորմալ ա որ կը չաղանայ։
բայց վերջում եկանք աստծոյ գոյութեանը, զի ըստ իրա, մարդը որ եգիպտացորենով կամ կովեր փոխելով զբաղւում էր՝ իրան «թոյլ էին տուել»։
ու այստեղ ես ջոկեցի որ շատ շատ կոնսպիրացիաների հիմքում էդ մի կոնսպիրացիան ա, որի դէմ շատ բարդ ա խաղալ։ զի շատ մարդկանց աչքերում պարզապէս վատ մարդ ես, եթէ աթեիստ ես։
ու իրանք քեզ չեն էլ լսի, ամէն ասածներդ կը վերագրեն չարամտութեանը։
մէկ էլ համասեռականութիւնից խօսելիս ես դրան միշտ հասնում՝ վերջում կասեն՝ բայց աստուած դէմ էր, բայց եկեղեցում կուզեն պսակուել, ոնց որ էդ «փչացած եւրոպայում»։
ու «աստուած դէմ» էր֊ից էլ փաստարկներ կան, բայց նէնց հաւէս չկայ դրանց մէջ գնալու, ու աստուածաշունչ քննարկելու, զի էդ լրիւ օֆթոփ ա։
այդ պատճառով եմ ասում՝ հիմքային դաւադրութեան տեսութիւն ա՝ որին այլ դաւադրութիւններից խօսելիս համարեա գրեթէ միշտ հասնում ես։ ու դաւադրութեան տեսութիւնների դէմ պայքարը նաեւ աթեիզմի մասին ա։
#աստուած #կրօն #հաւատք #աթեիզմ #դաւադրութիւն #կոնսպիրոլոգիա #կոնսպիրացիա #դաւադրութեան_տեսութիւն #գմս #գենետիկ_մոդիֆիկացուած_սնունդ #գիտութիւն
Հայաստանը և նեոգաղութացումը
https://www.youtube.com/watch?v=JkcreGkC3MY
#ռուսաստան #վրաստան #ուկրաինա #գաղութացում #զաւթում #մտախաղ #միմինո #վերածնունդ #կապիտալիզմ #արուեստ #Շեքսպիր #Օթելլո #գաղութատիրութիւն #քաղաքականութիւն #հոգեբանութիւն #գանձասար #էչմիածին #կրօն #ներսես֊աշտարակեցի #բահամեան֊կղզիներ #եփրեմ֊կաթողիկոս #երեւան #հաւատք #իմպերիալիզմ #թուրքիա #ազատութիւն