ինձ համար շատ կարեւոր հարց ա՝ ինչի՞ եմ ես էնպիսին, ինչպիսին կամ։
զի դա կապ ունի նրա հետ, թէ ո՞վ եմ ես։
բազմաթիւ գիտաֆանտաստիկ եւ փիլիսոփայական նիւթեր էդ հարցին անդրադառնում են՝ ինչ կարեւոր ա մեր յիշողութիւնը նրա մէջ թէ ով ենք մենք։ ու նաեւ, ինչ կարեւոր ա պատմութիւնը՝ մեր, մեր նախնիների ու մեր շրջապատի։
օրինակ, արդէն բաւական վաղուց, ես աստիճանաբար գիտակցել եմ, որ ես՝ սովէտական մեքենայի ստացած արդիւնք եմ։ ես դառնում էի այն, ինչ սովէտական մեքենան ուզում էր, որ ես դառնամ։ դա իմ ծնուելով էլ չի սկսուել։ դա սկսուել ա իմ ծնուելուց շուտ։ իմ ծնողները, լինելով հակակոմունիստ, դարձել էին, մասամբ էն, ինչին սովէտական մեքենան ուզում էր հասնել։ ամենապարզ օրինակն ա՝ նրանք շփուել են իրար հետ կայսրութեան լեզուով։ նրանք կարող են բացատրել դա այլ կերպ, բայց ես կարծում եմ, որ նրանց բերած պատճառաբանումների արմատում էլ ա սովէտական մեքենան։
եւ երբ գիտակցեցի՝ կարողացայ փոխուել։ ես իմացայ ինչ էին ուզում ես լինեմ։ եւ ինչի համար։ ու կարողանում եմ՝ յուսամ, լինել ոչ էն ինչ պէտք ա լինէի։
էսօր մէկն ասել էր՝ java֊ն կայ, որովհետեւ կայ։ որովհետեւ էսօր շատ են գրում դրանով, այդպէս էլ շարունակում են շատ գրել։
բայց նա չգիտէր, որ էդպէս չի եղել որովհետեւ java֊ն՝ հիասքանչ լեզու էր։ այդպէս ա, որովհետեւ սարսափելի հզօր եւ հարուստ կորպորացիաները ուժ են կիրառել, փող են տուել, ճնշել են, ուր պէտք ա, եւ առաջ են տարել իրենց օրակարգը։
յետոյ առաջանում են մարդիկ, ում համար դա առաջին լեզունն ա։ ով «մտածում» ա դրանով։ ով ինքնութիւնն ա կապում դրա հետ։
ասում ա՝ համալսարաններում են առաջին լեզու որպէս սովորել։ իսկ համալսարանները ինչի՞ են դա օգտագործել որպէս առաջին լեզու։ արդե՞օք խոշոր կապիտալի ազդեցութիւն չկար համալսարանների վրայ։ արդե՞օք համալսարանները հարուստ եւ անկախ են, կամ կարող են աշխատաշուկան անտեսել։
նաեւ, ես անձամբ գիտեմ շատ մարդ, ում առաջին լեզուն համալսարանում modula-2֊ն էր։ եւ ի՞նչ։ արդե՞օք modula-2֊ն ա java֊ի պէս տարածուած։ արդե՞օք էդ սովորած մարդիկ են որոշել, թէ որն ա օգտագործուելու։
թէ՞ իրենց փոխարէն են որոշել։
հետաքրքիր ա, որ համալսարանն այդ մարդը օգտագործել ա որպէս փաստարկ։ համալսարանն էն տեղն ա ուր գիտնականներ են, էն տեղն ա ուր հետազօտութիւններն են, ու էն տեղն ա, որ ձգտում ա գիտելիքը բացայայտել, ճշմարտութիւններին մօտենալ։
եւ իսկապէս։ համալսարաններում շատ հետաքրքիր լեզուներ են առաջացել, շատ հետաքրքիր եւ հեռանկարային օպերացիոն համակարգեր։ ո՞ւր են դրանք։ ինչի՞ լայն տարածում չեն գտել։ արդե՞օք ոչ էն պատճառով՝ ուր են ծնուել։ արդե՞օք ոչ էն պատճառով որ կորպորացիայի մէջ չեն ծնուել, եւ շահ չկայ դրան աջակցելու, էդ հետազօտութիւնը «մէջք» չունի։
java֊ին անդրադառնալով, պէտք ա տալ երախտիք դրա ստեղծողներին։ ի սզբանէ նոյնիսկ համալսարանները շատ սարսափելի բան չպիտի դրա մէջ տեսնէին։ այն լաւիկ, կոկիկ լեզու էր։ (ճիշտ ա, վիճելի ա, արդեօք նոյնիսկ էդ պարագայում պէտք ա լինէր առաջին լեզու։ արդե՞օք hello world գրելու համար օբյեկտներ օգտագործելը լաւ կրթական պրակտիկա ա)։
բայց էսօր այն լրիւ այլ լեզու ա։ ինչի՞։ որովհետեւ այն գոյութիւն ունի որոշակի տնտեսական միջավայրում։ դա գիտնականների կողմից զարգացուող լեզու չի։ կամ այլ կերպ ձեւակերպեմ՝ դա լեզու ա որ զարգանում ա կորպորատիւ շահից ելնելով եւ կորպորատիւ շահ բերելու ձեւով։
եթէ շատ կարճ՝ կապիտալին պէտք ա աճ։ այդ համար պէտք ա նաեւ լեզուն աճի եւ բարդանայ։ պէտք ա նոր վարկածում հաշուի առնել օգտագործողների ցանկութիւնները։ նոյնիսկ փոքր մասի։ եթէ նոյնիսկ մեծ մասը ցանկութիւն չի արտայայտել, եւ փոփոխութիւն չի պահանջել, ապա դէմ չի լինի փոքր մասի պահանջածը աւելացնելուն։
եւ այսպէս, աւելացնելով սրա֊նրա ուզածները, java֊ն այլեւս էն փոքր կոկիկ լեզուն չի։
վերադառնամ հիմնական մտքին՝ եթէ դու գրում ես պայմանական java֊ով, ապա դու առաջ ես տանում ինչ֊որ խոշոր ուժի օրակարգը։ եւ անվճար, զի արդէն էդպէս հեշտ ա՝ այլ կերպ՝ դժուար ա, ժամանակատար, եւ գուցէ ժամանակատար նաեւ նշանակում ա՝ թանկ։
ես պատրաստ եմ վճարել էդ գինը։ ինձ համար կարեւոր ա անձնական նախագիծ անելիս չնպաստել խոշոր ուժի շահերին։ չմասնակցել այդ արատաւոր շրջանի մէջ, երբ ես էլ եմ օգտագործելու մի բան, որովհետեւ էնպէս յաջողուեց անել, որ շատերն օգտագործեն, իսկ երբ շատերն օգտագործում են, դա աւելի ա դրդում աւելի շատ օգտագործել։
ինձ համար կարեւոր ա գիտակցել, որ կան լաւ նախագծուած տեխնոլոգիաներ։ չմոռանալ դա։ եւ անձնական նախագիծ անելով, անել, օրինակ չգնահատուած, բայց շատ սիրուն լեզուով։
եւ նպաստել նրան, թէկուզ իմ ամենափոքր, չնչին լումայով, որ այն լինի։ զի այն կայ, որովհետեւ կայ։ որովհետեւ դա կարդացող, եւ դրանով գրողներ կան։
այդ պատճառով նաեւ ես չեմ հասկանում, ինչպէս են մարդիկ ընդունելով ասում՝ «rss֊ը մեռաւ», կամ՝ «irc֊ն մեռաւ»։ ես եւ առաջինն եւ երկրորդն ամէն օր օգտագործում եմ։ էն որ google֊ն ու twitter֊ը ու facebook֊ը ամէն ինչ արին, որ լաւ նախագիծ՝ rss/atom/xml/xslt֊ն հանեն օրակարգից՝ չի նշանակում, որ դրանք օրակարգում չկան։ քանի կան մարդիկ, որ դրանք օգտագործում են՝ դրանք կան։
ինչ վերաբերում ա հայերէնին՝ այ դա իսկապէս էդպէս ա ստացուել։ sun֊ն ու oracle֊ը չեն որոշել որ մարդիկ խօսեն հայերէն։ եւ պուտինը չի որոշել դա։ եթէ ինչ֊որ բան որոշել են՝ դա այն ա, ինչպէս անել, որ էդ մարդիկ հայերէն չխօսեն, եւ ինչպէս անել, որ էդ մարդիկ աւելի կարեւորեն իրենց՝ գաղութացնողի, տուեալ դէպքում՝ ռուսաստանի շահը, քան հէնց իրենք իրենցը։
եւ ես էդպիսի դեբիլ լակոտ մեծացել էի։ ի՞նչ հայերէն։ ի՞նչ տառեր։ ամբողջովին ռուսական մշակոյթի մէջ էի։ հայերէն մի քիչ հասկանում էի, բայց արտայայտուել չէի կարողանում։
եւ ինձ նաեւ կարեւոր ա դասական ուղղագրութիւնը։ հա, մաշտոցը քաղաքական պատուէր էր կատարում։ բայց ի՞նչ պատուէր էր դա։ ես կասէի՝ ստիպուած։ նոյնիսկ եթէ արշակիդները հայերէն չէին խօսում՝ գիտակցում էին, որ մարդկանց չի լինի քարոզել այլ լեզուով։ պէտք էր քարոզել՝ իրենց լեզուով։ այսպէս մարդիկ, ժողովուրդը վճռորոշ յանգամանք էին։ բայց եւ, ըստ երեւոյթին արշակիդներն առնուազն երկու լեզու գիտէին, որոնցից մէկը հայերէնն էր։ վաղուց ասիմիլացուել էին հայերի մէջ ապրելով, եւ իրենց լեզուն էլ էր դարձել։
իսկ մաշտոցը լաւ գիտնական էր։ եւ լուրջ հետազօտութիւն ա արուել գրեր եւ ուղղագրութիւն ստեղծելիս, մարդիկ ջանացել են հնարաւորինս լաւ դիզայն ստանալ։
իսկ ես յարգում եւ գնահատում եմ էդպիսի գիտահետազօտական աշխատանքը։ ես գիտեմ, գիտեմ, որ միայն երկաթագիր էր, որ փոքրատառ չկար, որ լեզուն փոխուել ա։ բայց ես նաեւ տեսնում եմ ինչպէս ա, երբ էդ գիտահետազօտական աշխատանքը ամենասկզբից չի արուել՝ շատ եւրոպական լեզուներում։ երբ անմիտ սկսել են օգտագործել էն ինչ կայ, մի կերպ յարմարացնելով լեզուին։ երբ քաղաքական պատուէր չի եղել, եւ բաւական ռեսուրս չի դրուել հետազօտական աշխատանք անելու։
այդ պատճառով ա որ գերմաներէնում մի հնչիւնի համար չորս տառ ա գրւում։ որ ֆրանսերէն սովորելը շատ բարդ ա, զի գրածի եւ լսածի մէջ տարբերութիւնը անհամեմատ աւելի մեծ ա, քան շատ այլ լեզուներում։
ամէն փաստարկը հաշուի առած՝ էսօր պլիւս֊մինուս էն, ինչն անուանում ենք դասական ուղղագրութիւն՝ վատ տեսք չունի տարիքն առած, շատ աւելի լաւ ա իր գործառոյթը կատարում, քան շատ այլ լեզուների ուղղագրութիւնը։ զի սկզբնական գիտահետազօտական աշխատանքը կար եւ լուրջ էր։
եւ նոյնիսկ բոլշեւիկեանը, օկէյ, էշը ցեխից հանում ա։ բարդ ա հայերէն տառերով հայերէն ուղղագրութիւնը փոխել էնպէս, որ դառնայ, չեմ ուզում անուններ տալ, չնայած արդէն ինչ֊որ անուններ նշել եմ, էս կամ էն լեզուի ուղղագրութեան պէս ոչ հետեւողական։ հնարաւոր ա էդպէս լինէր՝ եթէ մեզ յաջողուէր պարտադրել կիւրեղատառ գրել, ինչպէս պարտադրեցին շատ ռուսաստանի փոքրամասնութիւններին։
եւ ապա, մի լեզւում պիտի ըստ ենթատեքստի իմանաս, այդ Г ֊ն ինչ հնչիւն ա։ իսկ որոշ լեզուներում՝ Г֊ն մի հնչիւն ա, ГГ֊ն՝ այլ, ГГГ֊ն՝ այլ, ГГГГ֊ն այլ, եւ վերջապէս՝ ГГГГГГ֊ն այլ։ էս տեքստի շրջանակներում չեմ ուզում մէջբերել կովկասեան ժողովուրդների գրականութիւնից դրուագներ, որ տեսնէք ինչ անընթերնելի տեսք ունեն։ բայց կարող էք ինդքներդ փնտրել։
հիմա էն մասին, արդեօք մեր էսօրուայ գրական հայերէնն էլ պարտադրանք չի։ եւ ես շատ սիրում եմ բարբառները, եւ երեւանեան բարբառը նոյնպէս։ շատ ճկուն, սիրուն խօսք ա։ եւ պէտք չի մեզ պարտադրել «է» բայը։ «է» բայը ոչնչով աւելի լաւը չի, քան «ա» բայը։ գրական լեզուին էլ վատ չեմ վերաբերւում, զի չեմ ընկալում որպէս պետական պարտադրանք։ այն կիրթ մարդկանց՝ որոշ տարածքի ու ժամանակաշրջանի համայնքի, աշխարհաբառը՝ գրի բերելու ջանքերի արդիւնք ա։ դա էլ ա հետազօտութեան արդիւնք։
այսպիսով, ուղերձս այն ա՝ մտածէք, ինչի՞ էք սիրում էն ինչ սիրում էք։ արդե՞օք էդ նրանից ա, որ էդպէս ստացուել ա, թէ արդե՞օք էդ նրանից ա, որ խոշոր ուժերին էր էդպէս պէտք։ եւ խորհէ՛ք, ո՞ւմ օրակարգն էք առաջ տանում էս կամ էն տեխնոլոգիան օգտագործելիս։
ու տէնց։
մինչ։
#լեզու #ինքնութիւն #գաղութացում #քաղաքականութիւն #ազատութիւն
մի բան էլ սովէտի մասին։
մարդիկ կան, որ նշում են, թէ սա գաղութացում չէր։ իրենք գիտեն գաղութացումը որպէս հնդկաստանի, կամ հնդկացիների, կամ կոնգօյի գաղութացում։ բայց ընդհանուր առմամբ չպէտք ա մոռանալ որ գաղութացնողը՝ կապիտալիստի շահն ա առաջ տարել, եւ հաշուի չի առել, բնականաբար, տեղացիների շահերը։
որովհետեւ «կարում էր անում էր»։
ու սովէտն էլ իր շահերն ունէր, որ կարող էր (կարում էր) պարտադրել։ եւ խոմսկին էլ ա նշում, որ սովէտն ըստ էութեան ինքը մի մոնոպոլիստ կապիտալիստ էր։
այնպէս որ գաղութացումը պոզով պոչով չպիտի լինի, ինչ կար՝ հէնց դա էր։
գուցէ դա աւելի լաւ էր, քան լիովին ցեղասպանուած լինելը՝ վստահ չեմ որ դա էր այլընտրանքը, բայց այդպէս գոնէ ներկայացւում ա պրո ռուսական քարոզչութեան մէջ, եւ էդպէս ներկայացուել ա սովէտի ժամանակ՝ թուրքիան (ոչ միշտ) դեմոնիզացուել ա որպէսզի սեպարատիզմը զսպուի։ այնինչ, ոնց որ, լրիւ հնարաւոր էր մի քիչ աւելի սթափ քաղաքականութիւն վարել, եւ կարող ա եւ ստացուէր որ թուրքիան կը հանդուրժէր մի 60 հազար քառակուսի կիլոմետր հայաստան։ այն, ինչ ռուսաստանը չէր հանդուրժում՝ նրան պէտք չէր անկախ հայաստան։
բայց դէ ամէնն անցեալում ա։
ու տէնց։
#գաղութացում #սովէտ #պատմութիւն
դրսից կարող ա թուալ, որ գաղութացման զոհերը պէտք ա հասկանան ինչ վատ ա իրենց կայսերութեան ռասիզմը, ազգայնամոլութիւնը, շովինիզմը, խտրականացումները, ռեպրեսիաները, բռնութիւնները, ու պէտք ա որ նրանք՝ որպէս այդ ամէնը զգացածը, պատուաստուած լինեն ազգայնամոլութիւնից։
բայց ի․ թ․ ստացւում ա նէնց որ գաղութացման զոհերը բնաւ չունեն էդ իմմունիտետը, ու հակառակը՝ իրենք մեծ յաջողութեամբ կարող են դառնալ նոյնն ինչ իրենց ճնշածը, միայն եթէ ուժը պատի։
մասամբ դա նոյն գաղութացնողի ազդեցութիւնն ա՝ գաղութացուած ժողովրդները հետ են մնացել, չեն կարողացել զարգանալ, թէկուզ կարող ա թուայ որ կայսրութիւնն իրենց տարածքում ներդրումներ ա արել՝ ու կառուցել ա գործարաններ, հանքեր եւ շքեղ (ինչքան ուժը պատի) շէնքեր՝ նաեւ այդ ժողովրդի՝ գաղութին հաւատարիմ ծառայող «էլիտայի» համար։
նրանք կը գնահատեն այդ կայսերական շէնքերը, կասեն՝ «ստալինկա», կը գնահատեն էդ թոզ փչող շքեղութիւնը, եւ չեն գնահատի ու չեն էլ իմանայ այն մասին ինչ ա եղել դրա փոխարէն։ զի իրանց պատմութեան գրքերում գրուած ա, որ հողից սարքած տներ էր ամէնը։ ու չի գրուած՝ ինչի, որ կայսերական պատերազմների ընթացքում ամէն կառուցուածը ջնջել են։
մասամբ էն պատճառով որ գաղութացուած ժողովուրդը չի անցել էն մեծանալու ստադիաները, որ մնացածն անցել են։ ինքը մնացել ա մանկութեան մէջ, իրա պատանեկութիւնը չի անցել, իրա մեծանալու պրոցեսը չի ունեցել։ չկայ ժողովրդավարութեան կուլտուրա՝ այն անհնար ա պարզապէս հաստատել, մարդիկ պէտք ա իւրացնեն դա ինչ ա, ու էդ պատճառով էլ ա երեւի որ երբ կայսրութիւնը գնում ա, ստացւում ա պայմանական զիմբաբուէ։
յետոյ կայսերականները կասեն՝ տեսաք՝ ոտներս քաշեցինք ինչ եղաւ։ չեն «կարում» էլի էդ կապիկները։ մենք էլի։
որպէսզի խնդիր չունենայ, աշխարհի զարգացած մասը պէտք ա փլուզուող կայսրութիւնների մնացորդներին մեծ ուշաժրութիւն դարձնի։ ու չմտածի թէ՝ հեռու ա,դէ լաւ, մեզ ինչ։ էդ մարդիկ ինքնուրոյն չեն կարող դուրս գալ էն ծուղակից, որի մէջ են։ մէջքին գցած բզէզների պէս են։ հարաւսլաւիան էր որ մօտ էր, որ ուշադրութիւն դարձրին։ միւս կողմից էլ՝ իրենք չեն կարող միշտ «ուշադրութիւն դարձնել», ու երբեմն դա անտանելի թանկ ա եւ անիմաստ, ինչպէս աֆղանստանում էր։
երբեմն էդ պրոցեսը շատ բարդ ա անցնում, նոյնիսկ երբ ուշադրութիւն դարձնում են՝ լիբանանում, օրինակ, ոնց որ ահագին ուշադրութիւն կար, եւ փորձել են մարդկանց հաշտեցնել, բայց հանրութիւնը շատ ա բաժանուած։ ու չի ընկալում որ ինչ կայ էդ ա՝ էս լիբանանն ունեն, ու եօլլա չեն գնում իրար հետ։ բայց նրանք էն պրոցեսը չեն անցել, որ բելգիան անցել ա։ իրենց մօտ չի եղել ժողովրդավարացման դանդաղ գործընթաց, ֆլամանդացիների՝ իրենց իրաւունքների եւ լեզուի համար պայքարը, իսկ ֆրանսախօսների գիտակցումը, որ երեւի ֆլամանդացիների հանդէպ արհամարհանքը պէտք ա վերանայել։
էդ ամէն պատմութիւնն իրենք չեն անցել։
իսկ եթէ դուք գնաք հետ ժամանակի մէջ, եւ ասէք ինքներդ ձեզ, որ էս քայլերը սխալ են, մի արա, ու աւելի լաւ ա սէնց անես՝ էդ մարդը չի անի։ զի ինքը պիտի էդ սխալները գործի, որ զգայ։ մարդիկ էդպիսի կենդանիներ են։
ու տէնց։
#գաղութացում #պատմութիւն #ազգայնամոլութիւն #զարգացում #հանրութիւն #ազատութիւն
ապշելու վիդեօ՝
https://www.youtube.com/watch?v=clGyOL_UwN0
#ղազախստան #գաղութացում #էկոլոգիա #ժողովրդագրութիւն #պատմութիւն
ինձ միշտ վհատում ա երբ առնչւում եմ ռուսաստանցիների, աւելի ճիշտ՝ էթնիկ ռուսների կայսերականութեան հետ, իմանալով որ եւրոպացիները դեռ անցեալ դարի կէսին էին պրոտեստում իրենց զինուած ուժերի՝ գաղութներում ներայ լինելուն, կամ կռիւներին։
իսկ ռդ֊ում կայսերականութիւնը լրիւ այլ մակարդակի վրայ ա, եւ անհնար ա այսօր էլ նման պրոտեստ պատկերացնել։ միջին ռուս երիտասարդը այդ առումով ահաւոր տարբեր ա եւրոպացի երիտասարդից։
ու մտածեցի, գուցէ եւրոպացիներին օգնում էր հասկանալ, որ օտար տեղ են խառնուել, այն, որ ծովով բաժանուած գաղութներ ունէին։ ակնյայտօրէն հեռու էր, ծովի այն կողմում։
իսկ ռուսաստանի դէպքում էնքան ա խառնուել ամէնը, իրենք գնում էին ուր հնարաւոր ա, մինչեւ ծովին հասնելը, իսկ ծովից այն կողմ հաստատուելու փորձերը հիմնականում յաջող չեն եղել։
ինչեւէ, անկապ։
#կայսերականութիւն #ռուսաստան #եւրոպա #գաղութացում #անկապ
կոնկրետ այս գրառումը ոչ մի ձեւ չի ֆեդերացւում դէպի դիասպորա, այդ պատճառով ահա, այսպէս՝ https://ծմակուտ.հայ/content/3911889/
#ժողով #աշխատանք #կորոնավիրուս #պատերազմ #չգիտեմ #գաղութացում
այսօրուայ աշխատավայրի ժողովը ըստ երեւոյթին պարտադրուած էր ամենավերեւից՝ ոչ ամենացածր օղակի մենեջերները պէտք ա իրենց ենթակայ թիմերի հետ առանձին առանձին խօսէին, թէ ոնց ենք մենք տանում կովիդը։
մենք էլ պիտի նւնւայինք ու խեղճանայինք, ու երախտագիտութիւնը յայտնէինք կորպորացիային, երեւի։
ու ահաւոր ձեւական էր, զի դէ էդ մարդու հէչ պէտք չի մենք ոնց ենք, բայց վզին դրել են, պիտի անի, մենք էլ հիմա պիտի մի բան ասենք, որ անիմաստ չլինի զանգը։
տէնց, դէ անգլերէնից ես չեմ նեղւում, շեֆս տեսաւ մարդ չի խօսում, առաջարկեց ես խօսեմ։
ես իրականում կասէի՝ ի՞նչ կովիդ, մեր կովիդի մահերը նոր անցան պատերազմի մահերը, ու առհասարակ ահաւոր ա, բայց ես վստահ չէի որ «կարելի ա», որ մեր մասնաճիւղի շահերից ա բխում որ պատերազմ բառն օգտագործուի։ զի լսել եմ որ այլ թիմերին ասել էին պատերազմի ժամանակ թէ ժողովների ընթացքում բան չթռցնէք, թէ չէ աւելի շատ գործ որը կարող ա մեզ հասնել, կը գնայ այլ տեղ, եւ աւելի շատ գործ որ հիմա անում ենք՝ դրդուած կը լինեն տանել, կամ պատճառաբանութիւն կունենան տանելու այլ տեղ։
ու ես անկապ խօսեցի դէ, ասի չգիտեմ ինչ անել, արտօնեալ եմ որ գիւղում եմ, ոչ թէ փոքրիկ բնակարանում, բայց էդպէս ստացուեց, ասին՝ բա ինչ լաւ կապ ունես, վիդեօդ էլ, ձայնդ էլ ինչ լաւն ա, ասի՝ դէ չկար ստեղ սլոտ ինձ միացնելու, բայց openwrt֊ով լաւ ռաութեր ունեմ, որն ունէր minipcie սլոտ, դրա մէջ իմ մոդեմի տպասալ եմ աւելացրել, անլիմ քարտն եմ դրել, եօլլա եմ գնում։ պիտի ասէի՝ կամերաս էլ ա ազատ ծա֊ով, ու canon֊ը նոր նոր ա ուինդոուսի ու մակի տակ սկսել սպասարկել խցիկս որպէս վեբ կամ, բայց լինուքսում վաղուց՝ միշտ կարողացել եմ օգտագործել։
բայց լինուքս քշելը փոլիսիի խախտում ա, ու տէնց բան էլ չի կարելի ասել, զի նշանակում ա շեֆս ինձ լաւ չի նայում, լաւ չի ստիպել֊պարտադրել կորպորէյթ միջավայր։ ու դա չէի կարող ասել։ բայց շատ ուզում էի, զի իրենք բոլորը տրամադրուած են լրիւ այլ ձեւով։ ու դա իմ մասին կը լինէր։
տէնց, յետոյ այնուամենայնիւ մօտ կէսին ստիպեցին մի բան ասել, մէկը թռաւ, գրելով թէ չի կարողանում խօսափողը «անմիւթ» անել, մնացածը շատ շատ վատ անգլերէնով խօսեցին, ու արանքում ռուսերէն բառեր էին օգտագործում։ վերջում մէկն ասաց ռուսերէն «այդպէս էլ ապրում ենք», ու էդ հնդիկ մենեջերը մնաց շփոթուած, զի չջոկեց ինչ ա ասում։ շեֆս էլ թարգմանեց՝ ռուսերէն ասում ա սէնց ու սէնց։ հնդիկն էլ վերջում ասաց՝ դէ կներէք որ ես ռուսերէն չեմ հասկանում որ ձեր լոկալ կատակները զգամ։
ու էդպէս, չդիմացանք էլի, որ մեր հետկոլոնիալ, հետգաղութային լինելը ցոյց չտանք։ զի վեհ ա, մենք անկապ մի ինչ֊որ անկախ պետութիւնիկ չենք, մենք գիտէ՞ք ժամանակին որ կայսրութեան մաս էինք, չէ՛ դուք գնացէ՛ք եւ հարցրէ՛ք ով էինք մենք, ում ստրուկն ենք եղել։
ու տէնց։
#ժողով #աշխատանք #կորոնավիրուս #պատերազմ #չգիտեմ #գաղութացում
էսօրուայ գործի տեղի ժողովը տէնց պարտադրուած էր ամենավերեւից՝ ոչ ամենացածր օղակի մենեջերները պէտք ա իրենց տակի թիմերի հետ առանձին առանձին խօսէին, թէ ոնց ենք մենք տանում կովիդը։
մենք էլ պիտի նւնւայինք ու խեղճանայինք, ու երախտագիտութիւնը յայտնէինք կորպորացիային, երեւի։
ու ահաւոր ձեւական էր, զի դէ էդ մարդու հէչ պէտքը չի մենք ոնց ենք, բայց վզին դրել են, պիտի անի, մենք էլ հիմա պիտի մի բան ասենք, որ անիմաստ չլինի զանգը։
տէնց, դէ անգլերէնից ես չեմ նեղւում, շեֆս տեսաւ մարդ չի խօսում, առաջարկեց ես խօսեմ։
ես իրականում կասէի՝ ի՞նչ կովիդ, մեր կովիդի մահերը նոր անցան պատերազմի մահերը, ու առհասարակ ահաւոր ա, բայց ես վստահ չէի որ «կարելի ա», որ մեր մասնաճիւղի շահերից ա բխում որ պատերազմ բառն օգտագործուի։ զի լսել եմ որ այլ թիմերին ասել էին պատերազմի ժամանակ թէ ժողովների ընթացքում բան չթռցնէք, թէ չէ աւելի շատ գործ որը կարող ա մեզ հասնել, կը գնայ այլ տեղ, եւ աւելի շատ գործ որ հիմա անում ենք՝ դրդուած կը լինեն տանել, կամ պատճառաբանութիւն կունենան տանելու այլ տեղ։
ու ես անկապ խօսեցի դէ, ասի չգիտեմ ինչ անել, արտօնեալ եմ որ գիւղում եմ, ոչ թէ փոքրիկ բնակարանում, բայց էդպէս ստացուեց, ասին՝ բա ինչ լաւ կապ ունես, վիդեօդ էլ, ձայնդ էլ ինչ լաւն ա, ասի՝ դէ չկար ստեղ սլոտ ինձ միացնելու, բայց openwrt֊ով լաւ ռաութեր ունեմ, որն ունէր minipcie սլոտ, դրա մէջ իմ մոդեմի տպասալ եմ աւելացրել, անլիմ քարտն եմ դրել, եօլլա եմ գնում։ պիտի ասէի՝ կամերաս էլ ա ազատ ծա֊ով, ու canon֊ը նոր նոր ա ուինդոուսի ու մակի տակ սկսել սպասարկել խցիկս որպէս վեբ կամ, բայց լինուքսում վաղուց՝ միշտ կարողացել եմ օգտագործել։
բայց լինուքս քշելը փոլիսիի խախտում ա, ու տէնց բան էլ չի կարելի ասել, զի նշանակում ա շեֆս ինձ լաւ չի նայում, լաւ չի ստիպել֊պարտադրել կորպորէյթ միջավայր։ ու դա չէի կարող ասել։ բայց շատ ուզում էի, զի իրենք բոլորը տրամադրուած են լրիւ այլ ձեւով։ ու դա իմ մասին կը լինէր։
տէնց, յետոյ ստիպեցին մօտ կէսին այնուամենայնիւ մի բան ասել, իրենք շատ շատ վատ անգլերէնով խօսեցին, ու արանքում ռուսերէն բառեր էին օգտագործում։ վերջում մէկն ասաց ռուսերէն «այդպէս էլ ապրում ենք», ու էդ հնդիկ մենեջերը մնաց շփոթուած, զի չջոկեց ինչ ա ասում։ շեֆս էլ թարգմանեց՝ ռուսերէն ասում ա սէնց ու սէնց։ հնդիկն էլ վերջում ասաց՝ դէ կներէք որ ես ռուսերէն չեմ հասկանում որ ձեր լոկալ կատակները ջոկեմ։
ու էդպէս, չդիմացանք էլի, որ մեր հետկոլոնիալ, հետգաղութային լինելը ցոյց չտանք։ զի վեհ ա, մենք անկապ մի ինչ֊որ անկախ պետութիւնիկ չենք, մենք գիտէ՞ք ժամանակին որ կայսրութեան մաս էինք, չէ՛ դուք գնացէ՛ք եւ հարցրէ՛ք ով էին մենք, ում ստրուկն ենք եղել։
ու տէնց։
#ժողով #աշխատանք #կորոնավիրուս #պատերազմ #չգիտեմ #գաղութացում
միտք ունեմ, որ գուցէ «հին աշխարհի» հանրութիւնը դատապարտուած ա լինել աւելի կայսերական, քան «նոր» աշխարհի։ ամն քաղաքացիները գիտեն՝ իրենց համար կարեւորագոյն տօներից մէկն ա՝ անկախութեան տօնը։ իրենց համար կարեւոր էր գաղութի վիճակից ազատուելը, դառնալ պետութիւն։
ի տարբերութիւն, ռուսաստանի քաղաքացու համար ռդ անկախութեան տօնը՝ հեգնանք ա։ իրենք չունեն էլ «անկախութեան օր», այլ ունեն «ռուսաստանի օր»՝ օր երբ ընդունել են «սուվերենութեան» մասին հռչակագիրը։
հանրութեան կողմից այդ սուվերենութիւնը չի ընկալւում ռդ֊ի անկախանալը խսհմ֊ից, ընկալւում ա՝ հին տարածքներ կորցնել։
ու դա լրիւ համընկնում ա բազմաթիւ տնքոցների հետ, որ ռդ ռուս էթնիկ հանրութեան մասն արտայայտում ա։ կացը վերջերս վերլուծում էր մի շատ դիտուած վլոգերի նիւթ, ուր նա առաջարկում ա խսհմ փլուզումը ճանաչել ապօրինի, եւ նկարագրում ա նախկին խսհմ հանրապետութիւնները հետ բերելու ուղիներ։
ի տարբերութիւն, մենք դժուար նկատենք նման տնքոցներ ամն֊ում։ ամն֊ն իհարկէ ունի իր ազդեցութեան գոտիները, բայց պէտք ա նշել, որ ազդեցութեան գոտիներից շատերը չէին ուզի էդ կարգավիճակը կորցնել։ օրինակ՝ էստոնիայի, լատուիայի, լիտուայի բնակիչները երեւի թէ հանգիստ շունչ քաշեցին երբ դարձան ՆԱՏՕ֊ի անդամ։ իսկ կասկածողները՝ արդեօք դա լաւ որոշում էր՝ համոզուեցին երբ ռուսաստանը մտաւ ուկրաինա։
ու ամն֊ում չկայ վախ, որ կը կորցնեն, չգիտեմ՝ կորէան կամ ճապոնիան։ որովհետեւ իրենք երբեք չեն ունեցել կորէան կամ ճապոնիան։ իսկ որեւէ երկիր յաղթելուց յետոյ՝ նոյն ճապոնիան չընդգրկուեց ամն կազմի մէջ, եւ այսօր էլ վարում ա անկախ քաղաքականութիւն։
ի տարբերութիւն՝ պարտուէր ճապոնիան խսհմ֊ին՝ կը լինէր, գուցէ ճապոնական սովետական սոցիալիստական հանրապետութիւն։ եւ բնականաբար՝ չէր ունենայ այն զարգացմուն ինչ ունէր, բայց փոխարէնը կունենար լիազօրուած լկտի պարտիականներ, կոռուպցիա, եւ աղքատութիւն։ նոյն ճապոնիան, եթէ ստանար իր «հիւսիսային տարածքները»՝ կղզիները, որ անեքսել ա ու չի վերադարձնում ռուսաստանը՝ այնտեղ կը լինէր ոչ թէ դատարկութիւն, ինչպէս հիմա, այլ կը լինէին քաղաքներ, արտադրութիւն, կեանք։
ռդ֊ն ունի ահռելի մեծ տարածք, որի հետ ոչ մի լաւ բան չի անում։ բայց հանրութեան մէջ դեռ կայ ձեւաւորուած պահանջ՝ աւելի շատ տարածքներ «հետ» բերելու եւ ձեռք բերելու։ դուգինի գիրքը, որում նա նկարագրում ա ռդ արտաքին քաղաքականութիւնը՝ ինչպէս նուաճել այլ երկրները՝ եւ եւրոպական, եւ արեւելեան՝ դասաւանդում են ռուս սպաներին։ սա չեն հասկանում այլ աշխարհում, ուր վաղուց փորձել են գնալ «առանց անեքսիաների եւ կոնտրիբուցիաների» ճանապարհով։ ու ռդ֊ի այդ հին աշխարհի բարդոյթները խոչընդոտում են ռուսաստանի զարգացմանը, ինչպէս անտեղի յաւակնութիւնները ու «հաբիտուսը» խոչընդոտում են մեր ընկերներին զարգանալ՝ գտնել գործ, աշխատել՝ մատուցել ծառայութիւն, ստանալ փող, դառնալ ինքնուրոյն եւ արժանավայել հանրութեան անդամ։
#ռդ #ամն #կայսերականութիւն #գաղութացում
ինձ թւում ա՝ մէյլը արտայայտում ա ինքնութիւնը։ նախ իհարկէ իւզերնէյմը՝ մարդու մականունն ա, որը, ըստ իրեն, իրան մօտ ա, նկարագրում ա։ լինի դա pupsik88 թէ darthմիբան՝ առաջին դէպքում տեսնում ենք, որ մարդը չի իմացել ինչպէս շարունակել, եթէ ուզած նիքը զբաղ ա ու ընտրել ա առաջին մտքին եկած տարբերակը՝ մատնելով իր տարիքը։ նաեւ նշանակում ա որ իր ծնունդն իր համար կարեւոր ա՝ երեւի շատերի։ երկրորդ դէպքում տեսնում ենք որ մարդն այնքան ա սիրում ատսղային պատերազմները, որ պահանջ ունի արտայայտել դա ու կապում ա իր ինքնութեան հետ։
յետոյ տիրոյթը՝ որ քուչի, ախպերութեան, խմբի, ընկերութեան, տեքնոլոգիայի հետ ա ասոցացնում իրան։ եթէ չէ՝ ապա որ սերուիսն ա ընտրում՝ սա աւելի տարածուած ա։ լռելեայն ընտրութիւնները շատ չեն։
ու TLD֊ն՝ որը յաճախ պայմանաւորուած ա տիրոյթի կամ սերուիսի ընտրութեամբ։
այն նոյնպէս նրա մասին ա, ինչի հետ ես նոյնականանում։ ու ինձ թւում ա պատահական չի, որ հայերից շատերն ընտրել են mail.ru֊ն՝ իրենք ապրում են ռուսական տիրոյթում, դիտում են ռուսերէն ֆիլմեր ու նորութիւններ, ու իրենց համար կարեւոր ա որ «ղրիմըմերնա» ու «ամերիկացիներըվատնեն», իրենք դիտում են սպորտային մրոյթներ ու երկրպագում «մերոնց»՝ ռուսներին։
երբեմն դա լռելեայն ընտրութիւն ա որովհետեւ դէ այլ բան մտքին չի գալիս։ ու էլի յատկանշական ա՝ մենք ռուսական ազդեցութեան տիրոյթում ենք՝ մեզնից շատերի մտքին չէր գալիս, չգիտեմ, եւրոպայում տարածուած lycos.eu֊ն ասենք, մերը՝ ru֊ն էր։
լռելեայնը նաեւ մտածուած չի։ մարդը շատ չի չարչարուել՝ ինչ լինում ա լինի։ ու ապա պարզ ա որ իր համար խնդիր չի որ իրենից մէյլ են ստանալու, ուր TLD֊ն .am չի։ իսկ .am֊ով, ի դէպ, լռելեայն ընտրութիւն չկայ էլ։
գուգլը(կարծե՞մ, յահուն(հաստատ) տարբեր երկրներում ծառայութիւններ մատուցելով առնում էին այդ երկրի տիրոյթ, ու բաժանում այդ երկրի TLD֊ով մէյլեր։ այդպէս շատ հասկանալի էր մարդկանց, ու դա ծառայութիւնների տեղայնացման մասն էր։ նաեւ՝ սերուիս մատակարարողի յարգանքն էր արտայայտում, օգտատէրերի ինքնութիւնների ճանաչելը։
մեզ մօտ գիտենք՝ մարդիկ հեռախօս առնելիս խնդրում են յանկարծ հայերէն լոքէյլ չդնի վաճառողը՝ իրենց պէտք ա ռուսերէն թարգմանութեամբ օպերացիոն համակարգ։ նոյնը եւ ուինդոուսի մասին ա։
սրանք մասամբ հետգաղութացման շրջանի մասին են, մասամբ էն մասին, ինչքան մենք (դե՞ռ) որպէս ազգ ձեւաւորուած չենք, ու ինչքան պատրաստ չենք պետականութեանը, եւ ոչ թէ գաղութ լինելուն՝ պատրաստ չենք մեր պետութեանը յարկ տալ, չենք հասկանում ինչի համար են քաղաքացիական ազատութիւնները՝ դրանք արժէք չեն դիտարկւում, սակայն արժէք ա ռուսական թոշակը, ու քաղաքացիութիւնը, օրինակ։
ես չգիտեմ մեր հանրութեան որ մասին ա սա վերաբերում, բայց ակնյայտ ա, որ բաւական մեծ։
յ․ գ․ մի դրուագ՝ գերմանացի ընկերս ապրել ա երեւանում երկու տարբեր ընտանիքներում։ մէկում՝ հայալեզու կին էր, որը շատ ջղայնացել էր երբ նա քննարկել էր ռուսաստանի ագրեսիան ուկրաինայի հանդէպ։ բացատրում էր գերմանացուն, որ ուկրաինան երկիր չի, «ծայի մօտ ա», ու իրաւունք չունի գոյութեան։ միւս ընտանիքը՝ ծեր ռուսախօս երաժիշտների ընտանիք էր։ այնտեղ կրկին դիտում էին ռուսական լուրեր՝ բայց ի տարբերութիւն առաջին դէպքի՝ անհանգստութեամբ, եւ ամէն օր ռդ իշխանութիւնը քննադատելով։ իրենք աւելի կիրթ էին, լաւ տիրապետում էին կայսրութեան լեզուին, բայց չէին սատարում ռուսական ռազմական միջամտութիւններին։ բայց կարեւոր թեման կրկին ռուսաստանն էր՝ իր իշխանութեան սատարելը կամ ոչ։
#գաղութացում #անկախութիւն #ինքնութիւն #ազատութիւն
մի հատ էլ շատ լաւ տեքստ ունի՝ կենտրոնական եւրոպայի ողբերգութիւնը #անգլերէն #եւրոպա #պատմութիւն #ազատութիւն #գաղութացում #գիրք #բազմազանութիւն
Central Europe longed to be a condensed version of Europe itself in all its cultural variety, a small arch-European Europe, a reduced model of Europe made up of nations conceived according to one rule: the greatest variety within the smallest space. How could Central Europe not be horrified facing a Russia founded on the opposite principle: the smallest variety within the greatest space?
@{ melrose@spyurk.am ; melrose@spyurk.am} 8/20/2019, 3:31:24 PM
Ուղիղ 51 տարի առաջ՝ 1968 թվականին սկսվեց ՙՙԴունայ՚՚ օպերացիան: Կես միլիոնանոց զորք, հինգ հազարից ավել տանկ մտան Չեխոսլովակիա՝ արյան մեջ խեղդելու Պրահայի գարունը: Великий и ужасный Միլան Կունդերան հրաշալի ներկայացնում ա էդ իրադարձությունները ՙՙԿեցության անտանելի թեթևությունը՚՚ գրքում:
ասում ա (սամուէլ բաբայեանի պահով)՝
— ուգլի մագազինումը կալբասի օչերեդ ա։
#սամուէլ_բաբայեան #արցախ #քաղաքականութիւն #ստրկամտութիւն #բարբառ #գաղութացում
ես գրել եմ, որ տելեգրամն աւելի վատն ա, քան ֆէյսբուքը, զի քեզ թւում ա, որ լաւն ա։
ու մտածեցի, որ ապա գուցէ գաղութարարներից, ռուսաստանն աւելի վատն ա, քան թուրքիան։ այո, թուրքիայում պայմաններն աւելի անմարդկային էին, բայց հէնց դա ա՝ ակնյայտ էր ում հետ գործ ունես։ իսկ ռուսների դէպքում, քեզ կարող էր նոյնիսկ թուալ, որ լաւ ա։
#տելեգրամ #գաղութացում
ես միշտ չէ որ համամիտ եմ սիւնու հետ, բայց երբ համամիտ եմ, դա ասենք վերաբերում է հետեւեալին՝
գուցէ այդ կապերն անհրաժեշտ են, գուցէ դրանք գաղութացնող եւ շահագործող են։ ասենք՝ ո՞վ է վերահսկում երկրի էներգետիկան։ սակայն հայաստանի յարաբերութիւններն այսօրուայ ռուսաստանի հետ անհամեմատ աւելի գաղութային են, քան 1991֊ին։
https://www.youtube.com/watch?v=x8s8K_a1EMM
#գաղութ #հայաստան #ռուսաստան #քաղաքականութիւն #գաղութացում #անկախութիւն
«լեննական»֊ը «պէսոկ» է։ Ինչպէս եւ «կիրովականը»։
մտածե՞լ էք, ինչո՞ւ են մարդիկ ասում՝ «պէսոկ», ու ոչ թէ, ասենք, շաքարաւազ։ որովհետեւ, սովետի ժամանակ հսսհ֊ի տարածքում չէր գործում լեզուի մասին օրէնք, որը կը պարտադրեր հայաստանի տարածքում վաճառւող ապրանքների վրայ հայերէն գրուած լինի։ ապա գրուած էր փոքրատառ՝ «սախարնի», եւ մեծատառ՝ «պեսոկ»։ մարդիկ էլ գնում էին խանութ, տառերը գիտէին, կարդում էին՝ «պեսոկ», ասում էին «պեսոկը» տուր։
սա գաղութացման գործընթացի մասնաւոր դէպքն է․ տեղական լեզուն դառնում է երկրորդ կարգի լեզու, քանի որ այն պաշտօնական չէ, իրենով այնպիսի կարեւոր բաներ, ինչպէս շաքարաւազն» է, չեն անուանւում։ սրանից յետոյ, երբ մարդն ասի՝ «շաքարաւազ»՝ իր վրայ ծուռ են նայում, թէ բա բոլորս «պէսոկ» ենք ասում, դու ումի՞ց ես լաւը, ինչո՞ւ մեր պէս չես խօսում։ այսպէս, եւ մաքուր հայերէնը դառնում է մարգինալների լեզու։ այսօր, ի դէպ, «պէսոկ»֊ի դերը խաղում է «ֆայլ»֊ը, բայց դա այլ մի քիչ այլ պատմութիւն է։
«լենինական» եւ «կիրովական» անուանումները պարտադրուած էին կենտրոնի կողմից․ բոլոր «հանրապետութիւններում» պէտք է լինէին կարեւոր կայսերական գործիչների՝ ասենք լենինի անունը կրող քաղաքներ։ այսպէս, երբ մենք դեռ շարունակում ենք ասել՝ «լենինական», կամ «կիրովական», որովհետեւ չենք մտածում, խորանում, կամ որովհետեւ այդպէս ենք սովոր, ու դա հարազատ դարձած անուանում է, պէտք է յիշել, որ այս վարքագիծը հենց այն է, ինչ պէտք էր կենտրոնական, կայսերական իշխանութեանը։
լեզուն օգտագործւում է որպէս քաղաքական գործիք, ասիմիլյացիան՝ որպէս գաղութացման գործընթացի կարեւոր մաս։
#լեզու #քաղաքականութիւն #գաղութացում #իմպերիալիզմ #լենինական #կիրովական #գիւմրի #վանաձոր #շաքարաւազ #ասիմիլյացիա
լաւ այս յղումն էլ՝ http://slon.ru/world/kak_armyane_vidyat_russkuyu_kushchevku_v_gyumri-1205054.xhtml
#գիւմրի #հայաստան #ռուսաստան #գաղութացում
Հայաստանը և նեոգաղութացումը
https://www.youtube.com/watch?v=JkcreGkC3MY
#ռուսաստան #վրաստան #ուկրաինա #գաղութացում #զաւթում #մտախաղ #միմինո #վերածնունդ #կապիտալիզմ #արուեստ #Շեքսպիր #Օթելլո #գաղութատիրութիւն #քաղաքականութիւն #հոգեբանութիւն #գանձասար #էչմիածին #կրօն #ներսես֊աշտարակեցի #բահամեան֊կղզիներ #եփրեմ֊կաթողիկոս #երեւան #հաւատք #իմպերիալիզմ #թուրքիա #ազատութիւն