միտք ունեմ, որ գուցէ «հին աշխարհի» հանրութիւնը դատապարտուած ա լինել աւելի կայսերական, քան «նոր» աշխարհի։ ամն քաղաքացիները գիտեն՝ իրենց համար կարեւորագոյն տօներից մէկն ա՝ անկախութեան տօնը։ իրենց համար կարեւոր էր գաղութի վիճակից ազատուելը, դառնալ պետութիւն։
ի տարբերութիւն, ռուսաստանի քաղաքացու համար ռդ անկախութեան տօնը՝ հեգնանք ա։ իրենք չունեն էլ «անկախութեան օր», այլ ունեն «ռուսաստանի օր»՝ օր երբ ընդունել են «սուվերենութեան» մասին հռչակագիրը։
հանրութեան կողմից այդ սուվերենութիւնը չի ընկալւում ռդ֊ի անկախանալը խսհմ֊ից, ընկալւում ա՝ հին տարածքներ կորցնել։
ու դա լրիւ համընկնում ա բազմաթիւ տնքոցների հետ, որ ռդ ռուս էթնիկ հանրութեան մասն արտայայտում ա։ կացը վերջերս վերլուծում էր մի շատ դիտուած վլոգերի նիւթ, ուր նա առաջարկում ա խսհմ փլուզումը ճանաչել ապօրինի, եւ նկարագրում ա նախկին խսհմ հանրապետութիւնները հետ բերելու ուղիներ։
ի տարբերութիւն, մենք դժուար նկատենք նման տնքոցներ ամն֊ում։ ամն֊ն իհարկէ ունի իր ազդեցութեան գոտիները, բայց պէտք ա նշել, որ ազդեցութեան գոտիներից շատերը չէին ուզի էդ կարգավիճակը կորցնել։ օրինակ՝ էստոնիայի, լատուիայի, լիտուայի բնակիչները երեւի թէ հանգիստ շունչ քաշեցին երբ դարձան ՆԱՏՕ֊ի անդամ։ իսկ կասկածողները՝ արդեօք դա լաւ որոշում էր՝ համոզուեցին երբ ռուսաստանը մտաւ ուկրաինա։
ու ամն֊ում չկայ վախ, որ կը կորցնեն, չգիտեմ՝ կորէան կամ ճապոնիան։ որովհետեւ իրենք երբեք չեն ունեցել կորէան կամ ճապոնիան։ իսկ որեւէ երկիր յաղթելուց յետոյ՝ նոյն ճապոնիան չընդգրկուեց ամն կազմի մէջ, եւ այսօր էլ վարում ա անկախ քաղաքականութիւն։
ի տարբերութիւն՝ պարտուէր ճապոնիան խսհմ֊ին՝ կը լինէր, գուցէ ճապոնական սովետական սոցիալիստական հանրապետութիւն։ եւ բնականաբար՝ չէր ունենայ այն զարգացմուն ինչ ունէր, բայց փոխարէնը կունենար լիազօրուած լկտի պարտիականներ, կոռուպցիա, եւ աղքատութիւն։ նոյն ճապոնիան, եթէ ստանար իր «հիւսիսային տարածքները»՝ կղզիները, որ անեքսել ա ու չի վերադարձնում ռուսաստանը՝ այնտեղ կը լինէր ոչ թէ դատարկութիւն, ինչպէս հիմա, այլ կը լինէին քաղաքներ, արտադրութիւն, կեանք։
ռդ֊ն ունի ահռելի մեծ տարածք, որի հետ ոչ մի լաւ բան չի անում։ բայց հանրութեան մէջ դեռ կայ ձեւաւորուած պահանջ՝ աւելի շատ տարածքներ «հետ» բերելու եւ ձեռք բերելու։ դուգինի գիրքը, որում նա նկարագրում ա ռդ արտաքին քաղաքականութիւնը՝ ինչպէս նուաճել այլ երկրները՝ եւ եւրոպական, եւ արեւելեան՝ դասաւանդում են ռուս սպաներին։ սա չեն հասկանում այլ աշխարհում, ուր վաղուց փորձել են գնալ «առանց անեքսիաների եւ կոնտրիբուցիաների» ճանապարհով։ ու ռդ֊ի այդ հին աշխարհի բարդոյթները խոչընդոտում են ռուսաստանի զարգացմանը, ինչպէս անտեղի յաւակնութիւնները ու «հաբիտուսը» խոչընդոտում են մեր ընկերներին զարգանալ՝ գտնել գործ, աշխատել՝ մատուցել ծառայութիւն, ստանալ փող, դառնալ ինքնուրոյն եւ արժանավայել հանրութեան անդամ։
#ռդ #ամն #կայսերականութիւն #գաղութացում