երեւի կարելի ա ասել, որ աշխարհում չկայ այլ երկիր որ հետաքրքրուած կարող էր լինել հայաստանի չգոյութեան մէջ, բացի ռուսաստանից։ թաթուլը սիրում ա նշել, որ թուրքիան առաջին պետութիւնն էր, որ ճանաչել էր հայաստանի անկախութիւնը։ որովհետեւ թուրքիան հետաքրքրուած էր ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենալ։ ինչպէս ցոյց տուեց պատմութիւնը՝ արդարացիօրէն։ էնպէս չի որ թուրքիային պէտք էր հզօր հայաստան։ իհարկէ՝ ձեռք էր տալիս ճնշուած եւ թոյլ հայաստանը։ բայց գոյութիւն ունեցողը։ կարծում եմ՝ էսօր էլ ա էդպէս։ ադրբեջանին էլ պէտք չի հայաստանի չգոյութիւնը՝ էսօրուայ աւտորիտար ադրբեջանի իշխանութիւնները խոշոր հաշուով բացի հակահայկականութիւն վաճառելուց ուրիշ շատ բան չունեն առաջարկելու ժողովրդին։ դէ հոմոֆոբիա ա կարելի վաճառել, բայց համաձայնէք՝ համեմատելի չի արտաքին թշնամու կերպարի հետ։ ես չեմ պնդում որ ալիեւը չէր ուզի գրաւել սիւնիքն ու սեւանը։ ադրբեջանին էսօր նոյնպէս չէր խանգարի հնարաւորինս թոյլ ու նուաստացուած հայաստանը։ բայց ադրբեջանին պէտք չի հայաստանի չլինելը։ ու ի վերջոյ ադրբեջանը որպէս առանձին պետութիւն կրկին սկսել ա գոյութիւն ունենալ հայաստանի հետ միասին։ եթէ հայաստաաը դառնում ա ռուսաստանի մաս՝ այս կամ այլ կերպով, դա անուղղակիօրէն ադրբեջանի գոյութեան հիմքերն էլ ա թուլացնում։ միակ պետութիւնը որ հետաքրքրուած ա ոչ թէ թոյլ, այս կամ այն սահմաններով հայաստանի լինելով, այլ հայաստաաի չլինելով՝ ինչպէս եւ նախորդ դարի սկզբում՝ աւաղ կրկին ռուսաստանն ա։
#ռուսաստան #հայաստան #թուրքիա #ադրբեջան #կայսերականութիւն #պատմութիւն
իւանովի յաջորդ դասախօսութիւնն եմ դիտում, ու մտածեցի, որ էն մարդիկ, որ չեն սիրում systemd, pulse, wayland, dbus, redhat֊ի ստանդարտիզացիան, զգում են կայսերականը, աւտորիտարը, պարտադրածը տէքում։
ու հակառակը՝ gemini֊ն՝ հին քաղաքին, մարդու մասշտաբի հին ինտերնետին, միջավայրին ձգտումն ա, գուցէ մի քիչ overreact ա, գուցէ տրամաբանական զարգացում ա gopher֊ի մշակոյթի մարդկանց համար։
մենք սիրում ենք մեր փոքր xmpp սերուերներն ու ծուռումուռ կլիենտները, եւ մեզ օտար ա այօսի յղկուած ու «անթերի» յաւելուածների կոկիկ վեհութիւնը։
ոմանք ձգտում պարզ պատուհանային կառավարիչների՝ օրինակ dwm֊ի որովհետեւ gnome֊ը ոնց որ երեւանի հանրապետութեան հրապարակը լինի՝ ֆենսի, մեծ, ու կապ չունեցող։
windowmaker֊ն էլ NeXT Step չի բնաւ՝ աւելի նման ա նրան ոնց գիւմրուայ վարպետները ջանացել են սարքել իրանց իմացած եւրոպական շէնքերի նման, բայց ստացուեց ուրոյն եւ մարդկային։ երբ սիրում ենք ոչ թէ կորպորատիւ java֊ն կամ c#֊ը, այլ ֆլորիան կլաեմպֆլի եւ ընկերների freepascal֊ը, մոռացուած cm3֊ը՝ modula-3֊ի կոմպիլեատորը, երբ ձգտում ենք մարդու մասշտաբի oberon֊ի կամ lisp֊ի։
երբ forth ու uxn եմ յիշում, կամ 6502 ծրագրաւորում՝ դրա մէջ տեսնում եմ երաժշտական գործիքի հետ աշխատելու, կատարելագործուելու մշակոյթ։ այդ ցածր մակարդակի գործիքները շօշափելի են՝ ոնց կիթառի լարերը։
ու լինուքս դիստրիբուտիւը ապրող քաղաքի պէս ա՝ տարբեր մայլաներ կան ուր տարբեր լեզուներով են խօսում, որոշ ֆայլեր էնքան խորն են թաքնուած որ կոնդի փողոցիկներում մոլորուելու պէս ա ֆայլային համակարգով շրջելը։
#ճարտարապետութիւն #ճարտարագիտութիւն #իւանով #զեկոյց #քաղաք #տէք #կայսերականութիւն #ազատութիւն #վերնակուլար
գուրիեւը, պարզւում ա օսիայից ա։ նաեւ պարզւում ա ռդ֊ում քառասուն միլիոն մարդ տանը պէտքարան չունի։
https://www.youtube.com/watch?v=TOTw9jdJOH8
ու չէի կարող չնկատել վարողների՝ «չէ, դա ի՞նչ նեղանալու բան ա» ու «անկախանան ի՞նչ անեն, աշխարհից մեկուսանա՞ն»։ չէ, ինչի՞։ անկախանան որ ուկրաինա չգնան մեռնելու անկապ։ անկախանան որ ռդ֊ի հետ ստիպուած չլինեն մեկուսանալ։ շատ խորն ա նստած շատերի մէջ այդ կայսերականութիւնը՝ քննադատում քննադատում են, բայց իրենք էլ ունեն։
#կայսերականութիւն #ռուսերէն
մի գործընկեր ունէի, ռուսախօս էր, իսկ երբ մեքենայ առաւ, համարների վրայ «SU» նկատեցի։
մտածեցի՝ երեւի պուտինեան քարոզչութեան տակ ա ընկել, ու սովէտ ա կարօտում։
յետոյ ընկերացանք, պարզուեց՝ սովէտ տանել չի կարողանում, ռդ֊ից վախեցած ա, իսկ «SU»֊ն նշանակում ա super user
, արտայայտում էր իր սէրը իւնիքսի նկատմամբ։
այնպէս որ զգօն եղէք։ (:
#իւնիքս #համար #կայսերականութիւն #զգօն
ինձ միշտ վհատում ա երբ առնչւում եմ ռուսաստանցիների, աւելի ճիշտ՝ էթնիկ ռուսների կայսերականութեան հետ, իմանալով որ եւրոպացիները դեռ անցեալ դարի կէսին էին պրոտեստում իրենց զինուած ուժերի՝ գաղութներում ներայ լինելուն, կամ կռիւներին։
իսկ ռդ֊ում կայսերականութիւնը լրիւ այլ մակարդակի վրայ ա, եւ անհնար ա այսօր էլ նման պրոտեստ պատկերացնել։ միջին ռուս երիտասարդը այդ առումով ահաւոր տարբեր ա եւրոպացի երիտասարդից։
ու մտածեցի, գուցէ եւրոպացիներին օգնում էր հասկանալ, որ օտար տեղ են խառնուել, այն, որ ծովով բաժանուած գաղութներ ունէին։ ակնյայտօրէն հեռու էր, ծովի այն կողմում։
իսկ ռուսաստանի դէպքում էնքան ա խառնուել ամէնը, իրենք գնում էին ուր հնարաւոր ա, մինչեւ ծովին հասնելը, իսկ ծովից այն կողմ հաստատուելու փորձերը հիմնականում յաջող չեն եղել։
ինչեւէ, անկապ։
#կայսերականութիւն #ռուսաստան #եւրոպա #գաղութացում #անկապ
մտածում եմ, իրանի քաղաքականութիւնը ինչպէ՞ս կը փոխուէր, եթէ այն այատոլլաների կողմից կառավարուող չլինէր, այլ լինէր ազատ ժողովրդավարական երկիր։ որոշ չափով ժողովրդավարական ա, դա գիտակցում եմ։
երեւի այն պատճառով եմ մտածում, որ զգում եմ որ ռուսաստանեան տարբեր ուժեր, եւ լիբերալները, եւ էսօրուայ վերնախաւը, շատ հարցերում նոյն տեսակէտներն ունեն։ օրինակ, բաւական կայսերական են։
աւտոկրատիայից ժողովրդավարութիւն անցնելու դէպքում, առաջին հերթին կը շահի այդ երկրների ժողովուրդը՝ քաղաքական աւելի մեծ ազատութիւններ ձեռք բերելով։ բայց արդե՞օք ինչպէ՞ս դա կանդրադառնայ արտաքին քաղաքականութեանը՝ լաւ չեմ պատկերացնում։ օրինակ, արդե՞օք այս կամ այն երկիրը աւելի պակաս ագրեսիւ կամ նուաճողական կը լինի՝ ես չգիտեմ։
զգում եմ որ շատ բան արտաքին քաղաքականութեան մէջ մեծ ու հին, կայացած պետութիւններում (ու մեզ էդպիսի պետութիւն չեմ համարում) անփոփոխ ա։ բայց եւ շատ բան փոխւում ա, օրինակ կայսերականութիւնից եւրոպական ազգերը ինչ֊որ կերպ ազատուեցին։
#կայսերականութիւն #քաղաքականութիւն
այս նիւթն էի կիսել օրեր առաջ՝ նոր կապիտալիզմի մոդելի մասին։
#կապիտալիզմ #չինաստան #աշխարհ #բարեկեցութիւն
նիւթը մարսելով զգացի, որ պատմական արդարութեան մեկնաբանութիւն եմ տալիս՝ այն, որ արեւմուտքի միջին շերտի կեանքը չբարելաւուեց՝ կայսերականութիւնից ա՝ նրանից ա, որ ժամանակին նաեւ չինաստանն են ճնշած պահել, ու հիմա չինաստանը երբ խելքը գլուխը հաւաքեց՝ դարձաւ էժան աշխատաշուկայ։
ու որ բնաւ հեռախես չէր կայսերական վարքագիծը։ դրա համար էլ պէտք ա վճարէին, եւ վճարեցին, եւ վճարում են։
ու գուցէ բրիտանացիներն են ճնշել, բայց այսօր ամերիկացիներն են վճարում, որ էնքան էլ չեն նոյնականանում բրիտանիայի ու հին կայսերական ձգտումների հետ, բայց ամէն դէպքում՝ արեւմտեան քաղաքակրթութիւնն ա վճարել արեւմտեան կայսերականութեան համար։
#կայսրութիւն #կայսերականութիւն #արեւմուտք #արդարութիւն
միտք ունեմ, որ գուցէ «հին աշխարհի» հանրութիւնը դատապարտուած ա լինել աւելի կայսերական, քան «նոր» աշխարհի։ ամն քաղաքացիները գիտեն՝ իրենց համար կարեւորագոյն տօներից մէկն ա՝ անկախութեան տօնը։ իրենց համար կարեւոր էր գաղութի վիճակից ազատուելը, դառնալ պետութիւն։
ի տարբերութիւն, ռուսաստանի քաղաքացու համար ռդ անկախութեան տօնը՝ հեգնանք ա։ իրենք չունեն էլ «անկախութեան օր», այլ ունեն «ռուսաստանի օր»՝ օր երբ ընդունել են «սուվերենութեան» մասին հռչակագիրը։
հանրութեան կողմից այդ սուվերենութիւնը չի ընկալւում ռդ֊ի անկախանալը խսհմ֊ից, ընկալւում ա՝ հին տարածքներ կորցնել։
ու դա լրիւ համընկնում ա բազմաթիւ տնքոցների հետ, որ ռդ ռուս էթնիկ հանրութեան մասն արտայայտում ա։ կացը վերջերս վերլուծում էր մի շատ դիտուած վլոգերի նիւթ, ուր նա առաջարկում ա խսհմ փլուզումը ճանաչել ապօրինի, եւ նկարագրում ա նախկին խսհմ հանրապետութիւնները հետ բերելու ուղիներ։
ի տարբերութիւն, մենք դժուար նկատենք նման տնքոցներ ամն֊ում։ ամն֊ն իհարկէ ունի իր ազդեցութեան գոտիները, բայց պէտք ա նշել, որ ազդեցութեան գոտիներից շատերը չէին ուզի էդ կարգավիճակը կորցնել։ օրինակ՝ էստոնիայի, լատուիայի, լիտուայի բնակիչները երեւի թէ հանգիստ շունչ քաշեցին երբ դարձան ՆԱՏՕ֊ի անդամ։ իսկ կասկածողները՝ արդեօք դա լաւ որոշում էր՝ համոզուեցին երբ ռուսաստանը մտաւ ուկրաինա։
ու ամն֊ում չկայ վախ, որ կը կորցնեն, չգիտեմ՝ կորէան կամ ճապոնիան։ որովհետեւ իրենք երբեք չեն ունեցել կորէան կամ ճապոնիան։ իսկ որեւէ երկիր յաղթելուց յետոյ՝ նոյն ճապոնիան չընդգրկուեց ամն կազմի մէջ, եւ այսօր էլ վարում ա անկախ քաղաքականութիւն։
ի տարբերութիւն՝ պարտուէր ճապոնիան խսհմ֊ին՝ կը լինէր, գուցէ ճապոնական սովետական սոցիալիստական հանրապետութիւն։ եւ բնականաբար՝ չէր ունենայ այն զարգացմուն ինչ ունէր, բայց փոխարէնը կունենար լիազօրուած լկտի պարտիականներ, կոռուպցիա, եւ աղքատութիւն։ նոյն ճապոնիան, եթէ ստանար իր «հիւսիսային տարածքները»՝ կղզիները, որ անեքսել ա ու չի վերադարձնում ռուսաստանը՝ այնտեղ կը լինէր ոչ թէ դատարկութիւն, ինչպէս հիմա, այլ կը լինէին քաղաքներ, արտադրութիւն, կեանք։
ռդ֊ն ունի ահռելի մեծ տարածք, որի հետ ոչ մի լաւ բան չի անում։ բայց հանրութեան մէջ դեռ կայ ձեւաւորուած պահանջ՝ աւելի շատ տարածքներ «հետ» բերելու եւ ձեռք բերելու։ դուգինի գիրքը, որում նա նկարագրում ա ռդ արտաքին քաղաքականութիւնը՝ ինչպէս նուաճել այլ երկրները՝ եւ եւրոպական, եւ արեւելեան՝ դասաւանդում են ռուս սպաներին։ սա չեն հասկանում այլ աշխարհում, ուր վաղուց փորձել են գնալ «առանց անեքսիաների եւ կոնտրիբուցիաների» ճանապարհով։ ու ռդ֊ի այդ հին աշխարհի բարդոյթները խոչընդոտում են ռուսաստանի զարգացմանը, ինչպէս անտեղի յաւակնութիւնները ու «հաբիտուսը» խոչընդոտում են մեր ընկերներին զարգանալ՝ գտնել գործ, աշխատել՝ մատուցել ծառայութիւն, ստանալ փող, դառնալ ինքնուրոյն եւ արժանավայել հանրութեան անդամ։
#ռդ #ամն #կայսերականութիւն #գաղութացում
զի հայ են։ ու չեն կարող առանց կայսերութեան։ դէ իրենք խորը չեն մտածել, իրենց համար դա բնազդային ա։ բայց դէ մի բան բնազդային ա հայերի համար, մի այլ բան՝ վրացիների։ այո։
ու դէ ստրուկի հոգեբանութիւնը հէնց սա ա։ այսպիսի պարզ օրինակով։
#ստրկութիւն #կայսերականութիւն
այն, ինչ անում են այդ խեղճ հայ դեռահասների ծնողները, շատ նման ա նրան, ինչպէս են վարւում կայսրութիւնները։
դէ ծնող֊երեխայ յարաբերութիւններն ահագին սիմբիոտիկ են, բայց աստիճանաբար դադարում են այդպիսին լինելուց, նախ երեխան ջոկում ա, որ առանձին ա, յետոյ մեծանում ա, գիտակցում ա իր առանձին պահանջներն ու շահերը, եւ այլն։
ու պահ ա գալիս, երբ, գուցէ շատ պատրաստ չի տնտեսապէս անկախ լինել, բայց արդէն անկախութեան հոգեւոր պահանջ ձեւաւորուած ունի։
այստեղ կրկնեմ, որ անկախութիւնն ու ազատութիւնը այլ են՝ գուցէ քեզ ազատ թողնեն անել այն, ինչ քեզ պէտք ա, բայց դու դրանով անկախ չես լինի, զի քեզ թողել են։
եւ ինչիպիսի՞նն ա ծնողների արձագանքն այդ իրողութեանը՝ անկախութեան պահանջին։ ցաւ են ապրում, գիտակցում են, որ կորստի վտանգ կայ։ եւ վարւում են լրիւ կայսրութիւնների պէս՝ պատասխանում են ցաւով ցաւին։
սկսում են ճնշել։ ու ինչի՞ն են հասնում ճնշումով։
դէ, հիմնական երկու տարբերակ ա լինում։
կամ կոտրում են այդ էրեխեքին։ ու դրանք երբեք չեն մեծանում ու այդպէս կոտրուած ապրում են։
կամ չեն կարողանում կոտրել։ բայց ապա, այդ իրենց յարաբերութիւնները միեւնոյն ա, անդառնալիօրէն փչացած են։ յիշէք, ինչպիսին ա վրաստանում ռուսերէնի կարգավիճակը։
իսկ քիչ թէ շատ նորմալ յարաբերութիւններ պահելու միակ ճանապարհը՝ առանց մարդուն կոտրելու, որը, աստուած, ինչի՞ պիտի ուզես, չէ՞ որ երեխադ ա, միակ ձեւը՝ աջակցելն ա իր անկախութեանը։ ու գնահատելն ա, որ, երեւի, շատ չես փչացրել, որ նորմալ մարդ ա մեծանում, անկախութեան պահանջով, ինքնուրոյն լինելու ցանկութեամբ։
դրա բոլոր հետեւանքներով։ ու ընդունել հետեւանքները։
ու տէնց։ #անկախութիւն #կայսերականութիւն #քակաքականութիւն #յարաբերութիւններ #ազատութիւն
Ի տարբերութիւն այլ կայսերական պետութիւնների մեծամասնութիւնից, Ռուսաստանի բախտը չի բերել պատժուած լինել հարեւանների հանդէպ ագրեսիւ քաղաքականութեան համար։ Ռուս զինուորի գինը միշտ այնքան ցածր էր, որ մրցակցել սեփական մարդկանց հանդէպ (օտարների մասին չենք խօսում) անմարդկային լինելու մէջ ոչ ոք չէր կարող։ Այդ իսկ պատճառով կայսերական զգացմունքը, որ ուժեղանում եւ թուլանում էր այլ մշակոյթներում, Ռուսաստանում պահպանուել է աւելի երկար քան սովորաբար լինում էր։
#իմպերիալիզմ #ռուսերէն #ռուսաստան #կայսերականութիւն #քաղաքականութիւն