ծրագրաւորողների մեծ մասը քեարթու են, որովհետեւ կայ ծրագրաւորողների պահանջարկ։
աւելին, կայ պայմանական ջս ծրագրաւորողների պահանջարկ։ էդ մարդիկ ճարտարագէտ չեն ոչ միայն էն պատճառով, որ ճարտարագէտը գիտի լիքը բան ֆիզիկայի, նիւթերի, ալիքների, մասնիկների, լոյսի, մաթէմի, անվերջութեան, աբստրակցիաների, ֆորմալ ներկայացումների, էլեկտրականութեան, էլեկտրամագգնետիզմի, դաշտերի, քիմիայի մասին։ քեարթու ծրագրաւորողները նոյնիսկ չգիտեն համակարգիչները ոնց են աշխատում, ծրագիրը ram֊ից ա աշխատում թէ դիսկից, որն ա թիւրինգ քոմփլիտ լինելը, որն ա նոյմանի ազդեցութիւնը էսօրուայ ամէն համակարգչի, օհ֊ի, բայց ոչ միշտ՝՝ լեզուի վրայ, էդ մարդիկ նոյնիսկ չեն իմանում հաշուել՝ բինարով, ինչ֊որ բան որ իրենց ոլորտի հիմքում ա։
իսկական ճարտարագէտի՝ տարբեր ոլորտների մասին պատկերացումը բերում ա նրան, որ էդպիսի մարդը դժուար լինի նեղմիտ, դժուար կարեւորի կարգինը, չտեսնի ազգայինից էն կողմ, կարեւորի տէրտէրի ասածը, ռիտուալը, եւ այլն։ մարդը որ հասկանում ա ինչքան հարուստ ու բազմազան ա աշխարհը, իմանում ա որ իր եւ մեր՝ աշխարհ ճանաչելը էնքան չնչին ա, որ դա նպաստում ա իր՝ համեստ լինելուն։
ի տարբերութիւն, մարդը որ ճարտարագէտ չի ու այդ լայն սպեկտրի գիտելիքներին չի տիրապետում՝ աւելի հաւանական ա որ լինի քիթը ցցած, ինքնավստահ սնոբ, ունենայ կարցրացած կարծիքներ, որ յաճախ հետադէմ են։
ու էդ մարդիկ յաճախ ոչ միայն աշխարհի շերտերը չեն տեսնում, այդպիսի մարդուց կարելի ա լսել՝ «ես գիտեմ c++», ու դա նշանակում ա որ նա չի պատկերացնում նոյնիսկ այդ լեզուի ծաւալը, ու որ դժուար թէ որեւէ մարդ կայ, որ էդ ծաւալին ամբողջութեամբ տիրապետում ա։ ի՞նչ ասել այլ գիտելիքների ծաւալի մասին հեռաւոր պատկերացումից։
չեմ կարող չշեշտել որ բարդ գործիքի գոյութիւնը անգամ կարող ա հեռացնել մարդուն մասնագիտական էական կոնցեպտներ իմանալուց՝ նա ընկնում ա օրինակ իր բարդ լեզուի էս ու էն «կոճակի» տեղը սովորելու հետեւից, ստորգետնեայ քարերի տեղերը անգիր ա անում, փոխարէնը էականին ուշադրութիւն դարձնէր, ու նոյնիսկ եթէ շատ ջանք ա դրել գործիք սովորելու վրայ, այդ գործիքից էն կողմ չի էլ ուզում տեսնել։ կամ նա չի իմանում էականի գոյութեան մասին, քանի որ սովորել ա գործիք, պայմանական «սովորէք c# երկու շաբաթում», որ ընդունուի գործի, առնի տուն, մեքենայ եւ այդ մեքենայի բարձրութիւնից, յարմար նստած, օդորակուող միջավայրից, նայի շուրջը, սիգնալ տայ, եւ ջղայնանայ որ հետիոտնը փողոցը ստորգետնեայ անցումով նախընտրում ա չանցնել, կամ ինչպիսի աղէտ՝ որ լուսակիր ա յայտնուել որտեղ չկար ու զեբրա։ ու նա հիմա պիտի սպասի, ոչ թէ ցրտին կանգնած ծերունին։
նա արդէն հպարտ ա, զի իր նեղ աշխարհում ամէն պահանջուածի հասել ա, ու կը կենտրոնանայ այդ կենցաղային մանրուքների վրայ, որ իր համար կը դառնան անչափ կարեւոր, կը նեարդայնանայ դրանցից։
գուցէ իր երեխաները ստանան աւելի լաւ կրթութիւն, գուցէ կը փորձեն նայել իրենց քթից էն կողմ, կը նկատեն որ լուսինը հորիզոնի մօտ աւելի մեծ ա, ու կը հետաքրքրուեն՝ ինչի՞ ա էդպէս, չէ՞ որ նոյն լուսինն ա։ ապա գուցէ նաեւ մտահոգուեն միջավայրի մասին, քաղաքականութեամբ, որ արդէն մի քիչ աւելի լայն հայեացքի կունենան։ գուցէ։ բայց երբ «էլիտան» ինքնագոհ ճարտարագէտ կոչուող, բայց դրա հետ կապ չունեցող քեարթուներ են՝ դա չի նպաստում էնպիսի միջավայրի, ուր կը լինի լայն հայեացքին նպաստող կրթութիւն։
#ծրագրաւորում #կրթութիւն #ճարտարագիտութիւն #նեղմտութիւն #խաւարամտութիւն
իւանովի յաջորդ դասախօսութիւնն եմ դիտում, ու մտածեցի, որ էն մարդիկ, որ չեն սիրում systemd, pulse, wayland, dbus, redhat֊ի ստանդարտիզացիան, զգում են կայսերականը, աւտորիտարը, պարտադրածը տէքում։
ու հակառակը՝ gemini֊ն՝ հին քաղաքին, մարդու մասշտաբի հին ինտերնետին, միջավայրին ձգտումն ա, գուցէ մի քիչ overreact ա, գուցէ տրամաբանական զարգացում ա gopher֊ի մշակոյթի մարդկանց համար։
մենք սիրում ենք մեր փոքր xmpp սերուերներն ու ծուռումուռ կլիենտները, եւ մեզ օտար ա այօսի յղկուած ու «անթերի» յաւելուածների կոկիկ վեհութիւնը։
ոմանք ձգտում պարզ պատուհանային կառավարիչների՝ օրինակ dwm֊ի որովհետեւ gnome֊ը ոնց որ երեւանի հանրապետութեան հրապարակը լինի՝ ֆենսի, մեծ, ու կապ չունեցող։
windowmaker֊ն էլ NeXT Step չի բնաւ՝ աւելի նման ա նրան ոնց գիւմրուայ վարպետները ջանացել են սարքել իրանց իմացած եւրոպական շէնքերի նման, բայց ստացուեց ուրոյն եւ մարդկային։ երբ սիրում ենք ոչ թէ կորպորատիւ java֊ն կամ c#֊ը, այլ ֆլորիան կլաեմպֆլի եւ ընկերների freepascal֊ը, մոռացուած cm3֊ը՝ modula-3֊ի կոմպիլեատորը, երբ ձգտում ենք մարդու մասշտաբի oberon֊ի կամ lisp֊ի։
երբ forth ու uxn եմ յիշում, կամ 6502 ծրագրաւորում՝ դրա մէջ տեսնում եմ երաժշտական գործիքի հետ աշխատելու, կատարելագործուելու մշակոյթ։ այդ ցածր մակարդակի գործիքները շօշափելի են՝ ոնց կիթառի լարերը։
ու լինուքս դիստրիբուտիւը ապրող քաղաքի պէս ա՝ տարբեր մայլաներ կան ուր տարբեր լեզուներով են խօսում, որոշ ֆայլեր էնքան խորն են թաքնուած որ կոնդի փողոցիկներում մոլորուելու պէս ա ֆայլային համակարգով շրջելը։
#ճարտարապետութիւն #ճարտարագիտութիւն #իւանով #զեկոյց #քաղաք #տէք #կայսերականութիւն #ազատութիւն #վերնակուլար
ինձ ընկերս գրեց, որ այսպիսի դասընթաց ա լինելու, գուցէ ինչ֊որ մէկը հետաքրքրուած լինի՝
https://engineeringcity.am/classes
ես պատկերացում չունեմ էդ ինչ ա։
#ճարտարագիտութիւն #դասընթաց
մտածում եմ, որ այն երբ երիտասարդները սովորում են նուագել կիթառ՝ մարդու այն յատկութեան մասին ա, որ դրդում ա սովորել անել այն, արհեստավարժ դառնալ նրա մէջ, ինչ իրենց հաճելի ա, ինչ իրենք սիրում են վայելել։
ու դրան մօտ ա՝ բաց կոդ ունենալու ցանկութիւնը։ հէնց բաց, զի ազատն աւելի լայն ու կարեւոր հասկացութիւն ա, որն ընդգրկում ա բացը։
ազատն այն մասին ա՝ կարո՞ղ ես դու կիթառով նուագել էն, ինչ ուզում ես, թէ՞ կիթառը չի ենթարկուի։
ակորդ «հանելով» երեխաներն անում են «ռեւերս ինջինիրինգ»՝ ստանում են երգի կոդը։
ու ես էլ եմ զգում՝ եթէ սիրում եմ ծրագիրը, ուզում եմ գրել նրանից, որ իմանամ, որ կարող եմ նոյնից ստանալ։ որ կախուած չեմ էն մարդուց, որ կոդն ունի։ երբ գիտեմ, որ դրա ազատ իրականացումն արդէն կայ՝ ահագին հանգիստ եմ։ արդէն ունենք, նոյնիսկ եթէ էս պահին չկարդամ՝ արդէն ունենք, կարող եմ հաւաքել։ կարող եմ փոխել։ արդէն ունենք։
#ազատութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ռեւերս_ճարտարագիտութիւն #ճարտարագիտութիւն
միկրոկերնել օպերացիոն համակարգերը ոնց որ աջական, ազատական գաղափարախօսութեան վրայ հիմնուած լինեն՝ ունես տարբեր մանր մոդուլներ, ոչ թէ կենտրոնական մեծ բիւրոկրատական մեքենայ, որ ամէն ինչ վերահսկում ա։ իսկ մոնոլիտ միջուկը, միւս կողմից, էֆեկտիւ ա, ինչպէս եւ դիկտատուրաները, բայց եթէ մի բան սխալ գնաց, համակարգը թքում ա։
#օհ #օպերացիոն_համակարգեր #ազատականութիւն #համեմատութիւն #ճարտարագիտութիւն #դիզայն
ճարտարագիտական առաջատարութեան գագաթնաժողով՝
http://hivesummit.strikingly.com/
#միջոցառում #ճարտարագիտութիւն
Մամիյա օբյեկտիւները գնահատւում են որպէս 120 խցիկի ամենասուր պատկերն տուողներ։ Պենտակոն օբյեկտիւները, սակայն, լաւագոյն դէպքում ադեկւատ են, ու ահաւորն են վատագոյն դէպքում (ասենք եթէ ռուսական են)։ Սա օպտիկական որակն է։ Եթէ մեխանիկական որակը դիտարկենք, ապա մենք համեմատում ենք ճապոնական դիզայնի եւ ճարտարագիտութեան ամենալաւ նմուշներից մէկը արեւելեան բլոկի դիզայնի եւ ճարտարագիտութեան լաւագոյն նմուշներից մէկի հետ։
#մամիյա #պենտակոն #օբյեկտիւներ #լուսանկարչութիւն #դիզայն #նախագծում #անգլերէն #ճարտարագիտութիւն