վերջն են theregister֊ը, եթէ չես ուզում վիդեօ դիտել (գրել են՝ չես կարող, չեն կարծում կարող ա չուզես), ապա վերծանում (սղագրութիւն) են տալիս՝ https://www.theregister.com/2023/01/18/retro_tech_week_freedos/?page=2
#օհ #դօս #օպերացիոն_համակարգեր #հարցազրոյց #վերծանում #սղագրութիւն
ես ունէի երեք sailfish
— առաջինը jolla
հեռախօսի վրայ։
երկրորդը՝ xperia
֊ի վրայ։
ու երրորդը՝ pinephone
֊ի։
jolla֊ի sailfish֊ը չի թարմացւում։ ու շատ նոր ծրագրեր դրա վրայ չեն աշխատում։ փորձել եմ խնդիրների որոշ մասը լուծել, բայց մէկ ա ամէն կայք չի բացւում, ու մէկ ա համակարգը հին ա, ու յաւելուածների զգալի մասի նոր վարկածները դրա վրայ չեն աշխատում։
կարող եմ օգտագործել ոնց կայ։ օրինակ խցիկը՝ կարող եմ նկար անել, lut
կիրառել։
xperia֊ն այլեւս չեմ օգտագործում՝ երկաթի խնդիրների պատճառով։
ու ամբողջ տան պանակս տեղափոխել էի pinephone֊ի մէջ, ուր, պարզուեց, սէյլֆիշը բաւական թեթեւ ու արագ աշխատում ա։ ու թարմ ա՝ նոր վարկածներն աշխատում են։
բայց ամէն դէպքում #սէյլֆիշ պիտակով բաւական անդրադարձել եմ տարբեր խնդիրներին, օրինակ այս կամ այս գրառումներում։
քանի որ 2fa
֊ն տիգրանի օգնութեամբ աշխատեցրի oathtool
֊ով, արդէն ինձ ոչ մի բան չէր կապում «սէյլֆիշին», բացի նոթերից։
չաթում հարցրի, մէկն ասաց՝ բեքափ արա։ բեքափ արեց իրանը, տեսաւ որ բեքափի մէջ սեղմած նիշք ա, դա էլ բացեց՝ ոնց որ sql
հրամաններով ֆայլ էր՝ որը ստեղծում ա տուեալների բազան։
ես էլ փորձեցի «բեքափ» անել, բայց տանը չէի ու ինձ մօտ «սդ քարտ» չկար, իսկ իրա լռելեայն գրաֆիկական «բեքափ» անող գործիքին չկարողացայ համոզել, որ օրինակ /tmp
֊ի մէջ գցի։
այլ խորհուրդ չաթից՝ «շէյրիր մէյլով», բայց ես ունէի 290 նոթեր։ նշանակում ա՝ էդքան անգամ շէյր անել, ուղարկել մէյլով։
դէ կամ էդքան անգամ պատճէնել֊փակցնել։
նոթերի տուեալների բազայի ֆայլի տեղն առաջ այլ էր, հիմա՝ այլ։
բայց ամէն դէպքում, ֆայլը գցել էի փայնֆոնի մէջ, ու նոթերս էնտեղ ունէի։
էս անգամ նիշքը գտայ էստեղ՝ ~/.local/share/com.jolla/notes/QML/OfflineStorage/Databases/8b63c31a7656301b3f7bcbbfef8a2b6f.sqlite
, ու օգտատիրոջ անունն այլեւս nemo
չի, այլ դախացել ա՝ defaultuser
ա։
նիշքը տեղափոխեցի կարգչիս մէջ, ու սկսեցի փորձեր անել։
այս կայքում լաւ նկարագրուած էր, ինչպէս օգտուել sqlite3
գործիքով։
արեցի .tables
, տեսայ մի աղիւսակ ա, անունը՝ notes
։
ապա պարզուեց էսքան պարզ էր՝
sqlite3 <file>.sqlite "select * from notes;" > notes.txt
ու ես ունեմ ամէնը տեքստ ֆայլի մէջ։
այսպիսի տեսք ունի՝
3|#88cc00|պտղաւան գիւղի մուտքի (ելքի՞) մօտ, բագրատաշէնի կողմից, կայ «վրացական ապպա» անելու տեղ, ու փոքրիկ խանութ, որի վրայ թխուածք ա նկարուած։
երբ մտայ, նէ՛նց համով խաչապուրիի հոտ էր, ու պէտք ա ասել, պարզուեց ահագին լաւ խաչապուրի են թխում։
էնտեղով անցնէք՝ անպայման փորձէք։
#պտղաւան #թխուածք #խաչապուրի
4|#ccbb00|SPIRATONE PLURA-COAT 20mm f2.8
Serial: No. 212314
Camera:
Nikon N2000
Serial: 2346550
(էս ինձնից թիֆլիսում գողացած նիկոնի ու ոսպնեակի սերիալ համարներն էին, որ միայն «մագնոլիայում» թողեցի, այլ խանութների հետ չկարողացայ կապ հաստատել, զի միայն «ֆէյսբուքում» կամ «ինստայում» էին։)
ընթացքում չաթում յուշեցին որ գրաֆիկական «բեքափ» անող գործիքի փոխարէն կարելի ա օգտագործել sqlite
֊ի dump
հրամանը։
դրանով էլ փորձեցի, ու ստացայ այսպիսի նիշք՝
PRAGMA foreign_keys=OFF;
BEGIN TRANSACTION;
CREATE TABLE notes (pagenr INTEGER, color TEXT, body TEXT);
INSERT INTO notes VALUES(3,'#88cc00',replace('պտղաւան գիւղի մուտքի (ելքի՞) մօտ, բագրատաշէնի կողմից, կայ «վրացական ապպա» անելու տեղ, ու փոքրիկ խանութ, որի վրայ թխուածք ա նկարուած։\n\nերբ մտայ, նէ՛նց համով խաչապուրիի հոտ էր, ու պէտք ա ասել, պարզուեց ահագին լաւ խաչապուրի են թխում։\n\nէնտեղով անցնէք՝ անպայման փորձէք։\n\n#պտղաւան #թխուածք #խաչապուրի','\n',char(10)));
INSERT INTO notes VALUES(4,'#ccbb00',replace('SPIRATONE PLURA-COAT 20mm f2.8\nSerial: No. 212314\n\nCamera:\nNikon N2000\nSerial: 2346550\n\n\n\n','\n',char(10)));
INSERT INTO notes VALUES(5,'#cc7700',replace('փորձեցի
դէ, իմ առաջին ստացածն աւելի կիրառելի էր՝ կարող եմ ֆայլը բացել, փնտրել առանց աւելորդ աղմուկի։ բայց հետաքրքիր էր էս տեսքին էլ ծանօթանալը։
ահա, պէտք լինի սէյլֆիշի նոթեր արտահանել, մարդ ես, գուցէ օգտակար լինի։
ու տէնց։
#սէյլֆիշ #կոնսոլ #լինուքս #տեք #անկապ #պատմութիւն #աւտոմատացում #սարք #տուեալների_բազաներ #տբ #օհ #օպերացիոն_համակարգեր
jolla
խելախօսը, գրել եմ, որ փակ boot loader
ունի, ու չի լինում այլ օհ տեղակայել։ հիմա կոտրել են այն, ու դրա համար կայ postmarketos
տեղակայման ձեռնարկ։
մտածում եմ՝ պէտք ա անել, ու ունենալ թարմացուող օհ։ զի եօլլայի լռելեայն սէյլֆիշն այլեւս չի թարմանում։
ես ահագին տառապեցի, սերտիֆիկատներ փոխեցի, ինչ֊որ փաթեթներ տեղակայեցի նոր համակարգերից, որ կրիպտոգրաֆիկ կապը կրկին աշխատի։ բայց մէկ ա լրիւ չի աշխատում։
սարքի լաւն այն ա, որ շատ մեծ չի, թեթեւ ա, ուղիղ անկիւններով ա։ ահագին սիրում եմ այն։
բայց կպած եմ մի բանի՝ 2fa
յաւելուած կայ դրա վրայ, որ օգտագործում եմ՝ foilauth
֊ը։ նոյն յաւելուածն ու տուեալներն ունեմ նաեւ փայնֆոնի վրայ (էս պահին ներքին յիշողութեան մէջ սէյլֆիշն ա, որի մէջ գրեթէ երբեք չեմ բութ լինում)։ փայնֆոնի վրայ նաեւ նոյն հեղինակից ունեմ foilnotes
, ուր տարբեր կրիպտած նոթեր կան։ նոյն նոթերն արդէն չեն բացւում յաւելուածի այն վարկածով, որ jolla
սարքի վրայ ա աշխատում։
երկու ծրագիրն էլ չեն աշխատում սովորական լինուքսների վրայ՝ զի կապուած են sailfish
֊ի սեփականատիրական qt
դասերին։ ու պէտք ա յաւելուածները պորտ անեմ, այլ ui
ունենան, որ ամէն տեղ հանգիստ օգտագործեմ։ թէկուզ կարգչի վրայ օրինակ։
postmarketos
֊ն էլ նէնց չի որ շատ եմ սիրում, դանդաղ ա աշխատելու էդ սարքի վրայ, նոյնիսկ sxmo
֊ով։ բայց երեւի մի օր փոխեմ։
առհասարակ, ամէն անդրոիդ սարք ինչ տեսնում եմ, մտածում եմ՝ կարո՞ղ եմ կոտրել, որեւէ ազատ ու թարմացուող համակարգ դնել։ ձեռքս ընկել ա google nexus s
֊ը, կանեմ։ դեռ հապաղում եմ, զի մտածում եմ՝ դրա վրայ կայ google photos
֊ի հին վարկածը, որը լրիւ փոխած ծրագիր ա այսօր, ու հետաքրքիր խմբագրելու ձեւեր ունի։ մտածում եմ գոնէ նկարեմ ոնց էր աշխատում, նոր փոխեմ, բայց չեմ նկարում։
ինչեւէ։
#անկապ #սարք #հեռախօս #օհ #տեք #չգիտեմ #եօլլա #պոստմարկետօս #սէյլֆիշ #ազատութիւն
անդրոիդ փայնֆոնի վրայ՝
https://forum.pine64.org/showthread.php?tid=10613
#փայնֆոն #փայնֆօն #անդրոիդ #օհ
#օբերոն #օհ #տեք
ինչքան լաւ միտք ա ինձ թւում օբերոնի մի պահին մի բան աշխատեցնելը՝
ես օրինակ հիմա քանի հատ պդֆ ունեմ բացած։
էդ պդֆ֊ների ընթերցիչները միշտ լուփի մէջ, ու միշտ շատ քիչ, բայց ռեսուրս են պահանջում։
դասական օբերոն համակարգում դրանց պրոցեսորի ժամանակ երբէք չէր յատկացուի։ էդպէս բացաց կը մնային, մինչեւ չկպնէի էդ թղթերին։
նոյնը վեբ էջերի հետ։ ճռռում են, զի ջս֊ը պիտի շարունակի աշխատել։ գոնէ ստոպ անէին ջս֊ները։ իրականում ես եմ ստոպ անում ֆֆ֊ի ընդլայնումով, չօգտագործուող էջերը։ անում եմ էն, ինչ համակարգը չի անում։ իրականում ունեմ STOP սիգնալ, բայց ոչ մի միջավայր՝ գնօմը, կդէն, չեն որոշում ուղարկել STOP ծրագրերին, որովհետեւ որպէս կանոն համարւում ա որ դա պէտք չի։
բայց ես կուզէի ոնց ունեմ պատուհանների ցանկ, կարողանայի այդ ցանկում նշել որ ծրագրերն են ազատ կանգնեցուելուց։ մնացածը, եթէ մի քանի րոպէ դրանց հետ չես զբաղուել, օհ֊ը կանգնեցնէր։
#օբերոն #գնօմ #օպերացիոն_համակարգեր #օհ
մարդիկ աւելացրել են «tlp» անունով սերուիս, որի նպատակը մարտկոցի ռեսուրսները խնայելն ա, ծախսն օպտիմիզացնելը։
արդիւնքում այդ սերուիսն այնքան պրոցեսորի հզօրութիւն ա ծախսում, որ արագ նստեցնում, քամում ա մարտկոցը։
մանրամասներն այս հրապարակման մէջ, անգլերէն։
#ծրագրաւորում #օպերացիոն_համակարգեր #յօդուած #անգլերէն #լինուքս #փայնֆոն #օհ #տեք #տեքնոլոգիաներ #նախագծում
#էկրանահան #կարգիչ #համակարգիչ #օհ #օպերացիոն_համակարգ #օպերացիոն_համակարգեր #նէքստ #ուինդոումէյքեր #պոստսկրիպտ #հանդէս #1989 #պատմութիւն
մէկ մէկ մտածում եմ՝ կարո՞ղ ա pinebook֊ի վրայ պէտք չէր gentoo քշել, պէտք էր manjaro, որպէս ամենասպասարկելի ծրագրակազմ, ու երբ հերթական անգամ manjaro եմ տեսնում ինչ֊որ մէկի մօտ, զգում եմ որ չեմ կարող, չեմ կարող իմ ճկունութիւնից հրաժարուել, էդքան որոշումներ ուրիշին տալ։
#լինուքս #օհ
վայելում եմ droid4֊ի վրայ մաեմօ֊լեսթէ։
իրականում հասկանում եմ որ մարդկանց մեծ մասի համար կիրառելի չի, ու կիրառելի չի նոյնիսկ սրանից զգալիօրէն աւելի ողորկ սէյլֆիշը, բայց ես պարզւում ա իսկապէս մինիմալիստ եմ, ինձ շատ բան պէտք չի, բայց այ էսպիսի բաներ շատ են պէտք, ու ես դրանցից հրճւում եմ։
ի դէպ, տեսէ՛ք, ես աշխատեցնում եմ 1992֊ի խաղ՝ զի այն կայ դեբիանում (ու ջենթու֊ում էլ) ու սա ինձ համար շատ կարեւոր ա, որ զուր չի մարդու երեսուն տարի առաջ գրածը, որ մենք ազատ ծրագրակազմի աշխարհում կարողանում ենք պատչեր անել եւ մինչ այսօր այդ հին խաղն աշխատեցնել, առանց ճարպի շերտեր մեր համակարգերում աւելացնելու։ (դէ լաւ, սա sdl-1 ա գրած, sdl-2֊ի փորտ չեն արել, բայց ահագին բան փաթչած ա, պատշաճեցրած ա։ (:
իհարկէ, ափսոս որ գոնէ մաքուր c չի, c++ էլ կայ, ու որ էդ ձեւ զարգացանք, բայց դէ լաւ, ինչ արած, զատո փոխարէնը յուսանք մեր ծրագրակազմի զգալի մասը շատ էֆեկտիւ ա աշխատում, հնարաւորինս էֆեկտիւ, երբ չի պայթում։ (:
լաւ արդէն շատ շեղուեցի։
#ծրագրակազմ #էկրանահան #պատմութիւն #դեբեան #դեբիան #մաեմո #մաեմօ #մաեմօ-լեսթէ #մաեմո-լեսթէ #լեսթէ #խաղ #մաելսթրոմ #մինիմալիզմ #դրոիդ #մոտորոլա #օհ #օպերացիոն-համակարգեր #օպերացիոն_համակարգեր #ողորկ #տեք
մմմ, սէնց յօդուած կայ, պէտք ա կարդալ՝ https://wiki.gentoo.org/wiki/SSD
#ջենթու #օհ
իւնիքս պրոցեսները ունենում են վիճակ։ օրինակ, կարող են լինել կանգնեցուած, կամ տուեալ պահին գործող։ կարող են լինել վրիպազէրծուող։
իսկ կարող են ունենալ պրոցեսների աղիւսակի մէջ որպէս D
նշուած վիճակ, որի մասին ձեռնարկում ասւում ա՝ uninterraptible I/O wait
։
ու uninterraptible ա այն բառացիօրէն՝ այն չի լինում ընդհատել։
հարցն այն ա, որ պրոցեսը՝ որը ծրագիր ա կատարման ընթացքում, անում ա տարբեր գործողութիւններ՝ օրինակ ինչ֊որ տուեալներ ա ստանում եւ մշակում։ մշակելու ալգորիթմը ձեւակերպում ա ծրագրաւորողը, իսկ ինչպէ՞ս ա տուեալներ ստանում՝ օրինակ դիսկից, կամ համացանցից։
դիսկից կամ համացանցից կարդալ ամէն ծրագիրը չպիտի կարողանայ՝ էդ օհ֊ի պարտականութիւնն ա՝ դիսկից մի բան կարդալ ու տալ ծրագրին։
այդ պատճառով ծրագիրը կանչում ա, դիցուք read() օհ֊ի API֊ի կանչ, ու երբ այն կանչում ա այդ ֆունկցիան, բնական ա, պիտի սպասի, մինչեւ օհ֊ը կարդայ, դիցուք մի բայթ, դիսկի որեւէ ֆայլից, ու տայ ծրագրին։ այս պահին արդէն ծրագիրը գործ չի անում՝ անում ա գործ կերնելը՝ միջուկը։
զի ժամանակակից օպերացիոն համակարգերը պետութեան կամ լուրջ կազմակերպութեան պէս են՝ ծրագիրը չի կարող ցանկացած ռեսուրսի դիմել, ինչպէս ընկերութեան աշխատողը չի կարող տեսնել HR֊ի կամ հաշուապահութեան տուեալները, իսկ ոստիկանութեան աշխատողը չի կարող առանց հատուկ հայցի դիմել փողոցային խցիկներից տուեալներ ստանալու համար։
այսպէս, DOS֊ի ծրագիրը փաստացի կարող էր օգտագործել համակարգի բոլոր հնարաւոր ռեսուրսները։ դա ծրագրին սովորաբար сходило с рук/it could get away with it հաջողւում էր առանց շատ խնդիրների, շնորհիւ նրա, որ այն միակ կատարուող ծրագիրն էր։
աւելի բեթար բարդ վիճակ էր windows95֊ոտ համակարգերում, ուր եւ ակտուալ էին BSOD֊ն ու viral դարձան վիրուսները։
բայց եւ աւելի հին, Unix համակարգերում, նման հարցերը վաղուց ինչ֊որ ձեւ լուծուած էին եւ էդ լուծումները դարձան մէյնսթրիմ այսօր (այլ հարց ա որ դրանք լուծելու այլ ժամանակակից տեսակէտներ կան)։
էսօր սովորական լուծումն այն ա, որ ծրագիրը չի կարող օգտագործել որեւէ ռեսուրս առանց օհ֊ի թոյլտւութեան, զի բոլոր ռեսուրսները՝ ֆայլերը, յիշողութիւնը, նկարչութիւնը (վիդեօ յիշողութիւնը), ցանցը՝ տրամադրում ա միջուկը, հաւանութիւն տալով ծրագրի հայտին, կամ մերժում ա, չի տրամադրում՝ համարելով որ այդ պրոցեսը (որն աշխատում այդ օգտատիրոջ անունից) չի կարող դիմել ռեսուրսի համար, կամ որ աւել ռեսուրս իրան չի հասնում՝ չափազանց շատ ա արդէն օգտագործել, եւ այլն։
այսպէս, նիշքից կարդալու համար, նախ պէտք ա օհ֊ին խնդրել այդ նիշքը տրամադրել, իսկ երբ այն թոյլ տայ՝ օկ, բացիր նիշքը, պիտի ամէն անգամ խնդրես օհ֊ին որ կարդայ, ու քեզ ասի ինչ ա մէջը գրուած։ ինքնուրոյն քիթդ խոթել դրա մէջ չես կարող՝ ամէնն արւում ա օհ֊ի միջոցով։
(windows֊ի աշխարհում դա սկսուեց windows nt֊ից, որն աւելի մասնագիտական, ոչ մէյնսթրիմ մայքրոսոֆթի օհ էր։։ իննսունականներին nt օգտագործող ծրագրաւորողները հպարտանում էին որ իրենց կարգիչներն անհամեմատ աւելի անխոցելի էին զանազան վիրուսների հանդէպ, իսկ windows 2000֊ից նոյն մօտեցումը կիրառուեց աւելի մէյնսթրիմ՝ ոչ միայն մասնագէտների համար։ իսկապէս, win{95,98} ընտանիքի օհ֊ի համար վիրուս գրելն առանձնապէս բարդ չէր՝ արա ինչ ուզում ես, ոչ ոք ձեռքերիդ չի խփի։ nt ընտանիքի օհ֊երի համար վիրուս գրելն արդէն էդքան տրիւիալ գործ չէր, բայց ինչպէս տեսնում ենք մինչ այսօր՝ լրիւ իրատեսական։)
հիմա հասանք այն պահին, որ խնդրում ենք օհ֊ից կարդալ բայթ՝ նիշքից։ ասացինք՝ read(), մեր ծրագիրն էս պահին այլեւս սպասում ա։ եթէ սպասելը երկար ա՝ դուք դա նկատում էք՝ ինտերֆէյսը սառում ա, երբ ծրագրաւորողը multithreaded ձեւով չի գրում։ սկսում էք կտացնել տարբեր տեղեր, եւ գիտէք, ձեր կտոցները պահւում են հատուկ բուֆերի մէջ, որը կոչւում ա message queue, որ յետոյ, երբ ծրագիրն վերսկսի աշխատանքը, էդ ձեր message֊ները պրոցես անի։
արեցինք read() ու այս պահին արդէն գնդակը միջուկի դաշտում ա, պիտի սպասենք մինչեւ մի բան վերադարձնի։ իսկ ի՞նչ անի էդ խեղճ միջուկը, եթէ էս պահին ֆայլը հասանելի չի՝ օրինակ դիսկն ա վատացել, ու չի պատասխանում, կամ դիսկը հեռավար ա, ու կապն ա անջատուել, եւ նիշքը չի երեւում։ կամ ցանցային այլ ռեսուրսից ենք օգտւում, ինտերնետ սոքեթից ենք բան կարդում։
էս էն պահն ա, երբ պրոցեսն ընդունում ա uninterraptible I/O wait կարգավիճակ։ ինչի՞ ա uninterraptible՝ հարցն այն ա, որ էդ պրոցեսը սպանել չի լինի, զի միջուկի ներսի կարդացող պրոցեսը, ըստ միջուկի ծրագրաւորողների սպանել չի կարելի։ այդ դէպքում՝ միջուկի պրոցեսի ընդհատումը կը բերի միջուկի յիշողութեան անկանխատեսելի վիճակին, որը կարող ա բերել ընդհանուր օպերացիոն համակարգի անկանխատեսելի վիճակին։ եւ միջուկի նախագծողները համարեցին (բնականաբար) որ աւելի լաւ ա թոյլ չտալ որոշ պրոցեսներ ընդհատել, կամ այդ ընդհատումը կարող ա բերել այն աղէտալի վիճակի, որ աւելի լաւ ա մարդը, եթէ իրան իսկապէս պէտք ա՝ կոճակը սեղմելով կարգիչը վերամեկնարկի։
ինչի՞ կոճակը սեղմելով՝ զի միջուկը ինքը չի կարող ազատուել, հիմնականում, այդ իր միջի չարաբաստիկ պրոցեսից՝ զի միջուկը չի կարող շարունակել նորմալ աշխատանք եթէ ընթերցող պրոցեսն ընդհատի։
հետեւաբար նման համակարգ չի էլ լինի հրամանով(shutdown, poweroff, halt) անջատել։
իրականում ֆուտբոլը կարող ա իսկապէս լինել լաւ մետաֆորա՝ պատկերացրէք, գնդակը միջուկի՝ այլ թիմի խաղացողների մօտ ա։ պիտի հետը մի բան անեն, նոր տշեն քեզ հետ։ եթէ ընդհատես սպասելդ, ասես՝ չէ, գնդակը պիտի հէնց հիմա յայտնուի ինձ մօտ, ապա էն խաղացողները, որ գնդակ էին տշում, կարող ա իրար խփեն, ընկնեն, վնասուեն՝ անկանխատեսելի ձեւով։ եւ տէնց վնասուած օհ ունենալ աւելի վտանգաւոր ա, քան կախած պրոցես։ այլընտրանքը՝ ձեռքով կոճակ սեղմելն՝ աւելի անվտանգ ա։
ծրագրաւորման ու տտ աշխարհի հետ, իրականում շատ լաւ բռնում են իրական կեանքի, կամ գրքերի սցենարները։ պատկերացրէք, գիքորը բերում ա սամովարը դնի տիրոջ սեղանին, զի պիտի սցենարով առաջնորդուի, բայց պարզւում ա՝ սեղան չկայ, սամովարի միջի տաք ջուրը թափւում ա՝ բոլորն այրուածքներ են ստանում։ ահա ձեզ զուգահեռ ծրագրաւորման օրինակ։
դէ մինչ։
#ծրագրաւորում #տեքնոլոգիաներ #գիքոր #սամովար #զուգահեռութիւն #միջուկ #կերնել #իւնիքս #օպերացիոն_համակարգեր #օհ #ծրագրակազմ
ջենթուն նաեւ նախապէս պատրաստուած լինելու մասին ա։ ոչ թէ տեղում եւ արագ հարց լուծելու։ որովհետեւ, առնուազն, պէտք ա հաւաքել, իսկ յաճախ նաեւ՝ կարդալ վիքի ու կարգաւորել։
դա նշանակում ա՝ նախապէս խորանալ, պատրաստուել։
ու երբեմն օգնում ա անպատրաստ լինելով խնդիրներ լուծել՝ զի բեքգրաունդ ա ձեւաւորում, խնդիրներ լուծելու հմտութիւններ, ու օպերացիոն համակարգի աւելի լաւ ըմբռնում։
#ջենթու #լինուքս #տտ #հմտութիւններ #օհ #օպերացիոն_համակարգեր
որպէսզի պատկերացում կազմէք qcow2 կոմպրեսիայից, ասեմ որ՝
debian-10-openstack-amd64.qcow2 պատկերը զբաղեցնում ա 644մբ դիսկիս վրայ։ նոյնը՝ մաունթ արած մի տեղ, ու դրանից հանած tar.bz2 պատկեր՝ 180մբ։
իսկ մաունթ արածը, կամ այդ tar.bz2֊ից բացածը՝ 945մբ։
#օհ #կոմպրեսիա #դեբիան #պատկեր #իւնիքս #լինուքս #չափս #տեղ #յիշողութիւն
ինձ մօտ մի տերմինալի մէջ յաճախ բաց ա լինում կերնել լոգը։
տեսնեմ՝ էնտեղ սէնց բաներ են՝
reset high-speed USB device number 56 using ehci-pci
ասում եմ՝
lsusb | grep 56
տալիս ա՝
1bcf:2b8d Sunplus Innovation Technology Inc.
էդ uvc խցիկն ա։
մտածում եմ՝ չէ՞ որ rmmod եմ արել, մոդուլը պէտք ա չլինի։
պարզւում ա որ մէկ ա, իւզերսպէյս ծրագիրը կարող ա ուզի որ մոդուլը բեռնուի։
ու ապա յատուկ պէտք ա օհ֊ին ասել, որ միայն լիազօրուած օգտատիրոջ կողմից ուզելու դէպքում բեռնի։
kernel.modules_disabled=1
ու տէնց։ #օհ #օպերացիոն_համակարգ #կերնել #միջուկ #հետազօտութիւն #լինուքս #իւնիքս #անկապ
ուրեմն երէկ սեւանի ափին նստած, չեմ կարողանում նոութը քնեցնել։
ասում եմ՝ acpitool -s
՝ չի քնում։
մտածում եմ՝ ինչի՞ց ա։
քրոմիումն անջատեցի։ ու դէ քնեց։ ուրեմն, քնելու ժամանակ, ենթադրում եմ, որ սպասում ա, մինչեւ որեւէ մուտքի֊ելքի գործողութիւն աւարտուի, որ քնի։ իսկ քրոմիումը չի աւարտում էդ գործողութիւնները, հա գրում կամ կարդում ա։ երեւի ցանցից։ #տտ #քրոմիում #զննիչ #լինուքս #օհ #մուտք #ելք #իւնիքս
նոկիա ն900֊ի մաեմօ֊ի ամենակարեւոր նորամուծութիւններից էր այն, որ «յաղորդագրութիւններ» յաւելուածը կարող էր ոչ միայն սմս ուղարկել, այլ՝ ընդհանուր առմամբ ինչ ասես։ կարող էիր նոյն յաւելուածով մի մարդու գրել սմս, միւսին՝ սքայփով, միւսին՝ ջաբերով։ նոյնը զանգը՝ նոյն զանգելու յաւելուածը կարող էր զանգել տարբեր ծառայութիւնների միջոցով։
ու դա կարծես թէ ոչ մէկ չի կրկնել, բացի սէյլֆիշից։ հիմա ամէն մարդ ունենում ա վայբեր, սքայփ, եսիմինչ, ու տարբեր յաւելուածներ ա բացում, տարբեր մարդկանց հետ կապուելու համար։
#մաեմո #մաեմօ #խելախօս #օհ #նոկիա #սէյլֆիշ
ես հա տեսնում եմ, որ տերմինալ են օգտագործում, ու հա նեարդայնանում եմ։ զի չեն հասկանում, որ անիմաստ են տերմինալ օգտագործում։ հասկանում եմ, որ զգում են, որ ինչ֊որ լաւ, կամ քուլ, կամ հնարաւորութիւններ տուող գործիք ա, բայց պէտք չի։ զի հնարաւորութիւնների մեծ մասն իրականում չեն օգտագործում։
տերմինալ օգտագործելը ենթադրում ա որ լաւ տիրապետում ես օպերացիոն համակարգին։ իսկ էդ մարդիկ չեն կարող տիրապետել օպերացիոն համակարգին, զի օգտագործում են ուբունթու ասենք։ կամ որեւէ պատրաստի «իւզեր ֆրենդլի» դիստրիբու[ծ]իւ։
ու երբ ուրիշներն են նայում, որ մարդը տերմինալ ա օգտագործում՝ կամ մտածում են՝ քուլ ա, վոյ, էս ինչեր ա գրում, կամ՝ ու աւելի ճիշտ կանի, թէ՝ էս ինչ դեբիլ ա, ինչի՞ ա սա տերմինալից անում։
ու ինձ աւելի հոգեհարազատ ա երկրորդ այդ զգացողութիւնը։
զի չգիտէք ինչ անել տերմինալից։
չգիտէք ինչպէս այն օգտագործել։
ու ես ասում եմ՝ մի օգտագործէք աւելի լաւ ա։ մի՛։
ու էդ ասում եմ ես՝ նա, ով տերմինալում ա ծրագիր գրում վիմով, ով տերմինալի մէջ ա դեբագում ջիդիբի֊ով (բայց ոչ միշտ, երբ պէտք ա աւտոմատացնել), ով տերմինալի mocp֊ով ա լսում երաժշտութիւն, ով տերմինալից ա mplayer֊ով կինո նայում, տերմինալից ա bristol֊ը կպցնում միդի պորտին, որ միդի ստեղնաշարի հետ օգտագործի, mc֊ն ա օգտագործում որպէս նիշքերի կառավարիչ, ով չունի գրաֆիկական լոգին մենեջեր, ու startx ա անում, ով ձեռքով մաունթ ա անում էնքրիփթդ հոմը, եւ ռեմոթ ֆսները, եւ այլն։
ձեր օհ֊ը՝ ձեր «լինուքս» կոչուածը, մէկ ա չի՛ տալիս ձեզ էական բաներ անէք տերմինալից։
երբ փակում էք կարգիչը՝ քնում ա։ երբ ֆլեշ էք դնում իւէսբի֊ի մէջ՝ աւտոմաունթ ա անում։ երբ ծանօթ վայֆայ ցանց ա տեսնում՝ աւտոմատ կպնում ա։
ու էդ պատճառով ա որ մարդը տերմինալ ա օգտագործում, իբր տէնց քուլ ա, բայց ասում ես՝ այփիդ ասա՝ վեբ կայք ա գտնում, որ իր պրովայդերի ռեալ այփին ա ասում, ու ասում ա ինձ։ ոչ թէ իր կարգչի այփին։
էդ նշանակում ա, որ դուք ՕՀ չգիտէք։
իսկ որ չգիտէք՝ մի ինքնացուցադրուէք։ այսինքն, դէ ես սիրում եմ թիթիզութիւն, բան չասի, ինքնացուցադրուէ՛ք, բայց իմա՞ստը, քեզ լաւ կը զգա՞ս որ դատարկ տեղն ես ինքնացուցադրւում։
հետեւաբար՝ կամ ՕՀ սովորէք, կամ տերմինալ մի՛ քշէք։
զի անիմաստ ա երաժշտութիւն լսելը տերմինալում, կամ չաթ անելը։ նէնց չի որ էդ շատ կարեւոր ա։ կարեւոր ա շատ տերմինալն այն ժամանակ, երբ փորձում ես աւտոմատացնել ինչ֊որ բան։ երբ կարող ես մի տեղից կարդալ, տանել այլ տեղ։ պրոցից կարդալ պարբերաբար արժէքներ, տանել ասենք թութ։ պրոցն ի՞նչ ա։ ժամանակակից կոնցեպտ ա, որն եկել ա պլան նայնից։ էդ ի՞նչ ա։ ինչեւէ։ հասկանում եմ։
բայց հիմա, կամ պէտք ա էդ ձեր ուբունթու ա, ինչ ա, լիքը սերուիսներ անջատել, ու ես չգիտեմ, որ անջատէք, նա աշխատելո՞ւ ա առհասարակ, թէ՞ ուարնինգախեղդ ա անելու, թէ ինչ։
ու նոր կարողանաք համակարգային բաներն անել տերմինալով։
կամ պէտք ա ձեր օհ֊ը հաւաքէք։
ու երբ ձեր օհ֊ը հաւաքէք, չնստեցնէ՛ք networkmanager, wicd եւ նման բաներ։ չնստեցնէ՛ք դեմոն, որ լափթոփը փակելիս քնեցնի։ չկարգաւորէ՛ք նէնց, որ ֆլեշկաներն աւտոմաունթ լինեն։ ընտրէ՛ք ոնց էք կազմարկում։ զի ընտրութիւն կայ, ու արդէն դա քո ընտրութիւնն ա։ ՕՀ օգտագործելն առանց դրա նման ա թուանշային խցիկով jpeg նկարելուն։ ուր բոլոր ընտրութիւններն արդէն քո փոքարէն արուած են, երբ խցիկը դեբիլ փրիսետներով՝ տործիկ մոմերով, ու առանց, արդէն raw֊ից փոխել ա jpeg ա սարքել։
զի համակարգդ վերահսկում ես, երբ չես ուզում քնի, երբ փակում ես։ ես յաճախ ուզում եմ փակել՝ բայց չքնի։ համարեա գրեթէ միշտ։ ու ապա երբ ուզում եմ քնի՝ կը գրեմ մի բան տերմինալում, որ քնեցնեմ։ էքսփլիսիթլի։ իմփլիսիթլի ոչ մի բան չի անի օպերացիոն համակարգս։
ու եթէ ես գրեմ՝ ապա ես կընտրեմ՝ ես ի՞նչ եմ ուզում, ո՞նց քնի։ սլիփ թու ռամ, թէ հիբերնէ՞յթ թէ՞ ինչ։ ու ո՞ր գործիքով քնեցնել։ զի հազար ու մի գործիք կայ։
ու էդ ժամանակ զգում ես, ինչն ա լաւ, ինչն ա վատ։ ի՞նչով կարող ես օգնել։ ի՞նչ նոր բան կայ գրելու կամ եղածի մէջ լաւացնելու։
ոչ թէ կոնսոլ չաթ, ոչ թէ կայք։ էսօրուայ կայքը կոնսոլ չաթն ա։
զի, եթէ կարգիչը մաունթ ա անում, ու պատուհան ա դէմքիդ թռնում էդ ֆլեշի պարունակութեամբ, ու դու էդ ընտրութիւնը գիտակցաբար չես արել՝ ապա դու չգիտես, ինչ ա /etc/fstab֊ը, ապա էդ քուլ չի, ու դու քուլ չես, դու չգիտես ՕՀ, ու դու չես վերահսկում քո ՕՀ֊ը։
եթէ դու չգիտես ոնց ա համակարգդ կպնում վայֆային՝ քանի քայլ կայ արանքում՝ դու չգիտես ՕՀ, ու չես տիրապետում իրան։
ու դու չես ընտրել ISC֊ի dhclient֊ի ու էն միւսի մէջ, ու dhcpcd֊ի մէջ ասենք, ու դու չես ու դու չես ընտրել iw֊ի ու iwconfig֊ի մէջ, ու չգիտես, որ wpa_supplicant֊ին էնքա՛ն այլընտրանք չկայ, որ ուինդոուսն էլ ա դրանով աշխատում։ ու չես ընտրել ո՞նց աշխատեցնել wpa_supplicant֊ը, կոնֆիգ ֆայլերով՝ որ աւտոմատացնելու ձեւ ունենաս, թէ՞ wpa_cli֊ով՝ ինտերակտիւ։
ու երբ քո սիրած սրճարանում վայֆայ ռաութերի միջի dhcp֊ն կախուի, ու բոլորը ինտերնետ չունենան՝ դու էլ բոլորի պէս յիմար֊յիմար չես ունենայ։ ու իրենք յիմար չեն, էդ ժամանակ, դո՛ւ ես յիմար, զի դու «տերմինալով գործ» ես անում, բայց իրականում բան չես ջոկում։
զի դու չես ջոկում, որ էս քայլն անցած ա, էն քայլն անցած ա, այփին չի ստացել։ ու ապա չես կարող ասենք ձեռքով այփի դնել, ու ինտերնետ ունենալ՝ միակը էդ սրճարանում։ սա ռեալ դէպք ա, ես 2008֊ին մի պահ եամ֊եամ֊ում երեք օր եղել եմ միակը, ով ինտերնետ ունէր։ զի իրենց ռաութեր ռեսթարտող մարդը երեք օր չէր գալիս, զբաղ էր։ ու ընդամէնը դրա միջի dhcp սերուերն էր կախուել։
ու հա, ձեռքով այփի դնելու համար, դու չես ընտրել ip ու ifconfig֊ի միջեւ։
ու դէ էլ չես իմանում, ու չես մտածում, լա՞ւ ա որ bsd֊ում ifconfig֊ը ցոյց ա տալիս link state֊ը, carrier ունի թէ չէ, թէ՞ ճիշտն այդ համար առանձին ծրագիր ունենալն ա, ասենք ethtool֊ի պէս։ դէ դու այփիդ զննիչով ես «իմանում», քեզ ի՞նչ։
իսկ որ չգիտես ՕՀ, հա, չաթ արա տերմինալի մէջ, որ ի՞նչ։ իսկապէս, պատուհանները իզուր չեն մտածել, ու լիքը բան պատուհաններով հարմար ա անել։ ու մեր աշխատանքի զգալի մասը՝ ինտերակտիւ ա։ բայց եւ զգալի մասը աւտոմատացուող ա։ ու այո, ես աւտոմատացնում եմ։
ու այո, ես լիքը ինտերակտիւ բան էլ եմ անում տերմինալով։ բայց էդ կարեւոր չի, ու ես դրա համար ինձ քուլ չեմ զգում։
այլ հարց ա, որ մեր պատուհանային ինտերֆէյսներն էլ են դեբիլ, էդ այլ հարց ա, որին ես մի օր կանդրադառնամ։
եթէ կարճ՝ իւնիքսի կոնցեպտը, ուր կան մանր ծրագրեր, որ ամէն մէկն անում ա իր գործը՝ պատուհանային ծրագրերի մէջ արտացոլուած չեն՝ մեր պատուահնային ծրագրերը մոնոլիտ մոնստրներ են, որ անում են շատ բան, ու դրանց մասերը չես կարող փոխարիներ այլ մասերով։
ու առհասարակ ես տերմինալ օգտագործելու համար ինձ քուլ չեմ զգում։ ու լինուքս օգտագործելու, կամ իւնիքս։
զի իւնիքսը հին կոնցեպտ ա։
իսկ տերմինալը՝ թղթի էմուլեացիա ա, զի երբ իւնիքսը ստեղծւում էր՝ չկային մոնիտորներ։ կար տպիչ ու ստեղնաշար։
ու ed֊ը էդ պատճառով ա տէնց խմբագրիչ, sed֊ի նախնին։
բա էլ ինչի՞ ա տէնց։
ու բա մի աղջիկ շատ ճիշտ հարց ա տուել ինձ՝ ինչի՞ չես կարող բարձրանալ, գրածդ հրամանը տերմինալում ուղղել, կրկին աշխատեցնել, եթէ սխալ ես հաւաքել։ ճիշտ հարց ա՝ զի թուղթ ա տերմինալը։ իսկ թղթի վրայ ինչ տպել ես արդէն՝ չես կարող փոխել։
այն չի մտածուել մոնիտորների ժամանակ։
ու դէ արդէն, տերմինալը միակը չի, որ հնացած կոնցեպտ ա։
էնքա՜ն բան ա հնարած, էնքա՛ն բան ա հնացած, բայց դուք ձեզ քուլ էք զգում ձեր ուբունթու֊ով։ աստուատ, ֆեսօ։ այսքանը։ մինչ։ #տեքնոլոգիաներ #լինուքս #իւնիքս #օպերացիոն_համակարգ #օհ #կոնսոլ #տերմինալ #ցանց #թիթիզութիւն #չգիտեմ #ռեսենթֆըլ #վրդովուած #ուտէնց #ու_տէնց #տտ #տեղեկատուական_տեքնոլոգիաներ #չգնահատուած #ազատութիւն ###############
իրենք էլ են գրում որ հիերարխիկ ֆայլային համակարգերը լաւ միտք չեն՝ http://metamodular.com/Common-Lisp/lispos.html
#լիսպ #տտ #օհ #ծրագրաւորում
միկրոկերնել օպերացիոն համակարգերը ոնց որ աջական, ազատական գաղափարախօսութեան վրայ հիմնուած լինեն՝ ունես տարբեր մանր մոդուլներ, ոչ թէ կենտրոնական մեծ բիւրոկրատական մեքենայ, որ ամէն ինչ վերահսկում ա։ իսկ մոնոլիտ միջուկը, միւս կողմից, էֆեկտիւ ա, ինչպէս եւ դիկտատուրաները, բայց եթէ մի բան սխալ գնաց, համակարգը թքում ա։
#օհ #օպերացիոն_համակարգեր #ազատականութիւն #համեմատութիւն #ճարտարագիտութիւն #դիզայն
#իւնիքս #առանց_մեկնաբանութեան #պատմութիւն #օհ #էկրանահան
նոր յօդուած ջոշից՝ https://www.joshondesign.com/2017/08/18/idealos_essay #օհ #դիզայն