երէկ խօսում էինք, արդեօք դեբեանի մէյնթէյներները հանում են ֆայրֆոքսի թրեքինգը, ու դէ դեբեանում դեռ 115 վարկածն ա, որը վերջին փոփոխութիւնները չունի, բայց ամէն դէպքում, հետաքրքիր ա ինչ փոփոխութիւններ ա կոդի մէջ անում։
էստեղ գտայ փաթեթը, էս դեբեանի փաթեթաւորման կարգաւորումներն են։
էս փաթչերն են անում՝
իսկ ուբունթու֊ի վարկածը ոնց որ ոչ մի կոդի փաթչ չունի։
#ֆֆ #ֆայրֆոքս #դեբեան #ուբունթու #ուբունտու #լինուքս #դիտարկիչ #վերահսկողութիւն #փաթեթ
ուրեմն, գնացել էի մի տպարան՝ իրենք տպագրական սարք են առել՝ շաատ մեծ մի բան, որը կառավարւում էր x86 համակարգչով՝ դեբեան լինուքսի տակ։
աւելին՝ երրորդ վարկածի դեբեան էր՝ woody
, եւ 2.4 միջուկ։ նշանակում ա՝ սարքը 2002֊ից յետոյ էր երեւի արտադրուել։
բայց նախ պատմեմ ոնց եմ հասել։ ուրեմն քարտէզով տեսել էի, որ էս «հաստ» ճանապարհով եթէ գնամ, «հաստոտ» ճանապարհով ձախ թեքուեմ, էնտեղ թաղի միջով բարակ ու ոչ ուղիղ ճանապարհ կայ մինչեւ էն փողոց որ ինձ պէտք ա։ կամ կարող եմ էնտեղ չթեքուել, գնալ ուղիղ, ու էնտեղ մի պահ ձախ կը լինի նեղ ճանապարհ՝ էնտեղ ա պէտք հասնել։ բայց մտածեցի, կարո՞ղ ա էնտեղից տեղ չլինի մտնելու։ կարո՞ղ ա չջոկեմ որ բաւական հաստ չի, կամ չեմ նկատի։ կարճ ասած մտածեցի որ եթէ էս հաստը հաստատ էս հաստն ա, թեքուեմ, մինչեւ ջոկում եմ ուր եմ, փորձեմ էդ թաղի միջի ճանապարհով գնալ, որ ինձ կը տանէր ուղիղ ուր պէտք ա։
ու երբ գտայ էդ նրբանցքը, տեսնեմ «գազել» ա դուրս գալիս այդ տեղից։ դէ չնայած զգացի որ միայն էդ «գազելի» լայնութեանն էր ճանապարհը, մտածեցի՝ ահա տես ինչ մեքենաներ են ստեղ շրջում, մտնեմ։ ուրեմն մտայ, մի քիչ գնացի, մի քիչ բաց տեղ կար, յետոյ էնտեղից աւելի նեղ արանք, ու բակի պէս բան։ բայց բակում՝ երկու մեքենայ կայանած ձախից, ու շաաատ մեծ փոս՝ աջից։ նէնց փոս որ պաջերօյի տակը կը խփէի հաստատ, եթէ մի անիւով ընկնէի։ բայց շաաաաատ նեղ էր։ ու յետոյ էլ աւելի նեղ միջանցք էր ինձ սպասում։ բայց հետ գնալ չուզեցի, զի էլի ինչ֊որ նեղ տեղով էի անցել, ու պիտի միայն միայն հետ գնալով դուրս գայի էն փողոց։
տէէէնց մի ձեւ հազիւ չքսուելով ու փոսի մէջ չընկնելով անցայ, աջ անիւի մի մասը օդի մէջ էր, հիմա էս միջանցքը շաաատ նեղ, աւարտւում ա կտրուկ, ուղիղ անկիւնով ձախ ա գնում։ ու ստեղ ես ջոկում եմ որ սա մեքենայի ճանապարհ չի՝ ոտքի ճանապարհ ա։ ու որ էստեղ մտնելը շատ բարդ կը լինի մեքենայով։ ձախից՝ էլեկտրական հաշուիչներ, գրեթէ քսւում եմ, աջից ինչ֊որ սիւն ու դրանից ինչ֊որ բաներ, վերջը աջ հայելին կպաւ, մի քիչ դղրդաց։ մի ձեւ ձախ մտայ, տեսնեմ՝ շուն, մայթի պէս սարքած բան, ու ինչ֊որ մարդիկ են գալիս։ ու զարմացած աչքերով ինձ են նայում բոլորը։
պատուհաններն իջեցրի, ասում եմ՝ կներէք, ինձ քարտէզն ա սէնց բերել։ իբր սուտ չեմ ասում՝ քարտէզով եմ նայել, բայց դէ ոչ մի ծրագրակազմ չի հաշուել որ ես պիտի սէնց գայի։ ասին՝ ստեղ մեքենայով ո՞նց անցար։ շունն էլ մտնում էր անիւների տակ։ իրանք էլ իրան համոզում էին որ չմտնի։ նա մի պահ գնաց, ասին՝ գնաց՝ արի։
ասի՝ էն փողոց ճիշտ եմ չէ՞ գնում։ ասին՝ հա, կը հասնես արդէն։
հա՛, էդպէս հասել էի տպարան, ուր կար այդ ներդրուած լինուքսով սարքը։
համակարգիչը սարքի հետեւի պատին խփած էր, տպասալ էր, դիսկ չէր երեւում, իսկ օպերացիոն համակարգից տեսայ որ դա CF
քարտ ա։
ինչեւէ, բեռնւում էր լինուքսը, X
֊ը սթարտ անում, էն ծանօթ x
֊ի ձեւով կուրսորը յայտնւում էր, բայց մկնիկով չէր լինում այն շարժել։ նաեւ ասում են՝ հպէկրան ա, բայց դա էլ չի աշխատում։
ու սթարտ էր լինում իրենց ծրագիրն լիաէկրան։
փորձեցի պարզել՝ ի՞նչ ա եղել, զի ասացի «լինուքսն ինքը իրանով չի փչանում, վախենում եմ որ երկաթն ա փչացել»։
պարզուեց՝ նախ եւ առաջ, երբ առան, տպասալի մարտկոցը չէր աշխատում՝ իրենք են փոխել։
հետեւաբար՝ ենթադրեցի՝ bios
֊ի կարգաւորումները թռել են։
էնտեղ մի «շուստրի», կամ ես կասէի փութկոտ, ճարպիկ երիտասարդ կար, ջոկող։ ասաց որ նա ա փոխել մարտկոցը, եւ bios
֊ի կարգաւորումներից՝ ժամը՝ «դա էլ կապ ունի չէ՞, դրա պատճառով էլ կարար չաշխատէր»։ (:
նոյն տղան յոյս յայտնեց, որ ես կը լուծեմ խնդիրը, երբ տեսաւ որ փորձում եմ alt
+ ctrl
+ f1
կամ f2
սեղմելով կոնսոլ մտնել՝
ասաց՝ «ես գիտէի որ էնտեղ մի տեղից պէտք ա որ լուծել»։
նա պատահաբար «էդ տեղը» բացայայտել էր, երբ բզբզում էր մեքենան, ու ըստ երեւոյթին պէտք եկած ստեղները սեղմուեցին ու, եւ մտաւ կոնսոլ։ բայց չէր իմանում ինչ անել։
նա նաեւ ջոկել էր ոնց ա պէտք ծրագրով օգտուել՝ «tab» սեղմելով կարողանում էր շրջել կոճակներով եւ մի կերպ օգտագործել ծրագիրը։
ի դէպ՝ ինձ ուղարկել էր այնտեղ մէկը, ով ասաց որ փորձել ա կոնսոլ մտնել, բայց չի ստացուել, որ ըստ երեւոյթին այդ ստեղների կոմբինացիան արգելուած ա ինչ֊որ ձեւ, ու միակ յոյսս կը լինի ֆլեշից այլ համակարգ բեռնելը՝ ասաց որ ստուգել ա ու էդ մեքենան usb
֊ից կարողանում ա բութ լինել։ ես իմացայ ինչի իր մօտ չէր աշխատում՝ ինչ֊որ դէպքերում ստեղնաշարն անջատւում էր։
ինչեւէ։ կոնսոլ մտայ, բայց ծածկագիրը չգիտէի։ անկապ բաներ փորձարկեցի։ մէկն ասաց՝ «էնտեղ գրուած էր ռոման, կարո՞ղ ա դա ա» ու ես մտածեցի՝ «էնտեղ մի տեղ թղթի վրայ, գուցէ», ու փորձեցի դա էլ։ իհարկէ չկարողացայ գուշակել ծածկագիրը։
աւելի ուշ տեսայ որտեղ էր գրուած այդ «ռոմանը»՝ կոնսոլում բողոքում էր որ «Roman_M» տառատեսակը չի գտնում։
նաեւ փորձել եմ ֆլեշից բութ անել բազմաթիւ linux դիստրիբուտիւներ, ես ֆլեշի վրայ ունեմ ventoy
որը գտնում ա կրիչի վրայ եղած iso
ֆայլերը, ցանկ կազմում, թոյլ տալիս բեռնել դրանցից իւրաքանչիւրը։
bios
մտայ, դրեցի որ առաջին սարքը բեռնման լինի usb hdd
֊ն, ցանկը տալիս էր, բայց հէնց որ ցոյց էր տալիս արդէն iso
֊ներից մէկի grub
ցանկը՝ ու պէտք ա վայրկեաններ հաշուէր՝ որ բութ կը լինի լռելեայն ձեւով էսքան վայրկեան անց՝ էդ վայրկեանները չէին հաշւում, կախուած էր ամէն ինչ։
տարօրինակ շարուածքով ստեղնաշար ունէին, որը, ենթադրում եմ, եկել էր այդ սարքի հետ։ օրինակ, /
֊ը եօթի վերեւն էր։ եւ տարօրինակ մկնիկ՝ որը իզոլացիոն ժապաւէնով կապած էր մէջտեղից։ ես ինձ հետ բերել էի usb
ստեղնաշար, բայց իմն աւելի վատ էր աշխատում՝ ձախ կողմի տառերը տպում էր, աջ կողմի տառերի փոխարէն թուեր էին ու անկապ նշաններ։ ըստ երեւոյթին իմ ստեղնաշարը չափազանց նոր էր էդ համակարգի համար։
հա, ու bios
֊ում մի պահ միացրել էի usb keyboard
կարգաւորումը, չնայած ստեղնաշարը ոնց որ առանց դրա էլ էր աշխատում։ ու իրենց ստեղնաշարը խառնուեց մի քիչ, եւ նիշերը պէտք էր լինում փնտրել, նկարուածի պէս չէր։ իսկ եթէ այդ կարգաւորումն անջատում էի՝ նկարուածի պէս աշխատում էր։
էդպէս, մի քիչ տառապեցի, մի քանի անգամ ռեսթարտեցի, փորձում էի LILO
հրաւէր ստանալ, մտնել single user mode
ու ստանալ root
֊ի արտօնութիւններ։ չէր ստացւում, չէր ստացւում, մէկ էլ ստացուեց։ ոնց որ ctrl+x
սեղմելով։ ինչեւէ, երբ գրում էի linux single
իսկապէս ստացւում էր, բայց վերջին պահին առաջարկում էր ներմուծել root
֊ի ծածկագիրը, կամ ctrl+d
շարունակելու համար։ ծածկագիրը չգիտէի։
ապա փորձեցի գրել linux init=/bin/bash
ու ապա ստացայ root
֊ի shell
։ բայց ապա հէնց մի կոճակ սեղմում էի, միջուկը խուճապում էր, ու մեքենան անջատւում էր։ ըստ երեւոյթին woody֊ն չէր կարողանում աշխատել էդպէս, որ միայն bash
֊ը լինի եւ միջուկը։
կրկին փորձեցի ctrl
+ alt
+ f2
կամ մի այլ ֆունկցիոնալ ստեղն տարբերակը։ մտայ առաջին էկրան, էնտեղ լիքը հաղորդագրութիւններ էին՝ գրաֆիկան ու ծրագիրն այնտեղից են սթարտ եղել, ու մտածեցի ctrl+c
սեղմել։ ու իսկապէ՛ս, գրաֆիկան սպանեց ու տուեց ինձ root
֊ի shell
։ յէ՛յ, առաջին խոչընդոտը ոնց որ անցեալո՞ւմ ա, պէտք ա շտապ փոխել root
֊ի ծածկագիրը։ գրեցի passwd
, դրեցի aaa
։ էդ ճարպիկ տղան ասում էր՝ դիր 000
, իսկ երբ փորձում էի, առաջարկում էր փորձել լռելեայն «չորս հատ զրօն» կամ նման բաներ։ ասի՝ ձեր ստեղնաշարով վստահ չեմ զրօն որտեղ ա, այդ պատճառով եմ a
գրում։
ինչեւէ, ծածկագիրը փոխուած ա։
սկսեցի լոգեր նայել։
նայեցի dmesg
֊ն՝ ոնց որ առանձնապէս բան չկայ, /var/log/syslog
֊ը, ոնց որ չէ, ու յիշեցի որ կայ X֊ի լոգը։ դրա մէջ հետաքրքիր բան գտայ՝
(EE) xf86OpenSerial: cannot open device /dev/input/mice
No such device
(EE) Generic Mouse: cannot open input device
(EE) Preinit failed for input device "Generic Mouse"
նաեւ փորձում էի cat /dev/input/mice
ու ասում էր՝ էս սարքը չկայ։ բայց կար երբ ls
էի անում։ բայց երբ դիմում էի՝ ասում էր՝ չկայ։ կային նաեւ mouse0
, mouse1
եւ այլն սարքեր։ իսկ դիմելիս ոչ մէկը չկար։ (:
նայեցի գրաֆիկայի կոնֆիգը, պարզուեց՝ /etc/X11/XFree86Config-4
նիշքն ա։
այնտեղ տեսայ որ կայ կարգաւորուած “Configured Mouse”, “Generic mouse” ու «TSHARC» հպէկրան։ հպէկրանի սարքը՝ /dev/ttyS3
֊ն էր՝ երրորդ com
պորտը։
բայց ես դեռ կենտրոնացել էի մկնիկի վրայ։ ու մտածեցի՝ մկնիկը լինի, հպէկրա՞նն ինչ են անում։
կարճ ասած մի ձեւ հասկացայ որ usb
մկնիկի դրայւերը լոադ եղած չի։ գնացի /lib/modules
էնտեղ փնտրեցի usb
ու գտայ usbmouse
մոդուլ։
modprobe
արեցի այն։
կրկին cat /dev/input/mice
արեցի, շարժեցի մկնիկը՝ ու յէէյ, վերջապէս ինչ֊որ բաներ տեսնում եմ։ իհարկէ էդ բաներից յետոյ տերմինալը փչանում ա, եւ reset
գրելու կարիք կայ։
ինչեւէ, շատ ուրախացայ։
էդ ժամանակ արդէն բոլորը տուն էին գնացել։ մինչ էդ իրենց շէֆն էր մօտեցել, ասաց՝ «յոյս կա՞յ», ես էլ նոյնիսկ չնայեցի իրա վրայ, ասացի՝ «օֆ, չգիտեմ, չգիտեմ»։
յետոյ էն ճարպիկ տղան գնաց։ էս մարդն էլ, որ կառավարում էր տպագրական մեքենաները, շատ չուզելով մնաց։ ասաց որ չի կարող մի քիչ ուշ գնալ, տրանսպորտ չկայ, եւ չգիտի ինչպէս տուն հասնի։ ես ասացի՝ «ես ձեզ կը տանեմ»։ էդ պահին ճարպիկն ասում ա՝ «բա ի՞նչ մեքենայ ես քշում»։ ասում եմ՝ «պայթած պաջերօ»։ ասում ա՝ «իօ՞»։ ասում եմ՝ «հա»։
ասում ա՝ «մենք էլ ենք դրանից առել վերջերս, 2001 թիւ»։ ասում եմ՝ «իմն 2000 ա»։ ասում ա՝ «շատ հզօր ա, 2 լիտր շարժիչով»։ ասում եմ՝ «հա»։ ու նկարներ ա ցոյց տալիս։
ու ես հասկանում եմ, որ «մենք» չի նշանակում «ես»։ որ էս մարդիկ մեքենայ չունեն ոչ էն պատճառով, որ չեն ուզում, այլ էն պատճառով, որ էդքան չեն աշխատում։ ու գուցէ իր հայրիկն ա առել, իսկ գուցէ հօպարը որ իրենց հետ ա ապրում։ բայց դէ «մենք», արդէն ուրախութիւն ա։
ես էլ օգտագործեցի «պայթած» բառը, դէ ոչ միայն էն պատճառով որ իսկապէս «պայթած» ա, այլ եւ որ չմտածեն շատ «հարուստ» եմ։ չնայած ոչ մէկս հարուստ չի, հարուստը այլ ա։ ու իրենց ակնյայտօրէն աւելի մօտ եմ քան հարուստների։ պարզապէս իրանք չեմ իմանում ինչքանով են էդպէս ընկալում, ու տէնց ուրախ «յաղթեցի» որ իմ մեքենան աւելի հին ա, թէկուզ մի տարի։
ամէն դէպքում, վեցը խփեց, մի տաս րոպէ մնաց տղան, ու գնաց, իսկ էդ մարդը ստիպուած մնաց։ ես էլ սկսել էի շատ շատ արագ փորձեր անել, շատ արագ էի հաւաքում, ու ջանում էի աւել րոպէ չծախսել՝ չնայած դա վատ ստրատեգիա ա՝ էդպէս աւելի երկար ա ստացւում՝ ճիշտը հաւասարակշռուած նստելն ա, ձեռնարկ կարդալը։
ի դէպ՝ սարքի անունը չիմացայ։ ու իրենք չգիտէին։ ու ոչ մի թուղթ չունէին։ ֆիրման էր ոնց որ պա՞րզ՝ «մուլտիպրե՞ս»։ բայց ֆիրմայի կայքում հարիւրաւոր սարքեր կային։ ու էդ իրենց ծրագիրը որ միանում էր՝ java
֊ով գրած ծրագիր էր։ «control panel»֊ի պէս անուն ունէր։
հա, վերադառնամ։ դրայւերը միացրի, աւելացրի usbmouse
/etc/modules
նիշքում, որ աւտոմատ բեռնուի համակարգի միանալուց, բայց ինչպէս ասւում էր ութսունականների ռուսական պոպսա երգում՝ «միայն թէ, միայն թէ, դա բաւական չի»։
բզբզացի XFree86Config-4
(սկսեցի կասկածել՝ էդպէ՞ս էր կոչւում) նիշքը, զգացի որ իմ X
կարգաւորելու հմտութիւնները կորցրել եմ՝ նախկինում ինչ ուզում ա լինէր, իմ ձեւն ունէի կարգաւորելու, իսկ հիմա, ինչ (արդէն վաղուց) X
֊ը բարեյաջող ինքն իրան կարգաւորում ա, ու առանց ոչ մի կարգաւորման ֆայլի լաւ աշխատում՝ չեմ էլ յիշում ինչ անել։
մի քիչ կարդացի, մի քիչ բզբզացի, լաւն էն էր, որ արդէն պէտք չէր սարքը ամբողջովին վերամեկնարկել, ես մի բան փոխում էի, գրում էի startx
, եթէ չէր լինում, ապա ctrl+alt+f1
ու ctrl+c
, ու կրկին նայում էի լոգը, ինչի՞ վրայ ա բողոքում, ու փոխում։
աշխատե՛ց, ուրախացայ։ մտածեցի՝ գնանք։
բայց էս մարդն ասում ա՝ չեմ կարող առանց հպէկրանի։ ասում ա՝ պիտի էստեղ նայեմ, ու առանց էկրանին նայելու սէնց սէնց սեղմեմ, որ կարգաւորեմ, որը մկինկով չեմ կարող։
օկ, դէ որ չի կարող՝ փորձեմ ջոկել։ փնտրեցի էդ հպէկրանի արտադրողին, ի դէպ։ գտայ։ յետոյ նկատեցի մի պահ, որ ախր սարքը /dev/ttyS3
ա իսկ իրենք քանդել հաւաքել են, սխալ են հաւաքել, ու ttyS4
֊ի ա կպած։ դա կարգաւորեցի, բայց չօգնեց։ գիտէի, նաեւ, որ պէտք ա bios
֊ում տարբեր կարգաւորումներ փորձել, էնտեղ տեսել էի արդէն որ irq
֊ներ կան նշանակելու, փորձելու։
տեղափոխեցի լարը ttyS3֊ի վրայ։ մտածեցի՝ սրանով հաստատ աշխատել ա, էլ քիչ էքսպերիմենտեմ։ ու bios
֊ում մի քանի բան փոխեցի, էդ irq
֊ները բզբզացի, ու էս անգամ էլ կպայ pnp os installed
որ այո, ոնց որ, ու մէկ էլ՝ դա էլ աշխատեց։
բայց ո՞նց աշխատեց։ կպնում եմ՝ չի շարժւում մկնիկի ցուցիչը։ բայց շարժւում ա, յայտնւում ա կպածս տեղում մի քառասուն վայրկեան անց։
հմմմ, մտածում եմ։ չլինի՞ էդ նրանից ա որ մի irq
֊ի վրայ են նստած մի քանիսը։ բայց ախր ես լաւ բաժանում եմ, է։ ու անկախ նրանից թէ ինչպէս եմ բաշխում էդ irq
֊ները սարքերի մէջ՝ մէկ ա տեսնում եմ լինուքսից որ էդ պորտը այլ irq
֊ի վրայ ա նստեցնում, ըստ երեւոյթին զի pnp os installed
, իսկ եթէ դա էլ եմ անջատում, շատ աւելի ա վատանում, ինչ֊որ մէկ էլ X
֊ը սկսում ա միանալուց մեռնել։ կամ եթէ irq
֊ները մի այլ ձեւ բաշխեմ։
ինչեւէ։ հէնց դրոիդից կպայ վեբ, փնտրեցի, ու գտայ սա՝
can linux configure the serial device automagically?
— այո, խնդրում եմ։
նախ դէ, /sbin/setserial
չէր մեզ մօտ՝ /bin/setserial
էր։
երկրորդը՝ օգնեց։ սթարտ արեցի գրաֆիկան, ու անմիջապէս ուր սեղմում էի՝ աշխատում էր։
ու հա, setserial -g /dev/ttyS3
֊ի գրածը փոխւում էր։
նա էլ շատ ուրախացաւ։
յետոյ մտածեցի՝ էվ woody
֊ում ո՞նց էին աւտոսթարտ աւելացնում։ ոնց որ rc.local պէտք էր ստեղծել, բայց ո՞րտեղ։ մտածեցի՝ makedev
սերուիսը հաստատ սթարտ ա անելու, հէնց /etc/init.d/makedev
ֆայլի մէջ գրեցի՝
/bin/setserial /dev/ttyS3 auto_irq skip_test autoconfig
կեղտոտ ա, հա, բայց մարդը տուն էր շտապում։
ու ռեսթարտից յետոյ էլ աշխատեց։
յէյ։
հիմա, հա, էդքան պայծառ չի ամէնը։ իրանց էդ մեծ սարքին նաեւ կպած ա հաստ լարով երկու ձեռքով բռնելու ինչ֊որ վահանակ մեծ կոճակներով, որ չէր աշխատում մէկ ա։ բայց ինձ դա չէին ասել։ ասցին՝ «էլեկտրոնշիկի պէտք ա ասենք երեւի», բայց կասկածում եմ որ bios
֊ի կարգաւորումներից ա։ նաեւ ինչ֊որ իրենց ծրագրում թուեր էին յայտնւում կորում ինչ֊որ պատկերների մօտ։ փորձել ամէնը չկարողացան, զի «օդ» ա պէտք, օդի ճնշում, որն անջատած էր արդէն։
յուսամ կը փորձեն ու շատ օգնութիւն ինձնից հէնց էլ պէտք չի լինի։
զի էնտեղ հանսելը մենակ… կուզեմ ասել, կը լինի ինձ փող չտաք, մենակ ես էլ չքշեմ հասնեմ էնտեղ։
#պատմութիւն #տեք #լինուքս #դեբեան #դեբիան #տպագրութիւն #համակարգ #օպերացիոն_համակարգեր #մեքենայ #ճանապարհ #փորձառութիւն #սարք #ներդրուած_համակարգ #համակարգիչ #հպէկրան #մկնիկ
ստաբիլ դեբիանը նոր֊նոր սովորել ա երբ եօթիւբ կամ այլ տեսանիւթ ա նուագարկում դիտարկիչը, xscreensaver
֊ը անջատել։
#դեբեան #դեբիան #լինուքս #ծրագրակազմ #տեք
MeLE PCG02֊ս երբ xscreensaver֊ը բաւական երկար աշխատում էր՝ օրինակ գիշերը՝ կախւում էր։
ոնց կարդացի՝ ծրագրակազմի խնդիր էր i915֊ի հետ կապուած, որերբ մի բան ա լինում՝ լրիւ gpu֊ն կախւում ա։
մինչ էդ, վաղուց մտածում էի որ «հարդը չի դիմանում», բայց չկայ տէնց բան հիմնականում՝ խնդիրների մեծ մասը ծրագրակազմից ա։
ու ահա, թարմացրի դեբիանը տասից տասնմէկ։
այլեւս չի կախւում։ xscreensaver֊ը իր համար յուսալի աշխատում ա։
իսկ ես ահաւոր սիրում եմ xscreensaver֊ի անիմացիաները։ էնպէս որ մեր ծելիկը հիմա միշտ xscreensaver ա ցոյց տալիս։ ապրի jwz֊ն։
ու տէնց։
#դեբիան #դեբեան #թարմացում #ծրագրակազմ #կարգիչ
վայելում եմ droid4֊ի վրայ մաեմօ֊լեսթէ։
իրականում հասկանում եմ որ մարդկանց մեծ մասի համար կիրառելի չի, ու կիրառելի չի նոյնիսկ սրանից զգալիօրէն աւելի ողորկ սէյլֆիշը, բայց ես պարզւում ա իսկապէս մինիմալիստ եմ, ինձ շատ բան պէտք չի, բայց այ էսպիսի բաներ շատ են պէտք, ու ես դրանցից հրճւում եմ։
ի դէպ, տեսէ՛ք, ես աշխատեցնում եմ 1992֊ի խաղ՝ զի այն կայ դեբիանում (ու ջենթու֊ում էլ) ու սա ինձ համար շատ կարեւոր ա, որ զուր չի մարդու երեսուն տարի առաջ գրածը, որ մենք ազատ ծրագրակազմի աշխարհում կարողանում ենք պատչեր անել եւ մինչ այսօր այդ հին խաղն աշխատեցնել, առանց ճարպի շերտեր մեր համակարգերում աւելացնելու։ (դէ լաւ, սա sdl-1 ա գրած, sdl-2֊ի փորտ չեն արել, բայց ահագին բան փաթչած ա, պատշաճեցրած ա։ (:
իհարկէ, ափսոս որ գոնէ մաքուր c չի, c++ էլ կայ, ու որ էդ ձեւ զարգացանք, բայց դէ լաւ, ինչ արած, զատո փոխարէնը յուսանք մեր ծրագրակազմի զգալի մասը շատ էֆեկտիւ ա աշխատում, հնարաւորինս էֆեկտիւ, երբ չի պայթում։ (:
լաւ արդէն շատ շեղուեցի։
#ծրագրակազմ #էկրանահան #պատմութիւն #դեբեան #դեբիան #մաեմո #մաեմօ #մաեմօ-լեսթէ #մաեմո-լեսթէ #լեսթէ #խաղ #մաելսթրոմ #մինիմալիզմ #դրոիդ #մոտորոլա #օհ #օպերացիոն-համակարգեր #օպերացիոն_համակարգեր #ողորկ #տեք
#ասում_է սիսթեմդ֊ն աւելի տեղափոխելի է քան դեբիանի սիսվինիթը։ ասում է լինուքս պրոցֆս֊ի հետ է կապուած ու իրենք այն էմուլյացիա են անում ֆրիբիէսդի ու հուրդ դեբիաններում։
#սիսթեմդ #սիսվինիթ #դեբիան #դեբեան #տտ
իմը աւելի երկար է
#ջենթու #ֆանթու #դեբեան #երկարութիւն #մորուք #կարծրատիպ #gentoo #funtoo #debian
@{ dej ; dej@pod.geraspora.de} Երք 11 Փտր 2014 07:28:05 AMT
#linux #neckbeards #stereotypes
Debian֊ը դասական ուղղագրութեամբ Դեբեան է։
#դեբիան #դեբեան #դասական֊ուղղագրութիւն #լինուքս #գնու #հայերեն #հայերէն #ուտենց